Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի, Հարավային Կովկասի Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի հետ` քննարկելու տրամադրվող ֆինանսական աջակցության հնարավոր ուղղությունները: Ռաֆայել Ժոզանը մանրամասնել է, որ ԶՖԳ-ն ներդրումներ է կատարում զարգացող երկրների 5 գերակա ոլորտներում, և այդ ներդրումային ծրագրի շրջանակներում կարևոր ուղղություն է առողջապահությունը: Հաշվի առնելով գործակալության առաջարկները` Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության նախարարության կարիքները և այն ուղղությունները, որոնց զարգացման համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն: Մասնավորապես, նախարարը կարևորել է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոններում վերականգնողական աշխատանքներ սկսելու անհրաժեշտությունը, մայրական մահացության նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացումը, արյան ծառայության արդիականացման, վերականգնողական բժշկական օգնության ծառայությունների բարելավումը և այլ հարցեր: Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ 2019 թվականին առողջապահական ոլորտի զարգացման նպատակով բազմաթիվ ծրագրեր են մեկնարկել, սակայն կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում որոշները մնացել են անավարտ: «Շնորհակալ ենք Ֆրանսիայի կառավարությանը շարունակական աջակցության համար, և ուրախ եմ, որ առաջիկայում կկարողանանք անել հնարավորը՝ մի շարք ուղղություններով աշխատանքային պրոցեսներն ակտիվացնելու, առողջապահական համակարգը բարելավելու առումով, քանի որ մենք գործ ունենք շատ կարևոր և խոցելի ոլորտի հետ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: Ժոնաթան Լաքոտը հույս է հայտնել, որ երկու երկրի միջև նշված ուղղություններով համագործակցությունը կլինի արդյունավետ, և առողջապահական ոլորտի բարելավման աշխատանքները շարունակական կլինեն:      
16:36 - 25 հունվարի, 2021
Փարիզում մոտ 300 ներգաղթյալ «գրավել» է մանկապարտեզի շենքը՝ իշխանություններից պահանջելով ապաստան տրամադրել |tert.am|

Փարիզում մոտ 300 ներգաղթյալ «գրավել» է մանկապարտեզի շենքը՝ իշխանություններից պահանջելով ապաստան տրամադրել |tert.am|

tert.am: Փարիզում շուրջ 300 ներգաղթյալներ «գրավել» են մայրաքաղաքի 16-րդ շրջանի նախկին մանկապարտեզի շենքը՝ իշխանություններից պահանջելով կորոնավիրուսից ու ցրտից պատսպարվելու համար իրենց ապաստաններ տրամադրել, ֆրանսիական ԶԼՄ-ներին հղումով գրում է belta.by-ը։ Նշվում է, որ ներգաղթյալները լքված շենքը «գրավել» են ոչ թե այնտեղ մնալու, այլ իրենց վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: Ցուցարարներից շատերը Հանրապետության հրապարակում ոստիկանության կողմից ապամոնտաժված վրանային ճամբարի նախկին բնակիչներն են: Ի պատասխան ցուցարարների պահանջների՝ Փարիզի փոխքաղաքապետը, որը պատասխանատու է ներգաղթի և ժամանակավոր տեղավորման հարցերի համար, խոստացել է գիշերելու համար նրանց տեղ հատկացնել դպրոցական երկու դահլիճներում, քանի որ, ըստ նրանց, լքված մանկապարտեզը չի ջեռուցվում և, ընդհանուր առմամբ, վտանգավոր շենք է։
09:34 - 25 հունվարի, 2021
Հայ վիրաբույժը Լիոնում ղեկավարել է ուսից սկսող 2 ձեռքի աշխարհում առաջին փոխպատվաստման վիրահատությունը |armenpress.am|

Հայ վիրաբույժը Լիոնում ղեկավարել է ուսից սկսող 2 ձեռքի աշխարհում առաջին փոխպատվաստման վիրահատությունը |armenpress.am|

armenpress.am: Իսլանդացի մի մարդ ստացել է աշխարհում առաջին՝ ուսից սկսող երկու ձեռքի փոխպատվաստում Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը: Պացիենտը 2 ձեռքը կորցրել էր 23 տարի առաջ՝ աշխատանքի ընթացքում պատահարի հետևանքով: Բժիշկների խոսքով՝ տղամարդը փոխպատվաստման վիրահատությունից հետո լավ է վերականգնվում: Սակայն դեռ անորոշ է, թե որքան շարժունակություն կվերականգնվի: Վիրահատության գլխավոր վիրաբույժ Արամ Ղազարյանը մամուլի ասուլիսում, սակայն ասել է. «Եթե նա կարողանա վերականգնել իր արմունկը ծալելու հնարավորությունը, դա կյանք փոխող կլինի»: Նշվում է, որ տարիներ են պահանջվել հարմար դոնոր գտնելու համար, մոտ 50 բժշկական անձնակազմ է ներգրավվել վիրահատության նախապատրաստման գործընթացում:
14:27 - 23 հունվարի, 2021
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հանդես կգա մշակութային բազմաբովանդակ նախաձեռնություններով |armenpress.am|

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հանդես կգա մշակութային բազմաբովանդակ նախաձեռնություններով |armenpress.am|

armenpress.am: Համավարակով պայմանավորված երկարատև դադարից հետո ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը վերսկսում է մշակութային միջոցառումների շարքը: Այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց դեսպանատան մշակութային համագործակցության հարցերով խորհրդատու Գիյոմ Նարժոլեն: Նա հիշեցրեց, որ Հայաստանը հակամարտության մեջ էր, և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ցանկանում է վստահեցնել, որ Հայաստանի կողքին է: «Հայաստանն արվեստագետների, մշակույթի երկիր է, և շատ կարևոր է վերահաստատել այդ հարաբերությունների ամբողջ ծավալը»,-ասաց Նարժոլեն: Խորհրդատուն տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսում են ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն կազմակերպել: Ձևաչափը քննարկում են ռեժիսորի հետ: Անցկացնելու են կինոփառատոններ, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում, գարնան վերջին կներկայացնեն ժամանակակից կրկեսի ծրագիր,  լուսանկարների ցուցահանդեսի նախագիծ ունեն, որը, ըստ Գիյոմ Նարժոլենի, հայ և ֆրանսիացի լուսանկարիչների հանդիպման հարթակ կարող է դառնալ: «Ֆրանսիայի դեսպանության նպատակներից է նախատեսվող ծրագրերում մշտապես հայ ստեղծագործողներին մասնակից դարձնելը»,-եզրափակեց նա:  
18:34 - 22 հունվարի, 2021
Լը Դրիանը և Բայրամովը քննարկել են Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը |azatutyun.am|

Լը Դրիանը և Բայրամովը քննարկել են Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարարների միջև հեռախոսազրույց է կայացել։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ջեյհուն Բայրամովն ու Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։ «Նաև քննարկվել է Ադրբեջանի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունների ներկա իրավիճակը, ընդգծվել է այդ ուղղությամբ երկխոսության շարունակության կարևորությունը», - ասվում է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում։ Նախօրեին Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց է ունեցել նաև հայաստանցի պաշտոնակից Արա Այվազյանի հետ։ Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ «զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի»:
14:07 - 22 հունվարի, 2021
Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել գերիների վերադարձի հարցը և սահմանների որոշման գործընթացի խնդիրները

Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել գերիների վերադարձի հարցը և սահմանների որոշման գործընթացի խնդիրները

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Ըստ ՄԻՊ գրասենյակի, Թաթոյանն առաջնահերթ բարձրացրել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և նրանց անհապաղ վերադարձին առնչվող հարցեր։ Նա շեշտել է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։ Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի գործընթացը: Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման գործընթացին՝ նշելով, որ այն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Ըստ Թաթոյանի, գործընթացը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքներով, ինչպես նաև ցեղասպանության հռետորաբանությամբ։ Բայց այդ, Պաշտպանի համոզմամբ, ոչ միայն չի դադարում, այլ նաև նոր զարգացումներ է ստանում հայատյացությունն ու թշնամանքի հրահրումը։ Հանդիպմանը կողմերը քննարկել են մարդու իրավունքներին առնչվող այլ հարցեր ևս։
16:29 - 21 հունվարի, 2021
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը

Հունվարի 21-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի:  Ներկայացնելով հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչման ընթացքը՝ նախարար Այվազյանն իր ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի լիարժեք հասցեագրման անհրաժեշտության վրա, մասնավորապես՝ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հայրենադարձման մասով:  Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների ուղիղ և անխափան ներգրավվածության անհրաժեշտությունը: Նախարարներ Այվազյանի և Լը Դրիանի զրույցի առանցքային թեմաներից էին նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերը և այդ գործընթացում միջազգային մասնագիտացված կառույցների դերը: Նախարար Այվազյանն ընդգծեց, որ հարցի հրատապությունն առավել ընդգծվում է հայկական ժառանգության ոչնչացման և ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ջանքերի լույսի ներքո:  Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսմանը և այդ առնչությամբ համանախագահների առաջիկա ժամանակացույցին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի և տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման շուրջ:
12:54 - 21 հունվարի, 2021
Ֆրանսիան պատրաստ է ՀՀ-ին աջակցել առողջապահության, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների ոլորտներում

Ֆրանսիան պատրաստ է ՀՀ-ին աջակցել առողջապահության, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների ոլորտներում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա էր նաև Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ռաֆայել Ռոզանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար: Ներկայացնելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդգծել է առկա հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնած ծրագրերը: Դեսպան Ժոնաթան Լաքոտը փոխվարչապետին հայտնել է Ֆրանսիայի պատրաստակամությունը շարունակելու համագործակցության խորացումը ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափով, և Հայաստանին ցուցաբերելու աջակցություն՝ մասնավորապես առողջապահության, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների ոլորտներում: Հանդիպման ընթացքում Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերն ու համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները:
19:57 - 20 հունվարի, 2021
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է արել ազատ արձակել Նավալնիին |tert.am|

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է արել ազատ արձակել Նավալնիին |tert.am|

tert.am: Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մտահոգված է Ռուսաստանում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությամբ և նրան անհապաղ ազատ արձակելու կոչ է արել, ասված է գերատեսչության ներկայացուցչի հայտարարության մեջ, փոխանցում է ria.ru-ն:«Ֆրանսիան մեծ մտահոգությամբ տեղեկացել է Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության մասին։ Մենք, եվրոպացի գործընկերների հետ միասին, ուշադիր հետևում ենք իրավիճակին և կոչ ենք անում նրան անհապաղ ազատ արձակել», - նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։Նավալնիին անհապաղ ազատ արձակելու կոչով է հանդես եկել նաև Ջեյք Սալիվանը, որին ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մտադիր է անվտանգության հարցերով խորհրդական նշանակել, ինչպես նաև Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, եվրոպական մի քանի երկրների ԱԳ նախարարներ: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ԵՄ-ից պահանջել է արձագանքել Նավալնիի ձերբակալությանը։ Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլին հայտարարել է Նավալնիին ԵԽ հրավիրելու պատրաստակամության մասին, իսկ Չեխիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ մտադիր է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում բարձրացնել ռուս ընդդիամադիր գործչի ձերբակալությունից հետո պատժամիջոցների հարցը:
10:32 - 18 հունվարի, 2021
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններին տեղեկացրել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

 |armenpress.am|

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններին տեղեկացրել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին |armenpress.am|

armenpress.am: ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Մոսկվայում ԱՄՆ ու Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպաններ՝ Ջոն Սալիվանին և Պյեր Լևիին, և նրանց տեղեկատվություն տրամադրել հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով կայացած բանակցությունների արդյունքների մասին:  Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:   «Դեսպանները տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի 11-ին ունեցած բանակցությունների արդյունքներին: Տեղի է ունեցել մտքերի համապարփակ փոխանակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետագա համատեղ ջանքերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:   ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան հանդիսանում են ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները:  
20:40 - 14 հունվարի, 2021
Ֆրանսիան գերիներին ազատելու ջանքերին և ՀՀ-ի տնտեսական զարգացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել |armenpress.am|

Ֆրանսիան գերիներին ազատելու ջանքերին և ՀՀ-ի տնտեսական զարգացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման ուղիների որոնման օգտին: ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցին: «Երկրի ղեկավարն անցկացրել է հեռախոսազրույց Հայաստանի վարչապետի հետ: Մակրոնը հայտնել է իր վճռականությունը՝ հասնելու երկարաժամկետ քաղաքական լուծման (ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում) հոկտեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրից հետո»,-նշել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը: Նրա խոսքով, հեռախոսազրույցի ընթացքում նախագահը տեղեկացրել է «Ֆրանսիայի պատրաստակամության մասին` աջակցելու գերիներին ազատ արձակելու ջանքերին, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը:
13:59 - 07 հունվարի, 2021
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Արցախին և հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող հարցեր

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Արցախին և հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար իրավիճակին եւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին հայ ժողովրդի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են նաեւ հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին եւ տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։
09:51 - 07 հունվարի, 2021
Ֆրանսիայից Հայաստան է ժամանել մարդասիրական օգնություն տեղափոխող 5-րդ ինքնաթիռը. «Ազնավուր» հիմնադրամ |1lurer.am|

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել մարդասիրական օգնություն տեղափոխող 5-րդ ինքնաթիռը. «Ազնավուր» հիմնադրամ |1lurer.am|

1lurer.am:  Ֆրանսիայից Հայաստան է ժամանել մարդասիրական օգնություն տեղափոխող 5-րդ ինքնաթիռը: Այս մասին տեղեկանում ենք «Ազնավուր» հիմնադրամի Ֆեյսբուքի էջից: ««Ազնավուր» հիմնադրամը ցանկանում է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ներգրավված բոլոր կազմակերպություններին, կողմերին և անհատներին, որոնք մասնակցել են այն հավաքագրելու և տեղափոխելու գործընթացին:   Մեր թիմը կսկսի օգնության բաշխումը, երբ այն ժամանի «Ազնավուր» կենտրոն (բաշխումն իրականացվում է արցախցի տուժած ընտանիքների հետ աշխատող կազմակերպությունների միջոցով):   Ցանկանում ենք նաև ընդգծել, որ այս ինքնաթիռի հատկացման գործընթացը նախաձեռնել են Յուրի և Դենի Ջորկաեֆները, իսկ հատուկ չվերթը կազմակերպվել է դարձյալ Ֆրանսիայի կառավարության կողմից:   Յուրի Ջորկաեֆն այս անգամ ևս անձամբ ժամանել է Հայաստան՝ մի խումբ ֆրանսիացի բժիշկների հետ շարունակելու մարդասիրական առաքելությունը և աջակցելու Արցախյան պատերազմից տուժածներին»,- ասվում է հիմնադրամի գրառման մեջ:    
13:49 - 06 հունվարի, 2021