Մարտի 1

Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններ, զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի կենտրոնում: Իրադարձությունների հետեւանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) եւ վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով: Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հիմնեցին շուրջրյա ճամբար եւ սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները եւ պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լ.Տեր-Պետրոսյանը: Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչեւ օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց: Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում: Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լեւոն Տեր Պետրոսյանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին:

Քոչարյանի գործով մեղադրող կողմը առարկություն ներկայացրեց պաշտպանների 3 միջնորդությունների դեմ |armenpress.am|

Քոչարյանի գործով մեղադրող կողմը առարկություն ներկայացրեց պաշտպանների 3 միջնորդությունների դեմ |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում մեղադրող կողմը դատարանից խնդրեց մերժել փաստաբանական խմբի կողմից ներկայացված՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ 3 միջնորդությունները՝ կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ չի վերացել գործի քննությանը խոչընդոտելու և  թաքնվելու ռիսկը։ «Դատավարական առումով դեռ ոչինչ տեղի չի ունեցել, գործով որևէ դատավարական գործողություն չի իրականացվել, որևէ անձ դատարանում չի հարցաքննվել, քննությանը խոչընդոտելուն որևէ ռիսկ չի նվազել»,- ասաց Պետրոսյանը։ Անդրադառնալով համաճարակային իրավիճակով Քոչարյանին ազատ արձակելու հիմքերին՝ դատախազը նշեց, որ  միջազգային կառույցների կողմից հրապարակված սկզբունքներում չկա որևէ մատնանշում, որ պետությունները պարտավոր են ռիսկային խմբում գտնվող անձանց, համավարակով պայմանավորված, առանց հիմքերին անդրադառնալու ազատ արձակել և կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառել։ Պետրոսյանը գտնում է, որ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունները խափանման միջոցը փոխելու վերաբերյալ անհիմն են և դրանք ենթակա են մերժման։
16:31 - 08 մայիսի, 2020
Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը․պաշտպանները 3 միջնորդություն կներկայացնեն |armenpress.am|

Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը․պաշտպանները 3 միջնորդություն կներկայացնեն |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մայիսի 8-ին դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Քոչարյանի փաստաբանական թիմը կներկայացնի  Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբեյալ 3 միջնորդություն՝ կալանավորումն ընդհանրապես վերացնելու,գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու։ Նիստին ներկա է Ռոբերտ Քոչարյանը, ով մինչ այս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում էր: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկը Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի անունից է:
13:46 - 08 մայիսի, 2020
Դատավոր Կարեն Ֆարխոյանը վարույթ է ընդունել Արմեն Թավադյանի եւ Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը |armtimes.com|

Դատավոր Կարեն Ֆարխոյանը վարույթ է ընդունել Արմեն Թավադյանի եւ Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանը ստացել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի եւ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը: Այս մասին հարցին ի պատասխան տեղեկացրին դատավորի աշխատակազմից: Քրեական գործը ընդունվել է վարույթ, դատական նիստ դեռեւս նշանակված չէ: Ապրիլի 15-ին Երեւան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, որին ի սկզբանե մակագրված էր այդ գործը, որոշել էր այն փոխանցել դատավոր Կարեն Ֆարխոյանին, քանի որ նրա վարույթում է գտնվում Արմեն Թավադյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ: Այդ գործով Արմեն Թավադյանը մեղադրվում է որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանության համար: Թավադյանի ու Մկրտչյանի վերաբերյալ գործը առնչվում է Մարտի 1-ի գործին:  Մանրամասները՝ armtimes.com-ում
14:21 - 04 մայիսի, 2020
Ծեծել են Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, վերջինիս ծնողներին ու քրոջը |a1plus.am|

Ծեծել են Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, վերջինիս ծնողներին ու քրոջը |a1plus.am|

a1plus.am: Երեկ գիշեր ժամը՝ 22։ 30- 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։ «Ա1+»-ի հետ զրույցում Սեդա Սաֆարյանն ասաց, որ բռնություն գործադրողները եղել են մի խումբ (5-6 հոգի) անհավասարակշիռ մարդիկ։ Ըստ տիկին Սաֆարյանի՝ նրանք գիշերը բարձրաձայն հայհոյել են, փեսան էլ դուրս է եկել և փորձել պարզաբանում ստանալ, թե ինչու են հայհոյում և մարդկանց անդորրը խանգարում։ «Փեսայիս խփել են առանց պատճառաբանության, ու էդպես վրա են տվել։ Ուզում եմ հասկանալ, եթե միայն փեսայիս հետ էր խնդիրը, ինչո՞ւ էին նաև կանանց ծեծում։ Էսքան խուլիգանության դեպք էինք տեսել, սենց բան չէի տեսել։ Ուղղակի ապշած եմ»,- ասաց Սեդա Սաֆարյանը, և հավելեց, որ ծեծողները բակից մի փոքր էլ հեռացել են, նոր ծեծել, որ չնկարահանվեն։ Այնուհետև կանայք փորձել են միջամտել, սակայն իրավիճակն ավելի է սրվել։ Սեդա Սաֆարյանի խոսքով՝ նույնիսկ հարևաններն են միջամտել, սակայն նրանց նույնպես խփել են, թե ինչու են միջամտում։ Տիկին Սաֆարյանի խոսքով՝ միջադեպին մասնակից ոստիկանության նախկին աշխատակցի կինը զանգել է ոստիկանություն, սակայն ամուսինը հետ է զանգել և տեղեկացրել, որ ամեն ինչ հանդարտվել է, կարիք չկա ժամանել դեպքի վայր։ «Ոստիկանների ասելով՝ իրենց ապակողմնորոշել են, դրա համար իրենք թեև դեպքի վայր գալու մտադրություն են ունեցել, բայց չեն եկել և հետ են գնացել։ Ասացին՝ մենք կարող էինք բռնել ծեծողներին, եթե ոստիկանության նախկին աշխատողը մեզ չապակողմնորոշեր»,- պատմեց Սեդա Սաֆարյանը։ Գիշերվա մինչև ժամը 03։00-ը տիկին Սաֆարյանն ու հարազատները Ոստիկանության Շահումյանի բաժնում են եղել։ Ըստ տիկին Սաֆարյանի՝ այդ ընթացքում էլ ծեծողներին չէին հայտնաբերել և նույնիսկ ինքնությունը չէին ճշտել։ Սեդա Սաֆարյանի խոսքով՝ հարազատները դեռ բուժզզննում չեն անցել։ «Երեխուս գլուխը ցավում է, ասում է՝ ընկած վիճակում քացով խփել են, ձեռքերով գլուխը պահել է։ Աղջկաս տալի ականջին բռունցքով հարվածել են, քացով ծնոտին են խփել»,- ասաց նա։ Սեդա Սաֆարյանը քիչ անց պատրաստվում է կրկին ներկայանալ ոստիկանություն, պարզել, թե ինչ ընթացքում է գործը։
14:33 - 25 ապրիլի, 2020
Քոչարյանի պաշտպանը գործը քննող դատավորի հարցով դիմել է առաջին ատյանի դատարանի աշխատակազմին |armenpress.am|

Քոչարյանի պաշտպանը գործը քննող դատավորի հարցով դիմել է առաջին ատյանի դատարանի աշխատակազմին |armenpress.am|

armenpress.am: Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հերթական դիմումն է ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանին՝ դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի փաստաբանական խումբը։ Փաստաբանն ընդգծել է, որ նախորդ դիմումներում բարձրացված հարցերն ուղղված են եղել հենց իրեն՝ պարոն Ասլանյանին, և ոչ թե դատավոր Աննա Դանիբեկյանին։ «Խնդրում եմ, ի վերջո, պատասխանել վերը նշված հարցերին, եթե, իհարկե, մտահոգոթյուն չունեք, որ Ձեր կողմից ներկայացվող պատասխանները կարող են օգտագործվել  Ձեր դեմ քրեական վարույթի շրջանակներում», - իր դիմումի մեջ նշել է Խուդոյանը։ Նախորդ երեք դիմումներում փաստաբանը խնդրել է հայտնել, թե ե՞րբ է ստացվել դատավորի՝ մինչև ապրիլի 16-ը անաշխատունակության վիճակում գտնվելու մասին տեղեկությունը, արդյո՞ք դատարանի աշխատակազմի ներկայացուցիչը փորձել է ճշտել՝ Դանիբեկյանը համաձա՞յն է, որ իր բացակայության հիմքերը ներկայացվեն Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին և արդյոք իրականությանը համապատասխանում է համացանցում հայտնված այն տեղեկությունը, որ դատավոր Դանիբեկյանի բացակայության պատճառը քթի վիրահատությունն է:
22:20 - 23 ապրիլի, 2020
Երեւան քաղաքի դատարանից պատասխանել են Քոչարյանի պաշտպանին. վերջինս եւս մեկ դիմում կներկայացնի |armtimes.com|

Երեւան քաղաքի դատարանից պատասխանել են Քոչարյանի պաշտպանին. վերջինս եւս մեկ դիմում կներկայացնի |armtimes.com|

armtimes.com: Երեւան քաղաքի դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ալսանյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի երրորդ դիմումին: Այս մասին տեղեկացրեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ ստացել է շատ հետաքրքիր պատասխան. «Նշված է՝ տեղեկացվել եք, որ ամսի 17-ին Աննա Դանիբեկյանը վերադառնալու է, ձեր հարցերը կարող եք ուղղել իրեն. այդքանն է պատասխանը»,- ասաց Խուդոյանը: Իր երրորդ, հարցմամբ Հովհաննես Խուդոյանը հետաքրքրվել էր, թե կոնկրետ որ օրը եւ ինչ եղանակով է դատարանին հայտնի դարձել, որ Աննա Դանիբեկյանը ժամանակավոր անաշխատունակության վիճակում է գտնվելու մինչեւ ապրիլի 16-ը, արդյոք փորձ կատարել են՝ ճշտելու՝ Դանիբեկյանը համաձայն է, որ իր բացակայության հիմքերը (առողջական վիճակը, հիմնավորող փաստաթղթերը) ներկայացվեն պաշտպաններին, եթե հրաժարվել է, ապա ինչ պատճառաբանությամբ: Անդրադառնալով համացանցում տարածված այն տեղեկությանը, թե դատավորի բացակայության պատճառը քթի վիրահատությունն է, Հովհաննես Խուդոյանը խնդրել էր նշել՝ որքանով է դա համապատասխանում իրականությանը: Զրույցում Հովհաննես Խուդոյանն ասաց, որ առաջիկայում 4-րդ դիմումը կուղարկի Երեւան քաղաքի դատարան։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:18 - 22 ապրիլի, 2020
Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվի. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազին |pastinfo.am|

Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվի. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազին |pastinfo.am|

pastinfo.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, մերժել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշման դեմ Դատախազության բողոքը: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը: ՀՔԾ-ն Վահագն Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հայտնել է դեռեւս 2018 թվականի հոկտեմբերին ու նրա նկատմամբ հայտարարել հետախուզում: Անցած 1,5 տարիների ընթացքում երկու անգամ փոփոխվել է Վ.Հարությունյանին մեղսագրվող մեղադրանքը ու մի քանի անգամ միջնորդություն ներկայացվել դատարան որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել է: Ըստ ՀՔԾ-ի՝ Վ.Հարությունյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Վահագն Հարությունյանը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով ապօրինի եւ պատրաստակամություն հայտնել ընդհատել Ռուսաստանում իր բուժումն ու վերադառնալ Հայաստան, եթե Հայաստանի իրավապահները վերացնեին հետախուզումը, սակայն հետախուզումը չի վերացվել, թեեւ չկա նաեւ ընտրված խափանման միջոց։
16:18 - 17 ապրիլի, 2020
Կառավարությունն անդրադարձել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու` Վեհափառի հայտարարությանը |azatutyun.am|

Կառավարությունն անդրադարձել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու` Վեհափառի հայտարարությանը |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը պատասխանել է «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հայտարարությունը, ըստ որի՝ նա կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը: «Նախ հիշեցնենք, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մինչ այս եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն` Մարտի 1-ի գործով անցնող, տարբեր հանցանքների, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն և փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանի անձնական երաշխավորը։ Մայրապետյանը 2019-ի հունվարից բուժման պատրվակով մեկնել է երկրից և չնայած քննչական մարմնի պահանջին և ի հեճուկս Տեր Վահրամ քահանա Մելիքյանի երաշխավորությանը, չի վերադարձել Հայաստան։ ՀՀ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ, միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ Մայր Այթոռը կվերագնահատի Մայրապետյանի երաշխավորության պատմությունը և դրա հետևանքով առաջացած վիճակը»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը: «NEWS.am» կայքն այսօր հրապարակել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի դիրքորոշումը, որում մասնավորապես ասված է. «Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:
22:32 - 14 ապրիլի, 2020
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ՄԻՊ-ին և ԲԴԽ-ին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ՄԻՊ-ին և ԲԴԽ-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին։ Պաշտպանի և ԲԴԽ աշխատակազմերից տեղեկացրել են, որ իր դիմումներն ստացվել են և մուտք են արվել համապատասխան բաժիններ։ Երկու գրություններն էլ վերաբերում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված՝ Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը քննելու շուրջ ստեղծված իրավիճակին։ ՄԻՊ-ին ուղղված դիմումի մեջ Վարդևանյանը նշել է, որ ներկայացված միջնորդության շուրջ ստեղծված վիճակը Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման հերթական դրսևորումն է, և անհրաժեշտ է դրա հետ կապված անհապաղ գործողություններ ձեռնարկել։ ԲԴԽ-ին ուղղված դիմումի մեջ Արամ Վարդևանյանն աևրձանագրել է ստեղծված իրավիճակի համակարգային խնդիրը։ Այսօր պաշտպանը ևս մեկ անգամ կապ է հաստատել դատարանի աշխատակազմի հետ, որտեղ նրան կրկին պատասխանել են, որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է և այլ տեղեկության չեն տիրապետում։ Նշենք, որ երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվեց  Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի մակագրելը՝ պատճառաբանելով, որ սույն քրեական գործը գտնվում է Ա․ Դանիբեկյանի վարույթում և միջնորդությունը գտնվում է բացառապես իր լիազորությունների շրջանակում։ Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետներ՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
18:36 - 24 մարտի, 2020
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները խնդրել են անձնական երաշխավության միջոցի քննությունը մակագրել այլ դատավորի |aysor.am|

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները խնդրել են անձնական երաշխավության միջոցի քննությունը մակագրել այլ դատավորի |aysor.am|

aysor.am: Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ խնդրելով Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի։ Պաշտպանի դիմումի պատասխանը հայտնի կլինի երկուշաբթի՝ մարտի 23-ին։ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը, որը նշանակված էր մարտի 17-ին, չի կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Դանիբեկյանը վիրահատություն է տարել։ Մարտի 17-ին Փաստաբանական թիմը պատրաստվում էր ներկայացնել Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
17:13 - 21 մարտի, 2020