ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված հայտարարությունները մեկնաբանելը տեղին չենք համարում․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված հայտարարությունները մեկնաբանելը տեղին չենք համարում․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրած անդամ-պետության պարտավորությունները, մեկնաբանելը տեղին չենք համարում:Infocom-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը այսպես է արձագանքել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին։Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, ասել էր, որ Ռուսաստանը այնտեղ արդեն միջնորդ է՝ անդրադառնալով նաև Եվրոպական Միության դիտորդներին․  «Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են Եվրամիությունը ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին։ Դե ինչո՞ւ։ Դե, հասկանալի է, թե ինչու։ Ի՞նչ են անելու այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա»,- մասնավորապես նշել էր Լուկաշենկոն։
15:31 - 02 նոյեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցների հետ քննարկել է արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմաներ

Արարատ Միրզոյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցների հետ քննարկել է արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմաներ

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպմանը քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող արդիական թեմաներ:Պատասխանելով հանդիպումը վարողի, ինչպես նաև՝ մասնակիցների հարցերին, նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման հնարավորություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքներին, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային միջազգային արձագանքին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին», - նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
21:18 - 29 հոկտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 28֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության խնդիրների, մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել առաքելության գործունեությանը։   Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափկման, ինչպես նաև սահմանային անվտանգության և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերջին ագրեսիայի հետևանքների վերացման, մասնավորապես` ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը:
19:40 - 28 հոկտեմբերի, 2022
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցեր. ՀՀ ԱԳ փոխնախարարը հյուրընկալել է ֆրանսիացի պատգամավորներին

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցեր. ՀՀ ԱԳ փոխնախարարը հյուրընկալել է ֆրանսիացի պատգամավորներին

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը:  Ողջունելով ֆրանսիացի պատգամավորների պատվիրակության այցը Հայաստան՝ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած բացառիկ համերաշխության, ինչպես նաև նրանց հայանպաստ շարունակական ու ակտիվ գործունեության համար։ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է ֆրանսիացի պատգամավորների հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում նրանց ունեցած ներդրումը։ Կողմերը քննարկել են նաև հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ընդլայնման վերաբերյալ հարցեր, այդ թվում՝ տնտեսական, խորհրդարանական ու ապակենտրոնացված համագործակցության շուրջ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Նախարարի տեղակալը ֆրանսիացի պատգամավորներին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ բարձր գնահատելով ֆրանսիական կողմի հասցեական գնահատականներն ու սկզբունքային դիրքորոշումը:
17:56 - 28 հոկտեմբերի, 2022
ԵԱՀԿ առաքելության անդամները ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին են ներկայացրել իրենց կատարած աշխատանքները

ԵԱՀԿ առաքելության անդամները ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին են ներկայացրել իրենց կատարած աշխատանքները

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ՝ ամփոփիչ քննարկումների նպատակով: Ողջունելով առաքելության անդամներին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել առաքելության՝ ադրբեջանական ագրեսիայից տուժած բոլոր մարզերն այցելելու համար։  Առաքելության անդամները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները, տեղերում մարզային ղեկավարների և ՀՀ ԶՈՒ կորպուսների հրամանատարների հետ հանդիպումները և հարձակման հետևանքով արձանագրված վնասները։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԵԱՀԿ-ի՝ որպես համաեվրոպական անվտանգային կազմակերպության ներգրավումը հակամարտություների կանխարգելման և կարգավորման գործում:
12:27 - 27 հոկտեմբերի, 2022
ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կրում Եֆրեմովին (նստավայրը՝ Կիև) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթել իր պատասխանատու պաշտոնում՝ կարևորելով Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ վերջինս, լինելով Հայաստանում Հյուսիսային Մակեդոնիայի առաջին դեսպանը, իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Եֆրեմովը վստահեցրել է, որ առավելագույն ջանքեր կներդնի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև համագործակցությունն ակտիվացնելու և խթանելու համար: Զրուցակիցներն անդրադարձել են քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, կրթամշակութային բնագավառներում համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերին:  Պարույր Հովհաննիսյանը դեսպան Եֆրեմովին է ներկայացրել նաև սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները։
20:34 - 26 հոկտեմբերի, 2022
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդունել է Արարատ Միրզոյանին․ ԱԳ նախարարը Հռոմի Պապին է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդունել է Արարատ Միրզոյանին․ ԱԳ նախարարը Հռոմի Պապին է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Հոկտեմբերի 26-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդունել է պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սրբազան Քահանայապետին է փոխանցել հայ ժողովրդի ու կառավարության ջերմ ողջույնները։ Նախարարը նշել է, որ իր այցը Վատիկան տեղի է ունենում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարում, և այն լավ հնարավորություն է քննարկելու դարավոր պատմական կապերի և նույնական հոգևոր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները: ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել է 44-օրյա պատերազմի և հաջորդած շրջանում Հռոմի Պապի կողմից հնչեցրած խաղաղության բազմաթիվ ուղերձների և կոչերի համար։ Նախարար Միրզոյանը Նորին Սրբությանն է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար հարցերի հասցեագրման կարևորությունը, և այս առթիվ Հռոմի Պապին է փոխանցել ՀՀ վարչապետի ուղերձը։      
17:13 - 26 հոկտեմբերի, 2022
Հայ ռազմագերիների ազատ արձակման կարևորության մասին խոսել են Արարատ Միրզոյանն ու Սուրբ Աթոռի պետքարտուղարի փոխանորդը

Հայ ռազմագերիների ազատ արձակման կարևորության մասին խոսել են Արարատ Միրզոյանն ու Սուրբ Աթոռի պետքարտուղարի փոխանորդը

Հոկտեմբերի 25-ին Վատիկանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխվարչապետ) Էդգար Պենյա Պառայի և Սուրբ Աթոռի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ զրուցակիցները ջերմությամբ են վերհիշել շուրջ մեկ տարի առաջ Էդգար Պենյա Պառայի այցը Հայաստանը։ Կողմերը բարձր են գնահատել պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա խարսխված Հայաստանի և Սուրբ Աթոռի հարաբերությունները, անդրադարձ կատարել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի: Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Էդգար Պենյա Պառան պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև հայկական կողմի դիրքորոշումները տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հասնելու վերաբերյալ:  Անդրադառնալով հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:    
12:01 - 26 հոկտեմբերի, 2022
Մեր ժողովուրդը երբեք չի կորցրել իր հավատը. Միրզոյանը՝ Վատիկանում «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագի մասնակիցներին

Մեր ժողովուրդը երբեք չի կորցրել իր հավատը. Միրզոյանը՝ Վատիկանում «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագի մասնակիցներին

Հոկտեմբերի 25-ին Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում Սուրբ Աթոռի Պետական քարտուղար (վարչապետ) Պիետրո Պառոլինի նախագահությամբ անցկացվել է «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագը, որը նվիրված էր Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ արարողությանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է․ «Ձերդ Վսեմություն Կարդինալ Պառոլին, Խորապես զգացված ենք Սուրբ պատարագը նախագահելու, Երևանի ու Վատիկանի եղբայրական հարաբերությունների 30-ամյակը մեզ հետ միասին նշելու Ձեր որոշման համար։ Շնորհակալ եմ այս կարևոր իրադարձության կապակցությամբ Ձեր ոգեշնչող խոսքերի և մեզ ուղղված մաղթանքների համար։ Ձերդ Երանելիություն, Հոգևոր հայրեր և քույրեր,  Տիկնայք և պարոնայք, Շնորհակալ ենք այստեղ ներկա գտնվելու համար՝ միասին աղոթելու Մարիամ Աստվածածնի վեհաշուք սրբապատկերի առջև՝ Հայաստանում խաղաղության համար։ Չնայած հակամարտություններին և հատկապես վերջերս հարևան երկրի կողմից ուժի դատապարտելի կիրառման հետևանքով առաջացած բազմաթիվ մարտահրավերներին և աղետներին՝ մեր երկիրը երբեք չի կորցրել մարդասիրության և համերաշխության բարձրագույն նպատակների հանդեպ իր հավատը:  Հայ ժողովուրդն ու կառավարությունը մեծապես գնահատում են մեր հարաբերություններն ամրապնդելուն ուղղված Նորին Սրբության օրհնությունը, ինչպես նաև 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո, և հայ ժողովրդի դեմ սանձազերծված վերջին ագրեսիային հաջորդած շրջանում Ֆրանցիսկոս Պապի՝ խաղաղության կոչերը և համերաշխության ուղերձները։ Գրեթե երեք տասնամյակ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական կապերի պատմությունն առանձնանում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, որը մշտապես զարգանում և խորանում է փոխադարձ ջանքերի շնորհիվ։ Այս ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ կարևոր միջոցառումներ, որոնք ի ցույց են դնում դարերից եկող փոխգործակցության և ներկայիս միջպետական հարաբերությունների մակարդակը։ Ի թիվս այլոց, 2015թ․ ապրիլին Ֆրանցիսկոս Պապի կողմից մատցուված՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նշանավորող Սուրբ պատարագը, որին ականատես է եղել ողջ աշխարհը, ինչպես նաև 2016թ․ հունիսին Սրբազան քահանայապետի` Հայաստան կատարած պատմական այցի տպավորությունները հավերժ կմնան մեր հիշողություններում և սրտերում։ Մենք շատ հպարտ ենք, որ հայ ժողովրդի զավակ և միջնադարյան մտքի հանճար Սուրբ Գրիգոր Նարեկացին «Տիեզերական եկեղեցու վարդապետի» կոչում ստացած 36 մեծագույն մտածողներից մեկն է, ում Ֆրանցիսկոս Պապը նաև անվանել է խաղաղության վարդապետ: Եվ ահա, կարդինալ, պետական քարտուղարի նախագահությամբ այսօրվա արարողությունը քրիստոնեությունը 301թ․-ին որպես պետական կրոն ընդունած երկրի՝ Հայաստանի հետ Սուրբ Աթոռի ամուր բարեկամության ևս մեկ վառ դրսևորում է։ Նշեմ նաև, որ Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների փոխգործակցության դարավոր պատմությունն արժեքավոր խթան է մեր ներկայիս միջպետական կապերի զարգացման համար։ Մենք բարձր ենք գնահատում միջեկեղեցական շարունակական երկխոսությունը, և ես ուրախ եմ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանի, հայ առաքելական ու կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչների, Մխիթարյան  հայերերի և Անարատ հղության հայ քույրերի ներկայությամբ։ Երախտապարտ ենք Ձեր աջակցության և նվիրական ջանքերի համար։ Ձերդ Վսեմություն, Տիկնայք և Պարոնայք, Այս կարևոր տարին հիանալի հնարավորություն է ընձեռում նշելու մեր ձեռքբերումներն ու վկայակոչելու մեր ընդհանուր արժեքները: Մեր նվիրական ցանկությունն է, որ Հայաստան-Սուրբ Աթոռ եղբայրական ուղին և համապարփակ երկխոսությունը՝ խարսխված փոխադարձ հարգանքի և վստահության ոգու վրա շարունակի հարատևել  և մեզ բոլորիս աջակցի՝ կառուցելու արդարության և խաղաղության աշխարհ։ Շնորհակալություն»։
09:49 - 26 հոկտեմբերի, 2022
Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև բարձր մակարդակի հանդիպումներն արդյունավետ երկխոսության վառ վկայությունն են. Միրզոյանը՝ Պառոլինին

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև բարձր մակարդակի հանդիպումներն արդյունավետ երկխոսության վառ վկայությունն են. Միրզոյանը՝ Պառոլինին

Հոկտեմբերի 25-ին պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պառոլինի հետ: Ընդգծելով, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարում՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ քրիստոնեական արժեքների, պատմական և մշակութային կապերի վրա հիմնված երկկողմ կապերը դինամիկ կերպով զարգանում են: Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է Պիետրո Պառոլինի՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդը: Արձանագրվել է, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև շարունակական բնույթ ունեցող բարձր մակարդակի փոխայցելությունները և հանդիպումներն արդյունավետ երկխոսության վառ վկայությունն են: Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային հարթակներում համագործակցությունը սերտացնելու և ընդլայնելու հնարավորությունները՝ հաշվի առնելով կողմերի նույնական մոտեցումները միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները: ԱԳ նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված վերջին ագրեսիայի հետևանքներին՝ ընդգծելով ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը: Հայկական կողմն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներն ու ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու ձգտումներն են։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ու պատմամշակութային կոթողների՝ ինքնության խեղաթյուրումից ու ոչնչացումից պաշտպանության հարցերին: Այս առումով ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ մինչ այժմ Ադրբեջանը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի գնահատողական առաքելության այցելությունը։
20:36 - 25 հոկտեմբերի, 2022
Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում կքննարկեն ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու և սահմանը երրորդ երկրների համար բացելու հարցերը

 |armenpress.am|

Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում կքննարկեն ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու և սահմանը երրորդ երկրների համար բացելու հարցերը |armenpress.am|

armenpress.am: Առաջիկայում  նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունների իրագործումը: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Առաջիկայում նախատեսված է հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև սահմանին՝ քննարկելու համար հուլիսին ձեռք բերված երկու պայմանավորվածությունների իրագործումը։ Այդ պայմանավորվածություններն են ուղիղ ավիաբեռնափոխադրումների մեկնարկը և սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելը»,- ասաց Հունանյանը։ Նա նաև նշեց, որ Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ առաջիկայում որևէ վայրում կամ ժամկետում հանդիպելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա:  
17:46 - 25 հոկտեմբերի, 2022