Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

ՀՀ-ին աջակցելու համար մոբիլիզացվել են Ֆրանսիայի պետական կառույցներն ու ՀԿ- ները.Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար |armenpress.am|

ՀՀ-ին աջակցելու համար մոբիլիզացվել են Ֆրանսիայի պետական կառույցներն ու ՀԿ- ները.Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ ստեղծված բարդ իրավիճակը հաղթահարելու համար․ դրան է ուղղված Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնությունը:Այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը: «Ֆրանսիայից Հայաստան է բերվել 25 տոննա մարդասիրական բեռ: Այս գործողության շուրջ մոբիլիզացվել են ինչպես պետական կառույցներն, այնպես էլ հասարակական կազմակերպությունները, ասոցիացիաները, հիմնադրամը: Ինչպես օրինակ, «Անզավուր» հիմնադրամը, Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինները: Այստեղ է գտնվում նաև Յուրի Ջորկաեֆը, ով խորհրդանշում է մեր բարեկամական հարաբերությունները և սիրով ստանձնել է բարի կամքի դեսպանի առաքելությունը: Ասեմ, որ այս մոբիլիզացիան ինձ հիշեցնում է 1988 թվականը, երբ մեծ համախմբում կար երկրաշարժից ցնցված Հայաստանին աջակցելու համար»,-ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարը: «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը նշեց, որ Ֆրանսիայից ինքնաթիռով տեղափոխված մարդասիրական օգնությունը հիմնականում ներառում է տաք շորեր, ծածկոցներ, «Վեոլիա» հիմնադրամի կողմից տրամադրված հիգիենիկ պարագաներ, բժշկական սարքավորումներ և պարագաներ: Մարդասիրական օգնության մեջ կան նաև վերանորոգման համար նախատեսված պարագաներ, որոնք տրամադրվել է «Էլեկտրիկներ առանց սահմանների» կազմակերպության կողմից:
16:48 - 28 նոյեմբերի, 2020
«Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը». վարչապետն ընդունել է Ֆրանսիայի հումանիտար առաքելության պատվիրակությանը

«Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը». վարչապետն ընդունել է Ֆրանսիայի հումանիտար առաքելության պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորությամբ՝ Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը: Վարչապետը պետքարտուղար Լըմուանի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփումները և երախտագիտություն հայտնել արցախահայությանը հումանիտար աջակցություն տրամադրելու համար: «Մենք շնորհակալ ենք բարեկամ Ֆրանսիային՝ միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ճիշտ ներկայացնելու և մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:Պետքարտուղար Լըմուանը նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ոգուն համահունչ Ֆրանսիայի նախագահը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակական մարդասիրական աջակցություն ցուցաբերելու արցախահայությանը: Այդ նպատակով Ֆրանսիան արդեն երկրորդ հումանիտար առաքելությունն է ուղարկում: Նա նշել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է օժանդակել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանությանը:Զրուցակիցները կարևորել են միջազգային հումանիտար կազմակերպությունների կողմից օժանդակության ցուցաբերումը:Այնուհետև վարչապետը հանդիպում է ունեցել Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկված մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակության անդամների հետ:Ողջունելով նրանց՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, բարձր եմ գնահատում այն առաքելությունը, որով ժամանել եք: Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը: Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև Ֆրանսիայի հայության գործունեությունը, որը նրանք ծավալում են Հայաստանում: Այս առումով մենք չէինք էլ կասկածում, որ Ֆրանսիայի հայ համայնքը և դուք կշտապեք լինել Հայաստանի և Արցախի կողքին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ առաքելության համար: Իհարկե, հիմա դժվար ժամանակներ ենք ապրում, և համոզված եմ, որ մեր բարեկամների և մեր հայրենակիցների աջակցությամբ Հայաստանը և Արցախը այս դժվարին իրավիճակը կհաղթահարեն»:Ժան-Բատիստ Լըմուանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ խոսքերի համար և ներկայացրել պատվիրակության անդամներին, որի կազմում ընդգրկված են պետական, միջազգային մարդասիրական, մասնավոր կազմակերպությունների, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան Յուրի Ջորկայեֆը, Ազնավուր հիմնադրամի ղեկավարությունը:Պատվիրակության անդամներն իրենց խոսքում ընդգծել են, որ Հայաստանը և Արցախը կարող են լիարժեք հենվել Ֆրանսիայի և ֆրանսահայ համայնքի աջակցության վրա, որը վկայում է հայ-ֆրանսիական սերտ բարեկամության մասին, և որը շարունակական է լինելու:Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի մարդասիրական օժանդակության պատվիրակության անդամներին աջակցության խոսքերի և կատարած աշխատանքի համար և խնդրել իր ջերմ ողջույններն ու երախտագիտության խոսքերը փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
16:25 - 28 նոյեմբերի, 2020
Լըմուանը Փաշինյանի հետ քննարկել է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության մեջ որոշ կետեր |armenpress.am|

Լըմուանը Փաշինյանի հետ քննարկել է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության մեջ որոշ կետեր |armenpress.am|

armenpress.am:  Ֆրանսիայի կառավարությունը ուսումնասիրել է նոյեմբերի 10-ին  Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը և գտնում է, որ կան կետեր, որոնք պետք է քննարկել: Այս  մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը: «Ուսումնասիրել ենք նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագիրը և, բնականաբար, այնտեղ կան կետեր, որոնք հաշվի առնված չեն, որոնց պետք է անդրադառնալ: Դա արդեն քաղաքական կողմն է: Դա պետք է արվի, հավանաբար, ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակում: Երեկ հանդիպել եմ ՀՀ  արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ, իսկ այսօր հանդիպել եմ ՀՀ վարչապետ Փաշւինյանի հետ և քննարկել այս բոլոր հարցերը»,- ասաց Լըմուանը:
16:18 - 28 նոյեմբերի, 2020
Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար |armenpress.am|

Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության համար, որոնց մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը: «Վերջին շաբաթների ընթացքում  Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը բազմաթիվ անգամ շփումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ և առիթ է ունեցել կրկին անգամ իր հանձառությունը արտահայտելու: Այդ հանձառությունը հիմնվում է տարբներ ասպեկտների վրա, և դրանցից մեկը վերաբերվում է մշակութային և հոգևոր արժեքների ժառանգության պահպանմանը, որոնց մի մասը գտնվում են Ադրբեջանի տարածքում:  Եվ այդ գանձերի պահպանության համար մենք համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ, որոնք ստաձնել են դրանց պաշտպանության առաքելությունը»,- ընդգծել է Լըմուանը:
15:55 - 28 նոյեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը մասնակցել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած հումանիտար օգնության ընդունման արարողությանը

Արսեն Թորոսյանը մասնակցել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած հումանիտար օգնության ընդունման արարողությանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած հումանիտար օգնության ընդունման արարողությանը, որին ներկա են գտնվել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը,  «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Ֆրանսիայի կողմից Հայաստանի համար բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը և այլ հյուրեր։ Նշենք, որ սա Ֆրանսիայի կողմից մարդասիրական օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռն է, որը նախատեսված է աջակցելու արցախա-ադրբեջանական պատերազմի հետևանքով տուժած հայ բնակչությանը: Մարդասիրական օգնությունը բաժանվելու է Հայաստանում գործող բուժհաստատություններին։ «Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ժոնաթան Լաքոտին, քանի որ մենք նրա հետ մշտապես սերտ համագործակցության մեջ ենք, սկսած կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարից, երբ Ֆրանսիայից բժիշկներ էին ժամանում հայ գործընկերներին աջակցելու և փորձի փոխանակում իրականացնելու նպատակով։ Մենք շատ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի կողմից ցուցաբերված ցանկացած աջակցություն, հաշվի առնելով մեր երկրների միջև երկար տարիներ շարունակ գոյություն ունեցող բարեկամությունը», - ընդգծել է Արսեն Թորոսյանը։ Միջոցառման ընթացքում Արսեն Թորոսյանը և Ժան-Բատիստ Լըմուանը ստորագրել են փաստաթուղթ, որը հաստատում է, որ Ֆրանսիան Հայաստանին է նվիրաբերել 5 տոննա տարողությամբ 1 շարժական բուժական կայան՝  500 պացիենտի բուժելու հնարավորությամբ, 5 գեներատորներից, 5 էքստրակտորներից, 25000 ձեռնոցներից, 900 արտահագուստից և 10000 FFP2 դիմակներից բաղկացած COVID-ի 1 խմբաքանակ, ինչպես նաև 2500 հիգիենայի հավաքածու։ Փոխգործակցության շրջանակներում Հայաստան է ժամանել նաև ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը»։ Կազմակերպությունը Հայաստանում կաշխատի անհրաժեշտ բուժօգնության տրամադրման, կարիք ունեցող անձանց ֆիզիկական ու հոգեբանական ռեաբիլիտացիայի, անհրաժեշտ դեղերով, սարքերով ու նյութերով ապահովման և այլ անհրաժեշտ ուղղություններով։ Ֆրանսիայից Հայաստան առաջին ինքնաթիռը բերել էր բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու նպատակով, ինչպես նաև Արցախից Հայաստան տեղահանված անձանց համար առաջին անհրաժեշտության պարագաներ` շտապ բուժօգնության սարքավորումներ: Նաև տրամադրվել են ծածկոցներ, հիգիենայի պարագաների հավաքածուներ, որոնք բաժանվելու են հակամարտությունից տուժածներին: Երկրորդ ինքնաթիռի բեռը կհամախմբի պետական ռեսուրսները, Հայաստանի հետ համագործակցող համերաշխության ասոցիացիաների, մասնավորապես` «Ազնավուր» հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից հավաքագրված նվիրատվություններ, մարդասիրական կազմակերպությունների և բիզնես հիմնադրամների կողմից տրամադրվող մարդասիրական բեռներ: Ֆրանսիական պատվիրակության անդամներն արարողության վերջում կրկին իրենց կողմից աջակցության պատրաստակամություն են հայտնել և  հայկական կողմին հավաստիացրել, որ մարդասիրական օգնությունները կրելու են շարունակական բնույթ։
12:54 - 28 նոյեմբերի, 2020
Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարի հետ

Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարի հետ

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի հետ։Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելության և արցախահայությանը ցուցաբերած համերաշխության համար:Հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը շեշտել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրման, տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ քայլերի հրատապությունը։ Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և ժողովրդին այս ճակատագրական պահին արցախահայության կողքին լինելու համար։Նախարար Այվազյանը մատնանշել է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում՝ դրանք գնահատելով որպես տարածաշրջանային անվտանգության և կայունության խաթարման հիմնական գործոն: Այս համատեքստում երկուստեք նշվել է Թուրքիայի կողմից տարածաշրջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին դուրս բերելու կարևորությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից:ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում արցախահայության իրավունքների և շահերի հասցեագրման շուրջ: Այս համատեքստում նախարար Այվազյանը կարևորել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը որպես անհրաժեշտ պայման իր պատմական հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապագա կառուցելու համար:
10:20 - 28 նոյեմբերի, 2020
Թուրքիայում դժգոհության ալիք է առաջացել Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշման պատճառով

 |armenpress.am|

Թուրքիայում դժգոհության ալիք է առաջացել Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշման պատճառով |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի ազգային մեծ ժողովի չորս կուսակցությունները՝ Արդարություն և զարգացում (AKP), Հանրապետական ժողովրդական (CHP), Ազգայնական շարժում (MHP) և Լավ (İYİ Parti) կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած նախագծի բանաձևը։ Ինչպես հաղորդում է թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի առաջարկությամբ ստորագրված հայտարարության մեջ նշվել է, որ իբրև Թուրքիայի քաղաքական ուժեր, իրենք խստորեն դատապարտում են նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված որոշումը։ Չորս կուսակցությունները արտահայտել են իրենց դժգոհությունը՝ նշելով, որ ՍԵնատի որոշման՝ ձայների մեծամասնությամբ ընդունումը պատճառ է հանդիսանում, որ «Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իրենց մտահոգությունները էլ ավելի մեծանան»։ Հայտարարության մեջ առաջ է քաշվել 1993 թ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած  822, 853, 874 և 884 բանաձևերով Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի տարածք ճանաչելու» հանգամանքը, և ընդգծվել, թե Ֆրանսիայի Սենատի կողմից կայացված որոշումը «անվավեր է միջազգային իրավունքի տեսանկյունից»: «Հիշեցնելով, որ նման կողմնակալ և սադրիչ նախաձեռնությունները հեռու են մեր տարածաշրջանում և աշխարհում խաղաղություն, հանգստություն և կայունություն ապահովելուց, մենք հայտարարում ենք, որ նրանք, ովքեր նման թշնամական քայլեր են ձեռնարկում մեր երկրի և եղբայրական Ադրբեջանի դեմ, չեն վրիպում մեր ժողովի և մեր սիրելի ազգի ուշադրությունից», - եզրափակվում է հայտարարությունը:
21:51 - 27 նոյեմբերի, 2020
Ֆրանսիայից Հայաստան է ժամանել արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը

Նոյեմբերի 27-ին Երևան է ժամանել Ֆրանսիայի կառավարության կողմից արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը։ Հումանիտար չվերթն ուղեկցել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև Հայաստանի համար բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը։ Չվերթով Հայաստան է տեղափոխվել նաև Ազնավուր հիմնադրամի, Electriciens sans frontières ՀԿ-ի, UNICEF-ի և ԿԽՄԿ-ի մարդասիրական օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է հհ ԱԳՆ ու նշում, որ նոյեմբերի 21-ին նախագահ Էմանուել Մակրոնն այցելել էր «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ ի աջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որտեղ հայտարարել էր Ֆրանսիայի կառավարության, ինչպես նաև «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մարդասիրական օգնությունը տեղափոխելու համար նախատեսված երկու չվերթների մասին։ Ֆրանսիայի կառավարության կողմից կազմակերպված օգնության առաջին ինքնաթիռը Հայաստան էր ժամանել նոյեմբերի 22-ին։
20:17 - 27 նոյեմբերի, 2020
Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ հակաթուրքական «ճակատ» ենք կազմել․ ԱՄԷ ԱԳ նախարար |ermenihaber.am|

Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ հակաթուրքական «ճակատ» ենք կազմել․ ԱՄԷ ԱԳ նախարար |ermenihaber.am|

ermenihaber.am: Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտգործնախարար Անվար Գարգաշը հայտնել է, որ Արևելյան Միջերկրական ծովի հարցում, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ համագործակցելով, հակաթուրքական «ճակատ» են կազմել։  Այս մասին Գարգաշն ասել է Իտալիայի արտգործնախարարության կողմից կազմակերպված «2020թ․ Միջերկրածովյան երկխոսություններ» ֆորումին՝ պատասխանելով Թուրքիա-ԱՄԷ հարաբերությունների մասին հարցին։   Նա նշել է, որ նման դիրքորոշում ընդունելու պատճառն այն է, որ Թուրքիան միջամտում է արաբական աշխարհի ներքին գործերին։ «Մենք արաբական երկրներով որպեսզի կարողանանք հաղթահարել արմատական երկրների տարածաշրջանային ազդեցությունը, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, դիրքավորվել ենք այն ոլորտներում, որտեղ չունենք աշխարհառազմավարական և ավանդական որևէ կապ և շահ»,-ասել է ԱՄԷ ԱԳ նախարարը։ 
15:08 - 27 նոյեմբերի, 2020
Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ պաշտոնական Փարիզ |hetq.am|

Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ պաշտոնական Փարիզ |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի Սենատի՝ ԼՂ անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւի ընդունումից հետո Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանն առաջարկել է պահանջել ԵԱՀԿ-ից` հետ կանչել Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահների կազմից։ Արձագանքելով Ադրբեջանից հնչող այս հայտարարություններին՝ պաշտոնական Փարիզը, ի դեմս պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի, որը նոյեմբերի 25-ին Սենատում մասնակցում էր բանաձեւի նախագծի քննարկմանը, եւս մեկ անգամ հիշեցրել է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումն այս հարցում՝ Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքում։ «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն մեր պարտականությունն է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային լուծում գտնելու ուղղությամբ, մասնավորապես ՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ, և այս բանակցությունների արդյունքը չի կարող նախապես և միակողմանիորեն որոշված լինել: Այսօր մեր առաջնահերթությունը պետք է լինի վերջին մի քանի շաբաթների հակամարտության արդյունքում տեղահանվածների անվտանգ վերադարձի ապահովումը: Պետքարտուղարը Սենատին ուղղված իր ելույթում նշեց, որ մինչ օրս ոչ մի պետություն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Շարունակությունը՝ hetq.am-ում։
09:25 - 27 նոյեմբերի, 2020
Բանաձևի ընդունումն ավելին է, քան պարզապես Ղարաբաղի ճանաչման խորհրդանիշ. Վալերի Բուայե |1lurer.am|

Բանաձևի ընդունումն ավելին է, քան պարզապես Ղարաբաղի ճանաչման խորհրդանիշ. Վալերի Բուայե |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, Սենատում Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագծի ընդունումից րոպեներ անց,հարցազրույցի ընթացքում խոսել է փաստաթղթի ընդունման և կարևորության մասին:«Ուրախ եմ հայտնել, որ ճնշող մեծամասնությամբ՝ 305 ձայնով, բանաձևի նախագիծն ընդունվեց։ Բանաձևի ընդունումն ավելին է, քան պարզապես Ղարաբաղի ճանաչման խորհրդանիշ։ Կարծում եմ՝ սա խաղաղության գործընթացի, հայերի ինքնորոշման ճանաչման, բանակցությունների, նրանց՝ ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, Ղարաբաղի անկախության ու պաշտպանության սկիզբն է։ Արդեն պարզ է, որ առանց այս տարածքի ճանաչման Ղարաբաղը չի կարող պատշաճ պաշտպանված լինել։ Հիմա քվեարկված բանաձևն ուղարկվելու է Եվրոպայի բոլոր սենատներ և ոչ միայն:Ղարաբաղի ճանաչումից առավել սա նշանակում է, որ Եվրոպան չի հանդուրժում այս էթնիկ զտումը, որ Ֆրանսիան, վերջապես, գործում է իր խորհրդարանական դիվանագիտության միջոցով։ Այսօր դա արեց Սենատը, ինչն առաջին քայլն է։ Առաջին անգամ է, երբ Խորհրդարանը ճանաչում է Արցախի գոյությունը, դրա լեգիտիմությունը, նրա անկախությունը: Ամեն դեպքում՝ բանաձևը ճանաչում է, որ դրանք հայկական տարածքներ են, որ մարդիկ իրավունք ունեն ապրելու այս տարածքներում:Ես կարծում եմ, որ այսօրվա որոշումը մեզ թույլ կտա ավելի հեռուն գնալ, քանի որ պետք է լինելու նոր գործընթաց սկսել: Բանաձևն  աջակցում է Մինսկի համաձայնագրերին, որոնք անհրաժեշտ է լինելու վերհանել, նաև աջակցում է Հայաստանին։ Դուք գիտե՞ք՝ ինչու է Խորհրդարանը սա արել․ քանի որ Ֆրանսիայի կառավարությունն այն չի արել։ Ֆրանսիական կառավարությունը թաքնվել է չեզոքության հետևում։ Ես հարցրել եմ կառավարությանը, արտաքին գործերի նախարարն ինձ ասաց Մինսկի խմբի չեզոքության մասին, դա իմ վերջին հարցն էր Ազգային ժողովում:Իմ  դիրքորոշումը Սենատում հետևյալն է․ որ ուղղակիորեն պետք է ճանաչել Արցախը, պետք է պատժել Թուրքիային, պետք է, որ Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից, պետք է տնտեսական պատժամիջոցներ կիրառել, մենք չենք կարող թույլ տալ, որ այս էթնիկ զտումը, այս ցեղասպանությունը տեղի ունենա այս անհամաչափ պատերազմում։ Հիմա կառավարությունը դա չի արել։ խորհրդարանն այս երեկո արել է մի բան, որ Ֆրանսիայի պատիվը փրկվի Սենատի շնորհիվ։Ինչո՞ւ, քանի որ Բոսյուեն ասում էր՝ «Բռնապետերը գոյություն ունեն, քանի որ մենք ծնկի ենք իջած»։ Այսօր մենք ցույց տվեցինք, որ ֆրանսիական խորհրդարանը ծնկի չի իջել, որ այն Հայաստանի կողքին է, որը տառապում է, և որը ռազմական հանցագործությունների զոհ է։ Կարծում եմ, որ մի քանի հստակ գործ կա անելու: Առաջինը՝ գերիներին գտնելն ու վերադարձնելն է՝ մարդիկ, ովքեր այսօր խոշտանգված են, ահաբեկված՝ ազերիների, թուրքերի, ջիհադիստների կողմից։Այնուհետև մենք պետք է մարդասիրական առումով օգնենք Հայաստանին՝ այսօր բուժել և փորձել մխիթարել այդ վիրավոր մարդկանց: Մյուս կողմից՝ մենք նաև պետք է դադարեցնենք Ադրբեջանի և Թուրքիայի բռնությունները, քանի որ Հայաստանը քաղաքակրթության կետ է Կովկասում, և, եթե լինի այնպես, որ Հայաստանը մշտապես հարձակման և սպառնալիքների ենթարկվի ազերիների և թուրքերի կողմից, դա վատ կլինի Եվրոպայում խաղաղության համար։Ընդհուպ մինչև Ֆրանսիայի տարածքում Էրդողանը սպանել է քրդերին, մինչև անգամ Ֆրանսիայում «Գորշ գայլեր»-ը վազում էին ֆրանսիացիների հետևից, ովքեր փողոցում ցույց էին անում խաղաղության համար: Դա անընդունելի է, և, հուսով եմ, որ պառլամենտական դիվանագիտությունը թույլ կտա Ֆրանսիային արթնանալ և այնպես անել, որ Եվրոպայի մյուս երկրներն էլ արթնանան ասելու՝ «Կա՛նգ առեք»:Մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք ժողովրդավարություն, ուզում ենք օգնել մեր քույր Հայաստանին: Ես հենց դա եմ ուզում, դա այն է, ինչ մենք ուզում ենք։ Այդ իսկ պատճառով Սենատի նախագահ Ժերար Լարշերը և Բրունո Ռետայլոն նախ կփորձեն համոզել Ազգային ժողովին քվեարկել նույն բանաձևի օգտին, ինչպես նաև պատրաստվում են գրել Եվրոպայի բոլոր սենատներին, Եվրախորհրդարանին և գուցե այլ խորհրդարաններին, ինչպես, օրինակ՝ Կանադայի, Հարավային Ամերիկայի որոշ երկրներին, նաև, ինչու ոչ, Շվեյցարիայի, ինչպես նաև Ռուսաստանի: Պետք է դիմել բոլոր երկրներին, որոնք, հավանաբար, կաջակցեն մեզ այս գործընթացում, քանի որ դա համայնքային գործընթաց չէ․ դա արդարության ճանաչման և մարդկային արժանապատվության համընդհանուր գործընթաց է»:
01:01 - 27 նոյեմբերի, 2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս եւ Սենատի մյուս անդամներին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւի ընդունման կապակցությամբ: Նամակում մասնավորապես ասված է. «Ցանկանում եմ հույս հայտնել, որ Ֆրանսիայի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շարունակական ջանքերն իրենց նպաստը կբերեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական լուծմանը: Միայն հարցի արդար կարգավորմամբ` Արցախի ճանաչմամբ եւ Արցախի հայկական բնակավայրերի վերադարձով է հնարավոր երկարաժամկետ եւ կայուն խաղաղության հաստատումը»:
21:11 - 26 նոյեմբերի, 2020
ԼՂՀ սուբյեկտայինության ամրագրմանը հասնելու միտումն ընկած է Ֆրանսիայի քաղաքականության հիմքում․ սա ձեւական բան չէ․ Սարո Սարոյան

ԼՂՀ սուբյեկտայինության ամրագրմանը հասնելու միտումն ընկած է Ֆրանսիայի քաղաքականության հիմքում․ սա ձեւական բան չէ․ Սարո Սարոյան

Ֆրանսիայի Հանրապետության Սենատը երեկ 305 «կողմ», 1 «դեմ» եւ 30 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծը: Սենատի նիստում Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հայտարարեց, որ Ֆրանսիայի՝ Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ մի օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին ու Ղարաբաղին, եւ ո՛չ էլ Ֆրանսիային։ Հայաստանի ու Արցախի պաշտոնատար անձինք ողջունող հայտարարություններով հանդես եկան բարեկամ երկրի Սենատի՝ նման կարեւոր նախաձեռնության համար, իսկ Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանը կոչ է արել վերանայել Ֆրանսիայի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները: Քաղաքագետ Սարո Սարոյանի կարծիքով՝ Ֆրանսիայի քայլն այս պետության քաղաքականության դրսեւորումն է, որը ցույց է տալիս, որ նա բավարարված չէ Հարավային Կովկասում այսօր առկա իրավիճակով․ «Ֆրանսիան չի ընդունում հավասարակշռության խախտումն ու ցույց է տալիս իր քաղաքականության միտումները, ըստ որոնց՝ ԼՂՀ սուբյեկտայնությունը պետք է առավել ամրացվի,»- Infocom-ի հետ զրույցում ասաց Սարոյանը: Ըստ նրա՝ ապագա զարգացումներն արդեն կախված են աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից, եւ քանի որ մեր տարածաշրջանը ընդհանուր մերձավորարեւելյան շրջանի հետ կապ ունի, Թուրքիայի շուրջ կատարվողն ու այդ պետության արածը պետք է ընդհանուր կոնտեքստում նայել։  Քաղաքագետի խոսքով՝ ակնհայտ է, որ Թուրքիայի ծավալապաշտությունը, Էրդողանի անկառավարելիությունը մտահոգում են ամբողջ աշխարհին․ «Այս տեսանկյունից զարգացումներ, իհարկե, կլինեն, միգուցե տարբեր տեղերում լինեն նաեւ թեժ իրավիճակներ: Այսօր ոչ ոք չի կարող ասել՝ Ֆրանսիան կճանաչի՞, թե՞ ոչ, բայց ԼՂՀ սուբյեկտայինության առավել ամրագրմանը հասնելու միտումն ընկած է այս պետության քաղաքականության հիմքում, եւ դա ձեւական բան չէ»,- ասաց մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ սա առաջիկա ժամանակահատվածում, ըստ էության, որոշիչ հանգամանք է եվրոպական քաղաքականության օրակարգում: Ֆրասնիայի այս քայլն, ըստ Սարոյանի, ուղղակիորեն ավելի կապ ունի Թուրքիայի վարած քաղաքականության հետ, եւ ոչ Ադրբեջանի․ «Սա Թուրքիայի ծավալապաշտության դեմն առնելուն ուղղված ինչ-որ գործիք է: Առանձին երկրներ նույնպես այդ խնդիրն ունեն, եւ Թուրքիայի այսպիսի ծավալումը աշխարհի տարբեր կողմերում նաեւ նրանց համար է մարտահրավեր»:  Թե Ֆրանսիայի՝ Արցախի ճանաչման դեպքում հայկական կողմի դիվանագիտական դիրքերն ինչպես կփոխվեն, Սարոյանն արձագանքեց՝ խնդիրն այն է, որ ՀՀ-ն դիվանագիտական դիրքեր չունի․ «ՀՀ-ն չունի այդպիսի դիրքեր, քանի որ որեւէ ռազմավարություն չունի, նախկինում էլ չի ունեցել: Մենք այդպես էլ չկարողացանք ձեւակերպել ԼՂՀ ճանաչման կամ Հայաստանի հետ միավորման ինչ-որ կոնցեպտ։ Երբ անգամ պատերազմը եկավ, մենք չկարողացանք դա ո՛չ ձեւակերպել, ո՛չ իրականություն դարձնել: Այնպես որ հայտարարությունների տեսքով ինչ-որ դրսեւորումներ կարող են լինել, բայց եթե դրանք ընդհանուր ինչ-որ ռազմավարության մաս չեն, ապա, ըստ էության, էֆեկտիվ արդյունքներ չեն ունենա։ Ուրիշ լուրջ արդյունքներ ակնկալել հնարավոր չէ, դա կնշանակի դեպքերի հետեւից ընթանալ, իսկ այս դեպքում դեպքերի օրակարգ թելադրողը արտաքին տարբեր ուժեր են, այդ թվում՝ նաեւ Ֆրանսիան»: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությանը, ապա այն, քաղաքագետի համոզմամբ, նույնպես իրենց քաղաքականության բալանսավորման համար էր, եւ, ըստ էության, տեղ է թողնում, որ Ֆրանսիայի քաղաքականության առաջ դրված խնդիրների կատարման դեպքում իրենք, հղում անելով այդ հայտարարությանը, դադարեցնեն հետագա խորացումները՝ ԼՂՀ կարգավիճակի որոշման հարցում: Ֆրանսիայի Սենատի նախաձեռնությունից հետո քաղաքական ու հանրային շրջանակներում չեն դադարում քննարկումները, որ Հայաստանն առաջին հերթին պետք է ճանաչի, սակայն մյուս կողմից էլ հակադարձումներ կան, որ Հայաստանի այդ քայլը ՄԽ համանախագահ մյուս երկրները՝ ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն, կարող են դիտել որպես բանակցություններն այդ ձեւաչափում փակուղի տանող քայլ։  Սարո Սարոյանի խոսքով՝ Հայաստանն ինքը պետք է կողմնորոշվի, խաղաղարար ռազմավարություն ունենա, եւ եթե ճանաչի Արցախը, ապա կնշանակի՝ կոնկրետացել է իր քայլերի մեջ․  «Եւ, իհարկե, շատ լավ կլինի, որ կոնկրետանա: Այն փաստարկը, որ Հայաստանի՝ Արցախի ճանաչումը կխաթարի բանակցային գործընթացը, արդեն անհիմն է․ ի՞նչ է, հիմա բանակցային գործընթա՞ց կա։ Նախկինում եղած բանակցային գործընթացի հիմնարար սկզբունքների շատ կետեր, ըստ էության, արդեն փաստացիորեն իրականություն են դարձել, այդ թվում՝ 7 շրջանների ազատումը: Եւ կարգավիճակի խնդիրը, որ դրված էր լուծելու, դարձել է առաջնահերթորեն կարգավորվելու ենթակա հարց: Եթե մենք բանակցություններում այս խնդիրը դնենք, եւ այն ճանաչվի, նորմալ քաղաքականություն կլինի: Սա նախկինում կարող էր մեկնաբանվել այնպես, թե դրա արդյունքում բանակցություններ չեն լինի, եւ պատերազմ կլինի կամ Ադրբեջանը կվերցնի 7 շրջանները, հիմա այդ հարցերը օրակարգից դուրս են եկել։ Հիմա, ընդհակառակը, Ֆրանսիան եւ մնացած երկրները փորձ են անում վերադառնալ մինչպատերազմյան իրավիճակին, եւ սա է ավելի կարեւոր»,- ասաց Սարոյանը՝ հավելելով, որ այդ տեսանկյունից ԼՂՀ ճանաչումը կարող է բալանսավորել ընդհանուր իրավիճակը: Իսկ ԼՂՀ ճանաչման խնդիրը, որ հիմա էլ օրակարգային է, մեր զրուցակցի պնդմամբ, վաղուց պետք է լուծած լինեինք, սակայն անգամ պատերազմը կառավարողներին չհանգեցրեց այդ քայլին:  Զարա Խաչատրյան
19:40 - 26 նոյեմբերի, 2020
Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիայի Սենատի որոշումը |armenpress.am|

Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիայի Սենատի որոշումը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիային  Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի ընդունումը։ Այս մասին  նշված է ԵՀՀ-ի հայտարարության մեջ։ «Նոյեմբերի 25–ին Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն՝ 305 կողմ, 1 դեմ և 30 ձեռնպահ ձայներով որոշում ընդունեց ճանաչելու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: Եվրոպայի Հայերի Համագումարը  ողջունում եւ իր գոհունակությունն է հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին եւ Սենատին, իրենց այս արդարամիտ որոշման համար, որը գալիս է Հայաստանի, Արցախի եւ  ողջ հայության համար այս նեղ օրերին ապագայի նկատմամբ լավատեսություն եւ հույս ներշնչելու եւ հավատալու որ ի վերջո հաղթելու է արդարությունը: Այս որոշումը անկասկած խթան կհանդիսանա ոչ միայն Ֆրանսիայի իշխանությունների, այլ նաեւ բազմաթիվ այլ երկրների համար, ճանաչելու Արցախի անկախությունը եւ նրա ազատ ու անկաշկանդ ապրելու եւ զարգանալու իրավունքը»,- հայտարարությամբ ընդգծել է Եվրոպայի հայերի համագումարը:  
19:38 - 26 նոյեմբերի, 2020
Սենատի կոչերը աղետալի կլինեն ԼՂ-ում խաղաղ կարգավորման համար․ ՌԴ Պետդումա |24news.am|

Սենատի կոչերը աղետալի կլինեն ԼՂ-ում խաղաղ կարգավորման համար․ ՌԴ Պետդումա |24news.am|

24news.am: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գործող հայտարարությունում փոփոխություններ անելու և տարածաշրջանում ֆրանսիական խաղաղապահ ուժեր օգտագործելու Ֆրանսիայի Սենատի կոչերը ոչ միայն նպատակահարմար  չեն, այլև աղետալի կլինեն խաղաղ կարգավորման գործընթացի համար: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սերգեյ Ժելեզնյակը։ Պատգամավորը հույս է հայտնել, որ այս բանաձևի ընդունումը ոչ միայն գեղեցիկ ժեստ է և չճանաչված հանրապետությունում ապրող հայ ժողովրդին սատարելու վկայություն, այլև Ֆրանսիայի պատրաստակամությունը շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում: «Ֆրանսիացի սենատորների բանաձևը երկրի ղեկավարությանը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում  օգտագործել Ֆրանսիայի խաղաղապահ ուժերը: Ընդ որում, մեր ֆրանսիացի գործընկերները լավ տեղյակ են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության դրույթների վավերության մասին, որում որոշում է կայացվել ներգրավել խաղաղապահների ռուսական կոնտինգենտը, ինչն այս փուլում միակ ճիշտ որոշումն է: Համոզված եմ, որ գործող համաձայնագրի փոփոխությունները ոչ միայն խելամիտ չեն, այլև աղետալի կլինեն խաղաղ գործընթացի համար: Ռուսաստանի խաղաղապահ ուժերը թույլ են տալիս իրագործել ձեռք բերված զինադադարի պայմանները և կանխում են լայնամասշտաբ հումանիտար աղետը»։ Պատգամավորը հավելել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի բարդ հարցը դեռ պետք է լուծվի, միաժամանակ երկխոսության և տարածաշրջանի ապագայի վերաբերյալ կառուցողական որոշման մշակման հիմքը դրվել է:
18:35 - 26 նոյեմբերի, 2020