ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Իսրայելին միջազգային մեկուսացում է սպասվում, եթե ներխուժի Ռաֆահ. Պետդեպ
 |tert.am|

Իսրայելին միջազգային մեկուսացում է սպասվում, եթե ներխուժի Ռաֆահ. Պետդեպ |tert.am|

tert.am: Իսրայելին սպառնում է միջազգային ասպարեզում մեկուսացում և գործընկերների հետ հարաբերությունների վատթարացում, եթե նա լայնածավալ գործողություն սկսի Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։«Մենք կարծում ենք, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունը ոչ միայն վնաս կհասցնի Պաղեստինի ժողովրդին, ոչ միայն կխաթարի հումանիտար օգնության մատակարարումը, այլև կվնասի Իսրայելի ազգային անվտանգությանը, ավելի կմեկուսացնի Իսրայելը միջազգային ասպարեզում և ավելի կհեռվացնի  Իսրայելը մյուս երկրներից, որոնք երկար ժամանակ եղել են նրա գործընկերները»,- ասել է նա։Մի քանի օր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո ընդգծել էր, որ Իսրայելը պատրաստ է գործողություն իրականացնել Ռաֆահում Գազայի հատվածում նույնիսկ առանց Վաշինգտոնի աջակցության։ Մինչ այս Նեթանյահուն համաձայնել էր Ռաֆահի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարձակողական ծրագրին։ Politico-ն, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է աջակցել Իսրայելի գործողություններին Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի կարևոր օբյեկտները ոչնչացնելու համար, սակայն կոչ է անում խուսափել լայնածավալ գործողությունից։
12:07 - 27 մարտի, 2024
Բաքուն Վաշինգտոնին և Բրյուսելին մեղադրել է «հայամետ» դիրքորոշման համար
 |civilnet.am|

Բաքուն Վաշինգտոնին և Բրյուսելին մեղադրել է «հայամետ» դիրքորոշման համար |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է՝ «եթե Հայաստանը որևէ ապակայունացնող քայլի դիմի, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները կկիսեն պատասխանատվությունը»։ Բաքվի կողմից նման հայտարարության առիթ է հանդիսացել 2024-ի ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպումը, որը տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի մասնակցությամբ։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը պնդել է, որ Վաշինգտոնի և Բրյուսելի «հայամետ» կեցվածքը կարող է Հայաստանի մոտ թյուր պատկերացումներ ստեղծել, թե Եվրամիությունն ու Միացյալ Նահանգների կարող են նրան օգնել Ադրբեջանի դեմ պայքարում։ «Այն ժամանակամիջոցնում, երբ միջազգային իրավունքի և սկզբունքների հիման վրա աննախադեպ հնարավորություն է ստեղծվել խաղաղության, կայունության և անվտանգության համար, ևս մենակ անգամ կոչ ենք անում բոլոր երկրներին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող ենք խաղաղության ջանքերին հակասել և տարածաշրջանում նոր էսկալացիայի ու լարվածության պաատճառ հանդիսանալ»,- ասված է այդ երկրի արտգործնախարարության մարտի 27-ին տարածած հայտարարությունում։
11:12 - 27 մարտի, 2024
Բալթիմորի կամրջի փլուզումից հետո անհետ կորած 6 անձինք մահացած են համարվում
 |armenpress.am|

Բալթիմորի կամրջի փլուզումից հետո անհետ կորած 6 անձինք մահացած են համարվում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Բալթիմոր քաղաքի կամրջի փլուզումից հետո 6 մարդ կարող է զոհված լինել։ Նրանք վերանորոգման աշխատանքներ էին կատարում, երբ բեռնանավը հարվածել էր կամրջին։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ Անհետ կորած 6 անձանց մի մասը Մեքսիկայից և Գվատեմալայից են։ Ըստ տեղի իշխանությունների՝ կամրջի վրա բախման պահին աշխատում էր 8 մարդ։ Նրանցից երկուսին փրկել են։ Բախումից 18 ժամ անց, երբ արդեն չկար հավանականություն, որ 6 անհետ կորածներին ողջ կգտնեն, որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են։ Մարտի 27-ին՝ լուսաբացից հետո, որոնողական աշխատանքները կշարունակվեն՝ նրանց մարմինները գտնելու համար։ 2,57 կմ ձգվող «Ֆրենսիս Սկոթ Քի» կամուրջը փլուզվել էր մարտի 26-ի գիշերը, երբ դրան հարվածել էր Սինգապուրի դրոշի տակ նավարկող «Դալի» բեռնանավը։ Մերիլենդի նահանգապետ Ուես Մուրը հայտարարել է, որ բախումից առաջ նավի անձնակազմն իշխանություններին ահազանգի միջոցով նախազգուշացում է ուղարկել, ինչը թույլ է տվել կանգնեցնել կամրջով երթևեկությունը նախքան  հարվածը։
11:05 - 27 մարտի, 2024
Մեր նպատակն է խրախուսել Երևանին ու Բաքվին աշխատել կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Միլեր
 |azatutyun.am|

Մեր նպատակն է խրախուսել Երևանին ու Բաքվին աշխատել կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Միլեր |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր ներգրավվածությունում մեր նպատակն է խրախուսել նրանց աշխատել երկու երկրների միջև տարաձայնությունները հարթելու և երկարատև ու կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ, «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտարարեց Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը: «Ազատությունը» հետաքրքրվել է, թե Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսվող Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման օրակարգում դիտարկվելո՞ւ է աջակցությունը քաղաքական, տնտեսական կամ անվտանգության ոլորտներում: Մեթյու Միլերը հանդիպման մասին մանրամասներ չհայտնեց Բրյուսելում ապրիլի 5-ին հանդիպելու են Հայաստանի վարչապետը, Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Միացյալ Նահանգների և Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի ղեկավարի հանդիպման օրակարգի մասին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է ընդհանուր տեղեկություններ հայտնել։ Նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները։ Գրիգորյանի խոսքով՝ հանդիպումը նաև Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով է։
22:51 - 26 մարտի, 2024
Բրիտանիայի դատարանը որոշել է հետաձգել Ջուլիան Ասանժի արտահանձնումն ԱՄՆ-ին |armenpress.am|

Բրիտանիայի դատարանը որոշել է հետաձգել Ջուլիան Ասանժի արտահանձնումն ԱՄՆ-ին |armenpress.am|

armenpress.am: Լոնդոնի Գերագույն դատարանը որոշում է կայացրել հետաձգել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնումն ԱՄՆ-ին՝ մինչև բողոքարկման քննարկումն ավարտելը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Եթե ​​դատարանը չհամաձայներ քննարկել Ասանժի գանգատը նրա արտահանձնման վերաբերյալ ավելի վաղ կայացված որոշման դեմ, ապա WikiLeaks-ի հիմնադրին ամերիկյան կողմին հանձնելու գործընթացն անմիջապես կսկսվեր։ Լոնդոնի Գերագույն դատարանը 2021 թ. դեկտեմբերի կեսերին բավարարել էր ԱՄՆ իշխանությունների կողմից ներկայացված բողոքը և չեղարկել Ասանժին Միացյալ Նահանգներին արտահանձնելու արգելքը։ 2022 թ. մարտին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժել էր բավարարել Ասանժի բողոքարկումը Լոնդոնի Գերագույն դատարանի այս որոշման դեմ, իսկ 2022 թ. ապրիլին Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրոսական դատարանը վճիռ էր կայացրել WikiLeaks-ի հիմնադրին ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ։ 2022 թ. հունիսին Պրիտի Պատելը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարի պաշտոնը, հաստատեց Ասանժին ԱՄՆ-ին հանձնելու որոշումը։ Ավելի ուշ WikiLeaks-ի հիմնադիրը նոր բողոքարկում ներկայացրեց բրիտանական իշխանությունների այդ որոշման դեմ։ ԱՄՆ-ն ձգտում է հասնել 52-ամյա Ասանժի արտահանձնմանը, քանի որ երկրի դատախազությունը ցանկանում է նրան դատել գողության և պաշտպանության հետ կապված գաղտնի տեղեկատվության բացահայտման համար: 2019 թ. ապրիլին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ WikiLeaks-ի հիմնադրին մեղադրում է այս կազմակերպության նախկին տեղեկատու Չելսի Մենինգի հետ դավադրության մեջ, որի նպատակն էր կոտրել կառավարական ​​համակարգչային ցանցերը գաղտնի ռազմական փաստաթղթեր տարածելու համար։ Ավելի ուշ Միացյալ Նահանգների դատական ​​իշխանությունները հայտարարեցին Wikileaks-ի հիմնադրի դեմ ևս 17 կետով լրացուցիչ մեղադրանքներ առաջադրելու որոշման մասին։ Բոլոր մեղադրանքները, ինչպես նշել են ամերիկյան ԶԼՄ-ները, կապված են ԱՄՆ-ի պաշտպանության հետ առնչություն ունեցող տվյալների անօրինական ստացման և հրապարակման հետ։ ԱՄՆ-ում Ասանժին սպառնում է 175 տարվա ազատազրկում։  
18:12 - 26 մարտի, 2024
ԱՄՆ պետքարտուղարությունը արձագանքել է Երևանի հետ Վաշինգտոնի հարաբերությունների հեռանկարների մասին «RAND»-ի հրապարակմանը
 |amerikayidzayn.com|

ԱՄՆ պետքարտուղարությունը արձագանքել է Երևանի հետ Վաշինգտոնի հարաբերությունների հեռանկարների մասին «RAND»-ի հրապարակմանը |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  Օրերս ամերիկյան հեղինակավոր «RAND» կորպորացիան իր կայքում հրապարակեց Ջո Հաբերմանի ու Փոլ Քողմարիի հեղինակած «ԱՄՆ-ն չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել» վերլուծությունը: ԱՄՆ պետքարտուղարությունը արձագանքել է հրապարակմանը․ Պատասխանելով «RAND»-ի հրապարակման մեջ տեղ գտած դրույթների մասին «Ամերիկայի ձայնի» հարցմանը` ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է. «Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շարունակական ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Այն ողջ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության հիմնական սկզբունքն է, և հենց այդ նպատակով է, որ ընդլայնում ենք [մեր] ներգրավվածությունը Հայաստանի հետ լայն շրջանակով հարաբերություններում»: Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը ողջունել է «ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը խաղաղություն և կայունություն է բերում Հարավային Կովկասի ազգերին»՝ հավելելով. «Ականատես ենք եղել Ռուսաստանի շարունակվող, ավերիչ ագրեսիային Ուկրաինայի դեմ, Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակական բռնազավթմանը և տարածաշրջանում ու ողջ աշխարհում ապակայունացնող գործողություններին: Ուստի, չենք կարող Ռուսաստանին դիտարկել որպես վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր Հարավային Կովկասում կամ այլուր»: Անդրադառնալով նաև Իրանին՝ պետքարտուղարությունն ընդգծել է. «Մենք հետևողականորեն խրախուսել ենք այս տարածաշրջանի [Հարավային Կովկասի] երկրներին համապարփակ գնահատել Իրանի մտադրությունները և զգուշությամբ շարունակել իրանական ռեժիմի հետ կապված բոլոր գործարքները»: Հիշեցնենք` օրերս ամերիկյան հեղինակավոր «RAND» կորպորացիան իր կայքում հրապարակեց Ջո Հաբերմանի ու Փոլ Քողմարիի հեղինակած «ԱՄՆ-ն չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել» վերլուծությունը: Վերլուծաբանների պնդմամբ՝ Միացյալ Նահանգները պետք է ավելի զգույշ ռազմավարություն վարի՝ թե՛ իր, թե՛ Հայաստանի շահերից ելնելով։ Այն պետք է Հայաստանին ապահովի իրեն պաշտպանելու միջոցներով՝ միաժամանակ հստակ ակնկալիքներ դնելով իր պարտավորությունների սահմանների վերաբերյալ:
15:25 - 26 մարտի, 2024
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին

Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին

Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և Գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը մարտի 25-ին ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներ Մարիսա Բարիսետին, Ռիչարդ Ֆեյին և Տալոն Ռոսին: Այս մասին հաղորդում են Դատախազության լրատվական ծառայությունից։ Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը շնորհակալություն է հայտնել ներկայացուցիչներին հանդիպումը նախաձեռնելու համար և բարձր գնահատել  Հայաստանում  ԱՄՆ դեսպանատան հետ մի շարք ուղղություններով փոխգործակցությունը: Գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը  ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել Զինվորական դատախազության գործունեությունը, գործառույթները, աշխատանքի առանձնահատկություններն ու կարևորել փորձի փոխանակման ու համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
10:21 - 26 մարտի, 2024
ԱՄՆ-ն ռուսական կողմին հայտնել է հնարավոր ահաբեկչության մասին իրենց ունեցած տեղեկությունները. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն ռուսական կողմին հայտնել է հնարավոր ահաբեկչության մասին իրենց ունեցած տեղեկությունները. Սպիտակ տուն

 Մարտի սկզբին ԱՄՆ-ն տեղեկություն է ստացել Մոսկվայում ենթադրաբար մարդաշատ վայրերում ահաբեկչություն նախապատրաստելու մասին, և դրա մասին հայտնել է ռուսական կողմին, ինչպես նաեւ զգուշացրել ՌԴ-ում գտնվող իր քաղաքացիներին։ Այս մասին «Ռիա Նովոստիին» հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը։  Նշենք, որ մարտի սկզբին ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորել էր չայլցելել մարդաշատ վայրեր՝ հնարավոր ահաբեկչության պատճառով։ Ինչից հետո նման զգուշացումներ են արել նաեւ Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Կանադան, Չեխիան, Լատվիան, Գերմանիան, Հարավային Կորեան։ Հիշեցնենք, որ մարտի 23-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում: Կան զոհեր եւ վիրավորներ։ Շենքում հնչած կրակոցներից հետո նռնակ կամ հրկիզող նռնակներ են նետվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել եւ մարդիկ մնացել են շենքում արգելափակված։ Ժամեր շարունակ փրկարարները աշխատել են հրդեհը մարելու եւ մարդկանց տարհանելու ուղղությամբ։  Վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 60 մարդ. թիվը, ըստ ՌԴ ՔԿ-ի, կարող է աճել։ Փրկարարները ավիացիոն ուժերի օգնությամբ տարհանել են 100-ից ավել մարդու։
09:39 - 23 մարտի, 2024
Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նախնական տվյալներով մահացել է 40, տուժել ավելի քան 100 մարդ

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նախնական տվյալներով մահացել է 40, տուժել ավելի քան 100 մարդ

«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում, նախնական տվյալներով, մահացել է 40 մարդ, տուժել ավելի քան 100-ը: Հատուկ ծառայություններն անցկացնում են օպերատիվ փրկարարական գործողություններ, ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցառումները` ահաբեկչության հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու համար; Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» -ում  հնչել են կրակոցներ, որից հետո նետվել են նռնակներ։ Արդյունքում շենքում հրդեհ է բռնկվել։   Հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են։ Հրդեհը մարելու համար օգտագործվում է ավիացիա   Ականատեսներից մեկը լարգրողներին պատմել է, որ ահաբեկիչները մտել են դահլիճ և սկսել ուղիղ կրակ բացել մարդկանց ուղղությամբ, ինչպես նաև օգտագործել նռնակներ։   Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ  շաբաթ և կիրակի օրերին քաղաքում նախատեսված բոլոր մարզական, մշակութային և այլ հանրային միջոցառումները կչեղարկվեն։   Մի շարք երկրների ղեկավարներ արդեն ցավակցություններ են հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։    Մասնավորապես Սպիտակ տունը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ։ ԱՄՆ-ն տեղի ունեցածն անվանել է սարսափելի հարձակում և հայտնել, որ փորձում են ավելի շատ տեղեկություններ ստանալ կատարվածի մասին։ ԱՄՆ ԱԱԽ Ջոն Կիրբին հայտարարել է, որ  Առայժմ որևէ նշան չկա, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները ներգրավված են տեղի ունեցածում։ 
23:19 - 22 մարտի, 2024
Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները նախարարի տեղակալը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը

Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները նախարարի տեղակալը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվիրակությանը: Նախարարի տեղակալը ներկայացրել է արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները՝ մասնավորապես դատավարությունները, որոնք նախարարության համար ունեն ռազմավարական նշանակություն: Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ քննարկվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությամբ դատական վիճակագրության վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում մշակված զեկույցը: Արա Մկրտչյանը կարևորել է որակյալ դատական վիճակագրության հավաքագրման գործընթացը, որը վերաբերելի կլինի բոլոր տեսակի դատական գործերին: Պատվիրակությունը գլխավորող «Դիվելոփմենթ Պրոֆեյշնլս Ինկ.» Կազմակերպության (Development Professionals, Inc.) գործառնությունների փոխնախագահ Պատրիկ Վույչիկը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հույս հայտնել, որ «Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության» վեցամսյա ծրագիրը հաջող և շարունակական ընթացք կունենա: Պատրիկ Վույչիկը պատրաստակամություն է հայտնել արդարադատության ոլորտի թվայնացման գործընթացի կարիքների գնահատման և համակարգային աջակցության տրամադրման շուրջ: Փոխնախագահն իր խոսքում շեշտել է, որ տեղյակ է այս ոլորտում արդեն կատարված գործընթացներից, մասնավորապես Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգից և վերջինիս գրանցած դրական արդյունքից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային քննարկումների արդյունքում հստակեցնել թվայնացման ոլորտում ընդհանուր հետաքրքրությունների շրջանակը և հասնել լավագույն արդյունքի:
17:57 - 21 մարտի, 2024
Վաշինգտոնը ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանաձև
 |armenpress.am|

Վաշինգտոնը ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանաձև |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները ՄԱԿ-Անվտանգության խորհուրդ է ներկայացրել բանաձև, որը կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում և ազատ արձակել իսրայելցի պատանդներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք ունենք բանաձև, որը հենց նոր ներկայացրել ենք, և որը քննարկվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այն կոչ է անում անհապաղ հրադադարի հաստատում և պատանդների ազատ արձակում, և մենք շատ մեծ հույս ունենք, որ երկրները հավանություն կտան դրան», - ասել է նա: Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ն կանգնած է Իսրայելի կողքին և աջակցում է իրեն պաշտպանելու՝ Իսրայելի իրավունքը՝ շեշտելով միևնույն ժամանակ քաղաքացիական անձանց չվնասելու և նրանց հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ պետքարտուղարը նաև հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի հասնել հրադադարի շուրջ համաձայնության, որն Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը քննարկում են միջնորդների միջոցով։
12:06 - 21 մարտի, 2024
Փաշինյանը, Ֆոն դեր Լայենն ու Բլինքենը կքննարկեն Հայաստանի զարգացմանը միտված եռակողմ համագործակցության ուղիները
 |armenpress.am|

Փաշինյանը, Ֆոն դեր Լայենն ու Բլինքենը կքննարկեն Հայաստանի զարգացմանը միտված եռակողմ համագործակցության ուղիները |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։  Հարց. Պարոն Գրիգորյան, 2023 թվականի հոկտեմբերի 5-ի Գրանադայի Փաշինյան- Ֆոն դեր Լայեն համատեղ հայտարարության մեջ նշված էր, որ նախագահ Ֆոն դեր Լայենը վարչապետ Փաշինյանին տեղեկացրել է Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին: Արդյո՞ք կա այդ միջոցառման կազմակերպման մասով որևէ առաջընթաց: Պատասխան. Ոչ միայն առաջընթաց կա, այլ նաև միջոցառման օրն է նշանակված: Սույն թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել նախագահ Ֆոն դեր Լայեն-վարչապետ Փաշինյան-պետքարտուղար Բլինքեն համատեղ հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը: Միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը: Մոտակա շրջանում միջոցառման մասին ավելի մանրամասն խոսելու հնարավորություն կլինի:   2023 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը  Գրանադայում հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ: Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել էր Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։
10:46 - 21 մարտի, 2024
Ամերիկյան կողմն անդրադարձել է սահմանագծմանը ոչ ասելու դեպքում հնարավոր պատերազմի մասին Փաշինյանի հայտարարությանը

Ամերիկյան կողմն անդրադարձել է սահմանագծմանը ոչ ասելու դեպքում հնարավոր պատերազմի մասին Փաշինյանի հայտարարությանը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հայ-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցող գործընթացին։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով լրագրողի հարցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություն վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչների հետ հանդիպմանը ասել էր, որ եթե հայկական կողմն ասի, որ համաձայն չէ սահմանազատմանը, մեկ շաբաթից պատերազմ կսկսվի․ «Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում»։ Վենդանտ Պատելը հայտնել է, որ միայն պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չէ, որ կենտրոնացած է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման խնդրի վրա։ «Սա մի հարց է, որին մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել։ Սա այն է, ինչի վրա ոչ միայն պետքարտուղարը, այլ նաև պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը (ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայեն), ինչպես նաև ավագ համակարգող Բոնոն (ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնո) շարունակում են կենտրոնանալ՝ փոխգործակցելով համապատասխան կողմերի հետ»,- ասել է նա:
09:31 - 20 մարտի, 2024
ԱՄՆ կշարունակի աշխատել՝ հիմնվելով այն իրողության վրա, որ Պուտինը ՌԴ նախագահն է․ Սպիտակ տուն

 |factor.am|

ԱՄՆ կշարունակի աշխատել՝ հիմնվելով այն իրողության վրա, որ Պուտինը ՌԴ նախագահն է․ Սպիտակ տուն |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ճեպազրույցում խոսել է ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակի մասին։ Պատասխանելով հարցին՝ կա՞ արձագանք Պուտինի հաղթանակին, որը նախագահ է լինելու մինչև 2030 թվականը, Սալիվանն ասել է, որ  նախ՝ ընտրությունների ելքում անկանխատեսելի ոչինչ չկար, քանի որ Պուտինը փակել է քաղաքական տարածքը և իր քաղաքական հակառակորդներին։ «Նրա քաղաքական հակառակորդներից ոմանք ողբերգական կերպով մահացան։ Այնպես որ, այս ընտրություններում ազատ կամ արդար ոչինչ չկար, և դրանց ելքը կանխորոշված ​​էր։ Երկրորդ՝ իրականությունն այն է, որ Պուտինը Ռուսաստանի նախագահն է։ Մենք ստիպված ենք եղել այդ իրականության հետ առնչվել Ուկրաինայի պատերազմի ամբողջ ընթացքում, Ռուսաստանի մյուս ագրեսիայի ընթացքում, ԱՄՆ ազգային շահերին հակասող այլ քայլերի ընթացքում, որոնք մենք տեսել ենք այս նախագահից և նրա ղեկավարությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից։ Եվ մենք շարունակելու ենք գործ ունենալ այդ իրականության հետ»,- ասել է Սալիվանը։ Նա ընդգծել է՝ այդ իրողությունը չի հերքում այն ​​փաստը, որ այս ընտրությունները չեն համապատասխանել ազատության կամ արդարության որևէ չափանիշի։ Հավելենք, որ  ըստ ՌԴ ԿԸՀ տվյալների՝ Պուտինն ընտրություններում ստացել է ձայների 87,28 տոկոսը։
13:20 - 19 մարտի, 2024