Գոռ Աբրահամյան

ՀՀ գործող գլխավոր դատախազի խորհրդական։

Ծնվել է 1979թ․ հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում։ 1996-2002թթ․ սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ ստանալով բակալվարի, այնուհետև՝ մագիստրեսի կոչում։ 2003թ․ ավարտել է նույն ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրան։ Նույն թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան լրագրություն մասնագիտությամբ։

2002-2003թթ․աշխատել է «Ազգ» օրաթերթում որպես լրագրող, քաղաքական մեկնաբան։ 2003 թ-ից դասավանդում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2003-2006 թթ․ թղթակցել է «Փակագիծ» թերթին։ 2003-2017 թթ․ եղել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար։ Զբաղվել է քաղծառայողների պատրաստմամբ մի շարք հասարակակն և մասնավոր կազմակերպություններում։ 2017թ․ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներին ենթադրաբար ծեծի ենթարկելու դեպքով քրգործ է հարուցվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներին ենթադրաբար ծեծի ենթարկելու դեպքով քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ գործընկեր լրագրողներից բանավոր հարցումներ ենք ստացել, ուզում եմ տեղեկացնել, որ ինչպես նշել էինք ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազությունը նյութերի նախապատրաստումը շարունակելու և ընթացքը լուծելու նպատակով ՀՀ ՀՔԾ էր ուղարկել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալի հաղորդման կապակցությամբ նույն ՔԿՀ-ում նախապատրաստվող նյութերը, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությունները՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից երեք դատապարտյալների «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ենթադրաբար ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ և անհրաժեշտ է դեպքի հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննությամբ՝ ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»:
20:31 - 04 սեպտեմբերի, 2020
Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում

Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես արդեն տեղեկացվել էր, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկնարկել էր դրանով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնների համալրման գործընթացը:Այդ շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամանով Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում:Վերոնշյալ գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած հավակնորդներն ընդգրկվել էին դատախազների թեկնածուների համապատասխան ցուցակներում: Դատախազների թեկնածուները երկամսյա համապատասխան ուսումնառություն են անցել ՀՀ արդարադատության ակադեմիայում:Այդ դասընթացներն արդեն ավարտվել են, և, ինչպես նախատեսվել էր, սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, այսինքն առաջիկա օրերին, ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշանակումներ կկատարվեն նաև ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանման դատախազների պաշտոններում:Շնորհավորում եմ և մաղթում եմ արդյունավետ մեկնարկ ու ընթացք պատասխանատու աշխատանքում»:
17:41 - 01 սեպտեմբերի, 2020
Վճռաբեկը հիմնավոր է ճանաչել Մասիսի քաղաքապետի խափանման միջոցի հարցում դատախազության փաստարկները

Վճռաբեկը հիմնավոր է ճանաչել Մասիսի քաղաքապետի խափանման միջոցի հարցում դատախազության փաստարկները

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է ճանաչել մեղադրյալ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու անթույլատրելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքով արտահատված դատախազության փաստարկները։ Այս մասին տեղեկացնում  է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 6-ին վճռաբեկ բողոք էր ներկայացրել 2018 թ. ապրիլյան դեպքերի ընթացքում Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին առաջին ատյանի  և այդ որոշման վերաբերյալ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ: Վերոնշյալ քրեական գործով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Հետագայում նրան մեղսագրվող արարքները վերաորակվել են, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և քրեական գործը, ըստ մեղադրանքի 8 անձի, 2019 թվականին ուղարկվել էր դատարան և ներկայումս գտնվում է դատական քննության փուլում։ Նշված վճռաբեկ բողոքի կապակցությամբ, այն վարույթ ընդունելուց շուրջ մեկուկես տարի անց, օրերս, ՀՀ վճռաբեկ դատարանը դատախազությանն է ուղարկել Դատախազության բողոքի վերաբերյալ 2019թ. նոյեմբերի 7-ին ընդունած որոշումը, և ընձեռնվել է հնարավորություն ծանոթանալու դրա հիմնավորումներին: «Ըստ էության, որոշմամբ Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ հիմնավորված է համարել դատախազության դիրքորոշումը Դավիթ Համբարձումյանի պարագայում գրավը որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց կիրառելն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ ուղղակի ամրագրել է, որ ստորադաս դատարանները վերոնշյալ որոշումները կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 143-րդ հոդվածների պահանջների այնպիսի էական խախտումներ,որոնք հիմք են նրանց կայացրած դատական ակտերը բեկանելու համար»,- նշում է Աբրահամյանը։ Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի՝ Վճռաբեկ դատարանն իր հիմնավորումներում, մասնավորապես, նշել է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Համբարձումյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս չեն պահպանել Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի պահանջները, անտեսել են քրեական գործի տվյալ պահին առկա փատական հանգամանքների առանձնահատկությունները, որոնք, ի դեպ, ինչպես Առաջին ատյանի դատարանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում հարցի քննարկման ժամանակ վկայակոչում էր դատախազությունը: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել Դ. Համբարձումյանին քննության այդ փուլում մեղսագրված արարքների կատարման եղանակին, ընդգծել, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել ենթադրյալ հանցանքը կատարելիս նրա՝ զինված լինելու, պաշտոնատար անձ լինելու հանգամանքները: Վերջինս նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համատեքստում դիտարկվում է որպես էական հանգամանք անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս՝ հաշվի առնելով իր պաշտոնի և հասարակական դիրքի օգտագործմամբ վարույթի մասնակիցների նկատմամբ ազդեցություն գործադրելու և դրանով իսկ գործի քննությանը խոչընդոտելու առումով ունեցած առավել մեծ հնարավորությունները, առավելևս այն պայմաններում, երբ գործով որպես մեղադրյալ ներգրավվածների մեջ կան անձինք, ովքեր աշխատել են նրա ենթակայության ներքո, գտնվել են նրանից ծառայողական կախվածության մեջ, կամ որոնք նրա հետ գտնվել են մերձավոր, ազգակցական հարաբերությունների մեջ: Վճռաբեկ դատարանը, ըստ այդմ, հանգել է չափազանց կարևոր հետևության առ այն, որ նման փաստական հանգամանքների պարագայում անձի զբաղեցրած պաշտոնի, ունեցած իշխանության, գործով անցնող դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր ազդեցություն գործադրելու բարձր հավանականության պայմաններում գրավը չի կարող լինել արդյունավետ իրավական ներգործության միջոց: «Ցավոք, սակայն, Վճռաբեկ դատարանն այս որոշումը կայացրել, առավելևս այն դատախազությանն է ուղարկել մի իրավիճակում և ժամանակահատվածում, երբ քրեական գործը վաղուց արդեն դատարանում է, Դ. Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ ընդունվել է այլ որոշում և, հետևաբար, կայացվելու պահին արդեն այն հետևանքների առումով որևէ իրավական նշանակություն չէր կարող ունենալ: Ցավոք, գործող իրավական ընթացակարգերն այնպիսին են, որ իրավական զարգացման տեսանկյունից նման խիստ կարևոր որոշումները, իրավական մեկնաբանությունները հնարավոր են դառնում այսպիսի ուշացումներով՝ ըստ էության, իմաստազրկելով կոնկրետ գործընթացը և անուղղակի կերպով անհիմն անվստահություն սերմանելով վարույթն իրականացնող մարմնի, դատախազության գործողությունների և դրանց որակի նկատմամբ: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանի այս որոշումը լավագույն պատասխանն էր այն բոլոր անառողջ քննադատությունների, որոնք նշված քրեական գործի շրջանակներում խափանման միջոցի հարցի իրավական ու հանրային քննարկումների տիրույթում հնչում էին նախաքննական մարմնի և դատախազության հասցեին»,- նշում է Աբրահամյանը:
13:31 - 29 օգոստոսի, 2020
Վահագն Աբգարյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ պատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ

Վահագն Աբգարյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ պատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ

Քրեական գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի 2020 թվականի մարտի 5-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:«Կատարված նախաքննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողները, խախտելով «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջները, 2020 թվականի փետրվարի 24-ին չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչն էական վնաս է պատճառել «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորված անձ Վ. Աբգարյանի իրավունքներին և օրինական շահերին: Մասնավորապես՝ 2020թ. փետրվարի 24-ի երեկոյան քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողները Վ. Աբգարյանին հիմնարկի պետի մոտ ուղեկցելու պատրվակով դուրս են բերել իր խցից և ուղեկցել մեկ այլ խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող, ինչպես նաև առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:2020 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են քրեակատարողական ծառայության երկու աշխատակից»,- գրել է Աբրահամյանը: Գլխավոր դատախազը հայտնում է, որ պատշաճ դատախազական հսկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննություն՝ դեպքին այլ պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով։
15:58 - 27 օգոստոսի, 2020
Կարեն Գաբրիելյանի՝ գլխավոր դատախազություն տեղափոխման հիմքում ընկած է նրա ցուցաբերած գործունեության արդյունավետությունը. Գոռ Աբրահամյան

Կարեն Գաբրիելյանի՝ գլխավոր դատախազություն տեղափոխման հիմքում ընկած է նրա ցուցաբերած գործունեության արդյունավետությունը. Գոռ Աբրահամյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ժողովուրդ» թերթը, հավատարիմ մնալով կեղծիքն ու բանբասանքային ինտրիգը լրատվության հումք դարձնելու իր լավագույն ավանդույթներին, այսօր մի նոր անհեթեթություն է գրել այն մասին, թե իբր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին տեղափոխվել է այն պատճառով, որ վերջին շրջանում նրա գործողությունների շուրջ կասկածելի գործարքների մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվել, և գլխավոր դատախազը նրան «բերել է Երևան վատ հետևանքներից խուսափելու և իր անմիջական ենթակայության տակ աշխատելու համար»։ Ավելորդ է ասել, որ այդ այսպես կոչված լուրը իրականության հետ որևէ աղերս չունի և հեղինակի վառ երևակայության, դատախազության թիրախավորման ընդգծված ուղեգծի և գլխավոր դատախազի դեմ անձնավորված մաղձի հերթական արգասիքն է։ Հատկանշական է նախ այն հանգամանքը, որ հրապարակման մեջ անգամ ձևի համար որևէ «կասկածելի գործարքի» օրինակ, գոնե մեկ քիչ թե շատ խելքին մոտ փաստ չի վկայակոչվում, երկրորդ՝ թերթի ամենաարժանահավատ աղբյուրները, փաստորեն, շարունակում են մնալ տարածվող իբրև թե խոսակցությունները, Գյուլնազ տատի հեքիաթները։ Իրականում Կարեն Գաբրիելյանի՝ ՀՀ գլխավոր դատախազություն տեղափոխման հիմքում ընկած է նրա ղեկավարությամբ Շիրակի մարզի դատախազության ցուցաբերած գործունեության բարձր արդյունավետությունը, ինչը բազմիցս ներկայացվել է դատախազության պաշտոնական հաղորդագրություններով, այդ արդյունավետությունը չափազանց մեծ ծանրաբեռնվածություն ունեցող՝ Գլխավոր դատախազության նշված վարչության համար ծառայեցնելը, ինչպես նաև շատ դեպքերում հենց պաշտոնեական առաջխաղացմամբ ուղեկցվող ռոտացիայի՝ ՀՀ դատախազությունում վաղուց կիրառվող կառուցակարգը։ Թերթի պրոֆեսիոնալիզմի այսպիսի շրիշակային նշաձողը և նման գործելաոճը, սակայն, նորություն չեն և զարմանալի չեն։ Զարմանալին այն է, թե ինչպիսի թեթևությամբ են լուրի անվան տակ հրամցվող նման անհեթեթ բանբասանքները մամուլի տեսության ժանրում արագ տիրաժավորվում այլ լրատվամիջոցների կողմից՝ անգամ փորձ չանելով ստուգելու դրանում նշվող հանգամանքները»։
12:26 - 22 օգոստոսի, 2020
Տեղեկությունը, թե գլխավոր դատախազը միջնորդել է կալանավորել Արսեն Թորոսյանին, և այդ հարցը քննարկել է Նիկոլ Փաշինյանի հետ, չի համապատասխանում իրականությանը․ Գոռ Աբրահամյան

Տեղեկությունը, թե գլխավոր դատախազը միջնորդել է կալանավորել Արսեն Թորոսյանին, և այդ հարցը քննարկել է Նիկոլ Փաշինյանի հետ, չի համապատասխանում իրականությանը․ Գոռ Աբրահամյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «lurer.com լրատվական կայքը երեկ երեկոյան մի նյութ էր հրապարակել որտեղ, առանց որևէ աղբյուրի հղում կատարելու նշել էր, թե «...կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից վեր հանված առերևույթ իրավախախտումները հիմք ընդունելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդել է կալանավորել Արսեն Թորոսյանին, և այդ հարցը քննարկել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն վերջինս Թորոսյանին ձերբակալելու «դաբրոն» չի տվել»: Նշվածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը. նման որևէ հարց չկա, նման որևէ քննարկում ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ վարչապետի հետ չի ունեցել և չէր կարող ունենալ: Նախ՝ որովհետև ՀՀ գլխավոր դատախազը և առհասարակ դատախազությունը քրեական հետապնդում հարուցելից ոչ թե ինչ-որ «դաբրոներով» է առաջնորդվում, այլ քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալների, ապացույցների բավարարության գործով: Եվ երկրորդ՝ հրապարակման մեջ նշված տվյալների առթիվ քննվող քրեական գործ չկա, իսկ անձի նկատմամբ խափանման միջոց կարող է կիրառվել միայն քրեական գործի շրջանակներում»:
13:13 - 19 օգոստոսի, 2020
Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է |azatutyun.am|

Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է |azatutyun.am|

azatutyun.am: «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Հանրապետականի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարվել է դատարանի կողմից, նա կալանավորվել է: Այս մասին  ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշումը հրապարակել է շաբաթ գիշերը: Լևոն Սարգսյանը, որը հետախուզվում էր 2018-ի հոկտեմբերից, Ռուսաստանից արտահանձնվել է Հայաստան օգոստոսի 6-ին: Նախկին իշխող Հանրապետականի պատգամավոր անցած տարվա նոյեմբերին հայտնաբերվել և ձերբակալվել է Ռուսաստանում՝ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում, ապա՝ կալանավորվել։ «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Սարգսյանը մեղադրվում է դեռ 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ: Խոսքը 2008-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է: Հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ հարձակման իրական պատվիրատուն Լևոն Սարգսյանն է:
10:48 - 10 օգոստոսի, 2020
Լևոն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան |hetq.am|

Լևոն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան |hetq.am|

hetq.am: Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Լևոն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Միջնորդության վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել, գործով դատական նիստ է  նշանակվել այսօր։ Լևոն Սարգսյանը, որը հայտնի է «Ալրաղացի Լյովիկ» անունով, մեղադրվում է 11 տարի առաջ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։ Նա 2018 թվականի հոկտեմբերից գտնվել է հետախուզման մեջ։ 2018թ-ին ավազակային հարձակման գործով վարույթն իրականացնող մարմինը՝ Ազգային անվտանգության ծառայությունը, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է։ 2019 թվականի նոյեմբերին Սարգսյանը հայտնաբերվել է Ռուսաստանի դաշնությունում ու ձերբակալվել։ 2020 թվականի մարտի 20-ին ՌԴ-ն բավարարել է Սարգսյանին  Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ հայկական կողմի միջնորդությունը, արտահանձնումը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին։  
18:05 - 08 օգոստոսի, 2020
Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը («Ալրաղացի Լյովիկ») տեղափոխվել է Հայաստան․ Դատախազություն

Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը («Ալրաղացի Լյովիկ») տեղափոխվել է Հայաստան․ Դատախազություն

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համագործակցության արդյուքնում և ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների խումբը 06.08.2020թ. ՀՀ է տեղափոխել ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Լևոն Հրաչյայի Սարգսյանին: Լևոն Սարգսյանին ՀՀ իրավասու մրամիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել էր սույն թվականի մարտ ամսին և համապատասխան մարմիններին հանձնարարվել էր ապահովել վերջինիս տեղափոխումը հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»:
09:09 - 07 օգոստոսի, 2020
Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալով ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՔԿ

Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալով ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՔԿ

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, այնտեղ վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում այդ հանգամանքները քննարկման առարկա դարձնելու, դրանցում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով: Դատախազությունը հետամուտ կլինի քննությամբ ձեռք բերված արդյունքերից ելնելով՝ համապատասխան իրավական գնահատական տալու հարցում»:
14:45 - 05 օգոստոսի, 2020
Ռուբեն Հայրապետյանը 2003թ.-ից ՌԴ քաղաքացի է․ Դատախազություն |azatutyun.am|

Ռուբեն Հայրապետյանը 2003թ.-ից ՌԴ քաղաքացի է․ Դատախազություն |azatutyun.am|

azatutyun.am: Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ Ռուբեն Հայրապետյանը 2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցրել է Հայրապետյանի հետախուզումը իր տարածքում։ Գլխավոր դատախազությունը հետախուզման դադարեցման պատճառը ստանալու համար դիմել էր Ռուսաստանի իրավապահներին։ «ՌԴ գլխավոր դատախազությունց դեռևս չեն ստացվել նրա նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցնելու և դրա հնարավոր հիմքերի վերաբերյալ ակնկալվող պարզաբանումները, և այս պահին դեռևս չենք կարող ասել՝ արդյո՞ք Ռ. Հայրապետյանի՝ ՌԴ քաղաքացի հանդիսանալը հիմք է հանդիսացել հետախուզումը դադարեցնելու որոշում կայացնելու համար», - հայտնում են դատախազությունից: Պաշտոնավարման տարիներին բազմաթիվ աղմկահարույց պատմություններով հայտնի 63-ամյա Ռուբեն Հայրապետյանը մեղադրվում է 2 քրեական գործով` քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար, և երկրորդ գործով` ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու և ծանր հետևանքներ առաջացնելով՝ որպես կազմակերպության ծառայող կարգադրիչ լիազորություններըչարաշահելու համար:
15:25 - 04 օգոստոսի, 2020
Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցվել է. դատախազությունը հարցում է ուղարկել՝ պարզաբանումներ ստանալու |armtimes.com|

Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցվել է. դատախազությունը հարցում է ուղարկել՝ պարզաբանումներ ստանալու |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները դադարեցրել են ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը: Նրա պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ իրեն այդ մասին Հայրապետյանն է տեղեկացրել, դեռ պաշտոնական փաստաթուղթ չունի, սակայն կարծում է, որ հետախուզումը դադարեցվել է անհիմն լինելու հիմքով. «Չի կարելի հետախուզել մի մարդու, ում գտնվելու վայրը ի սկզբանե պարզ է թե ՀՀ, թե ՌԴ իրավապահ մարմիններին»: Մեր հարցին՝ Քննչական կոմիտեն տեղեկացված եղե՞լ է նրա գտնվելու վայրի մասին, պաշտպանը պատասխանեց, որ մինչ հետախուզում հայտարարելը անձամբ ինքն է տեղեկացրել՝ նշելով կոնկրետ հասցեն, բնակարանը. «Ռուբեն Հայրապետյանի շուրջ կատարվող քրեադատավարկան բոլոր պրոցեսները շատ հեռու են իրավունքի հետ կապ ունենալուց, ես ուրախ եմ, որ ՌԴ իրավապահ մարմինները գործեցին օրենքին համապատասխան»,- նշեց նա: Հարցին՝ իր պաշտպանյալի հետ քննարկե՞լ է նրա վերադարձի հնարավոր ժամկետները, սպասվո՞ւմ է նման բան, Ամրամ Մակինյանը պատասխանեց. «Անպայման, պարոն Հայրապետյանը վերադառնալու է հայրենիք, բայց ժամկետների մասին չէի ուզի բարձրաձայնել,որ անօրինակ քրեական գործերի տեղատարափը չշատանա»: Ամրամ Մակինյանը նշեց, որ ինքը տեղեկություն չունի՝ արդյո՞ք Հայրապետյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, թե՝ ոչ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան նշեց, որ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերի, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերի և 322-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հետախուզվող Ռուբեն Հայրապետյանի՝ որևէ երկրի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է նրա նկատմամբ միջպետական հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցվելուն, դրա հիմքերին, այդ տվյալները ստուգման ընթացքում են. «Այդ հարցերի կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական հարցում է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն, որի պատասխանը դեռևս չի ստացվել»,- ասաց Աբրահամյանը: Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի լինելու վերաբերյալ տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք նաեւ ՀՀ քննչական կոմիտե, որտեղից նշեցին, որ հարցին կպատասխանեն ավելի ուշ: Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով եւ շահադիտական դրդումներով ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաեւ՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչության հատկանիշներով:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:37 - 30 հուլիսի, 2020
ՀՀ գլխավոր դատախազության՝ դատավոր Սերժիկ Ավետիսյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է

ՀՀ գլխավոր դատախազության՝ դատավոր Սերժիկ Ավետիսյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է

ՀՀ գլխավոր դատախազությունը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքի գործով զեկուցող, դատավոր Սերժիկ Ավետիսյանին: Այս մասին գրառում է կատարել գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Ինքնաբացարկի միջնորդության հիմք է հանդիսացել Ռ. Քոչարյանի համար գրավի գումարի մի մասը, ըստ իր իսկ հավաստման, վճարած գործարար Սամվել Կարապետյանի հետ ունեցած բարեկամական կապը և վերջինիս կողմից Ս. Ավետիսյանի՝ ֆինանսական նվիրատվության արժանանալու հանգամանքը: Ըստ գլխավոր դատախազության՝ այդ հանգամանքները միջնորդության քննության շրջանակներում օբյեկտիվ դիտորդի, հասարակության մոտ կարող են ձևավորել Ս. Ավետիսյանի ոչ անաչառության, քննության որոշակի ելքով կանխակալ շահագրգռվածություն ունենալու համոզմունք: Դատախազության միջնորդությունը, սակայն, մերժվել է:
19:45 - 27 հուլիսի, 2020
Դատախազությունն ուսումնասիրում է սահմանադրական կարգը տապալելու հաղորդման վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու որոշման օրինականությունը
 |pastinfo.am|

Դատախազությունն ուսումնասիրում է սահմանադրական կարգը տապալելու հաղորդման վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու որոշման օրինականությունը |pastinfo.am|

pastinfo.am: Գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կողմից սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ երեք կուսակցությունների ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը դիմումատուները դեռ չեն ստացել։ Հիշեցնենք, որ հունիսի 30-ին երեք կուսակցություն՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» համատող հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ։ Մասնավորապես՝ խոսքը գնում է վերջին երկու տարիների ընթացքում դատական իշխանության նկատմամբ իրականացված ոտնձգությունների մասին։ Դատախազությունը հաղորդումն ուղարկել էր ՀՔԾ, որտեղ որոշում էր կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Այդ մասին Հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ից հայտնել էին դեռեւս հուլիսի 16-ին, սակայն առ այսօր հաղորդում ներկայացրած կուսակցությունները որոշումը չեն ստացել։ Հետեւապես դեռ չեն քննարկել այն բողոքարկելու հարցը։ Ի դեպ, որոշման օրինականությունը պետք է ստուգվի եւ հաստատվի նաեւ դատախազության կողմից։ Մեր հարցմանն ի պատասխան՝  ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով տեղակալ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դատախազը քննիչի որոշումն ստացել է եւ հիմա դրա օրինականության ստուգման փուլում են գտնվում։   Գոռ Աբրահամյանը դժվարացավ ասել, թե ինչու քննիչի որոշումը կողմերը դեռ չեն ստացել, ըստ նրա՝  քննիչի կողմից ներկայացված նյութերի համաձայն, պատշաճ դատավարական ընթացակարգի պահպանմամբ որոշումն ուղարկվել է հաղորդում տված սուբյեկտներին։
20:57 - 25 հուլիսի, 2020
ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ԲԴԽ-ին՝ 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ԲԴԽ-ին՝ 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լրագրող գործընկերներիս հետաքրքությունը մասամբ բավարարելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տեղեկացված լինելու հանրության իրավունքը՝ ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հիմք ընդունելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասը, երեկ միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինիցս ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով: Հավելյալ տեղեկատվություն տվյալ պահին չի կարող տրամադրվել՝ ելնելով ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից, համաձայն որի քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Քրեական գործի նախաքննության հետագա փուլերում, ըստ անհրաժեշտության և նախընտրելի ծավալի, վարույթն իրականացնող մարմինը կամ դատախազությունը կարող են տրամադրել հավելյալ տեղեկատվություն: Ուզում եմ հիշեցնել, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և այդ գործով մինչդատաան քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը»:
12:53 - 17 հուլիսի, 2020