Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը սկսեց 2019թ. նոյեմբերի 26-ին: Օրենքով նախատեսված էր, որ հանձնաժողովը պետք է գործի 2018-ին: Հանձնաժողովը փոխարինում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ Կառույցի 5 անդամների եւ նախագահի թեկնածություններն առաջադրել էին կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ ԱԺ երեք խմբակցությունները։

Երկար քննարկումներից հետո 2019-ի նոյեմբերի 19-ին խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմը։ Նախագահ ընտրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը։ Վերջինս մասնագիտությամբ իրավագետ է, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահը։

Կստեղծվի հակակոռուպցիոն դատարան՝ 25 դատավորներով |pastinfo.am|

Կստեղծվի հակակոռուպցիոն դատարան՝ 25 դատավորներով |pastinfo.am|

pastinfo.am: Նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան, որը կքննի հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննված գործերը։ Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ նշելով, որ նախատեսվում է այն ստեղծել հակակոռուպցիոն կոմիտեի հետ միաժամանակ։ «Նախատեսել ենք 25 դատավոր՝ հակակոռուպցիոն կոմիտեում աշխատելու համար։ 20-ը կզբաղվեն քրեական գործերի քննությամբ, 5-ը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով, որն առավել քաղաքացիական մասնագիտացում է ենթադրում»,- նշեց Գալյանը։ Նրա խոսքով՝ պատրաստվում են աշխատել ԲԴԽ-ի և դատավորների հետ, ինչը թույլ կտա ունենալ մասնագիտացված դատավորներ և մասնագիտացված դատարան։ Ինչ վերաբերում է պաշտոնից ազատմանը, ապա Գալյանն ասաց, որ այդ իրավունքը վերապահվում է վարչապետին, իսկ կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մասին կասկածներ առաջանան կամ հանցավոր բնույթի իրավախախտումներ կատարելու վերաբերյալ կասկած, ապա ընթացակարգը կլինի այնպես, ինչպես հասարակ քաղաքացիների նկատմամբ, քանի որ հակակոռուպցիոն դատարանի դատավորները չունեն անձեռնմխելիություն։
16:22 - 12 փետրվարի, 2020
Պաշտոնատար անձինք նոր ձևանմուշով հայտարարագրերը ներկայացնելու են մինչև մարտի 31-ը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Պաշտոնատար անձինք նոր ձևանմուշով հայտարարագրերը ներկայացնելու են մինչև մարտի 31-ը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հաշվի առնելով պաշտոնատար անձանց հարցումները եւ հանրության մի հատվածի  մտահոգությունները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ ՀՀ Կառավարության կողմից 2020 թվականի հունվարի 30-ի 102-Ն որոշմամբ հաստատվել են հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների կողմից լրացվող տարեկան, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու եւ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի օրինակելի ձեւերը։ Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Հիշեցնենք, որ  2020 թվականի հունվարի 1-ից օրենքի ուժով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն հայտարարատու համարվող անձինք նոր ձեւանմուշով հայտարարագրերը ներկայացնելու են մինչեւ 2020 թվականի մարտի 31-ը։ Հայտարարագրերը ներկայացվելու են էլեկտրոնային կարգով։ Այս պահին էլեկտրոնային բազան մշակման  փուլում է եւ շուտով հասանելի կդառնա հայտարարտուներին։ Տեղեկացնենք, որ Հանձնաժողովը բոլոր հայտարարտու անձանց անհատապես կծանուցի՝ տրամադրելով անհատական օգտատիրոջ անվանումն ու գաղտնաբառը, ինչպես նաեւ հայտարարագրի լրացման կարգը։ Հընթացս Հանձնաժողովը տեղեկատվություն կտրամադրի հայտարարագրերին առնչվող նորությունների վերաբերյալ»:
16:12 - 12 փետրվարի, 2020