ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Դատախազությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել մեքենաների պետհամարանիշերի հափշտակության և շորթման համար |azatutyun.am|

Դատախազությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել մեքենաների պետհամարանիշերի հափշտակության և շորթման համար |azatutyun.am|

azatutyun.am: Գլխավոր դատախազությունը Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկություն է ներկայացրել Արդարադատության նախարարություն։ Ըստ այդմ՝ դատախազությունն առաջարկում է Քրեական օրենսգրքի 324-րդ [Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը] հոդվածով նախատեսված հանցագործության առարկաների շարքում նախատեսել և հիշյալ հոդվածի շրջանակներում քրեական պատասխանատվություն սահմանել նաև տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի հափշտակության և շորթման համար: Դատախազությունը նշում է, որ վերջին տարիներին լայն տարածում են ստացել ավտոմեքենաների պետհամարանիշների հափշտակության, այնուհետև նշված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում պահանջելու կամ առանց նման պահանջի դեպքերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020թ. և 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում միայն Երևան քաղաքում արձանագրվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության 306 դեպք: Արձանագրված 306 դեպքերից քրեական գործեր են հարուցվել միայն 42-ով, այն էլ այն դեպքում, երբ հափշտակված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում է պահանջվել: Դատախազությունը պարզաբանում է՝ արձանագրված դեպքերի համեմատ քիչ թվով քրեական գործեր հարուցվելու հանգամանքը պայմանավորված է գործնականում տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հափշտակության որակման հարցի շուրջ առկա տարակարծություններով: Մասնավորապես՝ քրեական գործեր չեն հարուցվում այն հիմնավորմամբ, որ հաշվառման համարանիշները հափշտակության առարկա չեն հանդիսանում, քանի որ իրենցից որևէ արժեք չեն ներկայացնում, մինչդեռ հափշտակության առարկա կարող են հանդիսանալ ցանկացած տեսքով ապրանքանյութական արժեքները, որոնք ունեն արժեքի տնտեսական հատկանիշ: Մինչդեռ ակնհայտ է, որ հիշյալ արարքների կատարմամբ բոլոր դեպքերում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը պատճառվում է նյութական վնաս, քանի որ վերջինս հափշտակված համարանիշը ձեռք բերելու համար վճարել է գումար, որը առավել մեծ պահանջարկ ունեցող համարանիշների դեպքում կարող է հասնել մինչև 8 միլիոն դրամի: Տվյալ դեպքում, հաշվի առնելով համարանիշի վերականգնման նորմատիվ իրավական ակտերով սահմանված արգելքը, որպես վնաս կարող է դիտարկվել միայն դրա վերականգման համար վճարվելիք գումարը, այն է՝ պետական տուրքը։ Բացի այդ, ինչպես Գլխավոր դատախազությունն է նշում, արարքի որակման առումով որոշակի բարդություն են ներկայացնում նաև այն դեպքերը, երբ հաշվառման համարանիշները հափշտակելուց հետո հանցագործները ավտոմեքենաների վրա թողնում են իրենց հետ կապ հաստատելու համար տվյալներ, որից հետո ավտոմեքենաների սեփականատերերին ներկայացնում են պահանջ՝ որոշակի գումար վճարելու դեպքում դրանք վերադարձնելու մասին: Թեև Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ շորթման դեպքում սպառնալիքը կարող է լինել նաև քողարկված, և տվյալ դեպքում այն կարող ենք դիտարկել որպես սպառնալիք՝ ուղղված գույքի՝ համարանիշի ոչնչացմանը, սակայն քիչ չեն դեպքերը, երբ համարանիշները հայտնաբերվում են դեպքից անմիջապես հետո: Այդ պայմաններում առաջ է գալիս սպառնալիքի իրական լինելու հանգամանքի գնահատման խնդիր: Այս պայմաններում, ըստ դատախազության, շարունակվող դեպքերը, բացի համարանիշների սեփականատերերին վնաս պատճառելուց, նպաստավոր պայմաններ են ստեղծում նաև այդ համարանիշները այլ, առավել վտանգավոր հանցագործությունների կատարման ժամանակ օգտագործելու համար: Դատախազությունը նշում է, որ առաջարկվող փոփոխությունների ընդունման պարագայում վերոնշյալ հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը կդառնա առավել թիրախային, կապահովվի իրավական որոշակիությունը և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը:
12:20 - 11 մայիսի, 2021
Դատավորի մասնակցությամբ ձայնագրությունը քննության առարկա կդարձվի Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում |armtimes.com|

Դատավորի մասնակցությամբ ձայնագրությունը քննության առարկա կդարձվի Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի հեռախոսազրույցի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:  Այս մասին ասաց ՀՀ գլխավոր  դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ այն քննության առարկա կդառնա Ռուբեն Վարդազարյանին վերաբերող քրեական գործի շրջանակներում: Օրեր առաջ համացանցում տարածվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի մասնակցությամբ հեռախոսային ձայնագրություն, որտեղ վերջինս պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իրեն ցուցումներ տվել ազատ արձակել քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն անունով հայտնի Վահագն Աբգարյանին: Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում էր կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։
17:44 - 10 մայիսի, 2021
Ձերբակալվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ. Դատախազություն

Ձերբակալվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ծառայողների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել են «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող տարբեր անձանց կողմից այդ խմբավորմանը մասնակցելու դեպքեր: Այս մասին հայտնում են Դատախազությունից: Բացահայտված հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում 2021թ. մայիսի 5-ին հարուցված քրեական գործով 2021թ. մայիսի 7-ին ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների կողմից կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը: Քննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթներն իրականացրել են նույն հիմնարկում պահվող «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Ա.Ա.» մականվամբ և «Կ.Հ.» մականվամբ հայտնի «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին։ Իսկ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այդ գործառույթները ստանձնել է «Պ.» մականվամբ հայտնի՝ «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը։ Նրանք քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, համարվելով հեղինակություն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման համար տվել են հրահանգներ, ինչպես նաև կազմակերպել և իրականացրել են դրամական միջոցների հավաքագրում (այդ թվում՝ մոլախաղերի միջոցով), տնօրինել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը և կատարել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ՝ այդ կերպ մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը: Բացի այդ, փաստական տվյալներ են ստացվել «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացմանն ուղղված հանձնարարություններ տալու միջոցով այդ խմբավորումը ղեկավարելու վերաբերյալ: Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից այսպես կոչված «զոն նայողի» կարգավիճակ ունեցող «Ն.Ն.» և «Վ.» մականուններով հայտնի անձանց տեղափոխելուց հետո՝ 2020թ. մարտ ամսից սկսած, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթներն իրականացրել է նույն հիմնարկում պահվող «Կ.Հ.» մականվամբ հայտնի՝ «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը։ Վերջինս այդ ընթացքում զբաղվել է դրամահավաքով՝ այդ մասին վարելով համապատասխան ցուցակներ և գումարային շարժի մասին «հաշվետվություն» ներկայացնելով «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, իսկ հավաքված գումարները ծախսելով դատապարտյալների և կալանավորների ընդհանուր կարիքների համար, մասնաբաժին փոխանցելով նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց: Միաժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «Շ. Ժ.» մականվամբ հայտնի անձը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող, «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ս.Ա.-ին նախ հանձնարարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից ընդունված վարքագծի կանոններին համապատասխան ծեծի ենթարկելու միջոցով պատժել հիմնարկում պահվող կալանավորված անձին, իսկ այնուհետև իր հանձնարարությունը չկատարելու համար նախաձեռնել է իր հանձնարարությունը չկատարած հիշյալ այսպես կոչված «զոն նայողի» կարգավիճակ ունեցող անձին փոխարինելու գործընթաց։ Այդ նպատակով նա հանձնարարել է «Կ.Հ.» մականվամբ հայտնի անձին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երրորդ մասնաշենքում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահ­մանված ու ճանաչված վարքագծի կանոններով առաջնորդվող, «իրենց խոսքը պահող նորմալ մարդ» գտնել: Այդ հանձնարարության կատարմանը «Կ.Հ.» մականվամբ հայտնի անձը ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 6-րդ մասնաշենքի «զոն նայող» Ա.Բ.-ին, ով երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պ.» մականվամբ անձի թեկնածությունը, ով ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթները և 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի և այլնի տեսքով «դրսից բերված գրեֆներ» է բաժանել քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց, նույն մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց հանձնարարել է անկարգություններ իրականացնել: Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ և համարժեք բոլոր գործողությունները խմբավորման մասնակիցների և դրան ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
13:26 - 07 մայիսի, 2021
Մեր քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանն արդյունավետ հետախուզում չի կարողանում իրականացնել․ մեր ձեռնարկած հակաքայլերը արդյունք են տվել. Արթուր Դավթյան |tert.am|

Մեր քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանն արդյունավետ հետախուզում չի կարողանում իրականացնել․ մեր ձեռնարկած հակաքայլերը արդյունք են տվել. Արթուր Դավթյան |tert.am|

tert.am: Մեր ամենօրյա աշխատանքի լրջագույն մասն են համարվում գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները, այդ առումով Ռուսաստանի գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է այս գործընթացում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Այդ խողովակը օգտագործելով՝ հնարավորություն է ընձեռվում և՛ ցուցակների ճշգրտումներ իրականացնել, և՛ հակառակորդի կողմից իրականացված խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ հիմնավոր տեղեկություններ փոխանցել, և՛ հստակ իրավական պահանջ դնել, որ դրան պետք է հետևեն իրավական գործընթացներ: Այդ բոլոր փաստական հանգամանքները քրեական գործերով են արձանագրվում: Ապացուցողական բազայի համապատասխան տեղեկատվությունը կիսվում ենք մեր ռուս գործընկերների հետ և նրանց միջնորդությամբ հնարավոր է դառնում նաև  ապահովվել նրանց հետևողականությունը, ձևակերպել, արձանագրել, որպեսզի Ադրբեջանը գիտակցի դրա բարձր պատասխանատվությունը»,– ասաց նա: Հարցին, թե թշնամու քանի հրամանատարների նկատմամբ ենք հետախուզում հայտարարել, Դավթյանը պատասխանեց, որ ունենք բազում հետապնդումներ, սակայն այդ մասին այս պահին հրապարակային խոսելն  արդարացված չէ: Դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանի նկատմամբ, հակառակորդը հետախուզում հայտարարել էր, գլխավոր դատախազը պատասխանեց, որ եթե իրենք խոսում են, մենք չպետք է նույն կերպ վարվենք: «Խնդրին վերաբերվում ենք իրավական հարթության մեջ և մենք մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատելով՝ գալիս ենք հետևության, որ դրա մասին հրապարակայնորեն խոսելը չի օգնի, ընդհակառակը՝ կվնասի: Իսկ այն, ինչի մասին իրենք խոսել են կամ այլ եղանակով մեզ հայտնի է դարձել, մենք միշտ հակաքայլերը ձեռնարկել ենք, և այդ հակաքայլերը արդյունք են տվել և նրանք որևէ արդյունավետ հետախուզում մեր քաղաքացիների նկատմամբ չեն կարողանում իրականացնել»: Անդրադառնալով հարցին, թե դավաճանության և լրտեսության մեղադրանքով արդյո՞ք կան գործող կամ նախկին պաշտոնատար անձինք, Դավթյանը նշեց, որ գործով նախկին զինծառայող է անցնում:
12:40 - 07 մայիսի, 2021
2020-ին 2019-ի համեմատ հանցագործության դեպքերը նվազել են. ԱԺ-ն քննարկում է դատախազության նախորդ տարվա գործունեության հաղորդումը |1lurer.am|

2020-ին 2019-ի համեմատ հանցագործության դեպքերը նվազել են. ԱԺ-ն քննարկում է դատախազության նախորդ տարվա գործունեության հաղորդումը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանում ներկայացրեց դատախազության 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:  2020 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26 հազար 468 դեպք: Նախորդ տարվա համեմատ հանցագործության դեպքերը նվազել են 382-ով կամ 1.4 տոկոսով: Միայն 2020 թվականի ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել շուրջ 1356 անձ, ընդ որում՝ այս թիվը գերազանցում է 2019 թվականի արդյունքները 7.3 տոկոսով: 2020 թվականին ձեռնարկված միջոցներով կոռուպցիոն հանցագործություններով բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 227 մլրդ դրամի վնաս, ինչը շուրջ 105 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա արդյունքները: Դրական շարժ է գրանցվել նաև վնասի վերականգնման մասով. 2020 թվականի ընթացքում այդ գործերով վերականգնվել է շուրջ 14.2 մլրդ դրամի վնաս, այն դեպքում, երբ 2019 թվականին վերականգնվել էր 12.4 մլրդ դրամի վնաս՝ նշեց Դավթյանը:
17:34 - 06 մայիսի, 2021
Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով  628 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով 628 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին իրականացված ագրեսիվ պատերազմի առնչությամբ ՀՀ-ի և ԱՀ-ի պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող ավելի քան 1580 քրեական գործերով 628 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում նաև բաձրաստիճան սպաներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: «Ինչպես քանակական, այնպես էլ բովանդակային առումով ահռելի ծավալներ ունեցող այս քրեական գործերի քննություններն իրականացվում են մի քանի հիմնական ուղղություններով՝ զորահավաքային զորակոչի, զորահամալրման գործընթացներում թույլ տրված հանցավոր խախտումներ, պատերազմից առաջ և դրա ընթացքում սպառազինության, ռազմական պարագաների գնումների ձեռբերման ընթացքում հնարավոր կոռուպցիոն սխեմաների գործադրում, ռազմավարական ու մարտավարական մակարդակներում զինված ուժերի, դրա առանձին ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, իրականացման ընթացքում հանցավոր թերացումներ, կոնկրետ իրավիճակներում հրամանատարության կողմից տրված հրամանների, մարտական առաջադրանքների կատարումից հրաժարվելու դեպքերի, դրանց պատճառների և հետևանքների պարզում»,-ասված է հաղորդագրության մեջ:
10:12 - 06 մայիսի, 2021
Սիրիացի վարձկան ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման

 |armenpress.am|

Սիրիացի վարձկան ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման |armenpress.am|

<diarmenpress.am: v> Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակեց Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական վճիռը, որով վերջիններս դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Այդ մասին տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Սիրիայի քաղաքացիները դատապարտվել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում որպես վարձկան-ահաբեկիչներ ներգրավվելու համար: Ըստ մեղադրական եզրակացության՝ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին, չհանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, Սիրիայի Արաբական Հանրապետության կամ այլ պետության կողմից ուղարկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, որի ընթացքում նրանց գործողություններն ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում քաղաքացիական անձանց և զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն, իսկ այդ գործողությունների նպատակն իրենց բնույթով և էությամբ ուղղված են եղել խաղաղ բնակչությանն ահաբեկելուն՝ ապակայունացնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքին վիճակը: Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով: Մեղադրական եզրակացությամբ հիմնավորվել է միջազգային մի շարք, մասնավորապես` «Սուլթան Սուլեյման Շահ», «Սուկուր, «Համզա», «Սուլթան Մուրադ» և այլ նմանատիպ անդամ հանդիսացող ևս ավելի քան 30 վարձկանների կողմից սանձազերծված պատերազմին ներգրավվելու, ինչպես նաև նրանց կողմից տարբեր պատերազմական հանցագործություններ կատարելու հանգամանքը: Հետախուզման մեջ է ինքնությունը պարզված ավելի քան 30 վարձկան: Իրավապահները պարզել են նաև միջազգային ահաբեկչական այդ խմբավորումներից մեկի ղեկավարի ինքնությունը, հիմնավորվել է նրա կողմից խաղաղության, մարդկության անվտանգության դեմ հանցագործությունների փաստը: Պարզվել է «Սուլթան Սուլեյման Շահ» միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ-ղեկավար Աբու Համշա մականվամբ Մուհամադ ալ Ջասիմի ինքնությունը, որն ազգությամբ արաբ է, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի: Վարույթ իրականացնող մարմինը ներգրավել է նրանց որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Աշխատանքներ են տարվում նրանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
19:04 - 04 մայիսի, 2021
Սպիտակի համայնքապետարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

Սպիտակի համայնքապետարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է ՀՀ  պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի 2015-2020թթ. ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը:  Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դրանց հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ 2015-2020թթ. ընթացքում Սպիտակ համայնքի ղեկավարի որոշումներով օրինականացվել են թվով 80 ինքնակամ կառույցներ, այդ թվում՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքերի և շինությունների ինքնակամ կառույցների մասով 58 դեպք, իսկ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքերի և շինությունների ինքնակամ կառույցների մասով` 22 դեպք: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը՝ չորսհարյուրապատիկի չափով: Փաստորեն, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք, վերը նշված 80 դեպքով ինքնակամ շինարարություն իրականացնողների նկատմամբ չեն կիրառել և գանձել առնվազն 18,8մլն դրամի տուգանք՝ առաջացնելով ծանր հետևանքներ։ Բացի այդ, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման  գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 09.04.2015թ. կայացված աճուրդին, ըստ համայնքի ղեկավարի, աճուրդի կազմակերպչի և արձանագրողի ստորագրած ձեռագիր արձանագրության, մասնակցել են գրանցված 4 մասնակիցներից 2-ը, մինչդեռ էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) տվյալների համաձայն՝ վերջիններիցս մեկն այդ ընթացքում բացակայել է ՀՀ տարածքից և ֆիզիկապես չէր կարող ներկա գտնվել աճուրդին, առավել ևս  քայլ կատարել: Ըստ արձանագրության առավելագույն գին առաջարկած մասնակցին վաճառվել է 0.1 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս: Փաստորեն, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք կազմել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդին անձանց մասնակցության մասին կեղծ արձանագրություն՝ օտարելով նշված հողամասը: Բացի այդ, 2015-2020թթ. ընթացքում յուրաքանչյուր տարի Սպիտակի համայնքապետարանը «Նարինե» ՍՊԸ-ի հետ կնքել է Սպիտակ քաղաքում փողոցների սանիտարական մաքրման և հարակից ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ ընդհանուր 92,3մլն դրամ արժեքով: Կատարողի պարտականությունների մեջ է մտել 67530-ից մինչև 78916 քմ ընդգրկող ներքաղաքային փողոցների, մայթերի, հրապարակների, բակային տարածքների, հուշարձանների ու դրանց պատվանդանների, քաղաքային զբոսայգու և ջրավազանի, այլ ինժեներական կառույցների ամենօրյա ձեռքի և մեքենայական մաքրման, լվացման սանիտարական մաքրման ծառայություններ: Սպասարկվող այդ տարածքների մեջ են ընդգրկվել նաև 13600 քմ կազմող՝ բնակավայրերի տարածքով անցնող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներ, որոնց սպասարկումը  իրականացվում է «Ճանապարհ» ԲԲԸ-ի կողմից: Այսինքն համայնքապետարանի կողմից ի սկզբանե վերոնշյալ պայմանագրերի տեխնիկական բնութագրերով ավել է նախատեսվել շուրջ 13600 քմ տարածքի սանիտարական մաքրման ծառայություններ, որը դրամական արտահայտությամբ 2015-2020թթ. համար ընդհանուր կազմել է 15,5 մլն ՀՀ դրամ: Ընդ որում՝ պարզվել է, որ «Ն...» ՍՊԸ–ի ներկայացրած և համայնքապետարանի կողմից ընդունված կատարողական ակտերում իրականացվել են մաքրվող տարածքների մակերեսների հավելագրումներ՝ 5896 քմ չափով, որի արդյունքում համայնքապետարանը ընկերությանն ավել է վճարել մոտ 1,5մլն դրամ: Առկա են տվյալներ նաև այն մասին, որ Սպիտակի համայնքապետարանը 2015-2020թթ. ընթացքում մի քանի ընկերությունների հետ Սպիտակ քաղաքում տարբեր բնույթի աշխատանքների, մասնավորապես՝ փողոցների  լուսավորության համակարգերի թարմացման, քաղաքային զբոսայգու հուշարձանի և բեմի հանդերձարանի վերանորոգման,  առանձինթ աղամասերի ասֆալտապատման և լուսավորության համակարգերի կառուցման, անձրևաջրատար առվի կառուցման, մայթեզրի եզրաքարերի ուղղման, մայթերի ասֆալտապատման, Սպիտակի գեղարվեստի դպրոցի և երաժշտական դպրոցի շենքերի վերանորոգման աշխատանքների կատարման 8 պայմանագրեր՝ տարբեր արժեքներով: Կազմված կատարողական ակտերով համայնքապետարանն ընդունել է կատարված աշխատանքները՝ ընկերություններին վճարելով պայմանագրերով նախատեսված ամբողջ գումարը: Մինչդեռ ՀՀ ՊՎԾ աշխատակիցների կողմից նշված պայմանագրով կատարված աշխատանքների ընտրանքային հսկիչ չափագրմամբ հայտնաբերվել են կատարողական ակտերով հաշվարկված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ։ Այդ կերպ 2015-2019թթ. համայնքապետարանի պատասխանատու անձինք կատարողական առերևույթ մտցրել են փաստացի չկատարված աշխատանքների կատարման վերաբերյալ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 11մլն ՀՀ դրամ համայնքային միջոցներ: Նշված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:20 - 04 մայիսի, 2021
Արթուր Դավթյանը չհստակեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը հարցաքննության հրավիրվե՞լ է |tert.am|

Արթուր Դավթյանը չհստակեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը հարցաքննության հրավիրվե՞լ է |tert.am|

tert.am: Չկա որևէ տեղեկություն, չկա որևէ հաղորդում, որ պատշաճ իրավական ընթացակարգի մեջ ներգրավված չլինի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե գեներալ-գնդապետ Մովսես Հակբոյանի հայտարարությունների մասով մի քանի գործ էր հարուցվել, դրանց շրջանակներում արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է, որովհետև Հակոբյանի հայտարարություններն ուղիղ առնչություն ունեին Նիկոլ Փաշինյանի հետ։Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կանչվե՞լ է հարցաքննության, գլխավոր դատախազն արձագանքեց․ «Ես քրեական գործի շահերին վնասող եմ համարում նույնիսկ այդ փաստը հրապարակելը։ Յուրաքանչյուր կոնկրետ անձի հարցաքննության կամ հարցաքննության բովանդակության մասով վարույթ իրականացնող մարմինն այդ պահի գործի տվյալների համադրմամբ ինքն է որոշում է՝ որքանով է դա ենթակա հրապարակման։ Այս պահին ես որոշում եմ, որ դա կվնասի քննությանը»,-ասաց նա։
15:29 - 30 ապրիլի, 2021
Առաջին խնդիրը օրենսդրական է. դատախազն անդրադարձավ ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչելու՝ դատարանների որոշումներին |1lurer.am|

Առաջին խնդիրը օրենսդրական է. դատախազն անդրադարձավ ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչելու՝ դատարանների որոշումներին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր անդրադարձավ ձերբակալության որոշումները դատարանների կողմից ոչ իրավաչափ ճանաչելու պրակտիկային: «Մենք ունեինք ժամանակ, երբ ձերբակալումը դատարանում չէր վիճարկվում, եթե չեմ սխալվում՝ դա 2015-2016 թվականներից սահմանվեց: Դրանից մեկ-երկու տարի անց էլ չեք հիշի դեպք, որ դատարանները որևէ անձի ձերբակալում ճանաչած լինեն ոչ իրավաչափ: Այսինքն՝ ունեցել ենք կարծրացած պրակտիկա, որ մենք մի օր հեղափոխել ենք, տվել ենք դատարանին հնարավորություն, և օրենսդրական մակարդակում էլ ունեցել ենք դրան ոչ համարժեք կարգավորումներ: Ինչո՞ւ եմ ասում ոչ համարժեք. երբ մենք ձերբակալման հիմքերի և նպատակների վերլուծություն ենք իրականացնում, տասնյակ օրինակներ կարող եմ բերել, որ հարկադրանքի այդ միջոցի կիրառման անհրաժեշտությունն օբյեկտիվորեն կա, բայց դա չի տեղավորվում մեր օրենսդրությամբ սահմանված ձերբակալման հիմքերի ու նպատակների տրամաբանության մեջ: Այսինքն՝ սրա հետ կապված առաջին խնդիրը համարում ենք օրենսդրական»,- նշեց Արթուր Դավթյանը: Ըստ նրա՝ քանի որ նախկինում ձերբակալության որոշումները չեն բողոքարկվել դատարանում, քննիչները ձերբակալման արձանագրություններն օրենքին համապատասխան չեն կազմել: «Համեմատած նախորդ տարվա, դրանից ավելի առաջվա հետ, ձերբակալման արձանագրություններն անհամեմատ ավելի որակով են»,- ասաց Դավթյանը: Գլխավոր դատախազն անդրադարձավ նաև ձերբակալման արձանագրությունների վերաբերյալ դատարանների մեկնաբանություններին: «Դատարանների կողմից այնպիսի մեկնաբանություններ ունենք, որ եթե նախադեպ դարձնենք, գործնականում ոչ մեկին չպետք է ձերբակալենք,- ասաց նա՝ ամփոփելով,- կարծրացած պրակտիկա, իր հետ բերած բազում թերություններ, և այսօր դատարանների կողմից շատ հաճախ ճիշտ հակառակ մեկնաբանություններ»:
14:38 - 30 ապրիլի, 2021
ՍԴ մեկնաբանությունը ստանալուց հետո կկարողանանք նորմը վերաորակել, եւ վարույթը կշարունակվի. Դավթյանը՝ Քոչարյանի գործի մասին |armtimes.com|

ՍԴ մեկնաբանությունը ստանալուց հետո կկարողանանք նորմը վերաորակել, եւ վարույթը կշարունակվի. Դավթյանը՝ Քոչարյանի գործի մասին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Ազգային ժողովում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Սահմանադրական դատարան ներկայացված դիմումին՝ ասաց, որ ՍԴ-ից մեկնաբանությունը ստանալով կարողանալու են ընդհանուր նորմի վերաորակում իրականացնել, որից հետո օրենքով սահմանված կարգով վարույթը կշարունակվի:  Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր ճանաչեց Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որով Քոչարյանը եւ մյուսները մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ։ Դատարանն այս հոդվածով քրեական հետապնդումը դադարեցրեց. դատարանի այս որոշումը դատախազությունը բողոքարկել է: Մեղադրական կողմը եւ տուժողների իրավահաջորդները, պնդում են, որ արարքը պետք է վերաորակվի, որովհետեւ թեեւ հոդվածը չկա, բայց հանցանքը կա:  Ի պատասխան պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հարցի խոսելով այս մասին՝ Դավթյանը մեկնաբանեց նաեւ, թե ինչու էր Քոչարյանի եւ մյուսների արարքը ի սկզբանե որակվել ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով. «Մենք հրապարակային ներկայացրել ենք, թե ինչու է ժամանակին արարքի որակման մեջ  հատուկ նորմին տրվել առավելությունը, որովհետեւ դա պարզ իրավական տեխնիկայի կանոն է՝ սահմանված իրավական ակտերի մասին օրենքով: Այլ բան չէր կարող անել վարույթ իրականացնողը, երբ տեսնում է՝ նկարագրված արարքը համապատասխանում է իշխանությունը վերազանցելուն եւ դրա արդյունքում ծանր հետեւանքներ առաջացնելուն, եւ տեսնում է, որ այդ ծանր հետեւանքները ոչ թե գործնականում պարզագույն հետեւանքներ են համեմատության մեջ, այլ սահմանադրական կարգի հիմունքների ուղիղ դադարեցման հետեւանքներ»,- պարզաբանեց Դավթյանը: Այնուհետեւ, անդրադառնալով արարքի վերաորակմանը՝ շարունակեց. «Այսինքն ստեղծված իրավիճակում մենք ի՞նչն ենք վիճարկում Սահմանադրական դատարանում. երբ որ արարքի որակման հետ կապված մենք դատարանում տեսնում ենք փոփոխություն, քրեադատավարական օրենքը մեզ տվել է հնարավորություն՝ վերաորակելու: Բայց այդ հնարավորությունը նախատեսող քրեադատավարական նորմը՝  309.1 հոդվածը եւ դրան Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի մինչ օրս տված մեկնաբանությունները վկայում են, որ այդ վերաորակումը կարող է պայմանավորվել միայն փաստական հանգամանքների հետ, ապացուցողական բազայի՝ պարզ լեզվով ասած: Զուտ իրավական, ոչ փաստական կողմին վերաբերող հարցերով վերաորակման հնարավորություն չի տալիս: Եվ սա առիթ հանդիսացավ, որ մենք ՍԴ առջեւ բարձրացնենք այդ խնդիրը՝ ստանանք մեկնաբանություն Սահմանադրական դատարանից: Մեր ակնկալած մեկնաբանությունն այն է, որ այո՛, դրանով խախտվում է արդար դատաքննության իրավունքը, դրանով խախտվում են տուժողների իրավունքները եւ այդ մեկնաբանությունը ստանալով մենք կարողանալու ենք վերաորակում իրականացնել ընդհանուր նորմի, որից հետո օրենքով սահմանված կարգով վարույթը կշարունակվի»:  Անդրադառնալով հարցին՝ արդյոք կա՞ օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն, որպեսզի նման իրավիճակներում խնդիրը կարգավորելու հնարավորություն լինի՝ գլխավոր դատախազը պատասխանեց. «Այո՛, 309.1 հոդվածը բարելավման կարիք ունի, որ այս իրավիճակում մենք ունենանք պատշաճ արձագանք՝ արդար դատաքննության իրականացման համար»:
14:29 - 30 ապրիլի, 2021
Բնակչության թիրախավորում, ՀՀ օդային սահմանի հատում ԱԹՍ-ով, գերիների գլխատում. դատախազությունը ներկայացրել է Ադրբեջանի հանցագործությունները

Բնակչության թիրախավորում, ՀՀ օդային սահմանի հատում ԱԹՍ-ով, գերիների գլխատում. դատախազությունը ներկայացրել է Ադրբեջանի հանցագործությունները

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է շուրջ 100 քրեական գործ: Որպես մեղադրյալ են ներգրավված վարձկան գրոհայիններ, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ընդհանուր 37 անձ, որոնցից 2-ը կալանավորված է, իսկ 35-ի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատախազությունը մանրամասներ է ներկայացրել պատերազմում Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ: Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը 2020 թվականին ականանետային և հրթիռահրետանային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով նպատակաուղղված և կանխամտածված գրոհների թիրախ է դարձրել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի բնակչությանը:  ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տեսանյութում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության (ԶԿԴ) զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը նշել է, որ Ադրբեջանը դրանով իսկ սանձազերծել է ագրեսիվ պատերազմ, իրականացրել ագրեսիայի ակտ, որի ընթացքում սպանվել են ինչպես զինծառայողներ, այնպես էլ միջազգային կոնվենցիաներով պաշտպանության մեջ գտնվող քաղաքացիական անձինք, վնասվել և ոչնչացվել են քաղաքացիական կարևորագույն նշանակության ենթակառուցվածքներ, այդ թվում բնակելի տներ, մանկապարտեզներ, ճանապարհներ և այլ կառույցներ: Քննության շրջանակը լայն է, պատերազմական հանցագործությունները՝ տարաբնույթ: Ադրբեջանի նշանառության տակ էին պաշտպանության բանակի զինծառայողները, Ստեփանակերտի, Ասկերանի, Շուշիի, Քաշաթաղի, Մարտունու, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի շրջանների բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները: Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում խոցվեց Հայաստանի ռազմաօդային ուժերի ՍՈՒ -25 ինքնաթիռը: Գրոհայինով թռիչք կատարելիս և Հայաստանի ռազմական ու քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարձակումները հետ մղելիս զոհվեց օդաչուն՝ Վալերի Դանելինը: Անօդաչու թռչող սարքերը հատեցին Հայաստանի սահմանը, թիրախավորվեց Գեղարքունիքի մարզը, հարվածեցին Սոթքի տներին, մարդատար ավտոբուսին, հերթապահություն իրականացնող զինտեխնիկան թիրախավորելուց զոհվեց երկու, մարմնական վնասվածք ստացավ 10 զինծառայող: Ադրբեջանական զինուժը նշանառության տակ առավ նաև համայնքի դաշտավայրում գյուղատնտեսական աշխատանք կատարող խաղաղ բնակիչներին: Մեկ անչափահաս երեխա մարմնական ծանր վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվեց: Հրթիռակոծվեցին Վարդենիսը, Կոթին, Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը, Արցախը Հայաստանին կապող ավտոճանապարհի վրա գտնվող կամուրջը: Մեծ Մասրիկ բնակավայրի հրթիռակոծումից մեկ քաղաքացի զոհվեց, երկուսը ստացան մարմնական վնասվածքներ: Անօդաչու թռչող սարքեր հայտնվեցին Կոտայքի օդային տարածքում և ՀՀ-ի Զինված ուժերի կողմից ոչնչացվեցին: Հայաստանի հարավային հատվածը նույնպես թիրախում էր: Կապանի Կաղնուտ բնակավայրի հրթիռակոծումից սպանվեց 3 զինծառայող, վնասվեց մարտի մեջ չգտնվող ռազմական տեխնիկա «Քրեական գործերի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել՝ ինչպես զինված ընդհարման ժամանակ, այնպես էլ դրա ավարտից հետո Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման, միջազգային պայմանագրերով պաշտպանության մեջ գտնվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք դրսևորելու բազմաթիվ դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես, փաստական տվյալներ են առկա ռազմագերու գլխատման և հետագայում այն համացանցում տեղադրելու, վիրավոր ռազմագերիներին որոշակի գործողություններ հարկադրելու վերաբերյալ: Բոլոր իմ նշած դրվագները քրեական գործով դարձնում ենք մանրակրկիտ քննության առարկա: Կատարվում են համապատասխան գործողություններ այդ հանցագործությունների վերաբերյալ տվյալների ամբողջացման, քրեական պատասխանատվության համար անհրաժեշտ հիմքերի ապահովման, Ադրբեջանի ԶՈՒ առանձին ներկայացուցիչների արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու համար. այդ ուղղությամբ առկա են արդյունքներ»,-նշել է նա: Իրավապահ համակարգը փաստական տվյալներ է ձեռք բերել նաև ռազմական գործողությունների ընթացքում և եռակողմ հայտարարությունից հետո հայկական հուշարձանները, մշակութային արժեք ունեցող իրերը ծագումով հայերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու, պղծելու բազմաթիվ դեպքերի վերաբերյալ: Թշնամու թիրախում էին նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց, Կանաչ ժամ, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցիները: Արցախի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախնական տվյալներ են ստացվել, որ պատերազմ վարելու առաջին իսկ օրվանից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական գործողություններին ներգրավել է տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող վարձկանների: Նշված փաստով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է մայր քրեական գործին: Համապատասխան գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ադրբեջանը դեռ 2020 թվականի հունիսին պլանավորել է ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի ու Արցախի դեմ և ռազմական գործողությունների վարձկան ահաբեկիչներին ներգրավելու նպատակով համապատասխան համաձայնություն է ձեռք բերել Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Վերջինս դրամական միջոցներ, համապատասխան զենք-զինամթերք է հատկացրել միջազգային ահաբեկչական մի շարք խմբավորումների, մասնավորապես Սուլթան Սուլեյման Շահ, Սուլթան Մուրադ և այլ նման խմբավորումների: Գումարի դիմաց հավաքագրվել են 2000-ից ավելի վարձկաններ, որոնք 3-ամսյա համապատասխան ուսումնական դասընթացներ անցնելուց հետո 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անարգել Թուրքիայի տարածքով տեղափոխվել են Ադրբեջան, որտեղ նրանց տրվել է համազգեստ, զենք, զինամթերք: Նրանք ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններին: Արշակ Մարտիրոսյանն անդրադարձել է նաև ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ռուսական ուղղաթիռը խոցելու դեպքին: Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրթիռահրետանային համակարգերի գործադրմամբ խոցել են Հայաստանի Արարատի մարզի Երասխ գյուղի տարածքում թռիչք իրականացնող ռուսական ռազմական ուղղաթիռը, ինչի հետևանքով երկու անձ սպանվել է, մեկ անձ ստացել է մարմնական վնասվածք: Նշված դեպքի առթիվ նույնը օրը Զինվորական կենտրոնական դատախազությունում քրեական գործ է հարուցվել, որի նախաքննությունը շարունակվում է: Ստուգվում է նաև ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ կողմից միջազգայնորեն արգելված քիմիական ֆոսֆորային բաղադրիչներով զենք կիրառելու փաստը:   
14:35 - 29 ապրիլի, 2021
Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել
 |armtimes.com|

Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել |armtimes.com|

armtimes.com: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել: Մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելով, որ փորձաքննությունը նշանակվել է քրեական գործը ՀՔԾ վարույթում գտնվելու ընթացքում։ Այնուհետեւ Տիգրան Խաչատրյանի  մասով գործը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը որոշելու համար: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ Տիգրան Խաչատրյանի դրվագով անջատված մասը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա քննությունն այնտեղ շարունակելու համար. Իսկ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն ասաց, որ գործի մասին մանրամասներ այս պահին չեն կարող փոխանցել: Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը հետախուզվում էր 2018 թ. օգոստոսի 28-ից՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելու և կեղծ փաստաթղթերով Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ ընդունվելու համար:
20:10 - 28 ապրիլի, 2021
Դատախազության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով մեղադրյալ Հայկ Հեքիմյանը կալանավորվեց |tert.am|

Դատախազության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով մեղադրյալ Հայկ Հեքիմյանը կալանավորվեց |tert.am|

tert.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը, խափանման միջոց ընտրվեց Հայկ Հեքիմյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը: Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հեքիմյանի փաստաբան Բենիկ Գալստյանը:Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին ավելի վաղ Ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները բերման էին ենթարկել և  ձերբակալել՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։«Ինձ համար անսպասելի էր դատարանի որոշումը, դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած հանցանքի վերաբերյալ: Որպես կալանավորման հիմք՝  նշել էր քննիչի կողմից ներկայացված 3 հիմքերից միայն մեկը՝ խոչընդոտելու ռիսկը։ Չհասցրի որոշմանը մանրամասն ծանոթանալ, բայց պետք է փաստեմ, որ իմ համոզմամբ՝ նշված ակտն ապօրինի է»,- ասաց նա և հավելեց, որ որոշումը  հնարավորինս շուտ կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարան և հույս հայտնեց, որ դատարանն օբյեկտիվ որոշում կկայացնի: Շարունակությունը՝ tert.am-ում։
13:56 - 28 ապրիլի, 2021