Բալթիմորի կամրջի փլուզումից հետո անհետ կորած 6 անձինք մահացած են համարվում
 |armenpress.am|
11:05 - 27 մարտի, 2024

Բալթիմորի կամրջի փլուզումից հետո անհետ կորած 6 անձինք մահացած են համարվում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Բալթիմոր քաղաքի կամրջի փլուզումից հետո 6 մարդ կարող է զոհված լինել։ Նրանք վերանորոգման աշխատանքներ էին կատարում, երբ բեռնանավը հարվածել էր կամրջին։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Անհետ կորած 6 անձանց մի մասը Մեքսիկայից և Գվատեմալայից են։ Ըստ տեղի իշխանությունների՝ կամրջի վրա բախման պահին աշխատում էր 8 մարդ։ Նրանցից երկուսին փրկել են։

Բախումից 18 ժամ անց, երբ արդեն չկար հավանականություն, որ 6 անհետ կորածներին ողջ կգտնեն, որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են։ Մարտի 27-ին՝ լուսաբացից հետո, որոնողական աշխատանքները կշարունակվեն՝ նրանց մարմինները գտնելու համար։

2,57 կմ ձգվող «Ֆրենսիս Սկոթ Քի» կամուրջը փլուզվել էր մարտի 26-ի գիշերը, երբ դրան հարվածել էր Սինգապուրի դրոշի տակ նավարկող «Դալի» բեռնանավը։

Մերիլենդի նահանգապետ Ուես Մուրը հայտարարել է, որ բախումից առաջ նավի անձնակազմն իշխանություններին ահազանգի միջոցով նախազգուշացում է ուղարկել, ինչը թույլ է տվել կանգնեցնել կամրջով երթևեկությունը նախքան  հարվածը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել