Սահման

Մոսկվան կանի ամեն բան, այդ թվում՝ օգտագործելով տաջիկա-աֆղանական սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի ներուժը՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների դեմ ագրեսիվ գործողություն թույլ չտալու համար. Լավրով |tert.am|

Մոսկվան կանի ամեն բան, այդ թվում՝ օգտագործելով տաջիկա-աֆղանական սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի ներուժը՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների դեմ ագրեսիվ գործողություն թույլ չտալու համար. Լավրով |tert.am|

tert.am: ՀԱՊԿ շրջանակում Մոսկվայի պարտավորություններն ուժի մեջ են մնում: Այդ մասին, ինչպես հայտնում է ria.ru-ն, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի վատացման դեպքում Ռուսաստանի հնարավոր արձագանքի մասին հարցին:   «ՀԱՊԿ շրջանակում ստանձնած պարտավորությունները մնում են ուժի մեջ», - ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ: Նա հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներն արդեն այցելել են սահմանային տարածք: ՌԴ ԱԳ նախարարը նշել է նաև, որ Մոսկվան կանի ամեն բան, այդ թվում՝ օգտագործելով Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի ներուժը՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն թույլ չտալու համար: «Մենք կանենք ամեն բան, այդ թվում` օգտագործելով Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի հնարավորությունները, որպեսզի թույլ չտանք մեր դաշնակիցների նկատմամբ ցանկացած ագրեսիվ ոտնձգություն», - ասել է Լավրովը Լաոսի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
10:59 - 07 հուլիսի, 2021
Ադրբեջանի զինծառայողների կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար. ՄԻՊ

Ադրբեջանի զինծառայողների կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար. ՄԻՊ

Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի կրակոցներն ապացուցում են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Այս մասին նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:  Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարևանությամբ ադրբեջանական 2021թ. հուլիսի 5-ի կրակոցների հետ կապված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ խոսքը նրանց տեղակայման այն դիրքերից կրակոցների մասին է, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ այդ տարածքները Վարդենիս համայնքի արոտավայրերն են, որտեղ նաև գտնվում են մարդկանց բնակության վայրերը՝ սարատեղիները: Գարնան, ամառվա և աշնան ամիսներին այդ սարատեղիներում մարդիկ բնակվում են ընտանիքներով, այդ թվում՝ երեխաների հետ, և զբաղվում են անասնապահությամբ: Այդ վայրերում են համայնքների բնակիչները զբաղվում նաև հողագործությամբ: Ադրբեջանական կրակոցների պատճառով քաղաքացիական բնակիչներն նշված տարածքները կա՛մ ընդհանրապես չեն կարողանում օգտագործել, կա՛մ օգտագործումը խիստ սահմանափակված է: Ընդ որում, այդ տարածքների նկատմամբ համայնքների բնակիչներն ունեն ՀՀ իրավասու մարմինների օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներ: Ըստ պարզված տվյալների՝ ադրբեջանական կրակոցները տեղի են ունեցել հուլիսի 5-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ուղղված են եղել ՀՀ Զինված ուժերի դեմ, եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինտենսիվ և տևել են շուրջ 30 րոպե: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է նաև, որ կրակոցները պարզ լսվել են սարատեղիներում և Վերին Շորժա գյուղում: Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողների այս պարբերական դարձած կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար: Ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար կատարում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի համայնքների հարևանությամբ կամ բնակիչների նկատմամբ: 2021թ. հուլիսի 5-ի  կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Այդ արարքներն ուղղված են նաև  ՀՀ բնակիչներին սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Խոսքը միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների մասին է: ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը: Ադրբեջանական կրակոցների փաստը նաև պաշտոնական հայտարարությամբ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի հրահրած հրաձգության արդյունքում թեթև վնասվածք է ստացել ՀՀ զինծառայող: Հրապարակումներ են եղել նաև լրատվամիջոցներում:
09:55 - 07 հուլիսի, 2021
Որոշ հայտարարություններ, որոնք մինչ այս հնչել են ՀԱՊԿ-ի կողմից, հնարավոր է, որ ազդած լինեն Ադրբեջանի կողմից կազմակերպված պրովոկացիայի վրա․ Արմեն Գրիգորյանը՝ հարցին, թե ինչ է տեղի ունեցել Վերին Շորժայի հատվածում

Որոշ հայտարարություններ, որոնք մինչ այս հնչել են ՀԱՊԿ-ի կողմից, հնարավոր է, որ ազդած լինեն Ադրբեջանի կողմից կազմակերպված պրովոկացիայի վրա․ Արմեն Գրիգորյանը՝ հարցին, թե ինչ է տեղի ունեցել Վերին Շորժայի հատվածում

Ադրբեջանի կողմից կազմակերպված պրովոկացիա է, որը հանգեցրել է նրան, որ ունենք 2 վիրավոր։ Մեր կարծիքով նաեւ որոշ հայտարարություններ, որոնք մինչ այս հնչել են ՀԱՊԿ-ի կողմից, հնարավոր է նաեւ, որ ազդած լինել։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերության Հարցազրույցի տաղավարում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է տեղի ունեցել Վերին Շորժայի հատվածում։«Պարոն Զասի տված հարցազրույցում մեր հիմնական անհանգստությունն այն էր, որ ոչ կառուցողական բնույթի հայտարարությունները խաղաղ հանգուցալուծման գործընթացի վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ և նման հայտարարություններն Ադրբեջանին պրովոկացիայի դիմելու որոշակի հիմքեր են տալիս»,– ասաց նա։«Սահմանի կայունությունը այս պահին փխրուն է։ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ են տարվում սահմանապահ ուժեր տեղակայելու ուղղությամբ՝ նման միջադեպերը կանխելու նպատակով։ Հուսով ենք, որ մոտ ապագայում կունենաք այնպիսի վիճակ, որ այն տարածքներում, որտեղ մայիսի 12-ից ճգնաժամ է ստեղծվել, տեղակայվեն ռուսական սահմանապահ զորքեր, լինի սահմանազատում և սահմանագծում»,– հավելեց նա։Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հայտարարությունների մի մասը իրականությանը չի համապատասխանում։ «Սա սահմանային միջադեպ չէ, սահմանային միջադեպը չի կարող տեւել մի քանի ամիս։ Պարոն Զասը նշել է, որ զոհ չի եղել, բայց զոհ եղել է․ միջադեպի արդյունքում մենք զոհ ենք ունեցել։ Կարծում եմ, որ ինֆորմացիայի խնդիր կա․ նաեւ այս հարցն ենք քննարկել։ Ես հուսով եմ, որ ինֆորմացիայի պակասի հարցը կլուծվի»,-նշել է նա։  ԱԽ քարտուղարը նշեց, որ քայլեր են ձեռնարկում ՀԱՊԿ քարտուղարության այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ։Հարցին՝ կա օրակարգում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հարց, Գրիգորյանը նշեց․ «Սահմանային վեճերը լուծելու ուղղությամբ մենք օգտագործելու ենք բոլոր գործիքակազմերը։ Մեր օրակարգում շարունակում են բաց լինել բոլոր հնարավորությունները։ Եթե ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ քննարկումները չտան արդյունք, մենք կփնտրենք այլ լուծումներ»։Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարվելիք այցի օրակարգին՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ օրակարգում նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերն են, սահմանային իրավիճակը և հայ-ռուսական հարաբերություններիր զարգացումը։
09:31 - 07 հուլիսի, 2021
Ադրբեջանական զինծառայողները Խնածախում անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդտել են ցորենի հավաքը․ ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողները Խնածախում անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդտել են ցորենի հավաքը․ ՄԻՊ

Այսօր ադրբեջանական զինծառայողները Խնածախ գյուղում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդտել են ցորենի հավաքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացվել ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի մարզում Խնածախ և Տեղ գյուղերի բնակիչների  իրավունքների խախտման երկու ահազանգ։ Ահազանգերի հիման վրա պարզվել է՝ Խնածախ գյուղի հովիվը ՀՀ տարածքում գտնվող արոտավայրերում 2021թ. հուլիսի 6-ին, ինչպես արել է միշտ, արածեցրել է գյուղի երկու ընտանիքի պատկանող 40 խոշոր եղջերավոր կենդանի: Հովվին օգնել է նաև նրա 13-ամյա երեխան: Առավոտյան ժամը 06:00-06:30-ի սահմաններում խոշոր եղջերավոր կենդանիներից 3-ը մոտեցել են ադրբեջանական զինված ուժերի տեղակայման վայրին: Այդ կենդանիների մոտ է գտնվել երեխան, ով փորձել է թույլ չտալ, որպեսզի նրանք ադրբեջանական դիրքին մոտենան: Ադրբեջանական զինծառայողները, սակայն, իրենք են առաջ եկել դեպի կենդանիները և գոռգոռոցներով ցույց տալով իբր դա իրենց տարածքն է՝ գողացել են կենդանիներին և քշել իրենց կողմը՝ դեպի խորք: Պարզված տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինծառայողների հափշտակության մասին հովիվն անմիջապես տեղեկացրել է Տեղ խոշորացված  համայնքի ղեկավարին: Ահազանգը ստանալուց հետո վերջինն անմիջապես կապ է հաստատել ՀՀ Զինված ուժերի առաջին բանակային կորպուսի և ռուս խաղաղապահների հետ, որից հետո ձեռնարկված քայլերով է միայն հնարավոր եղել խոշոր եղջերավոր կենդանիները վերադարձնել հովվին: Մյուս միջադեպը վերաբերում է Տեղ գյուղի բնակիչների իրավունքների խախտմանը: Մասնավորապես, այսօր գյուղի բնակիչները գյուղատնտեսական տեխնիկայով գնացել են գյուղի մոտակա տարածք՝ նախորդ տարում իրենց իսկ ցանած ցորենի բերքահավաքի համար: Սակայն ադրբեջանական զինծառայողները, տվյալ տարածքը դիտարկման ներքո պահելու հետևանքով, թույլ չեն տվել ցորենի հավաքը։ Գյուղերի բնակիչների տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստուգել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի, բնակիչների հետ քննարկումներով: Առաջին միջադեպի հետ կապված՝ հրապարակումներ են եղել նաև մի շարք լրատվամիջոցներում: Ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Այս ամենն անհրաժեշտ է դիտարկել շարունակվող դիտավորության մեջ, քանի որ ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար իրականացնում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի գյուղերի բնակիչների նկատմամբ: ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը: Այս միջադեպերը հերթական անգամ հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից ՀՀ բնակչության պաշտպանության նպատակով բացարձակ հրատապությամբ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի:
17:08 - 06 հուլիսի, 2021
Հայաստանի հարավում իրավիճակի սրումը սահմանային միջադեպ է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս
 |tert.am|

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը սահմանային միջադեպ է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս |tert.am|

tert.am: Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին: Այդ մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», - ասել է նա: Ըստ նրա գնահատականի՝ հակամարտության սրում չկա: «Ստիպված չենք խոսել այն մասին, որ հիմա իրավիճակն ինչ-որ կերպ սրվում է։ Սա արդեն լավ է, սա արդեն արդյունք է: Առջևում շատ աշխատանք կա սահմանի խնդրի լուծման, այս բոլոր վիճահարույց հարցերի լուծման առումով, բայց դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է Զասը: Շարունակությունը՝ tert.am-ում։
11:18 - 03 հուլիսի, 2021
Միանշանակ է, որ ՌԴ սահմանային զորքերը կանգնելու են Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած քարտեզներով․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան |tert.am|

Միանշանակ է, որ ՌԴ սահմանային զորքերը կանգնելու են Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած քարտեզներով․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Որևէ մեկը չի մոռացել սահմանային իրավիճակի մասին, ինտենսիվ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հարցազրույցի ընթացքում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հույս ունենք, որ հնարավորինս շուտ կարգավորվելու է, կարելի է ասել կարգավորման գործըթնաց է սկսել։ Սկսվել է, բայց այստեղ կա Ադրբջանի գործոնը և չենք կարող ասել, թե Ադրբեջանն ինչպիսի վարքագիծ կդրսևորի։ Միանշանակ է, որ Ռուսաստանի սահմանային զորքերը կանգնելու են Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած քարտեզներով, ադրբեջանցիները դուրս  են գալու ՀՀ սուվերեն տարածքից և խնդիրը կարգավորվելու է»,- ասաց նա և նշեց, որ դիվանագիտական ճանապարհով գնում են լուծման, լուծման ճանապարհին են։ «Ի դեպ այդ ներխուժման նպատակը ՀՀ ընտրությունների վրա ազդելն է, և ընտրություններից հետո արդեն ինտեսիվ գործընթաց է սկսվել, որ կարգավորենք»,–ասաց նա և նշեց, որ ադրբեջանցիները կամաց–կամաց գնում են։ Առավել մանրամասն՝ tert.am-ում։
09:38 - 29 հունիսի, 2021
Ադրբեջանական զինծառայողները հրազենով սպառնացել են Տեղ գյուղի բնակիչներին, թույլ չեն տվել հավաքել հնձած խոտը. ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողները հրազենով սպառնացել են Տեղ գյուղի բնակիչներին, թույլ չեն տվել հավաքել հնձած խոտը. ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ հրազենով սպառնացել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներին և թույլ չեն տվել հավաքել հնձած խոտը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Մասնավորապես, 2021թ. հունիսի 26-ին Տեղ գյուղի բնակիչները գնացել են սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածք, որպեսզի հավաքեն հունիսի 23-ին և 24-ին իրենց իսկ հնձած խոտը: Երբ գտնվել են ադրբեջանական դիրքից մոտ 300 մետր հեռավորության վրա՝ Տեղ համայնքի վարչական տարածքի մեջ, նկատել են, որ ադրբեջանական 5 զինված ծառայող ագրեսիվ պահվածքով և գոռգոռալով մոտենում են իրենց: Մոտ 150 մետր մոտենալով՝ նրանք դեպի գյուղացիներն են ուղղել զենքերը և սկսել են սպառնալ, գոռգոռալ ու թույլ չեն տվել հավաքել խոտը: Նրանցից երկուսն առավել ագրեսիվ պահվածքով են եղել ու գյուղացիներից պահանջել են, որ այդ տարածքներ այլևս ընդհանրապես չգան և չփորձեն օգտվել հողերից: Միջադեպը տեղի է ունեցել Անդրուն քարեր կոչվող վայրում, որը գտնվում է Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման կետում: Այդ վայրի հողատարածքներից օգտվում են նշված երեք գյուղի բնակիչները: Այդտեղ առկա են ինչպես մարդկանց մասնավոր սեփականության իրավունքով, այնպես էլ համայնքներին պատկանող հողամասեր: Այստեղ առկա են նաև արոտավայրեր, որոնք օգտագործում են նշված երեք գյուղերի բնակիչները՝ իրենց եղջերավոր կենդանիներին արածեցնելու համար: Գյուղացիները կարողացել են խոտը հավաքել  միայն հունիսի 27-ին, երբ այդ վայր են գնացել ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի ղեկավար կազմը, Տեղի ինքնակառավարման մարմինների ղեկավարները: Այս տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել են գյուղերի բնակիչները, այդ թվում՝ խոտ հավաքելու գնացած գյուղացիները, ինչպես նաև Տեղ խոշորացված վարչական շրջանի ղեկավարը: Բոլոր տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմը ստուգել է: ՀՀ քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում: Ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողների նման բացահայտ հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Այս ամենը պետք է դիտել շարունակվող դիտավորության մեջ, քանի որ նույնատիպ արարքներ (հովիվներին սպառնալիքներ, կենդանիների գողություններ և այլն) նրանք պարբերաբար են կատարում թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի գյուղերի բնակիչների նկատմամբ: Այս դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից ՀՀ բնակչության պաշտպանությունը բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն»,-ասված է գրառման մեջ:
09:37 - 28 հունիսի, 2021
Ադրբեջանցիները Տեղ գյուղի բնակիչներին արգելել են հավաքել խոտը. զինվորականների ու կամավորների հսկողությամբ կազմակերպվել է բերքի տեղափոխումը

Ադրբեջանցիները Տեղ գյուղի բնակիչներին արգելել են հավաքել խոտը. զինվորականների ու կամավորների հսկողությամբ կազմակերպվել է բերքի տեղափոխումը

Տեղ համայնքի վարչական տարածք Անդրուն քարեր անվանյալ դաշտամասից, որը գտնվում է Տեղ–Արավուս-Խնածախ բնակավայրերի վարչական տարածքների հատման կետում, մի փոքր վերև թշնամին դիտակետեր ունի։ Տեղ գյուղի բնակիչները երեկ գնացել են նշված տարածք՝ հավաքելու հնձած խոտը, սակայն թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը։ Այս մասին հայտնում են Տեղի համայնքապետարանից։ «Առավոտյան Տեղ համայնքի ղեկավարին են դիմել մի խումբ բնակիչներ, ներկայացրել իրավիճակը և տեղեկացրել որ տեխնիկան չի կարողանում մտնել տարածք։ Ներսես Շադունցը Առաջին բանակային կորպուսի հրամանատարական կազմի, Արավուսի վարչական ղեկավարի և փորձառու կամավորականների հետ կարճ ժամանակահատվածում գնացել է դաշտամաս, կանգնել մեր բնագծի երկայնքով և կազմակերպել բերքահավաքը։ Դաշտից բերքն ամբողջությամբ հանելուց հետո է միայն մեր ղեկավարությունը հեռացել տարածքից»,- նշված է Տեղի համայնքապետարանի հաղորդագրության մեջ։  
21:28 - 27 հունիսի, 2021
ՀՀ ԶՈՒ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել, ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, հայկական կողմը չի պատասխանել․ՊՆ

ՀՀ ԶՈՒ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել, ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, հայկական կողմը չի պատասխանել․ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրերն այն մասին, որ հայկական զինված ուժերը ադրբեջանական դիրքերը մի քանի ժամ շարունակ գնդակոծել են։   «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածում` Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում հայկական ԶՈՒ կողմից ադրբեջանական դիրքերը մի քանի ժամ շարունակ գնդակոծելու վերաբերյալ:   Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Ավելին` Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։      
12:50 - 27 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին, Ավստրիայի` Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգին, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին, Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այցը լիազորված է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է նման ներկայացուցչական այցը մեր երկիր՝ հիշեցնելով, որ այն նախատեսված էր դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանում ավելի շատ ճգնաժամեր էին առկա, քան լուծումներ: «Ուրախ եմ, որ այցը կայացավ այն ժամանակ, երբ Հայաստանում տեղի ունեցան ընտրություններ, որոնց արդյունքում հաստատվեց մեր ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին, որոնց որակը բարձր գնահատվեց միջազգային կազմակերպությունների կողմից»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված է և իշխանությունը կարող է լիարժեք վերադառնալ իր կարևորագույն աշխատանքային օրակարգի իրականացմանը, այդ թվում՝ Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ կյանքի կոչմանը: Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն նշել է, որ պատմության ընթացքում առաջին անգամ է տեղի ունենում նման պատվիրակությամբ տարածաշրջանային այց, որի առաջնային նպատակներից մեկը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանումն է: Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի, ինչպես նաև այս տարվա մարտի 1-ից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կապակցությամբ: Նա Հայաստանի համար կարևորել է վերոնշյալ համաձայնագրից առավելագույնս օգուտ քաղելը և ընդգծել ԵՄ պատրաստակամությունը՝ նոր թափով օժանդակելու ՀՀ կառավարությանն ինստիտուցիոնալ բարեփոխումներն առաջ մղելու գործում: Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը նշել է Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ամրապնդման կարևորությունը՝ հավելելով, որ այն իրենց համար առանցքային նշանակություն ունի նաև սեփական անվտանգության ապահովման համատեքստում: Լիտվայի ԱԳ նախարարը նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ԵՄ-ն պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել նաև այս հարցում: Գաբրիելիուս Լանդսբերգիսն այս առումով կարևորել է մարդասիրական բնույթի խնդիրների, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի լուծումը: Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը ևս անդրադարձել է ՀՀ-ում կայացած ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ դրանցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից զատ, հաղթեց ժողովրդավարությունը: Նրա խոսքով, հուրախություն հայ ժողովրդի, Հայաստանում ընտրությունների ընթացքում խնդիրներ կանխատեսողները սխալ դուրս եկան, ինչը ևս ցույց է տալիս Հայաստանի՝ ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը: Շնորհակալություն հայտնելով հնչեցված կարծիքների համար՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պատերազմից հետո ստեղծված ճգնաժամային իրավիճակը, ինչպես նաև ընտրություններն արձանագրեցին ժողովրդավարության կենսունակությունը մեր երկրում, ուստի ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի գործընթաց է: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԵՄ-ի, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դերը Ադրբեջանից 15 հայ ռազմագերիների վերադարձի ապահովման գործում և նշել, որ Հայաստանը պատրաստ է մարդասիրական քայլին պատասխանել համապատասխան քայլով: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի լիարժեք կատարման, պահվող բոլոր ռազմագերիների վերադարձման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու անհրաժեշտությունը: Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների՝ ելման դիրքեր դուրս գալով և հիշեցրել, որ այս հարցի շուրջ ավելի վաղ հանդես է եկել համապատասխան առաջարկությամբ: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
20:05 - 25 հունիսի, 2021
Զախարովայի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազում է |armenpress.am|

Զախարովայի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազում է |armenpress.am|

armenpress.am: Ըստ Ռուսաստանի Դաշնության  ԱԳՆ-ի՝ վերջին շաբաթներին հաջողվել է նվազեցնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Վերջին շաբաթներին հնարավոր է եղել ընդհանուր առմամբ լարվածությունը նվազեցնել: Սահմանային վեճի կարգավորման շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն», - ասել է Զախարովան: Նա շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել՝ իրավիճակը մեղմելու համար: «Բաքվի և Երևանի հետ սերտ շփում է հաստատվել՝ Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, սահմանային ծառայությունների միջոցով»,-ասել է Զախարովան: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ իրենք խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում են համարում  երկու երկրների միջև սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման աշխատանքների արագ մեկնարկը: Զախարովան վերահաստատել է ՌԴ-ի պատրաստակամությունը՝ այդ գործընթացին ակտիվ աջակցություն ցուցաբերելու հարցում:
20:12 - 17 հունիսի, 2021
Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ բնակավայրերի միջև ճանապարհներին կան ադրբեջանցի զինծառայողներ, նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են․ ՄԻՊ

Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ բնակավայրերի միջև ճանապարհներին կան ադրբեջանցի զինծառայողներ, նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին շարունակվում են ներկայացվել քաղաքացիների ահազանգերն այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզում` Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանցի զինծառայողներ, ավելին` նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են: Ահազանգեր են ստացվում այն մասին, որ Սյունիքի մարզի նշված համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական դրոշներն ու ցուցանակներն օգտագործվում են պատրվակ` ադրբեջանական զինծառայողներ տեղակայելու համար: Այս արարքները պատճառով խաթարվել է մարդկանց ողջ ազատ տեղաշարժը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ ադրբեջանական զինծառայողների ինքնին առկայությունը ՀՀ Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին ողջ երկրի և առաջին հերթին` Սյունիքի մարզի նշված համայնքների բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքի խախտում է: Բացի այն, որ նրանց ներկայությունը խաթարել է ԵԱՀԿ պահանջներով երաշխավորված բնակչության անվտանգ ու խաղաղ կյանքը, նաև Եվրոպական կոնվենցիայի 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի շարունակվող խախտում է: Խախտված է նաև Եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով ամրագրված սեփականության իրավունքը, քանի որ ադրբեջանցի զինվորականները հենց օրինական պաշտոնական փաստաթղթերով մարդկանց պատկանող տներում կամ հողատարածքներում են (Օրինակ` Որոտան, Շուռնուխ և այլն): Դա խաթարել է մարդկանց ապրելակերպն ամբողջությամբ:
15:23 - 14 հունիսի, 2021
Թուրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում․ ՀՀ ՊՆ

Թուրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում․ ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով մամուլում տարածվող տեղեկություններին, թե «Սյունիքի մարզում՝ Սև լճի շրջանում, արդեն երկու օր է՝ տեղակայվում են Թուրքիայի հատուկ նշանակության բանակային ստորաբաժանումներ»: «Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես` ՀՀ պաշտպանության նախարարությունը, բազմիցս, այդ թվում նաև միջազգային ամենատարբեր հարթակներում, անդրադարձել է խնդրին, որ թուրքական զինված ուժերը մեծ ներգրավվածություն ունեն ադրբեջանական բանակի վերապատրաստման, հրահանգավորման և նույնիսկ կառավարման գործընթացներում: Ասվածի ամենավառ վկայությունը Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն էր, որին թուրքական զինված ուժերն ունեցան անմիջական մասնակցություն: Թուրք զինվորականների ներկայությունը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներում վաղուց արդեն փաստ է, հաստատված` այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից: Այս տեսանկյունից` մեղադրանքները, թե ՀՀ ՊՆ-ն թաքցնում է ինչ-ինչ փաստեր՝ կապված Ադրբեջանի զինված ուժերում թուրք զինվորականների ներկայության հետ, ուղղակի անհիմն են: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներով տարածվող՝ թուրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարին, ապա այն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում, զինվորականների շարժը վերահսկվել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից, իսկ տվյալ տարածքում ոչ մի «թուրքական բանակային ստորաբաժանման տեղակայման» մասին խոսք չի գնում»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
16:46 - 12 հունիսի, 2021
Հայկական կողմը ոչ թե գնդակոծել է ադրբեջանական դիրքերը, այլ միջոցներ ձեռնարկել՝  ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ ինժեներական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ․ ՊՆ պարզաբանումը

Հայկական կողմը ոչ թե գնդակոծել է ադրբեջանական դիրքերը, այլ միջոցներ ձեռնարկել՝ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ ինժեներական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ․ ՊՆ պարզաբանումը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ինչը հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հայկական ստորաբաժանումները ոչ թե գնդակոծել են Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը, այլ միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։ Մասնավորապես, հունիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային հատվածում։ Հայկական ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ինչից հետո ինժեներական աշխատանքները դադարեցվել են»,- նշված է հաղորդագրության մեջ։
19:13 - 11 հունիսի, 2021
Սյունիք ԱՄՆ դեսպանի այցն այլ պաշտոնյաների այցերի հետ կապ չի ունեցել, Սյունիքում դեսպանը չի հանդիպել կամ խոսել Փաշինյանի կամ նախագահ Սարգսյանի հետ․ պարզաբանում

Սյունիք ԱՄՆ դեսպանի այցն այլ պաշտոնյաների այցերի հետ կապ չի ունեցել, Սյունիքում դեսպանը չի հանդիպել կամ խոսել Փաշինյանի կամ նախագահ Սարգսյանի հետ․ պարզաբանում

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանունը պարզաբանում է ներկայացրել Սյունիքի մարզ դեսպան Լին Թրեյսիի այցի առնչությամբ։ Պարզաբանման մեջ ասվում է․«Վերջին շաբաթների ընթացքում մի քանի պարբերականներում նկատել ենք հրապարակումներ ապրիլին դեսպան Լին Թրեյսիի Սյունիք կատարած այցի վերաբերյալ, որոնցում ներկայացվում են սխալ տեղեկություններ։ Դեսպանի Սյունիք կատարած այցը այլ պաշտոնյաների այցերի հետ կապ չուներ, և Սյունիքում գտնվելու ընթացքում դեսպան Թրեյսին չի հանդիպել կամ խոսել վարչապետ Փաշինյանի կամ նախագահ Սարգսյանի հետ։Ինչպես ավելի վաղ մենք հայտնել էինք, դեսպանը Սյունիքի մարզ էր մեկնել տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպանը նաև հանդիպել էր ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի աջակցություն Սյունիքի վերականգման ու զարգացման: Դեսպանի Սյունիք կատարած այցի մանրամասների համար»։
10:31 - 08 հունիսի, 2021