ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Վարդենիսի ոստիկանները Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել

Վարդենիսի ոստիկանները Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Սոթք գյուղում կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի մի ավտոմեքենա։ Բեռնախցիկում հայտնաբերվել է Արցախից Հայաստան բերված գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու չորս պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի՝ ընդհանուր 120 փամփուշտով։ Զենք-զինամթերքը վերցվել է։ Արցախից Հայասատան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերը բացառելու ուղղությամբ ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:05 - 02 նոյեմբերի, 2020
Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 331 դեպք․ ՀՀ Ոստիկանություն

Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 331 դեպք․ ՀՀ Ոստիկանություն

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, նոյեմբերի 2-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 331 դեպք, որոնցից 148-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 183-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 66-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։ «Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 1-ը՝ 400 հազար դրամի չափով, 51-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից 7-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաև 700 հազար դրամի չափով։ 13 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում»,- նշված է հաղորդագրության մեջ։
18:13 - 02 նոյեմբերի, 2020
Մինչ օրս ռազմական դրությամբ արգելված հրապարակումների համար պատասխանատվության է ենթարկվել 331 սուբյեկտ, որոնցից 148-ը՝ լրատվական գործունեություն իրականցնողների կողմից, իսկ 183-ը՝ այլ անձանց․ Ֆիդանյան |tert.am|

Մինչ օրս ռազմական դրությամբ արգելված հրապարակումների համար պատասխանատվության է ենթարկվել 331 սուբյեկտ, որոնցից 148-ը՝ լրատվական գործունեություն իրականցնողների կողմից, իսկ 183-ը՝ այլ անձանց․ Ֆիդանյան |tert.am|

tert.am: Ոստիկանությունն ամբողջ ծավալով ներգարվված է թե՛ ռազմական դրությամբ պայմանավորված իրավական ռեժիմի ապահովման և թե համավարակի կանխարգելման միջոցառումներին: Այս մասին 2021 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ոստիկանապետի առաջին տեղակալ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին՝ արդյոք ոստիկանությունն իր ողջ ուժերով ներգրավված է այս աշխատանքներում: «Ամբողջ ուժերն այսօրվա դրությամբ ուղղված են այս երկու ուղղությունների ապահովմանը, սակայն միանշանակ է, որ մեր հիմնական գործառույթները մենք ևս կատարում ենք, կատարում ենք ամբողջ ծավալով՝ հանցավորության դեմ պայքար, կանխարգելում, ինչպես նաև այլ գործառույթներ»,- ասաց նա: Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ ռազմական դրության ժամանակ շարունակվում են հրապարակումները՝ հաշվի չառնելով ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումները և պատերազմական իրավիճակը: Քոչարյանը նշեց, որ խնդիրը չի լուծվի միայն հրապարակումները ջնջելով: «Մարդիկ պետք է հասկանան, որ մեկ րոպե էլ դնում են նման նյութեր, այդ նյութերը տարածում են գտնում: Ղազինյանի գրառման վեջին պարբերությունը, թե մենք կորցրել ենք հսկայական տրածքներ. էդ ի՞նչ հսկայական տարածքներ են, ժամանակին նման գրառում անողին վարչապետ Վազգեն Սարգսյանը վերցնում էր, ասում էր՝ գնա Օմարի բարձրունքը, տես՝ մենք այնտեղ ենք: Ով խոսում է դրա մասին, պետք է տանել այնտեղ, որ այդ գրառումներն այնտեղից անեն: Այս հարցերով Ոստիկնությունն էլ, ԱԱԾ-ն պետք է կոշտ հանդես գան»,- ընդգծեց նա: Պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ նշեց, որ եթե լծակներ չկան իրենցով զբաղվելու, անհրաժեշտ է նախագիծ մշակել, որ հնարավորություն լինի պայքարել նման երևույթների դեմ:Պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հետքրքրվեց՝ կա՞ն մարդիկ, լրատվամիջոցներ, որ պատասխանատվության են ենթարկվել: Շարունակությունը՝ tert.am-ում
15:45 - 02 նոյեմբերի, 2020
Ոստիկանության ու ԱԻՆ-ի 2021-ի բյուջեն |hetq.am|

Ոստիկանության ու ԱԻՆ-ի 2021-ի բյուջեն |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ներկայացրեց ոստիկանության բյուջեն: 2021 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է ոստիկանությանը տրամադրել 313 միլիարդ 40 միլիոն դրամ: Հասարակական կարգի պահպանությանն ու անվտանգությանը հատկացվելու է շուրջ 97.751 միլիոն դրամ: «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կարիքի բավարարում» միջոցառման իրականացման նպատակով նախատեսվում է հատկացնել 176.9 մլն դրամ: «Ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում կենտրոնացված միջո­ցառումների, մոնիթորինգի և վերահսկողության իրականացում» միջո­ցառման շրջանակներում նախա­տեսվում է հատկացնել 11,011.4 մլն դրամ, որը 2020 թվականին համեմատ նվազել է 795.1 մլն դրամով: Հանձնաժողովի անդամներն իրենց վրդովմունքն արտահայտեցին առ այն, որ զինված ուժերի վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում այնպիսի հրապարակումներ են արվում, որոնք հասարակության շրջանում հուսահատության տրամադրություններ են ստեղծում: Պատգամավորները, դիմելով փոխոստիկանապետին, ընդգծեցին, որ միգուցե կարիք կա օրենսդրությունն ավելի կոշտացնել, որպեսզի պատասխանատվությունը նման հրապարակումների համար շատ ավելի խիստ լինի: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե մինչ այս պահը քանի սուբյեկտ է վարչական պատասխանատվության ենթարկվել: Փոխոստիկանապետն արձագանքեց` անձնական տվյալներ հրապարակել չի կարող, սակայն նման սուբյեկտների թիվը 331 է, որոնցից 148-ը ԶԼՄ է, 183-ը` ոչ ԶԼՄ: Շարունակությունը՝ hetq.am-ում
14:52 - 02 նոյեմբերի, 2020
Ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հակահամավարակային կանոնների վերահսկման գործառույթները

Ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հակահամավարակային կանոնների վերահսկման գործառույթները

ՀՀ ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման գործառույթները։ Անվտանգության կանոնները խախտողներն անխտիր ենթարկվելու են վարչական պատասխանատվության՝ տուգանքի տեսքով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ Ոստիկանության հայտարարության մեջ նշված է. «Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուր ըմբռնում ունեն քաղաքացիական պարտքի և հանրային ինքնահսկողության մասին և բացահայտ անտեսում են անվտանգության կանոնների պահպանումը, ինչի հետևանքով կտրուկ աճել է կորոնավիրուսով հիվանդացողների թիվը: Սա այսօր ոչ միայն հանրային առողջության, այլև ազգային անվտանգության հարց է, որովհետև լուրջ խնդիրներ է ստեղծում առանց այն էլ գերծանրաբեռնված բուժհաստատությունների համար: Նման իրավիճակն անհանդուրժելի է: Ոստիկանությունը հոկտեմբերի 23-ից այս ուղղությամբ անցել է ուժեղացված ծառայության ռեժիմի: Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները: Անվտանգության կանոնները խախտողներն անխտիր կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանքի տեսքով: Քաղաքացիներին կոչ ենք անում ըմբռնումով մոտենալ այսպիսի գործողությունների անհրաժեշտությանը և ոստիկանների հետ համագործակցությամբ նպաստել մեր հաղթանակին նաև այս ճակատում»:
20:34 - 29 հոկտեմբերի, 2020
Շուրջօրյա պայքար՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեմ

Շուրջօրյա պայքար՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեմ

Այս օրերին ոստիկանության և ԱԱԾ ծառայողները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ միջոցառումներ՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Զուգահեռ տարվում է նաև բացատրական աշխատանք։ Արդյունքում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները վերջին օրերին հայտնաբերել են 14 նման դեպք։ Ոստիկանության ծառայողները Արցախից վերադարձած անձանց բնակարաններում և մեքենաներում հայտնաբերել են ընդհանուր գործարանային համարով 11 «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 2 հրացան, շուրջ մեկ տասնյակ նռնակ, ինքնաձիգի պահունակներ, տարբեր տրամաչափի և հրազենների 800-ից ավելի փամփուշտ, զրահաբաճկոններ, գլխարկներ, սվին-դանակ և այլ զինամթերք։ «Հարգելի՛ քաղաքացիներ, այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում են շուրջօրյա պայքարը զենք-զինամթերքը Արցախից Հայասատան ապօրինի կերպով տեղափոխելու արատավոր երևույթի դեմ, ինչը դատապարտելի է նաև քրեաիրավական առումով»,-ասվում է ՀՀ Ոստիկանության հաղորդագրության մեջ։   
19:52 - 29 հոկտեմբերի, 2020
Հոկտեմբերի 29-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 250 դեպք. ՀՀ Ոստիկանություն

Հոկտեմբերի 29-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 250 դեպք. ՀՀ Ոստիկանություն

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 29-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 250 դեպք, որոնցից 85-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 165-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 57-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 46-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից 7-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաև 700 հազար դրամի չափով։ 9 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։ Հիշեցնենք որ, ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման): Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը: Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը: Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։ Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում 300 հազարից 700 հազար դրամի չափով։ Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։
19:49 - 29 հոկտեմբերի, 2020
Ոստիկանությունը պարզաբանում է օրեր առաջ տարածված տեսանյութի մանրամասները, որտեղ ոստիկանության մի ծառայող դժգոհում է առաջնագծի  կենցաղային վիճակից

Ոստիկանությունը պարզաբանում է օրեր առաջ տարածված տեսանյութի մանրամասները, որտեղ ոստիկանության մի ծառայող դժգոհում է առաջնագծի կենցաղային վիճակից

Սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ առաջնագծում գտնվող ոստիկանության մի ծառայող դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից:Ծառայողական քննությամբ ճշտվել է այդ ծառայողի ինքնությունը, ինչպես և՝ ովքեր են տեսանյութը տարածել:Մասնավորապես պարզվել է, որ տեսագրությունն արվել է պատերազմի առաջին օրերին, երբ համալրման գործողությունների հրատապությունը դեռ որոշակի խնդիրներ էր առաջացնում:Հետագայում բոլոր խնդիրները լուծվել են, և մարտական հերթապահությունը կարճ ժամանակում կանոնակարգված բնույթ է ստացել:Մեր քաղաքացիներին հորդորում և կոչ ենք անում առանց հանգամանքները ստուգելու այս կարգի նյութեր չտարածել, չընդհանրացնել մասնավոր դեպքերը, ինչպես և նման նյութերի մասին տեղյակ պահել պատկան մարմիններին:Հիշյալ տեսանյութի առնչությամբ ծառայողական քննությունը շարունակվում է:Ըստ քննության արդյունքների կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
23:04 - 26 հոկտեմբերի, 2020
Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 175 դեպք

Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 175 դեպք

Ոստիկանությունը տեղկեացնում է, որ հոկտեմբերի 24-ի ժամը 15.00-ի դրությամբ՝ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 175 դեպք, որոնցից 52-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 123-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 46-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 36-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից 4-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաև 700 հազար դրամի չափով։ 9 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։ Հիշեցնենք, որ Կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված՝ քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման): Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը: Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը: Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։ Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 300 հազարից 700 հազար դրամի չափով։ Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։
18:16 - 24 հոկտեմբերի, 2020
ՍԱՏՄ-ն ոստիկանության հետ համատեղ անցկացրել է խստացված ստուգայցեր

ՍԱՏՄ-ն ոստիկանության հետ համատեղ անցկացրել է խստացված ստուգայցեր

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, իրականացրել է կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված խստացված ստուգայցեր Երևանի խոշոր առևտրային կենտրոններում՝ «Երևան մոլ», «Դալմա Գարդեն մոլ» և «Ռոսսիա մոլ» առևտրի կենտրոնների  հանրային սննդի կազմակերպություններում: Այս մասին հայտնեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Տեսուչներն արձանագրել են, որ այդ սննդի շղթայի օբյեկտներում հիմնականում պահպանվում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, բոլոր կազմակերպություններում եղել են ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ՝ համապատասխան ձևաչափով լրացված, մարդկանց կուտակումներ չեն արձանագրվել, տարբեր սեղանների շուրջ նստած անձանց միջև պահպանվել է պատշաճ սոցիալական հեռավորություն, նախատեսված բոլոր վայրերում եղել են փակ աղբամաններ օգտագործված դիմակների համար, աշխատակիցները կրել են դիմակներ: Այդուհանդերձ, ՍԱՏՄ-ն շարունակելու է շրջայցներն ու ստուգայցերը։
18:28 - 23 հոկտեմբերի, 2020
Ոստիկանությունն անցնում է համավարակի տարածման դեմ պայքարի ուժեղացված ծառայության

Ոստիկանությունն անցնում է համավարակի տարածման դեմ պայքարի ուժեղացված ծառայության

Ոստիկանությունն անցնում է համավարակի տարածման դեմ պայքարի ուժեղացված ծառայության: Այս մասին ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել:   «Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները:Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուրըմբռնում ունեն քաղաքացիական պարտքի և հանրային ինքնահսկողության մասին և բացահայտ անտեսում են անվտանգության կանոնների պահպանումը, ինչի հետևանքով կտրուկ աճել է կորոնավիրուսով հիվանդացողների թիվը:Սա այսօր ոչ միայն հանրային առողջության, այլև ազգային անվտանգության հարց է, որովհետև լուրջ խնդիրներ է ստեղծում առանց այն էլ գերծանրաբեռնված բուժհաստատությունների համար:Նման իրավիճակն անհանդուրժելի է: Ոստիկանությունն այսօրվանից այս ուղղությամբ անցնելու է ուժեղացված ծառայության ռեժիմի:Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները: Անվտանգության կանոնները խախտողներն անխտիր կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանքի տեսքով: Քաղաքացիներին կոչ ենք անում ըմբռնումով մոտենալ այսպիսի գործողությունների անհրաժեշտությանը և ոստիկանների հետ համագործակցությամբ նպաստել մեր հաղթանակին նաև այս ճակատում»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:29 - 23 հոկտեմբերի, 2020
Կորոնավիրուսով պայմանավորված` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատի

Կորոնավիրուսով պայմանավորված` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատի

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակով /covid-19/ պայմանավորված` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատելու։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Խնդրում ենք անձնագրային գործողությունները /բացառությամբ՝ հաշվառումների/ կատարել այլ անձնագրային ծառայություններում։ Հաշվառման գործողությունները հնարավոր կլինի կատարել աշխատանքները վերսկսելուց հետո։ Այն քաղաքացիները, ովքեր արդեն դիմում են ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ/ ձեռք բերելու վերաբերյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.00-17.00-ն կարող են ներկայանալ Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայություններ՝ փաստաթուղթը ստանալու համար։
13:54 - 23 հոկտեմբերի, 2020
Հոկտեմբերի 22-ի ժամը 16․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպք

Հոկտեմբերի 22-ի ժամը 16․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպք

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ի ժամը 16․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպք, որոնցից 30-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 110-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ «Հարուցված վարչական վարույթների արդյունքում 41-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 32-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից 3-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաև 700 հազար դրամի չափով։ 9 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։ Հիշեցնենք որ, ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման): Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը: Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը: Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։ Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում 300 հազարից 700 հազար դրամի չափով։ Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով», - նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
18:44 - 22 հոկտեմբերի, 2020