Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի երկու վարորդներին |azatutyun.am|

Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի երկու վարորդներին |azatutyun.am|

azatutyun.am: Fars News Agency իրանական լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի իշխանություններն ազատ են արձակել իրանցի երկու վարորդներին, որոնք սեպտեմբերի 15-ին ձերբակալվել են Իրանից Հայաստան Գորիս-Կապան ճանապարհով բեռներ փոխադրելիս՝ ճանապարհի ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող հատվածում: Fars-ը նշում է, որ նախօրեին վարորդների խնդիրը հեռախոսով քննարկել են Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը: Իրանից Հայաստան բեռների տարանցիկ փոխադրումը լուրջ լարվածություն է առաջացրել Բաքվի և Թեհրանի հարաբերություններում: Ալիևի փոխանցմամբ, օգոստոսի 11-ից սեպտեմբերի 11-ը շուրջ 60 բեռնատար է Իրանից մեկնել Ղարաբաղ: Ադրբեջանը մի քանի անգամ դժգոհություն է հայտնել այդ կապակցությամբ: Բարդացել է նաև բեռների փոխադրումը Հայաստան և Հայաստանի տարածքով այլ երկրներ, քանի որ հիմնական ուղին Գորիս-Կապան ճանապարհն է, որի մի հատվածն անցյալ տարվա աշնանից հայտնվել է Ադրբեջանի հսկողության տակ: Նախարարներ Բայրամովի և Աբդոլահիանի երեկվա հեռախոսազրույցից հետո Թեհրանում հույս են հայտնել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարների խնդիրը կլուծվի:
20:42 - 13 հոկտեմբերի, 2021
Փաշինյանն ընդունել է Իրանի գլխավոր դատախազին

Փաշինյանն ընդունել է Իրանի գլխավոր դատախազին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին: Ողջունելով պարոն Մոնթազերիին Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է ԻԻՀ հետ հարաբերությունները և գործընկերությունը, այդ թվում՝ իրավապահ ոլորտում: «Ուրախ եմ արձանագրել, որ մեր գլխավոր դատախազությունների միջև հաստատված է բավականին արդյունավետ համագործակցություն: Իհարկե, Հայաստանը պատրաստ է արդարադատության ոլորտում նույնպես զարգացնել ու խորացնել համագործակցությունը և Ձեր այցը լավ հնարավորություն է նաև այս ուղղությամբ: ԻԻՀ նախագահի հետ հանդիպումների ընթացքում պայմանավորվել ենք, որ մեր բոլոր գերատեսչությունները միմյանց հետ սերտ համագործակցություն պիտի հաստատեն»,- նշել է վարչապետ Փաշինյանը: Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին իր հերթին նշել է, որ իր այցը բարեկամ և հարևան Հայաստան տեղի է ունենում ՀՀ գլխավոր դատախազի՝ Իրան կատարած այցին ի պատասխան:«Իհարկե, կորոնավիրուսի պատճառով այս այցը մի փոքր հետաձգվեց՝ ավելի ուշ կայացավ: Նախքան իմ այցը Հայաստան՝ 2-3 օր առաջ, ես հանդիպել եմ ԻԻՀ նախագահ պարոն Ռայիսիի հետ: Նա խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցեմ Ձեզ, գովեստի խոսքեր հնչեցրեց Ձեր մասին ու ընդգծեց՝ այն հանդիպումը, որ ունեցել եք, շատ լավ և արդյունավետ է եղել»: ԻԻՀ գլխավոր դատախազը հավելել է, որ իր երկիրն առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նա շեշտել է, որ երկու երկրների միջև առկա բազմադարյա, բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ համատեղ դիմագրավելու տարածաշրջանում առկա մարտահրավերներին և գտնելու անհրաժեշտ լուծումներ՝ իրացնելով նաև գոյություն ունեցող մեծ ներուժը: «Մենք շահագրգիռ ենք Հայաստանի հետ կապերի զարգացմամբ՝ ի շահ մեր երկրների»,- նշել է Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: Պարոն Մոնթազերին ընդգծել է, որ Իրանը հարևանների հետ հարաբերություններում առաջնորդվում է բարիդրացիության քաղաքականությամբ, միևնույն ժամանակ երբեք թույլ չեն տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ և պատերազմ հրահրող ուժեր: Վարչապետ Փաշինյանն ավելացրել է, որ մեծ տպավորություններ ունի նախագահ Ռայիսիի հետ հանդիպումներից և նշել, որ վերջինիս այն ընդգծումը, ըստ որի՝ Հայաստանի ու Իրանի նոր կառավարությունները միաժամանակ են սկսել գործունեությունը՝ ընկալվում է որպես երկու պետությունների հարաբերություններում նոր էջ բացելու ուղերձ: ՀՀ կառավարության ղեկավարը մարտահրավերներին դիմագրավելու առումով կարևորել է նաև Հայաստանի ու Իրանի միջև տնտեսության ոլորտում համագործակցությանը նոր ազդակ հաղորդելը, մասնավորապես, գազ էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագրի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտին հասցնելը, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու ներուժի լիարժեք իրացումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին և նախագահ Էբրահիմ Ռայիսիին:
18:59 - 13 հոկտեմբերի, 2021
Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության օրակարգով առաջնորդվող երկրների համար. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի գլխավոր դատախազի հետ

Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության օրակարգով առաջնորդվող երկրների համար. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի գլխավոր դատախազի հետ

Հոկտեմբերի 13-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է ԱԺ աշխատակազմը: ԱԺ նախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որն ամուր հիմք է տարբեր ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման համար: Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի այցն իր ներդրումը կունենա  երկկողմ բարեկամական կապերի ամրապնդման գործում: Փոխշահավետ համագործակցության խորացման առումով կարեւորելով միջխորհրդարանական գործակցությունը՝ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ որպես օրենսդիր մարմնի ղեկավար՝ պատրաստ է աջակցելու երկու երկրների շահերից բխող ցանկացած նախաձեռնության իրականացմանը: Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջեւ երկխոսության օրակարգով առաջնորդվող երկրների համար: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման եւ կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումը եւ ներուժն ակնհայտ է, եւ դրա վառ օրինակն է ՀՀ սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի հստակ դիրքորոշումը: Անդրադարձ է եղել տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող հարցերին, այդ թվում՝ Ադրբեջանի ոստիկանության կողմից Որոտան գյուղի Գորիս-Կապան ճանապարհահատվածում երկու իրանցի բեռնատարների վարորդների ձերբակալությանը: Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծել է խորհրդարանի առանցքային դերակատարությունը: Իրանի գլխավոր դատախազը, առաջնահերթ համարելով տարածաշրջանի անվտանգությունը, կարեւորել է պայքարն ահաբեկչական խմբավորումների ներթափանցման դեմ: Նրա խոսքով՝ Իրանի համար իր եւ հարեւանների անվտանգությունը շատ կարեւոր է եւ փոխկապակցված: Արձանագրվել է, որ միայն տարածաշրջանում հարատեւ եւ կայուն անվտանգության պայմաններում է հնարավոր  երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների արդյունավետ զարգացումը:
18:28 - 13 հոկտեմբերի, 2021
Երբեք թույլ չենք տա, որ երկրի  սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ և պատերազմ հրահրող ուժեր․ Իրանի գլխավոր դատախազն ասել է Փաշինյանին

Երբեք թույլ չենք տա, որ երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ և պատերազմ հրահրող ուժեր․ Իրանի գլխավոր դատախազն ասել է Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը: Ողջունելով պարոն Մոնթազերիին Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է ԻԻՀ հետ հարաբերությունները և գործընկերությունը, այդ թվում՝ իրավապահ ոլորտում: «Ուրախ եմ արձանագրել, որ մեր գլխավոր դատախազությունների միջև հաստատված է բավականին արդյունավետ համագործակցություն: Իհարկե, Հայաստանը պատրաստ է արդարադատության ոլորտում նույնպես զարգացնել ու խորացնել համագործակցությունը և Ձեր այցը լավ հնարավորություն է նաև այս ուղղությամբ: ԻԻՀ նախագահի հետ հանդիպումների ընթացքում պայմանավորվել ենք, որ մեր բոլոր գերատեսչությունները միմյանց հետ սերտ համագործակցություն պիտի հաստատեն»,- նշել է վարչապետ Փաշինյանը: Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին իր հերթին նշել է, որ իր այցը բարեկամ և հարևան Հայաստան տեղի է ունենում ՀՀ գլխավոր դատախազի՝ Իրան կատարած այցին ի պատասխան: «Իհարկե, կորոնավիրուսի պատճառով այս այցը մի փոքր հետաձգվեց՝ ավելի ուշ կայացավ: Նախքան իմ այցը Հայաստան՝ 2-3 օր առաջ, ես հանդիպել եմ ԻՀՀ նախագահ պարոն Ռայիսիի հետ: Նա խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցեմ Ձեզ, գովեստի խոսքեր հնչեցրեց Ձեր մասին ու ընդգծեց՝ այն հանդիպումը, որ ունեցել եք, շատ լավ և արդյունավետ է եղել»:     ԻԻՀ գլխավոր դատախազը հավելել է, որ իր երկիրն առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նա շեշտել է, որ երկու երկրների միջև առկա բազմադարյա, բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ համատեղ դիմագրավելու տարածաշրջանում առկա մարտահրավերներին և գտնելու անհրաժեշտ լուծումներ՝ իրացնելով նաև գոյություն ունեցող մեծ ներուժը: «Մենք շահագրգիռ ենք Հայաստանի հետ կապերի զարգացմամբ՝ ի շահ մեր երկրների»,- նշել է Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: Պարոն Մոնթազերին ընդգծել է, որ Իրանը հարևանների հետ հարաբերություններում առաջնորդվում է  բարիդրացիության քաղաքականությամբ, միևնույն ժամանակ երբեք թույլ չեն տա, որպեսզի երկրի  սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ և պատերազմ հրահրող ուժեր: Վարչապետ Փաշինյանն ավելացրել է, որ մեծ տպավորություններ ունի նախագահ Ռայիսիի հետ հանդիպումներից և նշել, որ վերջինիս այն ընդգծումը, ըստ որի՝ Հայաստանի ու Իրանի նոր կառավարությունները միաժամանակ են սկսել գործունեությունը՝ ընկալվում է որպես երկու պետությունների հարաբերություններում նոր էջ բացելու ուղերձ: ՀՀ կառավարության ղեկավարը մարտահրավերներին դիմագրավելու առումով կարևորել է նաև Հայաստանի ու Իրանի միջև տնտեսության ոլորտում համագործակցությանը նոր ազդակ հաղորդելը, մասնավորապես, գազ էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագրի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտին հասցնելը, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու ներուժի լիարժեք իրացումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին և նախագահ Էբրահիմ Ռայիսիին:
16:03 - 13 հոկտեմբերի, 2021
Տարածաշրջանային նոր իրողություններում Իրանն ու Հայաստանն ավելի սերտ պետք է համագործակցեն. Իրանի գլխավոր դատախազ

Տարածաշրջանային նոր իրողություններում Իրանն ու Հայաստանն ավելի սերտ պետք է համագործակցեն. Իրանի գլխավոր դատախազ

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է  եռօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարը կարևորել է հայ-իրանական բազմադարյա մշակութային կապերի ազդեցությունը փոխադարձ վստահության ու հարգանքի վրա հիմնված ներկայիս հարաբերությունների վրա  և ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ ուղղված  քրեակատարողական համակարգի բարեփոխմանը, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ոստիկանության, դատաիրավական համակարգի ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բարեփոխումներին՝ շեշտելով իրանցի գործընկերների հետ  լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և, անդրադառնալով երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, նշել, որ  տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում Իրանն ու Հայաստանն ավելի սերտ պետք է համագործակցեն։ Նախարար Անդրեասյանը, համակարծիք լինելով իրանցի գործընկերոջ հետ, վերահաստատել է նման ծանր փորձությունների շրջանում, տարածաշրջանային ընդհանուր սպառնալիքների պարագայում ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտությունն ու պատրաստակամություն է հայտնել այդ գործում ներդնելու իր ողջ ջանքերը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական բնագավառում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել փոխգործակցության ընդլայնման և խորացման հնարավորություններին: Հանդիպման ավարտին Իրանի գլխավոր դատախազը Հայաստանի արդարադատության նախարարին հրավիրել է Իրան․ Կարեն Անդրեասյանն ընդունել է հրավերն ու Գլխավոր դատախազին խնդրելԻրանի արդարադատության նախարարին փոխանցել Հայաստան այցելելու իր հրավերը։
11:42 - 13 հոկտեմբերի, 2021
Մատնանշվել է իրանական բեռնատարների տարանցման խնդիրը․ Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել |tert.am|

Մատնանշվել է իրանական բեռնատարների տարանցման խնդիրը․ Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ թշնամիներին չպետք է հնարավորություն տրվի խաթարելու Թեհրանի և Բաքվի միջև բարեկամական կապերը, գրում  է Mehr-ը:Երեքշաբթի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում Աբդոլլահիանն ասել է, որ Թեհրանն ու Բաքուն թշնամիներ ունեն, և երկու կողմերը չպետք է թշնամիներին հնարավորություն տան խաթարելու իրենց հարաբերությունները:Ընդգծելով երկրների փոխադարձ հարգանքի ու անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անհրաժեշտությունը՝ Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Թեհրանին ու Բաքվին վաղեմի հարաբերություններ են կապում:Ըստ դիվանագետի՝ երկու երկրները պետք է կանխեն թյուրիմացությունները երկկողմ հարաբերություններում, և պետք է շարունակեն իրենց հարաբերությունները ճիշտ և արագ զարգացող ուղղությամբ:Այնուհետև նա մատնանշել է իրանական բեռնատարների տարանցման խնդիրը և ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ակնկալում է, որ Ադրբեջանն արդյունավետ քայլեր կձեռնարկի իրանական բեռնատարների տարանցիկ խնդիրների լուծման ուղղությամբ: Առավել մանրամասն՝ tert.am-ում
10:49 - 13 հոկտեմբերի, 2021
Իրանի գլխավոր դատախազն աշխատանքային այցով Հայաստանում է

Իրանի գլխավոր դատախազն աշխատանքային այցով Հայաստանում է

Դատախազությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: «Զվարթնոց» օդանավակայանում իրանական պատվիրակությանը դիմավորել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը: «Վերջին 8 տարվա ընթացքում ԻԻՀ գլխավոր դատախազի առաջին այցը մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազի հետ կայացած ընդլայնված կազմով բանակցություններով: ՀՀ գլխավոր դատախազությունում ընդունելով հյուրին և վերջինիս գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ հրավերը չմերժելու և չնայած կորոնավիրուսային համավարակի հարուցած դժվարություններին, այս կարևոր այցն իրականացնելու համար: Վերջինս, ըստ Արթուր Դավթյանի, ընդգծում է այցի նշանակությունն ինչպես գործընկեր կառույցների միջև գործակցության ամրապնդման, այնպես էլ հարևան երկրների միջև նաև իրավական ոլորտում ջերմ, բարեկամական հարաբերությունների զարգացման առումով: «Իրանը Հայաստանի վստահելի ընկեր և լավ հարևան երկիր է, մեր հարաբերություններն ունեն հարյուրամյակների պատմություն։ Իրանը նաև Հայաստանի կարևոր առևտրային գործընկերն է, մենք ունենք նաև շատ ակտիվ հայկական համայնք Իրանում: Իրանում է գտնվում զգալի հայկական մշակութային ժառանգություն, որն արժանանում է իրանական իշխանությունների հոգատար վերաբերմունքին, ինչում ես համոզվեցի 2018թ․ նոյեմբերին Թեհրան կատարած իմ այցի ընթացքում: Հայաստանի և Իրանի հարաբերությունների բարձր  մակարդակի մասին են վկայում  մեր պետությունների ղեկավարների բազմաթիվ հանդիպումներն ու քննարկվող հարցերի բազմաշերտությունը: Իսկ մեր պետությունների գլխավոր դատախազությունների միջև  համագործակցությունը կրում է շարունակական բնույթ»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը: Պարոն Մոնթազերին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և համոզվածություն հայտնել, որ փոխադարձ այցելությունները և օրակարգային հարցերն ամենաբարձր մակարդակով անմիջականորեն քննարկելու հնարավորությունը խթանում է դատախազությունների, իրավապահ համակարգերի միջև համագործակցության հետագա խորացումը, ինչը համահունչ է երկու երկրների միջև վերընթաց բազմավեկտոր հարաբերությունների մակարդակին: Նա շեշտել է իրանահայերի նշանակալի ներդրումը Իրանի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում և ընդգծել, որ առկա փոխադարձ վստահության շնորհիվ երկկողմ հարաբերություններում լուրջ խնդիրներ գործնականում չեն առաջանում: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատախազությունների համագործակցության ծրագրերից բխող՝  հանձնման և քրեական գործերով իրավական օգնության բնագավառում համագործակցության, թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության, ինչպես նաև ապօրինի սահմանահատումների և ապօրինի միգրացիայի դեմ համատեղ պայքարին, նման հանցավոր դեպքերով քննությունների, հանցավոր ծագման ակտիվների հայտնաբերման, առգրավման, բռնագրավման և արտերկրից վերադարձման ուղղությամբ փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումների շարունակման խնդիրները: Բանակցությունների առարկա են դարձել քրեական գործերով իրավական օգնության շրջանակներում Իրանի իրավապահ մարմիններին ներկայացվող միջնորդությունների կատարման ժամկետների բարելավման միտումների խթանման հնարավորությունները, Հայաստանում պատիժ կրող Իրանի քաղաքացի դատապարտյալների պատժի կրման, հանձնման գործընթացները, մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի ներմուծման և  տարանցման դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացումը, այդ շրջանակում մաքսակետերում հսկողության տեխնիկական միջոցների արդիականացման հնարավորությունները, հոգեմետ նյութ կամ թմրամիջոց պարունակող դեղահաբերի տեղափոխման սահմանափակումներից միմյանց երկիր այցելող քաղաքացիների իրազեկվածության բարձրացումը: Անդրազգային հանցավորության դեմ պայքարի համատեքստում գլխավոր դատախազների կողմից կարևորվել է տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, ահաբեկչական խմբավորումների ներկայությունը տարածաշրջանում բացառելու անհրաժեշտությունը, որն արդիական է դարձել հատկապես 2020թ. արցախյան պատերազմի ընթացքում հակամարտության գոտի նման խմբավորումների տեղափոխման և տեղակայման պատճառով: ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել այս հարցում իրանական կողմի ընդգծված անհանդուրժողական դիրքորոշումը, և փոխանցել այս չարիքի դեմ համատեղ պայքարում ցանկացած ձևաչափով ներգրավվելու Հայաստանի պատրաստակամությունը: Պարոն Մոթազերին ևս շեշտել է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության առկա այդ սպառնալիքի դիմագրավման խնդիրը՝ նշելով, որ Իրանն իր անմիջական հարևանությամբ չի հանդուրժելու ահաբեկչության ծավալում: Արթուր Դավթյանն ներկայացրել է 2020թ. արցախյան պատերազմից հետո հակամարտության գոտում կայունության, բնակչության անվտանգության և կենսական իրավունքների պաշտպանության ուղղված ՀՀ-ի գործադրած ջանքերը, առկա հումանիտար խնդիրները: Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր, մասնավորապես, Արաքս գետի ավազանի բնակչության մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքի և բնապահպանական խնդրների լուծման իրավական մեխանիզմներ գտնելու, այդ ոլորտում հետագա համագործակցության համար աշխատանքային ձևաչափեր մշակելու հնարավորությունները»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:     
20:33 - 12 հոկտեմբերի, 2021
Վահագն Խաչատուրյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Վահագն Խաչատուրյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Նախարարը ողջունել է դեսպանին, ընդգծել երկու երկրների միջև դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, ապա՝ անդրադարձել Իրանի հետ նախարարության ունեցած ծրագրերին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Ինչպես հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նախարարը կարևորել է երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարարաբերությունները և նշել, որ այժմ  անհրաժեշտություն կա հստակեցնելու անելիքները և ներդրում ունենալ, որպեսզի գործարար շրջանակները երկուստեք կարողանան առավել ակտիվ համագործակցել։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կարևորել ձեռք բերված պայմանավորվածությունների և ծրագրերի իրականացման համար սահմանված ժամկետների հստակեցումը: Համագործակցությունն առավել ակտիվացնելու նպատակով՝ Աբբաս Բադախշան Զոհուրի նաև առաջարկել է մասնակցություն ունենալ անցկացվող ոլորտային ցուցահանդեսներին, փոխադարձ աշխատանքային այցելություններ կազմակերպել ոլորտի մասնագետների, պատվիրակությունների, միջբուհական և գիտական կառույցների միջև։ Անդրադարձ է եղել հոկտեմբերի  վերջին Երևանում նախատեսվող  DigiWeek-2021 միջոցառմանը, որի շրջանակներում տեղի կունենա նաև  Digitec ցուցահանդեսը։  Նշվել է, որ իրանական կողմին արդեն իսկ մասնակցության հրավեր է հղվել և  իրանական ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունն այդ միջոցառմանը ողջունելի կլինի։
13:14 - 12 հոկտեմբերի, 2021
Իրանը կրկին զորավարժություններ է սկսում |armtimes.com|

Իրանը կրկին զորավարժություններ է սկսում |armtimes.com|

armtimes.com: Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կրկին զորավարժություններ կսկսեն: Այս անգամ ոչ թե սահմանային հատվածում, այլ երկրի կենտրոնական անապատային շրջաններում: Tasnim գործակալության հաղոդմամբ, տեղեկությունը հայտնել է բանակի հրամանատարությունը: Զորավարժությունները կմեկնարկեն այսօր՝ հոկտեմբերի 12-ին։ Ըստ հրամանատարներից մեկի՝ զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստականության բարձրացմանը,  ուժի ամրապնդմանը, տարբեր սպառնալիքներին հակազդելու գործում ՀՕՊ-ի սեփական արտադրության համակարգերի գնահատմանը։ Այս զորավարժությունների նպատակն է նաև էլեկտրոնային պատերազմի և կիբեռհարձակումների դեմ գործողությունների մշակումը և կիրառումը, ինչպես նաև բանակի և Իրանի կառավարման և վերահսկողության կենտրոնի միջև համակարգման արդյունավետության ստուգումը: Զորավարժությունների մասնակիցները կօգտագործեն ժամանակակից տեխնոլոգիաներ։
09:50 - 12 հոկտեմբերի, 2021
Բաքուն հակադարձում է Իրանի արտգործնախարարի՝ Ադրբեջանում ահաբեկիչների ներկայության մասին հայտարարություններին |azatutyun.am|

Բաքուն հակադարձում է Իրանի արտգործնախարարի՝ Ադրբեջանում ահաբեկիչների ներկայության մասին հայտարարություններին |azatutyun.am|

azatutyun.am: «Իրանի արտգործնախարարությունը չի դադարեցնում Ադրբեջանի դեմ ուղղված զրպարտչական արշավը», -այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։ Մեկնաբանելով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի՝ լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցի՝ սիրիացի զինյալներին վերաբերող հատվածը, Աբդուլաևան նշել է․ - «44-օրյա պատերազմի ընթացքում մենք հայտարարել ենք և այսօր էլ վերահաստատում ենք մեր այդ հայտարարությունները՝ Ադրբեջանի տարածքում ահաբեկիչներ չկան և չեն եղել»։ «Զարմանալի է, որ պատերազմի ժամանակ Իրանը նման մեղադրանքներ չէր հնչեցնում», -հավելել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
15:38 - 11 հոկտեմբերի, 2021