ԱՀ Պաշտպանության բանակ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պետական ռազմական կառույց է Արցախի Հանրապետությունում, որի սահմանադրական նպատակն է Արցախի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը գործում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի աջակցությամբ եւ սերտ համագործակցությամբ։

Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր․ ԱՀ ՊԲ

Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր․ ԱՀ ՊԲ

Տարբեր լրատվամիջոցներով շարունակում են հակասական տեղեկություններ տարածվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ կորած հայ զինծառայողների մասին: Մասնավորապես` շրջանառվում է ընդհուպ մինչև 171 հայ զինծառայողի մասին տեղեկատվություն, ինչը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ԱՀ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված ուղղությունում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր: Միջադեպի առաջին իսկ ժամերից, ռուս խաղաղապահների աջակցությամբ, տարվում են անհետաձգելի աշխատանքներ մեր զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ: Հավելենք, որ խնդիրը տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով Արցախի Հանրապետություն է մեկնել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։Հանրությանը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի իրականացվող քայլերի և դրանց արդյունքների վերաբերյալ»։
22:26 - 16 դեկտեմբերի, 2020
Հայաստանում չկա մեկը, որին չենք դիմել, միայն Օնիկ Գասպարյանն է մնացել, տեսնենք ինքը կարո՞ղ է մեզ ընդունել ու մեր հարցին լուծում տալ. անհետ կորած զինծառայողի մայր |tert.am|

Հայաստանում չկա մեկը, որին չենք դիմել, միայն Օնիկ Գասպարյանն է մնացել, տեսնենք ինքը կարո՞ղ է մեզ ընդունել ու մեր հարցին լուծում տալ. անհետ կորած զինծառայողի մայր |tert.am|

tert.am: Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները կրկին Էջմիածնի զորամասի դիմաց են հավաքվել: Նրանք նշում են, որ ցանկանում են հանդիպել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ:«Ամբողջ Հայաստանում և՛ անհատների, և՛ պետական մարմինների դիմել ենք, չկա մեկը Հայաստանում, որ չենք դիմել, միայն Օնիկ Գասպարյանն է մնացել, տեսնենք ինքը կարո՞ղ է մեզ ընդունել ու մեր հարցին լուծում տալ, եթե ինքն էլ չկարողանա մեզ բան ասել, չգիտենք ում դիմել: Արդեն 55 օր նույն խնդրանքն ու պահանջարկն է՝ տեղեկություն տրամադրել մեր երեխաների մասին»,– ասաց Անահիտ Ադոյանը, ով անհետ կորած զինծառայողի մայր է:Անահիտ Ադոյանը նշեց, որ Էջմիածնի զորամասից մոբիլիզացիոն ուժերում ծառայած մեկ զինծառայող վերադարձել է։«Այս զորամասում 17-ը «մոբեր» են, 17-ը քիմիկոսներ են, 6-ը հետախուզությունն է, մի հոգի էլ ավտոբուսի վարորդն է, ընդհանուր 41 հոգի են, երեկ մեկ հոգի վերադարձել է, պետք է պայքարենք մյուս 40-ի համար: Մենք պայքարում ենք Էջմիածնի քիմիկների համար, 40 հոգու համար, բայց Հայաստանում շատ-շատ են»։ Շարունակությունը՝ tert.am-ում
12:17 - 15 դեկտեմբերի, 2020
Զոհված զինծառայողների փաստաթղթերի հավաքագրման գործընթացն Արցախում իրականացվում է ՊԲ շենքում

Զոհված զինծառայողների փաստաթղթերի հավաքագրման գործընթացն Արցախում իրականացվում է ՊԲ շենքում

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի (Հազար պլյուս) շահառու դառնալու համար զոհված զինծառայողների փաստաթղթերի հավաքագրման գործընթացն Արցախում իրականացվում է  Պաշտպանության Բանակի շենքում (սոցպաշտպանության բաժին)՝ Տիգրան Մեծ 13 հասցեում։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը: «Հայաստանի Հանրապետությունում փաստաթղթերի հավաքագրումն իրականացվում է մարզերում՝ մարզպետարանների կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմերի միջոցով (թաղապետարաններ)։ Միևնույն ժամանակ եթե ցանկանում եք ինքնուրույն հավաքագրել փաստաթղթերը, ապա կարող եք ծանոթանալ հատուցումների տրամադրման կարգին և դիմել համապատասխան մարմիններին: Տեղեկացնում ենք, որ չկա որևէ ժամկետ հատուցման դիմում ներկայացնելու համար: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 047 94 15 04»,-ասված է հայտարարության մեջ։
20:00 - 12 դեկտեմբերի, 2020
Փոխգնդապետ Վազգեն Նիկողոսյանը հյուսիս-արևելյան կարևոր բարձունքում հետ է մղել թշնամու հարյուր հոգանոց խմբի գրոհները

Փոխգնդապետ Վազգեն Նիկողոսյանը հյուսիս-արևելյան կարևոր բարձունքում հետ է մղել թշնամու հարյուր հոգանոց խմբի գրոհները

Ճանաչենք մեր հերոսներին: Պաշտպանության բանակը շարունակում է երկայացնել պատերազմի ժամանակ սխրանքներ գործած զինծառայողներին: «Փոխգնդապետ Արտակ Վահրամի Կարապետյանը հմտորեն և արդյունավետ կերպով ղեկավարել է ենթականերին, կառավարել մարտը, ապահովել վիրավորների ժամանակին դուրս բերումը, ստորաբաժանման համալրումը պահեստազորայիններով, անձամբ մասնակցել թշնամու առաջխաղացումը կասեցնելու համար մղված մարտերին: Անձնական արիություն է ցուցաբերել փոխգնդապետ Վազգեն Ժիրիկի Նիկողոսյանը՝ հյուսիս-արևելյան հատվածում գտնվող կարևոր բարձունքում, թշնամու հարյուր հոգանոց խմբի գրոհները հետ մղելու ժամանակ՝ խոցելով հակառակորդի մեծաթիվ կենդանի ուժ: Հյուսիս-արևելյան Ճակատային գծում, թշնամական ուժերի ջախջախմանը նպաստել, և մեր դիրքերի մատույցները անառիկ է պահել կապիտան Սարգիս Վաչագանի Ջիլավյանը: Սերժանտ Էդգար Սուրենի Եղիազարյանը հարավային ճակատում մասնակցել է մեր ուժերի կազմակերպած հակագրոհին՝ յուրային հրամանատարական դիտակետի վրա տեղադրելով մեր դրոշը և կորուստներ պատճառել հակառակորդին: Թշնամական հրետակոծության պայմաններում ծառայողական պարտականությունները և մարտական առաջադրանքները բարձր մակարդակով ու բարեխղճորեն են կատարել պահեստազորային Գարի Էդուարդի Հովսեփյանը, կապիտան Էմմա Արամայիսի Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրայիններ Նորայր Վլադիմիրի Գրիգորյանը, Արսեն Ստեփանի Պետրոսյանը, ավագ սերժանտ-պայմանագրային Արտաշես Վալերիի Ավանեսյանը: Փառք մեր բոլոր հերոսներին»,-ասված է ՊԲ հաղորդագրությունոմ:
14:15 - 12 դեկտեմբերի, 2020
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները․ Ալեքսանյան Արման Վազգենի,  ծնվ. 2001թ. Շահբարյան Տիգրան Տոնականի, ծնվ. 2001թ. Ամիրջանյան Հարություն Սուրիկի, ծնվ. 1983թ. Պահեստազորային Նիկողոսյան Արմեն Յուրիկի, ծնվ. 1988թ. Սեդրակյան Պարգև Կարենի, ծնվ. 2001թ. Կարապետյան Արգիշտի Մասիսի, ծնվ. 1989թ. Պահեստազորային Ջանոյան Կարեն Մարգարի, ծնվ. 1978թ. Սուլեյմանյան Սասուն Վլադիմիրի, ծնվ. 1981թ. Պահեստազորային Պետրոսյան Սերժիկ Էդիկի, ծնվ. 1970թ. Սարգսյան Գոռ Մանուկի, ծնվ. 1999թ. Խաչատրյան Գոռ Սամվելի, ծնվ. 1998թ. Ելինյան Արամ Վարդանի, ծնվ. 2001թ. Մարգարյան Անդրանիկ Արտակի, ծնվ. 2001թ. Գևորգյան Ազատ Արաիկի, ծնվ. 2000թ. Մանթաշյան Լևոն Կարենի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Ղազարյան Արման Վարդանի, ծնվ. 1981թ. Պահեստազորային Գալստյան Մանվել Գալինայի, ծնվ. 1964թ. Կամավորական Խառատյան Ալբերտ Արմենի, ծնվ. 1995թ. Նահապետյան Արսեն Հովհաննեսի, ծնվ. 2001թ. Եղոյան Ռազմիկ Հրաչի, ծնվ. 1987թ. Աբրահամյան Նարեկ Աշոտի, ծնվ. 1987թ. Պահեստազորային Դավթյան Մելքոն Գագիկի, ծնվ. 1997թ. Պահեստազորային Գրիգորյան Շահեն Նվերի, ծնվ. 1991թ. Պահեստազորային Նաջարյան Կարեն Ադիբեկի, ծնվ. 1974թ. Հարությունյան Աշոտ Հենրիկի, ծնվ. 1977թ. Ավետիսյան Ավագ Պարույրի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Վարդանյան Գրիշա Տիգրանի, ծնվ. 1997թ. Սիմոնյան Գոգա Սամվելի, ծնվ. 2001թ. Չատինյան Լևոն Վահեի, ծնվ. 2000թ. Մելիքյան Վազգեն Սարգսի, ծնվ. 2002թ. Հովհաննիսյան Դավիթ Համլետի, ծնվ. 2001թ. Միրզոյան Կարեն Արթուրի, ծնվ. 2000թ. Բադալյան Նարեկ Արմանի, ծնվ. 2001թ. Չիլինգարյան Հրանտ Մերուժանի, ծնվ. 2001թ. Փորքաշյան Սոս Արարատի, ծնվ. 2001թ. Ղազարյան Սամո Կարենի, ծնվ. 2000թ. [ՊԲ]
12:33 - 12 դեկտեմբերի, 2020
Երեկ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ․ 3 պահեստազորային է վիրավորվել․ ՊԲ

Երեկ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ․ 3 պահեստազորային է վիրավորվել․ ՊԲ

Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում: Իրականությունն այն է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»:
11:16 - 12 դեկտեմբերի, 2020
Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել

Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել

Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելիս մարտավարամասնագիտական բարձր ունակություններ են դրսևորել հրետանավորներ մայոր Դավիթ Մանվելի Մկրտումյանը, մայոր Գևորգ Վարոսի Սիմոնյանը, լեյտենանտ Արմեն Աշոտի Հարությունյանը, կապիտան Նարեկ Հովսեփի Հովսեփյանը, ավագ լեյտենանտ Գրիգոր Խաչատուրի Կարապետյանը, սերժանտ-պայմանագրայիններ Նորայր Ռադիկի Հայրապետյանը, Մուրադ Համիկի Աղայանը, շարքային Դավիթ Տիգրանի Դավթյանը:Կրտսեր սերժանտ Վահե Արթուրի Եզիկյանը հարավային ուղղությամբ ջոկի կազմով ետ է մղել թշնամու ներթափանցող ուժերին և պատճառել վերջինիս մեծաթիվ կորուստներ:Ավագ լեյտենանտ Վարդգես Վահագնի Մինասյանը հմտորեն ղեկավարել է վաշտը և ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժ:Կրտսեր սերժանտ Հակոբ Արկադյայի Աբրահամյանը ռազմավարական բարձունքներից մեկում արիաբար մասնակցել է թշնամական ուժերը ետ շպրտելու գործողությանը, կրակագծից դուրս բերել զոհերին ու վիրավորներին:Շարքային, գնդացրորդ Հայկ Դավթի Աբելյանը մարտական բարդ իրավիճակում իր վրա է վերցրել հրամանատարությունը և, մարտական դիրքի վրա հակառակորդի գրոհի ժամանակ ղեկավարելով անձնակազմին, ետ է մղել թշնամական ուժերին:Մարտական դիրքերից մեկում թշնամական բազմաթիվ գրոհները հետ մղելու, կարևոր բարձունքներ պաշտպանելու ժամանակ աչքի են ընկել և թշնամուն զգալի կորուստներ պատճառել մայոր Վիկտոր Իմիրի Պապոյանը, կապիտան Ստյոպա Միշայի Ավագյանը, կապիտան Տիգրան Արտեմի Վանյանը, լեյտենանտ Բաբկեն Արթուրի Մխոյանը, կապիտան Ասպետ Մինասի Հակոբյանը, շարքային Գրիգորի Հովիկի Պետրոսյանը:Փառք մեր հերոսներին:
17:54 - 10 դեկտեմբերի, 2020
Արցախի Պաշտպանության բանակը ներկայացրել է պատերազմի հերոսական դրվագներ

Արցախի Պաշտպանության բանակը ներկայացրել է պատերազմի հերոսական դրվագներ

Արցախի Պաշտպանության բանակը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայ զինվորների ցուցաբերած հերոսության դրվագներ։ Հաղորդագրության մեջ նշված է. «Շարքայիններ Դավիթ Գուրգենի Ալեքսանյանն ու Համլետ Արտյոմի Գրիգորյանը հարավային ճակատային գծում ոչնչացրել են հակառակորդի երկու դիտակետ: Նույն հատվածում թշնամական ակտիվ կրակակետ են ոչնչացրել կապիտան Արսեն Բորիսի Ահանյանը, կրտսեր սերժանտ Սերգեյ Սերյոժայի Հայրապետյանը, շարքայիններ Արման Ռուբենի Եգանյանն ու Հայկ Անդրանիկի Սանթոյանը: Լեյտենանտ Նարեկ Ալիկի Ղազարյանը մարտական գործողությունների ընթացքում դրսևորել է խիզախություն, ոչնչացրել թշնամու երկու տանկ, մեկ զրահատեխնիկա և կենդանի ուժ: Հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված կարևոր բարձունքներից մեկում, հակառակորդի բազմաթիվ գրոհները կասեցնելիս աչքի են ընկել և անձնական արիություն ցուցաբերել շարքայիններ Արգիշտի Արայի Անդրեասյանը, Ռուդիկ Սամվելի Սարուխանովը, Գագիկ Արթուրի Շախյանը, Արամայիս Աշոտի Գալստյանը: Կրտսեր սերժանտ Կարեն Գագարինի Աբրահամյանը ոչնչացրել է մեծ քանակությամբ մարդկային ուժ և մարտի դաշտից, թշնամական հրետակոծության տակ, տարհանել չորս վիրավոր մարտընկերների: Լեյտենանտ Գրիշա Աղաբեկի Հարությունյանը հմտորեն ղեկավարել է դասակի գործողությունները, ոչնչացրել հակառակորդի մեկ տանկ և քառասուն զինվորական: Ջոկի անձնակազմին հմտորեն ղեկավարել և արդյունավետ գործողություններով աչքի է ընկել սերժանտ Արտյոմ Արմենի Ղազարյանը: Բուժսպասարկման աշխատանքները կազմակերպելիս և վիրավորներին որակավորված բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում աչքի են ընկել բուժծառայության փոխգնդապետներ Զորի Սմբատի Սաղյանն ու Գարրի Գուրգենի Մարտիրոսյանը: Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելու ընթացքում հրամանատարական որակներով ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ աչքի են ընկել փոխգնդապետ Գարիկ Հակոբի Հակոբյանն ու մայոր Նժդեհ Անաստասի Անդրեասյանը: Փառք մեր հերոսներին»:  
19:43 - 09 դեկտեմբերի, 2020
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հերոսական դրվագներ 2020 թ․ Արցախյան պատերազմի օրերից

Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հերոսական դրվագներ 2020 թ․ Արցախյան պատերազմի օրերից

Արցախի ՊԲ-ն շարունակում է ներկայացնել հերոսական դրվագներ 2020 թվականի Արցախյան պատերազմի օրերից։ Մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Ալեքսան Հարությունի Սաղաթելյանը 120 մմ ականանետի կրակով ոչնչացրել է թշնամու 3 տանկ, այլ տեխնիկական միջոցներ, մարդկային ուժ: Շարքային Արմեն Վարդանի Գալոյանը, մարտական դիրքում կասեցրել է հակառակորդի գրոհը և չեզոք գոտուց դուրս բերել վիրավորներին: Ավագ լեյտենանտ Միքայել Շահենի Միքայելյանը ոչնչացրել է հակառակորդի 6 տանկ ու 4 հրամանատարական դիտակետ: Ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ընթացող մարտերում հմտորեն ղեկավարել և թշնամական կենդանի ուժեր են ոչնչացրել կապիտան Ներսես Վաչիկի Ներսիսյանը, կապիտան Ռաֆայել Աշոտի Ղազարյանը, լեյտենանտ Սերյոժա Ղարիբի Թադևոսյանը, սերժանտ Էդգար Վալերիկի Հարությունյանը:  Բուժակ, ենթասպա Գուրգեն Բենիկի Գրիգորյանը ցուցաբերել է արիություն, հակառակորդի կրակի տակից տարհանել զոհերին ու վիրավորներին: Խիզախությամբ ու արդյունավետ գործողություններով աչքի են ընկել կապիտան Հարութ Համբարձումի Դավթյանն ու կրտսեր սերժանտ Կարեն Արմենի Բաբայանը: Շեխերի մատույցներում անձնական արիությամբ աչքի է ընկել և թշնամուն կորուստներ պատճառել սերժանտ Խորեն Նորիկի Ասատրյանը: Պահեստազորային սերժանտ Արամ Հովհաննեսի Մարգարյանը հինգ անգամ ետ է մղել թշնամու գերազանցող ուժերի գրոհները:  Հակառակորդի հրետակոծության տակ բազմաթիվ վիրավորների առաջին բուժօգնություն է ցուցաբերել և տարհանել բուժծառայության կապիտան Անուշ Լազարի Միքայելյանը:
18:32 - 08 դեկտեմբերի, 2020