ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ՄԱԿ-ի փորձագետների խումբը գնահատել է Հայաստանի ինժեներական վաշտի և դաշտային հոսպիտալի հնարավորությունները

ՄԱԿ-ի փորձագետների խումբը գնահատել է Հայաստանի ինժեներական վաշտի և դաշտային հոսպիտալի հնարավորությունները

Ապրիլի 22-ից 26-ը Հայաստանում էր գտնվում խաղաղապահ կարողությունների գնահատման ՄԱԿ-ի փորձագետների խումբը:  Այցի նպատակն էր գնահատել ՄԱԿ-ի խաղաղապահ կարողությունների պատրաստության համակարգում Հայաստանի հայտագրած երկու մասնագիտացված խաղաղապահ կարողությունների` ինժեներական վաշտի և դաշտային հոսպիտալի համապատասխանությունը ՄԱԿ-ի խաղաղապահության չափորոշիչներին: 2015 թվականին ստանձնած հանձնառության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է պատրաստի և ՄԱԿ-ի խաղաղապահության ուժերի համակարգում գրանցի ՄԱԿ-ի չափորոշիչներին համապատասխան կառուցվածքով, անձնակազմով և տեխնիկայով ինժեներական վաշտ և դաշտային հոսպիտալ: Հայաստանը հետևողական է այս հանձնառության կատարմամբ՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ամենապահանջվածների շարքում դասվող երկու կարողությունների զարգացմամբ: Ս.թ. մարտի 29-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հաստատել է հանձնառության առաջին փուլի կատարումը, ինչի արդյունքում հայտագրված երկու ստորաբաժանումները գնահատվել են որպես 1-ին մակարդակի պատրաստության: Հայաստան այցելած փորձագիտական խմբի նպատակն էր գնահատել ինժեներական վաշտի և դաշտային հոսպիտալի համապատասխանության աստիճանը գնահատման 2-րդ մակարդակին և խորհրդատվություն տրամադրել առկա հնարավոր անհամապատասխանությունները կարգավորելու ուղղությամբ: 3-րդ մակարդակի պահանջներին համապատասխանելու դեպքում ստորաբաժանումները կհամարվեն պատրաստ ՄԱԿ-ի ցանկացած առաքելության ինքնուրույն մասնակցելու համար: Այս փուլում գնահատվել են անձնակազմի պատրաստության հնարավորությունները, տեխնիկական համալրվածությունը, տիրապետումը մարտավարական էլեմենտներին, անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը և այլն: Գնահատման արդյունքները կստացվեն 1 ամսվա ընթացքում:
18:14 - 29 ապրիլի, 2019
ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակը մտահոգված է ԼԳԲՏԻ ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքերով. հայտարարություն

ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակը մտահոգված է ԼԳԲՏԻ ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքերով. հայտարարություն

«Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը մտահոգված է վերջին ժամանակներս շատացած ատելության խոսքի եւ մարդու իրավունքների և ԼԳԲՏԻ ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքերով: Ոչ բռնության սպառնալիքները, ոչ էլ որեւէ խմբի կամ անհատի նկատմամբ խտրականության ցանկացած ձեւ հնարավոր չէ հանդուրժել: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական պարտավորությունները, ներառյալ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը եւ Հայաստանի կողմից ստորագրված եւ վավերացված Մարդու իրավունքների ՄԱԿ-ի այլ կոնվենցիաները արգելում են խտրականությունը: Հետեւաբար, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ըստ օրենքի հետաքննել եւ դատական կարգով հետապնդել ԼԳԲՏԻ համայնքի անդամների նկատմամբ ոտնձգությունների եւ չարաշահումների դեպքերը` նպատակ ունենալով երաշխավորել թիրախավորված անձանց ֆիզիկական անվտանգությունը եւ նպաստել ատելության խոսքից զերծ մարդկային արժանապատվության միջավայրին: Խտրականության դեմ եւ հանդուրժողության սկզբունքները ներառում են բոլոր մարդկանց, այդ թվում էթնիկ, կրոնական եւ սեռական փոքրամասնությունների մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։ Հայաստանը այս սկզբունքների խթանման ուղղությամբ ստանձնել է գովելի հանձնառություններ եւ այդ ոլորտում հասել է առաջադիմության: Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանի ժողովրդին` կյանքի կոչելու այդ պարտավորությունները հանուն ավելի լավ կյանքի բոլորի համար»:
17:52 - 09 ապրիլի, 2019
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի Լիբիայի իրադրության շուրջ |armenpress.am|

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի Լիբիայի իրադրության շուրջ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 5-ին ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով 23:00-ին) արտակարգ նիստ կանցկացնի Լիբիայի իրադրության շուրջ: Այդ մասին Twitter-ի իր Էջում հայտնել Է ՄԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունը: «Մեծ Բրիտանիան ուրբաթ, 15:00-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ Է հրավիրել փակ ռեժիմով: Լիբիայի աջակցության հարցերով ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Հասան Սալամեն ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներին կտեղեկացնի ընթացիկ իրադրության մասին»,- նշվում Է հաղորդագրության մեջ: Ապրիլի 4-ին Լիբիայի ազգային բանակի հրամանատար ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթառն իր զորքերին հրաման Է տվել հարձակում սկսել մայրաքաղաքի վրա՝ խոստանալով այնտեղից վռնդել բոլոր անօրինական զինված կազմավորումներին: Ընդսմին նա նշել Է, որ բանակն այդ կերպ «արձագանքել Է Տրիպոլիի բնակչության կոչին»: Լիբիայի ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆայիզ Սարաջն, իր հերթին, հրաման Է տվել իր վերահսկողության տակ գնվող բոլոր զինվորական ստորաբաժանումներին՝ լինել լիակատար մարտական պատրաստության վիճակում՝ ընդսմին թույլատրելով օդուժի հարվածները «քաղաքացիական բնակչությանը եւ կենսականորեն կարեւոր օբյեկտները պաշտպանելու համար»: Ներկայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը գտնվում Է Տրիպոլիում, որտեղ հանդիպումներ Է անցկացրել երկրի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Նա կոչ Է արել հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել ռազմական Էսկալացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
06:07 - 05 ապրիլի, 2019
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը |tert.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Վիեննայում մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը: Այդ մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության կայքից: Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Գլխավոր քարտուղարը ողջունել է այն շեշտադրումը, որ երկու երկրների առաջնորդներն արել են խաղաղության հաստատման համար նպաստավոր պայմանների ստեղծման և հաջող բանակցություններին ուղղված հետագա քայլերի համար: Նա նաև ողջունել է հրադադարի ամրապնդման և մարդասիրական հարցերի լուծման, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով երկխոսության շարունակման հարցում նրանց հանձնառությունը:  
06:38 - 30 մարտի, 2019
Երևանում բացվեց «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս- ցուցահանդեսը

Երևանում բացվեց «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս- ցուցահանդեսը

«Երևան էքսպո» կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց  «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը: Միջոցառումն անցկացվում է «Իմ քայլը» հիմնադրամի հովանու ներքո, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ, «Վորլդ Վիժն»-ի մասնակցությամբ: Ցուցահանդեսի բացման խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Միջոցառման համակազմակերպիչ Մարիաննա Գալստյանը նշեց, որ եզակի ձևաչափով այս միջոցառումն ուղղված է ծնողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը, երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը: Կոնֆերանս-ցուցահանդեսը ներառում է մի ամբողջ օր տևողությամբ բաց և անվճար դասախոսությունների շարք ծնողների, երեխաների հետ աշխատող մասնագետների համար: Ներկաներին ողջունեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, որ մեծ ուրախությամբ է մասնակցում այս միջոցառմանը:«Այն, ըստ էության, աննախադեպ է Հայաստանում: Առաջին անգամ է, որ նման բովանդակությամբ խոշոր ցուցահանդես է անցկացվում, որտեղ հնարավոր է գտնել երեխաների խնամքին, զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանները: Հայ մայրերը պետք է հնարավորություն ունենան մասնագետների հետ քննարկել երեխայի խնամքի հետ կապված հարցերը, ինչին էլ ուղղված է այս հարթակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Աննա Հակոբյանը:  Նա ընդգծեց, որ նպատակ ունեն նման միջոցառման անցկացումը դարձնել և՛ ավանդական, և՛ ապահովել հասանելիություն այլ մարզերի բնակիչների համար:  Միջոցառմանը մասնակցում են այսօր Հայաստանում գործող մի շարք կրթական համալիրների, զարգացման, հոգեբանական և ֆիզիկական առողջություն ապահովող կենտրոններ: Օրվա ընթացքում քննարկվելու են ծնողավարության, երեխաների նկատմամբ հոգեբանական ու ֆիզիկական բռնության հետևանքների, կրծքով կերակրման անհրաժեշտության, երեխայի դաստիարակության գործընթացում հայրիկների ներգրավվածության, առողջ հղիության բաղադրիչների մասին հարցեր և այլ թեմաներ: Ավելին՝armenpress.am-ում
09:01 - 23 մարտի, 2019
Փախստականների պաշտպանությունը չվերածվի «ապաստանի առևտրի». Միգրացիոն ծառայության պետը Ժնևում առաջարկել է բարեփոխել կոնվենցիան

Փախստականների պաշտպանությունը չվերածվի «ապաստանի առևտրի». Միգրացիոն ծառայության պետը Ժնևում առաջարկել է բարեփոխել կոնվենցիան

Միավորված ազգերի կազմակերպության Փասխտականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նախաձեռնությամբ Ժնևում տեղի է ունենում Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ապաստանի համակարգի որակի բարելավմանը նվիրված համաժողով, որն առաջինն է բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Համաժողովին մասնակցում է նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության (ՏԿԶՆ ՄԾ) պատվիրակությունը՝ պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ: Միգրացիոն ծառայությունը տեղեկացնում է, որ ապաստանի համակարգի որակի բարելավման գործընթացում Հայաստանն ակտիվորեն ընդգրկված է 2013 թվականից: Նախաձեռնությունը մի շարք հաջողություններ է գրանցել Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Ադրբեջանում, Ուկրաինայում։ Ոլորտի մարտահրավերները՝ հիմնված վեց երկրներում փախստականների պաշտպանության և ապաստանի ոլորտի վերջին օրինաչափությունների վրա, քննարկվում են տվյալ երկրների կառավարությունների և ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ։ Համաժողովի ընթացքում ՄԱԿ ՓԳՀ-ն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը կառավարություններին ոլորտում ծառացած խնդիրների լուծումները փնտրելու և իրականացնելու գործում։ Համաժողովում Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադարձել է ազգային անվտանգության պաշտպանությանը՝ փախստականների պաշտպանության համակարգը չխաթարելու համատեքստում: Մասնավորապես, ՄԾ պետն ընդգծել է, որ այս ոլորտում կարևոր է ոչ միայն իրավական, այլ հատկապես քաղաքական մոտեցում ցուցաբերելը: «Ցանկանում եմ մասնավորեցնել ազգային անվտանգության հետ կապված առանձնահատկությունները և մատնանշել, որ մենք շարունակում ենք համագործակցությունն Ազգային անվտանգության ծառայության հետ՝ փորձելով բալանսավորել ազգային անվտանգությունն ու փախստականների պաշտպանությունը»,- նշել է Արմեն Ղազարյանը: Միգրացիոն ծառայության պետը մատնանշել է այդ ոլորտում առկա խնդիրները, ինչպես օրինակ այն, որ փախստականների ինստիտուտն օգտագործվում է՝ խուսափելու հանցագործության համար պատիժ կրելուց: «Այդ ինստիտուտն օգտագործվում է նաև դասալքության, ահաբեկչության նպատակներով և Հայաստանի Հանրապետության առանձնահատուկ տարածքային֊, քաղաքական իրավիճակն այս առումով լուրջ մարտահրավերներ է ենթադրում»,- ավելացրել է Արմեն Ղազարյանը: Համաժողովի ընթացքում առաջարկվել է ստեղծել միասնական տեղեկատվական հարթակ, ստեղծել արդյունավետ ինստիտուտ, որը կբալանսավորի նշված խնդիրների լուծումը: Հայաստանի միգրացիոն ծառայության պետը նաև ընդգծել է, որ Փախստականների կոնվենցիան ընդունվել է 1951 թվականին և ժամանակն է՝ այն բարեփոխել ժամանակակից մարտահրավերներին համահունչ: «Պետք է հասնել նրան, որ փախստականների պաշտպանությունը չչարաշահվի և չվերածվի «ապաստանի առևտրի»: Անհրաժեշտ է նոր շունչ տալ կոնվենցիային, որը հաշվի կառնի այսօր աշխարհում ի հայտ եկած նոր վտանգավոր ռիսկերը»,- իր խոսքը եզրափակել է Արմեն Ղազարյանը: Համաժողովին հաջորդել է աշխատանքային ճաշը՝ միջազգային պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատար Վոլկան Տյուրկի (Volkan Türk) մասնակցությամբ:
06:03 - 14 մարտի, 2019
ՀՀ-ն տարանցիկ երկիր է Իրանից թմրանյութեր տեղափոխելու համար |panarmenian.net|

ՀՀ-ն տարանցիկ երկիր է Իրանից թմրանյութեր տեղափոխելու համար |panarmenian.net|

ՄԱԿ թմրանյութերի վերահսկման միջազգային կոմիտեն 2018թ. զեկույց է հրապարակել, որի համաձայն Հայաստանը տարանցիկ երկիր է հարևան Իրանից թմրանյութերի տարհանման համար:  Ըստ զեկույցի, 2017-ին Իրանում 30%-ով աճել է մեթամֆիտամինի առգրավման ծավալը՝ մինչև 2,3 տ, 2016-ի 1,7 տ դիմաց: Հայաստանում ևս մեթամֆիտամինի առգրավման աճ է եղել, որն, ըստ զեկույցի, առավելապես, ներմուծվել է Իրանից: «Վերջին տարիներին Հայաստանը հայտնում է թմրանյութերի, այդ թվում, կոկաինի, ափիոնի, առգրավման ծավալների աճի մասին, ինչը կարող է վկայել այն մասին, որ ՀՀ տարածքն օգտագործվում է տարանցման համար: Չնայած թմրանյութերի օգտագործումը Հայաստանում չափավոր է, սակայն իրական ծավալը դժվար է գնահատել սահմանափակ տվյալների պատճառով»,-ասվում է զեկույցում: Նշվում է, որ այժմ Հայաստանում տարբեր բարեփոխումներ են իրականացվում, որոնցից ողջունվում են այն փոփոխությունները, որոնք ուղղված են թմրանյութերի և հոգեմետ դեղերի օգտագործումը բժշկական նպատակներով առավել մատչելի դարձնելուն, ինչպես նաև համարժեք պատասխանատվության սահմանմանը թմրանյութերի շրջանառության համար: panarmenian.net  
09:58 - 07 մարտի, 2019