Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար:

Ծնվել է 1967թ.դեկտեմբերի 27-ին։ Մասնագիտությամբ ռազմական դիվանագետ է: Ծառությունը սկսել է 1992թ.-ից` ՀՀ ՆԳՆ կազմակերպված հանցավորդության դեմ պայքարի գլխավոր վարչությունից: 1994-2017 տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում` հասնելով մինչև ՊՆ նախարարի տեղակալի պաշտոնը։ 2017թ.-ին նշանակվել է ՀՀ ԱԻՆ նախարար։

2018թ.-ի մայիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է պաշտպանության նախարար։ 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ արցախա-ադրբեջանական պատերազմի ավարտից տասն օր անց ազատվել է պաշտոնից։

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ամփոփվել են զինված ուժերի դեսանտագրոհային, հատուկ նշանակության, հետախուզական ստորաբաժանումների և զորամասերի հրամանատարների, ինչպես նաև հատուկ հրահանգիչների մասնագիտական հավաքները: Հավաքների ընթացքում անցկացվել են գործնական հատուկ մասնագիտական պարապմունքներ, տարբեր զինատեսակների կիրառմամբ հրաձգային վարժություններ: Հավաքների ամփոփմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: Պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետը, կարևորելով հատուկ նշանակության ստորաբաժանումների դերակատարումը զինված ուժերում, բարձր են գնահատել հավաքների արդյունքները: Հավաքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի շարք զինծառայողներ խրախուսվել են արժեքավոր նվերներով և պատվոգրերով:
19:50 - 19 սեպտեմբերի, 2020
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ ղեկավարին, անդրադարձել է եղել Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ–ներում շրջանառված տեսանյութերին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ ղեկավարին, անդրադարձել է եղել Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ–ներում շրջանառված տեսանյութերին

ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանն անդրադարձել է  Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ  ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառված տեսանյութերին և ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը դրանց բովանդակության շուրջ։ Պաշտպանության նախարարը նշել է, որ ադրբեջանական իշխանությունների՝ ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների կողմից Գուրգեն Ալավերդյանին այցելության թույտվության խոչընդոտումը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է: Միաժամանակ, պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության գործադրած  ջանքերի համար: Իր հերթին ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ ԿԽՄԿ-ի պատվիրակությունը իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը Գուրգեն Ալավերդյանի և ադրբեջանական կողմում գտնվող հայազգի անձանց կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:  Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ  զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մակարդակի գնահատմանն ուղղված գործունեությունը: Գնահատման գործընթացը մեկնարկել է 2019թ.-ին և միտված է  ՀՀ զինված ուժերի ռազմաուսումնական և ուսումնական ծրագրերում, ռազմական գործողությունների պլանավորման և որոշումների կայացման գործընթացում ՄՄԻ ինտեգրման, ինչպես նաև ռազմական գործողությունների պլանավորման և որոշումների կայացման գործընթացում ռազմական իրավախորհրդատուների ներգրավման մակարդակի գնահատմանը:   
21:36 - 17 սեպտեմբերի, 2020
Տավուշի ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են․ Դավիթ Տոնոյան |hetq.am|

Տավուշի ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են․ Դավիթ Տոնոյան |hetq.am|

hetq.am: Պատգամավորներն ու կառավարության անդամները Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կոչով սկսեցին սեպտեմբերի 16-ին զոհված պայմանագրային զինծառայող Հովիկ Թամազյանի հիշատակը հոտնկայս հարգելով: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հետաքրքրվեց սահմանային իրավիճակից, նախարարը պատասխանեց` ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները աշխատանքներ են տանում չեզոքացնելու մեր դիրքապահների գերակայությունն ու առավելությունը, այդ պատճառով տարբեր տրամաչափի զենքեր են օգտագործում: «Այս իրավիճակը արդեն մոտ երկու շաբաթ է, մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել: Խնդրի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա ռսկերի նվազեցման որևէ մեխանիզմ այսօր չունենք, ցավոք»,-ասաց Տոնոյանը` հավելելով, որ Հայաստանի զինված ուժերը համապատասխան միջոցներ ձեռնարկում են: Դավիթ Տոնոյանը նաև ընդգծեց, որ հուլիսյան մարտական գործողությունների դադարից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են: «Հույս ունենք, որ որոշակի գործողությունների արդյունքում հրադադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին: Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»,- եզրափակեց նա:
17:25 - 16 սեպտեմբերի, 2020
Խնձորեսկում Նիկոլ Փաշինյանին է մոտեցել Ադրբեջանում գերեվարված Նարեկ Սարդարյանի կինը |armenpress.am|

Խնձորեսկում Նիկոլ Փաշինյանին է մոտեցել Ադրբեջանում գերեվարված Նարեկ Սարդարյանի կինը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում «Սպարապետի» օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցավ ադրբեջանական գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը: Վերջինս ցանկացավ տեղեկանալ, թե ինչ նորություն կա իր ամուսնուց, քանի որ որևէ տեղեկություն չունի: «Ցավոք, ոչինչ չեմ կարող ասել, գիտեք՝ դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի: Պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել»,- նշեց Փաշինյանը: ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ ինքը կմնա և կխոսի Նարեկ Սարդարյանի  կնոջ հետ: ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2020 թ. հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհետ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: Պարզվել է, որ Նարեկ Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է: Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիր չի ունեցել: Նարեկ Սարդարյանի իրավահաջորդի ներակայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտնել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 22-ին բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ Ըստ Զեյնալյանի՝ Եվրոպական դատարանը պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել հետևյալ միջոցները. տրամադրել տեղեկություն Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու պայմանների մասին, տրամադրել տեղեկություն նրա առողջական վիճակի մասին (հաստատված բժշկական տեղեկանքով (տեղեկանքներով), եթե այդպիսիք կան) և արդյոք բժշկական հետազոտությունը իրականացվել է անկա՞խ մասնագետի կողմից, հարուցվե՞լ է արդյոք նրա նկատմամբ քրեական գործ, և եթե հարուցվել է, տրամադրել բոլոր համապատասխան մանրամասները և փաստաթղթերը, ներառյալ նրա դեմ առաջադրված ցանկացած մեղադրանքի մասին, նշանակվե՞լ է արդյոք փաստաբան, արդյոք նա հնարավորություն ունի՞ լիարժեքորեն շփվել իր հարազատների և Հայաստանի իշխանության հետ։ ՄԻԵԴ-ը նաև առաջնահերթություն և տվել գանգատին և սահմանել է հիմնական գանգատ ներկայացնելու համար ժամկետ. ժամկետ է սահմանել նաև պատասխանող պետությունից սպասվող գործողությունների կատարման համար:
16:16 - 12 սեպտեմբերի, 2020
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆազեյիին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է տիկին Ֆազեյիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել նորանոր ձեռքբերումներ հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման գործում, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։ Քննարկման ընթացքում Դավիթ Տոնոյանը գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության  ներկայիս մակարդակով և հույս հայտնել, որ համավարակով պայմանավավորված սահմանափակումների մեղմացումից հետո փոխգործակցությունը նոր թափ կստանա։ Կարևորվել է հատկապես երկկողմ ռազմաքաղաքական քննարկումների անցկացումը՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ դիրքորոշումների փոխանակման նպատակով։ Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ներկայացրել իր մտահոգությունները անվտանգային միջավայրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
17:37 - 09 սեպտեմբերի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լեհաստանի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լեհաստանի դեսպանին

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և ռազմական կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկուն: Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Վիշնևսկուն Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Կարևորելով պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցությունը՝ պաշտպանության նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ, չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, սեպտեմբերի սկզբից կողմերի ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել վերսկսել հայ-լեհական երկկողմ ռազմական համագործակցության 2020թ․ պլանով նախատեսված միջոցառումները։ Դեսպան Չեպլակն իր հերթին հայտնել է համագործակցության զարգացման ուղղությամբ լեհական կողմի պատրաստակամությունը։ Կողմերը պայմանավորվել են համագործակցության դինամիկան վերականգնելու ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև տարածաշրջանում զարգացող անվտանգային խնդիրները։
16:29 - 09 սեպտեմբերի, 2020
Անընդունելի են տարածաշրջանային հակամարտություններում նոր պետությունների ներգրավման փորձերը․ Տոնոյան

Անընդունելի են տարածաշրջանային հակամարտություններում նոր պետությունների ներգրավման փորձերը․ Տոնոյան

Հարավկովկասյան տարածաշրջանում վերջերս նկատվում է հակասությունների սրում, ինչը որոշ երկրների հավակնությունների ընդլայնման հետևանք է։ Այս մասին Մոսկվայում ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստի իր ելույթում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Մեր տարածաշրջանում դինամիկ զարգացող ռազմաքաղաքական իրադարձությունները կարելի է բնութագրել որպես աշխարհաքաղաքական շահերի հակամարտություն, որի առանցքային գործոնն անվտանգության ընդհանուր տեսլականի, ինչպես նաև ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն է: Տարածաշրջանային հակամարտությունները ուժային լուծում չունեն, և Հայաստանի համար անընդունելի է թե ռազմական հռետորաբանությունը, թե այդ հակամարտություններում նոր պետությունների ներգրավման փորձերը՝ հետագայում տարածաշրջանում իրավիճակի սրմամբ»,- նշել է Տոնոյանը։ Նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում ռուսական ներկայությունը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարևորագույն զսպող գործոն են, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանմանը։ Տոնոյանի խոսքով՝ ՀՀ ռազմավարական շահերի ոլորտի տիրույթում է ոչ միայն կովկասյան տարածաշրջանը, այլ ՀԱՊԿ պատասխանատվության ողջ գոտին, ինչպես նաև Մերձավոր Արևելքն ու Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանը։ Ելնելով դրանից՝ Հայաստանը շահագրգռված է նշված տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանմամբ։ «Ստեղծված պայմաններում առանձնահատուկ կարևորություն է ստանում բազմակողմ պաշտպանական համագործակցության հետագա խորացման և ընդլայնման հարցը, ընդ որում, առաջին հերթին ԱՊՀ-ն, ՇՀԿ-ն եւ ՀԱՊԿ կազմակերպությունների անդամ պետությունները», - ընդգծել է նախարարը։ «Մեր աշխարհն ավելի փոխկապակցված է դարձել, ցանկացած անկայունություն այս կամ այն տարածաշրջանում հղի է բացասական հետևանքներով ամբողջ աշխարհում։ Այլ կերպ ասած՝ ժամանակակից պայմաններում տարածաշրջանային անվտանգությունն անհնար է ապահովել «ինքնավար կերպով»՝ գլոբալ անվտանգության համակարգի շրջանակներից դուրս։ Տարածաշրջանային ցանկացած խնդիրների սրումը ամենաուղղակի կերպով ազդում է ընդհանուր միջազգային անվտանգության վրա։ Դա վերաբերում է ոչ միայն ռազմաքաղաքական հարցերին, այլև պանդեմիային, որը, ինչպես ցույց տվեց երկրների մեծամասնության փորձը, վերաճեց անվտանգության համընդհանուր խնդրի»,- ասել է Տոնոյանը։ Նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրության գլխավոր խնդիրը կայուն խաղաղության կառուցումն է, որը հիմնված է տարածաշրջանային աշխարհաքաղաքական հավակնություններ պարտադրելու միջոցով անկայունության նոր օջախների ստեղծումը բացառելու վրա։ «Մենք ելնում ենք նրանից, որ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների՝ առանց շեղումների պահպանումը առանցքային դեր է խաղում հակամարտությունների կանխման գործում։ Հայաստանի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել միջազգային իրավունքի և ազատ ընտրության իրավունքի, միջազգային անվտանգության ողջամիտ գլոբալիզացիայի և ճարտարապետության նորմերի համարժեք կիրառման օգտին։ Այդպիսով՝ հիմնվել ենք քաղաքականությունից և մաքսիմալիստական մոտեցումներից, ինչպես նաև ատելության հռետորաբանությունից և ռազմատենչ հայտարարություններից զերծ մնալու վրա»,- նշել է Տոնոյանը:
21:29 - 04 սեպտեմբերի, 2020
Դավիթ Տոնոյանը մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության  եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին

Դավիթ Տոնոյանը մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին

Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին: Նիստի բացման խոսքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ նման ձեւաչափով հանդիպում առաջինն է եւ վստահություն հայտնել, որ միջազգային ռազմական համագործակցությունն այս հանդիպումից հետո առավել կակտիվանա, իսկ նիստի արդյունքները կնպաստեն գերատեսչությունների փոխգործակցության խորացմանը: Դավիթ Տոնոյանը հանդես է եկել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության, պատերազմների ու զինված ընդհարումների հրահրման սպառնալիքի կանխարգելման, ինչպես նաեւ արդի պայմաններում ռազմական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի համախմբման վերաբերյալ համառոտ ելույթով: Նիստի շրջանակում ստորագրվել են ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում մի շարք փաստաթղթեր: ՌԴ ՊՆ մասնագետները պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին ներկայացրել են կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջինը գրանցված ռուսական պատվաստանյութի մշակման եւ փորձարկման մանրամասներ: Նիստի մասնակիցներն այցելել են նաեւ մերձմոսկովյան ՌԴ ԶՈւ գլխավոր տաճար եւ «Հիշողության ճանապարհ» թանգարանային համալիր: Դավիթ Տոնոյանը «Հիշողության ճանապարհ» համալիրի ինտերակտիվ որոնման համակարգի միջոցով գտել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից պապի` Հովհաննես Պողոսի Հակոբովի մասին տվյալներ: «Հիշողության ճանապարհ» թանգարանային համալիրը ստեղծվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից խորհրդային զինվորների հիշատակը հավերժացնելու նպատակով: Այժմ այն ներառում է 33 միլիոն գրառում եւ լուսանկար:
19:40 - 04 սեպտեմբերի, 2020
Դավիթ Տոնոյանը մասնակցել է պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին

Դավիթ Տոնոյանը մասնակցել է պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին

Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին:Նիստի բացման խոսքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ նման ձևաչափով հանդիպում առաջինն է և վստահություն հայտնել, որ միջազգային ռազմական համագործակցությունն այս հանդիպումից հետո առավել կակտիվանա, իսկ նիստի արդյունքները կնպաստեն գերատեսչությունների փոխգործակցության խորացմանը: ՌԴ ՊՆ մասնագետները պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին ներկայացրել են կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջինը գրանցված ռուսական պատվաստանյութի մշակման և փորձարկման մանրամասներ: Նիստի մասնակիցներն այցելել են նաև մերձմոսկովյան ՌԴ ԶՈւ Գլխավոր տաճար և «Հիշողության ճանապարհ» թանգարանային համալիր:Դավիթ Տոնոյանը «Հիշողության ճանապարհ» համալիրի ինտերակտիվ որոնման համակարգի միջոցով գտել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից պապի` Հովհաննես Պողոսի Հակոբովի մասին փաստեր:«Հիշողության ճանապարհ» թանգարանային համալիրը ստեղծվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից խորհրդային զինվորների հիշատակը հավերժացնելու նպատակով: Այժմ այն ներառում է 33 միլիոն գրառում և լուսանկար: Նիստի շրջանակում ստորագրվել են ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում մի շարք փաստաթղթեր:
17:37 - 04 սեպտեմբերի, 2020
Ամփոփվել են «Խաղաղության մարտիկ» մրցույթի արդյունքները

Ամփոփվել են «Խաղաղության մարտիկ» մրցույթի արդյունքները

Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ:   Շնորհավորելով մասնակից պետությունների թիմերին մրցաշարի հաջող անցկացման առիթով՝ ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում նշել է, որ այս տարի մրցույթն անցկացվել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչը լրացուցիչ պատասխանատվություն և ծանրաբեռնվածություն է առաջացրել թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների համար: -Հայաստանի պաշտպանության նախարարությունն արել է ամեն ինչ միջոցառումը հետաքրքիր, բովանդակալից և հիշարժան դարձնելու համար: Մենք ըմբռնումով մոտեցանք այն փաստին, որ նախօրոք հայտագրված մի քանի պետություններ հրաժարվեցին թիմեր ուղարկել համավարակի սահմանափակումների հետ կապված: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին ցուցաբերած խիզախության և վճռականության համար: Չեմ կարող առանձին չնշել ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանի ելույթը, ով անհատական հաշվարկում հաղթող է: Շնորհակալություն ծառայության համար: Դե իսկ ռուսական հավաքականը վստահ և վաստակած հաղթանակ տարավ՝ գրանցելով պատրաստության ամենաբարձր մակարդակը: Բոլորիդ նոր ձեռքբերումներ եմ մաղթում, -նշեց Դավիթ Տոնոյանը: Գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովն իր խոսքում ասաց. -Մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչքան դժվար է եղել մրցույթի կազմակերպումը անվտանգության ապահովման լրացուցիչ ծանրաբեռնվածության պայմաններում: ՌԴ պաշտպանության նախարարի անունից շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին անկախ զբաղեցրած հորիզոնականից, չէ՞ որ մասնակցությունն այս մրցույթին արդեն հաղթանակ է: Բոլոր մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովի որոշմամբ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում անհատական հաշվարկով կին զինծառայողների մեջ երրորդ տարին անընդմեջ լավագույնը ՀՀ զինված ուժերի թիմից լեյտենանտ Արմինե Գրիգորյանն է: Երկրորդ տեղում ՌԴ թիմից լեյտենանտ Ալեքսանդրա Ախտուլովան է, երրորդը Հունաստանից սերժանտ Կուտուզօղլու Գեստիմանիսն է: Տղամարդկանց անհատական պայքարում մրցանակային բոլոր տեղերը Ռուսաստանի մասնակիցներինն են՝ առաջին տեղ՝ ենթասպա Սերգեյ Սմիրնով, երկրորդ տեղ՝ լեյտենանտ Գերման Դավիդով, երրորդ տեղ՝ ավագ լեյտենանտ Միխաիլ Իվանով: Թիմային ընդհանուր հաշվարկով մրցույթում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Բելառուսի Հանրապետության զինված ուժերի թիմը, երկրորդ հորիզոնականում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիմն է: «Խաղաղության մարտիկ-2020» մրցույթում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հավաքական թիմը: Բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և թանկարժեք նվերներով: Միջոցառումը եզրափակվեց ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթի կատարումներով: Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթը անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն: Երրորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում:
17:14 - 02 սեպտեմբերի, 2020
Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Ադրբեջանում գտնվող հայ սպա Գուրգեն Ալավերդյանին |armenpress.am|

Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Ադրբեջանում գտնվող հայ սպա Գուրգեն Ալավերդյանին |armenpress.am|

armenpress.am:  Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին: Այս մասին սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Այցելություն տեղի չի ունեցել: Աշխատանքներ են իրականացվում Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի հետ՝ գրասենյակի ներկայացուցիչների այցելությունը կազմակերպելու ուղղությամբ»,- նշեց Նաղդալյանը: Հայ սպա Գուրգեն Ալավերդյանն օգոստոսի 24-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով նա մոլորվել է: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Զրույցի ընթացքում Տոնոյանը դեսպան Կասպշիկի ուշադրությունը հրավիրել է ինչպես օգոստոսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես էլ հրապարակված նախորդ տեսանյութին՝ ընդգծելով, որ վերոնշյալ տեսագրությունները միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են:
13:41 - 02 սեպտեմբերի, 2020