Զարեհ Սինանյան

Զարեհ Սինանյանը ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն է։ Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1973թ., 4 դեկտեմբերի, Երեւան Կրթություն Սովորել է Երեւանի թիվ 172 միջնակարգ դպրոցում եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում 1988թ. ընտանիքով տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաստատվել Բըրբանք քաղաքում: Կրթությունը շարունակել է Բըրբանքի John Muir Middle դպրոցում եւ ավարտել Բըրբանքի ավագ դպրոցը:

1992-1997թթ. սովորել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) քաղաքագիտության եւ պատմության բաժիններում, ստացել քաղաքագետի, պատմաբանի որակավորում: 1997-2000թթ. սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել իրավաբանի որակավորում: Աշխատանքային գործունեություն Աշխատել է իրավաբանական կազմակերպություններում: 2013թ. մասնակցել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամի ընտրություններին եւ ընտրվել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ: 2014-2015թթ. նշանակվել է Գլենդելի քաղաքապետ: 2015-2018թթ.՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ: 2018-2019թթ.՝ կրկին Գլենդելի քաղաքապետ: 2019թ. հունիսի 14-ին նշանակվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Անկուսակցական է։

Զարեհ Սինանյանը քիչ հավանական է համարում այս տարի «Քայլ դեպի տուն» ծրագրի իրականացումը |armenpress.am|

Զարեհ Սինանյանը քիչ հավանական է համարում այս տարի «Քայլ դեպի տուն» ծրագրի իրականացումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կորոնավիրուսի համավարակի տարածման պառճառով քիչ հավանական է համարում, որ այս տարի հնարավորություն կլինի իրականացնել «Քայլ դեպի տուն» ծրագիրը։ Այս մասին Սինանյանն ասաց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։ «Ամռանը մենք ունենք մեր ամենամեծ ծրագրերից մեկը` «Քայլ դեպի տուն»-ը, ինչպես նաև «Պատանի առաջնորդների ճամբար»-ը։ Այս պահին քիչ հավանական է թվում, որ մենք կկարողանանք այդ ծրագրերն իրագործել այս տարի»,- ասաց Սինանյանը։ Նա նշեց, որ ծրագրված է նաև երեք համաժողով, որոնք պետք է Հայաստանում անցկացվեին սեպտեմբերին, բայց կիրականացվեն առցանց եղանակով։ «Համաժողովները փորձելու ենք անել առցանց։ Պետք է հարմարվենք այս իրավիճակին, և պետք է թույլ չտանք, որ սփյուռքի հետ մեր կապն ընդհատվի»,- նշեց Զարեհ Սինանյանը։ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի իրականացնել տարվա երկրորդ կեսին ծրագրված նախագծերը։
16:57 - 17 ապրիլի, 2020
Սփյուռքից կազմակերպել ենք կանխարգելիչ ու ախտահանիչ շուրջ մեկ տոննա ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան․ Զարեհ Սինանյան

Սփյուռքից կազմակերպել ենք կանխարգելիչ ու ախտահանիչ շուրջ մեկ տոննա ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան․ Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կարծիքով՝ կասկածից վեր է, որ այս կորոնավիրուսն ունենալու է ավելի ընդգրկուն բնույթ, եւ բոլոր այն երկրները, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները, զերծ չեն մնա այս համաճարակի հետեւանքներից։ Այս մասին նա ասաց կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ հայտնելով, որ իրենց գրասենյակն ամենօրյա կապի մեջ է համայնքների հետ, առանձին անձնաց, կազմակերպությունների, դիվանագիտական աշխատակազմի հետ, որպեսզի համապարփակ տեղեկություն ունենանք իրավիճակի մասին։ Խոսելով տարբեր երկրներում հայ համայնքների մասին՝ Սինանյանը նկատեց՝ կորոնավիրուսի էպիկենտրոն Իտալիայում եւ Չինաստում մեր համայնքը շատ մեծ չէ, Իրանում մեր հայրենակիցները, ինչպես Իրանի ողջ բնակչությունը, ապրում են արտակարգ իրավիճակում։ Այնտեղ մինչ այս պահը գրանցվել է տարեց տիկնոջ մահ, որն ուներ առողջական խնդիրներ, եւ, ցավոք, ընկրկեց հիվանդությանը։ Հոլանդիայում իրավիճակը բավարար է, Իտալիայում վարակվածների մասին մանրամասն տեղեկություն չունեն, բացի հայտնի փաստը, որ կիրակի օրը Իտլիայից չարթերային թռիչքով ՀՀ քաղաքացիներն ու այստեղ կեցության իրավունք ունեցող անձինք տեղափոխվեցին Հայաստան։ Եվրոպայի մյուս երկրներում էլ հայ վարակվածների մասին տեղեկություն չունեն, սակայն մշտական կապը պահում են։ Ի դեպ՝ հանձնակատարը հայտնեց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում առողջապահության նախարարի խնդրանքով Սփյուռքից կազմակերպել են մեկ տոննա ապրանքատեսակների՝ կանխարգելիչ, պահպանիչ ու ախտահանիչ բժշկական պարագաների ներմուծումը Հայաստան, որոնք շաբաթվա սկզբին արդեն ստացել են։ Նա նշեց, որ այս գործընթացը շարունակական է լինելու։ Սփյուռքի գործերի գրասենյակը չի տվել մի քանի ծրագրերի մեկնարկ։ Մասնավորապես, «Քայլ՝ դեպի տուն» ծրագիրը, որը պետք է մեկնարկեր հունիսի 1-ից, շատ զգայուն հարցի հետ է կապված՝ 800 երեխաների Հայաստանում գտնվելու հետ, դրա համար այս պահին չեն սկսել ծրագիրը, քանի որ ուզում են ավելի հստակ հասկանալ՝ ինչ է կատարվելու աշխարհում․ «Հայտերը դեռ ընդունում ենք, բայց շարժվելու ենք ըստ իրավիճակի։ «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագիրը եւս չենք մեկնարկել, հայտարարություն էլ չենք արել, որովհետեւ դարձյալ անկանխատեսելի իրավիճակը դժվարացնում է որոշում կայացնելը։ Այս պահին կասեցրել ենք նաեւ սեպտեմբերին նախատեսվելիք Համահայկական համաշխարհային վեհաժողովը»։
16:47 - 19 մարտի, 2020
Իրանում բնակվող ՀՀ քաղաքացիություն չունեցող հայերը Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել |armenpress.am|

Իրանում բնակվող ՀՀ քաղաքացիություն չունեցող հայերը Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ սփյուռքի հանձնակատարի գրասենյակ են դիմել Իրանում բնակվող, Հայաստանի քաղաքացիություն չունեցող հայեր՝ Հայաստան տեղափոխվելու համար: Պետությունը փորձում է նրանց օգնելու ձևաչափ գտնել: Այս մասին Կորոնավիրուսի կանխարգելման հարցերով հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Սփյուռքից դիմումներ կան, սակայն շատ քիչ: Անձ կա, որ Իրանում է բնակվում, ՀՀ քաղաքացի չէ, և ուզում է ինչ-որ ձևով Հայաստան գալ: Փորձում ենք այդ մարդկանց օգնելու ձևաչափ գտնել, սակայն դժվար է օգնել այն իմաստով, որ քաղաքացի չեն: Եվ մենք այն աստիճանի պարտավորություն չունենք, ինչպիսին ունենք ՀՀ քաղաքացիների նկատմամբ»,-ասաց Սինանյանը: Հիմնականում դիմում են Իրանից: 5-ից քիչ են դիմել: Հանձնակատարը վստահեցրեց, որ փորձում են այդ մարդկանց օգնելու ձևաչափ գտնել, սակայն դեռ չունեն: Կիրակի օրը Իտալիայից Հայաստան կտեղափոխվեն ՀՀ 100 քաղաքացի:
12:53 - 13 մարտի, 2020
Սփյուռքահայ 20 երիտասարդը հնարավորություն կունենա 1 տարով աշխատել ՀՀ կառավարման համակարգում |armenpress.am|

Սփյուռքահայ 20 երիտասարդը հնարավորություն կունենա 1 տարով աշխատել ՀՀ կառավարման համակարգում |armenpress.am|

armenpress.am: Սփյուռքում ապրող և մագիստրոսի կրթական աստիճան ունեցող 20 երիտասարդ հնարավորություն կունենա մեկ տարով աշխատել Հայաստանի Հանրապետության նախարարություններում ու գերատեսչություններում: Այս մասին մարտի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Առաջին անգամ կառավարությունը սկսում է պրակտիկայի ծրագիր, որի նպատակն է աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած, բարձր մասնագիտական կարողություններ ունեցող մեր հայրենակիցներին պրակտիկանտի կարգավիճակով ներգրավել Հայաստանի կառավարական համակարգում»,- ասաց Սինանյանը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ «իԳործ» ծրագրում ներգրավված են բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները՝ բացի ՀՀ պաշտպանության նախարարությունից և ատոմային էներգետիկայի հետ առնչվող կառավարական մարմնից: «Նախարարություններն ու գերատեսչություններն ուղարկել են իրենց կարիքների ցուցակը, թե ինչ մասնագետների անհրաժեշտություն ունեն: Կառավարությունն ընտրված 20 անձանց համար հոգում է և ՀՀ տեղափոխվելու, և 336 հազար դրամով կեցության ծախսերի գումարը, որպեսզի հնարավոր դարձնի այս մարդկանց համար Հայաստանում աշխատելն ու ապրելը: Ծրագիրը կմեկնարկի 2020թ. հուլիսի 1-ին, կավարտվի 2021թ. հունիսի 30-ին»,- նշեց Զարեհ Սինանյանը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «իԳործ» ծրագրին դիմելու վերջնաժամկետը ապրիլի 15-ն է: Ծրագրին դիմելու համար պետք է անցնել հղմամբ և լրացնել հայտադիմումը:
16:36 - 06 մարտի, 2020
Ինչու է բարդ հայրենադարձության գործընթացը. Զարեհ Սինանյանը՝ խնդիրների մասին |lragir.am|

Ինչու է բարդ հայրենադարձության գործընթացը. Զարեհ Սինանյանը՝ խնդիրների մասին |lragir.am|

lragir.am: Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու է բարդ հայրենադարձության գործընթացը։ Վարչապետը հրապարակել էր հայրենադարձ կնոջ նամակը, որը մի շարք խնդիրներ էր բարձրացրել և հանձնարարել պաշտոնյաներին ծառայողական քննություն իրականացնել՝ մեղավորներին ազատելու աշխատանքից «Ինչու է այդքան բարդ, որովհետև երկակի խնդիր կա, մեկը օրենքի հետ է կապված։ Այն օրենքները, որոնք կարգավորում են այս խնդիրն, արհեստականորեն այնքան են բարդացված, որ քաշքշուկի տեղիք են տալիս։ Եվ իմ կարծիքով՝ դա անցյալում ինչ-որ չափով միտումնավոր է արվել, որպեսզի կոռուպցիոն հնարավորություններ ստեղծվեն։ Այսինքն՝ քաղաքացիություն ընդունողին որոշ ժամանակ քաշքշելուց հետո նրանք ավելի հակված կլինեին իրենց նյարդերը խնայելու համար կաշառքի միջոցով հարցը արագ լուծել»,- ասաց Սինանսյանը։ Երկրորդ պատճառը, ըստ նրա, աշխատանքի մշակույթով է պայմանավորված։ Մարդիկ վատ են վերաբերվում քաղաքացիներին, այս դեպքում՝ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող մարդկանց։ Սա, ըստ Սինանյանի, գաղտնիք չէ։ «Մեր պետական ծառայողները բյուրոկրատներ են, դա գաղտնի՞ք է ձեզ համար»,- նշեց նա։ Հարցին, թե ինչու երկու տարվա ընթացքում այդ խնդիրները չեն լուծվել, օրենքներ չեն փոխվել, որ գործընթացը հեշտանար, նա պատասխանեց․ «Ըստ իս, որովհետև պետության ուշադրությունը և ռեսուրսը սևեռված է եղել ավելի հրատապ համարվող խնդիրների վրա»։ Սինանյանը նաև ասաց, որ վարչապետի հանձնարարականից հետո գործընթացի արատավոր բնույթն են ախտորոշում և դրա հիման վրա լուծումներ են առաջարկելու, նոր համապարփակ ծրագիր են ներկայացնելու, որպեսզի նման անհեթեթություններ չլինեն։
14:16 - 27 փետրվարի, 2020
Զարեհ Սինանյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանում

Զարեհ Սինանյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանում

Մոսկվա աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է «Սկոլկովո» նորարարական կենտրոն, շրջել և ծանոթացել հայազգի ստարտափերների հետ: Ինչպես տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գրասենյակից, «TryFit» ընկերության գրասենյակում ստարտափի հիմնադիր և գործադիր տնօրեն Վահան Մարտիրոսյանը հանձնակատարին ներկայացրել է, թե ինչպես է ընդամենը վայրկյանների ընթացքում 3D մոդելավորման միջոցով և 12 հատուկ չափանիշների գնահատմամբ հաճախորդին ցուցադրվում իր ոտնաթաթերի առանձնահատկություններին ամենահարմար չափսն ու մոդելը և գործընկեր հարյուրավոր խանութներից առաջարկում լավագույն տարբերակները: «Այսօր սթարթափն օգտագործվում է միլիոնավոր մարդկանց կողմից բազմաթիվ երկրներում: Բացի այդ՝ «TryFit»-ը սկանավորման միջոցով արտադրում է օգտատիրոջ ոտքին համապաստխան անհատական ներդիրներ, որոնք ապահովում են հարմարավետ, առողջ, ճիշտ քայլքն ու կեցվածքը: Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ցանկություն և պատրաստակամություն կա գործունեություն ծավալել նաև Հայաստանում: Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատրաստ է աջակցել այս նախաձեռնությանը: Մի շարք հայտնի ընկերություններում նորարարության որոնման և ստեղծման ոլորտի պատասխանատու Մաքսիմ Բարսամյանը ցանկություն հայտնեց Հայաստանում անցկացնել ոլորտային խորհրդատվություններ և էքսպերտիզա: Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը Գլխավոր հանձնակատարը հանդիպեց «Ռուսաստանի հայերի միավորում» կազմակերպության անդամների հետ: Զարեհ Սինանյանը նախ ներկայացրեց գրասենյակի ծրագրերը, սփյուռքի քարտեզագրման շուրջ իրականացվող աշխատանքները, հայրենադարձության գործընթացը, հայրենադարձների ռեսուրս կենտրոն ստեղծելու գաղափարը: Ներկաները հանձնակատարին հարցեր ուղղեցին զինվորական ծառայության, գրասենյակի կառուցվածքի, ծրագրերին մասնակցելու ընթացակարգերի վերաբերյալ: Առաջարկներ հնչեցին իրականացնել ուսանողական համահայկական հավաքներ, ստեղծել հայ համայնքների միջև կրթական և մշակութային փորձի փոխանակման հարթակներ: Հաջորդ հանդիպումը Մոսկվայի Հայ Կաթողիկե եկեղեցու երիտասարդական համայնքի ներկայացուցիչների հետ էր: Երիտասարդները պատմեցին իրենց գործունեության, միջոցառումների, ամառային ճամբարների կազմակերպման դժվարությունների ու մինչ այժմ ունեցած արդյունքների մասին, պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտ համագործակցել հանձնակատարի գրասենյակի հետ: Գլխավոր հանձնակատարը հանդիպեց նաև «Լսարան» նախաձեռնության անդամների հետ: Այս նախաձեռնությունը նախևառաջ կրթական հարթակ է, որը կազմակերպում է ամենամյա միջազգային համաժողովներ, դառնում համախմբման, կամավորության զարգացման, սերունդների հանդիպման հետաքրքիր վայր: Զարեհ Սինանյանը նախ մասնակիցներին ներկայացրեց նախորդ 8 ամսիների ընթացքում սփյուռքի հետ տարված աշխատանքը, արդունքները, ուղղությունները, նոր ծրագրերը, կարևորեց սփյուռքում հայաստանակետրոն ինքնության ձևավորման, հայ լինելը հեռանկարային դարձնելու հնարավորությունները: Խոսվեց նաև համայնքային կառույցների հզորացման, կազմակերպվածության բարձրացման և ցանցային աշխատանքի արդյունավետության մասին: Նախաձեռնության անդամները նշեցին, որ սյս տարի «Լսարան»-ի համաժողովը  կիրականացվի ապրիլի 10-12-ը և կլինի թվով 6-րդը: Նախաձեռնությունն ընդլայնել է աշխարհագրությունը՝ իր թիմում ներգարվելով մասնակիցներ Կրասնոդարից, շուտով նաև Պետերբուրգից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին սփյուռքի մյուս համայնքների հայ երիտասարդների, Հայաստանում նմանատիպ գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ կապերի հաստատմանը, համաժողովի կազմակերպման ընթացքին առնչվող հարցեր: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եղավ նաև Յարոսլավլում, ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց Սուրբ Գևորգ եկեղեցի և «Նաիրի» մշակութային կենտրոն, ծանոթացավ 160 աշակերտ ունեցող կենտրոնի գործունեությանը, շրջեց հայերենի, հայ երգ ու պարի, դուդուկի, շախմատի դասարաններում: Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Զարեհ Սինանյանը նախ շնորհակալություն հայտնեց նրանց Հայաստանի և հայ ժողովրդի անունը բարձր պահելու, միևնույն ժամանակ բնակության երկրի արժանապատիվ քաղաքացի լինելու համար: Այնուհետ ներկաները ծանոթացան հանձնակատարի գրասենյակի գործունեությանը, ծրագրերին, ուղղություններին, նոր գործառույթներին: Հարցեր ուղղվեցին հայրենադարձության, օրենսդրական բարեփոխումների, Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու ընթացակարգի, հակահայկական քարոզչության դեմ պայքարի մասին: Համայնքի անդամներին հետաքրքրում էր նաև, թե արդյոք հանձնակատարը սփյուռքում ունենալու է իր ներկայացուցիչներին: Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ ձևաչափը դեռ հստակ չէ, բայց նման գաղափար կա և խոշոր համայնքներում ներդրվելու է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
12:05 - 16 փետրվարի, 2020
Մեկնարկել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցն ԱՄՆ |armenpress.am|

Մեկնարկել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցն ԱՄՆ |armenpress.am|

armenpress.am: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ինչպես հայտնեում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, Լոս Անջելեսում նա մասնակցել է Հայ-ամերիկյան թանգարանի գալա-երեկույթին, եղել է գլխավոր բանախոսներից մեկը: Իր ելույթում Գլխավոր հանձնակատարը նշել է, որ քաջ ծանոթ է Հայ-ամերիկյան թանգարանի անցած ուղուն, որի մասնակիցն է եղել նաև ինքը: «Կարծես երեկ էր, երբ առաջին անգամ հանդիպեցի թանգարանի նորաստեղծ հանձնաժողովի հետ, քննարկեցինք թանգարանի տեսլականը, խորհուրդն ու անհրաժեշտությունը: Այսօր Ամերիկայի հայ համայնքն ավելի քան երբևէ մոտ է թանգարանի ստեղծմանը, թանգարան, որն ամերիկյան հանրությանը կներկայացնի Միացյալ Նահանգներում հայերի պատմությունը, հայ համայնքի հսկայական ներդրումը երկրի կյանքում, մշակույթի, գիտության և այլ բնագավառներում: Այսօր հայ ժողովուրդն իր անբաժանելի երկու բաղկացուցիչ մասերով առաջ է շարժվում ավելի վստահորեն, քան երբևէ մեր ժամանակակից պատմության ընթացքում: Ունենալ հզոր Հայաստան նշանակում է ունենալ հզոր սփյուռք»,-ընդգծել է Զարեհ Սինանյանը: Հանձնակատարը շեշտել է, որ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին զուգահեռ՝ սփյուռքի տարբեր համայնքներում շարունակվում է ուծացման ու տարրալուծման գործընթացը, և հաջորդ տարիները և՛ Հայաստանից, և՛ սփյուռքից պահանջելու են ուժերի լարում և համատեղ գործողությունների ծրագրի իրականացում, որպեսզի դանդաղեցվի և կասեցվի ձուլման գործընթացը: «Սակայն ամեն ինչ գորշ և բացասական չէ, տեղ-տեղ այս մտահոգիչ պատկերն ընդհատվում է հույսի և հայապահպանման բացառիկ դրսևորումներով: Դրանցից մեկը, թերևս, այս տարի Գլենդելում Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնադրումն է: Թանգարանը ոչ միայն հայոց պատմության մատուցման մեկ հարթակ է, այլ նաև կրթական կենտրոն, որը կարևոր դեր է կատարելու հայապահպանման գործում: Ցանկացած քայլ, որը միտված է սփյուռքի ամրապնդմանը, նաև ամրապնդում է Հայաստանը»,-հավելել է Գլխավոր հանձնակատարը և ուրախություն հայտնել, որ այս թանգարանով հայությունը ևս մեկ անգամ երկարատև դրոշմ կթողնի ամերիկյան մշակույթի վրա: Ելույթի ավարտին Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի բոլոր բարերարներին, Կալիֆոռնիայի նահանգապետ Գավըն Նյուսըմին և սենատոր Էնթոնի Պորտանտինոյին այն հսկայական դերի համար, որ նրանք ունեն թանգարանի ստեղծման մեջ: Տարեկան ամփոփիչ միջոցառմանը ներկա էին հայ համայնքի անդամներ, քաղաքային և նահանգային իշխանությունների ներկայացուցիչներ և այլք:
08:00 - 10 դեկտեմբերի, 2019
Զարեհ Սինանյանն այցելել է Օդեսայի հայ համայնք

Զարեհ Սինանյանն այցելել է Օդեսայի հայ համայնք

Օդեսայում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցին պատրաստվել ու սպասում էին առանձնակի տրամադրությամբ: Հայ համայնքի հետ հանդիպումը զուգորդվեց մշակույթի տան 11 և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրման 24-ամյակների տոնական ծրագրով, որտեղ հայկականության մթնոլորտն ապահովեցին մշակույթի տան, կիրակնօրյա հայկական դպրոցի և մանկապարտեզի, վոկալ համույթի, գրական ստուդիայի, երիտասարդական ակումբի սաները: Գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Զարեհ Սինանյանը նշեց՝ այս այցը ոչ միայն հնարավորություն էր ծանոթանալու համայնքային կառույցների աշխատանքին, այլև տեսնել հրաշալի հայ երիտասարդությանը, մեկ անգամ ևս վստահությամբ լցվել, որ մեր հայությունը, անկախ գտնվելու վայրից, իրոք ամուր և ուժեղ է: «Ես ինքս լավ հասկանում եմ՝ ինչ է նշանակում սփյուռքում լինել, շարունակել ապրել որպես հայ, չձուլվել: Գիտեմ, որ շատ հաճախ Ուկրաինայի հայ համայնքն իրեն ուշադրությունից դուրս է զգացել, որի համար անկեղծորեն ցավում եմ: Հավաստիացնում եմ ձեզ, որ դուք միշտ լինելու եք մեր ուշադրության կենտրոնում, հայրենիքը միշտ պատրաստ է օգնել, և այդ օգնությունն այլևս երկկողմանի պիտի լինի»,-շեշտել է հանձնակատարը: Նա նաև շնորհակալություն է հայտնել դպրոցի ուսուցչական անձնակազմին սրտացավ և բարձր մակարդակով տարվող աշխատանքի համար: «Հայրենիքը ձեզ շատ է սիրում, կարոտում է, միշտ ունեցել է և այժմ էլ ունի ձեր կարիքը, իմացեք, որ դուք միայնակ չեք»,-ամոփոփել է իր խոսքը Զարեհ Սինանյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը, Օդեսայի հայ համայնքի ղեկավար Սանվել Տիգրանյանը, այլ կառույցների ղեկավարներ, հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ: Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը պագևատրվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պատվոգրով:
06:17 - 02 դեկտեմբերի, 2019
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի նախագահ Վիլեն Շատվորյանի հետ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի նախագահ Վիլեն Շատվորյանի հետ

Ուկրաինա աշխատանքային այցի երկրորդ օրը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սկսել է Ուկրաինայի հայ համայնքի նախագահ Վիլեն Շատվորյանի հետ հանդիպումով: Հանդիպմանը մասնակցել են միության մի շարք անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է Սփյուռթի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Գլխավոր հանձնակատարը ողջունել է ներկաներին և իր ուրախությունը հայտնել ծանոթության առթիվ: «Առաջին այցս է Ուկրաինա: Այստեղ հսկայածավալ հայ համայնք ունենք՝ մեծ ներուժով և հնարավորություններով, որը պետք է սերտ համագործակցության միջոցով հնարավորինս իրացնել և միասին աշխատել: Հայ համայնքն իրոք գործուն է, դինամիկ»,-նշել է Զարեհ Սինանյանը: Վիլեն Շատվորյանը ներկայացրել է համայնքային կյանքը, միության գործունեությունն ու աշխատանքի ձևաչափը հայ համայնքի ներսում, ինչպես նաև կարևորել է հայերի դերակատարությունը հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: «Այստեղ «ոսկի» երիտասարդություն ունենք՝ հետաքրքիր ու ակտիվ, նրանք ամբողջապես մասնակցում են համայնքային կյանքին, և մենք էլ շահագրգռված ենք նպաստելու սերնդափոխությանը»,-նշել է միության ղեկավարը: Նա հավելել է նաև, որ Ուկրաինայի բազմահազարանոց հայ համայնքն իրոք ահռելի չիրացված ներուժ ունի, և հանձնակատարի այս այցը նոր, ավելի սերտ համաբերությունների մեկնարկի խոսուն ազդակ է: «Պատրաստ ենք համագործակցության, պարզապես պետք է ճիշտ ձևաչափ մշակել: Համայնք իրոք համախմբված ու միասնական է, և մենք փորձում ենք առավելագույնս օգտակար լինել Հայաստանին»,-ընդգծել է Վիլեն Շատվորյանը: Միության անդամները մանրամասնորեն ներկայացրել է ՈւՀՄ-ի աշխատանքը հայ համայնքում, կառուցվածքը, բաժանմունքները, միության ներսում գործող երիտասարդական, մշակութային և այլ շրջանակները: Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորել է միության գործունեությունը և սերտ աշխատանքի ու մշտական հետադարձ կապի հույս հայտնել:
11:20 - 16 նոյեմբերի, 2019