Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

ՀՀ Զինված ուժերի թիկունքը շատ ամուր է. Էդմոն Մարուքյան

 |armenpress.am|

ՀՀ Զինված ուժերի թիկունքը շատ ամուր է. Էդմոն Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: Հայ հասարակությունը կրկին ցույց տվեց, որ թշնամու դեմ միանշանակ և աներկբա համախմբված է, ՀՀ զինված ուժերի թիկունքը շատ ամուր է: ԱԺ հատուկ նիստում նման կարծիք հայտնեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում: «Երեկ մեր հասարակությունը կրկին ցույց տվեց, որ թշնամու դեմ միանշանակ և աներկբա համախմբված է: Եվ ՀՀ զինված ուժերի թիկունքն ամուր է, ես կասեի՝ շատ ամուր է: Փառք մեր բանակին, մեր զինվորներին, սպաներին, գեներալներին»,-ասաց Մարուքյանը: Նա նշեց, որ դեռ հրետակոծվում են խաղաղ գյուղական բնակավայրեր, բանակն իր գործն է անում, և դիվանագետները ևս պետք է իրենց գործն անեն: «Բոլոր մայրաքաղաքներում մեր դեսապանությունների դիվանագետները պետք է տեղեկացնեն, ներկայացնեն համապասխան արտաքին գերատեսչություններին, թե ինչ քստմնելի սադրանք է կազմակերպել բռնապետական Ադրբեջանը»,-ասաց Մարուքյանը: Նա կարևորեց նաև խորհրդարանական հարթակներում այդ ուղղությամբ իրազեկման աշխատանքների իրականացումը՝ միջազգային հանրությանը ցույց տալու, թե Ադրբեջանն ինչ այլանդակություններ է իրեն թույլ տալիս, որ ապագայում էլ բոլոր տեսակի արձագանքները լինեն միանշանակ, աներկբա:
19:14 - 13 հուլիսի, 2020
Վրացալեզու ԶԼՄ-ներում ՀՀ-Ադրբեջան սահմանի իրավիճակը հիմնականում ներկայացվում է չեզոք դիրքից |aliq.ge|

Վրացալեզու ԶԼՄ-ներում ՀՀ-Ադրբեջան սահմանի իրավիճակը հիմնականում ներկայացվում է չեզոք դիրքից |aliq.ge|

aliq.ge: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Տավուշի մարզի Մովսես գյուղի հատվածում, հուլիսի 12-ին կեսօրից հետո, իրավիճակը լարվել է: Ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի մեքենայով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը հրետանային կրակ են կիրառում, Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը մեծ արձագանք է ստացել նաև վրացական մեդիայում և ֆեյսբուքյան վրացի օգտատերերի էջերում: Վրացալեզու ԶԼՄ-ներում իրավիճակը հիմնականում ներկայացվում է կողմերից ստացված տեղեկատվությունը հավասարաչափ ներկայացնելով` չեզոք դիրքից: Նման կերպ են աշխատում Ազատություն ռադիոկայանի վրացալեզու կայքը, Interpressnews-ը, Netgazeti-ն, Mtavari TV-ն, Formulanews-ը։ Նույն տրամաբանությամբ է աշխատում նաև Հանրային հեռարձակողի վրացալեզու հատվածը, որը  յուրաքանչյուր կողմի հայտարարություն առանձին, տվյալ պետության դիրքից է ներկայացնում: Վրացական մեդիաների շարքում առանձնանում է imedinews.ge իշխանամետ կայքը, որը երեկ կեսօրից հետո բազմիցս անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, սակայն հրապարակված նյութերի շարքում գերակշռում են ադրբեջանական կողմի պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարությունները, իսկ զոհերի մասին կայքում կարող ենք հանդիպել «Հայ-ադրբեջանական սահմանին կրակի հետևանքով զոհ կա» կամ «Հայ-ադրբեջանական սահմանին զոհեր կան» վերնագրերին: Նմանատիպ նյութերը շփոթ են առաջացնում, ինչի հետևանքով էլ ֆեյսբության տարբեր օգտատերերի էջերում քննադատական քննարկումներ են ծավալվում: Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հետ կապված տարբեր գրառումներ են արվել 100 հազարից ավել օգտատեր ունեցող վրացական ֆեյսբուքյան էջերից մեկում: Նշված էջում ևս գերակշռում են ադրբեջանական կայքերի և սոցցանցերի օգտատերերի կողմից տարածված տեսանյութերն ու լուսանկարները՝ կից մեկնաբանող տեքստերով:
18:29 - 13 հուլիսի, 2020
ԵՄ-ն երկու կողմերին կոչ է անում դադարեցնել զինված դիմակայությունը |azatutyun.am|

ԵՄ-ն երկու կողմերին կոչ է անում դադարեցնել զինված դիմակայությունը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: Ստանոն նշում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հաղորդել են սահմանին զենքի կիրառմամբ լուրջ միջադեպերի մասին, որը, ցավոք, հանգեցրել է մարդկային կորուստների: ԵՄ-ն երկու կողմերին կոչ է անում դադարեցնել զինված դիմակայությունը, ձեռնպահ մնալ լարվածություն հրահրող գործողություններից և հռետորաբանությունից և ձեռնարկել անհապաղ միջոցներ ՝ հետագա էսկալացիան կանխելու համար: Այս համատեքստում, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, երկու կողմերը պետք է օգտագործեն բոլոր մեխանիզմները ուղիղ հաղորդակցության համար` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ ձևավորված ձևաչափով, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներգրավմամբ: «Հրադադարի այս լուրջ խախտումները ցույց են տալիս տեղում ԵԱՀԿ դիտարկումը վերսկսելու հրատապության անհրաժեշտությունը, հենց որ պայմանները թույլ տան դա», - ասված է հայտարարության մեջ: ԵՄ-ն կողմերին կոչ է անում խստորեն հարգել հրադադարի ռեժիմը, էներգիան և ռեսուրսները ներդնել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար ՝ խելացի կերպով վերստին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո իրականացվող բուն բանակցություններին և պատրաստել հասարակություններին խաղաղության համար:
17:33 - 13 հուլիսի, 2020
Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին

Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին

Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների առնչությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ  նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին: Իր նամակում Արարատ Միրզոյանը նշել է, որ այս գործողությունները Ադրբեջանի անընդունելի ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են եւ լրջորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաեւ ուղղակիորեն հակասում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչերին: «Ադրբեջանի Զինված ուժերի անընդունելի գործողությունները աջակցություն են ստանում Թուրքիայի ԱԳՆ կողմից, ինչը հավելյալ լարվածություն է ստեղծում եւ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի նամակներում:
16:43 - 13 հուլիսի, 2020
Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել Կասպշիկի և Պոպովի հետ |azatutyun.am|

Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել Կասպշիկի և Պոպովի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ: Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ Մամեդյարովը դիվանագետների հետ զրույցում «ներկայացրել է տարածաշրջանի ներկայիս իրավիճակը, դժգոհություն հայտնել և հայկական կողմի սադրանքը գնահատել որպես ագրեսիա»։ Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է երեկ կեսօրից հետո, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը հրետանային կրակ են կիրառում, Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ: Պաշտոնական Երևանը Բաքվին է մեղադրում սադրիչ գործողությունների համար և դատապարտում՝ շեշտելով, որ դրանք անպատասխան չեն մնում:
16:37 - 13 հուլիսի, 2020
Թուրքիայի՝ ՀՀ-ի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ

Թուրքիայի՝ ՀՀ-ի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ

Հուլիսի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ոչ միայն իր երկրի անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը, այլև տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն: Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը: Թուրքիայի ձգտումը՝ միջամտելու իր հարևան տարածաշրջաններում առկա հակամարտություններին, արդեն իսկ հանգեցրել են այդ տարածաշրջաններում անվտանգության խաթարմանը և անկայունության տարածմանը: Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը և հաստատում, որ ՀՀ-ն շարունակելու է հետևողականորեն հանդես գալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ:
16:28 - 13 հուլիսի, 2020
Դա անսպասելի հարված էր մեր դիրքերին, որը հանգեցրել է մեր զինծառայողների մահվանը. Իլհամ Ալիև |azatutyun.am|

Դա անսպասելի հարված էր մեր դիրքերին, որը հանգեցրել է մեր զինծառայողների մահվանը. Իլհամ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է «սահմանին սադրանք հրահրելու» մեջ՝ պնդելով, թե հայկական զինուժն է կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է երկրի Անվտանգության խորհրդի այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում: «Դա հայկական կողմի հերթական սադրանքն է։ Դա անսպասելի հարված էր մեր դիրքերին, որը հանգեցրել է մեր զինծառայողների մահվանը։ Սակայն մենք կանխել ենք այդ հարձակումը և համարժեք պատասխան տվել, վրեժ լուծելով մեր զինվորների զոհվելու համար։ Այսօր սահմանին լարված իրավիճակը պահպանվել է»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը: Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: «Նման միջադեպեր տեղի են ունենում այդ թվում հայաստանյան իշխանությունների երկերեսանիության պատճառով: Ադրբեջանը կապահովի իր տարածքային ամբողջությունը, երեկ և ոչ մի սանտիմետր մեր տարածքից չենք տվել թշնամուն։ Հայաստանյան իշխանությունների այդ գործողությունները տրամաբանության մեջ չեն տեղավորվում, և նրանք սպառնալիք են ներկայացնում հենց Հայաստանի համար», - նաև հայտարարել է Իլհամ Ալիևը: Երեկ կեսօրից հետո կտրուկ սրվել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում, կողմերը հրետանային կրակ են կիրառում: Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ: Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումները՝ հայտարարելով, որ «սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
15:25 - 13 հուլիսի, 2020
Հորդորում եմ ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները․ Աննա Հակոբյան

Հորդորում եմ ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռազմական գործողությունները դադարեցնելու եւ դեպի խաղաղություն շարժվելու կոչ Երեկվանից լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի միջեւ սկսվել են մարտեր: Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական տեղեկատվության, մի քանի ժամվա ընթացքում տվել է 4 զոհ: Որպես Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ, հորդորում եմ ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը: Կանայք, մայրերը եւ քույերերը պետք է հարցնեն իրենց ռազմաքաղաքական ղեկավարությանը` ինչ ձեռք բերեցին իրենց սիրելիների կորստի, իրենց անձնական ողբերգության գնով, եւ ինչն է խանգարում խնդիրները քննարկել խաղաղության պայմաններում, հակառակ կողմի ղեկավարության հետ բանակցությունների ճանապարհով: Հատկապես աշխարհը ծնկի բերած այս համավարակի օրերին պետությունների ղեկավարները պետք է իրենց ջանքերն ուղղեն սեփական ժողովուրդների առողջության պահպանմանը եւ մեկ ընդհանուր թշնամու` համավարակի դեմ պատերազմին, մարդկությանն իր բնականոն կյանքին վերադարձնելու նպատակով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Համաշխարհային զինադադար հայտարարելու կոչին հետեւելը լավագույնն է, որ կարող են անել երկրների ղեկավարներն իրենց երկրների եւ ժողովուրդների համար: Պատերազմից պետք է միշտ խուսափել: Միշտ կա այլընտրանք»:
14:31 - 13 հուլիսի, 2020