ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպանին․ ներկայացվել են ՀՀ Ոստիկանությունում կատարված բարեփոխումները

Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպանին․ ներկայացվել են ՀՀ Ոստիկանությունում կատարված բարեփոխումները

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս  մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։ Վահե Ղազարյանը, ողջունելով դեսպանին, կարևորեց երկու երկրների միջև բարեկամական սերտ հարաբերություններն ու հատկապես Հայաստանի ոստիկանության և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միջև ամենօրյա ակտիվ փոխգործակցությունը։ Ոստիկանության պետը շնորհավորեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության նորանշանակ ներկայացուցիչ Գրիգորի Պուստովիտովին և մաղթեց արդյունավետ աշխատանք։ Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ մատնանշեց երկու պետությունների իրավապահ կառույցների ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում սերտ փոխգործակցությունը։ Նա խոսեց անցած տարի Հայաստանում տեղի ունեցած Հայաստանի ոստիկանության և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միավորված կոլեգիայի նիստի մասին և վստահություն հայտնեց, որ ձևավորված սերտ համագործակցությունն ավելի կզարգանա։ Հանդիպմանը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հյուրերին ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։ Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
18:25 - 18 սեպտեմբերի, 2020
Ա․ Բաբայանի պնդումը, թե պարեկային ծառայության ոստիկաններին հանձնարարված է օրական որոշակի թվով քաղաքացիների տուգանել դիմակ չկրելու համար, խեղաթյուրման հետևանք է․ ՀՀ ոստիկանություն

Ա․ Բաբայանի պնդումը, թե պարեկային ծառայության ոստիկաններին հանձնարարված է օրական որոշակի թվով քաղաքացիների տուգանել դիմակ չկրելու համար, խեղաթյուրման հետևանք է․ ՀՀ ոստիկանություն

Իրավապաշտպան Արսեն Բաբայանի պնդումը, թե պարեկային ծառայության ոստիկաններին հանձնարարված է օրական որոշակի թվով քաղաքացիների տուգանել դիմակ չկրելու համար, խեղաթյուրման հետևանք է, ինչի մասին տեղյակ է պահվել Ա. Բաբայանին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը և պարզաբանել Բաբայանի գրառումը՝ կցելով արձանագրությունը։ «Խնդիրը, սակայն, ամսաթվային շփոթն ու թյուրիմացությունը չէ, այլ դիմակ կրելու անհրաժեշտության շուրջ հրահրվող հանրային անվստահության մթնոլորտը:Աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ մեր հանրապետության փորձը վկայում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու ամենաարդյունավետ միջոցը շարունակում է մնալ դիմակը: Եվ ոստիկանությունն էլ բացառապես դիմակ կրելու պահանջի վերահսկողություն է իրականացնում: Ցավոք, կան խմբեր և անհատներ, որոնք հասարակության մեջ պարբերաբար կասկածամտություն են հրահրում այս ակնհայտ իրողության շուրջ, հրապարակ են նետվում անստույգ փաստեր ու անհիմն պնդումներ, ինչի նպատակը այս հարցում ոմանց անպատասխանատու վերաբերմունքը լեգիտիմացնելն է: Իրականում վիճակը չափազանց բարդ է, որպեսզի մեզ թույլ տանք ինչ-ինչ հավակնությունների զոհաբերել մեր քաղաքացիների առողջությունը: Կորոնավիրուսի նոր ալիքին դեմ հանդիման՝ աշխարհում կրկին պարտադիր է դարձել դիմակի կիրառումը: Այդ ուղղությամբ խստացվում են երկրների գերակշիռ մասի օրենսդրությունն ու վերահսկողական մեխանիզմները, որոնց կիրարկումն ապահովում են ոստիկանական մարմինները: Այդ ճանապարհով է գնում նաև մեր հանրապետությունը, և ոստիկանությունը, անկախ անարդար որակումներից ու գնահատականներից, շարունակելու է օրենքով սահմանված իր լիազորությունների կատարումն այդ ոլորտում: Ակնկալում ենք հանրության ըմբռնումը, աջակցությունն ու համագործակցությունը ոստիկանության հետ, քանի որ մեր երկրում համավարակային անվտանգության ապահովման ու քաղաքացիների առողջության պաշտպանության այլ արդյունավետ ճանապարհ չկա»,- ասված է Ոստիկանության տարածած պարզաբանման մեջ։ Հիշեցնենք, որ երեկ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր․ «Պարեկային ծառայություն իրականացնող յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է օրական առնվազն 30 մարդու տուգանել դիմակ չկրելու համար: Սրա մասին նախկինում շատ եմ ակնարկել, սակայն դժգոհող ոստիկանները վախենում էին իրենց անունները բարձրաձայնելուց: Այսօր ձեռքումս է հայտնվել սրա ապացույցը: Այսօր ամսի 17-ն է, իսկ ոստիկանը դիմակ չկրելու համար արձանագրությունը կազմել է ամսի 18-ով: Երբ տուգանվող քաղաքացին հուշել է, որ այսօր 17-ն է, ոչ թե 18-ը, արձանագրություն կազմող ոստիկանը հայտնել է, որ այսօրվա տուգանքների իր վրա դրված քանակի պարտքը կատարել է, ուստի թեթևացնում է վաղվա իր աշխատանքը»։
12:43 - 18 սեպտեմբերի, 2020
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։ Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումներն ու համավարակի դեմ ոստիկանության պայքարի մանրամասներ։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նաուաֆ Ալ Էնեզին բարձր գնահատեց համավարակի տարածման դեմ ոստիկանության աշխատանքը և հանրապետությունում անվտանգության ուղղությամբ իրականացվող ծառայությունը։ Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրեց պարեկային նոր ծառայության ստեղծման ուղղությամբ միջոցառումներն ու ոստիկանության կառուցվածքային փոփոխությունները։ Նաուաֆ Ալ-Էնեզին հաջողություն մաղթեց նշված ծրագրերի բարեհաջող իրականացման համար։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությունն ավելի զարգացնելու և ամրապնդելու պատրաստակամություն հայտնեց, ինչին դրական արձագանքեցին հյուրերը։ Հանդիպմանը քննարկվեցին նաև համագործակցության հետագա ուղղությունների, ինչպես և Հայաստանի ու Քուվեյթի իրավապահ կառույցների փոխգործակցությանը իրավական հիմք տալու մասին հարցեր։
18:50 - 17 սեպտեմբերի, 2020
Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու մոտով անտարբեր չպիտի անցնի. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու մոտով անտարբեր չպիտի անցնի. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Նախորդ ամսվա ընթացքում ամեն օր գրանցվել է կորոնավիրուսի` մոտ 200-ից պակաս հաստատված դեպք՝ բացառությամբ մեկ օրվա, որ գրանցվել է 203 դեպք, բայց վերջին երկու օրերին դեպքերի թիվն էականորեն ավելացել է՝ հասնելով 257 եւ 295-ի. ճիշտ է, հայտնաբերման տոկոսը բավականին բարձր է՝ երեկ ունեցել ենք 4319 թեստ, նախորդ օրը՝ 4135, սակայն, այնուամենայնիվ, միտումն անհանգստացնող է, եւ մեր հանրության ուշադրությունը պիտի հրավիրենք այս խնդրի վրա. Կառավարության նիստի մեկնարկին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մարտից հետո առաջին անգամ Երեւանում խցանում նկատեցի. ըստ երեւույթին, դա կապված է դպրոցների բացման հետ»,- նշեց նա: Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ թեստավորման մեջ տոկոսային աճ է նկատվում՝ այսօր արդեն մոտ 7 տոկոս, ինչը մտահոգիչ է: «Կարծում ենք, որ այս աճը կապված է մինչդպրոցական շրջանի ակտիվացման եւ տեղաշարժի ակտիվացման, մինչ դպրոցական առեւտուր անելու, հանգստյան տներից վերադառնալու հետ: Դպրոցները բացվեցին սեպտեմբերի 15-ին, բայց մինչ այդ էլ աշխուժությունը բավական նկատելի էր,- նշեց նա՝ ընդգծելով, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կտեսնենք, թե վարակի տարածման տեմպի վրա ինչպես է ազդում դպրոցների բացումը: «Գործնականում այս պահին կորոնավիրուսի դեմ պայքարի մեկ ապացուցված գործիք ունենք, եւ դիմակի կրման պայմանները պետք է խստորեն պահպանվեն»,- ասաց Վարչապետը՝ ոստիկանապետից պահանջելով, որ ոստիկանները դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքից անտարբեր չանցնեն: «Դիմակը ծնոտը փակելու համար չէ, դիմակը քիթն ու բերանը փակելու համար է»,- ասաց նա: Վարչապետը նշեց, որ վարակի տարածման կանխարգելման պայմանները պահելը դժվար է, սակայն անհրաժեշտ. «925 կորոնավիրուսից մահացած մարդ ունենք, 283 հոգի կորոնավիրուսով վարակված՝ մահացել են այլ պատճառներով: Եվ երբ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում այլ երկրներում, համոզվում ենք, որ պիտի սովորենք կորոնավիրուսի հետ ապրել առանց ամենախիստ սահմանափակումների: Բայց դա հնարավոր է միայն այն պարագայում, երբ մեր առողջապահական հիմնարկները պատրաստ լինեն սպասարկել, բուժել, բոլոր դրա անհրաժեշտությունն ունեցող քաղաքացիներին: Հուլիսին, օրինակ, եզրին էինք, օրեր ենք ունեցել, երբ մեր վերակենդանացման բաժանմունքներում երկու-երեք ազատ տեղ է մնացած եղել, բայց կարողացել ենք այդ իրավիճակը հաղթահարել, եւ ըստ էության ոչ մի քաղաքացու առանց բժշկական օգնությա չենք թողել»:
11:39 - 17 սեպտեմբերի, 2020
Տեղեկատվություն Լիբանանից Հայաստան ժամանող մեր հայրենակիցների համար

Տեղեկատվություն Լիբանանից Հայաստան ժամանող մեր հայրենակիցների համար

Վերջերս նկատվում է սփյուռքից, մասնավորապես՝ Լիբանանից մեր հայրենակիցների հոսք Հայաստան։ Ի թիվս այլ գերատեսչությունների՝ ոստիկանությունը նույնպես այս ուղղությամբ իրականացնում է համապատասխան աշխատանք։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, համագործակցելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ, սկսել է իրազեկումների շարք։ Պարբերաբար տրվում է տեղեկություն՝ ոստիկանության տարածքային բաժինների, դրանց տեղակայման վայրերի վերաբերյալ և կոնտակտային տվյալներ։ Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները կարող են նաև առնչվել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ։ Այստեղ հիմնականում նրանք դիմում են քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ստանալու համար։ ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը սահմանվում է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով և ենթաօրենսդրական ակտերով։ Ազգությամբ հայերը կարող են քաղաքացիություն ստանալ պարզեցված ընթացակարգով։ Մասնավորապես՝ առանց ՀՀ-ում վերջին 3 տարում օրինական հիմունքներով բնակվելու, Սահմանադրության վերաբերյալ թեստ հանձնելու և հայոց լեզվին տիրապետելու պահանջների կատարման։ «Ազգությամբ հայերը քաղաքացիություն ստանալու համար դիմում են ԱՎ վարչություն կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝ սահմանված կարգի դիմում, լրացնում են դիմում-հարցաթերթիկ՝ հայերենով, իրենց անձնագիրը և դրա նոտարական վավերացմամբ թարգմանությունը, 6 գունավոր լուսանկար, ծննդյան վկայականը և դրա նոտարական թարգմանությունը, իսկ եթե օտարալեզու է, ազգությամբ հայ լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթեր, որոնք սահմանված են համապատասխան նորմատիվային որոշմամբ, նաև պետական տուրքի վճարման անդորրագիր, որը 1000 դրամ է։ Քաղաքացիություն ստանալու դիմումները ներկայացվում են անձամբ՝ բացառությամբ անգործունակ ճանաչված քաղաքացիների, որոնց դեպքում դիմումը ներկայացվում է խնամակալի միջոցով։ Դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում, և քաղաքացիության հարցերը լուծվում են ՀՀ նախագահի հրամանագրով»,-նշեց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժանմունքի պետ Իրինա Մկրտչյանը։ Սփյուռքից, մասնավորապես՝ Լիբանանից ժամանած մեր հայրենակիցները Հայաստանում կարող են ունենալ նաև վարորդական իրավունքի վկայականի հետ կապված խնդիրներ: «Լիբանանի իրավասու մարմինների կողմից տրված լիբանանյան ազգային վարորդական իրավունքի վկայականներով ոչ միայն մեր հայրենակիցները, այլև ցանկացած քաղաքացի իրավունք չունի տրանսպորտային միջոց վարել Հայաստանի Հանրապետության տարածքում, քանի որ Լիբանանը չի միացել 1968 թվականի Վիեննայի միջազգային երթևեկության մասին կոնվենցիային», – նշեց ՃՈ բաժնի պետի տեղակալ Սամվել Ներսիսյանը։ Հայաստանում մեքենա վարելու համար մեր հայրենակիցները պետք է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար հանձնեն համապատասխան քննություն։ «ՀՀ-ում վարորդական իրավունքի վկայականների հատկացման գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության 2008 թվականի համապատասխան որոշմամբ հաստատված կարգով։ Ըստ որի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմող քաղաքացիները պետք է հանձնեն տեսական քննություն, որի դրական արդյունքի դեպքում՝ նաև գործնական քննություն։ Գործող իրավակարգավորումներով և հնարավորություններով տեսական քննություն կարելի է հանձնել դեռևս միայն հայերեն ու ռուսերեն։ Առաջիկայում կավելացվեն նաև արաբերեն, պարսկերեն և անգլերեն լեզուները», – նշեց ՃՈ բաժնի պետի տեղակալ Սամվել Ներսիսյանը։ Համավարակով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները աշխատում են նախապես օնլայն հերթագրմամբ։ Այսինքն՝ նախապես պետք է էլեկտրոնային փոստին ուղարկել դիմում և ստանալ քննության օրն ու ժամը։ ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների էլեկտրոնային հասցեները կարելի է գտնել police.am կայքում։ Անձնագրային և վիզաների վարչության գործառույթների վերաբերյալ մեր հայրենակիցները կարող են զանգել` 010-37-02-64 հեռախոսահամարով, իսկ ճանապարհային ոստիկանության գործառույթների հետ կապված հարցերի դեպքում՝ 177 հեռախոսահամարով։
20:29 - 16 սեպտեմբերի, 2020
Դուք ասել եք, որ ոչ թե դուք եք իշխանության եկել, այլ ժողովուրդը, հիմա այդ իշխանությանը ոստիկանները փողոցներում անարգում են. Էդմոն Մարուքյանը՝ իշխանությանը
 |tert.am|

Դուք ասել եք, որ ոչ թե դուք եք իշխանության եկել, այլ ժողովուրդը, հիմա այդ իշխանությանը ոստիկանները փողոցներում անարգում են. Էդմոն Մարուքյանը՝ իշխանությանը |tert.am|

tert.am: Արդեն որերորդ անգամն է՝ տեսանյութ է տարածվում, որ ոստիկանությունը բռնի ուժով քաղաքացիներին, որոշ դեպքերում կանանց, լացացնելով, բերման են ենթարկում Ոստիկանության բաժանմունքներ ու ասում են՝ դիմակ չդնելու պատմություն է: Այս մասին Ազգային ժողովում վարման կարգով ելույթ ունենալով՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Հիմա լավագույն դեպքում Ոստիկանությունը կարող է տուգանել, ես նախ դատապարտում եմ այս ոչ իրավաչափ քայլերը և կոչ եմ անում, և ձեզ եմ կոչ անում, պարոն Միրզոյան, Դուք էլ միանաք այդ կոչին, որ պահանջենք նշանակեն ծառայողական քննություն նման իրավիճակում, սա խայտառակություն է: Դուք ասել եք, որ դուք իշխանության չեք եկել, այլ ժողովուրդն է եկել իշխանության, հիմա այդ իշխանությանը փողոցներում նման ձևով անարգում, նրանց իրավունքները ոտնահարում են, ես դա անընդունելի եմ համարում և կոչ եմ անում Դուք էլ՝ որպես ԱԺ նախագահ, դատապարտեք դա»,-ասաց նա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ դատապարտելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ է եղել: «Բոլոր փաստերով իրականացվում է ծառայողական քննություն, և քննության արդյունքներից հետո մենք կարող ենք որևէ բան դատապարտել կամ չդատապարտել: Նախօրոք ասեմ, որ բոլոր տեսանյութերում այդ նկարագրված իրավիճակները շատ կարճ, հատուկ սարքած, մոնտաժված տեսանյութեր են, և նախապատմությունը ոչ մեկ չգիտի, թե ինչ է եղել, ինչպիսի դիմադրություն են ցույց տվել Ոստիկանությանը»,- ասաց նա և կոչ արեց սպասել ծառայողական քննությանը: Շարունակությունը՝ tert.am-ում։
13:04 - 16 սեպտեմբերի, 2020
Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ սկսվել է ծառայողական քննություն
 |armtimes.com|

Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ սկսվել է ծառայողական քննություն |armtimes.com|

armtimes.com: Սեպտեմբերի 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի հանձնարարությամբ անմիջապես սկսվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ «Ոստիկանությունը միշտ հետևողական է եղել նման երևույթները կանխելու և բացառելու հարցում և այսուհետ էլ ամենայն խստությամբ է արձագանքելու այդպիսի ցանկացած դրսևորման, որ կարող է խաթարել ոստիկանություն-հասարակություն կապի և օրինականության ամրապնդման գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում մի քանի ոստիկաններ մի կնոջ էին բռնել՝ դիմակի համար, վերջինս էլ պնդում էր, թե ինքը դիմակ դրել է: Ոստիկանները, կնոջ թևից բռնած, փորձում էին բերման ենթարկել, կինը գոռում էր, հայտարարում, որ թևը կոտրված է։
11:37 - 16 սեպտեմբերի, 2020
Նախկինում կատարված ապօրինություններ ՏՄՊՊՀ-ում․ ոստիկանների բացահայտումը

Նախկինում կատարված ապօրինություններ ՏՄՊՊՀ-ում․ ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են նախկինում կատարված հանցագործության դեպք:Օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստվել են նյութեր, ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակից պաշտոնատար անձինք մի շարք ընկերությունների օգտին կատարել են գործողություններ` ելնելով անձնական շահագրգռվածությունից, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:Մասնավորապես, 2017 թվականի օգոստոսի 8-ին «Ստանդարտ դիալոգ» ընկերության տրամադրած` պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող փորձարկման արձանագրությունների համապատասխան սյունակներում ՏՄՊՊ հանձնաժողովի աշխատակիցները կեղծել են արտադրանքը սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու վերաբերյալ տվյալները: Կեղծիքի հետևանքով կաթնամթերք արտադրող 12 ընկերություն չի ենթարկվել օրենքով նախատեսված` տարեկան շրջանառության մեկ տոկոսի չափով վարչական պատասխանատվության, ինչը կազմել է ընդհանուր մոտ 155 միլիոն դրամ: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:Ստացվել են նաև փաստական այլ տվյալներ:ՏՄՊՊ հանձնաժողովի պաշտոնատար անձինք, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, 2015-2017 թվականներին երկու անձի հրամանագրել են փորձագետի և մասնագետի հաստիքներում` նրանցից մեկին ապօրինի հատկացնելով հիմնարկի հաշվեկշռում հաշվառված «Տոյոտա» մակնիշի մեքենա: Նշված անձինք աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ և պարգևավճար: Մեքենան էլ չի օգտագործվել հանձնաժողովի կարիքների համար, բայց այդ ընթացքում դուրս է գրվել 9113 լիտր վառելիք: Այսպիսով, յուրացման և վատնելու միջոցով հափշտակվել է ավելի քան 12 միլիոն դրամ:Դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ:
17:38 - 15 սեպտեմբերի, 2020
Ոստիկանության և արդարադատության ակադեմիայի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Ոստիկանության և արդարադատության ակադեմիայի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Սեպտեմբերի 15-ին արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:Բացման խոսքում արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նշեց, որ ոստիկանության հետ համագործակցությունը եղել է բավական արդյունավետ, իսկ հետայսու այն ավելի կամրապնդվի ու կզարգանա:Վահե Ղազարյանը շնորհավորեց ակադեմիայի հիմնադրման 7-ամյակի կապակցությամբ, կարևորեց կառույցի գործունեությունը՝ մաղթելով արգասաբեր աշխատանք: Ընդգծելով փոխըմբռնման հուշագրի կարևորությունը՝ ոստիկանության պետը նշեց, որ այն հնարավորություն կտա ձևավորել գործնական շփումների միջավայր հատկապես կրթական ոլորտում, ինչը կնպաստի ոստիկանության ծառայողների և ակադեմիայի ունկնդիրների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը:Միջոցառման ավարտին արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։Արդարադատության ակադեմիայի և ոստիկանության միջև համագործակցության արդյունավետ զարգացման գործում ներդրած ավանդի համար ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ոստիկանության պետ Վահե Ղազարյանին պարգևատրեց արդարադատության ակադեմիայի հուշամեդալով:
17:16 - 15 սեպտեմբերի, 2020
Ոստիկանությունը պարզաբանել է կարանտինի կանոնները և դրանց խախտման համար պատժաչափերը

Ոստիկանությունը պարզաբանել է կարանտինի կանոնները և դրանց խախտման համար պատժաչափերը

 ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է կարանտինի՝ իր պատասխանատվության գոտում գտնվող կանոնները և դրանց խախտման համար սահմանված պատժաչափերը։ Պարզաբանման մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարության 11.09.2020թ. N 1514-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ի ժամը 17.00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածով նախատեսված է պատասխանատվություն` կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման համար:Ոստիկանության կողմից արձանագրվելու և քննվելու են 182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:Մասնավորապես՝ Կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված համաճարակի (կարանտինային) գոտի մուտքի և ելքի հատուկ ռեժիմը խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 - 70.000 դրամի չափով: Կարանտինի ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես և դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը, որոնք առաջացնում են տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով։ ԾանոթությունԲնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է: Կարանտինի ընթացքում հավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանափակումները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 - 200.000 դրամի չափով: Կարանտինի ընթացքում հավաքների մասնակցելու սահմանափակումները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով։ ԾանոթությունՀավաքներ կազմակերպել, անցկացնել և հավաքներին մասնակցել թույլատրվում է միայն ՀՀ կառավարության 11.09.2020թ. N 1514-Ն որոշման հավելվածի 18-րդ կետով սահմանված անհատական պաշտպանության միջոցների կիրառման և անձանց միջև նվազագույնը 1,5 մետր հեռավորության պահպանման դեպքում: Կարանտինի ընթացքում հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները և արգելքները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 - 100.000 դրամի չափով։ ԾանոթությունՀանրային միջոցառումները թույլատրվում են միայն հետևյալ սահմանափակումներով՝1) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները՝ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.2) անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումները (այդ թվում՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ), եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ, 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.3) փակ տարածքներում հանրային միջոցառումները՝ ի լրումն սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պահանջների՝ նաև բնական կամ ներհոս-արտաձիգ արհեստական օդափոխության առկայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահանջների պահպանման դեպքում: Կարանտինի ընթացքում կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների սահմանափակումները խախտելը, ինչպես և դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը, որոնք առաջացնում են տուգանքի նշանակում` 50.000 - 100.000 դրամի չափով: Կարանտինի ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50.000 - 200.000 դրամի չափով: Կարանտինի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 10.000 դրամի չափով։ Ծանոթություն Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատվել են ՀՀ առողջապահության նախարարի 11.09.2020թ. N 23-Ն հրամանով: Բնակչության առողջության պահպանման և կորոնավիրուսային հիվանդության բացասական հետևանքները նվազեցնելու նկատառումներով ՀՀ ոստիկանությունը հորդորում է պահպանել կարանտին սահմանելու մասին որոշմամբ նախատեսված սահմանափակումները, ինչպես և անհատական պաշտպանության միջոցների կիրառման համար ՀՀ առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգը»:
19:54 - 14 սեպտեմբերի, 2020
Ոստիկանապետի հրամանով՝ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն նոր պետ ունի

Ոստիկանապետի հրամանով՝ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն նոր պետ ունի

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ երեկ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանը: Այս պաշտոնը թափուր էր մնացել Արա Ֆիդանյանի՝ ՀՀ փոխոստիականպետ նշանակվելուց հետո: Հակոբյանի նշանակմնա մասին տեղեկացանք ոստիկանությունից: Մինչ այս, Նարինե Հակոբյանը զբաղեցնում էր Ինտերպոլի ԱԿԲ-ի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազորի պաշտոնը: Նարինե Հակոբյանի կենսագրությունը Ծնվել է 1980 թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:1997-2001 թթ.՝ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի բակալավրիատը «ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ 2001-2003 թթ.՝ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան «ֆրանսերեն լեզու» մասնագիտությամբ 25.02.2004-27.02.2012 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի օպերլիազոր 27.02.2012-30.03.2013 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի օպերատիվ կապի և տեխնիկական միջոցների ապահովման բաժնի ավագ օպերլիազոր 30.03.2013-11.09.2020 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր ՀՀ ոստիկանության պետի 2020 թ. սեպտեմբերի 11-ի հրամանով նշանակվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ:Պարգևատրվել է՝ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով և կրծքանշաններով:
10:27 - 12 սեպտեմբերի, 2020
Ոստիկանության 3 ծառայող կազատվի աշխատանքից, երեքին խիստ նկատողություն կտրվի

Ոստիկանության 3 ծառայող կազատվի աշխատանքից, երեքին խիստ նկատողություն կտրվի

Սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Նիստին մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետն ու կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։ Նիստի օրակարգում ոստիկանության 7 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի ու եզրակացությունների քննարկումն էր։ Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին՝ 3 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», ևս 3 ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» և 1 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժերը։
21:49 - 11 սեպտեմբերի, 2020