Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված հայտարարությունները մեկնաբանելը տեղին չենք համարում․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
15:31 - 02 նոյեմբերի, 2022

Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված հայտարարությունները մեկնաբանելը տեղին չենք համարում․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրած անդամ-պետության պարտավորությունները, մեկնաբանելը տեղին չենք համարում:

Infocom-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը այսպես է արձագանքել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, ասել էր, որ Ռուսաստանը այնտեղ արդեն միջնորդ է՝ անդրադառնալով նաև Եվրոպական Միության դիտորդներին․  «Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են Եվրամիությունը ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին։ Դե ինչո՞ւ։ Դե, հասկանալի է, թե ինչու։ Ի՞նչ են անելու այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա»,- մասնավորապես նշել էր Լուկաշենկոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել