ԼՀԿ

«Լուսավոր Հայաստան»-ը գործող կուսակցություն է Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ կուսակցության հիմնադիր համագումարով։ 18 պատգամավորներով ներկայացված է եղել 7-րդ գումարման ԱԺ-ում։ 

Կուսակցության խորհրդի անդամներ են Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Կարեն Սիմոնյանը, Մանե Թանդիլյանը, Նորայր Մովսիսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Ոսկանյանը, Ջիվան Նադարյանը և Հայկազ Սիմիկյանը։

«Լուսավոր Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում էր Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ-ն չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ընտրությունների ժամանակ ստանալով 15 591 ձայն (1.22%), և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան։

Կան ուժեր, որոնց կյանքը վիրուսային պայմաններում դարձել է ավելի լուսավոր ու բարգավաճ․ Նիկոլ Փաշինյան

 |armenpress.am|

Կան ուժեր, որոնց կյանքը վիրուսային պայմաններում դարձել է ավելի լուսավոր ու բարգավաճ․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ համաճարակի դեմ պայքարը կառավարությունը ձախողել է, իսկ ԲՀԿ ղեկավարն ասել է, որ կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխել։ «Ես կարծում եմ՝ համավարակի հաղթարահումից հետո, նույնիսկ դրանից առաջ մենք քննության պետք է առնենք շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում։ Եվ պետք է քննենք ու  հանրայնորեն գնահատական տանք, թե նրանց գործողություններն ինչքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանը և ընդհակառակը, ինչքանով են նպաստել համավարակի տարածմանը։ Կարծում եմ՝ իմաստ կունենա որոշակի քննություն ծավալել՝ հասկանալու համար, թե որոշակի քաղաքական շրջանակներ արդյոք կապ ունեն, թե կապ չունեն կեղծ լուրերի տարածման հետ։ Ես ասել եմ՝ ինձ համար այդ տրամաբանությունն ընդունելի չէ, բայց հիմա, քանի որ շատ է օգտագործվում պատերազմական տրամաբանությունը՝ զուգահեռ անցկացնելով այս իրավիճակի հետ, կրկին ուզում եմ ասել, որ ցանկացած պատերազմի ժամանակ քայքայիչ գործունեություն ծավալող անձինք և ուժերն արժանանում են համապատասխան գնահատականի։ Եվ որևէ մեկը թող չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեություն ծավալելը կլինի ապացուցելի, այդ ուժերը արժանանալու են շատ կոնկրետ և համաժողովրդական գնահատականի»,- ասաց վարչապետը: Փաշինյանը նշեց՝ Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը։ «Արդյոք Հայաստանն այսօր ունի խնդիրներ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այո, ունի ճիշտ այնքան, ինչքան ունեն աշխարհի բազմաթիվ երկրներ։ Արդյոք որոշ ուժեր ունեն խնդիրներ կորոնավիրուսի ընթացիկ իրավիճակում։ Կան ուժեր, որոնք ոչ միայն խնդիր չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր կամ ավելի բարգավաճ, և նրանք իրենց համար վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն։Շատ կարևոր է գնահատել այդ վերածնունդի բովանդակությունը։ Եվ շատ կարևոր է, թե ովքեր են, որ վատ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում և ովքեր են, որ լավ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում։ Ես կարող եմ հստակ արձանագրել, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդն այնքան էլ լավ չեն զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
19:13 - 11 հունիսի, 2020
Նախապես չեն դիմել, եթե դիմեին, առանձին ժամի կկազմակերպվեր Սարդարապատի հուշահամալիր գնալը. վարչապետի խոսնակը՝ ընդդիմության՝ համալիր չգնալու մասին |tert.am|

Նախապես չեն դիմել, եթե դիմեին, առանձին ժամի կկազմակերպվեր Սարդարապատի հուշահամալիր գնալը. վարչապետի խոսնակը՝ ընդդիմության՝ համալիր չգնալու մասին |tert.am|

tert.am: Սարդարապատը բաց է միայն իշխող ուժի համար, քաղաքական այլ ուժեր չեն կարող գոնե 1 ներկայացուցիչ ուղարկել հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսներին: Այսպիսի գրառում է արել ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշեց, որ Պարետատունը ընդդիմության որևէ ներկայացուցչի կողմից դիմում չի ստացել, որ իրենք ցանկություն ունեն այցելելու Սարդարապատի հուշահամալիր: «Հայտարարություն է տարածվել, որ Սարդարապատ հուշահամալիրը փակ է լինելու այցելուների համար: Միգուցե եթե ստանայինք դիմում, հասկանայինք՝  ինչպես է կարելի կազմակերպել, որ տարբեր ժամերի, առանձին-առանձին մեր ընդդիմադիր գործիչները կարողանային այցելել հուշահամալիր: Սարդարապատ հուշահամալիրը փակ է ոչ միայն ընդդիմադիր գործիչների համար, այլ նաև մեր քաղաքացիների համար»,- ասաց նա: Հարցին՝ նման միջոցառումներին մասնակցելն արդյոք հրավերով չի լինում, չպե՞տք է իշխանությունը հրավիրեր, Գևորգյանն ասաց, որ միջոցառում չի անցկացվել, որ հրավեր ուղարկվեր: «Այնտեղ միջոցառում տեղի չի ունեցել, չի կազմակերպվել: Որոշում է  եղել, որ միայն բարձրաստիճան պաշտոնյաներն են գնալու՝ երկրի վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, Արցախի Հանրապետության նախագահը և կաթողիկոսը ծաղկեպսակ են դրել, և դրանով ավարտվել է»,- նշեց Մանե Գևորգյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ  անդրադառնալով դիտարկմանը՝ չեն դիմել պարետատուն, դիմելու դեպքում հնարավոր կլիներ այլ ժամի կազմակերպել նրանց այցը Սարդարապատի հուշահամալիր, ասաց. «Արարողակարգով զբաղվող մարդիկ պետք է լինեն ու նման պետական միջոցառումներ կազմակերպելիս պետք է հաշվի առնվի ընդհանրապես երկրի իսնտիտուտները: Եթե հայտարարվում է՝ մի քանի հոգի են գնալու ու հայտարարվում է՝ մնացած բոլորի համար փակ է լինելու, որովհետև երկրում արտակարգ իրավիճակ է, չնայած՝ տրանսպորտը բաց է, մարդիկ այդ տրանսպորտով երթևեկում են, խանութները բաց են, սրճարանները բաց են, բայց օրինակ Սարդարապետի համալիրը փակ է, այստեղ չեմ կարծում, որ մենք որևէ բան կարող էինք անել, դիմել որ թույլ տան՝ մոտենալ այնտեղ»: Շարունակությունը՝ tert.am-ում
13:56 - 28 մայիսի, 2020
ԼՀԿ-ն խորհրդարանական աշխատանքը շարունակելու է նոր հետևություններով |armenpress.am|

ԼՀԿ-ն խորհրդարանական աշխատանքը շարունակելու է նոր հետևություններով |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան » խմբակցությունը, որը ծեծկռտուքի միջադեպից հետո խորհրդարանի նիստերին մասնակցությունից որոշակի ժամանակով «ընդմիջում » էր վերցրել, իր աշխատանքները օրենսդիրում կշարունակի՝ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացած գնահատականների լույսի ներքո՝ այսինքն նոր հետևություններով: Ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս մասին ասաց հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով ԱԺ-ում ավելի վաղ տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպին: «Հիմա կարող ենք ամփոփել, թե ինչ ունենք: Նախ ուզում ենք արձանագրենք, որ խորհրդարանում տեղի ունեցած բռնությունից հետո մենք քաղաքական գնահատական էինք ակնկալում, ինչը չտրվեց: Եվ ամենաբարձր մակարդակում այն արդարացվեց: Մենք արձանագրում ենք մի քանի հանգամանք, որ ՀՀ-ում գործող իշխանությունները ընդդիիմադիր խոսքը պիտակավորել են որպես սադրանք, արդարացնում են ընդդիմադիր խոսքի նկատմամբ բռնության կիրառումը, արդարացնում են մարդկանց հետևից խփելը: Հաջորդ հանգամանքը այն է, որ իրավական գործընթացները չեն գնում իրավական պետության և իրավունքի գերակայության համատեքստում»,-ասաց Մարուքյանը: Անդրադառնալով միջադեպի իրավական գնահատականին, այսինքն ՀՔԾ-ի կողմից ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժելուն՝ նա հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը բողոք չէր ներկայացրել: «Դեպքը քննարկման առարկա էր դարձել մամուլի նյութերով, և քննարկվել էր որպես հանրային տիրույթի ենթադրյալ հանցագործություն: Եվ վերջում ասվում է, որ քրեական գործի հարուցումը մերժվում է, քանի որ Վճռաբեկ դատարանն ասել է, որ յուրքանչյուրը մեկ հարված է տվել »,-ասաց խմբակցության ղեկավարն ու նշեց՝ եթե գործի ուղղությունը գնում էր այդ ճանապարհով, պետությունը պետք է գնար այն այլ հոդվածի քննարկման առարկա դարձնելով, որը Մարուքյանի կարծիքով խուլիգանությունն է: «Մենք այլևս այս գնահատականների լույսի ներքո ենք շարունակելու աշխատանքները խորհրդարանում՝ հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք,  գործ ունենք մարդկանց հետ, որ հնարավոր է հետևից խփեն, գործ ունենք մարդկանց հետ, որոնք բռնությունն արդարացնում են: Գործ ունենք մարդկանց հետ, որոնք չեն հանդուրժում ընդդիմադիր խոսքը և դա պիտակավորում են որպես սադրանք: Սրանք այն արձանագրումներն են, որոնք մենք արել ենք այդ ընդմիջման ընթացքում»,-ասաց Մարուքյանն ու վստահեցրեց, որ ԼՀԿ-ն ոչ մի դեպքում չի շեղվի իր քաղաքական օրակարգից, այն է՝ մարդկանց և պետության առջև ծառացած մարտահրավերների դեմ պայքարը, խնդիրների համակարգային ինստիտուցիոնալ լուծումը և  ընտրողների ձայնը խորհրդարանում և տարբեր հարթաներում հնչեցնելը:
17:13 - 25 մայիսի, 2020
Ընդդիմադիր խմբակցության առաջնորդի նկատմամբ կիրառված բռնությունն իրավախախտման հեղինակների կողմից կիրառվել է որպես գործիք ընդդիմադիր խոսքը լռեցնելու նպատակով․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Ընդդիմադիր խմբակցության առաջնորդի նկատմամբ կիրառված բռնությունն իրավախախտման հեղինակների կողմից կիրառվել է որպես գործիք ընդդիմադիր խոսքը լռեցնելու նպատակով․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Լուսավոր Հայաստան» կուսակցության իրավական դիրքորոշումը 2020թ. մայիսի 08-ին Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ․ ««Լուսավոր Հայաստան» կուսակցության իրավական դիրքորոշումը 2020թ. մայիսի 08-ին Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից մայիսի 08-ին Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի այն դիրքորոշումը, որ մեկ հարվածը չի կարող ծեծ համարվել (ՀՀ վճռաբեկ դատարանի 2012թ. նոյեմբերի 01-ի որոշումն ԱՐԴ/0176/01/11 թվակիր գործով)։Այս կապակցությամբ՝ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ մի քանի խնդիրների։ Մասնավորապես՝Նախ, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի՝ քրեորեն հետապնդելի արարք է ծեծը կամ այլ բռնի գործողություններ կատարելը (եթե դրանք չեն առաջացրել առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ)։ Այսինքն, Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ մայիսի 08-ին կատարված գործողությունները ծեծ չորակվելու պարագայում, դրանք կարող էին որակվել այլ կերպ, եթե ընդունենք, որ նրան իրոք հասցվել է մեկ հարված, որը նրան ֆիզիկական ցավ է պատճառել։Երկրորդ, այստեղ էական է, որ Էդմոն Մարուքյանին հասցվել է ոչ թե մեկ, այլ մեկից ավելի հարվածներ՝ տարբեր անձանց կողմից։ Ընդ որում, այս փաստին ականատես են եղել ոչ միայն խորհրդարանում այդ օրը ներկա եղած պաշտոնատար և այլ անձիք, այլ նաև ուղիղ եթերին հետևող հազարավոր քաղաքացիները։Այդ իրադարձության տեսագրությունը տարածվել է մամուլով և այժմ էլ հասանելի է համացանցում։ Վստահաբար, այդ տեսանյութը դիտողի մոտ կասկած չի մնում կատարվածի մասին, և անհնար է դրա միջոցով որևէ կերպ մանիպուլացնել եղելության փաստերը։Ամեն դեպքում, 118-րդ հոդվածը մասնավոր մեղադրանքի գործերի շարքում է՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի։ Իսկ մենք գտնում ենք, որ տեղի ունեցածը դուրս է մասնավոր մեղադրանքի տիրույթից, և, հետևաբար, տեղի ունեցածը չենք դիտարկում որպես մասնավոր մեղադրանքի դեպք ու այդ մասով բողոք չենք ներկայացրել։Երրորդ, առնվազն մեզ համար ակնհայտ է, որ ի սկզբանե դրվել է այնպիսի որակում, որպեսզի այնուհետև մերժվի քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ։ Սակայն քննարկվող գործով որակումը պետք է բոլորովին այլ լիներ։ Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով արտահայտված՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար (խուլիգանություն)։ Ընդ որում, նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ ավելի խիստ պատժի է ենթակա նույն արարքը՝ զուգորդված անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով (…)` կատարված մի խումբ անձանց (...) կողմից (խուլիգանության որակյալ հանցակազմ):Խուլիգանության հանցակազմին մանրամասն անդրադարձել է ՀՀ վճռաբեկ դատարանը՝ 2012թ. մարտի 30-ին թիվ ԱՎԴ/0014/01/11 գործով կայացված որոշմամբ, որի վերլուծական մասը համադրելով խորհրդարանում տեղի ունեցած իրադարձությունների փաստակազմի հետ՝ ակնհայտ է դառնում, որ պատգամավոր Սասուն Միքայելյանի արարքը պետք է որակվեր 258-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ մյուս հարվածողների արարքները՝ նույն հոդվածի 3-րդ մասով։ Այլ կերպ չեն կարող որակվել Ազգային ժողովի նիստի ընթացքում իր սահմանադրական լիազորություններն իրականացնող, այն է՝ ելույթ ունեցող պատգամավորի նկատմամբ կիրառված բռնության սպառնալիքները, այնուհետև նրան տարբեր անձանց կողմից հասցված հարվածները՝ նիտին ներկա այլ պատգամավորների, վարչապետի, կառավարության այլ անդամների և այլ անձանց ներկայությամբ՝ տեղեկացած լինելով նաև, որ նիստն ուղիղ հեռարձակվում է և հասանելի է անսահմանափակ թվով անձանց։Սա դասական խուլիգանության որակյալ հանցակազմ է՝ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործություն։ Քննարկման առարկա գործողություններով նախևառաջ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, արարքն ինքնին դրսևորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունքով։ Արդյունքում առաջնահերթ խախտվել է օրենսդիր մարմնի բնականոն գործունեությունը։Ընդդիմադիր խմբակցության առաջնորդի նկատմամբ կիրառված բռնությունն իրավախախտման հեղինակների կողմից կիրառվել է որպես գործիք ընդդիմադիր խոսքը լռեցնելու նպատակով, և սա ՀՀ Ազգային ժողովի խմբակցության սահմանադրական լիազորությունները խոչընդետոլու ակնհայտ օրինակ է։Տեղի ունեցածն ունենալու է իր իրավական հետևանքները՝ եթե ոչ այսօրվա իրողություններով, ապա հետագայում»։
14:02 - 25 մայիսի, 2020
«Հայ ազգային կոնգրես», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների պատկերացումների շուրջ ունեցած տարաձայնությունների առիթով․Նիկոլ Փաշինյան

«Հայ ազգային կոնգրես», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների պատկերացումների շուրջ ունեցած տարաձայնությունների առիթով․Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի 8-րդ ասուլիսը։ Ասուլիսին հնչեցված առաջին հարցը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի և իր հետ ճանապարհ անցածների (լրագրողներ, «Հայ ազգային կոնգրես», «Լուսավոր Հայաստան» կուսակցություններ) հարաբարություններում առաջաց խնդիրներին, դրանց պատճառներին։ Անդրադառնալով վերոնշյալ հարցին Նիկոլ Փաշինյանն նշեց, որ առնվազն քաղաքական հատվածներում պատճառները շատ բացահայտ են եղել և հրապարակային են եղել։ «Պարզապես, երբ եկել են վճռական պահեր, դրանից առաջ էլ ես ունեցել եմ Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու իմ սեփական պատկերացումները։ Այդ պատկերացումները որոշակի հատվածով համընկել են նաև մի շարք քաղաքական ուժերի ունեցած պատկերացումների հետ և մի պահից այդ պատկերացումները ընդհանրապես դադարել են գոյություն ունենալ։ Եվ եթե այստեղ խոսվում է անցած ճանապարհի մասին, երևի թե իմ անցած ամենակարևոր ճանապարհը իմ քաղաքական գործունեության ընթացքում եղել է 2018 թվականի մարտի 31-ին Գյումրիից սկսած ճանապարհը։ Այդ ժամանակ մենք համախոհների փոքր խմբով ենք իրականացրել»-մասնավորապես ասաց վարչապետը։  Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ «Հայ ազգային կոնգրես»-ի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ՝ «Ելք» դաշինքի շրջանակներում, քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների պատկերացումների շուրջ ունեցած տարաձայնությունների առիթ։ Վարչապետը հիշեցրեց, որ «Հայ ազգային կոնգրեսի» պարագայում այդ առիթը եղել է հայտնի եռյակ, քառյակի տրամաբանությունը, դրանից առաջ էլ բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսության հետ կապված իր անհամաձայնությունը։ « «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ տարաձայնությունները գագաթնակետին են հասել այն բանի ժամանակ, երբ մենք «Ելք» խմբակցությունում քննարկում էինք, որ պետք է Հայաստանում Սերժ Սարգսյանի «վերարտադրությանը» թույլ չտալուն ուղղված շարժում սկսել, քայլարշավ սկսել։ Այդտեղ արձանագրվեց շատ խորը գաղափարական հայեցակարգային տարբերություններ»-մասնավորապես նշեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն անդրադարձավ նաև  լրագրողական հանրության հետ հարաբերություններին։ Նա ասաց, որ լրագրողական հանրության հետ կապված ի սկզբանե եղել է հետևյալ խնդիրը․ իր լրագրողական գործունեությունը հենց սկզբից ունեցել է շատ կարևոր գաղափարախոսական և քաղաքական կոմպոնենտ։ «Իմ լրագրողական գործունեությունը ենթագիտակցորեն, հետո նաև գիտակցորեն ընդունել եմ որպես քաղաքական գործունեության մաս։ Հնարավոր է՝ շատ լրագրողներ ինձ որպես այդպիսին, որպես 100 տոկոսանոց լրագրող չեն էլ ընդունել են։ Հիմա լրագրողական հանրության հետ, ԶԼՄ-ների հետ ես շփվում եմ որպես երկրի ղեկավար՝ սրանից բխող բարդություններով, նրբություններով»-ասաց Նիկոլ Փաշինյանը։   
13:28 - 16 մայիսի, 2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հրավիրվել են ՀՔԾ |24news.am|

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հրավիրվել են ՀՔԾ |24news.am|

24news.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը մայիսի 15-ին հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն՝ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ բացատրություններ տալու: Այս մասին տեղեկացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը։  «Ըստ ՀՔԾ-ի մենք ծեծկռտուքի ակտիվ մասնակիցների շարքում ենք եղել և դրա վերաբերյալ բացատրություններ ենք տվել։ Ես պատմել եմ ամենը, ինչ տեղի է ունեցել։ Տեսանյութում էլ է պարզ երևում, որ Վահե Ղալումյանին հետ քաշելու ընթացքում ընկել է։ Լիլիթ Մակունցն այդ գործողությունը բնութագրում է որպես բռնություն, իբր հարվածել եմ, բայց ես բազմիցս ասել եմ, որ ոչ մի հարված չեմ հասցրել Ղալումյանին։ Եթե հարվածելու մտադրություն ունենայի, չէի գցի Ղալումյանին, հետո հարվածեի, միանգամից կհարվածեի», - պատմեց Ալեքսանյանը։ Պատգամավորի պարզաբանմամբ՝ միջադեպի ժամանակ հրմշտոց է եղել, և հնարավոր է՝ տեսանյութում տպավորություն ստեղծվեր, որ հարվածներ են եղել։ Ալեքսանյանը նշեց, որ, ըստ տեսանյութի, Ղալումյանն ընկած տեղից վեր է կացել, և իրենց ուղղությամբ հարձակողական հարվածներ չեն եղել, ինչը, Ալեքսանյանի պնդմամբ, ապացուցում է, որ իրենք չեն հարվածել Ղալումյանին։  Մեր այն դիտարկմանը, թե որոշ պատգամավորներ ասել են, թե իրենց աչքով են տեսել՝ ինչպես է Ալեքսանյանը հարվածում Ղալումյանին, պատգամավորը արձագանքեց․«Նրանք ստում են, հարվածներ չեն եղել»։  
16:17 - 15 մայիսի, 2020
Պատմեցի այն, ինչ եղել է տեսանյութում. այս միջադեպի հետ կապված իմ ակնկալիքն ավելի շատ քաղաքական է. Էդմոն Մարուքյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ ԱԺ միջադեպի հարցով բացատրություն տալո |tert.am|

Պատմեցի այն, ինչ եղել է տեսանյութում. այս միջադեպի հետ կապված իմ ակնկալիքն ավելի շատ քաղաքական է. Էդմոն Մարուքյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ ԱԺ միջադեպի հարցով բացատրություն տալո |tert.am|

tert.am: Բռնությունը չի դատապարտվում, հետևաբար բռնության մշակույթը, որը, հայտարարվել էր, իբր, տեղ չունի, շատ լավ տեղ ունի այսօր Հայաստանում: Այս մասին ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հարցով ՀՔԾ-ում բացատրություն տալուց հետո:Պատգամավորը տեղեկացրեց, որ մինչ ՀՔԾ-ում բացատրություն տալը՝ եղել է դատաբժշկի մոտ: «ՀՔԾ-ում ասել եմ այն, ինչ երևում է տեսանյութում, տևել է մոտ երկու ժամ»,-նշեց Մարուքյանը:Նա վերահաստատեց՝ միջադեպից հետո իր հիմնական ակնկալիքը քաղաքական է: «Հարցը քաղաքական է, քաղաքական հետևանք պետք է ունենա, որովհետև եթե դա չի դատապարտվում քաղաքական մակարդակում, կարող է կրկնվել, և ամեն պատգամավոր ելույթ ունենալուց առաջ կարող է մտածել, որ իրեն կարող են խփել, իր նկատմամբ բռնություն կիրառել՝ իր հայտնած կարծիքի, հայտարարությունների համար»,-ասաց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը՝ նշելով, թե քաղաքական գնահատական սպասում է ոչ միայն իշխող ուժից:«Եթե խորհրդարանում պատգամավորների նկատմամբ բռնություն է կիրառվում, մի քանի օր հետո օմբուդսմենին են սպառնում, մյուսը օրը փողոցում են մարդ ծեծելու, ուրիշ բաներ են լինելու: Իշխանություններն ամեն ինչ անում են, որ բռնության զոհերին դարձնեն հիմնական մեղավորներ, ինչը չի ստացվի»,-ասաց նա:  Շարունակությունը՝ tert.am-ում
17:26 - 13 մայիսի, 2020
Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանը բանավիճեցին Ազգային ժողովի միջանցքում |armenpress.am|

Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանը բանավիճեցին Ազգային ժողովի միջանցքում |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բանավիճեցին Ազգային ժողովի միջանցքում: Բանավեճի թեման 2018 թ. թավշյա հեղափոխության օրերին փողոցում և 2020 թ. մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններն էին: Ալեն Սիմոնյանը նախ նշեց, որ 2018 թ. հեղափոխության ժամանակ ապրիլի 16-ին նա «Ելք» դաշինքի «Ֆեյսբուք»-ի էջում իր գործընկերներին կոչ է արել դուրս գալ փողոց, սակայն Էդմոն Մարուքյանն ու մյուսները չեն արձագանքել, ինչը Մարուքյանը հերքեց: Այնուհետև Ալեն Սիմոնյանը կոչ արեց Էդմոն Մարուքյանին վերադառնալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ, իսկ արձագանքելով Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ոմանք իրեն մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ընթացքում հետևի կողմից հարվածել են, Սիմոնյանը նշեց, որ նման բան չի եղել:    
13:23 - 13 մայիսի, 2020
Լուսավոր Հայաստան կուսակցությունը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի հետ. Էդմոն Մարուքյան |lragir.am|

Լուսավոր Հայաստան կուսակցությունը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի հետ. Էդմոն Մարուքյան |lragir.am|

lragir.am: «Նորից եմ կրկնում՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ոչ մի կապ չունի ոչ Միքայել Մինասյանի, ոչ էլ իրենց թվարկած ցանկացած նախկինների հետ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ այսուհետ ԼՀԿ որևէ ներկայացուցիչ չի պատասխանելու նախկինների հետ կապերի վերաբերյալ որևէ հարցի: «Այս օրերի ընթացքում մենք սպասում էինք հայտարարությունները հիմնավորող ապացույցների, դա չեղավ: Այսուհետ ով կասի, դուք պետք է այդ հարցը տաք այդ մարդուն, ասեք՝ ապացուցի, ոչ թե գաք ու ինձ ասեք՝ դե դու հերքի: Դուրս կգա, որ մենք անընդհատ արդարանում ենք, իսկ մենք ընդհանրապես արդարանալու բան չունենք»,- նշեց Մարուքյանը: Նա հավելեց, որ Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման օրենքի վերաբերյալ ևս իշխանությունները ստում են, հանրությանը մոլորեցնում են, որ իբր ԼՀԿ-ն պայքարում է այդ օրենքի պատճառով: «Այդ օրենքը բերվել է խորհրդարան, ԼՀԿ-ն ողջունել է ու կողմ է քվերակել, և ասել ենք՝ մենք ունենք առաջարկներ, որ այս օրենքը լավը դառնա, չվնասի ներդրումային միջավայրին: Տվել ենք շուրջ 30 առաջարկ, ընդունվել են մի երկուսը, մերժվել են մնացածը: Դրանից հետո ասել ենք՝ քանի որ տեսլականից դուրս եկաք, հիմա չենք կարող կողմ քվեարկել, և ձեռնպահ ենք քվեարկել: Հետևաբար, ուզում եմ ասել՝ սա շահարկում է, չեմ ուզում ուրիշ վատ բառեր օգտագործել»,- նշեց Մարուքյանը:
13:22 - 13 մայիսի, 2020
ՀՔԾ-ն նյութեր է նախապատատրաստում ԱԺ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ |armenpress.am|

ՀՔԾ-ն նյութեր է նախապատատրաստում ԱԺ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ |armenpress.am|

armenpress.am: Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Դատախազության կողմից ուղարկված՝ Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները։ Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ «Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասաց Օհանջանյանը։ Դատախազությունն Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախաատրաստելու համար:   ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին:
13:15 - 13 մայիսի, 2020
«Լուսավոր Հայաստան»-ի վերջին շրջանի պահվածքն այլ կերպ, քան ԱԺ-ի ապալեգիտիմացման փորձ հնարավոր չէ անվանել. Ռուբինյան |pastinfo.am|

«Լուսավոր Հայաստան»-ի վերջին շրջանի պահվածքն այլ կերպ, քան ԱԺ-ի ապալեգիտիմացման փորձ հնարավոր չէ անվանել. Ռուբինյան |pastinfo.am|

pastinfo.am: Այս գումարման Ազգային ժողովի ձևավորման առաջին օրվանից ծնունդ է առել մի քաղաքական համատեքստ, որը հետևյալն է՝ տպավորություն ստեղծել, որ ԱԺ-ն պրոֆեսիոնալ չէ, անլուրջ է, որ այստեղ ամբողջ օրն անիմաստ խոսակցություններով են զբաղված, որ այս ԱԺ պատգամավորները չեն տարբերվում նախկին պատգամավորներից և տրամաբանական է, թե ում էր ձեռնտու ստեղծել այս համատեքստը։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին արդյո՞ք ունեն փաստեր, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը համագործակցում է նախկին իշխանությունների հետ։ Պատգամավորի խոսքով՝ սա ձեռնտու է նախկին իշխանություններին, որոնք չեն անցել ԱԺ. «Եթե համադրենք մի քանի համատեքստ, կստացվի, որ վերջին շրջանում «Լուսավոր Հայաստան»-ը կամա թե ակամա գտնվում է այս համատեքստում, որովհետև այլ կերպ, քան ԱԺ-ի ապալեգիտիմացման փորձ հնարավոր չէ անվանել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի և առանձին պատգամավորների վերջին շրջանի պահվածքը։ Փաստ է, որ մի օր ԱԺ-ում են հայհոյում, մի օր ԱԺ-ից դուրս են հայհոյում»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ ժամանակն է վերջ տալ այս թեմայի քննարկմանը։
12:40 - 13 մայիսի, 2020
Մանդատները փոխադարձաբար վայր դնելը կարող է լինել քաղաքական հետևանքը |lragir.am|

Մանդատները փոխադարձաբար վայր դնելը կարող է լինել քաղաքական հետևանքը |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։ Տիկին Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում նախորդ շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը։ Հատկապես շատ էին իրավապաշտպանների կողմից քննադատությունները, թե ինչու պատգամավորները, որոնք մարդու իրավունքների պաշտպանությամբ են հաճախ հանդես գալիս, չեն արձագանքում տեղի ունեցածին: Նախորդ շաբաթ խորհրդարանում կատարվածը չի կարող ունենալ մեկից ավել գնահատական «Իմ քայլը» դաշինքից։ Այդ գնահատականը բռնության աներկբա, առանց «բայց»-երի դատապարտումն է։ Այս գնահատականը հնչեցրել է վարչապետը և «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ բոլորիս անունից։ Եվ երբ մենք խոսում ենք Լուսավոր Հայաստան խմբակցության գործելաոճի և խոսելաոճի մասին, ինչ-որ խմբակների հետ նրանց բառապաշարի և օրինագծերի նկատմամբ վերաբերմունքի համընկնումների մասին, սադրանքի մասին, սա ամենևին տեղի ունեցածի արդարացում չէ, այլ իրավիճակի համապարփակ վերլուծություն։ Հակառակ պարագայում կստացվի բռնության վերացական, հռչակագրային մերժում։ Ինձ համար հատկապես կարևոր է պատգամավորի իր տեղում մնալու, սեփական անձից վերանալու և սեփական անձը հանրային շահին զոհաբերելու ունակությունը։ Եվ եթե չխոսենք ավելի լայն համատեքստից, ապա չենք գտնի լուծում հանրային պաշտոնյայի և հատկապես պատգամավորի վարքի թույլատրելի սահմանների մասին։ Սասուն Միքայելյանը խորհրդարանի ամբիոնից կոչ արեց Էդմոն Մարուքյանին վայր դնել մանդատը. այդ դեպքում ինքը նույնպես վայր կդնի։ Ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք դա էր հարցի լուծումը: Այո, սա է այն քաղաքական հետևանքը, որը Լուսավոր Հայաստանը ակնկալում էր մեզնից։ Եվ Լուսավոր Հայաստանը պետք է կրի պատասխանատվության իր բաժինը։ Շարունակությունը՝ lragir.am-ում
16:49 - 12 մայիսի, 2020