Գազպրոմ Արմենիա

«Գազպրոմ Արմենիա» (նախկին անվանում՝ «ՀայՌուսգազարդ»), ռուսական փակ բաժնետիրական ընկերություն է, որը զբաղվում է ՀՀ-ում գազի մատակարարմամբ և իրացմամբ։ Ստեղծվել է ՀՀ էներգետիկայի նախարարության, ԲԲԸ «Գազպրոմ»-ի, «ԻՏԵՌԱ» Միջազգային էներգետիկ ՍՊԸ-ի կողմից՝ 1997 թվականին։

Ընկերությունն ունի տարածքային սկզբունքով կազմակերպված 15 գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղ, 5 դուստր ընկերություն, ինչպես նաև «Հրազդան-5» և «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկները:

Ավտոմեքենայի հարվածից վթարված գազատարի վերականգնման նպատակով դադարացվել է Շենգավիթի որոշ հատվածների գազամատակարարումը

Ավտոմեքենայի հարվածից վթարված գազատարի վերականգնման նպատակով դադարացվել է Շենգավիթի որոշ հատվածների գազամատակարարումը

Ավտոմեքենայի հարվածից հունվարի 13-ին վնասվել է Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցով անցնող միջին ճնշման վերգետնյա գազատարը, որի վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 18։00-ից դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հատվածների, այդ թվում՝ Արտաշիսյան, Հովսեփյան, Մայիսի 9-ի փողոցների, Չեխով-Բագրատունյաց փողոցներով պարփակված թաղամասի, «Չարբախի փոս» կոչվող թաղամասի, ինչպես նաև Իսակովի պողոտայի մի հատվածի (ԱՄՆ դեսպանատուն-Ոստիկանության ակադեմիա),  Կաշեգործների փողոցի, Արշակունյաց պողոտայի մի հատվածի, «Բրյուսով» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հաղորդում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը։ Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ հունվարի 13-ին՝ ժամը 17։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Պարզվել է, որ ավտոմեքենան բախվել է Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։41-ին, մարվել՝ 19։24-ին։ Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի։ Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել է հրշեջ-փրկարար Է․ Մ․-ն․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
20:24 - 13 հունվարի, 2022
Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է թանկանալ 1.5-5.5 դրամով. սոցիալապես անապահովների համար սակագները կմնան անփոփոխ

Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է թանկանալ 1.5-5.5 դրամով. սոցիալապես անապահովների համար սակագները կմնան անփոփոխ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 16:00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների, այդ թվում՝ մատակարարի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում: Այդ առնչությամբ, ի լրումն հանձնաժողովի կայքում 17.12.2021թ. հրապարակված հայտարարության՝ հանձնաժողովը տեղեկացնում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կազմում է 23.8 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի)։ Ի թիվս էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի ունեցած գործոնային այլ փոփոխությունների՝ նշված գումարի առաջացման հիմնական գործոններն են՝ 1) ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվող համաձայնագրով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումը։ Մասնավորապես, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև դեռևս 02.12.2013թ. ստորագրված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել էր ապահովել «Հրազդան-5» կայանում ռուսական «Գազպրոմ» ընկերության կատարած ներդրումների վերադարձը և համապատասխան եկամտաբերության ներքին նորմա, մինչդեռ ընկերության կատարած ներդրումները ոչ միայն hետ չեն գնվել, այլև կայանի վերակառուցման համար ներգրավված վարկային պարտավորություններն ավելացել են։ Առաջացած խնդրի շուրջ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 10 տարվա ընթացքում՝ սկսած 01.02.2022թ-ից, ապահովել «Հրազդան-5» կայանի բնականոն գործունեությունը՝ հզորության վճարի տեսքով ընկերությանը տրամադրելով տարեկան 31.79 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ։ Միևնույն ժամանակ, նշված պայմանավորվածությունների շրջանակում հնարավորություն է ստեղծվում առաջիկա 10 տարիների ընթացքում ունենալ ՌԴ-ից բնական գազի ներկրման կայուն գին՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում 165 ԱՄՆ դոլար/հազար խմ (գնի փոփոխություն տեղի է ունենում փաստացի կալորիականության հաշվառման մեխանիզմի ներդրման արդյունքում։ 2) Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերություններում՝ առավելապես «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում, զգալիորեն ավելացել են ՀՀ կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման ծախսերը։ Արդյունքում, անհրաժեշտություն է առաջացել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն ավելացնել 4.7 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն): Ընդ որում, առաջարկվում է՝ - սոցիալապես անապահովների համար (կազմում են բնակիչ-բաժանորդների 11%-ը) սակագները թողնել անփոփոխ, - ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագներն ավելացնել 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), - ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագներն ավելացնել 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), - մնացած սպառողների համար սակագներն ավելացնել 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Աշխատանքային քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող անձանց խնդրվում է նախապես իրենց մասնակցության մասին տեղեկացնել [email protected] էլեկտրոնային փոստով կամ զանգահարել հանձնաժողովի թեժ գծին։ Սակագների և դրանց վրա ազդող գործոնների վերաբերյալ տեղեկանքներ»։ 
10:48 - 21 դեկտեմբերի, 2021
Ավարտվել է ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից այլ անձանց հետ չարաշահումներ կատարելու դեպքերով հարուցված բազմադրվագ քրգործի նախաքննությունը. որպես մեղադրյալ է ներգրավվել 22 անձ

Ավարտվել է ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից այլ անձանց հետ չարաշահումներ կատարելու դեպքերով հարուցված բազմադրվագ քրգործի նախաքննությունը. որպես մեղադրյալ է ներգրավվել 22 անձ

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված համակողմանի քննության արդյունքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Դ-ն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում դրսևորել է հակաիրավական վարքագիծ, որի շրջանակում կատարել է 12 դրվագ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ: Մասնավորապես. Հ.Դ-ն մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր, այդ թվում՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերի՝  ընդհանուր շուրջ 8 միլիոն ՀՀ դրամ կաշառքներ, չարաշահել է իշխանությունը և պաշտոնեական դիրքը՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև զորահավաքի շրջանակներում զորակոչվող անձանց առաջնագիծ չտանելու, իրենց նախընտրած զորամասում ծառայության անցնելու, ծառայության վայրն ինքնակամ թողնելուն նպաստելու, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցին նախընտրած վայրում աշխատանքի տեղափոխելու և այլնի համար, որպիսի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառել զինվորական ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման բնականոն ընթացքին, խախտվել է ստորաբաժանումների մարտական հաշվարկը, խաթարվել է ռազմական դրության ժամանակ զորահավաքի կազմակերպման և զորահավաքային զինծառայողների համալրման բնականոն գործընթացը: Զուգահեռաբար նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների անհրաժեշտ  համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ պաշտոնյան, 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իր ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով գտնվելով Սյունիքի մարզի Գորիս քաղաքում,  գաղտնի եղանակով հափշտակել է ռազմական դրության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ 3.680.000 ՀՀ դրամ արժողությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով որպես մեղադրյալ են ներգրավվել ընդհանուր թվով 22 անձ, որոնցից 13-ի մասով քրեական գործը անջատվել է առանձին վարույթում և 2021 թվականի նոյեմբերի 12-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար, իսկ մնացած դրվագներով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:54 - 16 նոյեմբերի, 2021
Սպառողների համար գազի սակագինը հունվարի 1-ից չի փոխվի

Սպառողների համար գազի սակագինը հունվարի 1-ից չի փոխվի

Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022-ի հունվարի 1-ից չի բարձրանա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: «Սպառողների համար սակագինը հունվարի 1-ից, կարող եմ ասել, որ միանշանակ չի փոխվի, որովհետև արդեն բոլոր ժամկետներն անցել են»,-ասաց Բաղրամյանը՝ նկատի ունենալով հանձնաժողով սակագնի փոփոխման հնարավոր հայտնի ներկայացման, ուսումնասիրման և որոշման կայացման ժամկետները Սակայն ռուսական կողմի հետ սահմանին գնի հարցով բանակցությունները շարունակվում են: Էլեկտրաէներգիայի մասով դեռ քննարկումներ են ընթանում: Երբ հանձնաժողովը վերջնական հաշվեկշիռներ ստանա, նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին կհայտնի: Էլեկտրաէներգիայի սակագինը կախված է նաև նրանից, թե սահմանին գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ինչպես կավարտվեն:
11:43 - 10 նոյեմբերի, 2021
Երևանում և ՀՀ մարզերում գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն

Երևանում և ՀՀ մարզերում գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 8-ին ժամը 8։00-ից մինչև ժամը 22։00-ն կդադարեցվի Նուբարաշեն վարչական շրջանի և Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 9-ին ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 10-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի (ամբողջությամբ), Նորք Մարաշ վարչական շրջանի (ամբողջությամբ) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների, Կոտայքի մարզի Ջրվեժ, Ձորաղբյուր, Զովք, Ողջաբերդ, Գեղադիր, Հացավան, Գառնի, Գողթ, Գեղարդ, Զառ, Ակունք, Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է նաև, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 6-ին՝ ժամը 07:00-ից մինչև ժամը 20:00-ն, դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կարճաղբյուր, Մաքենիս, Լճավան, Խաչաղբյուր, Ծովակ, Լուսակունք, Վանևան, Սոթք, Մեծ Մասրիկ, Ակունք, Շատջրեք համայնքների գազասպառողների, «Ինեսա և Իրինա քույրեր», «Գոգա և Սեդա Հարությունյաններ», «Մակվիչ», «Անուշ Քնար» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Կապավոր», «Հրանտ Կարապետյան» ՍՊԸ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: 
13:04 - 06 նոյեմբերի, 2021
Մոլդովան եւս 1,5 միլիոն խորանարդ մետր գազ Է գնել միջազգային շուկայից |armenpress.am|

Մոլդովան եւս 1,5 միլիոն խորանարդ մետր գազ Է գնել միջազգային շուկայից |armenpress.am|

armenpress.am: Մոլդովան հոկտեմբերի 28-ին եւս 1,5 միլիոն խորանարդ մետր գազ Է գնել միջազգային շուկայում: Այդ մասին հաղորդել Է Պետական սեփականության գործակալության մամուլի ծառայությունը՝ ամփոփելով անցկացված հայտամրցույթի արդյունքները: Հաղորդագրության համաձայն, հաղթող Է հայտարարվել Ուկրաինայի «Նավթոգազ»-ի առաջարկությունը: Գնված գազը Մոլդովան կստանա հոկտեմբերի 29-ին՝ օրվա ընթացքում: Գործարքի այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, Մոլդովան որոշել Է օրական ոչ մեծ ծավալի գազ գնել միջազգային շուկայում, որպեսզի լրացնի գազի պակասը եւ գազատարում թույլ չտա ճնշման անկում մինչեւ կրիտիկական մակարդակ: Գնման նպատակով կառավարությունը Energocom պետական ընկերությանը հանձնարարել Է հայտարարել ամենօրյա հայտամրցույթներ: Հոկտեմբերի 25-ին առաջին հայտամրցույթը շահել Է լեհական PGNiG-ը, իսկ հոկտեմբերի 26-ին՝ հոլանդական Vitol-ը: Նրանք արդեն Մոլդովային մատակարարել են 1-ական միլիոն խորանարդ մետր գազ: Հոկտեմբերի 27-ին 1,5 միլիոն խորանարդ մետր գազի հայտամրցույթը շահել Է երկու ընկերությունների՝ DXT Commodities միջազգային ընկերության եւ լեհական PGNiG-ի համատեղ առաջարկությունը: Մոլդովան շարունակում Է «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները երկարաժամկետ պարտավորագիր կնքելու շուրջ: Ներկայիս պարտավորագրի համաձայն, որը կնքվել Է հոկտեմբեր ամսվա համար, Մոլդովան գազն ստանում Է 1000 խորանարդ մետրի դիմաց 790 դոլար գնով: Դրա հետ մեկտեղ պարտավորագիրը նախատեսում Է հանրապետության կողմից անհրաժեշտ ծավալի միայն 67 տոկոսի ստացումը: Հոկտեմբերի 22-ին Մոլդովայի խորհրդարանը գազի ճգնաժամի կապակցությամբ հանրապետությունում հայտարարել Է 30 օր ժամկետով՝ մինչեւ նոյեմբերի 20-ը, արտակարգ դրություն սահմանելու մասին:
17:44 - 29 հոկտեմբերի, 2021
Երևան և Վանաձոր քաղաքների որոշ հասցեների, Սյունիքի մարզի մի շարք գյուղերի գազամատակարարումը կդադարեցվի

Երևան և Վանաձոր քաղաքների որոշ հասցեների, Սյունիքի մարզի մի շարք գյուղերի գազամատակարարումը կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին Երևանի, Սյունիքի և Լոռիի մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի: Այս մասին հայտնում են  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, մանրամասնելով, որ ժամը 09:00-20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10/1, 10/2, 10/3 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Ժամը 10:00-17:00-ն`Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մամիկոնյան փողոցի բազմաբնակարան շենքերի, Վերիշեն, Ակներ գյուղերի գազասպառողների, «Զաքի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: Ժամը 09:00-18:00-ն`Սյունիքի մարզի Գորհայք, Սառնակունք, Ծղուկ, Սպանդարյան գյուղերի գազասպառողների, «ՍԿ Կազ» ՍՊԸ-ի, իսկ 10:00-17:00-ն`Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զաքարյան, Աբովյան, Կարբիշև փողոցներով և Բանակի փողոցի 1-ին նրբանցքով պարփակված թաղամասի, Նարեկացի 4-րդ փողոցի և Նարեկացի փողոցի թիվ 47, 49 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
11:11 - 27 հոկտեմբերի, 2021
Մոլդովան 1 մլն խմ գազ է գնել Լեհաստանից |azatutyun.am|

Մոլդովան 1 մլն խմ գազ է գնել Լեհաստանից |azatutyun.am|

azatutyun.am: Մոլդովայի կառավարությունը հայտնել է, որ մեկ միլիոն խորանարդ մետր բնական գազ է գնել Լեհաստանից` այն բանից հետո, երբ չի կարողացել գազի մատակարարման շուրջ համաձայնության հասնել Ռուսաստանի հետ։ Անցած շաբաթ Մոլդովան արտակարգ դրություն էր հայտարարել, երկրում էներգետիկ ճգնաժամ էր սկսվել՝ «Գազպրոմ»-ի հետ կնքած պայմանագիրն ավարտվել էր, իսկ նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնություն այդպես էլ չէր ստացվել։ «Գազպրոմ»-ը երկարաձգել էր պայմանագիրը մինչև հոկտեմբերի վերջ, սակայն մեկ խորանարդ մետր գազի գինը բարձրացրել էր 550 դոլարից՝ հասցնելով 790 դոլարի։ Չնայած Լեհաստանից գազի գնմանը՝ Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ Քիշնևը հետաքրքրված է «Գազպրոմ»-ի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելու հարցում և շարունակում է բանակցությունները ռուսաստանյան ընկերության հետ։ Մոլդովան նաև «Գազպրոմ»-ին ավելի քան 700 միլիոն դոլար է պարտք արդեն մատակարարված գազի համար, «Գազպրոմ»-ից պնդում են, որ Մոլդովան պետք է պարտավորվի առաջիկա երեք տարում այդ պարտքը մարել, այլապես կարող են գազի մատակարարումը դադարեցնել դեկտեմբերի 1-ից։
10:12 - 26 հոկտեմբերի, 2021
Կդադարեցվի Երևանի, Հրազդանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը

Կդադարեցվի Երևանի, Հրազդանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 1-ին զանգվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն`Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի Հաղթանակ փողոցի թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 նրբանցքների, Աշոտի, Դեղոյան, Լյովայի, Նորիկի, Վարդանյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն և Վ.Աղբյուրակ թաղամասերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Քիմիագործների 1-ին, 2-րդ փողոցների, Տիգրանյան, Մարգարյան, Պռոշյան, Կալինինի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողնների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:                 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
11:08 - 25 հոկտեմբերի, 2021
Ըստ Բաղրամյանի՝ եթե սահմանին գազի գինը մնա նույնը, բնակիչների համար սակագնի փոփոխություն չի լինի |armenpress.am|

Ըստ Բաղրամյանի՝ եթե սահմանին գազի գինը մնա նույնը, բնակիչների համար սակագնի փոփոխություն չի լինի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում սպառողների համար գազի սակագինը կախված է սահմանին ձևավորվող գնից: Եթե այժմ ընթացող բանակցություններով այն նույնը մնա, ապա, ամենայն հավանականությամբ, բնակիչների համար սակագնի փոփոխություն չի լինի: Այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Սահմանին գազի գնի վերաբերյալ բանակցություններն այս պահին ընթանում են: Ընդ որում, դրանք համալիր բանակցություններ են: Դրանք ներառում են «Գազպրոմ Արմենիա»-ի ամբողջ կառավարվող գույքի վերաբերյալ բանակցությունները, դա և´ «Հրազդան 5»-ն է, և´ գազի սահմանային գինն է, և´ գազամատակարարման համակարգն է»,- ասաց Բաղրամյանը: Այս պահին քննարկումները դեռևս ավարտված չեն: Դրանք ավարտված կլինեն, երբ կստորագրվի միջկառավարական համաձայնագիրը: Բաղրամյանը նշեց՝ երբ վերջնական փաստաթուղթը լինի, նոր կարելի է գազի սակագնի գնահատական տալ: Այս պահի դրությամբ ՀԾԿՀ-ն գազի կամ էլեկտրաէներգիայի բարձրացման հայտեր չի ստացել: Գազի սակագինը վերջին անգամ փոխվել է հուլիսին: Անդրադառնալով գազի սակագնի հնարավոր փոփոխմանը՝ նա ասաց. «Կախված է նրանից, թե սահմանին գազի ինչ գին կձևավորվի: Եթե բանակցությունների արդյունքում ունենանք նույն գինը, կարծում եմ, գազի սակագնի փոփոխություն առնվազն չենք ունենա»:
13:31 - 20 հոկտեմբերի, 2021