Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործող ղեկավար։ Ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին։ 1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող: 2004թ.-ից ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ 2004թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայստան» կուսակցությունը, որը 2007թ.-ին կայացած ընտրություններում ձեւավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012թ․-ին ԲՀԿ-ն ստացավ 37 մանդատ՝ կրկին գրավելով երկրորդ տեղը, 2017-ին 31 մանդատով՝ երկրորդ տեղում, 2018թ-ին 26 մանդատով՝ երկրորդ տեղում։ 

2020 թ․ հունիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին վերաբերող քրեական գործի հարուցման վերաբերյալ, ըստ որի պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

2020 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ համաձայնություն տվեց կալանավորելու միջնորդությանը։

ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցի վերաբերյալ կրկին նիստ է հրավիրել |armenpress.am|

ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցի վերաբերյալ կրկին նիստ է հրավիրել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի խորհուրդը կրկին նիստ է հրավիրել՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման մեջ լրացում կատարելու համար: Այս մասին տեղեկացավ խորհրդարանի պաշտոնական կայքից:  Օրակարգում է ՀՀ ԱԺ խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱԺԽՈ-065 որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցը:  Մասնավորապես նախատեսվում է՝  ՀՀ ԱԺ խորհրդի` 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱԺԽՈ-065 որոշման մեջ կատարել լրացում՝ որոշումը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով. «1.1 Սույն որոշումը կից դիմումով օրենքով սահմանված ժամկետում ուղարկել Սահմանադրական դատարան»: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:Նիստը մեկնարկում է ժամը 13:00-ին:
13:22 - 02 դեկտեմբերի, 2020
ՍԴ-ն ստացել է Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ՀՀ ԱԺ խորհրդի դիմումը

ՍԴ-ն ստացել է Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ՀՀ ԱԺ խորհրդի դիմումը

ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արձագանքելով լրագրողների ուղղած հարցերին, տեղեկացնում եմ, որ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով՝ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի դիմումը Սահմանադրական դատարանն ստացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժ. 18։27-ին։ Դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2020 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժ. 09։49-ին։ Ներկայումս ստուգվում է դիմումի և կից փաստաթղթերի համապատասխանությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին։ Որպես դիմումի փաստական հիմք նշվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 2020 թվականի հոկտեմբերի 26-ի եզրակացությունը և դրան կից փաստաթղթերը։ Դիմումի ընդունման, վարույթի և գործի քննության ընթացակարգերի պարզաբանմամբ Սահմանադրական դատարանը հանդես կգա առանձին հրապարակումով»։
16:16 - 26 նոյեմբերի, 2020
Հանրությունը ունի պատասխանը՝ Ծառուկյանը գործարա՞ր է, թե՞ պատգամավոր. Հարությունյանը ՍԴ-ից ակնկալում է հստակ ազդակ |armtimes.com|

Հանրությունը ունի պատասխանը՝ Ծառուկյանը գործարա՞ր է, թե՞ պատգամավոր. Հարությունյանը ՍԴ-ից ակնկալում է հստակ ազդակ |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշումը ԲՀԿ-ականները քաղաքական հետապնդում որակեցին: Ըստ նրանց՝ հիմնավորված չէր խորհրդի նիստում ներկայացված այն պնդումը, որ Ծառուկյանը, լինելով ԱԺ պատգամավոր, զբաղվում է առեւտրային գործունեությամբ: Նրանք ասում էին, որ իշխանությունները նպատակ ունեն կեղծ օրակարգով շեղել ուշադրությունը հետպատերազմյան Հայաստանում իրենց հրաժարականի պահանջից: Պնդում էին, որ այդ հարցը շարունակելու է մնալ իրենց օրակարգում: Խորհրդի անդամ, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղաքական հետապնդման վերաբերյալ կարծիքներին՝ հիշեցրեց, որ Ծառուկյանի պատգամավորական գործունեության անհամատեղելիության հարցով եզրակացությունը կայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Այս պահին այդ հանձնաժողովի 4 անդամները Կառավարության, ԲԴԽ-ի, «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներն են, իսկ հանձնաժողովից ստացվել է 4 ստորագրությամբ եզրակացություն: «Այսինքն այդ հանձնաժողովի 4 անդամներից միայն մեկն է Կառավարության ներկայացրած թեկնածուն, որը եւս ըստ օրենքի պետք է գործի անկախ: Բայց եթե նույնիսկ ենթադրենք՝ այդ մեկ թեկնածուն մեր քաղաքական ազդեցության տակ է, մյուս երեքն էլ հո մեր թեկնածուները չեն: Կառավարությունը կամ «Իմ քայլը» այդ հանձնաժողովում անդամ չունեն»,- ընդգծեց պատգամավորը: Ինչ վերաբերում է հետպատերազմական այս շրջանում հասարակության ուշադրությունը շեղելուն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Ծառուկյանի գործունեության վերաբերյալ վարույթը հարուցվել է դեռեւս հուլիսին, երբ երկրում ոչ պատերազմական դրություն էր:   - Տիկին Հարությունյան, ԱԺ խորհրդի նիստից հետո ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարեցին, որ դուք որեւէ փաստ չեք ներկայացրել Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին: Ինչպե՞ս կարձագանքեք: - Խնդիրն այն է, որ մեր եզրակացությունը վերաբերում էր պատգամավորական գործունեության անհամատեղելիության հետ կապված հարցին եւ ոչ թե ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն: Խոսքը վերաբերում է առեւտրային կազմակերպությունում այնպիսի լիազորություններ իրականացնելուն, ինչն արգելված է: Իրենք իրենց են մերկացնում, երբ որ շրջանառում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել տերմինը: Դա հանձնաժողովի եզրակացությունից բխող տերմին չէ: - Իսկ պատգամավորական գործունեության անհամատեղելիության վերաբերյալ ներկայացված հիմնավորումները բավարա՞ր եք համարում: - Հանձնաժողովը դեռեւս նախորդ շաբաթ էր հրապարակել այդ եզրակացությունը եւ հիմնավորումների տեսանկյունից հանրության դատին հանձնել: Այսինքն պարզ ու բաց ձեւով հարցերը դրված են հանրության, յուրաքանչյուր քաղաքացու առջեւ. արդյոք անձը, որ զբաղեցնում է պատգամավորի պաշտոն, ունի՞ այդ կարգավիճակը, կարո՞ղ է, թույլատրելի՞ է  իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կոնկրետ առեւտրային կազմակերպությունում կառավարում են ենթադրում. օրինակ՝ տնօրեն նշանակել, տնօրեն ազատել, ժողով հրավիրել, ժողով նախագահել, ստորագրել արձանագրության փաստաթղթերի տակ եւ այլն: Եվ էստեղ ամենակարեւոր հարցադրումը հետեւյալն է հանձնաժողովի կողմից. նման վարքագիծը պատգամավորի գործունեությանը անհամատեղելի է դիտարկվել, որովհետեւ պատգամավորի մանդատը անձին մեծ անձեռնմխելիությամբ է օժտել, որ ուրիշ այլ գործունեությամբ չզբաղվի եւ իրականացնի բացառապես հանրության շահի պաշտպանությունը: Մինչդեռ նման գործողությունները վկայում են, որ անձի ներգրավումը առեւտրային գործունեության մեջ զբաղեցրել է նրան ու տարել է նրա ժամանակի առավելագույն մասը:Նույն այս փաստերը հրապարակված են մեր եզրակացության մեջ: Եթե կարող են առարկել, թող առարկեն դրա ուղղությամբ: Նախորդ գումարման Ազգային ժողովի նիստերի առնվազն 83 տոկոսին պատգամավորը չի մասնակցել, էս գումարման նիստերի 60 տոկոսից բացակայել է, անձը որպես այդպիսին առեւտրային գործունեության մեջ առնվազն 10 անգամ իր բաժնեմասնակցությունը ավելացրել է: Եվ դրանք արդեն կոնկրետ առարկայական դրսեւորվել են նրանով, որ օրինակ պատգամավորական գործունեության ամենավերջին ժամանակահատվածում առնվազն 14 անգամ պատգամավորը հանդես է եկել այնպիսի գործառույթների իրականացմամբ, որոնք վերապահված են կառավարչի լիազորություններին: Հիմա սրանք փաստեր են: - ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ասում է՝ վերցրել եք դրվագ, թե Ծառուկյանը որեւէ ժողովի է մասնակցել եւ բացահայտված չէ՝ ինքը որպես ի՞նչ է մասնակցել։ - Սա շատ կարեւոր հարց է, ձեր եւ մյուս լրագրողների մասնակցությամբ պետք է հանրային հարցադրում բարձրացվի՝ մի անգամ էս մի ժողովին մասնակցեց, հաջորդ անգամ մյուս ժողովին մասնակցեց, արդյոք սա թույլատրելի՞ է, թե՞ ոչ: Առավել եւս, երբ անձի դիրքավորման տեսանկյունից հանրությունը իր համար հստակ պատասխան ունի՝ Գագիկ Ծառուկյանը գործարա՞ր է, թե՞ ԱԺ պատգամավոր, թե՞ երկուսը միասին: Հիմա սրանք են հարցերը: Հանձնաժողովի եզրակացության առնչությամբ գնահատականի ու դատողությունների մակարդակում անվստահության հարցեր բարձրացնել, կարող են, իհարկե, բայց փաստաթուղթը  հրապարակված է, փաստերը՝ հստակ շարադրված: - Եվ որոշումը կայացնելու է Սահմանադրական դատարանը... - Եվ որոշումը Սահմանադրական դատարանին է մնում: Հիմա էդտեղ հարցադրումը պատգամավորների համար հենց դա էր՝ հանդուրժելի՞ է նման վարքագիծը, եթե այո, հետագայում քաղաքական կոռուպցիայի զարգացման պատասխանատվությունը արդեն մնում է յուրաքանչյուր պատգամավորի ուսերին: Այստեղ արդեն հանրային դիսկուրսը պետք է այդ հարցին պատասխանի՝ նման դեպքերը, որոնք գեներացրել են քաղաքական կոռուպցիա, պիտի շարունակվե՞ն: Ամեն անգամ պիտի ասվի՝ մի հատ ոչինչ, երկրորդ անգամը ոչինչ, էս անգամը ներեցինք, ու դառնա արդեն շարունակվող վարքագի՞ծ, թե պիտի արդեն խիստ ու հստակ կեցվածքով սահմանվի արգելք: Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:57 - 25 նոյեմբերի, 2020
Արման Եղոյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու միջնորդությանը

 |armenpress.am|

Արման Եղոյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու միջնորդությանը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձել է ԱԺ խորհրդի նիստին ընդունված որոշմանը, որով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին միջնորդություն ներկայացվել Սահմանադրական դատարան։ «Հարցն ԱԺ խորհրդի առջև բարձրացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բաղկացած է 4 անդամից, որոնցից միայն մեկն է ներկայացվել «Իմ քայլը» խմբակցության կողմից, մյուսը ներկայացվել է «Լուսավոր Հայաստան»-ի կողմից, որը նաև նախագահում է հանձնաժողովը, երրորդը՝ ԲՀԿ-ի, չորրորդը՝ ԲԴԽ-ի կողմից։ Նույնիսկ տեսականորեն ենթադրենք՝ որևէ մեկը փորձել է քաղաքական գործընթաց սկսել, մինևույն է, մեծամասնություն չուներ այդ հանձնաժողովում որև քաղաքական ուժ»,- ընդգծել է Եղոյանը։
22:13 - 24 նոյեմբերի, 2020
Սա քաղաքական հաշվեհարդար է Նիկոլ Փաշինյանի կողմից, սա նրա մանրախնդիր քինախնդրությունն է. Ն. Զոհրաբյանը՝ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին
 |tert.am|

Սա քաղաքական հաշվեհարդար է Նիկոլ Փաշինյանի կողմից, սա նրա մանրախնդիր քինախնդրությունն է. Ն. Զոհրաբյանը՝ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին |tert.am|

tert.am: Այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովի այս խորհրդի նիստում, նույնիսկ սյուրռեալիզմ չէր, դա աբսուրդի վերջին գագաթն էր, որևէ հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվել է  ձեռնարկատիրական գործունեությամբ, չբերվեց: Այս մասին Ազգային ժողովի խորհրդի նիստից հետո, որտեղ որոշվում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով դիմել Սահմանադրական դատարան, լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ դա ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է: «Քաղաքական հաշվեհարդար է Նիկոլ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանի հանդեպ: Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնելուց հետո, ռազմագերիների հարցով զբաղվելու փոխարեն, մեր հայրենակիցների, որոնք հիմա, հենց այս պահին թուրք զինվորականների հետ են բանակցում, որ մի քանի ժամ ավելի մնան իրենց տներում, որ հասցնեն գույքը տեղափոխել, այդ խնդիրներով զբաղվելու փոխարեն զբաղվում է քինախնդրությամբ»,- ասաց նա: Պատգամավորը շեշտեց, որ իրավապահ համակարգի այն աշխատակիցներին, որոնք ամբողջ օրն ընկած ընդդիմադիրների տներն են խուզարկում, խաղաղ ցույցեր են ցրում, թող ուղարկեն այնտեղ, որ այդ մարդկանց օգնեն:
20:56 - 24 նոյեմբերի, 2020
Հաստատվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու հարցը

Հաստատվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու հարցը

Հաստատվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:  Այս մասին հայտնեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։ Նա, մասնավորապես, գրել է․«Ինչպես և ակնկալվում էր, ԱԺ խորհրդի նիստում խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող «Իմ քայլը» խմբակցության ջանքերով հաստատվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Իհարկե մենք անգամ մեր ամենալավատեսական ակնկալիքներում չէինք կարող պատկերացնել, որ Իմ քայլի պատգամավորները կարող են իրենց մեջ գտնել բավարար քաջություն ու խելամտություն, որպեսզի հակառակվեին վերևից իջեցված քաղաքական հետապնդման հրահանգին: Այն, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված այս գործընթացը բացառապես քաղաքական հետապնդում է՝ դրանում ոչ ոք չի կասկածում, բայց այ որ մեր երկրի իշխանությունները այս կարգի են կորցրել իրականության զգացողությունը՝ դա արդեն նորություն է: Տիկնա՛յք և պարոնա՛յք փոքրոգիներ, դուք այլևս զատել եք բարոյականության ու խելամտության բոլոր սահմանները: Ձեզ խայտառակ պարտությունը կոծկելու, հազարավոր անհետ կորածների ու գերիների թեմայից հանրության ուշադրությունը շեղելու, մոտեցող տնտեսական գահավիժման հեռանկարից խուսանավելու համար դուք պատրաստ եք ամեն ինչի: Այդ դո՛ւք եք, որ վերերկրային մոլուցքով ու վախից դողդոջացող ձեռքերով կառչել եք պատգավորական մանդատից, որովհետև ինչպես նախկինում առանց դրա ոչինչ էիք, այդպես էլ շուտով այն կորցնելուց հետո դառնալու եք նույն զրոն: Իսկ այն մեղադրանքները, թե Գագիկ Ծառուկյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ բացարձակ հիմնազուրկ են և այդ մասին փաստարկները ներկայացվել են խորհրդի նիստում: Սա իշխանությունների հերթական հակապետական ու կազմաքանդող գործունեության դրսևորումներից մեկն է:Վարչապետի աթոռին ատամներով կառչած անձը շարունակում է իր անլիարժեքության բարդույթները հաղթահարելու նպատակով անձնական հաշվեհարդարներ տեսնել քաղաքական ընդդիմախոսների հանդեպ, բայց վստահաբար չի մարսելու….Գնդակն այլևս Սահմանադրական դատարանի դաշտում է: Դուք ունեք վերջին հնարավորությունն ապացուցելու, որ իշխանության դրածո չեք, որ օրենքի գերակայությունն ու սահմանադրականությունն ավելին են, քան անհավասարակշիռ հոգեվիճակում ձեզ իջեցված հրահանգները կյանքի կոչելը»։
19:45 - 24 նոյեմբերի, 2020
Պետք չէ Ծառուկյանից վախենալ, պետք է վախենան իրենց վարած քաղաքականությունից․ Գագիկ Ծառուկյանը՝ իշխանություններին |news.am|

Պետք չէ Ծառուկյանից վախենալ, պետք է վախենան իրենց վարած քաղաքականությունից․ Գագիկ Ծառուկյանը՝ իշխանություններին |news.am|

news.am: Շատ պարզ պատճառով չեմ կարողանում մասնակցել ընդդիմության հավաքներին. հանրահավաքների մեկնարկից կես ժամ առաջ ծանուցագիր են բերում առձեռն, բերողներն էլ գնդապետ կամ փոխգնդապետեր են, հանձնում են ինձ, որ ներկայանամ հարցաքննության: Այդ մասին 168.am-ին տված հարցազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: «Արդեն գիտեմ, եթե հանրահավաք պետք է լինի, ինձ հրավիրելու են, հեսա գնալու եմ: Իրենց հիմնական մտավախությունն է, որ հանկարծ Ծառուկյանը ժողովրդի հետ չհանդիպի: Բայց ես ուզում եմ ասել, որ պետք չի Ծառուկյանից վախենալ, պետք է վախենան իրենց վարած քաղաքականությունից, իրենց վարած խայտառակ պարտությունից, պետք է վախենեն ամբողջ աշխարհի հայությունից, որոնք հպարտ քայլում էին եւ ուզում էին մասնակից լինել պատերազմին ու պատերազմում տարած հաղթանակին, թող վախենան զոհված, անհայտ կորած զինվորների ծնողներից»,- ասաց Ծառուկյանը:
12:20 - 21 նոյեմբերի, 2020
Ծառուկյանը խախտել է օրենքը, եզրակացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը |azatutyun.am|

Ծառուկյանը խախտել է օրենքը, եզրակացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը |azatutyun.am|

azatutyun.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը՝ լինելով պատգամավոր` միաժամանակ զբաղվել է նաև իր բիզնես կայսրության կառավարմամբ։ Սահմանադրության 95 հոդվածի համաձայն` պատգամավորը, ի թիվս այլ արգելքների, չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ասում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը. «20 թվականին կոնկրետ 2 կազմակերպության առնչությամբ իրականացրել է այնպիսի գործողություններ, որոնք ավելի շատ վերաբերելի են հենց հավատարմագրային կառավարչի լիազորություններին և արդեն պայմանագրով հանձնված են եղել կոնկրետ հավատարմագրային կառավարչի իրականացմանը, այսինքն` կոնկրետ տնօրենի նշանակում, մեկ այլ տեղ տնօրենին աշխատանքից ազատելը, կոնկրետ ընդհանուր ժողովի մասնակցությունը և նախագահումն արդեն հանդիսանում են Հանրային ծառայության մասին օրենքով անհամատեղելիությանն առաջադրված պահանջ-կանոնների խախտումներ»: Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովն ուսումնասիրել է 2003-ից պատգամավորական մանդատ ունեցող Ծառուկյանի՝ առևտրային կազմակերպություններում ունեցած մասնակցությունը, բայց գնահատել է միայն 2020 թվականին պատգամավորական մանդատի հետ զուգահեռ առևտրային կազմակերպություններում գործունեությունը։ Դա օրենքով արգելված գործողություն է, եզրահանգել է հանձնաժողովը։ Ընդ որում, ըստ հանձնաժողովի` իր բիզնեսը 2017 թվականից հավատարմագրային կառավարման հանձնած ընդդիմադիր գործիչը մեկ անգամ չէ, որ հենց հավատարմագրային կառավարչի գործն է կատարել։ «Վարույթի մասնակցի կողմից կոնկրետ փաստաբանների միջոցով ներկայացրել է բացատրություն, որ տվյալ պահին հավատարմագրային կառավարչի լիազորությունների իրականացումն անհնար է եղել, հետևաբար արդեն այդ պայմաններից ելնելով է, որ Գագիկ Ծառուկյանն է իրականացրել այդ լիազորությունը, բայց հանձնաժողովը նույն 20 թվականի տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ դա միակ դեպքը չի եղել, այլ դրան հաջորդել է նմանատիպ մեկ այլ գործողություն: Այսինքն` եթե նույնիսկ նման գործողությունը եզակի բնույթ կրեր և ներկայացված բացատրություններով արդարացված լիներ, ինչ-որ տեղ գուցե հանձնաժողովը դրան կանդրադառնար այլ կերպ, բայց այն փաստը, որ նման վարքագիծը կրկնվել է նաև հաջորդիվ, հանձնաժողովի մոտ արդեն ձևավորեց այլ մոտեցում», - ասաց Հարությունյանը: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Ծառուկյանի մերձավոր, տարբեր քրեական գործերով անցնող, կալանքի տակ գտնվող Սեդրակ Առուստամյանին։ Ծառուկյանը հենց նրան է հանձնել իր բիզնեսի կառավարումը։ Ծառուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Էմին Խաչատրյանը հանձնաժողով է ներկայացրել իրենց փաստարկները, ըստ որոնց` Առուստամյանի կողմից անհնարին է դարձել իր աշխատանքը, և Ծառուկյանը նոր գործադիր մարմնի ղեկավար է նշանակել, իսկ դա չի կարող դիտվել որպես ընկերության կառավարմանը մասնակցել, հավաստիացրել է Ծառուկանի փաստաբանը։ Բայց ըստ հանձնաժողովի` տարբեր ժամանակներում Ծառուկյանը հանդես է եկել գործարարի դիրքերից՝ նրա մասին ֆիլմ է նկարահանվել, հանդիպել է խաղողագործներին, քննարկել մթերման հետ կապված հարցերը և այլն։ 2018 թվականին էլ «ԿՈՏԱՅՔ» գարեջրի գործարանի մասնակցի որոշմամբ փոխվել է ընկերության կանոնադրությունը, որը ստորագրել է Գագիկ Ծառուկյանը։ Դրանից հետո էլ՝ 2020-ին, կնքել է աշխատանքային պայմանագրի փոփոխություններ, այն դեպքում, երբ հավատարմագրային կառավարիչն ինքը կարող էր դա անել։
16:29 - 18 նոյեմբերի, 2020
Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով ԱԺ խորհրդի նիստը հետաձգվել է |1lurer.am|

Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով ԱԺ խորհրդի նիստը հետաձգվել է |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի խորհրդի նիստում պետք է քննարկվեր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ այս գործընթացը պայմանավորված չէ ներքաղաքական զարգացումներով: Հանձնաժողովն, ըստ Հայկուհի Հարությունյանի, վարույթը սկսել է դեռևս հուլիսին: Հարությունյանի խոսքով, հանձնաժողովը երկու անգամ հենց վարույթի մասնակցի ներկայացուցչի դիմումի հիման վրա ստիպված է եղել վարույթի ժամկետները երկարացնել, որպեսզի հնարավոր լինի ստանալ կոնկրետ անձի պարզաբանումը: «Ազգային ժողովում նիստը, որի ընթացքում հանձնաժողովը պետք է ներկայացներ եզրակացությունն այդ մասով, հետաձգվեց, քանի որ պարոն Ծառուկյանը չէր մասնակցում»,- ասել է Հ.Հարությունյանը:
19:08 - 16 նոյեմբերի, 2020
«Իմ քայլը» հանդես է եկել Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու նախաձեռնությամբ

«Իմ քայլը» հանդես է եկել Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու նախաձեռնությամբ

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր՝ նոյեմբերի 16-ին գրություն է ուղարկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որում խնդրում է ներկայանալ ժամը 16։00-ին կյայանալիք խորհրդի նիստին, որի օրակարգում ընդգրկված է նաեւ Ծառակյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու հարցը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այդ գրությունն ու հետեւյալ գրառումն արել․ «Արցախը թուրքի առաջ ծնկի բերածը վերջին ջղաձգումներով շարունակում է իր քաղաքական բռնաճնշումները։ Քիչ առաջ խմբակցությունը ստացավ գրություն, որով Շուշին հանձնածը ուզում է Գագիկ Ծառուկյանին զրկել նաեւ պատգամավորական մանդատից։ Եւ քանի որ երկու ժամից համազգային հանրահավաք է, ժանրի կանոններին համաձայն, հանրահավաքից առաջ Ծառուկյանին կրկին հրավիրել են ԱԱԾ»։
16:22 - 16 նոյեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանը ռուս խաղաղապահների տեղակայմանը կողմ լինելու մասին հայտնել է դեռ հոկտեմբերի  22-ին․ Ծառուկյանի թեզը մտացածին է․ Մանե Գևորգյան

Նիկոլ Փաշինյանը ռուս խաղաղապահների տեղակայմանը կողմ լինելու մասին հայտնել է դեռ հոկտեմբերի 22-ին․ Ծառուկյանի թեզը մտացածին է․ Մանե Գևորգյան

Վարչապետի մամուլի խոսնակ Ման Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիայի» եթերում, հայտարարել է, թե սա դավաճանություն էր, թե իբր հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց վարչապետ Փաշինյանը դեմ է եղել եւ միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնվել։  Պարոն Ծառուկյանի այս թեզի մտացածին լինելը ակնհայտ է դառնում շատ կոնկրետ փաստով. հոկտեմբերի 22-ին ռուսական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է, որ կողմ է ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Այս թեզը նա կրկնել է նաեւ հոկտեմբերի 25-ին՝ հնդկական WION հեռուտաալիքին տված հարցազրույցում։ Հետեւաբար՝ հոկտեմբերի 28-ին որեւէ կերպ չէր կարող դեմ լինել ռուս խաղաղապահների տեղակայմանը»։
00:17 - 11 նոյեմբերի, 2020