Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինը Բելառուսում տիրող իրավիճակը քննարկել է Եվրախորհրդի ղեկավարի հետ
 |tert.am|

Պուտինը Բելառուսում տիրող իրավիճակը քննարկել է Եվրախորհրդի ղեկավարի հետ |tert.am|

tert.am: Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Բելառուսում տիրող իրավիճակը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ես հենց նոր քննարկեցի Բելառուսում ստեղծված իրավիճակը նախագահ Պուտինի հետ: Միայն խաղաղ և իրապես ընդգրկուն երկխոսությունը կարող է կարգավորել երկրում տիրող ճգնաժամը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Շառլ Միշելը գրել է իր թվիթերյան օգտահաշվում: Ավելի վաղ նա հայտնել էր, որ առաջիկա չորեքշաբթի օրը Բելառուսի հարցով Եվրախորհրդի նիստ է հրավիրելու: ԵՄ անդամ երկրների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ նիստը կանցկացվի տեսաժողովի ձևաչափով: Անցյալ ուրբաթ օրը ԵՄ ԱԳ նախարարները որոշում էին կայացրել, որ ցուցարարների դեմ բռնություն գործադրելու և նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու համար մեղավորների նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն: Պատժամիջոցային ցուցակի մասին կհայտարարվի չորեքշաբթի օրը կայանալիք նիստում։
19:53 - 18 օգոստոսի, 2020
Մերկելն ու Պուտինը հեռախոսով քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը |tert.am|

Մերկելն ու Պուտինը հեռախոսով քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությանը։ «Կանցլերն ընդգծել է, որ բելառուսական կառավարությունը պետք է խուսափի խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության կիրառումից, անհապաղ ազատ արձակի քաղբանտարկյալներին և ընդդիմության ու հանրության հետ ճգնաժամի հաղթահարման համար համազգային բանակցություն սկսի»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահը և Գերմանիայի կանցլերը հույս են հայտնել, որ Բելառուսում տիրող իրավիճակը շուտով կկարգավորվի։ Նշվում է, որ հեռախոսազրույցը գերմանական կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել։
15:44 - 18 օգոստոսի, 2020
Ռուսաստանի իշխանություններն իրենց ձեռքն են վերցնում դեպի ՌԴ վարչական միավորներ պատվաստանյութի մատակարարումը |hetq.am|

Ռուսաստանի իշխանություններն իրենց ձեռքն են վերցնում դեպի ՌԴ վարչական միավորներ պատվաստանյութի մատակարարումը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի իշխանությունները դաշնային մակարդակով կվերահսկեն կորոնավիրուսի պատվաստանյութի մատակարարումը երկրի վարչական միավորներ։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Օգոստոսի 16-ին ՌԴ կառավարությունը հայտարարել է, որ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Спутник V» դեղամիջոցը ներառել է դեղերի համապատասխան ցանկում։ Իշխանությունների կարծիքով՝ այս քայլը հնարավորություն կտա խուսափել պակասորդից։  Բացի Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնի կողմից մշակված պատվաստանյութի՝ ցանկում ներառվել են նաև դեքսամետազոնը, կանակինումաբը, օլոկիզումաբը, բարիցիտինիբը, տոֆացիտինիբը և լևիլիմաբը։ Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար դեղերի բաշխման ժամանակավոր կարգն ընդունվել է հունիսի սկզբին և գործում է մինչև 2020 թվականի վերջը: Դեղամիջոցների համապատասխան ցանկը վարվում է ՌԴ առողջապահության նախարարության կողմից։ Ռուսական արտադրողները, ինչպես նաև ընկերությունները, որոնք Ռուսաստան են ներկրում ցանկում առկա դեղամիջոցները, պետք է ամեն շաբաթ շրջաններից հայտեր ուղարկեն՝ դեղորայք մատակարարելու համար։ Հայտերի մեջ պետք է նշվեն կոնկրետ բժշկական կազմակերպությունները, որտեղ կուղարկվեն դեղամիջոցները, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված պացիենտների հստակ թիվը։ Օգոստոսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր կորոնավիրուսի պատվաստանյութի գրանցման մասին։ Պուտինը հայտարարել էր, որ պատվաստանյութը ձևավորում է կայուն իմունիտետ և անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները։    Շարունակությունը՝ hetq.am-ում։
19:23 - 16 օգոստոսի, 2020
Պետք է կապվել Պուտինի հետ, սպառնալիքը միայն Բելառուսի նկատմամբ չէ․ Լուկաշենկո |lragir.am|

Պետք է կապվել Պուտինի հետ, սպառնալիքը միայն Բելառուսի նկատմամբ չէ․ Լուկաշենկո |lragir.am|

lragir.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում խորհրդակցության ժամանակ խոսել է երկրում ստեղծված վիճակի մասին։ «Մենք տեսնում ենք, թե խորքում ինչ է տեղի ունենում։ Մենք շատ լավ տեսնում ենք դա։ Մենք կարդացել ենք գունավոր հեղափոխությունների մեթոդաբանությունը։ Ավելին, գունավոր հեղափոխությունների մեթոդներին ավելացել են արտաքին միջամտության տարրերը», – ասել է Լուկաշենկոն։ Այնուհետև Բելառուսի ղեկավարն ասել է․ «Բելառուսի դեմ ագրեսիայի սցենար է ծավալվում։ Պետք է կապվել Պուտինի հետ, որ կարողանամ հիմա խոսել նրա հետ։ Որովհետև սա սպառնալիք է ոչ միայն Բելառուսին։ Գիտեք, որոշ ռուսներ գոչում են՝ ահա Բելառուսը՝ այսպիսին, այնպիսին․․․ ուզում եմ ասել, որ Բելառուսի պաշտպանությունը ոչ պակաս պաշտպանություն է մեր ընդհանուր տարածության, Դաշնային պետության և օրինակ ուրիշների համար։ Եթե բելառուսները չդիմանան, ալիքը կտեղափոխվի այնտեղ։ Այդ պատճառով են մեզնից այդպես բռնել», – ասել է Լուկաշենկոն։
14:17 - 15 օգոստոսի, 2020
Հուլիսյան մարտերից հետո Ռուսաստանը Հայաստանին 400 տոննա ռազմական բեռ է մատակարարել․ Ալիևը՝ Պուտինին |azatutyun.am|

Հուլիսյան մարտերից հետո Ռուսաստանը Հայաստանին 400 տոննա ռազմական բեռ է մատակարարել․ Ալիևը՝ Պուտինին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում իր դժգոհությունն է արտահայտել վերջին շաբաթներին՝ Ռուսաստանի կողմից Հայասատան ռազմական նշանակության բեռների նոր խմբաքանակի առաքման առթիվ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ՝ Հայաստանին սպառազինության մատակարարումների հարցը քննարկելու նպատակով։ Այսօր առավոտյան տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն, Պուտինի հետ հեռախոսազրույից ընթացքում Իլհամ Ալիևը պնդել է, թե հուլիսի 17-ից սկսած «Մոսկվան Հայաստանին շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարել»։ «Մատակարարումները իրականացվել են Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներով», - հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ ռազմական նշանակության բեռների մատակարարումները Հայաստան «Ադրբեջանական հանրության մոտ լուրջ մտահոգություն և հարցեր են առաջացնում»։ Կրեմլի մամուլի ծառայությունը ևս հաղորդագրություն է տարածել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասին, որում, սակայն, սպառազինության մատակարարումների շուրջ քննարկումները հիշատակված չեն։ «Հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարման համատեքստում նախագահները քննարկել տարածաշրջանային խնդիրները։ Ռուսական կողմը ընդգծել է իրադրության սրմանը նպաստող ցանկացած գործողության անթույլատրելիությունը», - նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
15:05 - 13 օգոստոսի, 2020
Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, շնորհավորել կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի գրանցման առթիվ, քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումը |tert.am|

Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, շնորհավորել կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի գրանցման առթիվ, քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումը |tert.am|

tert.am: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ալիևը շնորհավորել է ՌԴ նախագահին կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի գրանցման կապակցությամբ, քննարկվել են նաեւ երկկողմ օրակարգի այլ հարցեր: «Կողմերը վերահաստատել են ռուս-ադրբեջանական գործընկերությունը բոլոր ոլորտներում ամրապնդելու   պատրաստակամությունը: Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին հուլիսին գրանցված սրացման համատեքստում: Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածության էսկալացիային նպաստող գործողություններ թույլ չտալու կարևորությունը»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում:
09:20 - 13 օգոստոսի, 2020
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Բելառուսում ստեղծված վիճակը

 |armenpress.am|

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Բելառուսում ստեղծված վիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակն ու կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանում պատվաստանյութի գրանցման փաստը: Երկրների առաջնորդները նաև անդրադարձ են կատարել Լիբանանում առկա վիճակին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներին աջակցելու համատեքստում: Բելառուսում մասսայական բողոքի ակցիները սկսվել են օոգոստոսի 9-ից՝ նախագահական ընտրություններից հետո, որում երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ըստ Կենտրոնական ընտրական հանձաժողովի՝ ստացել էր ընտրություններին մասնակցած քաղաքացիների ավելի քան 80 տոկոսի քվեն:  
19:35 - 12 օգոստոսի, 2020
Լուկաշենկոն ու Պուտինը քննարկել են Բելառուսում ձերբակալված ռուսաստանցի վարձկանների հարցը
 |azatutyun.am|

Լուկաշենկոն ու Պուտինը քննարկել են Բելառուսում ձերբակալված ռուսաստանցի վարձկանների հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր հեռախոսազրույց են ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Նրանք քննարկել են Մինսկում ձերբակալված 33 ռուսաստանցի վարձկանների հարցը։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության, Պուտինը և Լուկաշենկոն համոզմունք են հայտնել, որ իրավիճակը կկարգավորվի երկու երկրների փոխըմբռման շրջանակներում։ Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ համաձայնություն է ձեռք բերվել հետաքննելու գործի բոլոր մանրամասները պարզելու համար իրական պատճառները, գտնել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել նրանց։ Պուտինը նաև հույս է հայտնել, որ օգոստոսի 9-ին նախագահական ընտրությունները Բելառուսում կանցնեն հանդարտ մթնոլորտում։ Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների այլ հարցեր։
19:08 - 07 օգոստոսի, 2020
Պուտինն արգելել է Ռուսաստանում կրիպտոարժույթով վճարում կատարել

 |armenpress.am|

Պուտինն արգելել է Ռուսաստանում կրիպտոարժույթով վճարում կատարել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը սահմանում է «թվային ֆինանսական ակտիվներ» և «թվային արժույթ» հասկացությունները, ինչպես նաև արգելում է կրիպտոարժույթի օգտագործումը Ռուսաստանում ՝ ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման համար: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: «Իրավաբանական անձինք, ովքեր գործում են Ռուսաստանի օրենսդրության շրջանակներում և փաստացի 12 ամսվա ընթացքում առնվազն 183 օրը գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում, իրավունք չունեն ընդունելու թվային արժույթը՝ որպես ապրանքների, աշխատանքների, ծառայությունների դիմաց վճարման միջոց», - սահմանված է օրենքում։ Բացի այդ, փաստաթուղթն արգելում է Ռուսաստանում թվային արժույթի վճարման մեթոդների գովազդումը: Օրենքի համաձայն, քաղաքացիները կկարողանան գնել թվային ֆինանսական ակտիվներ վարկային հաստատություններից, բայց միայն այն դեպքում, եթե դրանք թողարկվել են Ռուսաստանի օրենսդրության շրջանակներում։
21:31 - 31 հուլիսի, 2020