Վանաձոր

Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը և երկրի հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։ Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ քաղաքի հին անունը՝ Ղարաքիլիսա։ Քաղաքային բնակավայր է 1924 թվականից։ 1929-1930 թվականներին կազմվել է Ղարաքիլիսայի առաջին հատակագիծը։ Մակերեսը՝ 32 քառ․կմ, բնակչության  թիվը, ըստ 2019 թվականի տվյալների, 78․400 մարդ։

Վանաձորում կորոնավիրուսային հիվանդության օջախներ չկան. քաղաքապետ |news.am|

Վանաձորում կորոնավիրուսային հիվանդության օջախներ չկան. քաղաքապետ |news.am|

news.am: Վանաձորում կորոնավիրուսային հիվանդության օջախներ չկան. կան հաստատված 1-2  դեպք: Այս մասին ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: «Քաղաքում  կորոնավիրուսի օջախներ չկան այս պահին, 1-2 դեպք է հայտնաբերվել, այլ դեպքերի մասին տեղեկատվություն չկա: Այս մասով առողջապահական ակառույցներն են զբաղվում, իսկ մենք ամենօրյա ռեժիմով ախտահանում ենք փողոցները, բազմաբնակարան շենքերի մուտքերն ու վերելակները»,-ասաց նա: Քաղաքապետը նշեց, որ Վանաձորում այս պահին կասեցված են բոլոր արտադրությունները, չի գործում հանրային տրանսպորտը, գործում են միայն մթերային խանութներն ու դեղատները, աշխատում են տաքսի ծառայությունները, իրենք էլ խստորեն հետեւում են  պարետի ցուցումներին: «Եթե այսպես մի 10 օր էլ կարողանանք պահել, իմ կարծիքով կվերադառնանք բնականոն կյանքին»,- ասաց նա:
14:34 - 06 ապրիլի, 2020
Վանաձորի մանկապարտեզների խմբերում մինչեւ 47 երեխա կա. ինչ լուծում է առաջարկում քաղաքապետարանը |armtimes.com|

Վանաձորի մանկապարտեզների խմբերում մինչեւ 47 երեխա կա. ինչ լուծում է առաջարկում քաղաքապետարանը |armtimes.com|

armtimes.com: Վանաձորի թվով 20 մանկապարտեզներից 4-ը շարունակում են մնալ գերբեռնված՝ չնայած նախկինում այդ ուղղությամբ ձեռնարկված որոշ միջոցառումների: Յուրաքանչյուր խմբում թեպետ պետք է ընդգրկված լինի առավելագույնը 30 երեխա, կան մանկապարտեզներ, որոնց խմբերում երեխաների թիվը հասնում է 47-ի: Սրա հետ մեկտեղ, մյուս մանկապարտեզների խմբերում հիմնականում երեխաների թիվն ավելի է նախատեսվածից եւ հասնում է՝ 32, 33 երեխա: Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Գոռ Բադյանը չի հերքում՝ գերբեռնված մանկապարտեզներ իսկապես կան: Բադյանն ասում է՝ խմբերը բեռնաթափելու նպատակով նոր խմբեր են բացվել, հավելյալ դաստիարակներ են տրամադրվել գերբեռնված մանկապարտեզներին, սակայն այս ամենի հետ մեկտեղ մանկապարտեզներում երեխաների թիվը մեծ է: Բաժնի պետը վստահեցնում է՝ գերբեռնվածությունը ծառայությունների որակի վրա որեւէ կերպ չի ազդում, ուսումնադաստիարակչական անձնակազմը պրոֆեսիոնալ է, համայնքի կողմից պարբերաբար հսկողություն է իրականացվում: Վանաձորի թիվ 24 մանկապարտեզը գերբեռնված մանկապարտեզներից մեկն է: 2 ավագ խումբ ունի, մեկում՝ 40, մյուսում՝ 28 երեխա: Միջին խմբում 40 երեխա կա, կրտսերում՝ 46: Նախորդ տարի նոր խումբ է բացվել, հավելյալ եւս 1 դաստիարակ տրամադրվել: Նախատեսվում է ուսումնական տարվա ավարտից հետո խմբերի վերաբաշխում իրականացնել: Թիվ 2 մանկապարտեզի ավագ խմբում 47 երեխա կա, կրտսերում՝ նույնպես 47, միջինում՝ 46:  Այստեղ արդեն իսկ եւս մեկ դաստիարակ է տրամադրվել: Թիվ 30 մանկապարտեզը 2 ավագ խումբ ունի՝ 42 եւ 46 երեխաներով: Միջին խմբերը եւս 2-ն են՝ 38 եւ 47, իսկ կրտսեր խմբում՝ 44 երեխա: Բադյանի խոսքով՝ հաջորդ ուսումնական տարում, եթե անհրաժեշտ լինի, կքննարկվի եւս մեկ դաստիարակ տրամադրելու հարցը: Բադյանն ասում է՝ նշված թիվ 30, 2, 24, ինչպես նաեւ 19 եւ 15 մանկապարտեզներում թեպետ լրացուցիչ  խմբեր արդեն բացվել են, սակայն շենքային պայմանները այլեւս հնարավորություն չեն տալիս նոր խումբ բացելու, ինչի պատճառով էլ քննարկվում է հավելյալ դաստիարակի հաստիք բացելու հարցը. «Մանկապարտեզներ ունենք, որտեղ թե խումբ ենք բացել, թե դաստիարակի եւս 1 հաստիք ենք տվել, սակայն մանկապարտեզները շարունակում են գերբեռնված մնալ: Մայիսի վերջին պատկերը պարզ կլինի, եթե էլի գերբեռնված մնան՝ ավագանու հաստատման կդնենք հավելյալ դաստիարակներ տրամադրելու հարցը»: Բաժնի պետը վստահեցնում է՝ բոլոր երեխաներն ունեն իրենց մահճակալները, խմբասենյակները եւս մեծ են, հետեւաբար՝ խնդիրներ չեն առաջանում. «Ճիշտ է, ցանկալի կլիներ, որ այս քանակի երեխաներ չլինեին, սակայն ունենք այն  ինչ ունենք, ու սրանից այն կողմ որեւէ մանկապարտեզ երեխա այլեւս չի ընդունում: Մենք պետք է մյուս տարի ֆիքսենք մաքսիմում 43 երեխա, դրանից ավելի չենք ունենա խմբերում»: Սրան զուգահեռ, դեռեւս կան մանկապարտեզներ, որտեղ ոչ հավելյալ դաստիարակ կա, ոչ էլ լրացուցիչ խումբ: 30 երեխայի փոխարեն մինչեւ 47 երեխայի խնամք իրականացնող դաստիարակը, սակայն, լրացուցիչ չի վճարվում. «Դաստիարակի պարտականությունների մեջ մտնում է բոլոր երեխաների խնամք իրականացնելը, եւ քանի որ գերծանրաբեռնվածություն տերմինը չի հակասում օրենքին, ուրեմն այդտեղ որեւէ խախտում չկա, եւ դաստիարակը վճարվում է աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով»,- ասաց բաժնի պետը՝ նշելով, որ իրենք թույլ չեն տալիս՝ խնդիրը երկար մնա. «Այն բոլոր մանկապարտեզներում, որտեղ հիմա այդ խնդիրը կա, քննարկումներ ենք անում, լուծման ուղիներ փնտրում: Մենք այդտեղ մինչ խումբ բացելն ու բեռնաթափելը պետք է հավելյալ դաստիարակով ապահովենք»: Թիվ 30 մանկապարտեզը 5 խումբ ունի՝ 217 երեխա: Կրտսեր 2-րդ խմբում 44 երեխա կա, միջին Ա խմբում՝ 38, միջին Բ խմբում՝ 47, Ավագ Ա խմբում՝ 42, Ավագ Բ խմբում 46 երեխա: Շենքի տիպային է, ամեն խումբ իր առանձին մուտքն ունի: Մեր այցի ժամանակ ավագ խմբում ճաշի ժամ էր, բացակա երեխաներ թեպետ կային, սակայն քիչ էին: Կլոր, գունազարդ սեղան-աթոռները դրված են իրար կողք կողքի այնպես, որպեսզի երեխաների համար նեղվածք չլինի: Շենքը տիպային է, խմբասենյակները՝ մեծ: Քնասենյակներում մահճակալների մեծ մասը երկհարկանի են, մետաղե-ծալովի մահճակալներ չկան, յուրաքանչյուր երեխա քնելու իր տեղն ունի, թեպետ կան երեխաներ, որոնց ծննողները տնօրենին գրավոր խնդրել են չքնեցնել իրենց երեխաներին: Տնօրեն Քրիստինե Պապանյանն ասում է՝ լրացուցիչ դաստիարակն օգնում է գերբեռնված խմբերում կազմակերպել աշխատանքը: Մինչ 2018թ-ը մանկապարտեզը գործել է 4 խմբով, հետո նոր խումբ է բացվել: Մանկապարտեզը գտնվում է ոչ կենտրոնական, «Դիմաց» թաղամասում. «Ծնողն է սկսել նաեւ գնահատել մանկապարտեզի դերը: Ես երբ դարձա տնօրեն, երեխա էինք փնտրում: 2006-ից աշխատում էի որպես մեթոդիստ, 2010-ից արդեն տնօրեն եմ: 2010 թ-ին ամբողջ մանկապարտեզի 4 խմբերում կար 48 երեխա»,- ասաց տնօրենը: Ըստ նրա, անհրաժեշտություն կա եւս մեկ խումբ բացելու, առավել եւս, երբ կոնկրետ իրենց շենքային պայմանները թույլ են տալիս. «Ի սկզբանե 6 խմբանի մանկապարտեզի շենք է կառուցվել: Դեռ չենք քննարկել քաղաքապետարանի հետ, եթե կարողանանք հովանավոր գտնել, խմբասենյակը կնորոգենք, ու նոր կառաջարկենք»: Քրիստինե Պապանյանն ասում է՝ նոր երեխաներ մանկապարտեզ ընդունելու մասին տասնյակ դիմումներ է ստացվում: Միայն կրտսեր խմբի համար արդեն իսկ 80 դիմում կա: Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:02 - 11 մարտի, 2020
Մ6 ճանապարհի՝ Ալավերդի քաղաքով անցնող հատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները |lragir.am|

Մ6 ճանապարհի՝ Ալավերդի քաղաքով անցնող հատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները |lragir.am|

lragir.am: Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի` Ալավերդի քաղաքի տարածքով անցնող շուրջ 180 գծամետր երկարությամբ հատվածում կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը‚ սկսել է փորձնական ասֆալտապատման աշխատանքները։ Տեղադրված շերտի փորձարկման դրական արդյունքների դեպքում ասֆալտապատումը կշարունակվի։ Հակառակ պարագայում կկատարվեն ասֆալտբետոնե խառնուրդի կազմի կամ տեղադրման տեխնոլոգիայի փոփոխություններ։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը համայնքների համար լուծում է նաև ենթակառուցվածքների հետ կապված մի շարք խնդիրներ, մասնավորապես‚ «Սանահին» կայարան-Հաղպատ հատվածում կապալառուն կառուցել է նաև ջրահեռացման խողովակներ‚ բետոնե վաքեր, հենապատեր և դեկորատիվ պատեր, տեղադրել է բազալտե եզրաքարեր‚ կատարվել են այլ աշխատանքներ։ Հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են Մ6 միջպետական ճանապարհի նաև մյուս հատվածներում։
16:49 - 05 մարտի, 2020
Վանաձորի «Կինո Մոսկվա»-ին վաճառված «Արցախ պուրակ»-ը կվերադարձվի վանաձորցիներին. համայնքն այն հետ կգնի |armtimes.com|

Վանաձորի «Կինո Մոսկվա»-ին վաճառված «Արցախ պուրակ»-ը կվերադարձվի վանաձորցիներին. համայնքն այն հետ կգնի |armtimes.com|

armtimes.com: Վանաձոր քաղաքի սիրտը համարվող «Արցախ պուրակը», որի մեծ մասը դեռ 2006թ-ին վաճառվել էր «Կինո Մոսկվա» ընկերությանը, կվերադարձվի համայնքին: Տարիներ շարունակ տեւած քննադատությունից հետո տարածքը համայնքին վերադարձելու նպատակով տարբեր անհատների ու կառույցների կողմից իրականացված բանակացությունները կարծես թե տվել են սպասված արդյունքը: Հարցը քննարկման է դրվել Վանաձոր համայնքի ավագանու վաղվա նիստում: Համայնքը «Կինոթատրոն Մոսկվայից» կգնի պուրակի տարածքը ու այնքան գումարով, որքանով որ վաճառվել էր: Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանն ասաց, որ ավագանու նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի, առաջարկվում է Վանաձոր քաղաքի Տ.Մեծի պողոտա թիվ 34Թ հասցեում գտնվող «Կինոթատրոն Մոսկվա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 2500.0 քմ մակերեսով հողամասը գնելուն համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը:  «Նախորդ տարի, երբ սուբվենցիոն ծրագրով բարեկարգվեց նաեւ «Արցախ պուրակը», զուգահեռ նաեւ դիմեցինք սեփականատիրոջը, բացատրեցինք, որ այլեւս որեւէ շինություն այդտեղ չի կարող կառուցվել,  նախ առաջին հերթին այդ տարածքում կա 2 հատ արձան, որոնք ենթահուշարձան են եւներառված են   օտարման եւ ոչ ենթակա հուշարձանների ցանկում, չնայած որ պուրակը ներառված չէր: Օրենսդրությամբ ասվում է, որ արձանը կամ ենթահուշարձանը կարող է տեղափոխվել միայն կառավարության որոշմամբ, որը բնականաբար, սեփականատերը չի ստանա, բացի դա նաեւ հիմնավորեցինք, որ տարածքը պետք է պուրակ մնա, եւ ինքն էլ տարիներ շարունակ չի կատարել իր պայմանագրով սահմանված կետերը, հետեւաբար այդ հողամասի մնալը որպես մասնավոր սեփականություն անիմաստ է: 14 տարի շարունակ այդտեղ ոչինչ չի արվել, ըստ իրենց համատիրությանն են փոքր գումար փոխանցել տարածքը մաքուր պահելու համար, բայց այն որ տարածքը անբարեկարգ ու անխնամ էր, բոլորս գիտենք»,- ասաց Սուրեն Աբովյանը՝ հիշեցնելով, որ հողամասը նպատակային էր օտարվել՝ կինոթատրոն կառուցելու համար, որը փաստացի այս տարիներին չի արվել: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:17 - 14 փետրվարի, 2020
Տրանսպորտի խնդրի չլուծվելու դեպքում կհասկանանք, թե արդյոք նոր մրցույթներ ենք սահմանում. Վանաձորի քաղաքապետ |aysor.am|

Տրանսպորտի խնդրի չլուծվելու դեպքում կհասկանանք, թե արդյոք նոր մրցույթներ ենք սահմանում. Վանաձորի քաղաքապետ |aysor.am|

aysor.am։ Հույս ունեմ՝ Վանաձորում բողոքող վարորդների խնդիրը կլուծվի։ Շուկայական հարաբերություններ են, մենք պայմանագրեր ունենք կնքած։ Եթե ոչ՝ կհասկանանք, թե ինչ միջոցներ ենք ձեռք առնում, ինչ այլընտրանքներ ենք հայթայթում կամ նոր մրցույթներ սահմանում,  ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով այսօր առավոտվանից երթուղայինների վարորդների բողոքի ակցիային։ «Իրարամերժ կարծիքներ կան՝ մի մասը գնի հետ կապված, մի մասը՝ որակի, մի մասն էլ՝ օգտակար գործողության գործակցի։ Հիմա փորձում ենք հասկանալ՝ ինչումն է երթուղին սպասարկող ընկերությունների և վարորդների խնդիրը։ Կարծում եմ՝ շուտով հարցը կկարգավորվի», - ասաց քաղաքապետը՝ միաժամանակ հավելելով, որ մի քանի երթուղային, այնուամենայնիվ, սպասարկում է քաղաքացիներին։ Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ վարորդներն իր հետ զրույցում ասել են, որ բնական գազի չափման նոր միավոր սահմանելուց` խորանարդ մետրը կիլոգրամներով փոխարինելուց հետո, իրենց մոտ հավելյալ ծախսեր են առաջացել։ «Ամեն դեպքում, երթուղի դուրս գալուց հրաժարված վարորդները համայնքային ենթակայության տակ աշխատող անձինք են։Հիմնականում բողոքում են ներքաղաքային և միջհամայնքային երթուղների վարորդները», - ասաց Վանաձորի քաղաքապետը։
08:55 - 23 մայիսի, 2019
Վանաձորի երթուղայինների վարորդները գործադուլ են անում |armtimes.com|

Վանաձորի երթուղայինների վարորդները գործադուլ են անում |armtimes.com|

armtimes.com: Վանաձորում վաղ առավոտից բողոքի ակցիա և գործադուլ են իրականացնում Վանաձորի երթուղային տրանսպորտը սպասարկող բոլոր գծերի վարորդները:Երթուղայինների վարորդները մեքենաները կայանել են Հայքի հրապարակում և ուղևորափոխադրումներ չեն իրականացնում: Վարորդների խոսքով, գազի գնի թանկացումից հետո մեկ լիցքավորման ժամանակ տարբերությունը ավելի քան 2000 դրամ է կազմում, հայտնում է «Հայկական ժամանակը»:Վարորդներն ասում են, որ իրենք չեն սպասարկելու քաղաքացիներին այնքան ժամանակ, մինչև որ մեքենայի գազի գինը չիջեցվի ու իրենք «վնասի փոխարեն կարողանան օգուտով աշխատել, կամ գոնե զրոյով դուրս գան»:Վարորդների հետ է հանդիպել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:Վանաձորի ներհամայնքային երթուղային գծերի վարորդներին են միացել նաև մարզում միջհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղայինների վարորդները:
07:57 - 23 մայիսի, 2019
Մոր ամուսնու կողմից բռնության ենթարկված անչափահաս աղջիկը ապաստան է գտել Վանաձորի մանկատանը |hetq.am|

Մոր ամուսնու կողմից բռնության ենթարկված անչափահաս աղջիկը ապաստան է գտել Վանաձորի մանկատանը |hetq.am|

hetq.am: Թումանյանի բաժնի ավագ տեսուչ Գայանե Ձավարյանը պատմեց, որ մարտի 31-ին Լիլիթը եկել է ոստիկանություն և հայտնել, որ չի ցանկանում տուն վերադառնալ, ուզում է մանկատուն գնալ: «Մենք այդ մասին շտապ տեղեկացրինք դպրոցի տնօրենին և ոստիկանություն հրավիրեցինք նրա նկատմամբ բռնություն իրականացրած Դավիթ Լալայանին»,- պատմեց ավագ տեսուչը: 13-ամյա Լիլիթը սովորում էր Ալավերդու դպրոցներից մեկում: Մարտի 31-ին նա ոստիկանությունում հաղորդում է տվել, որ իրենց հարևան Դավիթ Լալայանը ոտքով հարվածել է իր ձախ ոտքին, քաշքշել, վայր է գցել, պատճառել է մարմնական վնասվածք, նաև ձեռքով հարվածել է իր դեմքին: Ոստիկանության Թումանյանի բաժնի անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ տեսուչ Գայանե Ձավարյանը ասում է՝ Դավիթ Լալայանն իրականում ոչ թե հարևանն է, այլ Լիլիթի մոր ամուսինը, որը ոչ միայն բռնության է ենթարկել անչափահաս երեխային, այլև նրան պարտադրել բնակվել անտանիք սենյակում: «Դավիթն ուզում է, որ ես այդ տանը մենակ ապրեմ, բայց այնտեղ շատ կռիսներ կան, ես վախենում եմ այնտեղ մենակ ապրել: Ինձ մի կտոր հաց է տալիս, ասում է՝ այդքանը քեզ հերիք է, գնա էնտեղ կեր: Իրենք ինձ իրենց հետ սեղան թույլ չեն տալիս նստել»,- ոստիկանության ավագ տեսուչին և իր դասղեկ Մարգարյանին պատմել է Լիլիթը: Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում հարուցվել է քրեական գործ: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Դավիթ Լալայանի բռնության արդյունքում Լիլիթի առողջությանը պատճառվել է թեթև վնաս: Լիլթի մայրը՝ Ք. Կ.-ն, սոցիալական աջակցության Թումանյանի տարածքային գործակալությանը գրած իր դիմումում հայտնել է, որ ունի 3 երեխա: Նրանցից մեծը՝ Լիլիթը, առաջին ամուսնուց է: Երեխան դեռ չէր ծնվել, երբ հայրը մահացել է: Մայրն ամուսնացել է 3 անգամ: Ներկայիս ամուսնուց՝ Դավիթ Լալայանից, ունի մեկ որդի: «Մենք ընտանիքում հաճախակի ունենում էինք վեճեր, ամուսինս մանավանդ աղջկաս չի կարողանում ընդունել որպես ընտանիքի անդամ, բացարձակ ոչ մի դրական հարաբերություն չունի Լիլիթի հետ, հաճախ հայհոյում է նրան: Մենք բնակվում ենք Դավիթ Լալայանին պատկանող տանը: Նա մարտի 31-ին սկսեց կրկին հայհոյել Լիլիթին, և մեզանից աննկատ նա լքեց տունը»,- հայտնել է մայրը: Վերջինս խնդրել է իր աղջկան տեղավորել խնամքի որևէ կենտրոնում: Դավիթ Լալայանը ոստիկանությունում բացատրություն է տվել, թե ինքը դաստիարակում և մաքրություն է պահանջում Լիլիթից: Ասել է՝ իր երեխայի նման է նրան պահում: Դեպքից հետո մայրական կողմի պապն ու մորաքույրը մի քանի օրով Լիլիթին տարել են իրենց տուն, այն մտադրությամբ, որ երեխան կհանդարտվի, կվերադառնա տուն: Հաջորդ օրը մորաքույրը Լիլիթին դպրոց է տարել: Ճանապարհին Լիլիթը մորաքրոջից աննկատ մոտեցել է մի ոստիկանի և հայտնել, որ իրեն իրենց տուն են ուզում տանել, ասել է՝ վախենում է, չի ուզում տուն գնալ, խնդրել է իրեն տանել ոստիկանություն և ուղարկել մանկատուն: Ոստիկանը Լիլիթին ուղեկցել է ոստիկանություն: «Երկուշաբթի էր, ոստիկանություն հրավիրեցինք համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Կարեն Կոնինյանին և սոցիալական աշխատողին: Նրանք Լիլիթին փորձեցին համոզել տուն գնալ: Լիլիթը մնաց անդրդվելի: Փորձում էինք երեխայից իմանալ, թե Դավիթ Լալայանը ինչ բռնության է իրեն ենթարկում: Պատասխանում էր ՝ վախենում եմ, չեմ ուզում տուն գնալ»,- պատմում է Գայանե Ձավարյանը: Ապրիլի 3-ին Գայանե Ձավարյանը և դասղեկ Հասմիկ Մարգարյանը այցելում են երեխայի տուն: Դավիթ Լալայանը ոստիկանության ավագ տեսուչի և դասղեկի ներկայությամբ սկսում է հայհոյել Լիլիթին:  «Ասաց` ինքն էստեղ մնալու գործ չունի, թող տանից դուրս գա, թող կողքի տանն ապրի, ես իրեն մի կտոր լափ կտամ: Ես իրեն չեմ պահում: Լիլիթը դա լսելուն պես տանից դուրս է փախչում»,- պատմեց Գ. Ձավարյանը: Դասղեկի և Գայանե Ձավարյանի նկարագրելով` Լիլիթը ապրել է սարալանջին գտնվող անտանիք մի տան մեջ: Ոստիկանության ավագ տեսուչի խոսքով, երեխայի հետ Դավիթ Լալայանի կռիվն ու ծեծը սկսվել է այն բանից հետո, երբ Լիլիթը ցանկություն է հայտնել գարնանային արձակուրդներին հյուր գնալ տատին և պապին: Դավիթն ասել է՝ «բա էս տան գործերն ո՞վ է անելու, փոխանակ մորդ օգնես, փոխանակ ծախ բերես»: Հետո հանձնարարել է սանրը մաքրել: Դավիթը սանր լավ մաքրած չլինելու պատրվակով ոտքով հարվածել է աղջնակին, ինչից հետո Լիլիթը փախել է: Նրա պատմելով՝ պատշգամբի երկաթե աստիճանների վրա Դավիթը իրեն հրել է, Լիլիթը աստիճանների վրա վայր է ընկել, ազդրը խփել է աստիճանի երկաթի սուր ծայրին, վնասել ոտքը: Մարտի 31-ին կրկին Դավիթի հայհոյանքներից հետո Լիլիթը փախել է տնից և դիմել ոստիկանություն՝ իրեն մանկատուն ուղարկելու համար:   Ավելին՝ hetq.am-ում
09:13 - 07 մայիսի, 2019