Վեոլիա ջուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում 2017 թ․-ից։ «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում մայրաքաղաք Երևանը, 44 այլ քաղաք և 318 գյուղ: Ընդամենը 363 բնակավայր:

Դրանից բացի, ընկերությունը մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 53 բնակավայրի: Ընդհանուր առմամբ Օպերատորը սպասարկում 527 000 ակտիվ բաժանորդի:

Արաբկիր վարչական շրջանում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Արաբկիր վարչական շրջանում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 1-ին ժամը 11.00-ից մինչև սեպտեմբերի 2-ը 11.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝  Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Վիկտոր Համբարձումյան, Գուլակյան, Աղբյուր Սերոբի, Սոսեի, Ջեյմս Բրայսի, Խնկո Ապոր, Սևաստոպոլյան, Արաբկիրի 41, 43, 49, 51, 53 փողոցների, Կոմիտասի պող. 1-ին,  Վրացական 4-րդ, Գրիբոյեդովի 1-ին, Բաղրամյան 2 եւ Մալխասյանց փողոցի նրբանցքների, Հ․Քոչար 1. 2, 3, 4, 5, 6, 8, 10, 13, 15, 16, 18, Փափազյան 1-ից-13, Սունդուկյան 9-ից-29 կենտ և 26-ից-98 զույգ, Գյուլբենկյան 1-ից-9, 23, 25, 27 կենտ և 2-ից-20 զույգ, Բաղրամյան 41-ից-53 կենտ և 42-ից-58 զույգ, Կիևյան 1-ից-24, Բարբյուսի 54, 56, 58, 63, 65, 67 համարների, Ա․Ավետիսյան 25-ից-67 կենտ և 14-ից-120 զույգ, Օրբելի Եղբայրների 14-ից-22 զույգ և 1-ից-67 կենտ, Լեռ Կամսարի 1-ից-25, Վաղարշյան 1-ից-16, Ն․ Դումանի 1, Ն. Զարյան 21-ից-140,  Ազատության պող. 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 21, 23, 24, 25, 26, 27, Հ. Էմինի 135-ից-150, Վրացական 12-ից-21 համարների, Կոմիտասի պող. 35-ից-67 կենտ և 52-ից-66 զույգ  համարների՝ իրենց կոտորակներով, Կոմիտասի անցուղին իր այգով, «Արաբկիր» ԲԿ-ի ջրամատակարարումը: Գրիբոյեդովի, Արղության փողոցներում և Կոմիտասի 46-ից-50 համարներում կնկատվի ջրի ճնշման անկում։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:03 - 01 սեպտեմբերի, 2021
Արաբկիր վարչական շրջանում օգոստոսի 25-ին 10 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Արաբկիր վարչական շրջանում օգոստոսի 25-ին 10 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 14.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Գ․Արծրունի, Ռիգայի, Արաբկիրի  17, 19, 21, 23, 25, 27, 29 փողոցների, Ադոնցի 10, 12, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 23, 25, 27 համարների՝ իրենց կոտորակներով, Հ․ Էմինի 125-ից-184  համարների՝ իրենց կոտորակներով, Ա․ Խաչատրյան 24/1, 26/1, 26/2, 26/3, 28, 29, 29/1, 30, 31, 31/1, 32, 33, 33/1, 33/2 համարների, Վ․ Այգեկցի 98-ից-105, Փափազյան 12, 16, 16/1, 16/2, 22, 22/2, Գյուլբենկյան 29, 31, 33, Կասյան 10, 12, Սունդուկյան 21, 23, 25, 29, Վրացական 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, Մամիկոնյանց 49, Վաղարշյան 13, 15, 17, 18, 20, Նաիրի Զարյան 1-ից-24 համարների, Կոմիտասի պող. 23, 25, 27, 29, 31, 32, 33, 34, 35, 36, 37/1, 38, 38/1, 38/2, 40, 42, 44 համարերի՝ իրենց կոտորակներով, Հ․ Քոչար 7, 9, 11, 12, 14, 16, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 27, 29 համարների՝ իրենց կոտորակներով, Վրացական 4-րդ, Նաիրի Զարյան 1, Հ․ Քոչարի 1, Ա․ Խաչատրյան նրբանցքների, Արաբկիրի թիվ 26 մանկապարտեզի, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամասի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:40 - 25 օգոստոսի, 2021
Կդադարեցվի Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի որոշ հասցեների ջրամատակարարումը

Կդադարեցվի Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի որոշ հասցեների ջրամատակարարումը

Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում օգոստոսի 13-ին: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ Հայտարարության մեջ ասվում է․ ««Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Վարշավյան, Ա. Տիգրանյան, Բաբայան, Սուրենյանց, Վ.Վահյան փողոցները, Հաղթանակ զբոսայգին, Կ.Ուլնեցու 2-60 համարների շենքերը և 1-59 համարների անհատական տները, Ահարոնյան 1/6, 1/7, 1/8, 1/9, 2, 2/1 շենքերը, Դ. Անհաղթի 1-11 շենքերը, Ազատության պող. 2-16 շենքերն իրենց կոտորակներով, Ազատության նրբանցքի շենքերն իրենց կոտորակներով, Վրթանես Փափազյան փողոցի անհատական տները; Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթը, Արաբկիրի 45, 49, 51 փողոցները, Վահրամ Փափազյան փողոցը, Ադոնցի փողոցի 12, 14, 16 շենքերը, Ազատության 2-րդ նրբանցքը, Ազատության պողոտայի 1-11 շենքերն իրենց կոտորակներով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»:      
14:11 - 12 օգոստոսի, 2021
Օրակարգային է Գյումրիում փողոցաշինության ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության հստակ համագործակցությունը. Շիրակի մարզպետ

Օրակարգային է Գյումրիում փողոցաշինության ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության հստակ համագործակցությունը. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարության հետ քննարկել է իրականացվող ծրագրերը,  համայնքներում ջրամատակարարմանն առնչվող հիմնախնդիրները։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը: Կարևորելով ջրամատակարար ընկերության անխոչընդոտ աշխատանքն ու իրականացվող ծրագրերում թերացումների բացակայությունը՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է բնակչության կողմից բարձրաձայնվող մի շարք հարցերի և հորդորել աշխատանքներում լինել առավել պատրաստակամ: «Մեզ համար կարևոր է, որ Շիրակում իրականցվող ցանկացած աշխատանքում դուք հաջողեք, այստեղ մենք պատրաստ ենք ձեզ աջակցելու՝ հնարավորությունների սահմաններում, սակայն մեզ համար կարևոր է նաև, որ ընկերությունն առավել արագ արձագանքի բարձրաձայնված խնդիրներին, վթարավերականգնողական աշխատանքներում առավել օպերատիվություն ցուցաբերվի։ Ինչ վերաբերում է համայնքներին, ապա մեզ համար օրակարգային է մնում Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքներում ընկերության հետ հստակ համագործակցությունը, ինչը թույլ կտա զերծ մնալ սխալներից ու ձգձգումներ աշխատանքներում չեն լինի»։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հասցեական մի շարք հարցեր, նաև մարզի մի քանի գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և համայնքների՝ ընկերության բաժանորդ դառնալուն առնչվող հարցեր։  Հովհաննես Հարությունյանը խոսելով  կառավարության և KFW բանկի հետ համատեղ մեկնարկած ծրագրի մասին նշել է, որ կարևոր է դրա իրականացումը։ Ըստ այդմ, 2021-2023 թթ․ համայնքային ենթակառուցվածքների երկրորդ  ծրագրով մարզի 13 համայնքներում կիրականացվի  ջրամատակարարման և ջրահեռացման բաշխիչ ցանցերի վերանորոգման և անհատական ջրաչափերի տեղադրման աշխատանքներ։  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տնօրեն Մարիաննա Շահինյանը  պատրաստակամություն է հայտնել համագործակցելու, անդրադարձել ընկերության` պայմանագրով սահմանված գործառույթներին և վստահեցրել, որ իրենք ևս ամեն ինչ կանեն աշխատանքներում թերացումները բացառելու համար։
10:46 - 31 հուլիսի, 2021