Դատախազությունն ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ընտրակաշառքի տեսանյութի համար 1000 ԱՄՆ դոլար պարգև կտան |tert.am|
tert.am: Դատախազությունը ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք։ Այս մասին հայտնեցին դատախազությունից, սակայն այլ գնահատականներ չտվեցին։Հիշեցնենք, որ այսօր Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 55 անձ ընտրակաշառք բաժանելու գործով է անցնում և շեշտեց, որ իրավապահ մարմինները բավականին մեծ «բերքահավաք» են խոստացել:
15:28 - 16 հունիսի, 2021