Բակո Սահակյան

Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության նախկին նախագահն է։ 1997-1999 թվականներին եղել է Հայաստանի ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարի օգնական։ Արդեն 1999-2001 թվականներին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար։ 2001-2007 թթ եղել է Արցախի Հանրապետության Ազգային անվտագության ծառայության նախարարի պաշտոնում։ 

Բակո Սահակյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը |lragir.am|

Բակո Սահակյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը |lragir.am|

lragir.am: Եթե կան կասկածներ, անվստահություն կարեւոր եմ համարում փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումները: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «դավադիր ուժերի» հետ կապված ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Այսօր Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ նախորդ իշխանությունների ժամանակ Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել բանակցային գործընթացի մանրամասներին: Արդյո՞ք պաշտոնական Ստեփանակերտը տեղյակ չէր այդ մանրամասներին: Գիտեք, երբ Նիկոլ Փաշինյանն ստանձնեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, բանակցային գործընթացն այն առաջնային հարցերից էր, որոնց շուրջ քննարկումներ են եղել մեր միջեւ: Դրանք ես կարող եմ որակել որպես ազնիվ եւ սկզբունքային, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ: Վերջերս Հայաստանի Հանրապետության Վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին Հայաստանի Հանրապետության Վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը: Առհասարակ, ե՛ւ հիմա, ե՛ւ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ եւ դրանցից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի եւ վերջին զարգացումների մասին: Ընդհանրապես, ուզում եմ ընդգծել, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն եւ գուցե միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ: Վարչապետ Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ կան որոշ դավադիրներ եւ Արցախի իշխանության ներկայացուցիչներ, որոնք իրենց օգնականներին հորդորում են ֆեյսբուքում գրառումներ կատարել, թե Փաշինյանը հողեր է ծախում: Ի՞նչ կասեք սրա մասին: Նմանատիպ հարցեր ինձ արդեն ուղղել են, մասնավորապես՝ ս.թ. մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ես ասել եմ, որ եթե կան դավադիրներ, նրանք պատժվելու են, եւ եթե որեւէ մեկին հայտնի են կոնկրետ անձինք եւ նրանց դավադրության ապացուցված փաստեր, ապա թող մեզ տեղեկացնեն, եւ մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք: Մեր ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, եւ անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում: Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձեւն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երեւույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարեւոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների եւ ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը: Մենք ունենք մեկ հայրենիք, եւ բոլորիս պարտքն է անել ամեն ինչ նրա միասնականությունը պահպանելու համար:
17:20 - 05 հունիսի, 2019
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.«Սիրելի՛ երեխաներ,Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ այս հրաշալի տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:Շնորհավորում եմ ձեր հայրիկներին ու մայրիկներին, ձեր տատիկներին ու պապիկներին, ովքեր ամեն օր ու ամեն ժամ շրջապատում են ձեզ անսահման սիրով ու ջերմությամբ, անում են հնարավորը, որպեսզի դուք մեծանաք առողջ ու երջանիկ: Թող իրականություն դառնան ձեզ հետ կապված նրանց բոլոր երազանքներն ու նպատակները, թող ձեր ծնողները միշտ հպարտանան ձեզնով, ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով:Պետությունն այսուհետ էլ կշարունակի իրականացնել տարբեր ծրագրեր ձեր կրթության, դաստիարակության, առողջության հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ:Այս տոնական օրը մաղթում եմ բոլորիդ խաղաղ ու անամպ երկինք, ուրախ ու անհոգ մանկություն: Թող ձեր կյանքը լցված լինի ամենավառ գույներով, ձեր ճանապարհը միշտ լինի հարթ ու կանաչ:Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներ»:
07:27 - 01 հունիսի, 2019
Բակո Սահակյանը՝ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին |lragir.am|

Բակո Սահակյանը՝ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին |lragir.am|

lragir.am: Արցախի նախագահ Բակո Սահակյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը՝ ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ «Ես այդպիսի տեղեկություն պատգամավորներին տվել եմ, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ ռազմական դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վարչապետն իրավասու է այդպիսի առաջարկությամբ հանդես գալու»,- ասաց Բակո Սահակյանը։ Հարցին, թե իր կարծիքով՝ կարիք կա՞ Քննիչ հանձնաժողով ստեղծելու, Բակո Սահակյանը պատասխանեց․ «Իմ կարծիքը եղել է այն, որ ցանկալի է, որ նման հանձնաժողովներում ներգրավված լինեն մարդիկ, ովքեր մասնագիտորեն ի վիճակի են իրենց ծառայությամբ ու գործունեությամբ օգնելու, եթե կան չբացահայտված պահեր, բացահայտելու, եթե կա լրացուցիչ ճշտումներ մտցնելու անհրաժեշտություն, այդ ճշտումները մտցնելու»։ Լրագրողները հարց ուղղեցին այն մասին, որ ապրիլյան պատերազմից առաջ հետախուզությունը ճշգրիտ տվյալները տվել է։ «Ես դրա համար էլ ասում եմ՝ եթե կա այդպիսի անհրաժեշտություն լրացուցիչ աշխատանք կատարելու, ցանկալի է, որպեսզի այդ խմբում ներգրավված լինեն մարդիկ, ովքեր ի վիճակի են իրենց մասնագիտական կարողություններով օգտակար լինել»,- պատասխանեց Բակո Սահակյանը։
18:23 - 20 մայիսի, 2019
Ավարտվել է Բակո Սահակյանի հանդիպումը «Իմ քայլի» պատգամավորների հետ |news|

Ավարտվել է Բակո Սահակյանի հանդիպումը «Իմ քայլի» պատգամավորների հետ |news|

news: Ավարտվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի փակ հանդիպումը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Լրագրողների հետ զրույցում Բակո Սահակյանը կարեւորեց այդ ձեւաչափով հանդիպումները՝ նշելով. «Մենք հնարավորություն ենք ունեցել գրեթե բոլոր հարցերին անդրադառնալ եւ ամենակարեւորը փաստել ենք, որ երբ լինում իրավիճակներ, որտեղ դժվարանում են հասարականա գործիչները իրենց մասնակցությունը բերելու եւ հաղթահարելու ստեղծված իրավիճակները, մենք պայմանավորվել ենք, որ բոլոր հնարավորությունները օգտագործենք եւ հաճախակի հանդիպումներ ունենանք, որ ստիպված չլինենք հայտնվել այնպիսի իրավիճակներում, որոնք խորթ են մեզ համար, մեր հայրենիքի»։ Արցախի նախագահը նաեւ նշեց, որ պատգամավորների հարցադրումները, որոնք ուղղվել են իրեն, եղել են անկեղծ եւ ազնիվ, իսկ «ինքը այդ նույն անկեղծությամբ փորձել է իր պատասխաններ հնչեցնել»։ «Ես տեսել եմ շահագրգռվածություն մեր գործընկերների մոտ, եւ իմ հնարավորությունների շրջանակներում փորձելու եմ այդ շահագրգռվածություններին արդյունավետ ընթացք տալ։ Մենք ամեն ինչի մասին խոսել ենք։ Խոսել ենք անվտանգության համակարգի, միջխորհրդարանական կապերի մասին, խոսել ենք բանակցային գործընթացի մասին, խոսել ենք այն մասին, թե ինչպես անենք, որ մեր տնտեսությունը ավելի առաջանցիկ տեմպերով զարգանա»,– հավելեց Բակո Սահակյանը։
17:32 - 20 մայիսի, 2019
Քոչարյանի կալանքը փոփոխելու մեր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու․ Բակո Սահակյան |armtimes.com|

Քոչարյանի կալանքը փոփոխելու մեր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու․ Բակո Սահակյան |armtimes.com|

armtimes.com: Մեր գրավոր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու, ընդհակառակը՝ եթե կար լարվածություն, լարվածոթյունը թուլացնելու նպատակ էր հետապնդում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով իր եւ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությանը, որը կարծես, լրացուցիչ լարվածություն է ստեղծել մեր երկրում։ Բակո Սահակյանն ասաց, որ իրենց միջնորդության մեջ նշված էր, որ դա քայլ չէ ՀՀ դատական գործընթացը կասկածի տակ առնելու, դա խափփանման միջոցը վերանայելու միջնորդություն էր ընդամենը։ Հարցին՝ մարտի մեկին Արցախից զորք եկե՞լ է Հայաստան, Սահակյանն ասաց, որ բազմաթիվ հայտարարություններ են ունեցել եւ այս պահի դրությամբ ՀՀ ՀՔԾ-ն քննչական գործողությւոններ է իրականացրել եւ շարունակում է իրականացրել։ Այս մասով այլ բան Բակո Սահակյանը չասաց։ Անդրադառնալով վարչապետի այսօրվա հայտարարությանը, որ կան ուժեր, որոնք մեր երկու պետությունների ժողովուրդների միջեւ թշնամանք են հրահրում, կամ տարածքներ հանձնելու միտումներ ունեն՝ Բակո Սահակյանն ասաց, որ եթե կան այդպիսի գործիչներ եւ ուժեր, ապա մենք պարտավոր ենք բացահայտել այդ մարդկանց․ «Եթե կան նման նպատակներ, ես էլ եմ որակում դավաճանություն, բայց ես չունեմ այդպիսի տեղեկություն, որ նախապատրաստում են այդպիսի դավաճանական գործողությւոններ իրականացնել»,-ասաց Բակո Սահակյանը։    
14:49 - 20 մայիսի, 2019
Բակո Սահակյանը ժամանեց Հայաստանի Ազգային ժողով |aysor.am|

Բակո Սահակյանը ժամանեց Հայաստանի Ազգային ժողով |aysor.am|

aysor.am։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը քիչ առաջ ժամանեց Ազգային ժողով, որտեղ նա հանդիպելու է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Բակո Սահակյանը Երևանում է և պատրաստվում է այսօր խորհրդարանում հանդիպել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Բակո Սահակյանը հանդիպելու է նաև ԱԺ մյուս խմբակցությունների, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, գործադիրի մի քանի ներկայացուցիչների հետ։ Քաղաքական ուժերի հետ հանդիպման հիմնական թեման լինելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր արած հայտարարությունը։ «Հայաստանում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր օրումեջ հայտարարում են, թե մեր կառավարությունը դավադրություն է պատրաստում Արցախի դեմ և մեր կառավարությունը նենգ մտադրություններ ունի Արցախի դեմ: Անկեղծ ասած, ես անընդհատ մտածում եմ, թե ինչը կարող է դրդել այդ մարդկանց անել հայտարարություններ, որոնց սուտ լինելու մասին գիտեն իրենք: Պատկերացնում եք՝ երբ մարդիկ սուտ հայտարարություններ են անում՝ իրենք էլ իմանալով, որ սուտ հայտարարություն են անում»:
14:34 - 20 մայիսի, 2019