Սամվել Բաբայան

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ԼՂՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ։

Ծնվել է 1965 թվականի մարտի 5-ին: Ծննդավայրը՝ Ստեփանակերտ: 1972-1982 թվականներին ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը (ք. Ստեփանակերտ)։ 1983-1985 թվականներին ծառայել է Խորհրդային բանակի ստորաբաժանումում, որը տեղակայված էր նախկին Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում։ 1988 թվականին մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին։ 1989-1991 թվականներին եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից մեկը, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, եղել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։

1991 թվականի հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի անճշտությունների պատճառաբանությամբ, ԽՍՀՄ Ներքին զորքերի հրամանով ձերբակալվում և 6 ամսից ավելի պահվում Շուշիի, ապա՝ Բաքվի Բաիլյան բանտում։

1992-1993 թվականներին ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները։ 1992 թվականի մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։ 1992 թվականի օգոստոսից մինչև 1993 թվականի ապրիլը հանդիսանում էր ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1993 թվականի ապրիլից մինչև նույն թվականի նոյեմբեր. Ինքնաշաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար։ 1993 թվականի նոյեմբերից մինչև 1999 թվականի դեկտեմբեր. ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար։

1995-1999 թթ. ԼՂՀ առաջին պաշտպանության նախարար։ Փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), գեներալ-լեյտենանտ (1996)։ 1992-1995 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։ 1995-1999 թվականներին եղել է ԼՂՀ կառավարության և նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ։ 2000-2004 թվականներին ԼՂՀ նախագահի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել 14 տարով, 4.5 տարի անց նրան ներում է շնորհվել։

2004-2005 թվականներին ստեղծում է տեղեկատվական-վերլուծական «Խաչմերուկ» հասարակական կազմակերպությունը ։ 2005 թվականին հիմնադրում է «Դաշինք» կուսակցությունը։ 2017 թվականին ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Բաբայանին՝ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու գործի շրջանակներում: 2018 թվականին ազատ է արձակվել բանտից։ 

Պարզաբանում Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն սահմանափակելու վերաբերյալ

Պարզաբանում Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն սահմանափակելու վերաբերյալ

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երկրոդ օրն է, ինչ հայկական լրատվադաշտը հեղեղված է Սամվել Բաբայանի մուտքը Ռուսասատանի Դաշնություն 5 տարով սահմանափակելու մասին տեղեկությամբ: Ի պատասխան լրատվամիջոցների և նրանց ներկայացուցիչների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ նման բովանդակությամբ նյութերը մեկ նպատակ ունեն՝ հոգեբանական ներազդման միջոցով ճնշել հանրային գիտակցությունը, մասնավորապես՝ Սամվել Բաբայանի պոտենցիալ ընտրազանգվածին:Այսպիսի գործելաոճը անակնկալ չէ, քանի որ ավելի քան երկու տասնամյակ հանրությանը սնել են ստահոդ տեղեկություններով՝ նպատակ ունենալով ցանկացած գնով կանխել Սամվել Բաբայանի վերադարձը: Սամվել Բաբայանի նկատմամբ հանրային ակնհայտ վստահությունն ու համախմբումը բացառում են իշխանությունների վերարտադրությունը, ուստի նրա ընդդիմախոսները շարունակում են հնարավոր և անհնար բոլոր մեթոդներով կանխել անխուսափելին:Մյուս կողմից՝ նույն աղբյուրները Սամվել Բաբայանին մշտապես կապել են Ռուսաստանի հետ՝ նրան վերագրելով պրոռուսական «մեղքեր»: Նրա մուտքը Ռուսաստան սահմանափակելու մասին տեղեկությունից հետո հարց է ծագում՝ Սամվել Բաբայանը ռուսակա՞ն, թե՞ հակառուսական «պրոյեկտ» է: Հարցի ցանկացած պատասխան չի բխում պատվիրատուների շահերից:Հարցազրույցներից մեկում Սամվել Բաբայանը նշել էր, որ Հայաստանի նախկին, Արցախի գրեթե նախկին և Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը համընկնում է այնտեղ, որտեղ, պիտի թույլ չտալ իր մասնակցությունը Արցախի հասարակական-քաղաքական կյանքին: Այն, որ ադրբեջանական մամուլը սիրով արտատպում է նրա մուտքը ՌԴ սահմանափակելու վերաբերյալ տեղեկատվությունը, միանշանակ հասկանալի է, բայց որ հայկական որոշ լրատվամիջոցներն են էքսկլյուզիվի ցանկությամբ տուրք տալիս ասեկոսեներին, առնվազն մատնում է նրանց տերերին:»
13:28 - 04 մարտի, 2020
Մեկ բառով կպատասխանեմ՝ ապատեղեկատվություն․ Մասիս Մայիլյանը՝ ՌԴ իր մուտքը 5 տարով սահմանափակելու որոշման մասին

Մեկ բառով կպատասխանեմ՝ ապատեղեկատվություն․ Մասիս Մայիլյանը՝ ՌԴ իր մուտքը 5 տարով սահմանափակելու որոշման մասին

«Հրապարակ» օրաթերթը այսօրվա համարում, հղում անելով իր աղբյուրներին, հրապարակել է մի տեղեկություն, ըստ որի` ռուսական իշխանությունները Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրած Մասիս Մայիլյանի եւ ՊԲ նախկին հրամանատար, Մասիս Մայիլյանի թեկնածությունն աջակցող Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել։ «Հրապարակը» գրել է, որ երեկոյան չի կարողացել ճշտել տեղեկությունը, դրա համար պաշտոնական հարցում է ուղարկել։ Infocom․am-ը փորձեց Արցախի Արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանություն ստանալ հարցի վերաբերյալ, սակայն լուրը ո'չ հերքեցին, ո'չ հաստատեցին՝ նշելով միայն, որ այս մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանը Infocom․am-ի հարցին՝ այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, այսպես արձագանքեց․ «Ես մեկ բառով կպատասխանեմ․ ապատեղեկատվություն»։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ Սամվել Բաբայանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։ Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության մամուլի պատասխանատու Անուշ Դոլուխանյանը Infocom.am-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ ժամանակը կգա, պաշտոնական հրապարակմամբ հանդես կգան։ Նա նշեց, որ այս պահին Բաբայանը ՌԴ գնալու մտադրություն չունի, բայց անհրաժեշտության դեպքում հաստատ կկարողանա մուտք գործել Ռուսաստան։ Մեր ճշտող հարցին՝  «հաստատ կկարողանա գնալ ՌԴ» պնդումն արդյոք նշանակո՞ւմ է, որ նման արգելք չկա, Դոլուխանյանը պատասխանեց, որ իրենք չեն հետաքրքրվել՝ արգելք կա՞, թե՞ չկա, որովհետեւ այս պահին դա իրենց չի հետաքրքրում, Բաբայանի մուտքը ՌԴ արգելելու որոշման վերաբերյալ էլ պաշտոնական տեղեկություն չի եղել։
13:09 - 03 մարտի, 2020
Սամվել Բաբայանի գործով հետազոտվել են հեռախոսային խոսակցությունները |shantnews.am|

Սամվել Բաբայանի գործով հետազոտվել են հեռախոսային խոսակցությունները |shantnews.am|

shantnews.am: Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ,  շարունակվել է Արցախի ՊԲ նախկին  ղեկավար Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Բաբայանը և մյուսները մեղադրվում են «Իգլա» զենիթահրթիռային համալիրը Վրաստանից Հայաստան ապօրինի  տեղափոխելու  համար: 2017 թվականի նոյեմբերին Բաբայանը դատապարտվեց 6, Սանասար Գաբրիելյանը՝ 3, իսկ Արմեն Պողոսյանը` 2 տարվա  ազատազրկման: Վճռաբեկ դատարանը 2018 թվականի հունիսին բեկանեց այդ դատավճիռը և գործն ուղարկեց նոր քննության, նաև 15 պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխեց Բաբայանի խափանման միջոց կալանքը: Այսօրվա դատական նիստի ժամանակ հետազոտվել են ամբաստայալների հեռախոսային գաղտնալսված խոսակցություները քրեական գործից աջատված մասով մեղադրյալ Հրաչյա Մայիլյանի  հետ: Դրանք հայհոյախառն խոսակցութուններ են, որտեղ նախ` խոսվում է ինչ-որ դեղի տեղափոխման, հետո՝ մեքենայի շարժիչի մասին: Մայիլյանի ու Սանասար Գաբրիելյանի խոսակցության ժամանակ Հրաչյան զգուշացնում է,  թե ամեն ինչ մի´ խոսիր, Սանասարն էլ ասում է` գիտի, որ իրենց խոսակցությունները գաղտնալսվում են:
13:18 - 18 փետրվարի, 2020
Սամվել Բաբայանը որոշել է սատարել Մասիս Մայիլյանին

Սամվել Բաբայանը որոշել է սատարել Մասիս Մայիլյանին

Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը որոշում է կայացրել մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններում սատարել Արցախի գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանին:Քիչ առաջ նրա ղեկավարած կուսակցության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է քաղխորհրդի հայտարարությունը, որում ասվում է. ««Միասնական հայրենիք» կուսակցության եւ Մասիս Մայիլյանի քաղաքական համագործակցության վերաբերյալ նախապատրաստվում է հուշագիր, որը կստորագրվի օրերս՝ ԶԼՄ-ների ներկայությամբ:Կոչ ենք անում բոլոր ուժերին դրսեւորել քաղաքական կամք՝ հրաժարվել նեղ անձնային շահերից, համախմբվել ժողովրդի և պետության հետաքրքրությունների շուրջ և առաջիկա նախագահական ընտրություններում սատարել Մասիս Մայիլյանի թեկնածությունը՝ ի հաստատումն ժողովրդաիշխանության»:  Փետրվարի 9-ին տեղի ունեցած համագումարում Բաբայանը հայտարարել էր, որ առաջիկա 5 օրվա մեջ կհայտարարի նախագահի իր թեկնածուի անունը: «Այսօր ավելին, քան երբևէ մեզ միասնականություն է պետք, այլ ոչ քաղաքական պառակտում: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքն իբրև գաղափարախոսություն իրացվում է անհեռատես քաղաքական գործիչների կողմից, իմաստուն գործիչները մտածում են հանրության հետաքրքրությունների համախմբման մասին, որովհետև ճգնաժամային իրավիճակները հաղթահարելի են միայն ժողովրդական համախմբմամբ: Իսկ այսօր վիճակն իսկապես ճգնաժամային է:Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել սատարել նախագահի թեկնածության հայտ ներկայացրած գործիչներից Մասիս Մայիլյանին, ով ևս գիտակցում է պահի լրջությունն ու ճակատագրականությունը, մտահոգված է միասնական հայրենիքի ճակատագրով:Մասիս Մայիլյանը սկզբունքորեն ընդունում է կուսակցության ներկայացրած նախընտրական ծրագիրը և պատրաստ է նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո իրականացնել այն: Խոսքը երեք հիմնախնդրի մասին է. մարտունակ բանակի ստեղծում, տնտեսական լճացման հաղթահարում, սոցիալական խնդիրների լուծում»,- ասվում է հայտարարությունում:
17:30 - 11 փետրվարի, 2020
Դատարանը մերժել է Սամվել Բաբայանի՝ ընդդեմ Արցախի ոստիկանության անձնագրային վարչության հայտը |armtimes.com|

Դատարանը մերժել է Սամվել Բաբայանի՝ ընդդեմ Արցախի ոստիկանության անձնագրային վարչության հայտը |armtimes.com|

armtimes.com: Այսօր՝ փետրվարի 11-ին, Արցախի Հանրապետության առաջին ատյանի դատարանը հրապարակել է Սամվել Բաբայանի դատական գործով վճիռը: Բաբայանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դատարանը մերժել է Սամվել Բաբայանի՝ ընդդեմ Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու, իրավունքը վերականգնող վարչական ակտը ընդունելու, հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը: Ըստ մամուլի ծառայության՝ կայացվել է ակնհայտ քաղաքական որոշում: Հիշեցնենք, որ 2019 թվականին Սամվել Բաբայանը հայտարարել էր 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, սակայն, ինչպես պարզվեց, Արցախի իշխանությունները նրան հանել էին պետռեգիստրից: Այս հանգամանքը արհեստական խոչընդոտ հանդիսացավ նրա՝ նախագահական ընտրություններին մասնակցության համար, քանի որ վերջին 10 տարում Արցախում մշտաբնակության ցենզը նախապայման է բոլոր թեկնածուների համար: Սամվել Բաբայանը սա համարել էր անօրինական որոշում եւ որոշել հայց ներկայացնել դատարան:
14:13 - 11 փետրվարի, 2020
Ազատ ու արդար ընտրությունների համար Բակո Սահակյանի հրաժարականն օրհասական է

Ազատ ու արդար ընտրությունների համար Բակո Սահակյանի հրաժարականն օրհասական է

Բոլոր քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ եթե մենք ուզում ենք ազատ ու արդար ընտրություններ, ապա մեզ համար օրհասական խնդիր պիտի դառնա հակասահմանադրական ճանապարհով երրորդ անգամ նախագահ դարձած Բակո Սահակյանի հրաժարականը, այլապես նրանք նորից վերարտադրվելու են՝ օգտագործելով իրենց բոլոր ռեսուրսները։ «Սամվել Բաբայան ռազմական, քաղաքական գործիչը, թերևս այն գործիչներից է, ովքեր բառերը ուղղակի չեն արտաբերում, օդում իրենց հանգրվանը գտնելու համար։ Սամվել Բաբայանը իր ողջ գործունեության ընթացքում իր խոսքի կշիռը խորությամբ գիտակցել է, իսկ ժողովրդին տված իր խոսքը առավելագույնս իրականացրել ։ Սամվել Բաբայանը այն եզակիներից է, ով ունի ժամանակը ու իրադրությունները գնահատելու բացառիկ հեռատեսություն։ Այդպես էր պատերազմի ժամանակ, այդպես է նաև հիմա։ Սամվել Բաբայանը իր գործունեության ընթացքում եղել է առավելագույնս թափանցիկ և երբևէ չի խորշել հայտնել իր դիրքորոշումը այս կամ այն անձի կամ երևույթի շուրջ, կամ առնվազն ոչ մի կարծիք էլ չի հայտնել, երբ անտեղյակ է եղել իրականությունից։Այս որակներն են, որ արցախցուն կրկին ոտքի հանեցին, դիմավորելու իր հերոսին, գրկաբաց ընդունելու և հայտնելու իրենց համակրանքը։ Այն, որ Սամվել Բաբայանը այսօր Արցախում ունի մեծ հեղինակություն իր ժողովրդի շրջանում, փաստվեց ստորագրահավաքի արդյունքներով։ 25000-ից ավել մարդ իրենց մասնակցությունը ցուցաբերեցին այս ստորագրահավաքին և նշանակություն չունի, թե ինչ տեխնիկական պատճառներով մի քանի թերթիկներ անվավեր ճանաչվեցին, փաստը այն է, որ Արցախի հաշվառում ունեցող մեր հայրենակիցները իրենց հավատո քվեն տվեցին այս նախաձեռնությանը։ Եվ մարդկանց թիվը կլիներ կրկնապատիկ, եթե չլինեին Արցախի իշխանությունների ահաբեկումները մասնակցելու դեպքում պետծառայողներին աշխատանքից հեռացնելու մասին։ Փաստը մնում է փաստ և սրա հետ պարտավոր են հաշվի նստել այսօրվա իշխանությունները։ Սամվել Բաբայանը անձնական նկրտումներով առաջնորդվող գործիչ չէ, նրա քայլը մշտապես բխել է ազգային շահերից, ու սա ամենևին աթոռակռիվ չէ։ Հաստատելու դեպքում էլ, չհաստատելու դեպքում էլ, ընտրված նախագահ, թե կուսակցության ղեկավար՝ Սամվել Բաբայանը իրականացնելու է այն, ինչի մասին խոսել է իր բոլոր հանդիպումների ընթացքում, այն է՝ տանել Արցախը դեպի զարգացում, ապահովել Արցախի անվտանգությունն ու սրընթաց բարգավաճումը, ստեղծել պետություն, որտեղ գերակայող է լինելու անձի իրավունքը։ Այսօր Սամվել Բաբայանը զբաղված է կուսակցաշինության աշխատանքներով, թղթերը հանձնված է գրանցման, նախատեսվում է կուսակցական համագումար։ Իսկ ստորագրահավաքի արդյունքները դեռևս մշակվում են և դեռ չեն հանձնվել ԱՀ ԿԸՀ, հանձնելու պահից կհետևենք դրա օրինական ընթացքին։ Բոլոր քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ եթե մենք ուզում ենք ազատ ու արդար ընտրություններ, ապա մեզ համար օրհասական խնդիր պիտի դառնա հակասահմանադրական ճանապարհով երրորդ անգամ նախագահ դարձած Բակո Սահակյանի հրաժարականը, այլապես նրանք նորից վերարտադրվելու են՝ օգտագործելով իրենց բոլոր ռեսուրսները։ Իսկ իրենց ռեսուրսները իրենք միանշանակ կապահովեն ԿԸՀ կողմից հապճեպ նշանակված ՏԻՄ ընտրությունների անցկացումից հետո, երբ տեղերում հաստատելով իրենց մարդկանց, այն 30-40 000 Արցախում գրանցված, բայց արդեն երկար տարիներ այնտեղ չբնակվող մարդկանց անուններից լցոնումներ կապահովեն և կանցնեն այն ուժերը, որոնք իրենց համար ավելի գերադասելի են։ Ուստի այլևս անիմաստ է դառնում պայքարել, որ ԱԺ անցնելու շեմը իջեցվի հինգ տոկոսից երեքի, քանի որ բացահայտելով այս 30 000-40 000 լցոնումները և դրանք չեզոքացնելով, ցանկացած ուժ կարող է իր հինգ տոկոսով անցնել խորհրդարան։ Մենք պատրաստ ենք ցանկացածի հետ շրջել Արցախի բոլոր գյուղերն ու քաղաքները և վեր հանել այս ամբողջ անօրինությունը։Բակո Սահակյանի երրորդ շրջանը համարվում է, իբր անցումային, արդեն պաշտոնավարել է երկու տարի չորս ամիս, եթե այդչափ ազնիվ է, ինչպես ներկայացնում է իրեն անցումային, թող իր ազնվությունն օգտագործի այս ճգնաժամը չեզոքացնելու համար՝ ուղղակի հեռանա, ութ ամիսն էլ թողնի մի մարդու, ով կդառնա այս ճգնաժամը հաղթահարելու երաշխիքը։ Բակո Սահակյանի պաշտոնավարումը երկրում խորացնելու է քաղաքական ճգնաժամը։ Ուստի կոչ ենք անում Արցախի քաղաքական, հասարակական, խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերին համախմբվել։ Երկրի համար այս օրհասական պահին պետք է կայացնել ճիշտ որոշում, պահանջել ներկա իշխանությունների հրաժարականը, ընտրել միջանկյալ ղեկավար,, հատկապես, որ սա անցումային շրջան է, որը չունի ընտրություններին մասնակցելու հավակնություններ, որին կողմ են արտահայտվում արցախցի շատ գործիչներ։ Սա հնարավորություն կտա պատրաստվել ընտրություններին հավասար պայմաններում։ Սա կլինի հասուն և առողջ քաղաքական գործընթաց։ Արցախը պետք է ընտրությունների գնա համախմբված, այլապես այս իշխանությունների վերարտադրումից հետո հասարակության բևեռացումը կլինի վտանգավոր։ Մեր թիմը և անձամբ Սամվել Բաբայանը բաց են բոլոր այն գիտակից ուժերի առաջ, ովքեր արդարության համար են մարտնչում։ Պատրաստ ենք հանդիպել, քննարկել այն բոլոր հարցերը, որոնք հանգեցրել են այսօրվա քաղաքական ճգնաժամին։ Սա միակ ճանապարհն է ազգի միասնությունը պահպանելու համար։ Հետայսու մեր թիմը նաև միանում է այն ուժերին, ովքեր օրվա հրամայական են դարձրել ներկա իշխանությունների հրաժարականը և գնալու են դեպի ազատ ու արդար ընտրություններ, որն էլ իր հերթին կձևավորի հասուն քաղաքական դաշտ ու առողջ հասարակություն։ Ներկա իշխանությունների հրաժարականը դառնում է մեր օրակարգը, նրանց չհեռանալու դեպքում, մենք պատրաստվելու ենք հանրահավաքների, որպեսզի ավելի լսելի դարձնենք արցախցու արդար պահանջը։ Այսօր ողջ կյանքը միայն «դաբրոներով» ապրած մի քանի լրատվականներում տեղ գտած «նահանջող» վերնագրերով հոդվածները կրկին մեկի կամ մի քանիսի դաբրոյին արժանացել էին։ Բայց հոդվածագիրը հաշվի չէր առել, որ դեռ ԱԺ կամ Գերագույն դատարանը չեն հաստատել ստորագրահավաքի նախագիծը, իրավունք դեռ չի տրվել Սամվել Բաբայանին մասնակցելու ընտրություններին, ապա ինչ է նշանակում նահանջել, ինչի՞ց նահանջել, կամ ի՞նչ դաբրոյի սպասել։ Դուք պիտի դաբրոյի սպասեք՝ ընդունեք, թե չընդունեք, դաբրոները ձեր ոճին են համահունչ։ Երբ կհաստատվի նախագիծը ու Սամվել Բաբայանը հետ կկանգնի, այն ժամանակ նահանջից ու դաբրոներից կխոսենք։ Ամոթ է, գոնե մի նախապատրաստեք մարդկանց, որ նախագիծը չեք ընդունելու, և դա փորձեք անգրագետ մեկնաբանությունով հրամցնել հասարակությանը։ Նահանջներն ու դաբրոները խորթ են մեզ այնքան, ինչքան ձեզ դաբրո տվողի սեփական միտք ու գաղափար ունենալը։ Նահանջները մեզ համար չեն, մեզ համար ազգի անվտանգությունն ու զարգացումը ապահովող ուղիներն են կարևոր, որոնք որ գծել ու հստակ գնում ենք։ Դուք ապրեք ձեր չափանիշներով, մենք էլ մեր ազգային գաղափարներով։   Սամվել Բաբայանի գրասենյակ
06:00 - 31 հուլիսի, 2019
ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել։ Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․ «Արդարադատությունը ցանկացած երկրի ներքին կյանքի օրինականության ապահովման երաշխավորն է։ Երբ արադարադատությունը բացակայում է սուտն ու կեղծիքը խարխլում են թե ներքին կյանքի կայունությունը, թե ժողովրդավարության հիմքերը, ինչի ականատեսն ենք մենք արդեն քսան տարի։ Երբ պետության արդարադատության համակարգը ղեկավարում է արդարությունից ու օրինականությունից, սեփական պետության սահմանադրությունից, ու առհասարակ սեփական մասնագիտությունից անտեղյակ մեկը, բնականաբար, ոչ ենթադրաբար, արդարությունը մնում է լոկ տերմին, ուղղակի մեկ մեկ մարդկանց բերանը փակելու համար։ Եվ քանի որ տարիներ շարունակ Արցախում արդարությունն ու ժողովրդավարությունը խեղդված են եղել՝ պատերազմական երկրի անվան տակ զսպված են եղել մարդկանց դժգոհությունները, անարդարությունները չեն գտել իրենց պատիժը,այսօր երբ բարձրաձայնում ես այս խնդիրները ու պարզ տալիս ես ճակատներին ողջ իրենց հանցավոր էությունը, որոշ շրջանակներ ընկնում են հոգեվարքի մեջ։ Եվ որոշ մարդիկ , որոնք Արցախին մի լումայի օգուտ չեն տվել, բացի հանցավոր վնասից, իրենց վերապահում են ասել բառեր կամ արտահայտություններ, որոնք իրենց կշռից ու հասակից ոչ թե կիլոմետրերով են հեռու, այլ առհասարակ իրենց հետ առնչություն չունեն, որովհետեւ նրանք այդքան ներքին ուժ էլ չունեն։ Ուղղակի նրանց տրվել է տեքստը եւ ասվել է դուխով ասա, մեկ է ձերբակալելու ենք, սրանով իսկ փորձելով ստեղծել վախի խաբկանք։ Ձերբակալեք , թե գնդակահարեք միեւնույնն է այդ ժողովուրդը պիտի ազատվի այս հակասահմանադրական իշխանությունից։ Երեկ ԱՀ Արդարադատության նախարարը մի քանի բոցաշունչ մտքեր է ասել՝ կոչ անելով չստել։ Ստի ու կեղծիքի մեջ թաթախված այս իշխանության դրածոն երեւի չի պատկերացնում, թե ում մասին, ինչպես կարելի է արտահայտվել։ Սեփական գործելաոճը վերագրելով դիմացինին, փորձում է լուծել իր իշխանավորների խնդիրները։ Մասնավորապես իր հարցազրույցում նշել է, թե ստորագրահավաքը անցել է առանց խոչընդոտների՝ հակառակ կողմին մեղադրելով ստի մեջ։ Ստորեւ ներկայացնում ենք այն խոչընդոտները, որոնց բախվել է նախաձեռնող խումբը ստորագրահավաքի ընթացքում։ Դա եղել է գյուղապետերի, քաղաքապետերի մակարդակով, հանրային ծառայողների որոնք տեղերում չեն հրաժարվել են աշխատել՝ մասնավորապես Մարտակերտի մի շարք գյուղերում ստորագրահավաքը սկսել է հունիսի 8-ին, մինչդեռ պետք է հունիսի 4-ին սկսեր, աշխատանքից հեռացվելու սպառնալիքները, զինվորականների ու պետաշխատողների վրա ճնշումը՝ ստորագրահավաքին չմասնակցելու սպառնալիքներով, Ստեփանակերտ քաղաքի ստորագրահավաքի համար նախատեսված վայրում անհապաղ տեսախցիկ տեղադրելը, որից շատ լավ տեղյակ էր նախարարը ու շատ լավ գիտի, որ տեսախցիկի տեղադրումը անօրինական է եւ այդ անօրինականության համար թե Ստեփանակերտի քաղաքապետը, թե նախարարը օրենքի առաջ պիտի պատասխանատվություն կրեն։ Բոլորին էլ շատ լավ հայտնի է, թե տեսախցիկը ինչ գործառույթ պիտի կատարեր՝ մարդկանց մեջ վախ մցնելու, որպեսզի խորշեին ու չգային մասնակցելու ստորագրահավաքին։ Եվ հետաքրքիր է էլ խոչընդոտը ինչպե՞ս է լինում կամ արդարադատության նախարարը այն ինչպե՞ս է պատկերացնում։ Կամ, ձեր իրավասությունների մեջ չի՞ եղել տեղեկացնել, թե հանրային աշխատողը կամ գյուղապետը ինչպես պետք է աշխատեն ստորագրահավաքի ընթացքում։ Պարզվում է՝ ոչ, չգիտեն, պարոն նախարար, որովհետեւ դուք ձեր գործից տեղյակ չեք։ Գյուղապետը իրավունք չունի ոչ կնքի, ոչ էլ ստորագրի այս թուղթը, սակայն ունենք այդպիսի դեպքեր։ Ստեփանակերտի քաղաքապետը միանգամից հանրային երեք աշխատողների հրահանգել է ստորագրել այդ թղթի տակ։ Սա եթե անտեղյակություն չէ, ապա դիտավորություն է, քանզի չեք տեղեկացրել։ Ստորեւ ներկայացնում ենք նաեւ ձեւաթերթիկի եւ այն ծանուցագրի բովանդակությունը, որը ուղարկվել է մարդկանց։ Ու այսքանից հետո պնդել, թե արցախցին չի իմացել ինչի տակ է ստորագրում ուղղակի ստոր սուտ է։ Սոցցանցերում հայտնված թվով հինգը չգերազանցող տեսահոլովակները, որտեղ մի քանի տատիկ ու պապիկ հայտնում են, թե իբր իրենք չեն իմացել ինչի տակ են ստորագրում, դրանց մասին էլ տեղյակ ենք գիտենք, որ շրջանակներն են հովանավորել։ Ամենասարսափելին այն է, որ դուք թքած ունեք ձեր հայրենակցի տարիքի, նրա իրավունքի եւ անկարողության վրա։ Լկտիաբար օգտագործելով այս մարդկանց ձեզ համար խնդիրներ եք ուզում լուծեք։ Եվ դուք խոսում եք արդարությունից, ու այդ համակարգի գլուխ կանգնած չինովնիկը դեռ փորձում է հաստատել այդ ստերը։ Սամվել Բաբայանը իր հարցազրույցներում ասել է, որ այս նախագծի օրինականացումը հնարավորություն կտա Արցախում ծնվածներին եւ վերջին տարիներին Հայաստանում սսովորած ու լավ մասնագիտացում ստացած մեր հայրենակիցներին վերադառնալ Արցախ ու իրենց հմտությունները ներդնել Արցախի զարգացման գործում։ Պարոն արդարամիտը՝ խեղաթյուրելով Սամվել Բաբայանի խոսքը իր իմաստուն խորհումներից հետո ասել է թե բա դա դնում է >, > տարանջատումը։ Ասում է ինչքան շատ ես խոսում, այնքան շուտ ես բացահայտում իրական դատարկությունդ։ Պարոն նախարարը անտեղյակ է,որ ԱՀ սահմանդրությունում կա այսպիսի հոդված․ Հոդված 47. Արցախի Հանրապետության քաղաքացիության իրավունքը Արցախի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Արցախի Հանրապետության քաղաքացի է: Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Արցախի Հանրապե¬տու¬թյան քաղաքացի է, ունի Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Ազգությամբ հայերը Արցախի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Ազգությամբ հայերը Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով: Արցախի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքա¬ցիությունից: Արցախի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից: Չե՞ք կարդացել, լրացրեք այդ բացը, սա ձեր իսկ հակասահմանադրական իշխանության կարկտած սահմանադրությունն է, որը > 2017թ․՝ ապահովելով 70 տոկոս կեղծ մասնակցություն։ Դուք խոսում եք հայաստանցի-արցախցի տարանջատումից, իսկ ինքներդ անօրեն զրկել եք նույն հայաստանցիներին, որոնցից գրեթե շատերը քսան տարի է արդեն բնակվում են Բերձորում, ընտրվելու իրավունքից։ Դուք նրանց նույնիսկ քաղաքապետի ու գյուղապետի ընտրություններին չեք թողնում մասնակցել։ Բերեք մեկ օրինակ, որ այս քսան տարվա ընթացքում Բերձորում վերաբնակեցված ՀՀ-ի որեւէ քաղաքացի ընտրվելու հայտ է ներկայացրել՝ Աժ կամ նախագահական ընտրություններում։ Բայց հաշվառել եք ու տվել ընտրելու իրավունք, որ ընտրության ժամանակ ապահովեք ձեր ստի ու կեղծիքի վրա հիմնված իշխանությունը։ Նախարարին կոչ ենք անում, չխախտելով իհարկե կոռեկտության սահմանը, ծանոթանալ Սամվել Բաբայանի կյանքին եւ գործնեությանը։ Քանզի ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի պետական կառավարման մասին պատկերացումներին, դրանք երբեւէ չեն հնանում ոչ առաջ, ոչ հիմա, ոչ էլ առհասարակ, որովհետեւ որպես հմուտ ռազմագետ, քաղաքագետ ու ազգասեր, Սամվել Բաբայանը արդեն իր գործը սրբագրել է, նա ունի այդ փորձը եւ դա անքննելի է։ Անիմացությունը բնորոշ է ձեզ եւ ձեր պատվիրատուներին, պարոն նախարար։ Լռեք, լռեք, ուղղակի լռեք։ Ինչքան խոսում եք այնքան խայտառակ եք լինում։ Եկել է այս իշխանության վերջը։ Հոգեվարքին կհաջորդի վերջնական մերժումը։ Ուստի, պարոնայք, մի արեք այն, ինչն ավելի է բարդացնում ու սրում վիճակը։ Դրա փոխարեն լուծումներ գտեք այս վիճակից երկիրը հանելու համար։Հերիք է խոսեք երեւույթների մասին, որոնց գլուխը ձեր տակն է թաղված»։
06:23 - 27 հուլիսի, 2019