Սեուլի Իթհևոն թաղամասի նեղ փողոցներից մեկում առաջացած հրմշտոցի հետևանքով առնվազն 151 մարդ է զոհվել, 82-ը՝ վիրավորվել։
Ողբերգությունը տեղի է ունեցել կորոնավիրուսի սահմանափակումների վերացումից հետո առանց դիմակների առաջին զանգվածային տոնակատարության ընթացքում:
«Մենք ցնցված ենք Սեուլում մահաբեր հրմշտոցի ողբերգական լուրից։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են սիրելի անձանց, տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
comment.count (0)