«Հայրենիքի փրկության շարժում»

Երկուշաբթի օրվանից ամեն օր տեղի են ունենալու բողոքի ակցիաներ ․ Իշխան Սաղաթելյան |news.am|

Երկուշաբթի օրվանից ամեն օր տեղի են ունենալու բողոքի ակցիաներ ․ Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Երկուշաբթի օրվանից ընդդիմությունն Երևանում ամեն օր անցկացնելու է անհնազանդության ակցիաներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Երկուշաբթի օրվանից ամեն օր տեղի են ունենալու բողոքի ակցիաներ, մինչև հասնենք այս չարիքի կառավարության հեռացմանը։ Սա մեկ գործողությամբ ակցիա չէ, այսպիսի գործողություններով և համառ ծրագրավորած պայքարով մենք հասնելու ենք այս չարիքի կառավարության հեռացմանը։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի յուրովի կարող է իր դժգոհությունն արտահայտել»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այսօր ժողովուրդը փաստեց, որ գործող իշխանությունն անելիք չունի և րոպե առաջ պետք է հեռանա։ «Այս եղանակային պայմաններում մեր ժողովուրդը եկավ և խորը ապտակ հասցրեց այս թուրքահպատակ խմբակին։ Մեր ժողովուրդը փաստեց, որ ինքը պայքարող և հաղթող է և երբեք չի կարող համակերպվել այս վիճակի հետ։ Մեր երկրում ցանկացած ցնցման և իրավիճակի համար պատասխանատուն վարչապետի աթոռին կառչած անձն է։ Մենք իրեն հնարավորություն տվել էինք անցնում հեռանալու, պետք է հեռանար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
17:45 - 20 փետրվարի, 2021
Հայաստանը դառնում է ոստիկանական պետություն․ պետք է մերժենք այս ներկան և կառուցենք այն պետությունը, որի մասին երազել էինք․ Վազգեն Մանուկյան |tert.am|

Հայաստանը դառնում է ոստիկանական պետություն․ պետք է մերժենք այս ներկան և կառուցենք այն պետությունը, որի մասին երազել էինք․ Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am: «Հայրենիքի փրկության շարժման» կայացած հանրահավաքի ժամանակ դիմելով հանրահավաքի մասնակիցներին ասաց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսքով՝ 33 տարի առաջ Խորհրդային միությունում առաջին անգամ հայտարարվեց համազգային գործադուլ, ամեն օր տեղի էին ունենում հանրահավաքներ, պարալիզացվում էր քաղաքը, ցույցեր, բանակցություններ և խորհրդային միության և Հայաստանի ղեկավարության հետ։«Հայաստանում ձևավորվեց երկիշխանությունը, կար Խորհրդային միության և Ղարաբաղ կոմիտեի իշխանությունը: Մենք կարողացանք կարճ ժամանակում ազատագրել Արցախը,  ստեղծեցինք հզոր, մարտունակ բանակ՝ մեզ պարտադրված պատերազմում մենք հաղթեցինք և ռազմական հաջողությունների հասանք, ունեցանք անկախ պետություն: Բայց մեզ բավարար չէ և պատահական չէր, որ Ղարաբաղ կոմիտեն, որ բաղկացած էր 11 հոգուց, կիսվեց, մի մասը մնաց իշխանության, մի մասը դուրս եկավ ու սկսեց պայքարել իշխանության դեմ, որպեսզի լինի բարեկեցություն, չլինի հովանավորչություն, կոռուպցիա։ Եվ պատահական չէ, որ 1996 թվին պայքարի մեջ հանդիպեցինք 2 Ղարաբաղ կոմիտեի անդամներ, նրանք պայքարում էին, նպատակն էր չբավարարվել միայն անկախությամբ ու հաղթանակով, այլ ստեղծել մի պետություն, որտեղ բարեկեցիկ և օրինական կյանքով ապրել, փոխվեցին նախագահները և պայքարը շարունակվեց»,– ասաց նա: Վազգեն Մանուկյանը նշեց, որ 2018–ին մարդկանց մի խումբ եկավ, և ժողովրդին ասաց, որ կկառուցեն արդար պետություն, որտեղ չի լինի կոռուպցիա, կլինի հավասարություն և ժողովրդի մի մեծ հատված մտածեց՝ դա այն է, ինչի համար իրենք պայքարում էին։«Հիմա ժողովուրդն ասում է՝ մեզ խաբեցին։ Մեզ չխաբեցին, մենք խաբվեցինք, որովհետև եթե մենք կարդայինք, թե այդ մարդիկ ի՞նչ էին գրում և ի՞նչ էին ասում նախորդ տարիներին, դուք երբեք այդ ճանապարհով չէիք գնա, և երեք տարի հետո ունենք ողբերգություն, կորցրեցինք ամեն ինչ, մեր ռազմական բոլոր հաղթանակները ոչնչացան պետությունն անկախ չէ, մեր անվտանգությունն ապահովվում է Ռուսաստանը, և մենք այդ իմաստով դառնում ենք Ռուսաստանից լրիվ կախյալ հիմա մտածում են, որ գնան Ռուսաստանում Պուտինին քծնեն և տակից էլ իրենց գործն անեն, դա ընկերություն չի, դա նույնիսկ բակի խաղերի մեջ տենց բան չի անցնում, փչացրեցին ամեն ինչ»,– ասաց նա: Վազգեն Մանուկյանի խոսքով՝ նոր իշխանությունը փորձեց ազգայինը հանել ժողովրդի միջից և չկատարեցին ժողովրդին տրված խոստումները։ «Կամաց-կամաց դառում է ոստիկանական պետություն, ձերբակալում են ազնիվ, մաքուր, երկրին նվիրված մարդկանց։ Երբ լսեցի, որ Կարեն Բեքարյանին ձերբակալել են, ուղղակի ցնցվեցի, այսպիսի՞ պետությունում էինք ուզում ապրել: Ինչ է կատարվում տնտեսության մեջ, մեր ժողովրդի վիճակը լավացա՞վ՝ բացարձակապես ոչ: Կոռուպցիան վերջացա՞վ։ Ինձ ասել են, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին մի քանի տասնյակ հազար դոլար տվել է, որ դուրս չգան «Իմ քայլը» խմբակցությունից, կստուգենք դա ճիշտ է թե ոչ»,– ասաց նա:Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ այս վիճակից կարող ենք դուրս գալ, բայց կա նախապայման՝ այս վարչակազմը պետք է «դուրս շպրտվի», որից հետո միայն կսկսվեն իրական քայլերը։ «Մենք ոչ միայն պետք է վերականգնենք այն, ինչ կորցրել ենք, մենք պետք է դրա վրա կառուցենք այն պետությունը, որի մասին երազում էինք: Եթե Նիկոլ Փաշինյանը գնա և գան մարդիկ, որոնց համար իշխանական տենչը, անհավասարությունը, ընտրությունները կեղծելը, ժողովրդին փող բաժանելը մնա, ուրեմն մենք ոչ մի նպատակի չհասանք, նորից մի հատ Նիկոլ կառաջանա, դրա համար մեր պայքարի մեջ պետք է լինի և մերժումը ներկայի: Այն պետությունը պետք է կառուցենք, որի մասին երազել էինք: Պետք է, նախևառաջ, վերակառուցել մեր բանակը, ապահովվել մեր անվտանգությունը, մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը: Պետք է նաև մեր հարաբերությունները լավացնել դաշնակից երկրների հետ  Չինաստանի և ցանկացած երկրի հետ, որը պայքարում է Թուրքիայի հետ»,– ասաց Վազգեն Մանուկյանը:
16:57 - 20 փետրվարի, 2021
Մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը. Վազգեն Մանուկյան |news.am|

Մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը. Վազգեն Մանուկյան |news.am|

news.am: Նախ պետք է արագորեն վերակառուցել մեր բանակը, ապահովել մեր անվտանգությունը. Մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Բանակում պետք է լինեն կառուցվածքային խոշոր փոփոխություններ: Այստեղ եւ աշխտավարձի հարցն է, եւ զինակոչիկների հարցն է: Ես խնդրել եմ, որ Սեյրան Օհանյանը կներկայացնի այն տեսլականը, որ ունենք բանակի նկատմամբ: Մեզ արագորեն պետք է վերականգնել մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ: Դա ոչ միայն ՌԴ-ն է, այլեւ Իրանը, Չինաստանը եւ ցանկացած ուժ, որը պայքարում է Թուրքիայի ագրեսիայի դեմ: Ուշ թե շուտ, մենք հաղթելուց հետո, նորմալ պետություն կառուցելուց հետո հարաբերություններ կունենանք բոլոր հարևանների հետ, բայց ոչ այսօրվա ստրկական պայմաններով, այլ մեր թելադրած պայմաններով: Դրա համար, հիմա այն պետությունները, որոնք պայքարում են Թուրքիայի ագրեսիայի դեմ, իրենք մեր բնական դաշնակիցներն են»,-ասաց Վազգեն Մանուկյանը: «Իրենք մեզ փորձելու են ստրկացնել: Այն 750 մլն-ը որ պարտքով տվել են Հայաստանին, դրա մեջ էլ կա ստրկացում: Նախատեսված էր 2,5 մլրդ: Պարտքեր տալով մեզ դնելու են ստրկական վիճակում: Անելիք շատ կա, բոլոր անելիքները հնարավոր են, միայն հավատացեք ձեր ուժերին: Մի մտածեք, որ ուրիշներն են որոշում մեր ճակատագիրը: Մենք ենք որոշում՝ հաշվի նստելով ուրիշների հետ»,-հայտարարեց նա:
16:44 - 20 փետրվարի, 2021
Վազգեն Մանուկյանը ներկայացրեց «Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա անելիքները |armenpress.am|

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց «Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա անելիքները |armenpress.am|

armenpress.am: Երևանի Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրեց առաջիկա անելիքները: Վազգեն Մանուկյանը նշեց, որ իշխանափոխության համար անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք: Նա նշեց, որ Հայաստանի տարբեր հատվածներում կոմիտեներ ձևավորելու անհրաժեշտություն կա: «Ես ցանկանում եմ բոլորիս ուժ և միասնություն: Մենք պետք է լինենք կոշտ ու համոզիչ: Մեր պարտքն է մեր հայրենակիցներին բացատրելու, թե ինչ է կատարվում մեր երկրում և ինչ է լինելու: Մենք պետք է համոզենք ուժային կառույցներին ու թողնենք նահանջի ճանապարհ: Աշխատանք պետք է տարվի Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հենարան պատգամավորների հետ: Այստեղ ևս պետք է լինել կոշտ ու համոզիչ և թողնել նահանջի ճանապարհ»,-ասաց Վազգեն Մանուկյանը: Նա նշեց, որ անհրաժեշտ է կազմակերպել գործադուլներ,  ցույցեր, ավտոմեքենաների շարասյուներով շրջել Հայաստանում, ոտքի հանել մարդկանց: Դա պահանջում է ժամանակ ու աշխատանք: «Բայց կա նաև պլան Բ, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով՝ պատրաստ լինելով Բ ճանապարհին: Մեզ պետք է վճռականություն, միասնություն, մենք կարող ենք  այս վիճակից դուրս գալ»,-ասաց Վազգեն Մանուկյանն՝ ընդգծելով, որ կվերականգնեն այն, ինչ կորցրել ենք և կկառուցենք այն երկիրը, որը երազում ենք: Վազգեն Մանուկյանը նաև անհրաժեշտւթյուն է համարում արագորեն վերակառուցել բանակը, ապահովել երկրի անվտանգությունը: Նրա խոսքով, բանակում պետք է տեղի ունենան կառուցվածքային խոշոր փոփոխություններ: Դրանից բացի, Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ պետք է վերականգնել Հայաստանի հարաբերությունները դաշնակիցների հետ:
16:05 - 20 փետրվարի, 2021
Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը |armenpress.am|

Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը |armenpress.am|

armenpress.am: Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժում նախաձեռնության հանրահավաքը: Շարժման մեջ ընդգրկված կուսակցությունները, միացած քաղաքացիները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանրահավաքի մեկնարկին ընդգծեց, որ հուզիչ օր է, քանի որ 33 տարի առաջ նույնպիսի եղանակի պայմաններում տեղի է ունեցել առաջին հանրահավաքը, որով սկսվել է արցախյան շարժումը: «Ցեղասպանությունից հետո մնացած միակ կղզին, որը բնակեցված էր բնիկ իր ժողովրդով՝ հայերով, դիմեց Հայաստանին, որ ուզում է վերամիավորվել Հայաստանի հետ. դա Արցախն էր: Ու ամբողջ մեր ժողովուրդը ոտքի կանգնեց: Երկար ճանապարհ անցանք դրանից հետո: Ղարաբաղյան շարժման հենց սկզբից դրվեցին նաև ուրիշ խնդիրներ: Մենք մեզ շատ հզոր էինք զգում: Մենք մեր առջև ավելի մեծ խնդիրներ դրեցինք: Մենք դրեցինք խնդիր ստեղծել անկախ պետություն, անկախ պետությունը հիմնված լինի ազգային գաղափարների վրա և ազատության գաղափարի վրա, պետությունում լինի արդարություն, բարգավաճում ամբողջ ժողովրդի համար, պաշտպանվածություն, դերակատարություն աշխարհում և այս տարածաշրջանում: Եվ մենք գնացինք առաջ»,- նշեց Մանուկյանը:
15:38 - 20 փետրվարի, 2021
Շարժման ներսում ընտրությունների մասնակցության հարց չի քննարկվել, ուժերը ազատ են՝ որոշելու իրենց մասնակցության ֆորմատը. Իշխան Սաղաթելյանը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին |tert.am|

Շարժման ներսում ընտրությունների մասնակցության հարց չի քննարկվել, ուժերը ազատ են՝ որոշելու իրենց մասնակցության ֆորմատը. Իշխան Սաղաթելյանը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Շարժումը ներկայացրել է իր օրակարգը, դրանից այն կողմ շարժման անդամ ուժերը իրար նկատմամբ որևէ պայմանավորվածություն կամ պարտավորություն չունեն, եթե լինեն ընտրություններ, իրավունք ունեն իրենց մասնակցության ֆորմատը որոշել: Այս մասին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: -Պարո՛ն Սաղաթելյան, երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը բացառված է, շարունակում են պահանջել նրա հրաժարականը և միևնույն ժամանակ նշել է, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, ԲՀԿ-ն կմասնակցի միայնակ` առանց դաշինքի: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ ընտրություններին միասին մասնակցելու օրակարգ չկա, չի լինելու: -Շարժման ներսում ընտրություններին մասնակցելու հարցեր չենք քննարկել, և հայտարարել ենք, որ մեր օրակարգը դա չէ: Ես շարժման մյուս կուսակցությունների դիրքորոշման մասին չեմ կարող ասել: Ընդհանրապես բոլորը քաղաքական առանձին ուժեր են, եթե ընտրություն լինի, իրենց իրավունքն է, ըստ իրավիճակի, իրենց մասնակցության ֆորմատի մասին որոշում ընդունել, ես սա շատ նորմալ եմ համարում: - Պարո՛ն Սաղաթելյան, Դուք բազմիցս անդրադարձել եք հարցին, թե տարաձայնություններ կա՞ն շարժման առաջնորդների միջև, թե ոչ, բայց արդյոք Ծառուկյանի հայտարարությունն էլ չի՞ կարող դիտարկվել, որ տարբեր ճանապարհներով եք գնում: -Տեսեք, շատ պարզ մարդիկ հայտարարում են, ինչ է ասել Գագիկ Ծառուկյանը, ասել է, որ համագործակցություն չի պատկերացնում, Նիկոլը պետք է հրաժարական տա, այսինքն` ասել է այն, ինչ ասում է շարժումը, բայց ասել է, որ եթե ընտրություն լինի, ինքը մասնակցելու է միայնակ, ինչը նորմալ է, դրանից չի կարելի ենթադրել, որ ինչ-որ խոր տարաձայնություններ կան: Շարունակությունը՝ tert.am-ում
14:25 - 13 փետրվարի, 2021
Ազգային քաղաքական ուժերը ձեր կողքին են, բայց դուք եք որոշում երկրի ապագան. կոչ եմ անում վաղը՝ ժամը 15:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում և որոշել մեր անելիքը. Վազգեն Մանուկյանը դիմել է ժողովրդին

Ազգային քաղաքական ուժերը ձեր կողքին են, բայց դուք եք որոշում երկրի ապագան. կոչ եմ անում վաղը՝ ժամը 15:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում և որոշել մեր անելիքը. Վազգեն Մանուկյանը դիմել է ժողովրդին

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոզացրել են, արթնացի՛ր: Իշխանությունները կայացրել են որոշում, որ այսուհետ Սյունիքի որոշ հատվածներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը: Երեկ նաև հայտնի դարձավ, որ կա գաղտնի փաստաթուղթ, ըստ որի՝ ի վնաս Հայաստանի որոշվում են Սյունիքի սահմաններն ու նրանով անցնող կոմունիկացիաները: Ի՞նչ այլ գաղտնի և անօրինական փաստաթղթեր կան ստորագրված, դեռևս պարզ չէ: Կանցնի ժամանակ, և ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը, մի օր կարթնանանք ու կպարզենք, որ այլևս չունենք Սյունիք: Հիշեք՝ պատերազմից հետո՝ հոկտեմբերի 8-ին, կառավարությունն ընդունեց որոշում, որով արգելեց իրականությունն ասելու իրավունքը: Արդյունքում 44 օր մեզ խաբեցին, իսկ ճշմարտությունն ասողներին սկսեցին հետապնդել ու քարկոծել: 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը պարզվեց, որ մեր թիկունքում ստորագրվել է կապիտուլյացիոն փաստաթուղթ: Դա սարսափելի հարված էր մեր ժողովրդի համար, որին 44 օր խաբում էին, թե հաղթում ենք: Այժմ մենք չունենք մեր հայրենիքի մի զգալի մասը, ունենք 5000-ից ավելի զոհ, 10 հազարից ավելի վիրավոր, հարյուրավոր գերիներ, անհետ կորածներ: Չունենք նաև բանակ, իսկ այն, ինչ մնացել է բանակից, ամեն օր ապացուցում է, որ գոյություն չունի: Հայաստանն ամեն օր փոքրանում է, մեր տարածքները տնօրինում են օտարները: Իրավիճակը փոխելու ճանապարհին մենք համոզվեցինք, որ չունենք ոստիկանություն, քանի որ այն, ծառայելով այսօրվա իշխանությանը, ծառայում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերին: Այն ամենն, ինչ մեր նախնիները հսկայական ջանքերի և զոհերի գնով ժառանգել են մեզ, կորցրեցինք և շարունակում ենք կորցնել՝ բութ անտարբերությամբ տարված մեր կյանքի մանրուքներով ու բամբասանքներով: Սիրելի՛ ժողովուրդ, քեզ հիպնոզացրել են: Ապագա սերունդներն անիծելու են մեզ: Մենք թողնելու ենք ժողովրդի մի ստրկացած հատված այս տարածքում, որը դեռ կոչվում է Հայաստան, իսկ մնացածը ցրվելու են աշխարհով մեկ՝ դառնալով պանդուխտ: Արթնացի՛ր, ժողովուրդ, համարձակվի՛ր երկրի ապագան վերցնել քո ձեռքը, հակառակ դեպքում այն կվերցնեն Թուրքիան ու Ադրբեջանը՝ այս իշխանությունների ձեռքով: Մի՛ սպասեք քաղաքական կուսակցությունների քայլերին: Բոլոր ազգային քաղաքական ուժերը ձեր կողքին են, բայց դո՛ւք եք որոշում երկրի ապագան: Կո՛չ եմ անում վաղը՝ փետրվարի 12-ին, ժամը 15:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում և որոշել մեր անելիքը: Մեր աչքի առաջ մենք կորցնում ենք մեր Հայրենիքը» :        
14:28 - 11 փետրվարի, 2021
«Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 20-ին՝ ժամը 15:00-ին Ազատության հրապարակում. Իշխան Սաղաթելյան

«Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 20-ին՝ ժամը 15:00-ին Ազատության հրապարակում. Իշխան Սաղաթելյան

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններն անցկացնելու մտքից հրաժարվելու 3 հիմնական պատճառները: «Առաջին՝ վարչապետի աթոռին կառչած անձը հասկացել է, որ ընտրությունների միջոցով  վերարտադրվելու  շանս  չունի՝ դա պարզապես անհնար է։ Երկրորդ՝ նույն անձը հասկացել է, որ այդ ճանապարհով գնալու դեպքում լուրջ  խնդիրներ է ունենալու սեփական թիմի հետ, քանի որ խորհրդարանում բախտի բերմամբ հայտնված «ուսապարկերի» մեծ մասը զգացել է մանդատն անվերադարձ կորցնելու վտանգը։ Երրորդ՝ մտածում են՝ Շարժումը մարել է, և մի քիչ էլ հասարակությանը կեղծ օրակարգերով շեղելու դեպքում իրենց արածը կմարսվի, կանցնի, կգնա։ Ուստի որոշել են զոռբայությամբ պահել իրենց իշխանությունը՝ փորձելով այն տարբեր մեթոդներով  ամրապնդել: Բայց հենց այստեղ էլ  չարաչար սխալվում են, քանի որ պոպուլիստ- դավաճանները կարող են սեփական ժողովրդին խաբել մեկ անգամ, երկրորդը՝ չի ստացվելու»,- գրել է Սաղաթելյանը և հավելել, որ այժմ այն քաղաքացիները, որոնք մտածում էին ընտրությունների միջոցով ազատվել այս չարիքի  իշխանությունից, արդեն դուրս կգան փողոց: «Հենց այդ ժամանակ էլ «հպարտ դուխովները»  իրենց մաշկի վրա կզգան հասարակական պահանջը։ Առաջիկա հանրահավաքը՝ փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում: Հ.Գ. Իմիջիայլոց, ընդդիմադիր կուսակցություններից որևէ  մեկը, այդ թվում՝ խորհրդարանական ուժերը, ոչ միայն դեմ չեն եղել արտահերթ ընտրություններին, այլ ընդհակառակը՝  ներկայացրել են դրա պահանջը և անհրաժեշտությունը՝  միաժամանակ նշելով դրան հասնելու շատ  հստակ ճանապարհային քարտեզը (հրաժարական, անցումային կառավարության ձևավորում, արտահերթ ընտրությունների անցկացում)»,- գրել է Իշխան Սաղաթելյանը:
11:54 - 08 փետրվարի, 2021
Վազգեն Մանուկյանը քաղաքագետների ու փորձագետների հետ քննարկել է Արցախում իրավիճակը

Վազգեն Մանուկյանը քաղաքագետների ու փորձագետների հետ քննարկել է Արցախում իրավիճակը

Հայաստանի ներքաղաքական իրավիճակ, Արցախի հարցի հետագա ճակատագիր, տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումներ. օրակարգային այս հարցերն այսօր Վազգեն Մանուկյանը քննարկել է մի խումբ քաղաքագետների և փորձագետների հետ: Այս մասին հայտնում է Հայրենիքի փրկության շարժումը: Քննարկվել է պատերազմից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը, որի հանգուցալուծման վերաբերյալ մասնագետները տարբեր տեսակետներ են հնչեցրել: Ըստ որոշ տեսակետների՝ քաղաքական դաշտի ռազմավարությունն ու գործողությունները պետք է մշակվեն հասարակության շրջանում սոցիոլոգիական լուրջ հետազոտությունների և վերլուծությունների հիման վրա: Այս համատեքստում անդրադարձ է եղել այն խնդրին, որ սոցիալական ցանցերը հաճախ կառավարվում են և ստեղծում իրականության ոչ հավաստի պատկեր: Մտքեր են փոխանակվել Հայաստանում 2018 թվականի իշխանափոխության և դրան հաջորդած իրադարձությունների խորքային պատճառների, իշխանության, պետական համակարգի, ընդդիմության, քաղաքական կուսակցությունների խնդիրների և այդ համակարգերը կայացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Կարևորվել է Հայաստանում ազգային օրակարգի ձևավորման, ազգային ինքնության հարցերն առաջնային դարձնելու և դրանց շուրջ հասարակությանը համախմբելու անհրաժեշտությունը: Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին՝ ներկաները կարևորել են հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշման և քայլերի հստակեցումն ու ակտիվացումը՝ մտահոգություն հայտնելով վերջին ժամանակահատվածում հիմնահարցը երկրորդ պլան մղելու միտումների առնչությամբ: Քննարկվել է տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացման ֆոնին Հայաստանի կողմից անհրաժեշտ քայլեր և ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հստակ օրակարգ ձևավորելու խնդիրը, Ռուսաստանի և բնական այլ դաշնակիցների հետ համագործակցության հեռանկարները: Կարևորվել է աշխարհաքաղաքական զարգացումներին համահունչ արտաքի քաղաքականություն իրականացնելու և տարածաշրջանային հնարավոր վերադասավորումների դեպքում շահեկան վիճակում գտնվելու հարցը, որը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար և հնարավոր է լուծել միայն այն դեպքում, երբ պետության ներսում առկա ճգնաժամն ու խնդիրները հաղթահարվեն:
19:52 - 29 հունվարի, 2021
Գործող իշխանությունների կողմից ընտրությունների անցկացման որևէ փորձ կասկածի տակ կդնի դրանց լեգիտիմությունը, հղի է ներքաղաքական բախումների վտանգներով․ հայտարարություն․ Հայրենիքի փրկության շարժում

Գործող իշխանությունների կողմից ընտրությունների անցկացման որևէ փորձ կասկածի տակ կդնի դրանց լեգիտիմությունը, հղի է ներքաղաքական բախումների վտանգներով․ հայտարարություն․ Հայրենիքի փրկության շարժում

Հունվարի 26-ին տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստ, որը վարել է Վազգեն Մանուկյանը։Քննարկվել են Շարժման անցնող շրջանի գործունեությունը, քայլերի արդյունավետությունը, կարևորվել է Շարժման համահայկական բնույթը, մարզերում հանդիպումներն առավել ինտենսիվ դարձնելու անհրաժեշտությունը: Քննարկվել են փետրվարի 18-ին կազմակերպվելիք համապետական հանրահավաքի կազմակերպչական հարցերը։Անդրադառնալով Ն. Փաշինյանի կողմից առաջ քաշված արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին՝ խորհուրդը նպատակահարմար է գտել առանձին հայտարարությամբ վերահաստատել իր դիրքորոշումն ու մոտեցումները, որը ներկայացվում է ստորև.ՀԱՄԱԽՈՀՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ԱՌԱՋԱՐԿՀամայն հայությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների, իսկ մեր պետականությունը՝ գոյաբանական սպառնալիքի դեմ հանդիման։ Ակնհայտ է, որ բոլոր առումներով ձախողումներ արձանագրած և երկիրը կործանման եզրին հասցրած իշխանության հետ հույս կապել չի կարելի։ Հնարավորինս սեղմ ժամկետներում իշխանության փոփոխությունը և ժողովրդի կողմից նոր որակի իշխանության ձևավորումը հնարավոր է միայն ազատ, արդար և մրցակցային ընտրությունների միջոցով։ Միանշանակ է, որ քաղաքական և իրավական պատասխանատվությունից խուսափելու՝ օրվա իշխանությունների միակ ճանապարհը ընտրությունները կեղծելու միջոցով վերարտադրվելու հույսն է։ Միանշանակ է նաև, որ պետական համակարգի կազմաքանդման գործընթացի կանխման, առկա բարոյահոգեբանական ճգնաժամի հաղթահարման, հետպատերազմյան վտանգավոր զարգացումները չեզոքացնելու մարտահրավերներն անհրաժեշտաբար ենթադրում են բեկումնային և անհապաղ փոփոխություններ մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը։ Ելնելով վերնշյալ հաստատումներից՝ Հայրենիքի փրկության շարժումը անհրաժեշտ է համարում. 1. Հրաժարականի կամ պաշտոնանկության միջոցով հասնել պարտության խորհրդանիշ Ն. Փաշինյանի հեռացմանը վարչապետի պաշտոնից: 2. Ձևավորել Ազգային համաձայնության անցումային կառավարություն, որի առաջնահերթ խնդիրները պետք է լինեն. ա) կայունացնել վիճակը, լուծել երկրի առջև ծառացած հումանիտար, սոցիալ-տնտեսական և հետպատերազմական իրավիճակի հետ կապված ներքին ու արտաքին հրատապ խնդիրները, բ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել վստահելի և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Երկիրը ճգնաժամից դուրս բերելու և վստահելի ընտրությունների անցկացումը երաշխավորելու առումով սկզբունքային նշանակություն ունի այն, որ անցումային կառավարության վարչապետի թեկնածուն ունենա կառավարման անհրաժեշտ փորձառություն և չառաջադրի իր թեկնածությունը ընտրություններին: Գործող վարչապետի գլխավորությամբ կամ գործող իշխանությունների կողմից ընտրությունների անցկացման ցանկացած փորձ ի սկզբանե կասկածի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը և հղի է ապակայունացման և ներքաղաքական բախումների վտանգներով։ Հայրենիքի փրկության շարժումն առաջարկում է բոլոր դերակատար քաղաքական ուժերին վերոնշյալ ճանապարհային քարտեզի հիման վրա հասնել փոխհամաձայնության։
17:57 - 27 հունվարի, 2021
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»: ««Հայրենիքի փրկության շարժման» հիմնական «առաքելությունն» ոչ թե Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, այլ նրան ստիպելը, որ ավելի մեծ «էնտուզիազմով» խոնարհվի ռուսական արքունիքի առջև(Նիկոլ Փաշինյանը սիրով խոնարհվեց Պուտինի առաջ, որովհետև նրան հետաքրքրում է բացառապես սեփական աթոռի պահպանումը)։ Նման դաշինքում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը անելիք չունի։ Մեր օրակարգում առաջնային պահանջը դարձյալ մնում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն մենք ճանապարհ չունենք այն հարթակի հետ, որը մոսկովյան ինչ-որ «կտերից» կուրացած՝ «բոմժի» կարգավիճակում է տեսնում մեր հասարակության տարբեր շերտերի։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կհասնի Նիկոլ Փաշինյանի անփառունակ իշխանության հեռացմանը բոլոր լեգալ քաղաքական ճանապարհներով՝ «Հայրենքի փրկության շարժումից» դուրս։ Այս մասին մեր պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի վաղը։ Վաղը երեկոյան ժամը 21-ին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ավելի հանգամանալից կխոսեմ մեր որոշման մասին»,- գրել է նա։
16:14 - 21 հունվարի, 2021
Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին |tert.am|

Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին |tert.am|

tert.am: Այս իշխանության, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի մեկ օր ավել իշխանության մնալը կորուստ է մեր երկրի և պետության համար: Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» մարզային հանդիպումների շրջանակում Վանաձորում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: «Այս մարդը կառչել է աթոռից, պոկ չի գալիս և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման»,-ասաց նա: Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենք ներկայացրել են ճանապարհային քարտեզ և առաջարկել են, որ նախ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, անցումային կառավարություն ձևավորվի և լուծի կարևոր խնդիրներ: Լուծվող խնդիրներից առաջնայինները նա համարեց հասարակական համերաշխության տիրելը և թշնամանքին վերջ դնելը: «Այսօր մեր երկիրը անտեր է, տեսնում ենք, որ թուրքը հայտնվում է Վարդենիսում, մեր երկրի պաշտպանությունը վտանգված է»,-ասաց նա և նշեց, որ պետք է նաև հարաբերությունները կարգավորվեն ռազմավարական դաշնակիցների, բարեկամների հետ: Շարունակությունը՝ tert.am-ում։
14:37 - 16 հունվարի, 2021