ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Սպանության փորձ՝ Աբովյան փողոցում. հարուցվել է քրեական գործ

Սպանության փորձ՝ Աբովյան փողոցում. հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 02։44-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցից հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձ։ «Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը, ովքեր Տավուշի մարզի բնակիչներ են՝ 23 և 24 տարեկան: Նախնական տվյալներով՝ 2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 02։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող սրճարանի հարակից տարածքում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոցներ է արձակել երիտասարդների ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։ Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 3 պարկուճ և 3 գնդակ, արնանման հետքեր, պոլիէթիլենային տոպրակ՝ հագուստով, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները, հարցաքննվել են մի շարք վկաներ, այդ թվում՝ ականատես անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:
16:00 - 24 սեպտեմբերի, 2021
Մարտական դիրքում պահեստազորի սերժանտի մահվան և ևս մեկ զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու քրգործով կալանավորվել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող․ ՔԿ

Մարտական դիրքում պահեստազորի սերժանտի մահվան և ևս մեկ զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու քրգործով կալանավորվել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է նույն զորամասի զինծառայող:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վերջինս ձերբակալվել է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու կասկածանքով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:51 - 17 սեպտեմբերի, 2021
Ջրաձորի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է․ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին․ ՔԿ

Ջրաձորի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է․ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարը, համայնքի բյուջեից դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2010-2015թթ. նշված համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել համայնքի բյուջեից մի շարք բնակիչների միանվագ դրամական օգնություն տրամադրելու հարցերը: Նշված հարցերին վերաբերող արձանագրություններում ավագանու որոշ անդամների փոխարեն ստորագրելու և այդ կերպ պաշտոնեական կեղծիք կատարելու պայմաններում, համայնքի բյուջեից, որպես միանվագ դրամական օգնություն, համայնքի բնակիչների անվամբ ելքագրել է ընդհանուր 335.000 ՀՀ դրամ գումար, որը յուրացման եղանակով հափշտակել է: Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը, օգտվելով այն հանգամանքից, որ 2011թ. հունիսի որոշմամբ համայնքի ավագանին համաձայնություն է տվել դեռևս խորհրդային տարիներին Կապսի ջրամբարի կառուցման նպատակով Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի վերաբնակեցման համար կառուցված 12 կիսակառույց շինությունները օտարելու և դրանց մեկնարկային գները հաստատելու վերաբերյալ իր կողմից ներկայացրած առաջարկությանը, 2011-2016թթ. ընկած ժամանակահատվածում ապամոնտաժել և մասնավոր անձանց է օտարել նշված շինությունների՝ 2.970.000 ՀՀ դրամ արժողությամբ կոնստրուկցիաները, սակայն վաճառքի արդյունքում գոյացած գումարները չի մուտքագրել համայնքի բյուջե և այդ կերպ վատնելու եղանակով հափշտակել է համայնքի՝ 2.970.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը: Արդյունքում, Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացնելու և վատնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 3.305.000 ՀՀ դրամ գումարի չափով գույքը և դրամական միջոցները: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:13 - 15 սեպտեմբերի, 2021
Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է․ՔԿ

Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է․ՔԿ

ԱՀ Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում տեղակայված մարտական դիրքն ինքնակամ թողնելու, պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու (որի հետևանքով գերեվարվել են գումարտակի անձնակազմի 62 զինծառայողները), ինչպես նաև՝ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և կաշառք ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով, 380-րդ հոդվածի 1-ին մասով, 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 311-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետ, փոխգնդապետ Ա.Ղ.-ին (ներկայումս գտնվում է ՀՀ ՊՆ կադրերի ռեզերվում)։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը ս.թ. սեպտեմբերի 14-ին բավարարվել է: Մեղադրյալը կալանավորվել է և տեղափոխվել ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:16 - 14 սեպտեմբերի, 2021
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է  Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:     Քննությամբ պարզվել է, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, հանդիսանալով վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար և կազմակերպական-տնօրինման լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, 2021թ. մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, նույն վարչական շրջանի կոմունալ բաժնի գլխավոր մասնագետի և շուրջ 10 այլ աշխատակիցների հետ մուտք է գործել վարչական շրջանի մասնաշենքում գտնվող քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի աշխատասենյակ, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրել, որից հետո պահանջել զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում գրել, և ստանալով բացասական պատասխան, իր հետ աշխատասենյակ մուտք գործած անձանց հետ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:14 - 14 սեպտեմբերի, 2021
Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի մահվան և մեկ այլ զինծառայողի վիրավորման առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի մահվան և մեկ այլ զինծառայողի վիրավորման առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ

2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի  մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ 2021թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է  քրեական գործ: Այս մասին հայտնում է ՔԿ-ն: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:07 - 14 սեպտեմբերի, 2021
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ շուրջ 11 միլիոն դրամի հափշտակություն կատարելու և փողերի լվացման գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի. ՔԿ

Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ շուրջ 11 միլիոն դրամի հափշտակություն կատարելու և փողերի լվացման գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու և  հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու 168 դեպքերի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ  Կապան քաղաքի 30 և 28-ամյա բնակիչները, մի խումբ համաքաղաքացիների հետ նախնական համաձայնություն ձեռք բերելով համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություններ կատարելու շուրջ, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով 2019թ. փետրվարի 28-ից մինչև 2020թ. հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում «ok.ru» սոցիալական կայքում գրանցված օգտատերերի  էջերից բեռնել են վերջիններիս  էջերում առկա լուսանկարները և տվյալները, որոնց միջոցով նույն կայքում ստեղծել են  կեղծ էջեր՝ դրանք նմանեցնելով վերոնշյալ օգտատերերի իրական էջերին: Ստեղծված կեղծ նմանակ էջերի միջոցով իրական էջերի օգտատերերի անունից 28 և 30-ամյա տղամարդիկ նամակագրություն են վարել իրական էջերի ընկերների ցանկում ընդգրկված անձանց հետ, վերջիններիս քարտային հաշիվներին գումարներ փոխանցելու պատրվակով, խաբեությամբ ստացել են նրանց կամ նրանց մտերիմների բանկային քարտերի տվյալները, ինչպես նաև՝ քարտային հաշիվներին փոխկապակցված բջջային հեռախոսահամարներին ստացված գաղտնաբառերը՝ ներկայացնելով դրանք որպես իրենց կողմից փոխանցվող գումարի հաստատման գաղտնաբառ: Արդյունքում՝  նշված ժամանակահատվածում մի շարք անձանց քարտային հաշիվներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 10.914.540 ՀՀ դրամ գումար: Հանցավոր ճանապարհով ստացված նշված գումարն օրինականացնելու նպատակով, հանցավոր խմբում ընդգրկված անձանց ինքնությունը և հանցավոր գործողությունների կատարումը թաքցնելու համար «ok.ru» կայքում գրանցված օգտատերերից խաբեությամբ ստացել են նրանց կամ նրանց մտերիմների կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարները և այդ հեռախոսահամարներին ՀՀ և ՌԴ տարածքներում գործող էլեկտրոնային դրամապանակներ ակտիվացնելու նպատակով ստացված գաղտնաբառերը: Այնուհետև  ՀՀ և ՌԴ տարածքներում գործող համապատասխան ընկերություններում գրանցել են էլեկտրոնային դրամապանակներ և հաշվառման հաշիվներ, որոնց տնօրինման և օգտագործման համար դրանք նույնականացրել են «ok.ru» սոցիալական կայքի օգտատերերից խաբեությամբ ստացած բանկային քարտերի և անձնագրային տվյալներով: «ok.ru» սոցիալական կայքի օգտատերերից հափշտակված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները կենտրոնացնելով իրենց կողմից կառավարվող և տնօրինվող ՀՀ տարածքում գործող էլեկտրոնային դրամապանակների հաշիվներում՝ հանցավոր խմբի անդամները դրանք փոխանցել են ՌԴ տարածքում գործող էլեկտրոնային դրամապանակների հաշիվների և բանկային քարտերի հաշիվների, իսկ հանցավոր խմբում ընդգրկված անձանց ինքնության գաղտնիությունը և հանցավոր գործողությունների կատարումը թաքցնելու նպատակով՝ ապօրինի հասանելիություն են ստացել իրենց հարևանությամբ բնակվող անձանց բնակարաններում տեղադրված «WiFi» ուղեցրիչներին և համակարգչային տեխնիկայով գործողություններ կատարելու ընթացքում համացանցային հասանելիություն են ստացել այլ անձանց անվամբ կապի օպերատորների կողմից տրամադրված համացանցային հասանելիության IP հասցեներից: Բացի այդ, Կապան քաղաքի 30 և 28-ամյա բնակիչները, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակված առանձնապես խոշոր չափերի՝ 10.914.540 ՀՀ դրամ գումարի ծագման աղբյուրը խեղաթյուրելու և թաքցնելու նպատակով, նշված ժամանակահատվածում կատարել են բազմաթիվ փոխանցումներ՝ այդ կերպ օրինականացնելով վերոնշյալ գումարը, ապա տիրապետել, օգտագործել ու տնօրինել են այն: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ երկու տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ խմբի 4 անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով: 30-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մյուս 5-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: Խմբի կազմում գործող մյուս անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ գործով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու նպատակով քրեական գործից առանձին մաս է անջատվել, որի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:40 - 09 սեպտեմբերի, 2021
Երևանի համար 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանը ձերբակալվել է |1lurer.am|

Երևանի համար 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանը ձերբակալվել է |1lurer.am|

1lurer.am: Երևանի համար 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանը ձերբակալված է. այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից: Դատարան միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ: Ավելի վաղ դպրոցի ուսուցչուհիներից մեկը մամուլին տրամադրել էր ձայնագրություն իր և տնօրենի մասնակցությամբ կաշառք տալու ու ստանալու վերաբերյալ: Մելինե Հակոբյանի և տնօրեն Մարինա Մալախյանի խոսակցության ձայնագրությունից պարզ էր դառնում, որ ուսուցչուհին աշխատանքի է ընդունվել 1500 դոլար վճարելու շնորհիվ, իսկ հետո էլ աշխատավարձի մի մասն է պարբերաբար տվել տնօրենին: Տեղեկությունը տարրական դասարանում դասավանդող ուսուցչուհին հաստատել էր նաև «Լուրերի» հետ զրույցում՝ ասելով, որ կատարվածի մասին որոշել է բարձրաձայնել, երբ տնօրեն Մարինա Մալախյանը արդեն աշխատավարձի 50 տոկոսն է պահանջել: Փաստի առիթով հարուցված է քրեական գործ՝ կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության մասին հոդվածներով:
13:26 - 09 սեպտեմբերի, 2021
Քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ փորձագետ Մաուրիցիո Վարանեզեյի և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների հետ

Քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ փորձագետ Մաուրիցիո Վարանեզեյի և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների հետ

ՀՀ-ում կիբեռհանցավորության կանխարգելման և վերջինիս հակազդման ոլորտում կարողությունների զարգացման նպատակով, ԵԱՀԿ հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում, 2021թ. սեպտեմբերի 7-ին Քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ կիբեռհանցագործությունների և դրան առնչվող թվային տվյալների քրեագիտական շտեմարանի ներդրմանն առնչվող հարցերի համապարփակ ուսումնասիրման համար Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ փորձագետ Մաուրիցիո Վարանեզեյի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՔԿ-ն: Հանդիպման ընթացքում ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Ռոբերտ Ադիլխանյանը նշեց, որ արդի ժամանակահատվածում, երբ հանցագործություններն առավել հաճախ, քան երբևէ կատարվում են թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, դրանց հակազդման համար իրավապահ մարմիններին անհրաժեշտ են համարժեք, ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով հագեցած համակարգեր: Այդ գործիքակազմում կարող է կարևոր դեր ունենալ Մեծ Տվյալների (Big Data) մշակման համակարգերի ներդրումը, ինչպես նաև տարբեր մարմիններում և ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով քննության ընթացքում հասանելի դարձած թվային տվյալների շտեմարանի ստեղծումն ու կիրառումը: Փարձագետը նշեց, որ նմանատիպ և ավելի գլոբալ ու համապարփակ շտեմարաններ, արդեն իսկ լայն կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում, որոնք հանդիսանում են անփոխարինելի գործիք ոչ միայն կիբեռհանցագործությունների, այլև ցանկացած հանցագործության բացահայտման և քրեական գործերով արդյունավետ քննության համար: Հայաստանի Հանրապետությունում տարբեր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում փորձագետի կողմից կներկայացվեն առաջարկություններ՝ քրեագիտական շտեմարանի ստեղծման հետագա քայլերի վերաբերյալ:
15:10 - 08 սեպտեմբերի, 2021
Ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի ուսումնական գումարտակի հրամանատարը կալանավորվել է

Ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի ուսումնական գումարտակի հրամանատարը կալանավորվել է

ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի ներկայացրած վճռաբեկ բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը 44-օրյա պատերազմի ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի ուսումնական գումարտակի հրամանատարին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ «ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչությունում քննվող քրեական գործով դեռևս 2021 թվականի մարտի 16-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած սպային մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջինս, զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը՝ առաջացնելով ծանր հետևանքներ: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը և սպան կալանավորվել էր։ 2021 թվականի ապրիլի 9-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, և վերջինս ազատվել էր կալանքից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 7-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի ներկայացրած վճռաբեկ բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Մեղադրյալը կալանավորվել է և տեղափոխվել ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
20:42 - 07 սեպտեմբերի, 2021
Աստղաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Աստղաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Աստղաձոր համայնքի ղեկավարը, 2008թ-ից մինչ օրս զբաղեցնելով նշված պաշտոնը, նախապես իմանալով, որ համայնքի վարչական տարածքում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ՓԲ ընկերությունը ցանկանում է տեղակայել ալեհավաք և դրա համար կնքել հողի վարձակալության պայմանագիր, շահադիտական դրդումներից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2013թ. օգոստոսի 6-ին իր կնոջ հետ կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:   Այնուհետև, կնոջ անվամբ տվել է հողամասը մի քանի անգամ ավելի թանկ վարձավճարի դիմաց ենթավարձակալության հանձնելու գրավոր համաձայնություն և 2013թ. օգոստոսի 28-ին վերջինիս կինը վերոհիշյալ ընկերության հետ կնքել է ենթավարձակալության պայմանագիր և մինչև 2020թ. ապրիլի 30-ը ստացել ենթավարձակալության գումարը: Բացի այդ, համայնքի ղեկավարը առանց հողահատկացման պայմաներում 2013թ. հուլիսի 16-ին տվել է շինարարության թույլատվություն: Համայնքի ղեկավարի գործողությունների հետևանքով Աստղաձոր համայնքի օրինական շահերին պատճառվել է 3 147 335 ՀՀ դրամի գույքային վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Աստղաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:05 - 07 սեպտեմբերի, 2021
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողի զոհվելու փաստի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: «2021թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ ուսի հատվածում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայություն իրականացնող՝ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը, որը նույն օրը՝ ժամը 11:45-11:50-ի սահմաններում, բժշկական կենտրոնում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:               
20:18 - 01 սեպտեմբերի, 2021
«Երևան Մոլ» առևտրի կենտրոնում ավազակային հարձակում իրականացրած անձը զինված է եղել գազային ատրճանակով և մեկ կրակոց է արձակել․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում

«Երևան Մոլ» առևտրի կենտրոնում ավազակային հարձակում իրականացրած անձը զինված է եղել գազային ատրճանակով և մեկ կրակոց է արձակել․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում

2021թ. օգոստոսի 31-ին` ժամը 10:18-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ավազակությամբ` առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող հայաստանյան բանկերից մեկի մասնաճյուղ ու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` որպես զենք օգտագործվող «BLOW MAGNUM» մոդելի 9մմ տրամաչափի գազային ատրճանակով, նույն մասնաճյուղի աշխատակցից պահանջել է գումար և հափշտակելով առանձնապես խոշոր չափի` 102.000.000 ՀՀ դրամ գումարը դիմել է փախուստի: Այնուհետև, անվտանգության աշխատակիցների հետապնդումից խուսափելու նպատակով` նույն առևտրի կենտրոնում մեկ անգամ կրակոց է արձակել ու դուրս գալով առևտրի կենտրոնի տարածքից` վնասազերծվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է: Հարցաքննվել են մեկ տասնյակից ավել անձիք, նշանակվել է  դատաքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ, առգրավվել են տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները:
17:48 - 31 օգոստոսի, 2021