Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Ավստրալիայի վարչապետի խոսքով՝ սուզանավերի շուրջ որոշումը չէր կարող չհիասթափեցնել Փարիզին |azatutyun.am|

Ավստրալիայի վարչապետի խոսքով՝ սուզանավերի շուրջ որոշումը չէր կարող չհիասթափեցնել Փարիզին |azatutyun.am|

azatutyun.am: «Ֆրանսիայի հետ հարաբերությունների վատթարացումն անխուսափելի էր», - այսօր այսպես է մեկնաբանել Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը Փարիզի և Կանբերայի միջև ծագած դիվանագիտական ճգնաժամը։ Դրա պատճառը ամերիկյան արտադրության միջուկային սուզանավեր ձեռք բերելու և ֆրանսիական արտադրության սուզանավերի ձեռքբերման շուրջ արդեն իսկ կնքված պայմանագիրը չեղարկելու Ավստրալիայի կառավարության որոշումն է։ Նախօրեին Հռոմում, Մեծ քսանյակի գագաթնաժողովի ավարտին լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել էր, որ Ավստրալիայի վարչապետը ստել է իրեն՝ մինչև վերջին պահը չտեղեկացնելով ամերիկացիների հետ կնքվող գործարքի մասին։ Մորիսոնի համոզմամբ, սակայն, պաշտոնական Փարիզը ցանկացած պարագայում հիասթափված կլիներ։ «Ես ընդունում եմ, սա դժվարին շրջան է [մեր հարաբերություններում]։ Որևէ տարբերակ չկար, որ մենք նման որոշում կայացնեինք առանց Ֆրանսիայի հիասթափությունն առաջ բերելու։ Դրանից խուսափելու տարբերակ չկար։ Բայց հենց դա է դժվար որոշումներ կայացնելու առանձնահատկությունը», - հայտարարում էր Ավստրալիայի վարչապետը։   Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
13:06 - 01 նոյեմբերի, 2021
Ֆրանսիայի նախագահը հայտարարում է՝ Ավստրալիայի վարչապետն իրեն խաբել է |armtimes.com|

Ֆրանսիայի նախագահը հայտարարում է՝ Ավստրալիայի վարչապետն իրեն խաբել է |armtimes.com|

armtimes.com: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահ է, որ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը խաբել է իրեն AUKUS-ում անվտանգության գործընկերության պայմանագրի վերաբերյալ: Ֆրանսիայի ղեկավարի խոսքերը մեջբերում է BFM հեռուստաալիքը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ես ոչ թե կարծում եմ, այլ ես դա գիտեմ», - ասել է Մակրոնը՝ պատասխանելով ավստրալացի լրագրողի հարցին, թե նախագահը կարծում է, որ Մորիսոնը խաբե՞լ է իրեն։ Միաժամանակ Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ շատ է հարգում Ավստրալիան ու նրա ժողովրդին։ Մակրոնը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Մորիսոնի հետ առաջին անգամ այն բանից հետո, երբ Ավստրալիան հրաժարվեց Ֆրանսիայի հետ սուզանավերի մատակարարման ամենամեծ պաշտպանական պայմանագրից: Զրույցում Մակրոնը նշել է, որ Կանբերայի միակողմանի որոշումը՝ հրաժարվել պայմանագիրը հօգուտ մեկ այլ նախագծի, «խաթարել է երկու երկրների միջև վստահության հարաբերությունները», և Ավստրալիան պետք է «առաջարկի կոնկրետ գործողություններ, որոնք կմարմնավորեն իշխանությունների կամքը՝ վերանայելու երկկողմ հարաբերությունները և շարունակել համատեղ գործողությունները հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:   Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
11:03 - 01 նոյեմբերի, 2021
Նոյեմբերի 9-ից հետո Ֆրանսիան Հայաստանին ռազմական ոլորտում համագործակցության կոնկրետ առաջարկներ չի արել․ ՊՆ

Նոյեմբերի 9-ից հետո Ֆրանսիան Հայաստանին ռազմական ոլորտում համագործակցության կոնկրետ առաջարկներ չի արել․ ՊՆ

Պատերազմից հետո եւ հատկապես խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին տարբեր քաղաքական գործիչներ կարծիքներ էին հայտնում, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների վերագնահատման եւ խորացման լուրջ հնարավորություն է ստեղծվել։ Խոսվում էր նաեւ ռազմական համագործակցության եզրերի մասին այն պնդումներով, որ ի վերջո պետք է բացի ՌԴ-ից նաեւ այլ պետությունների հետ համագործակցել։ Այդ կարծիքների համար, ըստ ամենայնի, հիմք էին դարձել նաեւ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանցիների ներթափանցումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ Ֆրանսիան զորակից է Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում, եւ որ Ֆրանսիան վերահաստատում է իր հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ազգային ժողովում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մակրոնը ոչ միայն վերջին սահմանային լարվածության հարցն առաջարկել է տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, այլ նաև անհրաժեշտության դեպքում պատրաստ է ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել։ Այս տարվա հուլիսին Հայաստանում Ֆրանսիայի արդեն նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը ասել էր, որ Ֆրանսիան, բնականաբար, պատրաստ կլինի քննել հայկական իշխանությունների կողմից իրեն ուղղված բոլոր հայտերը՝ պաշտպանության ոլորտում համագործակցության առնչությամբ։ Միեւնույն ժամանակ, սակայն, Լաքոտը շեշտել էր, որ պետք է հաշվի առնել Ֆրանսիայի եւ Հայաստանի՝ միևնույն ռազմական ալյանսների անդամ չլինելու իրողությունը (Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է, Հայաստանը՝ ՀԱՊԿ-ի,- հեղ․)։ Infocom-ը ՀՀ պաշտպանության եւ էկոնոմիկայի նախարարություններից, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից փորձեց ճշտել՝ երկկողմ համագործակցության ինչ առաջարկներ են եղել Հայաստանից եւ Ֆրանսիայից, համագործակցությունները որ ոլորտներում են խորացել կամ ինչ հնարավորություններ են քննարկվել՝ նոյեմբերի 9-ից մինչ օրս։ Դեսպանությունից, շրջանցելով քաղաքական կամ ռազմական համագործակցության հնարավոր առաջարկների մասին հարցը, պատասխանել են, որ Ֆրանսիան շատ սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, որոնք ամրանում են հատկապես կրթության, առողջապահության, մշակույթի, ժառանգության և տեխնիկական գործակցության ոլորտներում ունեցած հագեցած համագործակցությամբ․ «Աշխատում ենք էլ ավելի ամրապնդել տնտեսական հարաբերությունները, որոնք թեև նշանակալի են (Ֆրանսիան Հայաստանում ներդրումներ կատարող 2-րդ երկիրն է), սակայն կարող են աշխուժացվել մասնավորապես ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում ՀՀ Կառավարության կողմից ներկայացված տնտեսական և ներդրումային պլանի հետ համատեղ»,- ասված է մեր հարցման պատասխանում։ Ի հավելումն՝ շեշտել են, որ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ շրջանակում ներգրավված պետություններից է՝ Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ և Ռուսաստանի հետ միասին նպաստելու Հարավային Կովկասում կայունացման գործընթացին։  Իսկ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից ստացած պատասխանից պարզ է դառնում, որ Ֆրանսիայից նոյեմբերի 9-ից հետո ռազմական ոլորտում համագործակցության կոնկրետ առաջարկներ չեն եղել։ Սակայն, ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, նոյեմբերի 9-ից առ այսօր տեղի են ունեցել մի շարք համապատասխան հանդիպումներ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնյաների և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի, ռազմական կցորդի և Ֆրանսիայի ՊՆ ներկայացուցիչների միջև: Ֆրանսիական կողմը, նախարարության փոխանցած տեղեկության համաձայն, հայտնել է երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման պատրաստակամության մասին:  Նույն ժամանակահատվածում Ֆրանսիական կողմի հետ քննարկումների ընթացքում Հայաստանից ներկայացվել են առաջարկություններ՝ մեզ համար առաջնային համագործակցության ուղղությունների վերաբերյալ, սակայն ՊՆ-ն հավելյալ տեղեկություններ չի տվել այդ առաջարկների մասին՝ նշելով, որ դրանք դեռևս գտնվում են քննարկման փուլում և գաղտնիք են պարունակում։ ՊՆ-ից արձանագրել են, որ 2010 թվականից գործում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնությունը»․ համաձայն այդ փաստաթղթի՝ երկու երկրների միջև համագործակցությունն իրականացվում է համագործակցության ամենամյա պլանների համաձայն, բացի դրանից՝ անցկացվում են կանոնավոր խորհրդակցություններ՝ համագործակցության զարգացման ուղղությամբ: Իսկ ահա էկոնոմիկայի նախարարությունից ստացած պատասխանից տեղեկանում ենք, որ էկոնոմիկայի ոլորտում 2020 թվականի ապրիլի 23-ին ստորագրվել է «Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման» ծրագրի Ֆինանսավորման համաձայնագիրը․ ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, որի իրականացումը, ինչպես նշել են նախարարությունից, կատարվելու է Ֆրանսիական զարգացման գործակալության աջակցությամբ: Այդ ծրագիրն ուղղված է ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում առավել արդյունավետ լուծումների ապահովմանը, կարողությունների զարգացմանը, կոոպերատիվների ստեղծմանը և զարգացմանն աջակցելուն, խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը:  Ի հավելումն՝ Էկոնոմիկայի նախարարությունից տրամադրել են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները` Հայաստանի և Ֆրանսիայի միջև 2020 և 2021 թվականներին առևտրաշրջանառության, ինչպես նաև 2020 թվականին Հայաստանից Ֆրանսիա արտահանված և Ֆրանսիայից Հայաստան ներմուծված հիմնական 10 ապրանքատեսակների վերաբերյալ: Այդ ապրանքատեսակների ցանկն արտացոլում է Հայաստանի եւ Ֆրանսիայի որոշ նախընտրելի ոլորտները՝ տնտեսական համագործակցության համար։ Այդպիսով Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Ֆրանսիայի հետ 2021 թվականի հունվար-հունիսին կազմել է 46,1. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10,8%-ով (2020 թվականի հունվար-հունիսին կազմել է 41,6 մլն.ԱՄՆ դոլար):  Ֆրանսիայի հետ առեւտրաշրջանառությունը՝ 2020 եւ 2021 թթ․ առաջին կիսամյակում 2021 թվականի հունվար-հունիսին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Ֆրանսիա կազմել է 5,14 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,6 անգամ (2020 թվականի հունվար- հունիսին կազմել է 1,95 մլն. ԱՄՆ դոլար):  2021 թվականի հունվար-հունիսին Ֆրանսիայից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 40,96 մլն.ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,3%-ով (2020 թվականի հունվար- հունիսին կազմել է 39,66 մլն.ԱՄՆ դոլար):  Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Ֆրանսիայի հետ 2020 թվականին կազմել 87,7 մլն. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 5,7%-ով (2019 թվականին կազմել է 92,96 մլն.ԱՄՆ դոլար):  Ֆրանսիայի հետ առեւտրաշրջանառությունը՝ 2019 եւ 2020 թթ․ 2020 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Ֆրանսիա կազմել է 5,83 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 33,4%-ով (2019 թվականին կազմել է 8,76 մլն. ԱՄՆ դոլար):  2020 թվականին Ֆրանսիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 81,88 մլն.ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 2,8%-ով (2019 թվականին կազմել է 84,0 մլն. ԱՄՆ դոլար): 2020 թվականին Հայաստանից Հանրապետությունից Ֆրանսիա արտահանված հիմնական 10 ապրանքատեսակներն են՝ ալյումինե նրբաթիթեղ, հագուստի առարկաներ, ուղեպայուսակ եւ ճամպրուկ,  օծանելիքի և դեղագործական նպատակով օգտագործվող բույսեր, խաղողի բնական գինի, պահածոյացված միրգ, էթիլային սպիրտ, պահածոյացված բանջարեղեն, սարքեր և ապարատուրա, ածիկային գարեջուր։ 2020 թվականին Հայաստանի Հանրապետություն Ֆրանսիայից ներմուծված հիմնական 10 ապրանքատեսակները՝ կշռածրարած դեղամիջոցներ, թռչող ապարատներ, բուսական հյութ և խտահյութ, հավաքովի շինարարական կոնստրուկցիաներ, ամբար/ցիստեռն/բաք, արյուն/հակաշիճուկ/պատվաստանյութ, շիշ/բանկա/ամպուլա, օծանելիք, տրակտորներ, աարքեր թղթե զանգվածից։ Լուսանկարում՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով ակցիա, 2020 թվականի հոկտեմբեր Հայարփի Բաղդասարյան
15:55 - 29 հոկտեմբերի, 2021
Վարչապետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերն ու նախատեսվող քայլերը

Վարչապետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերն ու նախատեսվող քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անն Լույոյին:  Վարչապետը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետությունում և  շնորհավորել նրան նշանակման առիթով: «Մեր երկրների միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերությունների մասին շատ բան կարելի է ասել և ամբողջը դրական շեշտադրումներով: Երբ մտածում եմ Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների մասին ու փորձում եմ պատասխանել հարցին, թե ի՞նչ կարող ենք անել այդ հարաբերությունների համատեքստում, միանշանակ պատասխան եմ ստանում, որ պիտի կարողանանք ուժեղացնել մեր համագործակցությունը տնտեսական ոլորտում, որովհետև մնացած ոլորտներում կամ ամեն ինչ արել ենք, կամ ամեն ինչ անելու ճանապարհին ենք: Եվ սա չափազանց կարևոր եմ համարում մեր քաղաքական հարաբերություններն ամրապնդելու ու ավելի արդյունավետ դարձնելու իմաստով: Ուրախ եմ արձանագրել, որ կարծես այս հարցում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, իմ բարեկամ Էմանուել Մակրոնը նույնպես այդպիսի պատկերացում ունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:  Վարչապետն ընդգծել է Ֆրանսիայի դերը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության, ԼՂ հարցի ու խաղաղ բանակցությունների արդյունավետության, հակամարտության կարգավորման առումով: «Կրկին ողջունելով Ձեզ՝ հույս ունեմ, որ ահա այս հարցերի համատեքստում նոր ակտիվություն կցուցաբերվի Ձեր նշանակման արդյունքում և նախկինում մեր ունեցած հարուստ օրակարգը նաև կնշանավորվի ու կարժանավորվի նոր ձեռքբերումներով»,- ասել է կառավարության ղեկավարը: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ դեսպան Լույոն շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ հյուրընկալության համար և նշել. «Ֆրանսիայի դեսպանի համար Հայաստանը մի հերթական երկիր չէ: Ինձ համար շատ լուրջ պատասխանատվություն է լինել Ֆրանսիայի դեսպան Հայաստանում՝ հաշվի առնելով ինչպես մեր հարաբերությունների երկարատև բնույթն ու ակտիվությունը, այնպես էլ, պարոն վարչապետ, Ձեր անձնական հարաբերությունը մեր երկրի նախագահի հետ»,- ասել է Անն Լույոն և վարչապետին փոխանցել Էմանուել Մակրոնի ջերմ ողջույնները: Նշվում է, որ դեսպանը վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն ինչ՝ մեր երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունները նոր թափով առաջ մղելու համար: Տիկին Լույոն հավելել է, որ նախատեսվում է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ առաջիկայում մշակել համատեղ գործողությունների ու ծրագրերի «ճանապարհային քարտեզ»: «Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ֆրանսիական ընկերությունների ներգրավմամբ, մասնավորապես տարբեր ենթակառուցվածքային ու ծրագրերում վերջիններիս մասնակցությամբ»,- հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ հավելելով, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, այդ թվում՝ Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի ծրագրային փաթեթի իրականացմանը, Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական առաջ մղմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան նախատեսվող այցի կարևորության, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ:           
19:21 - 22 հոկտեմբերի, 2021
Ֆրանսիայի Սենատի նախագահն առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի հետ փոխգործակցության հուշագիր ստորագրել

Ֆրանսիայի Սենատի նախագահն առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի հետ փոխգործակցության հուշագիր ստորագրել

 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահի տեղակալ Պասկալ Գրյունիին: Ալեն Սիմոնյանը նշել է, որ ֆրանսիացի գործընկերների հետ հանդիպումները մշտապես առանձնանում են բարեկամական ջերմ երանգներով: ԱԺ նախագահի խոսքով՝ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ անկեղծ բարեկամության վկայությունն է նաեւ անցած տարի Ֆրանսիայի եւ նրա ժողովրդի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին նախ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, ապա աղետաբեր պատերազմի ընթացքում: Այս համատեքստում հիշատակվել է նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերալ բանաձեւերի ընդունումը: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը շեշտել է, որ Հայաստանը մշտապես բարձր է գնահատել Ֆրանսիայի ծանրակշիռ դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Կողմերն անդրադարձել են միջխորհրդարանական հարաբերություններին՝ փաստելով դրանց հատկանշական դերը Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ քաղաքական երկխոսությունը զարգացնելու եւ հարստացնելու գործում: «Ֆրանսիայի Սենատի փոխնախագահն Ալեն Սիմոնյանին է փոխանցել Սենատի նախագահի հրավերը՝ այց կատարելու Ֆրանսիայի Հանրապետություն: Նա նաեւ ներկայացրել է մոտ ապագայում ՀՀ Ազգային ժողովի հետ փոխգործակցության հուշագիր ստորագրելու` Ֆրանսիայի Սենատի նախագահի առաջարկը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ զրույց է ծավալվել նաեւ բազմակողմ հարթակներում հայ-ֆրանսիական խորհրդարանական արդյունավետ համագործակցության շուրջ:
21:58 - 21 հոկտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Հոկտեմբերի 18-ին  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոնին: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝  Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ նրա գործունեությունը նպաստելու է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը: ԱԺ նախագահն  ընդգծել է Ֆրանսիայի հետ բազմոլորտ փոխգործակցությունը՝ հավելելով, որ անձամբ  պատրաստ է ներդնել բոլոր ջանքերն այդ հարաբերությունների խորացման եւ դինամիկ զարգացման  գործում: Այս համատեքստում նշվել է նաեւ Ֆրանսիայի հայ համայնքի դերակատարությունը, որը յուրահատուկ կամուրջ է հայ-ֆրանսիական բազմաբեւեռ գործակցության հարցում: Ալեն Սիմոնյանը երախտագիտությամբ հիշատակել է  Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բազմաթիվ բանաձեւերն ու կոչերը  եւ արդեն իսկ թվով չորրորդ պատվիրակության՝ Հայաստան եւ Արցախ այցելությունը: ԱԺ նախագահը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծումը եւ Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների խորհրդարանների գործունեությանը, որոնք կարեւոր դեր են խաղում Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ քաղաքական երկխոսությունը զարգացնելու եւ հարստացնելու գործում: Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շեշտելով, որ Ազգային ժողովը համարվում է ժողովրդավարության կենտրոն: Նա պատրաստակամություն է հայտնել հետագա գործունեությամբ նպաստելու ԱԺ-ի հետ ձեւավորված ամուր  համագործակցության խորացմանը:
13:41 - 18 հոկտեմբերի, 2021
Ֆրանսիայի դեսպանը պաշտոնական Մինսկի պահանջով լքել է Բելառուսը |azatutyun.am|

Ֆրանսիայի դեսպանը պաշտոնական Մինսկի պահանջով լքել է Բելառուսը |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա դը Բույան դը Լաքոստը լքել է երկիրը, կիրակի օրը հայտարարել է ֆրանսիական դիվանագիտական առաքելությունը՝ չբացատրելով, թե ինչու է Բելառուսի արտգործնախարարությունը պահանջել դեսպանի հեռանալը: Ինչպես հայտնում են բելառուսական լրատվամիջոցները, կոնֆլիկտը տեղի է ունեցել այն պատճառով, որ դը Լաքոստը չի մասնակցել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հավատարմագրերի հանձնման արարողությանը: «Բելառուսի ԱԳՆ-ը դեսպանին խնդրեց հեռանալ մինչև հոկտեմբերի 18-ը», - հայտարարել է դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունը: «Նա հրաժեշտ տվեց դեսպանատան աշխատակիցներին և տեսաուղերձ փոխանցեց բելառուսցի ժողովրդին, որը վաղը [երկուշաբթի օրը] կհայտնվի դեսպանատան կայքում», - ասված է հաղորդագրությունում: Հոկտեմբերի սկզբին դը Լակոստը հանդես էր եկել Բելառուսում մահապատժի վերացման օգտին: Ֆրանսիան, ինչպես Եվրամիության մյուս երկրները, չի ճանաչել անցած տարվա օգոստոսին Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները: Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մի շարք պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի դեմ՝ կառավարության կողմից զանգվածային բողոքի ակցիաների ճնշումից հետո: Մարտին Բելառուսը վտարեց Լատվիայի դեսպանատան ողջ անձնակազմին, այդ թվում դեսպանին՝ հոկեյի առաջնությունում Լատվիայի իշխանությունների կողմից Բելառուսի ընդդիմության դրոշի օգտագործման պատճառով: Օգոստոսին Մինսկը հետ վերցրեց ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆիշերի նշանակման համաձայնությունը: Նրա թեկնածությունը հաստատվել էր դեկտեմբերին, և Ֆիշերը պետք է դառնար Բելառուսում ԱՄՆ առաջին դեսպանը 2008 թվականից ի վեր:
12:24 - 18 հոկտեմբերի, 2021
Փարիզի սրտում գտնվող հատվածներից մեկը անվանակոչվել է Հայաստանի անունով

Փարիզի սրտում գտնվող հատվածներից մեկը անվանակոչվել է Հայաստանի անունով

Երեկ երեկոյան Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունեց կարևոր որոշում՝ հերթական անգամ արձանագրելով Փարիզի և Հայաստանի միջև անխախտ բարեկամությունը և հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրությունը։ Այս մասին գրված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:    «Քաղաքային խորհրդի միաձայն՝ որոշմամբ Փարիզի սրտում գտնվող հատվածներից մեկը՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքը, անվանակոչվեց Հայաստանի անունով՝ ստանալով Հայաստանի էսպլանադ հնչեղ անվանումը («Esplanade d'Arménie»)։   Հայաստանի էսպլանադը կընդգրկվի Փարիզի հասցեների պաշտոնական ռեգիստրում և իր ընդարձակ տարածքի մեջ կներառի նաև դեռևս 2004 թվականին բացված Կոմիտասի հուշարձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին։   Շնորհակալություն ենք հայտնում Փարիզի քաղաքային խորհրդին՝ քաղաքապետ Անն Հիդալգոյի գլխավորությամբ, այս կարևոր նախաձեռնության ու ընդունված որոշման համար, ինչպես նաև փոխքաղաքապետ Առնո Նգաչային՝ որոշման նախագիծը հեղինակելու համար։   Փարիզի խորհրդի այս խորհրդանշական նիստին հրավիրված էր ներկա գտնվելու նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը»,- նշված է հաղորդագրության մեջ։    
11:10 - 15 հոկտեմբերի, 2021
Մեկնարկել է հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը

Մեկնարկել է հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը

Հայաստանին և Ֆրանսիային կապող պատմական համերաշխությանը հավատարիմ՝ Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգեր միացել են իրենց հայ գործընկերներին՝ օգնելու Արցախի վերջին հակամարտության ընթացքում տուժած զինծառայողներին, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:Այդ համագործակցության շրջանակում Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկել է Արցախյան վերջին հակամարտության արդյունքում վիրավորում ստացած անձանց խնամքին նվիրված առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովը: Այն կազմակերպվել է Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգերի՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի (Assistance publique-Hôpitaux de Paris (AP-HP), Լիոնի համալսարանական հիվանդանոցների և Լիոնի հոսպիտալի Վինատիե կենտրոնի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության բարձր հովանավորության ներքո:Համաժողովի բացման խոսքով հանդես է եկել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, այնուհետև միջոցառման մասնակիցներին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ողջույնի խոսքն է փոխանցել նրա օգնական Գևորգ Մելիքյանը:Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նա նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր՝ վերջին 30 տարիների ընթացքում, պատմականորեն եկած բարեկամության հիմքով երկու ժողովուրդների միջև ձևավորվել են միջպետական մակարդակի առանձնահատուկ հարաբերություններ:«Այս ամենի վառ ապացույցն է նաև Արցախյան 44-օրյա պատերազմի, ինչպես նաև հետագա մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայի ցուցաբերած բժշկական շարունակական աջակցությունը՝ ուղղված հայ զինվորներին: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում կատարած մասնագիտական աշխատանքի և մարդասիրական վերաբերմունքի համար: Ֆրանսիայի ցուցաբերած աջակցության շրջանակում մեծապես կարևորում եմ Հայաստանում վերականգնողական բժշկության զարգացումը, որի արդյունքում հնարավոր կլինի նաև վերափոխել կրթահետազոտական ծրագրերը»,- նշել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ հայ-ֆրանսիական բարեկամական համագործակցության արդյունքում հնարավոր կլինի ստեղծել նոր և հիմնարար պայմաններ՝ ուղղված Հայաստանում բժշկական կրթության զարգացմանը և հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև բժիշկների շարունակական վերապատրաստմանը:Ըստ Վահրամ Դումանյանի՝ համաժողովը լավ մեկնարկ կհանդիսանա նաև Երևանի պետական բժշկական համալսարանում ֆրանսերենի զարգացման համար, որի արդյունքում բուհի ուսանողները հնարավորություն կունենան սովորելու Ֆրանսիայում՝ համալսարանական հիվանդանոցների կենտրոններում ձեռք բերելով գիտելիք և հմտություններ:Միջոցառման մասնակիցներին ողջունել և հայ-ֆրանսիական համագործակցությանն են անդրադարձել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոն, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Փարիզի համալսարանական հիվանդանոցների գլխավոր տնօրեն Մարտին Հիրսչը և Լիոնի քաղաքացիական հիվանդանոցային համակարգի գլխավոր քարտուղարը:Նշենք, որ համաժողովի նպատակը հայ և ֆրանսիացի մասնագետների միջև փորձի փոխանակումն է, ինչպես նաև առողջապահության ոլորտում երկու պետությունների միջև տևական համագործակցության հեռանկարը: Համաժողովն իր աշխատանքները կշարունակի հոկտեմբերի 14-ին և 15-ին:
17:21 - 13 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ գործում ենք, որ առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան |azatutyun.am|

Ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ գործում ենք, որ առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբ։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն։ Դեսպանը մանրամասներ չի հայտնել, սակայն հարկ է համարել ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրների մասնակցությունն այդ գործընթացին: «Տեղյակ եք, որ ես այստեղ՝ Հայաստանում, ներգրավված չեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։ Գործընկեր ունեմ՝ Ստեֆան Վիսկոնտին, որը Ֆրանսիայի ներկայացուցիչն է ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Սակայն արդեն կարող եմ ձեզ ասել, որ Նյու Յորքում տեղաշարժ է գրանցվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ հաճույքով կազմակերպել ենք երկու (Հայաստանի ու Ադրբեջանի - խմբ․) արտգործնախարարների հանդիպումը։ Սա կարող է փոքր քայլ թվալ, բայց հսկայական քայլ էր։ Հուսով ենք, նման կարգի այլ որոշումներ ևս կլինեն, և կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք մեր ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ գործում ենք, որպեսզի առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը»,- ասել է դիվանագետը: Առավել մանրամասն՝ azatutyun.am-ում
10:40 - 13 հոկտեմբերի, 2021
Հումանիտար ուղղությունից` մասնագիտական գործակցություն. Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Հումանիտար ուղղությունից` մասնագիտական գործակցություն. Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Անն Լույոյին: Ողջունելով դեսպանին՝ առողջապահության նախարարը բարձր է գնահատել տարիների ընթացքում առողջապահական ոլորտում ձևավորված հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ դեսպանի առաքելությունը Հայաստանում ավելի կխորացնի երկկողմ գործակցությունը: «Հումանիտար օգնության, մասնագիտական փորձի փոխանակման և այլ ոլորտներում հայ և ֆրանսիացի բժիշկների կապը մշտական է: Անելու ենք ամեն բան առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունները հումանիտար օգնության ուղղությունից մասնագիտական համագործակցության ոլորտ տեղափոխելու համար»,-ասել է նախարարը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Անն Լույոն նշել է, որ առողջապահությունը հայ-ֆրանսիական երկկողմ գործակցության կարևորագույն ոլորտներից է: Առողջապահական մարտահրավերներին դիմակայելու հարցում կողմերը կարևորել են Հայաստանի առողջապահության նախարարության և ֆրանսիական բուժհաստատությունների շարունակական կապը: Անահիտ Ավանեսյանը շեշտել է ֆրանսիական «Santé Arménie» («Առողջապահություն Հայաստան») կենտրոնի հետ համագործակցությունը, որի բժիշկների թիմը համակարգում է ոլորտի մի շարք ուղղություններ: Նախարարն ընդգծել է նաև Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում, պատերազմի ընթացքում և հետպատերազմական իրավիճակում` վիրավոր զինվորների բուժօգնությունը կազմակերպելու հարցում: Զրուցակիցները քննարկել են մասնագետների վերապատրաստումների կազմակերպման հարցերը, հստակեցրել ոլորտային համագործակցության հիմնական ուղղությունները։ Հանդիպմանը անդրադարձել է եղել նաև Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացին և պատվաստանյութերի ձեռքբերմանն առնչվող մանրամասներին:
21:28 - 12 հոկտեմբերի, 2021
Զելենսկին և Պուտինը Մերկելի և Մակրոնի հետ քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորման քայլերը |armenpress.am|

Զելենսկին և Պուտինը Մերկելի և Մակրոնի հետ քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորման քայլերը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին Զելենսկին գրառում է կատարել «Թվիթեր»-ում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նա նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասում առկա իրավիճակի կարգավորմանն ուղղված հարցեր, ինչպես նաև «Նորմանդական քառյակ»-ի (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան և Ուկրաինա) գագաթնաժողովի նախապատրաստական ընթացքը: Զելենսկին հայտնել է, որ Գերմանիան ու Ֆրանսիան կողմ են հաջորդական քայլերի շուրջ համաձայնության հասնելուն, որը կարող է ապահովել խաղաղություն երկրի արևելքում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Նորմանդական քառյակի» առաջնորդների գագաթնաժողովի անցկացման հնարավորության քննարկումը կշարունակվի: Այս մասին երկուշաբթի հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը ՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի արդյունքները։ «Քառյակի երկրների արտգործնախարարները գործը կվարեն դեպի այդ ձևաչափով իրենց մակարդակով հանդիպման անցկացումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև նպատակահարմարության դեպքում շարունակել համապատասխան խողովակներով «նորմանդական գագաթաժողովի» հնարավոր կազմակերպման նախադրյալների ուսումնասիրությունը», - ասված է հաղորդագրության մեջ:  
22:06 - 11 հոկտեմբերի, 2021
Մակրոնը և Բլինքենը քննարկել են ֆրանս-ամերիկյան համատեղ նախագծերը |azatutyun.am|

Մակրոնը և Բլինքենը քննարկել են ֆրանս-ամերիկյան համատեղ նախագծերը |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտները՝ դաշնակիցների միջև հարաբերությունները բարելավելու նպատակով ամերիկյան դիվանագիտության ղեկավարի Փարիզ կատարած այցի ընթացքում: Ամերիկյան կողմի ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ հանդիպումը, որը ներառված չէր Բլինքենի այցի հրապարակային օրակարգում, տևել է մոտ 40 րոպե և ներառել համատեղ նախագծերի քննարկում, որոնց մասին երկու կողմերը կարող են հայտարարել Մակրոնի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանը՝ նախատեսված հոկտեմբերի վերջին: Երեքշաբթի ավելի վաղ Բլինքենը բանակցություններ է վարել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և Ֆրանսիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Էմանյուել Բոնի հետ: Պետքարտուղարը նաև նախագահել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության նախարարական հանդիպումը, հանդես եկել ժողովրդավարությանը սպառնացող գլոբալ սպառնալիքների վերաբերյալ ելույթով: Սա Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին այցն է Ֆրանսիա Ավստրալիա-Միացյալ Թագավորություն-ԱՄՆ անվտանգության գործընկերության մասին հայտարարությունից հետո: Այդ եռակողմ համագործակցությունը լարվածություն է առաջացրել տրանսատլանտյան դաշնակիցների միջև:
13:29 - 06 հոկտեմբերի, 2021
Հայտնի է Ֆրանսիայի և ԱՄՆ արտգործնախարարների հանդիպման օրը |armenpress.am|

Հայտնի է Ֆրանսիայի և ԱՄՆ արտգործնախարարների հանդիպման օրը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հոկտեմբերի 5-ին կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Ավելի վաղ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել էր, որ Բլինկենը Փարիզում լինելու է հոկտեմբերի 4-6-ը և հանդիպելու է Ֆրանսիայի ղեկավարության հետ: Ֆրանսիան ավելի վաղ խորհրդակցությունների համար անհապաղ հետ էր կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին:  Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը: Ֆրանսիական կողմը Մեծ Բրիտանիայի նման վարքագիծն անվանել է «օպորտունիզմի դրսևորում»:
15:50 - 02 հոկտեմբերի, 2021
Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: «Ուրախ եմ Ֆրանսիան ներկայացնել մի երկրում, որի հետ իմ երկիրն առանձնահատուկ հարաբերություններ ունի: Կանեմ ամեն ինչ՝ ավելի զարգացնելու երկկողմ կապերը»,- նշել է նորանշանակ դեսպանը և նախագահ Սարգսյանին փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջերմ ողջույնները: Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ երկուստեք ջանքերով հայ-ֆրանսիական արդեն իսկ ընդգրկուն օրակարգը կհարստացվի նոր գաղափարներով և նախաձեռնություններով: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի՝ դարերի խորքից եկող բարեկամությունը, մեր պետությունների առանձնահատուկ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխվստահությունը լուրջ հիմք են հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման համար: Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանն արժևորում է մեր երկրի համար ծանր ու դժվարին օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանսիայի ժողովրդի աջակցությունն ու համերաշխությունը: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցության տարբեր ոլորտներին: Նախագահ Սարգսյանը հեռանկարային է դիտարկել գործակցությունը նորագույն տեխնոլոգիաների բնագավառում: Նա ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը, որը, լինելով ապագային միտված ծրագիր, կենտրոնանալու է երկրի գիտատեխնոլոգիական, կրթական զարգացման վրա: Համագործակցության վերաբերյալ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան նաև ֆրանսիական մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ: «Հայաստանը Ֆրանսիայի աջակցությամբ կարող է կառուցել ապագայի լոկոմոտիվները, դրանք տեխնոլոգիական լոկոմոտիվներն են»,-նշել է նախագահը: Խոսվել է նաև կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հավակնոտ ծրագրերի իրականացման մասին, որոնց միջոցով, ինչպես նշել է դեսպանը, ֆրանսիական կողմը պատրաստ է Հայաստանում ներդնել իր փորձը:
20:25 - 30 սեպտեմբերի, 2021