Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործող ղեկավար։ Ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին։ 1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող: 2004թ.-ից ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ 2004թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայստան» կուսակցությունը, որը 2007թ.-ին կայացած ընտրություններում ձեւավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012թ․-ին ԲՀԿ-ն ստացավ 37 մանդատ՝ կրկին գրավելով երկրորդ տեղը, 2017-ին 31 մանդատով՝ երկրորդ տեղում, 2018թ-ին 26 մանդատով՝ երկրորդ տեղում։ 

2020 թ․ հունիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին վերաբերող քրեական գործի հարուցման վերաբերյալ, ըստ որի պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

2020 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ համաձայնություն տվեց կալանավորելու միջնորդությանը։

Ծառուկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձին և ՀՀ ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր

Ծառուկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձին և ՀՀ ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է  Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացին և ՀՀ ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր: Գագիկ Ծառուկյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։ Ծառուկյանը նաև նշել է. «Դեսպան Կոպիրկինը կարևոր է համարել երկկողմ աշխատանքների շարունակականությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով երկու երկրների միջև դարավոր ու եղբայրական կապերն է՛լ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում անվտանգության գլխավոր երաշխավորն է և Հայաստանի անփոխարինելի ռազմավարական գործընկերը: Հայ-ռուսական քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումն ու շարունակական զարգացումը չունի որևէ այլընտրանք: Դեսպան Կոպիրկինին խնդրել եմ փոխանցել իմ երախտագիտությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում պատերազմը դադարեցնելու գործում ներդրած ակտիվ ջանքերի և դժվարին իրավիճակում հայ ժողովրդի կողքին կանգնելու համար»։
21:31 - 26 հունվարի, 2021
Ժամանակ են ձգում, որ սառեցնեն իրավիճակը, բայց չեն հասկանում, որ արյունը չի սառում․ այս ամենի մեղավորն իրենք են, վարչապետը, որ պետք է ժամ առաջ հրաժարական տա. Գագիկ Ծառուկյան |tert.am|

Ժամանակ են ձգում, որ սառեցնեն իրավիճակը, բայց չեն հասկանում, որ արյունը չի սառում․ այս ամենի մեղավորն իրենք են, վարչապետը, որ պետք է ժամ առաջ հրաժարական տա. Գագիկ Ծառուկյան |tert.am|

tert.am: Ես ձեզ հետ ուզում եմ լինել անկեղծ, իրականությունն ասել, երբեք չի եղել, որ ստեմ, այսօրվա Կառավարության պես, որ 2,5 տարի ստել են: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:Նա նշեց, որ իրեն լռեցնելու համար քաղաքական հետապնդումներ են սկսել իր դեմ: Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ իշխանությունը մտածված տարավ այսպիսի կորստի: «Չորս ամիս առաջ հնարավոր է դադարեցնել պատերազմը, անհնարին ոչինչ չկա, բայց ոչ մի բան չձեռնարկեցին, այլ մտածված տարան այդ ձախողմանը, պատերազմին, կորուստներին: Ես ասել եմ, որ իրենք չեն տիրապետում, ի վիճակի չեն կազմակերպելու, իրենց անցած ճանապարհը, փորձը ․․․ բոլորը ձախողել են»,- ասաց նա և նշեց, որ սպասվող խնդիրների մասին դեռևս 7 ամիս առաջ տեղեկացրել է, սակայն ոչ մի քայլ չի կատարվել:«Այսօրվա վիճակը նույնն է Հայաստանի ճակատագիրը, եթե նրանք մնան նույն ճակատագրին են արժանանալու, ամեն ինչ մեռած է, քանդված է, տնտեսություն, կառավարություն չկա, մարդիկ անտեր են»,- ասաց նա և նկատեց, որ ամբողջ Սյունիքը ուզում է դատարկվի:«Զոհված զինվորների, անհետ կորածների ծնողներին խաբում են, ժամանակ են ձգում, որ կարողանան սառեցնել իրավիճակը, բայց չեն հասկանում, որ արյունը չի սառում, չի մոռացվում, արյունը ջուր չի դառնում, այս բոլորի մեղավորը իրենք են, վարչապետը, որը պետք է ժամ առաջ հրաժարական տա»,- ասաց նա և նշեց, որ տնտեսությունն օր օրի ավերվում է, դրամը արժեզրկվում է, ամեն ինչ թանկանում է:
16:42 - 19 դեկտեմբերի, 2020
Վազգեն Մանուկյանը մասնակցել է անկախ պետության ստեղծմանը. նա ունի ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու փորձ. Գագիկ Ծառուկյան |tert.am|

Վազգեն Մանուկյանը մասնակցել է անկախ պետության ստեղծմանը. նա ունի ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու փորձ. Գագիկ Ծառուկյան |tert.am|

tert.am: Որևէ քաղաքական ուժ չի կարող այսօր հայրենիքի փրկությունն իր վրա վերցնել, ահավոր ծանր է. այո, բոլորը պետք է այսօր միասնական կարողանան այս խնդիրները լուծել. այստեղ իմ ու քո չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտի պատճառով առաջացած խնդիրների և պարտադիր փոփոխությունների մասին: «Հայրենիքի փրկության շարժման» ստեղծումը Ծառուկյանի գնահատմամբ՝ ճիշտ քայլ է, քանի որ համախմբված ուժերով միայն հնարավոր է լուծել կապիտուլյացիոն ակտի, տնտեսական խնդիրների հարցերը՝ անկախ կուսակցական պատկանելությունից։ Խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե շարժման կողմից առաջարկած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը չունի ժողովրդի կողմից անհրաժեշտ ծավալի աջակցություն, խորհրդարանում հենարան չունի՝ Ծառուկյանն արձագանքեց. Ավելին՝ tert.am-ում
11:16 - 11 դեկտեմբերի, 2020
Օրվա իշխանությունը պետք է պատասխան տա, բա այս խայտառակ պարտության, այս զոհերի պատասխանն ո՞վ է տալու. Գագիկ Ծառուկյան |tert.am|

Օրվա իշխանությունը պետք է պատասխան տա, բա այս խայտառակ պարտության, այս զոհերի պատասխանն ո՞վ է տալու. Գագիկ Ծառուկյան |tert.am|

tert.am: Աշխարհում չկա մի դեպք, երբ այսպիսի խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած, այսքան զոհեր տված, Արցախի 75 տոկոսը հանձնած որևէ երկրի ղեկավար փորձի մնալ իշխանության: Դատարկ խոսելով, հեքիաթ պատմելով, ֆեյքերով երկիր չես կարող կառավարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով պատերազմի ընթացքում Կառավարության սխալների, դրա հետևանքների և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պարտադիր լինելու մասին:  Խոսելով պատերազմից հետո անտուն մնացած գերիների, անհետ կորածների  խնդիրների մասին՝ Ծառուկյանը շեշտեց՝ անհասկանալի է այն պատասխանը, թե՝ գնացեք, թողեք աշխատենք: «Եղբայր, մարդն իր կեսն է թողել, չի կարելի այդպես վերաբերվել, իրականությունն ասեք, քայլեր կատարեք, բանակցեք, որ մարդիկ չգժվեն, սա անընդունելի է: Այսօր պետք է արդարացի մոտեցում և խնդիրներին ճիշտ լուծում տանք. մարդկանց խնդրի, ողբի, սգի մեջ պետք  է մտնես»: Ըստ նրա՝ ցանկացած պատասխանատու երկրի ղեկավար պետք է այս հարցրեով զբաղվեր, որը սակայն չենք տեսնում: ԲՀԿ ղեկավարի խոսքով՝ այս իշխանությունն անկարող է երկիրը զարգացնել: Վերջինիս համոզմամբ՝ այս պատերազմում մեծ կորուստների պատճառը եղել է անօդաչու սարքերի դեմ պայքարի անհնարինությունը: Շարունակությունը՝ tert.am-ում
10:55 - 11 դեկտեմբերի, 2020
Փաշինյանն այլևս անցյալ է, նա հեռանալու է և թե՛ ինքը, թե՛ այս խայտառակ պարտության բոլոր մեղավորները օրենքի առաջ իրենց պատիժը ստանալու են. Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել ուղերձով |tert.am|

Փաշինյանն այլևս անցյալ է, նա հեռանալու է և թե՛ ինքը, թե՛ այս խայտառակ պարտության բոլոր մեղավորները օրենքի առաջ իրենց պատիժը ստանալու են. Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել ուղերձով |tert.am|

tert.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը «Հայրենիքի փրկության շարժման» համազգային հանրահավաքի հարթակից ներկայացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ժողովրդին ուղղված ուղերձը, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ ու սիրելի՛ հայրենակիցներ, իմ հայ ժողովուրդ, Արցախից եկած քույրեր ու եղբայրներ, Ազատության հրապարակում այսօր ես պետք է լինեի ձեր կողքին, պետք խոսեի ձեզ հետ մեր երկրին պատուհասած իրավիճակի ու դրանից ելքեր փնտրելու հնարավոր եղանակների մասին: Բայց ինչպես գիտեք, հերթական անգամ վախկոտ իշխանությունների ձեռքով ես այս պահին ԱԱԾ-ում եմ, ինձ նորից կանչել են հարցաքննության: Իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ սարսափում են ինձանից, ամեն ինչ անում են, որպեսզի ես չկարողանամ հանդիպել իմ ժողովրդի հետ: Ես նախկինում ասել եմ ու նորից եմ կրկնում՝ Նիկոլ Փաշինյանը պետք է վախենա ոչ թե ինձանից, այլ իր վարած խայտառակ քաղաքականության հետևանքներից, իր պահած ժողովրդի բարկությունից, անտուն ու անհայրենիք մնացած մեր շուրջ 100 հազար արցախցիների զայրույթից, զավակ կորցրած ծնողների ցասումից: Մեր ժողովրդի ու հայրենիքի առաջ ծառացած օրհասական խնդիրները լուծելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը նախընտրում է շարունակել իմ հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման գործելաոճը: Իր աթոռը պահելու համար նա պատրաստ է ամենաստոր քայլերին անգամ: Որքան էլ, որ իմ համար ցավալի է այդ մասին խոսելը ես դեռևս ամիսներ առաջ կանխատեսում էի, որ մեր երկրի իշխանությունների վարած խայտառակ քաղաքականության պատճառով մոտալուտ վտանգ է հասունանում: Ես դեռևս 6 ամիս առաջ եմ հայտարարել, որ օր առաջ իշխանությունները պետք է հեռանան: Դա իմ անձնական ցանկությունն ու ամբիցիան չէր: Դա մոտալուտ վտանգը կանխելուն ուղղված իմ քայլն էր: Այդ ժամանակ իմ առաջին մտահոգությունը հենց Արցախի անվտանգությունն էր: Ես դեռևս հունիսի 5-ին հայտարարել էի, որ բացառիկ տաղանդ է պետք ունենալ ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները այդ աստիճան վատացնելու համար: Այն ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, որը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դարերով ամրապնդված բարեկամությամբ դժվարին այս օրերին կրկին օգնության ձեռք մեկնեց ու կանգնեց հայ ժողովրդի կողքին: Հունիսի 16-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էի, որ իշխանությունները պետք է բաց ու թափանցիկ հայտարարեն, թե ինչի շուրջ են բանակցում Փաշինյանն ու Ալիևը: Իհարկե՛ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հիմքում ընկած էր նաև տնտեսության ողնաշարի կոտրումը, կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումը, արտաքին աշխարհի գործընկերների հետ հարաբերությունների վատթարացումը և բազմաթիվ այլ գործոններ: Բայց իմ թիվ 1 մտահոգությունն Արցախն էր ու Արցախի անվտանգությունը: Իսկ հիմա արդեն Արցախի խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականն այլևս այլընտրանք չունի: Որևէ երկրում չի եղել նման բան, որ պարտված, թշնամու առաջ ծնկի իջած, թշնամու կողմից ամենավերջին ձևով ստորացված ղեկավարն ու իր քաղաքական թիմը շարունակեն պաշտոնավարել: Պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը հնարավորություն կունենա վարել նոր բանակցություններ: Իհարկե այս փուլում, որևէ մեկը չի կարող Արցախը ետ բերել, դժբախտաբար: Բայց գոնե նոր իշխանությունը հնարավորություն կունենա բանակցությունների արդյունքում մինիմումի հասցնել ստորագրված խայտառակ փաստաթղթով նախատեսված հետևանքները, հնարավորություն կունենա արժանապատվորեն շարունակել բանակցային գործընթացը, հնարավորություն կունենա արտաքին աշխարհի հետ մեր ազգային շահերը պաշտպանող բանակցություններ վարելու: Բայց ի՞նչ ենք տեսնում մենք այս օրերին: Փոխանակ Նիկոլ Փաշինյանը ընդունելով իր ու իր թիմի խայտառակ պարտությունը ներողություն խնդրի ու լուռ հեռանա՝ նա ամեն օր փորձում է արդարանալ, ավելին փորձում է իր խայտառակ պարտության մեղքը բարդել բոլորի վրա: Իր համար մեղավոր են բոլորը՝ բանակը, հրամանատարները, ՀՀ ու Արցախի նախկին նախագահները, ռազմավարական գործընկերները, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը, բայց ոչ երբեք ինքը: Դա ևս թուլամորթության դասական դրսևորում է: Որովհետև անգամ սեփական պարտությունը ընդունելու համար մարդ պետք է արժանապատվություն ու թասիբ ունենա: Բայց ինչպես պատերազմի 44 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանրությանը կերակրում էր հաղթական ստերով, այնպես էլ այսօր փորձում է ամեն օր հանրությանը սուտ պատմվածքներով խաբել ու շեղել նրանց ուշադրությունը: Հայ ժողովրդի պատմության մեջ Ցեղասպանությունից հետո ես չեմ հիշում նման ծանր եւ ողբերգական էջ։ Մենք կորցրեցինք Արցախի 73 տոկոսը, մենք կորցրեցինք մեր լավագույն տղաներին, որոնցից ամեն մեկը մի տան ճրագ էր։ Մայր կա, որ իր երկու որդիներին է միանգամից կորցրել եւ հիմա էլ դռնեդուռ ընկած ամուսնու դիակն է փնտրում։ Հիշո՞ւմ եք,  երբ հունիսի 16-ին ես ԱԺ-ի ամբիոնից հարց ուղղեցի Փաշինյանին՝ ասելով՝ կոֆե խմելով, խաբելով մարդկանց չի կարելի մոլորեցնել, իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում էին, թե Արցախի հարցում չի լինելու հակահայ լուծում։ Հիշո՞ւմ եք, որ Փաշինյանն ասում էր՝ Արցախի հարցի լուծումը պիտի բավարարի երեք կողմերին՝ հայ ժողովրդին, Արցախի ժողովրդին եւ Ադրբեջանի ժողովրդին։ Արդյունքում՝ ժողովրդի թիկունքում ստորագրված խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթից հետո մենք տեսանք, որ հարցի լուծումը բավարարեց միմիայն Ադրբեջանի ժողովրդին։ Սիրելի՛ հայրենակիցներ, իմ սիրտն այսօր անասելի ցավում է, երբ տեսնում եմ, թե ինչպես է արցախցին իր տունը, իր օջախը այրում, որ թուրքին չմնա, թե ինչպես է իր ծնողների գերեզմանները քանդում, որ թուրքը չպղծի։ Հավատացե՛ք,  իմ համար աննկարագրելի ցավ է տեսնել պետական բոլոր դռները թակող որդեկորույս մայրերին, ովքեր խնդրում են գոնե իրենց որդիների դիակները հետ ստանան, որպեսզի կարողանան քրիստոնյային վայել հողին հանձնել։ Սիրելի՛ հայրենակիցներ, հավատացե՛ք, ինձ Նիկոլ Փաշինյանի անձը չի հետաքրքրում։  Մարդ, ով չունեցավ տղամարդկային արժանապատվություն՝ ընդունելու իր սխալը, իր մեղավորությունը Արցախը հանձնելու, հազարավոր զոհեր տալու մեջ եւ չունեցավ պետական մտածողություն՝ ներողություն խնդրելու եւ հեռանալու համար,  ինձ համար նման մարդը, նման հայը գոյություն չունի։ Փաշինյանն այլեւս անցյալ է: Նա հեռանալու է եւ թե՛ ինքը, թե՛ այս խայտառակ պարտության բոլոր մեղավորները օրենքի առաջ իրենց պատիժը ստանալու են։ Նոյեմբերի 10-ը հայ ժողովրդի պատմության մեջ մնալու է որպես դավաճանության ու հայրենիք հանձնելու օր, որպես մեր արժանապատվությունը թուրքի առաջ ծնկի բերելու օր։ Իր աթոռից կառչած այս մարդը, ով իրեն իշխանության բերած ժողովրդից այսօր պաշտպանվում է ճաղավանդակներով պատված շենքերում ու առանձնատերում, շարունակում է մեղադրել բոլորին և անգամ Ռուսաստանի նախագահին, ով հազար անգամ շատ ավելի լավ է տիրապետում Ղարաբաղի բանակցային գործընթացին, քան Նիկոլը, ով մե՛կ հայտարարեց, որ Արցախը Հայաստան է  ու վերջ, հետո Ալիեւին համարեց կիրթ մարդ ու վերջում՝ այդ կիրթ մարդու հետ ստորագրեց Արցախը ծնկի բերելու փաստաթուղթը, այսօր եւս շարունակում է ստել ու մոլորեցնել հանրությանը։ Այդուհանդերձ, ես այսօր ուզում եմ խոսել մեր առաջիկա ծրագերի ու անելիքների մասին։ Երկիրը կործանման եզրին է, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնում է ոչ միայն այն, ինչ թղթով ժողովրդի թիկունքում պարտավորվել էր, այլ նաեւ մենք տեսնում ենք, թե ինչպես է թուրքը մտնում Սոթք ու ասում՝ մի քանի կիլոմետր էլ առաջ պիտի գամ։  Վտանգված է Սյունիքի ու Ադրբեջանի հետ սահմանակից մյուս մարզերի ու դրանց բնակիչների ճակատագիրը: Երկիրը լուրջ վտանգի տակ է, եւ միայն համախմբելով բոլոր առողջ ուժերը, մենք կկարողանանք կանգենցել այս արհավիրքը, որն իր հետ բերեց Նիկոլը: Դուք արդեն գիտեք, որ 16 կուսակցությունների և հանրության մեջ մեծ հարգանք վայելող մտավորականների կողմից ձևավորված Հայաստանի փրկության շարժման թեկնածուն Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն է: Մարդ, ով մեր հայրենիքի համար ամենադժվարին պահերին ղեկավարել է կառավարությունը, իր ճգնաժամային կառավարման հարուստ փորձով կարողացել է մեր երկիրը դուրս բերել դժվարին իրավիճակից, վստահ եմ այսօր էլ իր քաղաքական փորձառությամբ և մեր բոլորի օգնությամբ կարողանալու է հաղթահարել մեր երկրի առջև ծառացած խնդիրները»: Շարունակությունը՝ tert.am-ում
16:43 - 05 դեկտեմբերի, 2020
ԱԱԾ-ն ծանուցագիր է ուղարկել Գագիկ Ծառուկյանին՝ վաղը հարցաքննության հրավիրելու վերաբերյալ. պաշտպան

ԱԱԾ-ն ծանուցագիր է ուղարկել Գագիկ Ծառուկյանին՝ վաղը հարցաքննության հրավիրելու վերաբերյալ. պաշտպան

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը եւս մեկ ծանուցագիր է ուղարկել ՀՀ Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 14:30-ին լրացուցիչ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքական հետապնդումների եւ իրականությունից կտրված լինելու եւս մեկ ցայտուն փաստ … Տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հավատարիմ  մնալով իր կողմից ձեւավորած արատավոր ավանդույթին եւս մեկ ծանուցագիր է ուղարկել ՀՀ  Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին 05.12.2020թ. ժամը 14:30-ին լրացուցիչ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ:  Նույն օրը  ժամը 15:00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքից ընդամենը 30 րոպե առաջ՝ ոչ աշխատանքային օրով Գագիկ Ծառուկյանին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ հրավիրելն իմ համոզմամբ ունի ընդամենը մեկ նպատակ. Զրկել վերջինիս Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու եւ հայ ժողովրդին իր խոսքն ուղղելու հնարավորությունից: Գագիկ Ծառուկյանը եւ իր պաշտպանական թիմը բազմիցս նշելեն, որ վերջին վեց ամիսների ընթացքում տեղի ունեցող գործողությունները բացառապես քաղաքական հետապնդման դրսեւորումներ են , ինչի ցայտուն եւ վառ դրսեւորումներից մեկն էլ հերթական ծանուցագիրն է… Ի դեպ, ՀՀ  իշխանություններն իրականությունից այնքան են կտրվել, որ մեր հայրենիքի դեմ ծառացած օրհասական խնդիրները լուծելու փոխարեն, օրուգիշեր զբաղված են ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու անհիմն եւ կեղծ օրակարգով…Ինչ խոսք, ցավալի է… Հ.Գ. Հատկանշական է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին միշտ տարբեր քրեական գործերով հարցաքննելու անհրաժեշտություն է առաջանում հատկապես կայանալիք հանրահավաքներից ընդամենը րոպեներ առաջ… Ես արդեն վաղուց չեմ հավատում նման զուգադիպություններին, իսկ հետեւությունները թողնում եմ մեր հասարակության խելամիտ եւ օբյեկտիվ հատվածին…»։
14:29 - 04 դեկտեմբերի, 2020