Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ, նախկին լրագրող։

Ծնվել է 1970թ. փետրվարի 9-ին Արմավիրում:

1988-1989թթ.  ծառայել է խորհրդային բանակում:

1993թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը: Թուրքագետ:

1993-1995թթ. եղել է Հայկական փաստագրական կենտրոնի տնօրեն: 1993-1995թթ.՝ «Երկիր» օրաթերթի եւ «Ազատամարտ» շաբաթաթերթի թուրքական բաժնի ղեկավար: 2001-2004թթ.՝ «Երկիր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր: 2004-2021թթ.՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն:

1990 թվականից ՀՅԴ անդամ է: 1990-1995թթ. եղել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ: 1997-2005թթ.՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ:

2006-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության քարտուղար:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

«Իմ քայլ»-ից շատերը հասկանում են՝ իրենք ոչ մի բան են Նիկոլի համար, և եթե եղավ արտահերթ ընտրություն, ապա հունիսի 20-ից հետո փողոցում էլ չեն կարողանալու հանգիստ ման գալ․ Գեղամ Մանուկյան |tert.am|

«Իմ քայլ»-ից շատերը հասկանում են՝ իրենք ոչ մի բան են Նիկոլի համար, և եթե եղավ արտահերթ ընտրություն, ապա հունիսի 20-ից հետո փողոցում էլ չեն կարողանալու հանգիստ ման գալ․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: «Իմ քայլի» ներկայացուցիչներից շատերը գիտակցում են, որ ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում իրենցից շատերն անգործ են մնալու, նույնիսկ փողոց չեն կարողանալու հանգիստ դուրս գալ, ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ ավելացնելով, որ իշխող ուժի պատգամավորներին հետ որևէ հարցի քննարկում և հարաբերութուն անհնարին է։«Իրենք դարձել են միայն կոճակ սեղմող, ուղեղները հանած որևէ բան չեն գիտակցում: Իրենք կարող են արդարացնել նախարարի կողմից լրագրողին հարվածելը կարող են ամեն ինչ արդարացնել, արդարացնում են պարտությունը, բայց հոգու խորքում մի բան կա, երեկ որ լսել են, որ կարող է արտահերթ ընտրություն լինի, մեծ մասը շան պես վախեցել է, նրանք հասկանում են, որ իրենք ոչ մի բան են Նիկոլի համար, և եթե հանկարծ եղավ ընտրություն, որը կասկածելի է, հունիսի 20-ից հետո գիտեն, որ որևէ տեղ չեն լինելու, փողոցում էլ չեն կարողանալու հանգիստ ման գալ»,–ասաց նա: Խոսելով երկրում ստեղծված իրավիճակի մասին՝ Գեղամ Մանուկյանն ասաց․ «ՄԻՊ-ին հայհոյում են սոցիալական տիրույթում, քրեորեն պատժելի հանցանք են կատարում: ՄԻՊ-ին հայհոյել է Նիկոլի կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի անդամներից մեկը: Նոր տարուն մեր ժողովրդի մեծ մասը Նոր տարի չէր անում, չէր դադարում մարդկանց հոսքը Եռաբլուր, անկախ այն բանից այնտեղ զավակ ունեին, թե ոչ, այդ օրը սգի օր էր, և իշխող ուժի այդ ներկայացուցիչը տոնածառի շուրջ լուսանկարներն էր հրապարկում, սա է դրանց բարոյականությունը»:
16:41 - 19 մարտի, 2021
Օնիկ Գասպարյանի պաշտպանը Սահմանադրությունն է, նա իրավունք ունի իրավական գործընթաց սկսել Վարչական դատարանում. Գ. Մանուկյան |tert.am|

Օնիկ Գասպարյանի պաշտպանը Սահմանադրությունն է, նա իրավունք ունի իրավական գործընթաց սկսել Վարչական դատարանում. Գ. Մանուկյան |tert.am|

tert.am: Ամբողջ գիշեր քաղաքացիների հոսքը չէր դադարում, բազմաթիվ քաղաքացիներ գալիս էին սատարելու, շատերը գիշերը մնացել են այստեղ նույնիսկ ընտանիքներով էին եկել, իսկ այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել է, որ ժամը 16:00-ին լինելու է հանրահավաք,Հայաստանում սահմանադրականության պաշտպանության, բանակի բարձրագույն հրամանատարական կազմին աջակցելու և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. Բաղրամյան փողոցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:Անդրադառնալով այսօրվա Կառավարության հայտարարությանը, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից, Գեղամ Մանուկյանը նշեց, որ հայտնի չէ այդ հայտարարությունը պաշտոնապես գրավոր տեսքով փոխանցվե՞լ է Օնիկ Գասպարյանին, թե՞ ֆեյսբուքյան կառավարումը Հայաստանում շարունակվում է: «Կա շատ կարևոր դետալ՝ 2020 թվականին նախագահ Սարգսյանը դիմել է ՍԴ՝ ճշտելու իր գործառույթները, որոշման մեջ նշված է, որ նախագահն նշանակում և ազատում է, ԳՇ պետի դեպքում ՍԴ-ն արձանագրել է, որ Հայաստանի նախագահը նշանակում է, ԳՇ պետ ազատման մասին խոսքը չկա, որովհետև Սահմանադրական դատարանի նույն տրամաբանությամբ ԳՇ պետը նշանակվում է 5 տարով, կարող է պաշտոնազրկվել, եթե կորցրել է Հայաստանի քաղաքացիություն, մահացել է, քրեական հանցանք է կատարել կամ սեփական դիմումի համաձայն, այս չափորոշիչների մեջ Օնիկ Գասպարյանը չի տեղավորվում, նա շարունակում է մնալ ԶՈՒ ԳՇ պետ»,- ասաց նա: Հարցին, թե իշխանությունները կգնա՞ն ուժի կիրառման միջոցների, Մանուկյանն ասաց. «Հույս ունեմ, որ Ոստիկանությունում կլինեն խոհեմ սպաներ, որոնք չեն ենթարկվի մոլագարության հասնող վարչապետի պաշտոնը զբաղեցնողի բոլոր կամակորություններին՝ տուրք չեն տա նրա արյունոտ ցանկություններին և ուժ չեն կիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ»:Անդրադառնալով հարցին, թե Կառավարության այսօրվա հայտարարությունից հետո Օնիկ Գասպարյանն ի՞նչ քայլեր պետք է անի, Մանուկյանն ասաց. «Օնիկ Գասպարյանի պաշտպանը ՀՀ Սահմանադրությունն է, և ոչ թե Կառավարության աշխատակազմում եղած մեկ-երկու կիսագրագետ իրավաբանները, Օնիկ Գասպարյանն իրավունք  ունի իրավական գործընթաց սկսել Վարչական դատարանում»:
12:45 - 10 մարտի, 2021
Ոստիկանությունն այսօր պետք է կանգնած լինի ժողովրդի կողքին, քանի որ հետո ժողովուրդը նրանց չի ներելու. Գեղամ Մանուկյան |tert.am|

Ոստիկանությունն այսօր պետք է կանգնած լինի ժողովրդի կողքին, քանի որ հետո ժողովուրդը նրանց չի ներելու. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Ոստիկանությունը պետք է կանգնի ժողովրդի կողքին և չդառնա Նիկոլի թատրոնի մի մասը: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում ասաց ՀՅԴ դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը՝ «Բանակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ակցիայի ժամանակ: «Այստեղի հավաքված հազարավոր մեր հայրենակիցների անունից դիմում ենք նաև Ոստիկանությանը, այսօր այդ դավաճանը, երբ սկսեց քայլել փողոցներով, տասնյակից ավելի ոստիկաններ շղթա կազմած նրան ուղեկցում էին, որ ապահովեին այդ բազմամարդ երթը: Պարոնա՛յք ոստիկաններ, վճռական պահն է՝ ձեր խոսքն ասելու, դուք Նիկոլի թատրոնի մասը դառնալու իրավունք չունեք»,- ասաց Գեղամ Մանուկյանը: Նա հավելեց, որ իշխանությունը ժողովրդինն է, և հիմա ոստիկանությունը պետք է կանգնի ժողովրդի կողքին, քանի որ հետագայում նրանց չեն ներելու:  
16:56 - 25 փետրվարի, 2021
Վարչապետի հրաժարականի պահանջով ակցիան ավարտվեց․ այն կշարունակվի վաղը

Վարչապետի հրաժարականի պահանջով ակցիան ավարտվեց․ այն կշարունակվի վաղը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից իրենց բողոքի ակցիան շարունակեցին՝ Երևանի փողոցներում երթ իրականացնելով:  Նրանք Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Մաշտոց-Ամիրյան խաչմերուկ՝ վանկարկելով «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Առանց Նիկոլ Հայաստան» և այլ կոչեր: Այնուհետև երթի մասնակիցները Ամիրյան փողոցով շարժվեցին Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի դիմաց, որտեղ մնացին մի քանի րոպե՝ հնչեցնելով վարչապետի հրաժարականի պահանջ:  Երթը շարունակվեց և ավարտվեց Օպերայի շենքի մոտ, որտեղ Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ վաղվանից անհնազանդության ակցիաները նույն պահանջով շարունակվելու են՝ կոչ անելով միանալ իրենց պայքարին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բերման են ենթարկվել ակցիայի 37 մասնակիցներ, այդ թվում՝ ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանը և Իշխան Սաղաթելյանը: Իսկ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի հրապարակից վնասվածքներով Հերացի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել մեկ ցուցարար և մեկ ոստիկան:
17:45 - 11 դեկտեմբերի, 2020