Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Այսօր Սոչիում կհանդիպեն Պուտինը և Լուկաշենկոն |azatutyun.am|

Այսօր Սոչիում կհանդիպեն Պուտինը և Լուկաշենկոն |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Սոչիում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ում «ավագ եղբայր» է անվանում: Սա նրանց առաջին հանդիպումն է Լուկաշենկոյի վիճելի վերընտրությունից հետո և Բելառուսում շարունակվող ցույցերի ֆոնին: Երեկ Մինսկում «Հերոսների երթին» ավելի քան հարյուր հազար մարդ էր հավաքվել, բողոքի ցույցեր են անցկացվել նաև Բելառուսի այլ քաղաքներում: Մինսկի մետրոյի մի քանի կայարաններ փակվել էին, անջատվել էր շարժական ինտերնետը: Ցուցարարներից ոմանք հասել են էլիտար Դրոզդի գյուղ, որտեղ ապրում են Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաները: ՕՄՕՆ-ին հաջողվել է փակել ցուցարարների մի մասի ճանապարհը, բայց ավելի քան հազար մարդ հասել է Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Լիդիա Երմոշինայի տուն: Նրանք պարսպի մոտ պաստառներ և խորհրդանշական նվերներ են թողել: Նախնական տվյալներով ՝ ձերբակալվել է ավելի քան 400 մարդ: Բրեստում էլ ցուցարարներին ցրել են ջրցան մեքենաների օգնությամբ: Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ զանգվածային բողոքները շարունակվում են արդեն 36 օր: Շաբաթ օրը Մինսկում և այլ քաղաքներում անցկացվել են կանանց ավանդական երթերը: Դրանց մասնակիցներին բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել: Հաջորդ օրն առավոտյան Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հաղորդեց 114 ձերբակալվածի մասին: Այսօր Բելառուսում մեկնարկում են «Սլավոնական եղբայրություն» ռազմական մարտավարական վարժանքները՝ բելառուսական և ռուսական ուժերի մասնակցությամբ: Դրանք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 25-ը:
11:16 - 14 սեպտեմբերի, 2020
Պուտինը Բելառուսի հարցում սպասողական դիրք է ընտրել. Տիխանովսկայա |tert.am|

Պուտինը Բելառուսի հարցում սպասողական դիրք է ընտրել. Տիխանովսկայա |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպասողական դիրք է ընտրել Բելառուսի հարցում: Նա նշել է նաև, որ Ռուսաստանի աջակցությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չափավոր է և պասիվ, գրում է eadaily.com կայքը:«Պուտինն աջակցում է նրան (Ալեքսանդր Լուկաշենկոյին), բայց ոչ այնքան ակտիվ», - ասել է Տիխանովսկայան  լեհական «Րեչ Պոսպոլիտա» պարբերականին տված հարցազրույցում ՝ պատասխանելով Բելառուսի նկատմամբ Մոսկվայի ռազմավարության վերաբերյալ հարցին:Նրա կարծիքով,` Ռուսաստանի նախագահը սպասողական դիրք է ընտրել և «որոշել է սպասել, քանի դեռ կողքից կանգնած նայում է»:«Մենք Ռուսաստանին, ինչպես նաև մյուս երկրներին խնդրում ենք հարգել մեր ինքնիշխանությունը: Այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր երկրի ներսում, չի վերաբերում մեր հարևաններին: Մենք ուզում ենք ամեն ինչ ինքներս լուծել ՝ առանց միջամտելության», -նշել է Տիխանովսկայան ՝ ասելով, որ «զորքեր մտցնելն իմաստ չունի, քանի որ այնտեղ խաղաղ ցույցեր են անցկացվում մեկ անձի դեմ»:
17:38 - 11 սեպտեմբերի, 2020
Լուկաշենկոն սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա |azatutyun.am|

Լուկաշենկոն սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլը հայտարարել է, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջիկա երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ «Այցը աշխատանքային է, մամուլի ասուլիս կամ լրագրողների հետ շփում նախատեսված չէ», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև երկկողմ ինտեգրացիան է՛լ ավելի խորացնելու հնարավորությունը։ Մինչ ընտրությունները Լուկաշենկոն հայտարարում էր, թե Կրեմլը ճնշումներ է բանեցնում իր նկատմամբ և ստիպում է զիջել Բելառուսի ինքնիշխանությունը: Իր դեմ սկսված բողոքի ցույցերից հետո, սակայն, նա օգնություն էր խնդրել Պուտինից, այդ թվում՝ կոչ էր արել Ռուսաստանից ոստիկանական ուժեր ուղարկել Բելառուս։
15:17 - 11 սեպտեմբերի, 2020
Պուտինը կգլխավորի Ռուսաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում |pastinfo.am|

Պուտինը կգլխավորի Ռուսաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում |pastinfo.am|

pastinfo.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կգլխավորի Ռուսաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար, սակայն ելույթ կունենա տեսակապով: Նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում: «Հաստատել Ռուսաստանի Դաշնության պատվիրակության հաջորդ կազմը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75 — րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար. Պուտին Վ.Վ.՝ ՌԴ նախագահ (պատվիրակության ղեկավար)», - ասվում է փասթաթղթի մեջ:  Նախագահի եւ նախագահի օգնական Յուրի Ուշակովի տեսաուղերձից հետո ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին պատմել է, թե ինչ թեմաների կանդրադառնա Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ունեցած ելույթում: «Ինչի մասին կարելի է հիմա խոսել՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի առջեւ։ Իհարկե այն աննախադեպ մարտահրավերի մասին, որը մեզ նետեց համաճարակը։ Եվ մարդկության այն բազմաթիվ ցավերի մասին, որոնք այս պանդեմիան սրեց։ Միանշանակ այդ մասին», - ասել Է Պեսկովը։
08:39 - 09 սեպտեմբերի, 2020
Մոսկվայում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ կամավորների պատվաստումը |azatutyun.am|

Մոսկվայում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ կամավորների պատվաստումը |azatutyun.am|

azatutyun.am: Այս շաբաթ Մոսկվայում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ կամավորների պատվաստումը, այս մասին հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ընթացքում: Սոբյանինի խոսքերով` Sputnik V պատվաստանյութի գրանցմանը հաջորդող հետազոտության անցկացման համար ողջ ենթակառուցվածքները պատրաստ են: Մոսկվայի քաղաքապետը նշել է, որ պատվաստվելու ցանկություն է հայտնել 5 հազար կամավոր: Հաշվված ամիսների ընթացքում ստեղծված ռուսաստանյան պատվաստանյութի արդյունավետությունը բազմաթիվ փորձագետներ կասկածի տակ են դնում՝ պնդելով, որ դեղամիջոցը բավարար չափով չի փորձարկվել, և հայտնի չէ մարդու օրգանիզմի վրա դրա թողած ազդեցությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նկատել է, որ Sputnik V-ն գրանցվել է առանց կազմակերպության ուղեցույցում նշված կլինիկական փորձարկումների բոլոր փուլերն անցնելու: Մինչդեռ փաստաթուղթը պահանջում է, որ մշակվող պատվաստանյութն առաջին փուլում փորձարկվի կենդանիների վրա, այնուհետև կամավորների փոքր խմբի, ապա հազարավոր կամավորների վրա: Ռուսաստանը, մինչդեռ, կլինիկական փորձարկումների երրորդ փուլը սկսում է պատվաստանյութը գրանցելուց հետո։
14:54 - 07 սեպտեմբերի, 2020
Նավալնու թեմայով Պուտինի առանձին հայտարարությունն իմաստ չունի. Պեսկով |azatutyun.am|

Նավալնու թեմայով Պուտինի առանձին հայտարարությունն իմաստ չունի. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: «Ալեքսեյ Նավալնու հետ տեղի ունեցածի առթիվ Ռուսաստանի նախագահի առանձին հայտարարության հրապարակման մեջ Կրեմլում իմաստ չեն տեսնում», - այսօր հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նաև պնդել է, թե «Նավալնու թունավորումը հազիվ թե կարող էր բխել որևէ մեկի շահերից»։ «Ռուսաստանի Դաշնությունը այս պատմության սկզբից ևեթ ներկայացնում էր Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակը։ Պետք է խուլ լինել դա չլսելու համար», - ասել է Պեսկովը։ Հիշեցնենք՝ գերմանացի մասնագետները երեկ հրապարակել են իրենց եզրահանգումները, համաձայն որոնց՝ ռուսաստանցի ընդդիմադիր գործչին թունավորել են «Նովիչոկ» քիմիական նյութով: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Նավալնիին «ցանկացել են ստիպել լռել»: 44-ամյա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում տեղափոխվել էին Օմսկի հիվանդանոցներից մեկը, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։ Կրեմլի կոշտ քննադատն արդեն շուրջ երկու շաբաթ է` կոմայի մեջ է։
15:22 - 03 սեպտեմբերի, 2020
Բաքուն «Մոսկվայից պարզաբանումներ» է ակնկալում Հայաստանին մատակարարվող զենքի առնչությամբ |civilnet.am|

Բաքուն «Մոսկվայից պարզաբանումներ» է ակնկալում Հայաստանին մատակարարվող զենքի առնչությամբ |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից պարզաբանումներ է ակնկալում Հայաստանին սպառազինությունների մատակարարման առնչությամբ։ Նրա խոսքով՝ այդ մատակարարումները «ադրբեջանական հանրության և պետության լուրջ մտահոգության պատճառ են դարձել»։ «Այդ հարցը նախագահ Իլհամ Ալիևը բարձրացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ։ Ռուսաստանից բեռները գնում են տարբեր ուղղություններով, և դա մտահոգում է մեր հանրությանը։ Մենք չենք ստացել մեր հարցերի լիարժեք պատասխանը և պարզաբանումներ ենք ակնկալում առ այն, թե ինչու է Հայաստանը շարունակում սպառազինվել»,- ասել է Հաջիևը։ Վերջինս շեշտել է՝ «Թովուզի դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանը շարունակում է բռնազավթման քաղաքականությունը»։ «Մեզ չի գոհացրել պատասխանը, թե ինքնաթիռներով Ռուսաստանը Հայաստան է տեղափոխել շինանյութ»,- ասել է Հաջիևը։ Անցյալ շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանում տեղակայված իր ռազմակայանում իրականացնում է սոցիալական օբյեկտների շինարարություն, որոնցով ապահովված չեն զինծառայողները։ «Դրա հետ է կապված որոշակի աննշան ակտիվությունը։ Եվ երկրորդ մասը՝ զորակոչային շրջան է։ Ինչ-որ մեկին պետք էր տուն բերել, մեկին՝ հակառակը», - Բաքվում հայտարարել է Շոյգուն։
15:52 - 31 օգոստոսի, 2020
Պուտինը Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները կայացած է անվանել |tert.am|

Պուտինը Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները կայացած է անվանել |tert.am|

tert.am: Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի անոնսը ցուցադրվել է լույս շաբաթ օրը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:   «Մենք ելնում ենք նրանից, որ Բելառուսում ընտրությունները կայացել են»,- ասել է ՌԴ նախագահը հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն արդեն 6-րդ անգամ հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80,1 տոկոսը: Ընդդիմությունը կարծում է, որ ընտրություններում հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան, որն այժմ գտնվում է Լիտվայում՝ անվտանգության նկատառումներով:  Բողոքի ցույցերի առաջին օրերին իրավապահները բռնություն են կիրառել ցուցարարների նկատմամբ, եղել են հազարավոր ձերբակալվածներ, հարյուրավոր տուժածներ, անգամ՝ զոհեր: Արևմտյան երկրները չեն ընդունում ընտրությունների արդյունքները, իսկ ընդդիմությունը խոստացել է շարունակել ցույցերն այնքան ժամանակ, մինչև երկրում նոր ընտրություններ նշանակվեն:
10:18 - 29 օգոստոսի, 2020
«Անթույլատրելի ենք համարում Ռուսաստանում զինված խմբավորման ստեղծումը Բելառուսի տարածքում օգտագործման համար». Բելառուսի ընդդիմությունը պատասխանել է Պուտինին |tert.am|

«Անթույլատրելի ենք համարում Ռուսաստանում զինված խմբավորման ստեղծումը Բելառուսի տարածքում օգտագործման համար». Բելառուսի ընդդիմությունը պատասխանել է Պուտինին |tert.am|

tert.am: Բելառուսի ընդդիմության ստեղծած Համակարգող խորհուրդն անթույլատրելի է համարել այն, որ Ռուսաստանում զինված խմբավորում է ստեղծվել «Բելառուսի տարածքում օգտագործման համար», գրում է meduza.io-ն: Ըստ խորհրդի՝ Ռուսաստանում կամ որևիցե այլ երկրում նման խմբավորումների կազմավորումը «հակասում է միջազգային իրավունքին և բելառուսական հասարակության համախմբված դիրքորոշմանը»: Կառույցից հայտնել են, որ Բելառուսում անցկացվում են «բացառապես խաղաղ բողոքի ակցիաներ, որոնց աջակցում է բելառուսների մեծ մասը»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով երկրում իրավապահ մարմինների աշխատակիցներից ռեզերվ է ձևավորվել։ Հարցազրույցի ընթացքում ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ռուսական ուժերը չեն օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ Բելառուսում քաղաքական կարգախոսներով քողարկված ծայրահեղական տարրերը չեն անցել սահմանները, ցուցարարները չեն անցել ուղղակի ավազակության, չեն սկսել հրկիզել մեքենաները, տները, բանկերը, փորձել գրավել վարչական շենքերը և այլն։
11:44 - 28 օգոստոսի, 2020
Պուտինը «Բելառուսին օգնության համար» իրավապահների ռեզերվ է ստեղծել |azatutyun.am|

Պուտինը «Բելառուսին օգնության համար» իրավապահների ռեզերվ է ստեղծել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ «Բելառուսին օգնության համար» իրավապահ մարմինների աշխատակիցներից ռեզերվ է ստեղծել: «Ալեքսանդր Գրիգորևիչը [Բելառուսի նախագահ Լուկաշենկոն] ինձ խնդրել է իրավապահ մարմինների աշխատակիցներից որոշակի ռեզերվ ձևավորել։ Եվ ես դա արել եմ: Բայց մենք պայմանավորվել ենք նաև, որ այն չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից», - ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններին հաջորդեցին բողոքի բազմամարդ ակցիաներ՝ դրանց պաշտոնական արդյունքները չեղարկելու պահանջով, դրանք ուղեկցվում են ցուցարարների և իրավապահների բախումներով, կան զոհեր ու բազմաթիվ տուժածներ: Ոստիկանությունը ակցիաների հազարավոր մասնակիցների ձերբակալել կամ բերման է ենթարկել: Բողոքի ցույցերը երկրում մինչ օրս էլ շարունակվում են: Ըստ ընտրությունների պաշտոնական արդյունքների՝ վերընտրվել է Բելառուսն արդեն քառորդ դար ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն:
15:32 - 27 օգոստոսի, 2020
Զելենսկին հայտարարել է, որ Պուտինի հետ Դոնբասի հարցը քննարկելուց չի վախենում |tert.am|

Զելենսկին հայտարարել է, որ Պուտինի հետ Դոնբասի հարցը քննարկելուց չի վախենում |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դոնբասի հարցը քննարկելուց չի վախենում, որովհետև առանց այդ երկխոսության հակամարտության խաղաղ կարգավորման հասնել չի ստացվի, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Զելենսկու՝ Euronews-ին տված հարցազրույցին: Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ վերջին անգամ զրուցել է նախքան հրադադարի ուժի մեջ մտնելը: Կողմերն այդ ժամանակ քննարկել էին կրակի դադարեցման ռեժիմի պահպանն առնչվող խնդիրներ: Ըստ Զելենսկու՝ դեռևս այդ բանակցությունների արդյունքում որոշակի տեղաշարժեր կան, բայց դրանք բավարար չեն: «Ես Ռուսաստանի նախագահի հետ ուղիղ խոսելուց չեմ վախենում: Կարծում եմ՝ դա է ճիշտը: Եթե մենք խոսելու հնարավորություն ունենք, և այդ բանակցությունների արդյունքները կարող են օգնել վերջակետ դնել պատերազմին, ապա դա պետք է արվի՝ անկախ նրանից, թե ինչպես տարբեր մարդիկ ու տարբեր շրջանակներ կարձագանքեն դրան: Եթե չերկխոսենք, չլինեն հեռախոսազանգեր անհրաժեշտության դեպքում, չի լինի խաղաղություն»,- հայտարարել է Զելենսկին:
10:11 - 26 օգոստոսի, 2020
Նավալնուն Գերմանիա տեղափոխելուց առաջ Ֆինլանդիայի նախագահը Պուտինի հետ քննարկել է այդ հարցը

Նավալնուն Գերմանիա տեղափոխելուց առաջ Ֆինլանդիայի նախագահը Պուտինի հետ քննարկել է այդ հարցը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն հայտնել է, որ ինքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն Գերմանիայում բուժելու հնարավորության թեմայով: Այս մասին տեղեկացնում է dw.com-ը։ Նինիստյոյի խոսքով՝ նա հարցրել է Պուտինին, թե արդյո՞ք հնարավոր է Նավալնուն բուժման նպատակով տեղափոխել Գերմանիա, իսկ Ռուսաստանի ղեկավարը պատասխանել է, որ դրա համար քաղաքական խոչընդոտներ չկան: Ֆինլանդիայի նախագահը հավելել է, թե ինքը շատ ուրախ է, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» (Фонд борьбы с коррупцией) ստեղծողն այժմ Գերմանիայում է, որտեղ բուժում է ստանում։ Ֆինլանդիայի նախագահը, սակայն, չի մանրամասնել, թե արդյո՞ք նրա միջնորդությունը որոշիչ դեր է խաղացել Նավալնուն Գերմանիա տեղափոխելու որոշումը կայացնելու հարցում:  Հիշեցնենք, այսօր առավոտյան Օմսկից Ալեքսեյ Նավալնուն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեռլինի Տեգել օդանավակայանում։ Բեռլինի  «Charite» համալսարանական կլինիկայի մասնագետները սկսել են հետազոտել ռուս ընդդիմադիր քաղաքական գործչին։
20:38 - 22 օգոստոսի, 2020