Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Մի՛ աջակցեք ահաբեկչությանը. ցույց Թբիլիսիում Իսրայելի դեսպանատան մոտ |aliq.ge|

Մի՛ աջակցեք ահաբեկչությանը. ցույց Թբիլիսիում Իսրայելի դեսպանատան մոտ |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիի ուսանողական ու երիտասարդական միության անդամները Վրաստանում Իսրայելի դեսպանատան առջև ցույց են անցկացրել՝ բողոքարկելով Ադրբեջանին զենք վաճառելու փաստը: Ցուցարարները դեսպանատան շենքի մոտ ներկայացրել են բողոքը մի քանի լեզուներով, Իսրայելին կոչ են արել միանալ քաղաքակիրթ երկրներին ու աջակցել արդարությանն ու խաղաղությանը: «Մենք դատապարտում ենք Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը։ Եթե նախկինում Իսրայելն այս արարքն արդարացնում էր նրանով, որ եկամուտի աղբյուր է, ապա հիմա, երբ Ադրբեջանն Արցախի պատերազմը սառեցվածից ակտիվ փուլ տեղափոխեց, ձեր կողմից վաճառված զենքից մահանում է խաղաղ բնակչությունը, ընդ որում մանկահասակ երեխաները, ինչն անընդունելի ենք համարում և պահանջում  անհապաղ դադարեցնել ահաբեկչությանն աջակցող այս գործողությունը»: Ցուցարարները կոչ են արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությունը. «Ազգը, որն անցյալ դարում հոլոքոստ է ապրել, նրա իշխանության գործողությունները անտրամաբանական է և սխալ, կոչ ենք անում, ուշքի՛ եկեք և դատապարտե՛ք Ադրբեջանի և Թուրքիայի կործանիչ քաղաքականությունը, ինչպես սա արեցին շատ երկրներ, ինչպես նաև դադարեցրե՛ք և արգելե՛ք զենքի վաճառքը ահաբեկիչներին, ինչպես դա արեց այնպիսի առաջադեմ երկիր, ինչպիսին է Կանադան։ Կոչ ենք անում միանալ քաղաքակիրթ երկրներին և աջակցել արդարությանն ու խաղաղությանը»,- նշել են ցուցարարները:
20:59 - 26 հոկտեմբերի, 2020
Հայ պատգամավորները մեկնում են Մոսկվա և Թբիլիսի Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկում իրականացնելու նպատակով

Հայ պատգամավորները մեկնում են Մոսկվա և Թբիլիսի Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկում իրականացնելու նպատակով

2020 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Թբիլիսի կգործուղվեն Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը եւ պատգամավոր Համազասպ Դանիելյանը (ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության կազմում), ինչպես նաեւ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը (ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության կազմում): 2020 թվականի հոկտեմբերի 22-29-ը աշխատանքային այցով Մոսկվա կգործուղվի Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:շ
12:53 - 23 հոկտեմբերի, 2020
ԵՄ հեռացրել է Վրաստանը Covid-19-ի տարածման տեսանկյունից անվտանգ համարվող երկրների ցանկից, հայտում է Reuters-ը |azatutyun.am|

ԵՄ հեռացրել է Վրաստանը Covid-19-ի տարածման տեսանկյունից անվտանգ համարվող երկրների ցանկից, հայտում է Reuters-ը |azatutyun.am|

azatutyun.am: «ԵՄ-ն հեռացրել է Վրաստանը համաճարակաբանական տեսանկյունից անվտանգ երկրների ցանկից», - հաղորդում է Reuters-ը։ Գործակալության տեղեկություններով՝ այս որոշումը կայացվել է նախօրեին Բրյուսելում, ԵՄ անդամ 27 պետությունների դեսպանների հավաքի ընթացքում։ Վրաստանից բացի անվտանգ պետությունների ցանկից հեռացվել են նաև Կանադան ու Թունիսը։ Այս քայլը նշանակում է, որ այսուհետ Վրաստանի, ինչպես նաև Կանադայի ու Թունիսի քաղաքացիները ԵՄ տարածք մուտք գործելու դեպքում ստիպված են լինելու պարտադիր ինքնամեկուսացման ենթարկվել կամ թեստ հանձնել։ ԵՄ այս որոշումը կապված է Վրաստանում համաճարակաբանական իրադրության շարունակվող վատթարացման հետ։ Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրում երկրի տարածքում 1595 նոր վարակակիր է հայտնաբերվել։ Վարակի տարածման տեմպերը շարունակում են բարձր մնալ հատկապես Թբիլիսիում և Աջարիայում։
14:09 - 22 հոկտեմբերի, 2020
Վրաստանի ոստիկանությանը չի հաջողվել ձերբակալել բանկի վրա հարձակված զինված հանցագործին |azatutyun.am|

Վրաստանի ոստիկանությանը չի հաջողվել ձերբակալել բանկի վրա հարձակված զինված հանցագործին |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր լուսադեմին վրացական Զուգդիդի քաղաքում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի վրա իրականացված հարձակման հեղինակը ազատ է արձակել վերջին պատանդներին և հեռացել անհայտ ուղղությամբ։ Այս մասին հաղորդել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ հանցագործի որոնման աշխատանքները շարունակվում են։ Վրացական լրատվամիջոցների առաջ քաշած վարկածի համաձայն` հանցագործը փորձում է հեռանալ Աբխազիա։ Անհայտ զինված տղամարդը «Վրաստանի բանկի» Զուգդիդիի մասնաճյուղ էր մուտք գործել երեկ կեսօրին՝ պատանդառելով այդ պահին տարածքում գտնվող 43 աշխատակիցներին և հաճախորդներին։ Վրացական աղբյուրների տեղեկություններով` նա կես միլիոն դոլար էր պահանջում։ Ավելի քան 10 ժամ տևած բանակցություններից հետո ոստիկանությունը հնարավորություն էր տվել հանցագործին երեք պատանդների ուղեկցությամբ հեռանալ Զուգդիդիի տարածքից։
13:05 - 22 հոկտեմբերի, 2020
Վրաստանում բանկի մասնաճյուղը գրաված անձը 2 պատանդի ազատ է արձակել |armenpress.am|

Վրաստանում բանկի մասնաճյուղը գրաված անձը 2 պատանդի ազատ է արձակել |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի Զուգդիդի քաղաքի կենտրոնում գտնվող  «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղերից մեկը գրաված անձը երկու պատանդի ազատ է արձակել։ Այս տեղեկությունը հաստատել է  Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Գերատեսչությունը նաեւ հրապարակել է տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես են երկու կին լքում շենքը: Վրաստանի Զուգդիդի քաղաքի կենտրոնում գտնվող  «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղերից մեկում զինված տղամարդը պատանդներ է վերցրել։ Ըստ առկա տեղեկատվության ՝ հանցագործը զինված է ինքնաձիգով և նռնակով, պատանդ է վերցրել ինչպես բանկի աշխատակիցներին, այնպես էլ հաճախորդներին: Տեղում մոբիլիզացվել են Զուգդիդի ոստիկանությունն ու հատուկ նշանակության ջոկատայինները։ «Ռուսթավի 2» հեռուստաալիքը հայտնել էր, որ բանկում 30 պատանդ է եղել: «Ֆորմուլա» հեռուստաալիքը, վկայակոչելով պատանդներից մեկին, հաղորդել էր, որ հանցագործը պահանջում է 500 հազար դոլար, սակայն այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։
21:16 - 21 հոկտեմբերի, 2020
Վրաստանը շարունակում է պնդել, որ իր օդային տարածքով սպառազինության տարանցում չի իրականացվում
 |azatutyun.am|

Վրաստանը շարունակում է պնդել, որ իր օդային տարածքով սպառազինության տարանցում չի իրականացվում |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի արտգործնախարարությունը պնդում է, որ Թբիլիսին հավատարիմ է իր օդային տարածքով սպառազինությունների տարանցիկ փոխադրումներ թույլ չտալու խոստմանը։ Այս մասին նշված է Վրաստանի դիվանագիտական գերատեսչության կողմից այսօր տարածված հայտարարության մեջ։ «Ցավոք սրտի, վերջին օրերին լրատվամիջոցներում շարունակում են Վրաստանի օդային տարածքով սպառազինությունների տարանցիկ մատակարարումների մասին շահարկումներ շրջանառվել։ Ինչպես հայտնի է, Վրաստանը փակել է իր օդային տարածքը ռազմական նպատակներով իրականացվող թռիչքների համար, և այդ մասին մենք հրապարակավ հայտարարել ենք։ Ինչ վերաբերում է քաղաքացիական և մարդասիրական թռիչքներին, ապա այդ հարցում Վրաստանը ամբողջությամբ կատարում է իր միջազգային պարտավորությունները», - հայտարարում է Վրաստանի արտգործնախարարությունը՝ հավելելով, - «Նման տիպի թռիչքների իրականացումը հատուկ թույլտվությունների տրամադրում չի պահանջում»։ Երեկ երեկոյան մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականը, վկայակոչելով ռուսական ռազմա-դիվանագիտական շրջանակները, գրել էր, որ Թուրքիան Ադրբեջան սպառազինություն է մատակարարում Վրաստանի օդային տարածքով։ Թերթի տեղեկություններով` առաջիկա 10 օրերին նախատեսվում է ևս երեք նմանատիպ թռիչք իրականացնել։
15:19 - 17 հոկտեմբերի, 2020
Սամցխե-Ջավախքի հայերը ցույցեր և դրամահավաք են կազմակերպել |armenpress.am|

Սամցխե-Ջավախքի հայերը ցույցեր և դրամահավաք են կազմակերպել |armenpress.am|

armenpress.am: Համայն հայությունը Սամցխե-Ջավախեթիում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում համախմբված ուժերով փորձում են իրենց օգնությունը ցուցաբերել Արցախին։ Այդ օգնությունը տարբեր ձևերով է արտահայտվում։ Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնից: «Ջավախքում այն, ինչ այս օրերին կատարվում է, կարելի է ասել, աննախադեպ է։ Պատերազմի առաջին օրերին ջավախահայերը փակեցին Կարծախի սահմանակետը, որը Թուրքիան միացնում է Վրաստանին։ Եվ ասում էին, եթե մեր ապրանքներին չի թույլատրվում մուտք գործել Հայաստան, ուրեմն թուրքական բեռնատարները ևս չեն մտնելու Վրաստան», - «Հայերն այսօր»-ին պատմել է Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոն ՀԿ տնօրեն Էդուարդ Այվազյանը։ Այվազյանի խոսքով՝ վերջին օրերին մոտ կես միլիոն դոլար գումար է հավաքվել։ Գումարի մի մասը տարբեր ձևերով է ուղարկվել. «Դեղորայքով ևս կարողացել ենք օգնել, ինչպես նաև քնապարկերով և տարբեր այլ իրերով, բայց հիմնական գումարը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Եվ մինչև օրս դրամահավաքը չի դադարում Ջավախքում և տարբեր գյուղերում»։ Օրեր առաջ Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի հայերը հավաքվել էին Ախալքալաքի մարզադաշտում և իրենց վճռական աջակցությունն էին հայտնել Արցախին։ «Ամեն գնով և ամեն ինչով պատրաստ ենք օգնել Արցախի հայությանը, որպեսզի Արցախը կարողանա գոյատևել այս պայքարում և արցախահայությունը ցեղասպանության չենթարկվի, անպայման հաղթանակով դուրս գա։ Երբ պատերազմն ավարտվի, մենք էլի ու էլի պետք է ազգովի կառուցենք Ստեփանակերտը, Շուշին և մնացած քաղաքները, և այդպես էլ կլինի», - ասել է Էդուարդ Այվազյանը։
17:15 - 16 հոկտեմբերի, 2020
Վրաստանի ԱԳՆ-ն ռազմական բեռների տեխափոխման հետ կապված հերթական հայտարարությունն է տարածել |aliq.ge|

Վրաստանի ԱԳՆ-ն ռազմական բեռների տեխափոխման հետ կապված հերթական հայտարարությունն է տարածել |aliq.ge|

aliq.ge:  րաստանի Արտաքին գործերի նախարարությունը՝ իր տարածքով ռազմական բեռներ տեղափոխելու հետ կապված հերթական հայտարարությունն է տարածել:   «Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան պատասխանում է մի շարք լրատվամիջոցներում տարածված՝ Վրաստանով հարևան հանրապետություններ ռազմական բեռներ տեղափոխելու մասին ապատեղեկատվությանը: Լաշա Դարսալիան բացատրում է, որ Ղարաբաղյան զինված հակամարտության սրացումից անմիջապես հետո ռազմական բեռի տարանցումը ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան դադարեցվել է:Իսկ թռիչքները, որոնք օդային տարածքում իրականացվում են, Վրաստանին հասանելի տեղեկատվության համաձայն, ունեն մարդասիրական և քաղաքացիական բնույթ և համապատասխանում են ICAO- ի ստանդարտներին», — նշվում է արտգործնախարարության հայտարարության մեջ:
15:02 - 13 հոկտեմբերի, 2020
Դեպի Հայաստան ուղևորվող բեռնատարի մաքսային վերահսկողության ընթացքում ռազմական նշանակության բեռ չի հայտնաբերվել․ Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայություն

Դեպի Հայաստան ուղևորվող բեռնատարի մաքսային վերահսկողության ընթացքում ռազմական նշանակության բեռ չի հայտնաբերվել․ Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Վրաստանի եկամուտների ծառայությունը պաշտոնապես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցի տարածած ապատեղեկատվությունը․ «Կից ներկայացնում ենք Վրաստանի եկամուտների ծառայության հայտարարությունը. «Դեպի Հայաստան ուղևորվող բեռնատարի մաքսային վերահսկողության ընթացքում որևէ ռազմական նշանակության բեռի հայտնաբերման փաստ չի արձանագրվել: Այսօր լրատվամիջոցներից մեկը ապատեղեկատվություն է տարածել, իբրև թե, «Կազբեգի» մաքսային անցակետում կանխվել է Հայաստանի ուղղությամբ ռազմական բեռի տեղափոխումը: Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունից «Կազբեգի» մաքսային անցակետ մուտք է գործել այլ երկրի քաղաքացու կողմից վարած՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարը: Մաքսային ծառայողների կողմից ռիսկի գնահատման և վերլուծության հիման վրա, որոշակի չափանիշներից ելնելով, տվյալ տարանցիկ բեռը ենթարկվել է մաքսային վերահսկողության համապատասխան ընթացակարգերի: Ընդ որում, հետագա մաքսային վերահսկողության շրջանակներում, ապրանքի փաստաթղթերի, կամերային ստուգման և ապրանքի վիզուալ զննության արդյունքում որևէ ռազմական նշանակության բեռ չի հայտնաբերվել, և, համապատասխանաբար, օրինախախտման դեպք տեղի չի ունեցել: Նշված փոխադրամիջոցի կողմից Վրաստանի մաքսային սահմանի հատումը հաստատվել է, և այն շարունակել է շարժվել դեպի հաջորդ նպատակակետը»:
00:51 - 11 հոկտեմբերի, 2020