Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար:

Ծնվել է 1967թ.դեկտեմբերի 27-ին։ Մասնագիտությամբ ռազմական դիվանագետ է: Ծառությունը սկսել է 1992թ.-ից` ՀՀ ՆԳՆ կազմակերպված հանցավորդության դեմ պայքարի գլխավոր վարչությունից: 1994-2017 տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում` հասնելով մինչև ՊՆ նախարարի տեղակալի պաշտոնը։ 2017թ.-ին նշանակվել է ՀՀ ԱԻՆ նախարար։

2018թ.-ի մայիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է պաշտպանության նախարար։ 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ արցախա-ադրբեջանական պատերազմի ավարտից տասն օր անց ազատվել է պաշտոնից։

ԶՈՒ-ն կատարել է առավելագույն հնարավորինը․ մենք դիմակայել ենք Ադրբեջանի գերսպառազինված ԶՈՒ-ին․ Դավիթ Տոնոյան

ԶՈՒ-ն կատարել է առավելագույն հնարավորինը․ մենք դիմակայել ենք Ադրբեջանի գերսպառազինված ԶՈՒ-ին․ Դավիթ Տոնոյան

Իրավիճակն այս պահին Արցախի Հանրապետությունում բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են, հատուկենտ կրակոցներ են լինում: Շատ լուրջ լռություն է տիրում: Այս մասին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Շատ արագ տեղակայվում են ՌԴ խաղաղարար ուժերը: Տեղակայումն իրականացվում է Հայաստանից` Գորիսով, Լաչինով դեպի Ստեափաներտ, որից հետո արդեն խաղաղարար ուժերը կտեղակայվեն ԼՂ-ի սահմանների և շփման գծի երկայնքով»,- նշեց նախարարը: Անդրադառնալով այն հարցին, որ շատերը դավաճանություն են որակել Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած համաձայնագիրը՝ Տոնոյանն ասաց․ «Ես վիրավորական եմ դիտարկում այդպիսի պիտակավորումները, որովհետև ԶՈՒ-ն, ՊՆ ամբողջ համակարգն՝ իր զինվորականներով, և զորահավաքային ռեսուրսը, կառավարությունը, սփյուռքը արել են առավելագույնը, որ մենք կարողանանք հաջողության հասնել»:  Տոնոյանի խոսքով՝ աշխարաքաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ մենք գործել ենք սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման առումով տոտալ բլոկադայում: «Այն, ինչ կատարվել է թիկունքային ապահովման և սպառազինության, տեխնիկայի ապահովման տեսանկյունից, կարելի է, բացի ռազմական գործողություններից, նաև հերոսամարտ անվանել: Արվել է անհնարինը»,- ասաց նա: Տոնոյանը վստահեցրեց, որ ԶՈՒ-ն՝ ժամկետային պարտադիր զինծառայողներից մինչև գեներալներ, մոբիլիզացիոն ռեսուրս, կատարել է առավելագույն հնարավորինը: «Մենք դիմակայել ենք շատ մեծ ուժի՝ Ադրբեջանի գերսպառազինված ԶՈՒ-ին: Եվ եթե ինձ կարող են հարցնել` ինչո՞ւ դուք սպառազինված չէիք, սպառազինված ենք եղել, բայց քանակական առումով և ռեսուրսների առումով, ես կարծում եմ, ՀՀ-ի և Ադրբեջանի հնարավորություններն անհամեմատելի են»,- ասաց նախարարը։
22:41 - 10 նոյեմբերի, 2020
ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածք որևիցե հեռահար հրետակոծություն չի իրականացվել դեռևս․ Դավիթ Տոնոյան

ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածք որևիցե հեռահար հրետակոծություն չի իրականացվել դեռևս․ Դավիթ Տոնոյան

Կարծում եմ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը իր խորը զինվորական գիտելիքներով խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին, որը ներառում է Հայաստանի Հանրապոտությունը, մասնավորապես Վարդենիսի շրջանի բնակավայրերը հրետակոծվել են՝ օգտագործելով ծանր հրետանին և ԱԹՍ-ներ։ Այս մասին Զինուժ մեդիայի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե Հայաստանի գործողությունների պատճառով ընդլայնվելու մարտական գործողությունների գոտին։ «Եվ եթե դա նրա համար մարտական գործողությունների ընդլայնում չէ, թող արդեն մասնագետները դրա եզրակացությունները անեն»,- հավելել է նախարարը։ Անդրադառնալով ադրբեջանցի նախարարի մեկ այլ հայտարարությանը, թե ՀՀ տարածքից հրետակոծվում են Ադրբեջանի բնակավայրերը, Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի տարածք որևիցե հեռահար հրետակոծություն կամ հրթիռների օգտագործում չի իրականացվել դեռևս։ «Եթե Ադրբեջանի զինված ուժերի կամ ռազմական ղեկավարության համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը, այլ բնակավայրերը թույլատրելի մարտական գործողությունների անցկաման վայր են, մեր ՊԲ-ի, Արցախի ԶՈՒ-ի արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանելու են, և Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու»,- եզրափակել է ՀՀ ՊՆ ղեկավարը։
14:27 - 04 հոկտեմբերի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Դեսպանն իր ցավակցությունն է հայտնել վերջին օրերի մարտական գործողությունների հետևանքով զինվորական և քաղաքացիական զոհերի կապակցությամբ, նշել, որ Ֆրանսիան խիստ անհանգստացած է իրավիճակի լարվածությամբ և ուշադրությամբ հետևում է զարգացումներին: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Թուրքիայի անվերապահ աջակցությամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է, դրանք ընթանում են շփման գծի ամբողջ երկայնքով: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ  պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրները, զարգացնելով հաջողությունը և զսպելով հակառակորդի սանձազերծած ագրեսիան, իսկ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները շարունակաբար ստանալու են կործանարար հարվածներ և այդ գործընթացն արդեն սկսվել է։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտապես կապի մեջ լինելու և զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու մասին:  
17:42 - 01 հոկտեմբերի, 2020
ԱՀ նախագահն ու ՀՀ պաշտպանության նախարարն այցելել են բանակի մարտական կառավարման կենտրոն

ԱՀ նախագահն ու ՀՀ պաշտպանության նախարարն այցելել են բանակի մարտական կառավարման կենտրոն

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվող մարտական գործողությունների ընթացիկ ու հնարավոր հետագա զարգացումներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 28-ին բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հայտնում է Արցախի ՊԲ-ն։ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու ուղղությամբ: Բանակի հրամանատարը վստահեցրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ԱՀ ԶՈՒ-ի կողմից և ստեղծվել են լավ հնարավորություններ արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելուհամար:
15:15 - 28 սեպտեմբերի, 2020
Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք․ Դավիթ Տոնոյան

Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք․ Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձը․   Սիրելի հայրենակիցներ,   Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Այդպիսով, մարտական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այս պահին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վճռական հակահարվածներով կասեցնում է թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը՝ թշնամուն պատճառելով ծանր կորուստներ:   Հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավորը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են ցուցաբերելու ցանկացած աջակցություն՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը:   Արդեն իսկ ակներև է, որ դասեր չքաղելով նախկինում ունեցած անփառունակ պարտություններից՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին գերագնահատել են ունեցած կարողությունները, ինչի համար, վստահ եմ, խստագույնս կպատժվեն:   Այս արկածախնդրությունը ծանր հետևանքներ է ունենալու թշնամու համար: Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք: Հայկական բանակը տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ հերթական անգամ ջախջախելու մեր Հայրենիքի նկատմամբ ոտնձգություն իրականացնող թշնամուն:   Հարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ,   Միասնության շնորհիվ են կերտվել մեր պատմության բոլոր հաղթանակները: Վստահ եմ, որ այս վճռական պահին մենք միասնաբար, պատվով ենք կատարելու մեր մարտական խնդիրը՝ դաս տալով միայն ուժի լեզուն հասկացող թշնամուն:
12:49 - 27 սեպտեմբերի, 2020