Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ՀՀ Պետական եկամուտների նախագահն է 2021թ․ օգոստոսի 4-ից։

Իրավաբան, փաստաբան է։ 2019 թվականի հունվարի 27-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

2012-2013 թթ.  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ , 2013-2014 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ։

2014-2015 թթ.  Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։ 24.05.2018թ.-19.06.2019թ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։ 2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում: 

Արդարադատության նախարարության կողմից բյուջեով պլանավորված ծախսերը չեն տարբերվում կատարողականից |armenpress.am|

Արդարադատության նախարարության կողմից բյուջեով պլանավորված ծախսերը չեն տարբերվում կատարողականից |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարության կողմից բյուջեով պլանավորված ծախսերը էականորեն չեն տարբերվում կատարողականից: Այս մասին ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով  2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը: «Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտի քաղաքականության իրականացման նպատակով 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հատկացվել է 17, 6 միլիարդ դրամ: Տարվա ընթացքում Կառավարության կողմից ավելացվել է 933,4 միլիոն դրամ:  Արդյունքում ճշտված բյուջեն կազմել է 18,6 միլիարդ դրամ, կատարողականը՝ 18,1 միլիարդ դրամ կամ 96,7 տոկոս: Նախարարության կողմից իրականացվել է պետական բյուջեի 8 ծրագիր: Արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման ծրագրերի համակարգման խորհրդատվության և մոնիթորինգի իրականացման ծրագրերի գծով տարեկան ճշտված բյուջեն կազմել է շուրջ 1 միլիարդ 678 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 94 տոկոս: Ծրագրի շրջանակում իրականացվել է 7 միջոցառում, ծրագրի գծով նախատեսված միջոցների գերակշիռ մասը 1 միլիարդ 557 միլիոն դրամը բաժին է ընկել «Արդարադատության ոլորտում քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի գնահատման և աջակցության իրականացում» միջոցառմանը, որի գծով կատարողականը կազմել է 94,1 տոկոս: Տնտեսումը պայմանավորված է հաստիքների կրճատմամբ և նախատեսվածից ցածր գնով ծառայությունների և ապրանքների ձեռք բերմամբ: 2019 թվականի համեմատ ծախսերը նվազել են 3.5 տոկոսով կամ մոտ 53 միլիոն դրամով»,- ասաց Բադասյանը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով` նախարարության կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության նպատակով տրամադրվել է 12,7 միլիարդ դրամ, որի շրջանակներում ձեռք ենէ բերվել վարչական սարքավորումներ: «2019 թվականի համեմատ ծախսերը նվազել են 4.5 միլիոն դրամով` պայմանավորված ռազմական դրության հետևանքով գրասենյակային գույքի և վարչական սարքավորումների ձեռք բերման ծավալների կրճատմամբ»,- եզրափակեց Բադասյանը:
14:19 - 04 հունիսի, 2021
Կլուծվեն դատարաններում ողջամիտ ժամկետում գործերի քննության հետ կապված խնդիրները

Կլուծվեն դատարաններում ողջամիտ ժամկետում գործերի քննության հետ կապված խնդիրները

Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական մի փաթեթի, որի համաձայն Վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թվակազմը կավելանա երեք դատավորով, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների թվակազմը՝ երեքով, իսկ Սնանկության դատարանի դատավորների թվակազմը՝ չորս դատավորով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:   «Նշեմ, որ բյուջետային ֆինանսավորմամբ նախատեսված է ևս վեց հաստիքի ավելացում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական գործեր քննող դատավորների համար։ Իսկ Սահմանադրական դատարանում գտնվող օրենսդրական երկու փաթեթներով նախատեսվում էր ևս 38 հաստիքով ավելացնել դատավորների թվաքակազմը, ինչն էականորեն կբեռնաթափեր քրեական գործեր քննող դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև նոր գործիքակազմով թույլ կտար ձևավորել նոր մասնագիտացում ունեցող դատավորներ և դատարան, որով կբարձրացնենք հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ։   Արդյունքում կունենանք բարեվարքության պահանջներին համապատասխանող դատավորներ և կոռուպցիոն ու մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող ոլորտներում արագ և օբյեկտիվ քննության գործիքակազմ:    Լայն ծավալով շարունակվում է նաև էլեկտրոնային արդարադատության գործիքակազմի ներդրումը, որն էլ ավելի հասանելի կդարձնի դատական համակարգը քաղաքացիների և իրավաբանական անձանց համար, կնպաստի թափանցիկության բարձրացմանը»,- գրել է Բադասյանը։
15:07 - 03 հունիսի, 2021
Նոր Պարեկային ծառայությունը երևանաբնակ քաղաքացիներին կներկայանա հուլիսից․ Բադասյանը հանդիպել է ապագա պարեկների հետ

Նոր Պարեկային ծառայությունը երևանաբնակ քաղաքացիներին կներկայանա հուլիսից․ Բադասյանը հանդիպել է ապագա պարեկների հետ

ՀՀ Արդարադատության նախարարի պաշոտանակատար Ռուստամ Բադասյանը մայիսի 24-ին այցելել է Ոստիկանության կրթահամալիր՝ անձամբ զրուցելու հուլիսից Երևանում մեկնարկող նոր պարեկային ծառայության հնգամսյա ուսուցման մասնակիցների հետ ու տեղեկանալու նրանց պատրաստվածությանը, մտահոգություններին ու տրամադրվածությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը, ՀՀ ոստիկանության Զորքերի ենթակա ստորաբաժանումների զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատարության գնդի հրամանատար Արթուր Ումրշատյանը, Նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող-խորհրդական Ամալյա Հովսեփյանը, այլք:  Նախարարի պաշտոնակատարն ապագա պարեկների հետ հարցուպատասխանի միջոցով քննարկել է Պարեկային ծառայության ստեղծման գործնական հարցերը, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում։ 
09:40 - 25 մայիսի, 2021
ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարները քննարկել են համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարները քննարկել են համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը մայիսի 18-20-ը Ռուսաստանի Դաշնությունում է՝ մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով արդարադատության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, միջոցառումից առաջ Ռուստամ Բադասյանը մայիսի 19-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին։Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը հրավերի և հանդիպման համար, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին ու  Կառավարությանը՝ տարածաշրջանում խաղաղության ապահովման համար ներդրված ջանքերի համար։ Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է էլեկտրոնային արդարադատության ոլորտում իրականացվող համապարփակ բարեփոխումները՝ ուղղված քաղաքացիական, վարչական և քրեական դատավարությունների բոլոր գործընթացների, սնանկության, դատական ակտերի կատարման ոլորտների, նոտարական ծառայությունների թվայնացմանը, այնուհետ ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է երկկողմ համագործակցությամբ՝ ուղղված ԱՊՀ շրջանակում փաստաթղթաշրջանառության միասնական հարթակի ստեղծմանը, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման ոլորտում  փորձի փոխանակմանը։Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ ՍուրենԳրիգորյանը։
14:20 - 20 մայիսի, 2021
Ռուստամ Բադասյանը և Սուրեն Գրիգորյանը մայիսի 18-20-ը կգործուղվեն Մոսկվա

Ռուստամ Բադասյանը և Սուրեն Գրիգորյանը մայիսի 18-20-ը կգործուղվեն Մոսկվա

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը մայիսի 18-20 գործուղման կմեկնեն Ռուսաստանի Դաշնություն․««Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանին 2021 թվականի մայիսի 18-20-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով արդարադատության նախարարների հանդիպմանը մասնակցելու, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հետ հանդիպում ունենալու նպատակով»,-ասված է որոշման մեջ։ Համաձայն որոշման` ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնելու Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
19:09 - 10 մայիսի, 2021
Համաներումը չի տարածվելու պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչից խուսափածների նկատմամբ. Ռուստամ Բադասյան

Համաներումը չի տարածվելու պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչից խուսափածների նկատմամբ. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը: ​«Ականջալուր լինելով մեր բազմաթիվ քաղաքացիների խնդրանքին՝ ընդլայնել ենք համաներման ակտի կիրառման շրջանակները, որի արդյունքում համաներումը տարածվելու է՝ օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և   Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ (նույն հոդվածի 3-րդ մասի նկատմամբ համաներումը կիրառվում է միայն այն դեպքում, երբ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարվել է ռազմական դրության ժամանակ): ​Այս համաներման շահառուներին հնարավորություն է տրվելու մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին ներկայանալ քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։ Մեր հայրենակիցների համար կցանկանայի շեշտադրել այն, որ համաներում հայտարարելու նախաձեռնությամբ՝   մենք նպատակ ենք ունեցել հնարավորություն ընձեռել համաներման շահառուներին ՀՀ տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու,    հիմքում ունեցել ենք հետպատերազմյա հետևանքները հնարավորինս մեղմելու և դրանով իսկ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացումն ապահովելու տեսլականը և    առաջանորդվել ենք մարդասիրության և համերաշխության սկզբունքներով: Ուշադրություն։ Համաներումը ՉԻ՛ տարածվելու պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչից խուսափածների նկատմամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Բադասյանը:
11:30 - 06 մայիսի, 2021
Սահմանադրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է շարունակել վարչապետի պարտականությունների կատարումը․ Ռուստամ Բադասյան |armenpress.am|

Սահմանադրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է շարունակել վարչապետի պարտականությունների կատարումը․ Ռուստամ Բադասյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին` արդյոք Նիկոլ Փաշինյանը կարող է համարվել վարչապետի պաշտոնակատար` վարչապետի պաշտոնից հրաժարականի դեպքում և արդյոք կա փոխարինման իրավական հնարավորություն։ - Պարոն Բադասյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո շարունակվում է դիսկուրսը այն հարցի շուրջ, թե վարչապետի պաշտոնից հրաժարականի դեպքում Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է լինել վարչապետի պաշտոնակատար, թե՝ ոչ։ Ի վերջո, այս հարցին կա՞ հստակ պատասխան։ - Իհարկե, կա հստակ պատասխան, իսկ դիսկուրսը խիստ արհեստական է։ Հրաժարական ներկայացնելուց հետո վարչապետը, ինչպես և կառավարության մյուս անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը։ Մասնավորապես, Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն, Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նաև այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական է ներկայացնում։ Նույն այդ հոդվածով նախատեսվում է, որ Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: Իսկ Կառավարության անդամների կազմը սահմանվում է արդեն 147-րդ հոդվածով, որի համաձայն Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: - Տարբեր զուգահեռներ են անցկացվում 2018 թվականին Սերժ Սարգսյանի հրաժարականի ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքերի միջև։ Կա՞ տարբերություն այս երկու հրաժարականների գործընթացների միջև։ - Տեսեք, 2018 թվականի ապրիլի 23-ին Կառավարության կողմից ընդունվել է որոշում, որով Կառավարությունը, հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի համապատասխան կարգավորումները և վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որոշել է փաստել Սերժ Սարգսյանի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը։ Այդ պահին գործող վարչապետի բացակայության և լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանող Կառավարության որոշման համաձայն վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքով պայմանավորված Սերժ Սարգսյանին փոխարինել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը։ Այսինքն, մի կողմ թողնելով անհնարինության հիմքերի, տվյալ դեպքում՝ կիրառելիության կամ չկիրառելիության հարցը, դեռևս 2018 թվականի ապրիլին նախորդ իշխանությունների կողմից կառավարության որոշմամբ, ըստ էության, փաստվել է, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելը չի հանգեցնում նրա կողմից իր պարտականությունների կատարման բացառման, և անհրաժեշտ է լրացուցիչ ակտ, որպեսզի Սերժ Սարգսյանին փոխարինի Կարեն Կարապետյանը։ 2018թ․ հրաժարականից բացի՝ ընդունվել է կառավարության որոշում, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումն անհնար է, այդ պատճառով իրեն փոխարինել է Կարեն Կարապետյանը։ [Ռուստամ Բադասյան] Այսինքն` ոչ միայն Սահմանադրության վերը նշված հոդվածներն են հստակ կարգավորում այս հարցը, այլև երբեք այլ ընկալում նշված հարցի մասով չի էլ եղել: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:31 - 29 ապրիլի, 2021
Վենետիկի հանձնաժողովը որևէ խնդիր չի արձանագրել ԸՕ-ի փոփոխություններով արտահերթ ընտրություն անցկացնելու մասով. Բադասյան

Վենետիկի հանձնաժողովը որևէ խնդիր չի արձանագրել ԸՕ-ի փոփոխություններով արտահերթ ընտրություն անցկացնելու մասով. Բադասյան

Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որտեղ որևէ խնդիր չի արձանագրվել ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համձայն արտահերթ ընտրություն անցկացնելու մասով։ «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ այս մասին տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։ Կարծիքում, դիտարկելով 2021 թվականի ապրիլի 1-ին Խորհրդարանի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով վերացվում է ռեյտինգային համակարգը` տարածքային թեկնածուների ցուցակները, նշվել է, որ այն առումով, որ դրանց վերաբերյալ կար լայն աջակցություն քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության մեծ մասի կողմից և հաշվի առնելով, որ դա ըստ էության չի փոփոխում ընտրական համակարգը, ավելին, պարզեցնում է այն, որևէ խնդիր չի արձանագրել այդ փոփոխություններով արտահերթ ընտրություն անցկացնելու մասով»,- նշել է նա։ ՀՀ արդարադատության նախարարը հավելել է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին և վերջինիս կողմից արձանագրված դրական փոփոխություններին ավելի մանրամասն անդրադարձ կկատարվի առաջիկայում։  
18:50 - 22 ապրիլի, 2021
Պայքար է իրապես անկախ դատական իշխանություն ձևավորելու, և դիմադրություն` դրա դեմ. Ռուստամ Բադասյան |m.armeniasputnik.am|

Պայքար է իրապես անկախ դատական իշխանություն ձևավորելու, և դիմադրություն` դրա դեմ. Ռուստամ Բադասյան |m.armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում խոստացել է, որ առաջիկում հանրությունը կտեսնի կոռուպցիայի ու ապօրինի հարստացման դեմ պայքարի իրական արդյունքները։ Տասնյակ քրեական գործեր առաջիկայում կուղարկվեն դատարան։ Բադասյանը խոսել է նաև առաջիկա ընտրություններից ու թե դրանց հնարավոր արդյունքի դեպքում ինքն իրեն որտեղ է տեսնում։ - Թերևս  սկսենք ամենահրատապ թեմայից. դատաիրավական բարեփոխումներ։ 2018թ–ին հեղափոխությունից հետո դատաիրավական բարեփոխումները սկսվեցին վեթինգով։ Այս պահին ո՞ւր ենք հասել ձեր գնահատմամբ։ - Բարդ հարց է։ Անընդհատ ասում ենք` սկսեցինք, բայց, կարծում եմ, պետք է ժամանակագրորեն ճիշտ պատկերացնենք, թե ինչից ենք սկսել ու ուր ենք հասել։ Ասում եք, որ դատաիրավական բարեփոխումները հրատապ թեմա են, այո՛, միանշանակ, հրատապ են։ Այսօր մեր հասարակությանը երևի ամենահուզող հարցերից մեկն է։ Բայց դատաիրավական բարեփոխումները նաև շարունակական ու համակարգային մոտեցում պահանջող երևույթ են։ Վեթինգի մասին շատ է խոսվում, շատ են շահարկումները։ Նախ` վեթինգի մի քանի «կտոր» արդեն ուժի մեջ են և գործում են. դատավորների գույքային ստուգումը, այդ մասով կարգապահական վարույթների հարուցումը, առհասարակ կարգապահական վարույթների հարուցումը, այսինքն` ունենք արդյունքներ, ունենք դատավորների լիազորությունների դադարեցման դեպքեր։ - Թվային տվյալներ ունե՞ք։    - Իմ հարուցած կարգապահական վարույթներն արդեն անցնում են 45-ից։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, նոր է սկսել, իհարկե, գործիքը կիրառել, բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի՝ իրենք մեկնաբանեն, որովհետև մենք չենք տիրապետում այդ տվյալներին։ Կան նաև հարուցված քրեական գործեր` գույքային դրության ստուգման հիմքով, կարգապահական, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ։ Այսինքն` մասամբ գործում է։ Առհասարակ ի՞նչ է ասել վեթինգ։ Օրինակ` մենք ունենք մասնագիտական դատարանների ստեղծման նախագիծ` մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող, ենթամասնագիտացում ունեցող դատավորների, հակակոռուպցիոն դատարանի, որոնց կյանքի կոչումը, մենք կարծում ենք, որ էապես կազդի հանրային ընկալումների վրա և կբարձրացնի հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Ինչպես ես մշտապես նշել եմ` կոշտ վեթինգ կամ համատարած վեթինգ հնարավոր է իրականացնել սահմանադրական փոփոխություններով։ Եվ, ըստ էության, Սահմանադրության փոփոխությունների 7-րդ գլխի հատվածը ևս հայեցակարգային առումով պատրաստ է։ Իհարկե, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները, կարծում եմ, կշարունակվեն արդեն արտահերթ ընտրություններից հետո։ - Դատաիրավական բարեփոխումների թեմայում չենք կարող շրջանցել նաև ԲԴԽ նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Հանրության մի հատվածը սա մեկնաբանեց որպես քրեական հետապնդում այն բանից հետո, երբ ԲԴԽ նախագահը չենթարկվեց իշխանությանը։ Ձեր մեկնաբանությունն ինչպիսի՞ն է։  - Միգուցե հանրության հատված կա, որ այդպես է ընկալել։ Ես առնվազն չեմ նկատել։ Կարծում եմ՝ շատ է խոսվել իշխանություններին ցանկալի դատավորների մասին, հետո մեկ էլ ասում են` չէ, պարզվեց իրենց ցանկալի դատավորները չէին։ Այսինքն` փորձում են դատական իշխանության բոլոր գործընթացները ներկայացնել որպես իշխանության կողմից ինչ–որ քաղաքական պրոցեսների հատված։ Հետո հենց այդ շրջանակներն էլ արձանագրում են հակառակը։ Հետևաբար, խոսել քաղաքական հետապնդման մասին, կարծում եմ, ավելորդ է։ Սովորական պրոցես է, քրեական հետապնդում է սկսվել, և Դատական օրենսգիրքը կարգավորում է՝ այդ դեպքում ինչ է տեղի ունենում։ Եվ ԲԴԽ–ն որոշումը կայացրել է. կասեցնել լիազորությունները։ Ոչ թե ինչ–որ մեկը ինչ–որ մեկին դարձնում է ԲԴԽ նախագահի Ժ/Պ, այլ դա էլ է կարգավորված օրենքով։ Կարծում եմ՝ այստեղ որևէ մտահոգություն չի կարող լինել, որովհետև հենց ԲԴԽ–ն է կասեցնելու որոշումը կայացրել, և, եթե ինչ–որ խախտում նկատեին մինչ այս տեղի ունեցած պրոցեսում, կարծում եմ, կարձագանքեին։ Ի վերջո, բոլոր գործերը քննվում են դատական համակարգում, որի անկախության մասով առնվազն նմանատիպ շրջանակները վերջին շրջանում կասկածներ չեն հայտնում։ - ՀՀ նախագահը Դատական ու Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխությունների երկու նախագծերը չստորագրեց և ուղարկեց ՍԴ` դրանց սահմանադրականությունը ստուգելու։ - Առաջինի (հեղ. Դատական օրենսգիրք) մասով մենք էլ մտահոգություն արտահայտել էինք։ Բայց առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում մեր բոլոր մտահոգությունները փարատվել էին։ Երկրորդ ընթերցման հասած տարբերակը արդեն կարծում էինք, որ առնվազն խնդրահարույց չէ` Սահմանադրությանը հակասելու տեսանկյունից։ Երկրորդ (հեղ. Քաղաքացիական օրենսգիրք) նախագծի մասով մենք ևս պնդել ենք, որ կան խնդրահարույց կետեր` զրպարտության և վիրավորանքի հատուցման չափերի հետ կապված, և ներկայացրել ենք մեր դիտարկումները։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ առաջինի հետ կապված սահմանադրականության խնդիր չկա։ Բայցևայնպես, երկուսի մասով էլ կսպասենք ՍԴ–ի որոշումներին։ - Պատրա՞ստ եք վերանայել օրինագծերը, եթե կարիք լինի։ - Մեր նախագծերը չեն երկուսն էլ։ Մենք ունենք մինչդատական վարույթի հետ կապված ենթամասնագիտացման կարգավորումներ, որը ևս ՍԴ–ում է, և մենք վստահ ենք, որ այնտեղ սահմանադրականության խնդիր չկա։ Զրպարտության, վիրավորանքի մասով մենք ոչ թե պատրաստվում ենք վերանայել, մենք ավելի համակարգային մոտեցման կողմնակիցն ենք, և, կարծում ենք, և այդպիսի պատգամավորական նախաձեռնություն էլ է եղել, որ էական է նախ` այդ գործերի քննության սեղմ ժամկետները դատական համակարգում ապահովելը, ինչը միայն օրենքի փոփոխությամբ չէ, այլ նաև կազմակերպչական ու տեխնիկական կողմեր ունի դրա ապահովումը` կապված ծանրաբեռնվածության հետ։ Առհասարակ, անձի արժանապատվությունը Հայաստանում ներկայում, ցավոք, մեծ հարվածի տակ է. ցանկացած ապատեղեկատվություն, ցանկացած վիրավորանք հրապարակվում է, և դրա դեմ պայքարելու արդյունավետ մեխանիզմը, կարծում ենք, ոչ թե փոխհատուցման չափերն են, այլ արագ, արդյունավետ դատական քննությունը և, առհասարակ, վիրավորանքը քննադատության հետ չմիախառնելու ու անձի արժանապատվությունը չնվաստացնելու հետ կապված ավելի համակարգային մոտեցումը, այդ թվում` սոցկայքերում տիրող իրավիճակի հետ կապված մենք անպայման նման նախաձեռնությամբ հանդես կգանք։ - Քանի որ ՍԴ–ից խոսեցինք, նաև այս հարցը կուզեի ձեզ տալ։ Հիշո՞ւմ եք, երբ Հրայր Թովմասյանի դեմ հավաքներ էին տեղի ունենում, երբ ՍԴ կազմի փոփոխություն էր տեղի ունենում, դա մեկնաբանվում էր այնպես, որ իշխանությունը փորձում է իրեն վերահսկելի ՍԴ ձևավորել։ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի` ՔՐ.օր 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումից հետո մեկնաբանությունը փոխվեց։ Հիմա ասում են ՍԴ–ը իշխանության դեմ է գործում։ Դուք ինչպե՞ս եք գնահատում ՍԴ–ի աշխատանքը։ - Ես չեմ մեկնաբանի ո՛չ ՍԴ–ի, ո՛չ դատական որևէ այլ ատյանի որևէ որոշում։ Ես կասեմ` ինչ է տեղի ունենում Հայաստանում 2018թ–ից հետո, ընդհուպ մինչև հիմա և շարունակվելու է։ Պայքար է գնում իրապես անկախ դատական իշխանությւն ձևավորելու և դիմադրություն այդ քաղաքականության դեմ, որովհետև որոշ արտոնյալ խմբեր, այդ թվում` նախկին նախագահներ, այդ թվում` նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կամ այլ շրջանակներ` օլիգարխիկ և այլն, որևէ կերպ չեն կարող համակերպվել, որ ՀՀ–ում իրենք կարող են օրենքի առջև պատասխանատու լինեն և հավասար լինեն` ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, և բոլոր մեթոդներով պայքարում են բարեփոխումների, փոփոխությունների դեմ, այդ թվում` ես համոզմունք ունեմ, որ նաև կոնկրետ դատավարությունների շրջանակում։ Այդ պայքարը, կարծում եմ, ավարտվելու է անկախ դատական իշխանության ձևավորմամբ, և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքն ապահովվելու է, և անբեկանելի է լինելու, այնպես ինչպես Հայաստանում անբեկանելի է ազատ քաղաքական ինստիտուտների ձևավորումը, ազատ, արդար, հավասար իրավունքի հիման վրա ընտրական իրավունքի իրացումը։ Այսինքն` փոփոխություններ են տեղի ունենում, որոնց հանդեպ դիմադրությունն ապարդյուն է լինելու։ - ՍԴ–ն կարո՞ղ ենք որպես այդպիսին արդեն ձևավորված համարել։ - ՍԴ–ում մենք ասել ենք, որ վերացրել ենք Սահմանադրության կարգավորումների դաշտում առկա ճգնաժամը, որ ՍԴ ներսում կային երկու տարբեր կարգավիճակ ունեցող դատավորներ։ Այդ խնդիրը, այո՛, լուծվել է, բայց հենց այդ խնդիրների լուծման ժամանակ էլ մենք չենք ասել, որ դատական համակարգում ու ՍԴ–ում մենք ունենք այն իդեալը, որին ձգտում ենք։ Եվ ես էլի եմ ասելու, որ մենք մոտ էլ չենք անկախ դատական իշխանության ձևավորմանը։ Անկախ դատական իշխանությունը կլինի, երբ Հայաստանում գործարարությամբ զբաղվող շրջանակներն անընդհատ չեն դժգոհի դատական պրոցեսներից, ձգձգումներից, նաև` աբսուրդային որոշ որոշումներից, երբ քաղաքացիների իրավունքներն արդյունավետորեն կպաշտպանվեն դատական ատյաններում, և ոչ միայն գործող կամ նախկին պաշտոնյաների իրավունքները կպաշտպանվեն, այլև շարքային քաղաքացիների։ Հետաքրքիր մի բան` ես նայում եմ կալանքի որոշումներ, քրեակատարողական հիմնարկներում ովքեր են կալանավորված, ինչ հիմքերով, և երբ տեսնում եմ, որ սովորական քաղաքացու մասին է խոսքը, կալանքի երկարացումները որևէ խնդիր չեն առաջացնում, կալանավորվում են, երկարացվում են, որևէ խնդիր չի լինում։ Եվ երբ նայում ենք որևէ նախկին պաշտոնյայի գործ, տեսնում ենք, որ կալանքի երկարացումները բավական դժվար են, չեն երկարաձգվում, և կալանքի միջնորդությունները չեն բավարարվում։ Այսինքն` անկախ դատական իշխանության հասնելու համար բավական ծանր, հետևողական ու համակարգային աշխատանք ունենք անելու, որը կանենք անպայման։ - Քանի նոր կալանքներից խոսեցիք, ես կուզեի նաև Քրեակատարողական ծառայությանն անդրադառնալ։ Նիկոլ Փաշինյանն օրերս ԱԺ–ում, կառավարության գործունեությունը ներկայացնելով, հայտարարեց, որ ՔԿՀ–ներում այլևս հերթով չեն քնում, մահճակալների թիվը բավարարում է, որովհետև կալանավորների թիվն է կրճատվել։ Թվային տվյալներ կա՞ն, թե որքանով է կրճատվել, կամ ամսական միջին կտրվածքով քանի՞ կալանքի որոշում է կայացվում։ - Այո, իհարկե, տվյալներ կան, բայց ես հիմա չեմ հավակնի թիվ ասել, բացի նրանից, որ դատապարտյալների ու կալանավորվածների թվի պատմական մինիմում ունենք` 30 տարվա ընթացքում։ Շուրջ 2000 դատապարտված ու կալանավորված անձ` ՔԿՀ–ներում։ Բնականաբար, քնելու խնդիր չկա։ 2000–ը մեր պատմական մինիմումն է։ Ես ասում եմ 2000, բայց մի շաբաթ կարող է լինել մի թիվ, մյուս շաբաթ` մի քիչ ավելանա, մի ուրիշ շաբաթ` մի քիչ պակասի։ Բաց 2021թ–ի միջինը 2000–ն է, որով Հայաստանը ԵԽ երկրներում առաջատար դիրքերում է։ - Պրոբացիայի ծառայությունը որքանո՞վ կարող ենք Հայաստանում կայացած համարել։ - 2021թ–ի առաջին եռամսյակում 21-25 անձ ապահովվել է աշխատանքով` Պրոբացիայի ծառայության միջոցով, իսկ 2020թ–ին` շուրջ 50 անձ։ Եվ դա վերասոցիալականացման մեր ծրագրի շատ կարևոր մասն է, որովհետև սկսած ՔԿՀ–ից և ավարտած ՔԿՀ–ից դուրս գալով, ես համարում եմ, որ վերասոցիալականացման ամենալուրջ խոչընդոտը դա աշխատանքի բացակայությունն է։ Այսինքն` եթե անձը դատապարտվել է ինչ–որ հանցագործության համար և ՔԿՀ–ից դուրս գալուց հետո չի ունենալու աշխատանք, կամ ՔԿՀ–ից սկսած իր հետաքրքրությունների շրջանակներում չի ձեռք բերում մասնագիտություն, մասնագիտացում, կամ չի ապահովվում աշխատանքով, ապա շատ մեծ է կրկնահանցագործության ռիսկը։ Իհարկե, սա վերասոցիալականացման միակ բաղկացուցիչը չէ։ Շատ կարևոր է նաև սննդի նոր համակարգը, որ ՔԿՀ բոլոր հիմնարկներում այս պահին կա, և ոչ մի դժգոհություն չկա այդ սննդի որակից, և օգտվելու մասով որևէ խնդիր չի առաջանում։ Այս առումով թե՛ պրոբացիայի ոլորտում ունենք բարեփոխումներ, թե՛ ՔԿՀ։ - Պրոբացիայի ծառայության համատեքստում խոսվում էր նաև այլընտրանքային խափանման միջոցների լայն կիրառման մասին։ Նույնիսկ մոտավոր ժամկետներ էին նշվում, որոնք վաղուց արդեն լրացել են։ Ի վերջո, ե՞րբ կներդրվեն էլեկտրոնային հսկողության միջոցները` էլեկտրոնային «բրասլետները», Հայաստանում։ - Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում կան թե՛ այլընտրանքային խափանման միջոցներ, թե ՛ այլընտրանքային պատժատեսակներ։ Երկուսն էլ ենթադրում են էլեկտրոնային «բրասլետների» օգտագործումը, և մեր ստացած այս տարվա բյուջետային ֆինանսավորմամբ, որը կապված է նաև միջազգային դոնորներից ստացած գումարների հետ, մենք ունենք նախատեսված առանձին տողով «բրասլետների» ձեռքբերում, և հիմա բանակցում ենք մի շարք ընկերությունների հետ` դրանց ձեռքբերման ուղղությամբ, որպեսզի Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի ընդունումից հետո 1 տարվա անցումային շրջանի ընթացքում հնարավոր լինի դրանք ստանալ։ - Այսինքն` 2022թ–ից կունանա՞նք արդեն։ - Քանի որ Քրեական օրենսգիրքն արդեն ամբողջությամբ պատրաստ է ընդունման, և, կարծում եմ, որ հաջորդ լիագումարի ընթացքում կընդունվի ԱԺ–ի կողմից, և առնվազն մեկ տարի` կստացվի, որ 2022թ–ի հուլիսի 1-ից կամ պլյուս-մինուս կես տարի հնարավոր կլինի դրանք կիրառել։ - Պարո՛ն Բադասյան, կոռուպցիայի դեմ պայքարի ներկա վիճակն ինչպե՞ս եք գնահատում։ Ի՞նչ է արվում, որպեսզի հասարակությունը տեսնի, որ կատարված բարեփոխումներն արդյունք են տալիս։ - Կոնկրետ քրեական գործերով չեմ կարող մեկնաբանել։ Վստահ եմ, որ կլինեն խոշոր բացահայտումներ, հուսով եմ՝ դատական քննություններ կլինեն, և դատավճիռ էլ կունենանք։ Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքն արդեն գործում է, ես տեղյակ եմ, որ արդեն կան գործեր, բայց, բնականաբար չգիտեմ մանրամասները, որոնք ամփոփման փուլում են, և առաջիկայում հայցեր կներկայացվեն դատարան։ Դա է երաշխիքը, այսինքն` շարունակական պայքար, շարունակական գործիքակազմի ստեղծում, և ամենակարևորը` դրա էֆեկտիվ կիրառում պրակտիկայում։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ անենք, որպեսզի չկրկնվի, նայե՛ք` ո՞ր իշխանությունն է ՀՀ–ում ներմուծել ծախսերի հայտարարագրման ինստիտուտը, ո՞ր իշխանությունն է հայտարարագրման համակարգը այդքան փոփոխությունների ենթարկել, դրել իրավիճակային հայտարարագրի ինստիտուտը, ո՞ր իշխանությունն է ամբողջությամբ ավտոմատացնում այդ հայտարարագրման վերլուծության փուլը, ստեղծում դրա համար նպաստավոր պայմաններ։ Սա ցույց է տալիս, որ գործող իշխանությունն ունի ինստիտուցիոնալ մոտեցում և անում է ամենը, որպեսզի բացառվի կոռուպցիայով զբաղվելը ՀՀ–ում։ - Հասկանալի է, որ նախաքննությունը հեշտ չէ, հետո կա նաև դատաքննության փուլ, բայց մարդիկ սպասում են ու ասում են` երկու տարի անցել է, դեռ ոչինչ չենք տեսել։ Կարո՞ղ եք ասել` երբ կտեսնենք։ - Ես չեմ կարող ասել, որովհետև քրեական գործ հարուցելու, քննելու, դատարան ուղարկելու լիազորություն չունեմ։ Բայց հանրությունը ճիշտ է, պետք է ունենայինք արդյունք` մինչև այս փուլը, քան ունենք։ Այսինքն` եթե նայենք վիճակագրական տվյալները, դրանք անհամեմատելի են` ՀՔԾ–ի քննած նախկին ու ներկա գործերը, վերականգնումների մակարդակն անհամադրելի թվեր են։ Այդ առումով արդյունքը կա, բայց, բնականաբար, հանրության ակնկալիքը դա չէ, այլ ավելի խոշոր բացահայտումներն են։ Կարծում եմ` առաջիկայում կունանանք, որովհետև նաև` ՊԵԿ–ում իմ աշխատանքից տեղյակ եմ, թե որքան դեպքերով են նյութեր նախապատրաստվել, քրեական գործեր հարուցվել, և դրանք, բնականաբար, ինչ–որ շրջանում պետք է տրամաբանական ելքի հանգեն։ Կարծում եմ՝ կունենանք արդյունքներ, հանրությունն էլ կտեսնի, որ ի վերջո, այս երկու տարում իրականում շատ աշխատանք է արվել։ - Շուրջ մեկ տարի առաջ ապօրինի գույքի համատեքստում շոշափվեց նաև «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքների կառուցապատման օրինականության հարցը։ Ձեր նշած գործերի մեջ կա՞ն նաև այս տարածքները։ - Եթե բավարար ազդակներ եղած լինեն, վտահ եմ, որ եղած էլ կլինեն։ Բայց դա փակ փուլ է, դատախազության տիրույթում է, չեմ կարող մեկնաբանել։ - Իսկ բացահայտումները, որոնց մասին ասացիք, հնարավո՞ր է, որ հայտարարվեն ընտրությունների շեմին ու վարկանիշ ավելացնեն իշխող քաղաքական ուժին։ - Ես հետաքրքրվել եմ, և իմ ճշտման արդյունքներով` այո, կան արդեն ամփոփման ենթակա արդյունքներ, և առաջիկայում կլինի։ Իսկ դա կհամընկնի ընտրություններից «առաջ»–ի, թե «հետո»–ի հետ, կարծում եմ, եթե մի տարի առաջ մենք կանխատեսել ենք, որ իրատեսական է առաջին եռամսյակում սպասել, նախ որևէ կերպ չէինք կարող պատկերացնել, որ արտահերթ ընտրություններ են լինելու հունիսի 20-ին, և, կարծում եմ, դրա հետ կապել չարժե։ - Այո, առջևում ընտրություններն են, մենք ընտրության ենք գնալու արդեն նորացված Ընտրական օրենսգրքով։ Օրենքի նախագիծն ուղարկվեց Վենետիկի հանձնաժողով,բայց պատասխանի չսպասեցիք, ինչո՞ւ։ - Մի քիչ այդպես չէ։ Իհարկե, որպես փաստ կարելի է դա արձանագրել, բայց մենք Վենետիկի հանձնաժողովի մեր գործընկերների հետ կապի մեջ ենք եղել։ Իրենք ամբողջությամբ տեղեկացված են միջանկյալ փոփոխությունների մասին, և այդ միջանկյալ փոփոխությունների հետ կապված, կարծում եմ, վերջնական կարծիքում իրենց դիրքորոշումը կարտահայտեն։ Բայց մենք տեղեկացրել ենք, իրենք ի գիտություն են ընդունել։ Բացատրել ենք` ինչի հետ է կապված հրատապությունը, ինչու հենց այս պահին է անհրաժեշտ այդ փոփոխություններն անել։ Եվ, կարծում եմ, այստեղ որևէ հակասություն փնտրել կամ խոսել, որ մենք չենք հարգել Վենետիկի հանձնաժողովին, այս դեպքում ավելորդ է։ - Այսինքն` կարո՞ղ ենք ասել, որ բանավոր պատասխանը ստացել ենք Վենետիկի հանձնաժողովից։ - Դե, ի գիտություն են ընդունել։ Վենետիկի հանձնաժողովի նախկին կարծիքները կարող ենք նայել, թե մեծամասնական կարգի հետ կապված ինչ են ասել` Հայաստանի վիճակը հաշվի առնելով, թե նաև ռեյտինգային համակարգի հետ կապված։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ, դա բխել է նաև Վենետիկի հանձնաժողովի նախկին կարծիքներից։ - Ընտրողների համար հարմար կլինի՞ գնալ ընտրության միանգամից նոր օրենսգրքով, նոր կանոններով։ - Ընտրողի համար ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում, բացի նրանից, որ ավելի պարզեցվում է ընտրության պրոցեսը։ Այսինքն` չկա ռեյտինգային ցուցակ, տարածքային ցուցակ։ Կա մեկ կուսակցական ցուցակ` մեկ միասնական։   Շարունակությունը՝ armeniasputnik.am-ում։
13:49 - 17 ապրիլի, 2021
Ռուստամ Բադասյանն ընդունել է Արցախի պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների

Ռուստամ Բադասյանն ընդունել է Արցախի պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախարարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության շուրջ տասը պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նրանք Հայաստանում են՝ տեղում ծանոթանալու պետական կառավարման տարբեր ինստիտուտների աշխատանքին՝ գիտելիքներն ու ձեռք բերած փորձը Արցախում ներդնելու և ի նպաստ Արցախի հզորացման ծառայեցնելու համար։ Հանրային ծառայողների հարցերի գերակշիռ մասը վերաբերել են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների առնչությամբ ձեռնարկվող միջազգային իրավական գործընթացներին և Հայաստան-Արցախ պետական մարմինների միջև համագործակցության խորացմանը։ Առաջին հարցի առնչությամբ նախարար Բադասյանը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները, այնուհետև անդրադարձել իր կողմից Արցախ կատարված աշխատանքային այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հայկական երկու պետությունների պետական մարմինների աշխատակիցների միջև կապերի ամրապնդմանն ու համատեղ ուժերով ոլորտային բարեփոխումների իրականացմանը։ Նշենք, որ Արցախի Հանրապետության հանրային ծառայողների այցը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն կազմակերպվել է Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ:
18:01 - 16 ապրիլի, 2021
Ռուստամ Բադասյանը ներկայացրեց ՆԳՆ ստեղծման առավելությունները

Ռուստամ Բադասյանը ներկայացրեց ՆԳՆ ստեղծման առավելությունները

Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ կապահովվի ոստիկանության գործունեության նկատմամբ խորրդարանական և քաղաքացիական վերահսկողությունը, ոլորտի քաղաքականության միասնական մշակումը, քաղաքացիական և ոստիկանական գործառույթների տարանջատումը և ոստիկանության շարունակական բարեփոխումների իրագործումը, ինչն էլ էականորեն կնպաստի իրավակարգի ամրապնդմանը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Նախարարության ենթակա մարմիններն են լինելու Ոստիկանությունը, Ոստիկանության զորքերը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն»,-  գրել է Բադասյանը:
16:13 - 15 ապրիլի, 2021
Ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորի թվակազմով. փոփոխություններ՝ նախագծում |armenpress.am|

Ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորի թվակազմով. փոփոխություններ՝ նախագծում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ապահովել կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն: Նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախագծերի փաթեթով առաջարկվում էր ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ: Բադասյանը ներկայացրեց առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարված հիմնական փոփոխությունները:  «Նախագծից հանվել են վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վերաբերյալ կարգավորումները՝ գործերի վերանայումը վերապահելով Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ քրեական դատարանների առանձին 6-ական դատավորների: Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմը նվազեցվել է, սահմանվել է, որ Հակակոռուպցիոն դատարանը գործում է առնվազն 15 դատավորի թվակազմով, որոնցից առնվազն 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասանագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ»,- ասաց նախարարը: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում սահմանվել էր առնվազն 25 դատավորի թվակազմ: Այսպիսով, կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունների դատական քննությունը տեղի է ունենալու հակակոռուպցիոն դատարանում: Պետության գույքային և ոչ գույքային շահերի հետ կապված հայցերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով ներկայացված հայցերը ևս քննվելու են Հակակոռուպցիոն դատարանում:
15:59 - 13 ապրիլի, 2021
Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին

Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին

Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի 2020 թվականի տարեկան քրեական վիճակագրությունը։ Հայաստանն ամրապնդում է նախորդ վիճակագրությամբ գրանցած մի շարք ցուցանիշներ և ապահովում դրանց կայունությունը։ Այս մասին «»Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Ըստ զեկույցի՝ Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ կրկին նկատվել է ազատազրկման մակարդակի նվազում (2018 թվականին Հայաստանի ՔԿՀ-ներում պահվել է 3 հազար 536, 2019 թ-ին՝ 2 հազար 266, իսկ 2020թ-ի հունվարի 31-ին՝ 2 հազար 221 անձ) ։ Զեկույցում համեմատական է տարվել նաև 2010 և 2020 թվականների միջև և արձանագրվել, որ 2010 թվականի համեմատությամբ Հայաստանն արձանագրել է բանտային բնակչության թվի 50.4 % կրճատում, որը համեմատական աղյուսակում երկրորդ լավագույն արդյունքն է: Նույն զեկույցի համաձայն՝ ներկայում Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին և համեմատելի է Գերմանիայի, Դանիայի, Սլովենիայի, Շվեդիայի հետ: Հայաստանում 2020 թվականին կին բանտարկյալների թիվը կազմել է 3.1% ընդհանուր համամասնությունից, որը կրկին ցածր է եվրոպական միջինից։ Հայաստանի վերաբերյալ մյուս դրական ցուցանիշն այն է, որ 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 41.5%: Սա գրեթե երկու անգամ ցածր է եվրոպական միջինից (86.6%): Վիճակագրական տվյալները ներկայացված են 2020 թվականի հունվարի 31-ի դրությամբ, ուստի, 2020 թվականի տարեվերջին մեր կողմից կատարված արձանագրումները թույլ են տալիս նախանշելու, որ հաջորդ տարվա վիճակագրությամբ Հայաստանը կրկին առաջընթաց է գրանցելու որոշ ցուցիչներում»,- գրել է Բադասյանը:
11:30 - 10 ապրիլի, 2021
Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ոլորտում բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ոլորտում բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կառավարությանը, անձամբ դեսպանին՝ Հայաստանի հակակոռուպցիոն և Ոստիկանության բարեփոխումներին աջակցելու համար և այդ համատեքստում կարևորել նաև ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանի հետ արդյունավետ համագործակցությունը։ Նախարարը դեսպանի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ՝ ԱՄՆ պետական դեպարտամենտի հրապարակած «Մարդու իրավունքներ 2020» զեկույցին, ներկայացրել քրեակատարողական, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում ու դատական համակարգում ընթացող բարեփոխումները և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը հաստատուն քայլերով շարունակելու է իրականացնել բարեփոխումների օրակարգը։ Դեսպան Լին Թրեյսին կարևորել է Արդարադատության նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող աշխատանքները, ընդգծել, որ, չնայած նախորդ տարվա մարտահրավերներին, արձանագրվել են շոշափելի հաջողություններ այդ ուղղություններով։ Դեսպան Թրեյսին վերահաստատել է ԱՄՆ կառավարության աջակցությունը՝ ուղղված մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացմանը։ ԱՄՆ ՄԶԳ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը հայտնել է հակակոռուպցիոն ու արդարադատության ոլորտներում նոր հնգամյա ծրագրերի մեկնարկի մասին։ Հանդիպման ընթացքում նախարար Բադասյանն ընդգծել է ԱՄՆ գործընկերների կողմից առավել գործուն քայլերի անհրաժեշտության մասին՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և քաղաքացիական այլ պահվող անձանց վերադարձնելուց հրաժարվելու քաղաքականությանը հստակ արձագանքելու առումով։ Նախարարը նաև շեշտել է, որ այդ անձինք միջազգային մարդասիրական իրավունքի իմաստով ռազմագերիներ են, ուստի այս հարցում Ադրբեջանական կողմի հայտարարություններն հիմնազուրկ են։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի, Հակակոռուպցիոն դատարանների, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, դրանց գործարկման ժամկետները, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող մի շարք հարցեր։ Տիկին դեսպանը շեշտել է, որ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տարածաշրջանում ժողովրդավար, ազատ ու արդար ընտրությունների բարձր նշաձող են սահմանել և հույս է հայտնել, որ առաջիկա ընտրությունների ընթացքում ևս այդ նշաձողը կպահպանվի։ Այս առումով Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ Կառավարությունն ունի քաղաքական կամք՝ բոլոր ընտրություններն ազատ ու թափանցիկ անցկացնելու՝ այդպիսով ամրապնդելով այն փաստը, որ Հայաստանը տարածաշրջանում ամենաուժեղ ժողովրդավարությունն ունեցող երկիրն է։
15:06 - 09 ապրիլի, 2021