Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Այս ծանր և ցավալի հակամարտության պարագայում Վրաստանը կրկին կայունության կղզյակ է |24news.am|

Այս ծանր և ցավալի հակամարտության պարագայում Վրաստանը կրկին կայունության կղզյակ է |24news.am|

24news.am: ТАСС գործակալությունը, հղում անելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, հայտնում է, որ Վրաստանը հույս ունի դրական դերակատարություն ունենալ Անդրկովկասում խաղաղության հաստատման համար: «Չնայած տարածաշրջանային հակամարտությանը՝ կարողացել ենք ընտրություններ անցկացնել հանգիստ մթնոլորտում: Ընտրական գործընթացը խաղաղ ավարտ է ունեցել այն շրջաններում, որոնցում կողք կողքի բնակվում են հայկական և ադրբեջանական ծագում ունեցող մեր քաղաքացիները: Դա նշան է այն բանի, որ այս ծանր և ցավալի հակամարտության պարագայում Վրաստանը կրկին կայունության կղզյակ է, մի երկիր է, որտեղ շարունակվում են հանդուրժողականության և կովկասցիների համակեցության ավանդույթները: Հուսով ենք՝ կկարողանանք դրական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում, ինչը պարտադիր պայման է 3 երկրների ապագայի համար»,- նշվում է նախագահի հայտարարությունում:
18:06 - 01 նոյեմբերի, 2020
«Ես պատրաստ եմ ինքս ինձ զոհաբերել». Սաակաշվիլին անվանել է Վրաստան վերադառնալու պայմանները |shantnews.am|

«Ես պատրաստ եմ ինքս ինձ զոհաբերել». Սաակաշվիլին անվանել է Վրաստան վերադառնալու պայմանները |shantnews.am|

shantnews.am: Եթե ընդդիմադիր կուսակցությունները միաձայն համաձայնեն, Վրաստանի նախկին նախագա Միխեիլ Սաակաշվիլիի առաջին իսկ չվերթով անմիջապես կվերադառնա հայրենիք: Ես պաշտոն չեմ ուզում, բայց եթե ինչ-որ մեկն իմ ազգի վրա ձեռք բարձրացնի, մենք պատրաստ ենք նրան դիմակայել մինչև վերջ»,-հայտարարել է Սաակաշվիլին: «Նախևառաջ, ընդդիմադիր խմբերը պետք է համաձայնության գան իրենց մեջ և որոշում կայացնեն: Եթե նրանք որոշեն, որ իմ գալը անհրաժեշտ է, ես կժամանեմ առաջին իսկ չվերթով»,- հավելելէ նա: Այդ մասին տեղեկացնում է Sputnik Грузия-ն : Նրա գնահատմամբ` «Վրացական երազանքն» այսօր պարտվել է ընտրություններում ու ապացուցել, որ կարևորը ժողովուրդն է: Սաակաշվիլին առաջարկում է իշխանությունը հանձնելու խաղաղ ճանապարհ, խոստանում է, որ  ճնշումներ չեն հետևի: Ըստ նրա` իշխանությունն, այո, պարտվել է ընտրություններում, բայց դա չի նշանակում, որ կյանքն ավարտվել է: Նրա խոսքերով`  «Միացյալ ազգային շարժումը» ու մնացած ընդդիմադիր խմբերը ստացել են վրաց ժողովրդի մեծամասնության վստահությունը, մնացածը  լիրիկա է: Վրաստանում փոխվում է իշխանությունը. Վրաստանը պետք է շարունակի  առաջ գնալ»,- «Մթավարի արխի» ալիքի եթերից հայտարարել է նա:      
17:34 - 01 նոյեմբերի, 2020
Վրաստանի ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. խորհրդարանի դիմաց ցույց է ընթանում |aliq.ge|

Վրաստանի ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. խորհրդարանի դիմաց ցույց է ընթանում |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվարկը գրեթե ավարտվում է, և ընդդիմությունը դեռևս երեկ հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները: Այսօր ընտրական շեմը հաղթահարած մի շարք կուսակցություններ հանդիպել են «Լեյբորիստական» կուսակցության գրասենյակում և քննարկել ընդդիմության հետագա քայլերը: Այս պահի դրությամբ հայտնի է, որ ընտրությունների նվազագույն շեմը հաղթահարած «Միացյալ ազգային շարժում- միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է», «Լելո», «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ», «Ստրատեգիա Աղմաշենեբելի» և «Հայրենասերների դաշինք» կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և պատրաստվում են հրաժարվել մանդատներից: «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից Գիգի Ուգուլավայի հայտարարությամբ՝ որոշ կուսակցություններ առավելագույնը 1 օր են խնդրել վերջնական որոշում կայացնելու համար, սակայն նրա խոսքով՝ հիմնական մասը կողմ է մանդատներից հրաժարվելուն: Այս պահին Թբիլիսիում խորհրդարանի դիմաց մեկնարկել է ընդդիմության բողոքի ակցիան: Ժամը 16:30-ի դրությամբ ԿԸՀ-ն հաշվարկել է ընտրատեղամասերի 97,09 տոկոսի ձայները և առաջատարը «Վրացական երազանքն» է՝ 48,05 տոկոսով, երկրորդ տեղում է «Միացյալ ազգային շարժում- միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է» դաշինքը՝ 27,07 տոկոսով: «Եվրոպական Վրաստանը» երրորդն է՝ 3,79 տոկոսով: Ըստ հաշվարկների՝ անցողիկ շեմը հաղթահարել են ևս 6 կուսակցություն:
17:07 - 01 նոյեմբերի, 2020
Սամվել Մանուկյանը կներկայացնի Ջավախքը Վրաստանի խորհրդարանում. ամփոփվում են Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները |hetq.am|

Սամվել Մանուկյանը կներկայացնի Ջավախքը Վրաստանի խորհրդարանում. ամփոփվում են Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները |hetq.am|

hetq.am: Ախալքալաքի շրջանից ընտրված` գործող պատգամավոր Սամվել Մանուկյանը կշարունակի իր պատգամավորական գործունեությունը Վրաստանի խորհրդարանի գալիք նստաշրջանում: Այս մասին վկայում են Վրաստանի Ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների նախնական արդյունքները: Վրաստանում հոկտեմբերի 31-ին խորհրդարանական ընտրություններ էին: Ջավախքում մեծամասնական ընտրակարգով 9 թեկնածու էր մրցակցում մանդատ ստանալու և Ախալքալաքի ու Նինոծմինդայի շրջանները Վրաստանի խորհրդարանում ներկայացնելու համար: Համաձայն ամփոփված նախնական արդյունքների` Սամվել Մանուկյանը ստացել է Ջավախքի ընտրողների ձայների մեծամասնությունը` 63% քվե (15 265 ձայն):     Սամվել Մանուկյանն առաջադրվել էր իշխանական` «Վրացական երազանք» կուսակցության կողմից: Նրա հիմնական մրցակիցը Նինոծմինդայի շրջանից ընտրված, գործող պատգամավոր Հենզել Մկոյանն էր, ում օգտին քվեարկել է ընտրողների շուրջ 18 % -ը (4317 քվե): Հիշեցնենք, վերջինիս իշխանությունն այլևս չէր սատարում, և Հենզել Մկոյանն առաջադրվել էր որպես անկախ պատգամավոր: Առաջատարների եռյակը, հավաքած շուրջ 10 % ձայներով, եզրափակում է Արսեն Կարապետյանը, որը նախկինում զբաղեցրել է Նինոծմինդայի ոստիկանապետի պաշտոնը: Առաջադրվել էր «Բաքրաձե, Ուգուլավա, Բոկերիա –«Եվրոպական Վրաստան» – շարժում հանուն ազատության» կուսակցության կողմից: Վերջինս նաև կուսակցության համամասնական ցուցակի 29-րդ հորիզոնականում է:  4,5 % քվե հավաքել է նաև նախկին պատգամավոր Մելիք Ռաիսյանը, որն այս անգամ ներկայացնում էր «Միասնկանա ազգային շարժում, Միացյալ ընդդիմություն, Ուժը միասնության մեջ է» դաշինքը: Վերջինս նաև դաշինքի համամասնական ցուցակում 51-րդն է:  Շարունակությունը՝ hetq.am-ում
13:07 - 01 նոյեմբերի, 2020
Հայտնի են Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները
 |aliq.ge|

Հայտնի են Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առավոտյան ժամը 08:10-ի տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Այս պահի դրությամբ՝ 3847 ընտրատեղամասից հաշվարկվել են 2252 ընտրատեղամասի տվյալները, հետևաբար արդեն հայտնի են 58,54 տոկոսի տվյալները: Ըստ նախնական տվյալների՝ կուսակցությունների ստացած ձայներն ունեն հետևյալ պատկերը. «Վրացական երազանք» — 505 298 ձայն (49.32%), «Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է» — 265 787 ձայն (25.94%), «Եվրոպական Վրաստան» — 38 596 ձայն (3,77%), «Հայրենասերների դաշինք» — 33 448 ձայն (3.26%), «Լելո» — 32 391 ձայն (3.16%) «Գիորգի Վաշաձե-Ստրատեգիա աղմաշենեբելի» — 31 000 ձայն (3.1%), «Գիրչի» — 29 365 ձայն (2.87%), «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ»- 13 683 ձայն (1.34%), «Շալվա Նաթելաշվիլի-Լեյբորիստական կուսակցություն» -10 515 ձայն (1.03%)։
09:40 - 01 նոյեմբերի, 2020
Մի՛ աջակցեք ահաբեկչությանը. ցույց Թբիլիսիում Իսրայելի դեսպանատան մոտ |aliq.ge|

Մի՛ աջակցեք ահաբեկչությանը. ցույց Թբիլիսիում Իսրայելի դեսպանատան մոտ |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիի ուսանողական ու երիտասարդական միության անդամները Վրաստանում Իսրայելի դեսպանատան առջև ցույց են անցկացրել՝ բողոքարկելով Ադրբեջանին զենք վաճառելու փաստը: Ցուցարարները դեսպանատան շենքի մոտ ներկայացրել են բողոքը մի քանի լեզուներով, Իսրայելին կոչ են արել միանալ քաղաքակիրթ երկրներին ու աջակցել արդարությանն ու խաղաղությանը: «Մենք դատապարտում ենք Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը։ Եթե նախկինում Իսրայելն այս արարքն արդարացնում էր նրանով, որ եկամուտի աղբյուր է, ապա հիմա, երբ Ադրբեջանն Արցախի պատերազմը սառեցվածից ակտիվ փուլ տեղափոխեց, ձեր կողմից վաճառված զենքից մահանում է խաղաղ բնակչությունը, ընդ որում մանկահասակ երեխաները, ինչն անընդունելի ենք համարում և պահանջում  անհապաղ դադարեցնել ահաբեկչությանն աջակցող այս գործողությունը»: Ցուցարարները կոչ են արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությունը. «Ազգը, որն անցյալ դարում հոլոքոստ է ապրել, նրա իշխանության գործողությունները անտրամաբանական է և սխալ, կոչ ենք անում, ուշքի՛ եկեք և դատապարտե՛ք Ադրբեջանի և Թուրքիայի կործանիչ քաղաքականությունը, ինչպես սա արեցին շատ երկրներ, ինչպես նաև դադարեցրե՛ք և արգելե՛ք զենքի վաճառքը ահաբեկիչներին, ինչպես դա արեց այնպիսի առաջադեմ երկիր, ինչպիսին է Կանադան։ Կոչ ենք անում միանալ քաղաքակիրթ երկրներին և աջակցել արդարությանն ու խաղաղությանը»,- նշել են ցուցարարները:
20:59 - 26 հոկտեմբերի, 2020
Հայ պատգամավորները մեկնում են Մոսկվա և Թբիլիսի Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկում իրականացնելու նպատակով

Հայ պատգամավորները մեկնում են Մոսկվա և Թբիլիսի Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկում իրականացնելու նպատակով

2020 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Թբիլիսի կգործուղվեն Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը եւ պատգամավոր Համազասպ Դանիելյանը (ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության կազմում), ինչպես նաեւ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը (ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության կազմում): 2020 թվականի հոկտեմբերի 22-29-ը աշխատանքային այցով Մոսկվա կգործուղվի Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:շ
12:53 - 23 հոկտեմբերի, 2020