Ալեքսեյ Նավալնի

Ռուս փաստաբան, ընդդիմադիր քաղաքական գործիչ, քաղաքական և ֆինանսական ակտիվիստ։ Երկրորդ տեղ է զբաղեցրել Մոսկվայի քաղաքագլուխի ընտրություններում (2013)՝ զիջելով անկուսակցական և Միասնական Ռուսաստանի կողմից պաշտպանվող Սերգեյ Սոբյանինին։ 2000-2007 թվականներին եղել է Յաբլոկո կուսակցության անդամ, 2013 թվականին հիմնադրել է Ռուսաստանի Առաջադիմական կուսակցությունը և կուսակցության ներկայիս նախագահն է։
Նավալնիի թունավորումը հզոր արձագանք պետք է ստանա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
 |tert.am|

Նավալնիի թունավորումը հզոր արձագանք պետք է ստանա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի` «Նովիչոկ» տեսակի նյութով թունավորումը պետք է արժանանա միջազգային ուժեղ արձագանքի: Այս մասին գրում է korrespondent.net կայքը:Դաշինքի ղեկավարը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել լիարժեք և թափանցիկ հետաքննել միջադեպը՝ այն անվանելով հարձակում ժողովրդավարական իրավունքների դեմ:«Մենք կոշտ դատապարտել ենք Ալեքսեյ Նավալնիի դեմ «Նովիչոկ»-ով կատարված հարձակումը: Ես Ռուսաստանին կոչ եմ անում այս սարսափելի հարձակման վերաբերյալ լիարժեք և թափանցիկ հետաքննություն անցկացնել: Սա պարզապես հարձակում չէ մեկ անձի, սա հարձակում է ժողովրդավարական հիմնարար իրավունքների նկատմամբ: Բացի այդ, քիմիական զենքի օգտագործումը միջազգային օրենսդրության, մասնավորապես` զենքի վերահսկողության համաձայնագրի լրջագույն խախտում է»,-նշել է Ստոլտենբերգը:
13:42 - 22 սեպտեմբերի, 2020
Նավալնիի թունավորման հարցով հետաքննության հնարավորությունները սահմանափակ են․ Պեսկով |azatutyun.am|

Նավալնիի թունավորման հարցով հետաքննության հնարավորությունները սահմանափակ են․ Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե ջրի շիշը, որն, ըստ Գերմանիայի և արևմտյան այլ պետությունների փորձագետների պնդումների, դարձել է Ալեքսեյ Նավալնիի թունավորման պատճառը, գուցեև կարող էր համարվել իրեղեն ապացույց, սակայն Նավալնիի աջակիցներն այն դուրս են տարել Ռուսաստանից: «Այստեղ ավելի շատ հարցեր են, քան պատասխաններ, դժբախտաբար, հետաքննություն կատարելու մեր հնարավորությունները խիստ սահմանափակված են, որոշ իրեր դուրս են տարվել Ռուսաստանից, մենք չունենք ստուգումների արդյունքներին ծանոթանալու որևէ հնարավորություն, դա է՛լ ավելի է բարդացնում հետաքննությունը»,- անցած ուրբաթ օրն ասել է Պեսկովը: Նավալնիի աջակիցների փոխանցմամբ, նրանք այդ շիշը և մի շարք այլ իրեր վերցրել են Տոմսկ քաղաքի հյուրանոցից, որում թունավորման նախօրեին հանգրվանել էր ընդդիմադիր գործիչը: Գերմանացի փորձագետները պնդում են, որ շշի վրա հայտնաբերել են «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութի հետքեր: Ալեքսեյ Նավալնին հիմա բուժվում է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում: Արևմտյան երկրների ղեկավարները Մոսկվայից պահանջում են հետաքննել Նավալնիի թունավորման հանգամանքները: Նրանք Նավալնիի հետ տեղի ունեցածը համարում են ընդդիմադիր գործչին ֆիզիկապես ոչնչացնելու փորձ:
14:20 - 21 սեպտեմբերի, 2020
Եվրախորհրդարանն այսօր կքննարկի իրավիճակը Նավալնիի շուրջ |azatutyun.am|

Եվրախորհրդարանն այսօր կքննարկի իրավիճակը Նավալնիի շուրջ |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Եվրախորհրդարանը կքննարկի իրավիճակը Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի շուրջ, ով, ըստ գերմանական իշխանությունների, թունավորվել է արգելված «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութով: Ակնկալվում է, որ պատգամավորները կողմ կքվեարկեն բանաձևին, թե ինչպես պետք է Եվիամիության իշխանություններն արձագանքեն տեղի ունեցածին: Եվրախորհրդարանի կայքը տարբեր խորհրդարանական խմբերի կողմից մշակված փաստաթղթերի նախագծեր է հրապարակել, որոնցից մեկը վերաբերում է Նավալնիի գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննություններում հայտնված անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելուն: Մեկ այլ նախագծով առաջարկվում է դադարեցնել Ուկրաինան շրջանցող «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը, որով ռուսական վառելիքն առաքվելու է Եվրոպա, նաև առաջարկվում է կրկին դուրս թողնել Ռուսաստանին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովից: Կրեմլի կոշտ քննադատի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում, ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, և Նավալնիին տեղափոխել էին տեղի շտապ օգնության հիվանդանոց: Երկու օր անց ընտանիքի համառ պահանջով նրան տեղափոխեցին Բեռլին, որտեղ Նավալնին ապաքինվում է «Շարիտե» հիվանդանոցում:
10:19 - 17 սեպտեմբերի, 2020
Լավրովը Գերմանիայի ԱԳ նախարարին հորդորել է հրաժարվել Նավալնու հետ կապված դեպքի քաղաքականացումից |armenpress.am|

Լավրովը Գերմանիայի ԱԳ նախարարին հորդորել է հրաժարվել Նավալնու հետ կապված դեպքի քաղաքականացումից |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հեռախոսազրույցում քննարկել են Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակում փոխգործակցությունը։ Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը համագործակցության ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Զրուցակիցներն անդրադարձել են ռուս-գերմանական հարաբերությունների հեռանկարներին, ինչպես նաև Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված երկկողմ և բազմակողմ միջազգային փոխգործակցությանը։ Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը համագործակցելու այդ հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։ ՌԴ ԱԳ նախարարը նաև հորդորել է Նավալնու հետ կապված իրավիճակի հետագա քաղաքականացումից։
22:33 - 15 սեպտեմբերի, 2020
Բորելն առաջարկում է Ալեքսեյ Նավալնիի անունով կոչել ԵՄ պատժամիջոցների նոր նախագիծը |azatutyun.am|

Բորելն առաջարկում է Ալեքսեյ Նավալնիի անունով կոչել ԵՄ պատժամիջոցների նոր նախագիծը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը առաջարկել է Ալեքսեյ Նավալնիի անունով կոչել եվրոպական պատժամիջոցների նոր նախագիծը, որը կկիրառվի մարդու իրավունքների խախտումներին առնչություններ ունեցող ռուսաստանցիների նկատմամբ: Բորելը այս մասին հայտարարել է Եվրամիության խորհրդարանում։ Նրա խոսքերով՝ պաշտոնը ստանձնելու պահից սկսած նա սկսել է աշխատել ԵՄ պատժամիջոցների նոր մեխանիզմի վրա, որը կլինի ամերիկյան Մագնիտսկու ակտի նմանօրինակը: Նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել այս աշնանը: «Հուսով եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել Նավալնիի հետ, կատալիզատոր կդառնա Եվրամիության բոլոր անդամ երկրների համար, որպեսզի նրանք խոսքից գործի անցնեն և հավանություն տան այդ պատժամիջոցների ռեժիմը։ Ամերիկյան Մագնիտսկու ակտի նմանօրինակով, մենք կարող ենք ունենալ «Նավալնիի պատժամիջոցների ռեժիմ», ինչը լավ հնարավորություն կդառնա ամփոփելու տեղի ունեցածը, և այնպես անել, որպեսզի Նավալնիի անունը ասոցացվի իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու հետ», - ընդգծել է Եվրամիության դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: «Մագնիտսկու ակտը» ընդունվել է ի հիշատակ Hermitage Capital-ի իրավաբան և աուդիտոր Սերգեյ Մագնիտսկու, ով 2008 թվականին, իրավապաշտպանների համոզմամբ, շինծու մեղադրանքով, ձերբակալվել և մեկ տարի անց մոսկովյան բանտում մահացել է: Մագնիտսկին հայտնի է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պետական միջոցների խոշոր յուրացումները բացահայտող հետաքննություններով: 2012-ին Միացյալ Նահանգներն ընդունել է «Մագնիտսկու օրենքը», որի նպատակն է պատժել մարդու իրավունքները ոտնահարող պաշտոնյաներին, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում:
20:20 - 15 սեպտեմբերի, 2020
Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկի» խմբի թույնի առկայությունը հաստատել են Ֆրանսիայի և Շվեդիայի լաբորատորիաները |shantnews.am|

Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկի» խմբի թույնի առկայությունը հաստատել են Ֆրանսիայի և Շվեդիայի լաբորատորիաները |shantnews.am|

shantnews.am: Ֆրանսիայում և Շվեդիայում գտնվող լաբորատորիաներում կատարված հետազոտությունները հաստատել են ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկի» խմբի թույնի առկայությունը։ Այս մասին հաղորդում է Meduza պարբերականը։ Բեռլինում պարզաբանել են, որ Նավալնիից վերցված նմուշներն ուղարկվել են նշված երկու երկրներ անկախ հետազոտություն անցկացնելու համար։ Բացի դրանից՝ նմուշներն ուղարկվել են նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպություն, որը կանցկացնի իր սեփական հետազոտությունը։ Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկի» հետքեր էին հայտնաբերել Գերմանիայի Բունդեսվերի լաբորատորիայում։ ՌԴ իշխանությունները պնդում են, որ Օմսկում կատարված հետազոտությունները քաղաքական գործչի օրգանիզմում թունավոր նյութեր չեն հայտնաբերել։
14:48 - 14 սեպտեմբերի, 2020
Ռուսաստանի տեղական ընտրություններում Նավալնու կողմնակիցները զգալի հաջողություններ են արձանագրել Սիբիրում |azatutyun.am|

Ռուսաստանի տեղական ընտրություններում Նավալնու կողմնակիցները զգալի հաջողություններ են արձանագրել Սիբիրում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանում ամփոփում են սեպտեմբերի 11-13-ը կայացած տեղական ընտրությունների արդյունքները։ Պաշտոնական տվյալների համաձայն` կիրակնօրյա ընտրություններում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը զգալի հաջողությունների է հասել։ Երկրի 18 մարզերում և երկրամասերում գործող նահանգապետերին հաջողվել է վերընտրվել առաջին իսկ փուլում։ «Եդինայա Ռոսիա»-ն մեծամասնություն է ստացել նաև 11 մարզերում ընտրված տեղական խորհրդարաններում։ Ընտրական այս փուլում ևս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնու կողմնակիցները կյանքի են կոչել «Խելացի քվեարկության» մարտավարությունը՝ կոչ անելով ընտրողներին քվեարկել իշխող կուսակցությունը չներկայացնող և հաղթելու քիչ թե շատ լուրջ շանսեր ունեցող ցանկացած թեկնածուի օգտին։ Այս մարտավարությունը որոշակի հաջողություններ է արձանագրել Սիբիրում։ Ալեքսեյ Նավալնիի Տոմսկի և Նովոսիբիրսկի տեղական շտաբների ղեկավարներն ընտրվել են քաղաքային խորհուրդների կազմում։
14:26 - 14 սեպտեմբերի, 2020
Մինչև Ռուսաստանը Գերմանիայից անհրաժեշտ տեղեկություն չստանա, Նավալնիի գործի քննությունը չի սկսի․ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
 |tert.am|

Մինչև Ռուսաստանը Գերմանիայից անհրաժեշտ տեղեկություն չստանա, Նավալնիի գործի քննությունը չի սկսի․ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ |tert.am|

tert.am: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնիի գործի քննությունը չի սկսի մինչև Գերմանիայից անհրաժեշտ տեղեկություններ չստանա, գրում  է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը «Նույնիսկ իրավաբանական համալսարանի առաջին կուրսի ուսանողը գիտի, որ ցանկացած հետաքննությանը պետք է նախորդեն մեզ հասանելի ցուցմունքների վրա հիմնված ապացույցներ և փաստեր, հակառակ դեպքում մեր իրավապահ մարմինները հետաքննություն սկսելու որևէ հիմք չունեն»,-նշել է Նեբենզյան և հավելել, որ Նավալնիի կյանքը փրկած ռուս բժիշկները նրա անալիզներում որևէ քիմիականն միացություններ չեն գտել։ 
10:50 - 11 սեպտեմբերի, 2020
Կրեմլն արձագանքել է Նավալնիի հետ կապված Պոմպեոյի խոսքերին |shantnews.am|

Կրեմլն արձագանքել է Նավալնիի հետ կապված Պոմպեոյի խոսքերին |shantnews.am|

shantnews.am: Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարություններին, որ ամենայն հավանականությամբ, Նավալնիին թունավորել են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները։ Այս մասին հաղորդում է Газета պարբերականը։«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք հետաքրքրված ենք տեղի ունեցածի պատճառները պարզելու հարցով։ Ռուսաստանի ցանկացած պաշտոնական ներկայացուցչի՝ տեղի ունեցածին առնչության մասին ցանկացած ուղղակի և անուղղակի ակնարկ անընդունելի է և ապրիորի սխալական, խեղաթյուրում է իրականությունը», – ասել է Պեսկովը։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ «մեծ հավանականություն կա», որ Նավալնիի ենթադրյալ թունավորումը պատվիրել են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները։ Նա հայտնել էր, որ միջազգային հանրությունը Ռուսաստանից ակնկալում է, որ միջադեպի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։
15:52 - 10 սեպտեմբերի, 2020