Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինը Մակրոնի հետ քննարկել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր
 |armtimes.com|

Պուտինը Մակրոնի հետ քննարկել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր |armtimes.com|

armtimes.com: Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առաջիկա եռակողմ հանդիպմանը վերաբերող որոշ հարցեր: Հեռախոսազրույցը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համակարգման շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Հաշվի առնելով 2020 թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետևողական իրականացումը և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կայունացումը` նշվել է, որ առաջին հերթին այս հանդիպմանը նպատակադրված է դիտարկել տարածաշրջանում խաղաղ կյանք հաստատելու հետագա քայլերը: Ֆրանսիայի նախագահը աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին նպաստելու Ռուսաստանի ջանքերին: Ընդգծվել է բախումներից տուժած բնակչությանը շտապ մարդասիրական օգնության տրամադրման կարևորությունը, այդ թվում՝ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:
17:38 - 10 հունվարի, 2021
Ըստ Կրեմլի՝ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպմանը քննարկվելու է հայտարարության կատարման ընթացքը |azatutyun.am|

Ըստ Կրեմլի՝ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպմանը քննարկվելու է հայտարարության կատարման ընթացքը |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլը այսօր պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ բանակցությունների մասին տեղեկությունները։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայանալու են Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները»,- նշված է Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Նախատեսվում է անդրադառնալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված հայտարարության կատարման ընթացքին, ինչպես նաև քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու ռազմական գործողություններից տուժած շրջանների բնակիչներին օգնության տրամադրմանը, ինչպես նաև առևտրա-տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացմանը»,- նշված է Կրեմլի կայքում։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, և Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Գևորգյանի խոսքով՝ եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում։
17:06 - 10 հունվարի, 2021
Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում․ ՀՀ վարչապետի խոսնակ

Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում․ ՀՀ վարչապետի խոսնակ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:   ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, անդրադառնալով վարչապետի աշխատանքային այցին, Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ:   «Ադրբեջանական կողմը եւ հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որեւէ դրույթ:   Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը:   Ընդգծեմ նաեւ, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում»,- գրել է խոսնակը։
14:42 - 10 հունվարի, 2021
Պուտինը հայտարարել Է Սիրիայում զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքներից սպառնալիքի մասին
 |shantnews.am|

Պուտինը հայտարարել Է Սիրիայում զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքներից սպառնալիքի մասին |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ չնայած Սիրիայում ավազակային կազմավորումների ջախջախմանը` մինչ այժմ սպառնալիք է գալիս նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքներից: «Մենք այն ժամանակ (երբ որոշում էր ընդունվում Սիրիայում ռուսական ռազմական գործողություն սկսելու մասին – խմբ.) զգում էինք, որ ահաբեկչական սպառնալիք է աճում Սիրիայի տարածքից, քանի որ ավազակախմբերը գրավել են գրեթե ամբողջ սիրիական տարածքը և ամրապնդվել Սիրիայում», – նախագահի խոսքը մեջբերում է կայքը vesti.ru. Սակայն, ինչպես մեջբերում է պետության ղեկավարի կայքը, «չնայած այն բանին, որ պրոֆեսիոնալ ավազակախմբերն ջախջախված են», այն տարածքներից, որոնք մնում են ահաբեկիչների վերահսկողության տակ, մինչ այժմ սպառնալիք է գալիս»:
22:26 - 06 հունվարի, 2021
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ գալիք տոների կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ գալիք տոների կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք ամանորյա և սուրբծննդյան անկեղծ շնորհավորանքներս։ Անցնող տարին ամենևին էլ դյուրին չէր, և ցանկանում եմ հուսալ, որ նրա բերած փորձությունները կմնան անցյալում։ Կարևոր է, որ մենք լիովին համոզվեցինք մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների նշանակալի լինելու մեջ։ Վստահ եմ, որ հայ-ռուսաստանյան բազմաբնույթ կապերի հետագա զարգացումը համահունչ է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին և ընթանում է Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման ոգով։ Մաղթում եմ Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»։
18:22 - 29 դեկտեմբերի, 2020
Պուտինի և Էրդողանի անձնական փոխհարաբերությունները թույլ են տալիս ներդաշնակորեն կարգավորել վիճաբանական հարցերը. Պեսկով |tert.am|

Պուտինի և Էրդողանի անձնական փոխհարաբերությունները թույլ են տալիս ներդաշնակորեն կարգավորել վիճաբանական հարցերը. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական փոխհարաբերությունները և կառուցողական տրամադրվածությունը թույլ են տալիս ներդաշնակ լուծումներ գտնել հակասական իրավիճակներում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի եթերում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Բացի այդ, իհարկե, Ռուսաստանի և Թուրքիայի միջև համալիր երկկողմ հարաբերություններ կան: Եվ երբ այդ շրջանակներում երկու պետությունն էլ ղեկավարում են առաջնորդներ, որոնք նման կերպ են վերաբերվում միմյանց, որոնք միմյանց համարում են խոսքի և գործի մարդ, դա գրավականն է այն բանի, որ անգամ եթե տարաձայնություններ են ծագում, եթե շահերի որևէ բախում է ի հայտ գալիս, ապա առաջնորդների կառուցողական տրամադրվածությունը թույլ է տալիս ներդաշնակորեն դուրս գալ իրավիճակից»,- ասել է Պեսկովը:
22:35 - 27 դեկտեմբերի, 2020
Ըստ Պեսկովի` Պուտինի ընկերական հարաբերությունները կողմերի հետ օգնել են խաղաղ պայմանավորվածության հասնել ԼՂ-ում
 |azatutyun.am|

Ըստ Պեսկովի` Պուտինի ընկերական հարաբերությունները կողմերի հետ օգնել են խաղաղ պայմանավորվածության հասնել ԼՂ-ում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերական հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ օգնել են խաղաղ պայմանավորվածությունների հասնել Լեռնային Ղարաբաղում, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսսիա 1» հեռուստաընկերության հետ զրույցում: «Ե՛վ Բաքվի, և՛ Երևանի հետ բարի ու կառուցողական հարաբերությունները` հիմնված փոխադարձ հարգանքի վրա, թույլ են տվել Պուտինին միջնորդ լինել Ղարաբաղում այդ կարգավորմանը»,- ասել է Պեսկովը: Այդ հարցազրույցում Ռուսաստանի նախագահի խոսնակը մեկնաբանել է նաև ռուս-թուրքական հարաբերությունները։ Պեսկովի խոսքով` Թուրքիան և Ռուսաստանը խոշորագույն աշխարհաքաղաքական խաղացողներ են, որոնք կարող են փոխնպաստել տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը։ «Համենայն դեպս անել այնպես, որպեսզի պատերազմ չլինի»,- հավելել է Դմիտրի Պեսկովը:
16:41 - 27 դեկտեմբերի, 2020
Պուտինն անձամբ կհայտնի կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին |armenpress.am|

Պուտինն անձամբ կհայտնի կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին |armenpress.am|

armenpress.am։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինն անձամբ կհայտնի կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նա անձամբ կհայտնի»,-ասել է Պեսկովը: Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հաստատվել է 60 տարեկանից բարձր անձանց պատվաստելու համար: Նշվում է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը 60 -ից բարձր տարիքային խմբի համար ցույց է տվել ավելի քան 90 տոկոս անվտանգություն և արդյունավետություն: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:
17:10 - 26 դեկտեմբերի, 2020
ԱՊՀ անդամները Ռուսաստանի ամենամտերիմ երկրներն են. Վլադիմիր Պուտին |1lurer.am|

ԱՊՀ անդամները Ռուսաստանի ամենամտերիմ երկրներն են. Վլադիմիր Պուտին |1lurer.am|

1lurer.am: v>Անկախ պետությունների համագործակցությունը՝ ԱՊՀ-ն, Ռուսաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղություններից մեկն է: Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ:    «Պետք է քննարկենք ԱՊՀ հարթակում ձևավորված իրավիճակը: ԱՊՀ-ն մեր արտաքին քաղաաքականության ամենակարևոր ուղղություններից է, եթե ոչ ամենակարևորը: ԱՊՀ անդամները Ռուսաստանի ամենամտերիմ երկրներն են: Դրանք այն երկրներն են, որոնց հետ մեզ շատ բան է կապում՝ միևնույն պետության կազմում տասնամյակներ, որոշ դեպքերում՝ հարյուրամյակներ լինելու փաստը: Այստեղ են մեր ամենազարգացած տնտեսական, մշակութային, հումանիտար կապերը, որոնք ոչ միայն բարեկամական են, այլև՝ հարազատ»:,- ասել է ՌԴ նախագահը: 
17:48 - 25 դեկտեմբերի, 2020
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հարցը  
 |tert.am|

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հարցը |tert.am|

tert.am: Դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայունանում է, իսկ պայմանավորվածությունները, որոնք ամրագրվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ընդհանուր առմամբ, հետևողականորեն իրագործվում են: Ընդգծվել է ռուս խաղաղապահների կողմից իրականացվող հաջող աշխատանքը, որոնք Բաքվի և Երևանի խնդրանքով ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումն ու քաղաքացիական բնակչության անվտանգությունը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ կողմերը հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր հայեցակետերի համակարգումը շարունակելու պատրաստակամությունը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: 
23:08 - 22 դեկտեմբերի, 2020
Իրավիճակի սրման բարձր ռիսկեր կան Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում. շարունակելու ենք ակտիվորեն ու արդյունավետ զարգացնել զինված ուժերը. Պուտին |tert.am|

Իրավիճակի սրման բարձր ռիսկեր կան Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում. շարունակելու ենք ակտիվորեն ու արդյունավետ զարգացնել զինված ուժերը. Պուտին |tert.am|

tert.am: Իրավիճակի սրման մեծ ռիսկեր կարող են առաջանալ Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և աշխարհի այլ տարածաշրջաններում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը`դեկտեմբերի 21-ին ելույթ ունենալով Ռուսաստանի ՊՆ կոլեգիայի ընդլայնված կազմով նիստում, գրում է EADaily լրատվականը:«Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և աշխարհի այլ տարածաշրջաններում իրավիճակի սրման մեծ ռիսկեր կան: ՆԱՏՕ-ի բլոկի ռազմական ակտիվությունը չի դադարում: Ցավոք, զենքի կառավարման համակարգի դեգրադացիան շարունակվում է», -ասել է պետության ղեկավարը:«Հորինված պատրվակներով ԱՄՆ-ն արդեն դուրս է եկել ՀՕՊ, Ռուսաստանի միջազգային գործերով խորհրդի և բաց երկնքի մասին համաձայնագրերից: Հստակություն չկա նաև Ռազմավարական զենքի կրճատման պայմանագրի վերաբերյալ, որի ժամկետը, ինչպես հայտնի է, լրանում է 2021 թվականի փետրվարին: Մենք բազմիցս հայտարարել ենք այս համաձայնագիրը երկարաձգելու պատրաստակամության մասին, պատասխան չկա», -ասել է նա:Ինչպես ընդգծել է ՌԴ ղեկավարը, «ռուսական կողմը մանրամասնորեն վերլուծում է ներկայիս աշխարհառազմավարական և ռազմաքաղաքական իրավիճակը և կանխատեսում դրա զարգացման հնարավոր տարբերակները»: Շարունակությունը՝ tert.am-ում։
17:31 - 21 դեկտեմբերի, 2020