Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Արեւմուտքը համաձայնվեց չեղարկելու հանրապետության դեմ հիմնական պատժամիջոցները. Իրանի նախագահ |armenpress.am|

Արեւմուտքը համաձայնվեց չեղարկելու հանրապետության դեմ հիմնական պատժամիջոցները. Իրանի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Վիեննայի բանակցություններում Արեւմուտքի ներկայացուցիչները համաձայնվել են չեղյալ հայտարարելու Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները: Մայիսի 20-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Նա մեկնաբանել Է Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջը բանակցությունների ընթացքը:  «Պայմանավորվածություն Է ձեռք բերվել համաձայնագի հիմնական կետերի շուրջը,- մեջբերում Է նախագահի խոսքը Fars գործակալությունը:- Արեւմուտքի նեկայացուցիչները համաձայնվել են չեղյալ հայտարարելու գլխավոր պատժամիջոցները. նավթի, նավթաքիմիայի արտադրանքի, փոխադրման եւ ապահովագրման, ինչպես նաեւ Իրանի Կենտրոնական բանկի վերաբերյալ: Այժմ քննարկումներն ընթանում են որոշ աննշան հանգամանքների շուրջը»: Նախօրյակին Իանի նախագահն ասել Է, որ Վիեննայում բանակցություննարը կավարտվեն Իրանի հաղթանակով: Մայիսի 19-ին Վիեննայում ավարտվել Է Իրանի համատեղ հանձնաժողովի եւ միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) պատվիրակությունների նիստն իրանական միջուկային ծրագրի շուրջը: Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին լավ առաջընթաց Է նշել բանակցությունների վերջին երկու շաբաթվա ադյունքներով: Վիեննայում ապրիլի սկզբից տեղի են ունենում Իրանի համատեղ հանձնաժողովի եւ միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) նիստերը, ինչպես նաեւ աշխատանք Է տարվում փջորձագետների մակարդակով երեք աշխատանքային խմբերի կազմով՝ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրականացումը վերսկսելու նպատակով. Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկում (եւ ԱՄՆ-ի ապագա վերադարձ գործարք) եւ Իրանի միջուկային պարտավորությունների կատարում: Համաձայնագրի անդամ երկրների ներկայացուցիչները կոնսուլտացիաներեն անցկացնում նաեւ ԱՄՆ-ի պատվիրակության հետ: Իրանի ներկայացուցիչների հետ ամերիկացի հանձնակատարների ուղղակի բանակցությություններ Վիեննայում չեն վարվում: Բանակցությունների մասնակիցները նշում են կայուն առաջընթացն աշխատանքում: Փորձագետները նաեւշարունակում են աշխատանքն ապագա համաձայնագրի տեքստի վրա: Բոլոր պատվիրակությունները տրամադրված են ջանքեր գործադրելու մայիսի վերջին բանակցություններն ավարտելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:26 - 20 մայիսի, 2021
ՀԱՄԱՍ-ը նամակ է ուղարկել այաթոլլահ Խամենեին |tert.am|

ՀԱՄԱՍ-ը նամակ է ուղարկել այաթոլլահ Խամենեին |tert.am|

tert.am: ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեն նամակ է ուղարկել Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին՝ նրան հայտնելով Պաղեստինում իսրայելական կողմի իրականացրած ոճրագործությունների մասին, հայտնում է իրանական Tehran Times թերթը։ Հանիեն նկարագրել է իսրայելցիների բռնությունները Երուսաղեմում, Շեյխ Ժառռա թաղամասում, Ալ Աքսա մզկիթի մերձակայքում և Գազայում և նշել, որ իսրայելական բռնությունների ֆոնին լայն կապեր են հաստատել տարբեր կուսակցությունների հետ և խնդրել կանխել Իսրայելի հանցագործությունների և աղետաբեր նպատակների առաջխաղացումը: Նա նաև նախազգուշացրել է, որ այդ հանցագործություններն անպատասխան չեն մնա Պաղեստինի ժողովրդի և Դիմադրության կողմից: Հանիեն նշել է, որ իսրայելական կողմը Գազայի ժողովրդի նկատմամբ ամենաբարբարոսական հանցագործություններն է իրականացնում։ «Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել և մոբիլիզացնել իսլամական, արաբական և միջազգային դիրքորոշումները՝ սիոնիստ թշնամուն ստիպելու դադարեցնել Գազայի պաշարված ժողովրդի նկատմամբ իրականացվող հանցագործությունները, Երուսաղեմի և դրա բնակչության, ինչպես նաև Ալ Աքսա մզկիթի և ներսում գտնվող պաղեստինցի հավատացյալների նկատմամբ ագրեսիան»,- գրված է Հանիեի նամակում։ Սա վերջին տասն օրվա ընթացքում Հանիեի երկրորդ նամակն է՝ ուղղված Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդին։ Նա հեռախոսազրույց է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի հետ, տեղեկացրել առկա իրավիճակի մասին և Իրանի աջակցությունը խնդրել։ Ի պատասխան, Զարիֆը հայտնել է Իրանի աջակցությունը և տեղեկացրել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ իր խորհրդակցությունների մասին: «Իսլամական համագործակցության կազմակերպության» առցանց համաժողովի ընթացքում Զարիֆն ասել է, որ Գազայում անմեղ մարդիկ են տուժում և ոչնչացվում են բնակելի տարածքներն ու ենթակառուցվածքները՝ առաջ բերելով մարդու իրավունքների, հումանիտար և միջազգային իրավունքի բացահայտ և համակարգված խախտումներ։ Նա նշել է, որ Իսրայելը միայն հարկադրանքի լեզուն է հասկանում։ «Պետք չէ մոռանալ, որ Պաղեստինը ոչ միայն արաբական կամ իսլամական խնդիր է, այլև միջազգային երկընտրանք: Միջազգային հանրությունը պարտավոր է խստագույնս դատապարտել իսրայելական ռեժիմին և ստիպել նրան դադարեցնել Գազայի ավերումն ու պաշարումը», - շեշտել է Զարիֆը։ Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։
10:52 - 19 մայիսի, 2021
Հայաստանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը՝ վերջ դնելու Ադրբեջանի սադրիչ գործողություններին․ Իրանում ՀՀ դեսպան

Հայաստանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը՝ վերջ դնելու Ադրբեջանի սադրիչ գործողություններին․ Իրանում ՀՀ դեսպան

Մայիսի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։   «Դեսպան Թումանյանը տեղեկություններ է փոխանցել ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ տարածք ներխուժման հետևանքով ստեղծված վիճակի մասին՝ նշելով, որ Հայաստանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը վերջ դնելու ՀՀ տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողություններին:   Վերահաստատելով երկրների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը՝ կողմերը քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները: Նախարար Էսլամին հայտնել է ԻԻՀ ղեկավարության պատրաստակամությունը վերը նշված կարևորագույն տրանսպորտային միջանցքի գործարկման հարցում, որն ըստ նախարարի, միտված է ոչ միայն տնտեսական զարգացմանը, այլև տարածաշրջանային անվտանգության ապահովմանը: Դեսպան Թումանյանն ընդգծել է հյուսիս-հարավ տրանսպորտային առանցքի ամրապնդման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա բխում է ծրագրում ներգրավված բոլոր երկրների շահերից և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված նկրտումները սանձող լավագույն հակազդեցության միջոց է»,- նշված է հաղորդագրության մեջ։
12:24 - 17 մայիսի, 2021
Իրանը թույլ չի տալիս փոխել իր հյուսիսային սահմանները. Մոջթաբա Զոլնուրի |1lurer.am|

Իրանը թույլ չի տալիս փոխել իր հյուսիսային սահմանները. Մոջթաբա Զոլնուրի |1lurer.am|

1lurer.am: «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, հստակ և որոշիչ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, մինչդեռ մենք չենք ընդունում որևէ վերտարածաշրջանային ուժ մեր սահմանների մոտ: Եթե Հայաստանի տարածքի մի մասը ուզենան վերցնել, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված, և պետք է պահպանվի Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»,- հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ դոկտոր Մոջթաբա Զոլնուրին:  Նրա խոսքով՝ երկու երկրներն իրավասու են պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը: «Մենք սատարում ենք Ադրբեջանի դիրքորոշումը՝ իր տարածքային ամբողջականության պահպանման հարցում, և նաև պաշտպանում ենք Հայաստանի դիրքորոշումը՝ իր տարածքային ամբողջականությունը, հողը և Իրանի հետ հարևանության սահմանը պահպանելու հարցում: Մենք երկու երկրների հետ հարևաններ ենք և, ելնելով նախկինում ունեցած իրավիճակից, առանց տարածաշրջանում որևէ փոփոխության ընդունելու, մենք աջակցում ենք երկու երկրների տարածքային ամբողջականությանը»,- Թեհրանում «Սպուտնիկի» լրագրողի հարցին ի պատասխան նշել է նա:
10:59 - 17 մայիսի, 2021
Իրանի Գերագույն դատարանի նախագահն առաջադրել է թեկնածությունը նախագահական ընտրություններում

 |armenpress.am|

Իրանի Գերագույն դատարանի նախագահն առաջադրել է թեկնածությունը նախագահական ընտրություններում |armenpress.am|

armenpress.am: Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին գրանցել է թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Resalat պարբերականը: Քաղաքացիներին իր դիմումի մեջ նա խոստացել է ձևավորել «ժողովրդական կառավարություն՝ հանուն ուժեղ Իրանի», ինչպես նաև պայքարել կոռուպցիայի, աղքատության դեմ, պաշտպանել քաղաքացիների իրավունքները, աշխատել պատժամիջոցների վերացման ուղղությամբ: Ըստ գործող օրենքի՝ բոլոր թեկնածությունները 5-10 օրվա ընթացքում պետք է հաստատվեն Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից: Խորհրդի թույլատրած թեկնածուների անունները կհրապարակվեն մայիսի 26-27-ը: Իրանի նախագահական ընտրությունները ծրագրված են հունիսի 18-ին: Գործող նախագահ Հասան Ռոուհանին չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ պաշտոնավարում է արդեն երկրորդ ժամկետով:
11:49 - 15 մայիսի, 2021
ՀՀ դեսպանը Իրանի ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրել է Սյունիքում ստեղծված իրավիճակը

ՀՀ դեսպանը Իրանի ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրել է Սյունիքում ստեղծված իրավիճակը

Մայիսի 13-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրեց մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը՝ անթույլատրելի համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը: ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով դեսպան Թումանյանն ներկայացրեց լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցներն ընդգծեցին տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքների չեզոքացման հրամայականը, այդ թվում՝ երկու երկրների համագործակցության միջոցով:
20:33 - 13 մայիսի, 2021
Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ ԼՂ հակամարտության սրացման հետևանքով տեղահանվածներին աջակցելու համար |tert.am|

Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ ԼՂ հակամարտության սրացման հետևանքով տեղահանվածներին աջակցելու համար |tert.am|

tert.am: Մայիսի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակ էր այցելել ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության փոխդեսպան պարոն Ալի Մոհամադ Մոթաղին, որին ընդունեց ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, տեղեկացնում է ՀԿԽԸ մամուլի ծառայությունը։Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց աջակցելու նպատակով։ Օգնությունը ներառում է 1600 ծածկոց, խոհանոցային պարագաների 400 հավաքածու և մոտ 15 000 միավոր բժշկական պարագա, որոնք փոխանցվելու են Այրվածքաբանության ազգային կենտրոնին։«Մենք շնորհակալ ենք գործընկեր Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը՝ համագործակցության և Ազգային ընկերությանը՝ ցուցաբերած աջակցության համար։ Իրանի Կարմիր մահիկի հետ մեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի, և վստահ եմ, որ ապագայում էլ կհամագործակցենք՝ ի շահ խոցելի խմբերի բարօրության, -ողջունելով հյուրերին ասաց տիկին Աննա Եղիազարյանը։ Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ փոխդեսպան պարոն Մոթաղին հիշատակելով Իրան-Հայաստան բարեկամական հարաբերությունների մասին, այդ թվում՝ կողմերի համագործակցությունը ծանր իրավիճակներում, որին բախվել են երկու երկրները, իր կարեկցանքը հայտնեց Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացման ընթացքում տուժածներին և, բարձր գնահատելով Հայկական Կարմիր խաչի ընկերության ջանքերը՝ պատերազմի հետևանքով մոտ հարյուր հազար տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, հաջողություն մաղթեց՝ սրացման հետևանքով տուժածներին օգնելու, ինչպես նաև մարդասիրական այլ խնդիրներ լուծելու համար: Անդրադառնալով անցյալ տարվա ծանր պայմաններում երկու երկրների համագործակցության շարունակությանը՝ փոխդեսպանը հույս հայտնեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև բարեկամական համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման           հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
16:43 - 12 մայիսի, 2021
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին |tert.am|

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին |tert.am|

tert.am: Իրանի պետական հեռուստատեսությունը չորեքշաբթի հայտնել է, որ երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին:Ինչպես հաղորդում է Associted Press-ը, քաղաքական գործիչն աջակիցների ուղեկցությամբ ուղևորել է ներքին գործերի նախարարությունը ընտություններին մասնակլցելու դիմում ներկայացնելու համար:Աղբյուրը հիշեցնում է, որ երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին 2017 թվականին արգելել էր Ահմադինեջադին մասնակցել նախագահության համար պայքարին:Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումն Իրանում սկսվել է նախօրեին: Թեկնածություններ կարող են ներկայացվել 5-օրյա ժամկետում: Հաստատված թեկնածուների ցանկը կհրապարակվի մայիսի 25-26-ը: Ընտրությունները կայանալու են հունիսի 18-ին:  
12:19 - 12 մայիսի, 2021