ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը Կառավարությանը ենթակա՝ վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության եւ ընդերքի բնագավառներում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

Ղեկավարն է Գնել Հասրաթյանը, տեղակալը՝  Վրեժ Գալոյանը։

«Դարանակ» ՓՀԷԿ-ը ջրառն իրականացրել է առանց ջրաչափի, որի համար տուգանվել է 200,000 դրամով.  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

«Դարանակ» ՓՀԷԿ-ը ջրառն իրականացրել է առանց ջրաչափի, որի համար տուգանվել է 200,000 դրամով. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է՝  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «ՀԷԿ Շին» ՓԲԸ-ին պատկանող «Դարանակ» ՓՀԷԿ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ՓՀԷԿ-ը ջրառն իրականացրել է առանց ջրաչափի։«Դարանակ» ՓՀԷԿ-ի տնօրեն Լաերտ Գևորգյանին տրվել է խախտումները վերացնելու մասին հանձնարարական, նաև նշանակվել վարչական տուգանք՝ 200.000 ՀՀ դրամի չափով: Իսկ Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «Գելիեգուզան» ՍՊԸ-ին պատկանող «Կանթեղ» ՓՀԷԿ-ի ջրառի կետում կատարել են ուսումնասիրություններ և արձանագրել, որ Ընկերությունը չի կատարում ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները՝ ջրառի կետում չի ապահովում ջրային ռեսուրսի էկոլոգիական թողքը։«Գելիեգուզան» ՍՊԸ–ի տնօրեն Արգիշտի Բաբայանի նկատմամբ նշանակված վարչական տուգանքի չափը կազմել է 200.000 ՀՀ դրամ:  
11:29 - 28 ապրիլի, 2020
Հանքարդյունահանում՝ անտառային հողերում․ ովքեր են վարձակալում կամ չվարձակալած օգտագործում Երևանի անտառները |hetq.am|

Հանքարդյունահանում՝ անտառային հողերում․ ովքեր են վարձակալում կամ չվարձակալած օգտագործում Երևանի անտառները |hetq.am|

hetq.am: hetq.am: Երևանում` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի վարձակալության տված անտառային տարածքներում, հանքարդյունահանում է իրականացվել։ Հանքերը շահագործվել են առանց հողի կատեգորիայի փոփոխման, դրանցից մեկով էլ՝  հողօգտագործման վավեր իրավունք չունենալով։ Անտառների վարձակալության պատմությունների այս հրապարակումը Երևանի անտառների մասին է։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը մեզ տրամադրել էր Երևանում 3 վարձակալի մասին տեղեկություն, թաքցրել էր չորրորդ վարձակալին։ Անտառային տարածքն օգտագործվել է ոչ նպատակային 2010-ին Երևանում 4 հա անտառային տարածք է վարձակալել «Ստոնման» ՍՊԸ-ն, երկու առանձին, բայց իրար կողքի տարածքներ՝ 3,5 և 0,5 հա չափերով։ Գյուղատնտեսական, բարեկարգման և կանաչապատման նպատակով վարձակալված անտառային տարածքի համար վճարել է ընդհանուր տարեկան 497.500 դրամ։ Վարձակալած տարածքը գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի համայնքում` հեռուստաաշտարակից մոտ 0.8 կմ հարավ-արևելք, Դավիթ Բեկ փողոցի հարևանությամբ։ Չնայած պայմանագրով ամրագրված գյուղատնտեսական, բարեկարգման և կանաչապատման նպատակին` «Ստոնման» ՍՊԸ-ն անտառային տարածքում հանքաքար է արդյունահանել՝ չփոփոխելով նույնիսկ անտառային հողի կատեգորիան։ «Ստոնման» ՍՊԸ-ն 2012-ին ընդերքօգտագործման իրավունք է ստացել Սարի թաղի գիպսատար կավերի և բազալտների Արևելյան տեղամասի համար և շահագործել այն։ Երևանի քաղաքապետարանից ստացած տեղեկատվության համաձայն` հանք շահագործած ընկերությունը Երևան քաղաքից հող չի վարձակալել։ Այսինքն՝ «Ստոնման»-ը հանքարդյունահանում է իրականացրել բացառապես անտառային հողում։ Ընկերությունը 2009 թ.-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն է ստացել։ Ըստ ՇՄԱԳ–ի` ընկերությունը հանք պետք է շահագործեր 4.43 հա տարածքի վրա, սակայն ինչպես արդեն նշեցինք, վարձակալել է 4 հա։ ՇՄԱԳ–ում նշվել է, որ տարածքում բուսականություն չկա, իսկ դրական եզրակացությունը տրվել է փորձաքննական հստակ պահանջով․ «Նախքան հանքավայրի շահագործման աշխատանքները սկսելը, անհրաժեշտ է ստանալ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ»։ Փորձաքննություն իրականացնողը որևէ կերպ չի անդրադարձել հողի՝ անտառային կատեգորիա ունենալու հանգամանքին։ «Google earth» ծրագրի տվյալները համադրելիս պարզ է դառնում, որ 2009 թ․-ին` ՇՄԱԳ–ը ստանալու պահին, չունենալով անտառային հողի վարձակալության պայմանագիր, հողի կատեգորիայի փոփոխման որոշում` հանքի տարածքում հողային աշխատանքներ են կատարվել։ Մինչ 2018 թ․ տարածքում ակտիվ հանքարդյունահանում է իրականացվել։ Թավշյա հեղափոխությունից հետո տարածքից տեխնիկան հանվել է, հանք տանող ճանապարհին հող է լցվել` փակելով այդ ուղին։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը փորձել է դատական կարգով անտառային հողի վարձակալության պայմանագիրը խզել, քանի որ վարձակալը պայմանագրով սահմանված նպատակին չի ծառայեցրել այն։ 2010թ․-ին կնքված պայմանագրի պարտավորությունների չկատարման վերաբերյալ «Հայանտառը» 10 տարի անց՝ այս տարվա հունվարի 29-ին է միայն դիմել դատարան` հողի նպատակային նշանակությունը չպահպանելու հիմքով անտառային հողերի վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ լուծելու պահանջով։ Սակայն, ինչպես վերջին մեկ տարվա ընթացքում «Հայանտառի» հայցերը, այնպես էլ այս մեկը, վերադարձվել է` թերի կազմված լինելու պատճառով: «Հայանտառը» փետրվարին նորից է դիմել դատարան։ 2017թ․-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Ստոնման» ՍՊԸ-ում, սակայն, չգիտես ինչպես, չի հայտնաբերել, որ ընկերությունը նպատակային չի օգտագործել տարածքը։ «Ստոնման» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքն ավարտվում է այս տարվա նոյեմբերին։ Մեր այցելության ժամանակ հանքավայրը լքված էր, չկար որևէ տեխնիկա, հանքավայր տանող ճանապարհին էլ արհեստական խոչընդոտ էր ստեղծվել: «Ստոնման» ՍՊԸ-ն 1.3 միլիոն դրամի հարկային պարտավորություն ունի, որից 577 հազար դրամը բնապահպանական վճար է: «Ստոնման» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Հենրի Միքայելյանն է։ Նույն այն անձը, որը չնչին գնով, ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի մերձավորների հետ, Էրեբունիում համայնքային տարածք է սեփականաշնորհել: «Ստոնման» ընկերությունից կոնտակտ չգտանք։ Այցելեցինք ընկերության գրանցման հասցե՝ Երևանի Կռիլովի փողոցի տներից մեկը։ Տունը տարիներ շարունակ մի ընտանիք է վարձակալել։ Մեր այցելության ժամանակ տանը մարդ չկար։ Անտառային տարածքն օգտագործվել է առանց պայմանագրի և կատեգորիայի փոփոխության «Ստոնման»-ի վարձակալած տարածքի հարևանությամբ հանք է շահագործում «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ն։ Ընկերությունն ընդերքօգտագործման 2 իրավունք ունի, առաջինը՝ Աստղիկի գիպսատար կավերի և բազալտի համար, որի իրավունքն ավարտվում է 2020թ.-ի հունիսին, երկրորդը՝ նույն տեղի գիպսատար ապարի և բազալտի 1-ին տեղամասի պաշարի հավելաճի տեղամասի համար, որի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականն է։ Այս ընկերությունը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2010 թվականին։ Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանը և նրա տեղակալ Արսեն Պետրոսյանն այդ ժամանակ դատապարտվեցին ընկերությունում հայտնաբերած խախտումները չարձանագրելու համար կաշառք պահանջելու և ստանալու մեղադրանքով։ Ընկերությունում երկու անգամ կատարված ստուգումների արդյունքներում չի արտացոլվել այն փաստը, որ «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ն տվյալ տարածքում գործունեություն ծավալելու համար չունի վավեր հողօգտագործման պայմանագիր ո´չ Երևանի քաղաքապետարանի, ո´չ էլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ։ Ավելին, անտառային տարածքում հանքարդյունահանման գործունեություն ծավալելիս պետք է փոխվեր հողի կատեգորիան, ինչը նույնպես չի արվել. սա ևս ստուգումներում տեղ չի գտել։ Թերևս դա էր պատճառը, որ Շրջակա միջավայի նախարարությունն ու «Հայանատառ» ՊՈԱԿ–ը թաքցրել կամ տեղեկություն չէին տրամադրել «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ի հետ 2008-ին կնքած պայմանագրի մասին։ Երևանի քաղաքապետարանը, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ն գործունեություն է ծավալում «Հայանտառին» պատկանող 3.32 հա հողակտորում և քաղաքապետարանի հետ կնքած հողօգտագործման պայմանագիր չունի։ Շարունակությունը՝ hetq.am կայքում։
00:13 - 22 ապրիլի, 2020
Սևաբերդի ջրամբարում ձկների անկումը տեղի է ունեցել թթվածնի պակասի պատճառով. ԲԸՏՄ

Սևաբերդի ջրամբարում ձկների անկումը տեղի է ունեցել թթվածնի պակասի պատճառով. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ օրեր առաջ Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող ջրամբարում ձկների զանգվածային անկման հանգամանքները պարզելու համար Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային  բաժնի աշխատակիցները տեղում իրականացրել են տեղանքի զննման աշխատանքներ, կատարվել էր ջրի նմուշառում, վերցվել էր ձկների որոշակի խմբաքանակ: ԲԸՏՄ Լաբորատոր հետազոտությունների բաժնի կողմից իրականացված անալիտիկ հետազոտությունների արդյունքները փաստել են, որ ջրում  լուծված թթվածնի քանակությունը չափաքանակից պակաս է եղել, իսկ ամոնիումի, ամոնյակի, նիտրիտ և սուլֆիդ իոնների քանակությունները գերազանցել են սահմանային թույլատրելի չափաքանակները։ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված արձանագրության համաձայն՝ լաբարատոր հետազոտությունների ուղղարկված անկած ձկների խմբաքանակը եղել է նեխած, ուստի այն ենթակա (պիտանի) չի եղել մանրէաբանական հետազոտության։ ՏԿԵՆ Ջրային կոմիտեից տեղեկացանք, որ ջրամբարի թասը պատված է եղել պոլիէթիլենային թաղանթով, որը շարքից դուրս է եկել և չի ապահովում անհրաժեշտ ջրամեկուսացում: Ջրամբարում 2019 թվականին ջուր չի կուտակվել, ջրահավաք ավազանի ձնհալքից մուտք գործած ջուրը եղել է աննշան: Ձմեռացման շրջան ջրամբարի թասը մուտք է գործել գրեթե դատարկ վիճակում, թասում ջուր է մնացել ջրթող աշտարակին հարող փոսորակում և դրա հարակից ծանծաղուտներում, հենց այդ հանգամանքն էլ բերել է նրան, որ բարձր տեղադիրքի պայմաններում ձմռանը ջրի մակերեսը սառցապատվել է և թթվածնի պակասի պայմաններում տեղի է ունեցել ձկների անկումը (առաջացել է թթվածնային քաղց): Սառցապատ շերտը հալվելուց հետո արդեն իսկ նեխած, անկած ձկները դուրս են եկել ջրի ափամերձ հատված՝ առաջացնելով գարշահոտություն։        Ինչ վերաբերում է ջրում առկա իոնների սահմանված չափաքանակից բարձր ցուցանիշին, այն կարող էր առաջանալ անկած ձկների նեխման և քայքայման արդյունքում։
14:05 - 13 ապրիլի, 2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Կարմիր գրքում գրանցված կենդանիների և թռչունների վաճառքի վերաբերյալ հայտարարությունների հիմքով դիմել է ոստիկանություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Կարմիր գրքում գրանցված կենդանիների և թռչունների վաճառքի վերաբերյալ հայտարարությունների հիմքով դիմել է ոստիկանություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է վերջին շրջանում համացանցում տարածված վայրի, այդ թվում՝ նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների և թռչունների, նրանց ձագերի, խրտվիլակների, որսի արգասիքների (միս, կաշի, մորթի, ոսկորներ, կենսագործունեության արդյունքներ, օրգաններ ու հյուսվածքներ, ինչպես նաև որսորդական հաղթանշան հանդիսացող մարմնի մասեր՝ ժանիքներ, եղջյուրներ և այլն) վաճառքի վերաբերյալ հրապարակումներն ու հայտարարությունները և իրավախախտման բոլոր դեպքերով դիմել ՀՀ ոստիկանություն՝ գործերի հետագա ընթացքն ապահովելու, իրավախախտներին հայտնաբերելու ու օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:   Մարմինը տեղեկացնում է, որ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Որսորդն իրավունք ունի տնօրինելու իր հայթայթած որսի կենդանիները և արգասիքները»։Այդուհանդերձ՝ առաջին հերթին որսորդը պետք է ունենա որսի իրավունքը հաստատող փաստաթուղթ (արտոնագիր, կամ ուղեգիր), կամ պետք է հիմնավորի կենդանու կամ նրա արգասիքների ձեռք բերման օրինականությունը, այլապես այն կհամարվի հակաօրինական գործունեություն և կկիրառվեն համապատասխան վարչական, կամ քրեական պատասխանատվության միջոցներ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է հետամուտ լինել 2007 թվականի ապրիլի 9-ի «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի «Որսի կանոնները հաստատելու մասին» թիվ 9-Ն հրամանի և բնագավառին վերաբերող բոլոր օրենքների պահանջների կատարմանը։ Տեսչական մարմինը կոչ է անում զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել կենդանական աշխարհը և շնորհակալություն հայտնում կենդանական աշխարհի պահպանությամբ մտահոգ քաղաքացիներին և բնապահպաններին՝ սերտ համագործակցության համար:
12:56 - 11 ապրիլի, 2020
ԲԸՏՄ-ն Ալափարսում հայտնաբերել է առանց փաստաթղթերի կրային թերթաքարով բեռնված բեռնատար

ԲԸՏՄ-ն Ալափարսում հայտնաբերել է առանց փաստաթղթերի կրային թերթաքարով բեռնված բեռնատար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ալափարս բնակավայրում ստուգման են ենթարկել «ԶԻԼ» մակնիշի 33OP982 պետհամարանիշներով ավտոմեքենան: Պարզվել է, որ այն առանց համապատասխան փաստաթղթերի բեռնվել է կրային թերթաքարով՝ Բջնի համայնքի վարչական տարածքից։ Այս մասինհայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ «2020 թվականի ապրիլի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի ՏԲ աշխատակիցները Կոտայքի մարզի, Չարենցավան համայնքի, Ալափարս բնակավայրում ստուգման են ենթարկել Ա. Մարտիրոսյանի վարած «Զիլ» մակնիշի 33OP982 պետհամարանիշներով ավտոմեքենան: Պարզվել է, որ այն առանց համապատասխան փաստաթղթերի բեռնվել է կրային թերթաքարով՝ Բջնի համայնքի վարչական տարածքից։ Բեռնատար ավտոմեքենան ի պահ է հանձնվել Ոստիկանության Չարենցավանի բաժնին։Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն անձամբ շրջայց է կատարել Բջնի համայնքի վարչական տարածքում, որտեղ հայտնաբերվել է տեխնիկայի գործադրմամբ բացված մոտ 300 մետր ճանապարհ, որտեղից բեռնվել և տեղափոխվել է մեծ քանակությամբ կրային թերթաքար։ Տվյալ տարածքում կային նաև այլ տեղամասեր։ Նախապատրաստվում են նյութեր՝ իրավապահ մարմիններին փոխանցելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
22:14 - 08 ապրիլի, 2020
Քրեական գործեր և դատական վեճեր՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում |hetq.am|

Քրեական գործեր և դատական վեճեր՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում |hetq.am|

hetq.am: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարության կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերով հարուցված քրեական գործով դեռևս չի հարցաքննվել տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը։ Ինչպես գրավոր հարցմանը պատասխանել է Վիգեն Ավետիսյանը, նա որևէ փաստաթուղթ չի ստացել գործով կարգավիճակ ունենալու վերաբերյալ։ Այս տարվա փետրվարի 28-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն աշխատանքից ազատել է Կենսաբազմազանության վերահսկողության վարչության Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանին։ Տարօրինակ զուգադիպությամբ նույն օրը քրեական գործ է հարուցվել Տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու, խմբային շահերից ելնելով` ստուգման որոշման պահանջներն իրականացնելու վերաբերյալ որևէ գործողություն չկատարելու համար, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։ Քրեական գործը հարուցվել է Արթուր Բեգլարյանի դիմումի հիման վրա, որտեղ վերջինս հայտնել է, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ստուգումներ են կատարել, հայտնաբերել են ապօրինի հատված 257 ծառ, բուսական աշխարհին պատճառված 28 մլն դրամի չափով վնաս։ Վիգեն Ավետիսյանն այս ակտում նշված իրավախախտումները չի ուղարկել իրավապահներին՝ ընթացք տալու համար։ Արթուր Բեգլարյանը ղեկավարել էր ստուգողների խումբը։ Վիգեն Ավետիսյանից հետաքրքրվել էինք, թե ինչու արձանագրված խախտումներին ընթացք չի տվել։ ««Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 2019 թ․ կատարված ստուգման արդյունքներով 2019թ․ դեկտեմբերի 27-ի զեկուցագրի հիման վրա իրականացվել է ծառայողական քննություն։ Ծառայողական քննության արդյունքների հիման վրա նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն։ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 13.03.2020թ․ հարուցվել է քրեական գործ»,- պատասխանում հայտնել է Վիգեն Ավետիսյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ ստուգող խմբի ղեկավար Արթուր Բեգլարյանի կողմից ոչ պատշաճ կերպով են իրականացվել աշխատանքային պարտականությունները, որի արդյունքում վերջինիս նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում» կարգապահական տույժը, որի հիման վրա դադարեցվել են նրա լիազորությունները՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով (ծառայության դադարեցում), ինչպես նաև նույն օրենքի  37-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ ենթակետով և նույն հոդվածի 6-րդ մասով (Քաղաքացիական ծառայողի լիազորությունների դադարեցումը)։ Ինչու է ծառայողական քննություն իրականացվել Արթուր Բեգլարյանի նկատմամբ Տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության պետ Գեղամ Խաչատրյանը 2019 թվականի դեկտեմբերի 27-ին զեկուցագրով տեղեկացրել է, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի թիվ 11-րդ պահաբաժնում կատարված են եղել հողային աշխատանքներ, որոնք ստուգող խումբը չի արձանագրել։ Վիգեն Ավետիսյանը հունվարի 9-ին ծառայողական քննություն նշանակելու հրաման է արձակել՝ հողային աշխատանքների իրականացման փաստի չարձանագրման հարցերի ուսումնասիրության և պարզաբանման համար։ Հողային աշխատանքներին չարձագանքելու վերաբերյալ բացատրություններ են տվել ստուգող խմբի անդամները, նաև ստուգող խմբի ղեկավարը։ Սամվել Բեգլարյանը նշել է, որ իրենք «Դիլիջան ազգային պարկ»-ում ստուգումներն իրականացրել են «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն, որը սահմանում է, որ բոլոր ստուգումներն անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը: Հետևաբար, պատասխանել են տվյալ գործունեության համար նախատեսված` ստուգաթերթում ընդգրկված հացերին։ Այդուհանդերձ, բացատրություններում եղել են այնպիսի վկայություններ, որտեղ նշվել է, որ հողային աշխատանքները նկատել են, այդ մասին տեղեկացրել են Արթուր Բեգլարյանին, վերջինս էլ ասել է, որ այդ աշխատանքների օրինականության վերաբերյալ փաստաթուղթ կա։ Ծառայողական քննության ղեկավար Գեղամ Խաչատրյանն իր եզրակացությամբ ամրագրել է, որ Արթուր Բեգլարյանը, օգտագործելով իր ծառայողական դիրքը, խոչընդոտել է հողային աշխատանքների արձանագրմանը և հետագայում համապատասխան ընթացք տալուն։ Հողային աշխատանքների վերաբերյալ առկա են եղել նաև լուսանկարներ։ «Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Արթուր Բեգլարյանը չի եղել խնդրահարույց տարածքում, ինչի մասին հայտնել է իր կողմից ներկայացված բացատրությամբ։ Նման պայմաններում անհասկանալի է, թե աշխատակիցների կողմից խնդիրը բազմաթիվ անգամ բարձրաձայնելուց հետո ինչու Արթուր Բեգլարյանը չի գնացել անձամբ տեսնելու, թե ինչ ծավալի և ինչ տեսակի հողային աշխատանքներ են իրականացվել։ Այս դեպքում ստացվում է, որ Արթուր Բեգլարյանը հեռակա կարգով՝ առանց աշխատանքներին ծանոթանալու և տեղում խնդիրը հասկանալու, հայտարարել է, որ տվյալ հողային աշպատանքներն օրինական են»,- նշել է Գեղամ Խաչատրյանը։ Ավելին, ըստ վերջինիս, աշխատանքներին չանդրադառնալու և ընթացք չտալու հանգամանքն արտացոլվում է նաև ստուգման նյութերում ընդգրկված նշագրումներով ստուգաթերթերում, որոնց միջոցով իրականացվել է ստուգումը, որտեղ հողերի հետ կապված հարցադրումների վերաբերյալ նշում է կատարվել՝ «այո» և «չի պահանջվում» մասում։ «Արթուր Բեգլարյանի նման գործողությունները հանգեցրել են նրան, որ հողային աշխատանքները չեն արձանագրվել, հետևաբար չի հաշվարկվել բնությանը պատճառված հնարավոր վնասը և հետագայում չի ներառվել ստուգման ակտում։ Ստացվում է, որ Արթուր Բեգլարյանն իրեն վերապահված ծառայողական պարտականություններն իրականացրել է ոչ պատշաճ կերպով»,- եզրակացրել է Գեղամ Խաչատրյանը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
17:32 - 26 մարտի, 2020
Շրջակա միջավայրին հասցվել է 24.853.262 դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է 24.853.262 դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի մարտի 2-6-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 37 դեպք, որից 20 դեպքով հաշվարկվել է 24.853.262 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 18 դեպքով նշանակվել է 1.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտԱրձանագրվել է 22 դեպք, որից 20-ով հաշվարկվել է 24.853.262 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (9 բալենի, 1 բարդի, 104 բոխի, 17 թխկի, 48 լորենի, 55 կաղնի, 39 հաճարենի, 6 հացենի, 8 ուռենի, 1 տանձենի, 1 խնձորենի) հաշվարկվել է 22.491.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (0.2 խմ թափուկ վառելափայտ, 1 խմ վառելափայտ)՝ 39.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:Նախկինում արձանագրված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով՝ 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (7 ընկուզենի, 4 հացենի, 4 բոխի, 1 թթենի, 1 ալոճենի, 4 կեղծ ակացիա, 1 փռշենի) հաշվարկվել է 577.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 9 դեպքով (8.54 խմ վառելափայտ, 9.05 խմ թափուկ փայտանյութ, 183 պարկ փայտածուխ)՝ 583.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 կաղնի) հաշվարկվել է 30.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (8.5 խմ վառելափայտ)՝ 305.712 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 2 դեպքով հաշվարկվել է 776.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 այլանթ) հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արարատ՝ նախկինում «Սոնա Մանուկյան Գրիգորի» ԱՁ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ «Ներսես Մելքոնյան» ԱՁ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։«Բունիաթյան ի բրատյա» ՍՊԸ –ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Երևան՝ նախկինում «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 11 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (95.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.327.388 ՀՀ դրամ»,-նշված է հաղորդագրության մեջ:
14:16 - 23 մարտի, 2020
Կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման վերաբերյալ

Կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման վերաբերյալ

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, որի ապահովման պարտականությունը կրում է գործատուն։ Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) (այսուհետ՝ վարակ) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունների աշխատողների համար աշխատանքի անվտանգ կազմակերպման նպատակով պետք է՝ Ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը: Ապահովել դիմակների կրումն այն աշխատակիցների կողմից, ովքեր անմիջական շփումներ ունեն հաճախորդների հետ: Ապահովել յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ծորակի առկայություն: Ապահովել փակվող աղբամաններ` օգտագործված դիմակները նետելու համար: Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափել նվազագույնը օրական երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը աշխատակցի աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում: Սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները: Ախտահաման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80% սպիրտպարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան: Ապահովել աշխատատեղերի միմյանցից նվազագույնը 2 մետր հեռավորությունը (համաձայն Առողջապահական համաշխարհային կազմակերպության ցուցումների): Անձնական (դրսի և տնային) և աշխատանքային հագուստի պահպանման համար ապահովել արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ։ Հնարավորինս սահմանափակել ներգնա և արտագնա գործուղումները։ Հարգելի համարել սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով (թեթև հազ, ջերմության բարձրացում) աշխատակիցների բացակայությունն աշխատանքից, բացառել վերջիններիս մուտքը աշխատավայր, իսկ եթե ախտանիշները ի հայտ են գալիս աշխատանքի ընթացքում՝ անհապաղ հայտնել ՀՀ առողջապահության նախարարություն և ապահովել աշխատակցի մեկուսացումը։ Աշխատավայրում վիրուսով ախտահարված աշխատակից ունենալու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում անհապաղ առանձնացնել այն անձանց շրջանակը, ովքեր շփում են ունեցել վարակակիր անձի հետ և հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը։ Աշխատավայրում վարակի կասկածով աշխատակից ունենալու դեպքում զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ, հնարավորության դեպքում անմիջապես ախտահանել այն տարածքը, որտեղ աշխատել է աշխատակիցը, ինչպես նաև ցանկացած այլ տարածք և մակերես, որը կարող էր հասանելի լինել տվյալ աշխատակցին։ Անհրաժեշտության դեպքում ապահովել մեկուսացված անձանց հեռավար աշխատանքի հնարավորությունը: Աշխատանքի կազմակերպումը Ապահովել միաժամանակ աշխատատեղում գտնվող մարդկանց քանակը նվազեցնելուն ուղղված ճկուն աշխատանքային պայմաններ բազմազավակ մայրերի, 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ կամ այլ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, հիվանդներին և երեխաներին խնամող աշխատակիցների համար։ Աշխատավայրում հիվանդության կասկածի պարագայում վարակին ոչ բնորոշ ախտանշանների դեպքում հրահանգել աշխատակցին անհապաղ անցնել տնից աշխատանքի ռեժիմի, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա պարզապես հրահանգել աշխատակցին լքել աշխատանքի վայրը: Ներդնել անհրաժեշտ մեխանիզմներ աշխատանքը տնից կազմակերպելու համար՝ ապահովելով ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի դիմաց վարձատրությունն այն բոլոր դեպքերի համար, երբ կատարված աշխատանքի որակին և ժամկետներին ներկայացվող պահանջները պահպանված են։ Իրազեկել աշխատակիցներին անվտանգ վարվելաձևի վերաբերյալ, մասնավորապես. ) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց, ) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմունկով (ոչ ձեռքով), ) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել փակ աղբարկղը, ) հաճախակի լվալ ձեռքերը օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով, ) հաճախորդների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակներ և ձեռնոցներ, ցանկալի է նաև արտահագուստ (սանիտարական հագուստ) ) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց, ) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ` պահպանելով առնվազն 2 մետր հեռավորություն, ) Աշխատանքային օրվա մեկնարկին և ավարտին ախտահանել սեղանը, համակարգիչը, հաճախակի օգտագործվող այլ պարագաները։ Յուրաքանչյուր աշխատակցի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։ Աշխատակիցների իրազեկման տեղեկատվական թերթիկ Ի՞նչ է վիրուսըԿորոնավիրուսները կարող են առաջացնել ինչպես թեթև (սուր շնչառական վարակ, հարբուխ), այնպես էլ ծանր ընթացքով հիվանդություններ, օրինակ՝ Ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS) և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS): Վիրուսը կոչվում է «Նոր», քանի որ այն նոր է հայտնաբերվել: Հավանական է, որ վիրուսն ունի կենդանական ծագում, և այժմ կան ապացույցներ, որ այն կարող է փոխանցվել մարդուց մարդ: Որո՞նք են ախտանշաններըԱխտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում) բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Ինչպե՞ս է տարածվում վիրուսըՎիրուսը տարածվում է մարդուց մարդ. ) Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում: ) Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով: Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով: Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համարԱռողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրվա մեկուսացում՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ անապահով երկրներից վերադարձած ճանախարհորդների և Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար: Ովքե՞ր են գտնվում ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբումՎարակված անձանց մի մասը կարող են չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ այն կարող է ընթանալ շատ մեղմ և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում. ) Թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ) ) Մեծահասակներ՝ 70 տարեկան և բարձր ) Քրոնիկ հիվանդություններով անձինք ) Մանկահասակ երեխաներ և նորածիններ
17:57 - 20 մարտի, 2020
Քրեական գործ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարության կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերով |hetq.am|

Քրեական գործ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարության կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերով |hetq.am|

hetq.am: Այս տարվա փետրվարի 28-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն աշխատանքից ազատել է Կենսաբազմազանության վերահսկողության վարչության Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանին։ Տարօրինակ զուգադիպությամբ նույն օրը քրեական գործ է հարուցվել Տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու, խմբային շահերից ելնելով` ստուգման որոշման պահանջներն իրականացնելու վերաբերյալ որևէ գործողություն չկատարելու համար, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:  Պարզվում է` Արթուր Բեգլարյանի հեռացումը և քրեական գործի հարուցումը սերտորեն փոխկապակցված են, և դրանց  նախորդել են լուրջ գործընթացներ։ Արթուր Բեգլարյանն այդ պաշտոնում աշխատում էր 2017 թվականից։ 2019թ․ օգոստոսին Վիգեն Ավետիսյանի հանձնարարագրի հիման վրա ղեկավարել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կատարված ստուգումները։ 2019թ․ հոկտեմբերի 9-ի ստուգման ակտով արձանագրվել է ապօրինի հատված 257 ծառ և դրա հետևանքով բուսական աշխարհին պատճառված առանձնապես խոշոր՝ 28 մլն դրամի չափով վնաս։ Այդ մասին զեկուցել են նաև Վիգեն Ավետիսյանին, որպեսզի վերջինս ստուգման նյութերը հանձնի իրավապահ մարմիններին։ Սակայն 2020թ․ հունվարի 21-ին Արթուր Բեգլարյանը տեղեկացել է, որ այդ նյութերն այդպես էլ չեն հանձնվել իրավապահ մարմիններին։ «Ստուգմամբ հայտնաբերված ապօրինի հատված ծառերի կոճղերն արդեն գտնվում են ձյան տակ, և նշված անգործության արդյունքում առկա է ստուգմամբ հայտնաբերված խախտումների հետքերի և այդ խախտումները հիմնավորող ապացույցների կորստի մեծ ռիսկ»,-նշում է Արթուր Բեգլարյանը։ Հունվարի 30-ին Արթուր Բեգլարյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին նամակ է գրել՝ պատմելով այս դեպքի մասին։ Բացի սրանից, ևս մեկ պատմության մասին է տեղեկացրել դատախազին։ Մասնավորապես, 2019թ․ նոյեմբերին Լոռու մարզի դատախազ Գարեգին Մանուկյանը Տեսչական  մարմնի ղեկավարին գրությամբ հայտնել է, որ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, դեռևս 2019թ․ հունիսի 3-ին, որոշում է կայացվել «Հայանտառ» ՊՈԱԿի Լալվարի անտառտնտեսություն մասնաճյուղի Շամլուղի անտառպետության թիվ 3 պահաբաժնի տարածքում մասնագիտական ստուգում նշանակել, իսկ կայացված որոշումը կատարման համար ուղարկվել է Տեսչական մարմին, սակայն մինչ օրս եզրակացությունը չի ստացվել։ 2019թ․ օգոստոսի 19-ին վարույթն իրականացնող քննիչn ուղարկած գրությամբ խնդրել է տեղեկատվություն տրամադրել նշանակված մասնագիտական ստուգման արդյունքների վերաբերյալ, որի կապացկությամբ նույնպես որևէ պատասխան չի ստացվել։ Մասնագիտական ստուգմամբ առաջադրված հարցերը վերաբերել են 20 ծառ ուսումնասիրելուն, ինչը Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից չի կատարվել շուրջ 5 ամսվա ընթացքում, որի հետևանքով ձգձգվել են նախաքննության օրենքով սահմանված ժամկետները։ «Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտ է հանձնարարել սեղմ ժամկետում կատարել որոշման պահանջները, իսկ արդյուքնները տրամադրել վարույթն իրականացոնղ մարմնին»,- գրել է Լոռու մարզի դատախազը։ «Առաջարկել եմ իրականացնել ստուգումը, սակայն Տեսչական մարմնի ղեկավարի կողմից դրա կատարումն անհասկանալի պատճառներով խոչընդոտվել է»,- նշել է Արթուր Բեգլարյանը։ -Առնվազն երկու դրվագով Տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, գործելով ՀՀ և տեսչական մարմնի օրինական շահերին հակառակ, ցուցաբերել է անգործություն, ինչի արդյունքում վնաս է պատճառվել ՀՀ պետական շահերին»,- դատախազին գրել է Արթուր Բեգլարյանը։ Գլխավոր դատախազության Կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ Ա․ Չախոյանը փետրվարի 3-ին Երևան քաղաքի և Լոռու մարզի դատախազներին գրություն է ուղարկել՝ Վիգեն Ավետիսյանի կողմից ՔԿ Լոռու մարզաին քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մասնագիտական ստուգում նշանակելու մասին որոշումը չկատարելու, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում իրականացրած ստուգմամբ բացահայտված խախտումների վերաբերյալ նյութերն իրավապահ մարմիններին չտրամադրելու, Հայաստանի Հանրապետության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի շահերին հակառակ գործելու և ցուցաբերված  անգործություն հետևանքով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ դիմումում նշված հանգամանքները ստուգելու համար։ Փետրվարի 28-ին ՀԿԳ քննիչ Է․ Հովհաննիսյանը քրեական գործ հարուցելու որոշում է կայացրել, ինչպես նշեցինք, երկու հոդվածներով՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
11:46 - 14 մարտի, 2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայց է ներկայացրել |hetq.am|

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայց է ներկայացրել |hetq.am|

hetq.am: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը 2019թ․ նոյեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան։  Նա դատարանից պահանջում է վարչապետ Փաշինյանի 2019թ․ հոկտեմբերի 23-ի թիվ 1539-Ա որոշումն անվավեր ճանաչել։ Հիշեցնենք, որ այդ որոշմամբ Նիկոլ Փաշինյանն ազատել էր Իգոր Սարգսյանին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Իգոր Սարգսյանը, որպես իրավական հետևանք, նաև պահանջում է վերականգնել իրեն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Դատավոր Դանիել Դանիելյանը 2019թ․ դեկտեմբերի 3-ին վարույթ է ընդունել Իգոր Սարգսյանի հայցը։ Միաժամանակ դատարանը որոշել է ՀՀ վարչապետից պահանջել մեկշաբաթյա ժամկետում Վարչական դատարանին ներկայացնել ազատման  որոշման ընդունման համար հիմք հանդիսացած բոլոր նյութերը: Իգոր Սարգսյանի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Մկրտիչ Դավթյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ վիճարկում են կեղծ տեղեկությունների հիման վրա վարչապետի ազատման վարչական ակտը։ «Ակնկալում ենք, որ դատարանում կհիմնավորենք, որ Տեսչական մարմնի ղեկավարը կեղծ տեղեկություն է ներկայացրել վարչապետին, որն էլ հիմք է հանդիսացել վարչական ակտի ընդունման համար»,- նշեց փաստաբանը։ Մկրտիչ Դավթյանը մանրամասնեց, որ խոսքը Բնապահպանության և ընդերքի տեսչության նորանշանակ ղեկավար Վիգեն Ավետիսյանի մասին է, ով նախկինում զբաղեցրել է ԲՆ ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետի պաշտոնը, որը, ըստ փաստաբանի, տվել է Ամուլսարի շահագործման թույլտվությունը։ Ըստ փաստաբանի, վարչապետին զեկուցած կեղծ տեղեկությունը ևս կապված է եղել Ամուլսարում ստուգում իրականացնելու հարցի հետ։ «Վարչապետին հայտնել է, որ  իբր հանձնարարել է ստուգումներ սկսել, 5-օրյա ժամկետ է տվել, և որ իբր քննարկումներ անցկացնի, զեկուցի իրեն, որ իբր չի անցկացրել քննարկումներ, այլ զեկուցագիր է գրել, որ իրեն իրավաբանների խումբ է պետք, դրանով պայմանավորված՝ նշել է, որ նախկին ստուգմանն ինքը չի մասնակցել, ժամկետը կարճ է, չի կարող իրականացնել այդ հանձնարարությունը»,- պատմեց փաստաբանը։ Այն, որ վարչապետին կեղծ տեղեկատվություն է փոխանցվել, Իգոր Սարգսյանն իմացել է «Մալբերի» համակարգից, որի գրագրությանը նաև ի պաշտոնե մուտք է ունեցել։   Ավելին, փաստաբանը հավաստիացրեց, որ դատարանի միջոցով պահանջված և ստացված վարչական վարույթի նյութերում նույն հիմքն է դրված։ Վաղը այս գործով նշանակված է առաջին՝ նախնական դատական նիստը։   Մեկնաբանել
19:40 - 20 փետրվարի, 2020
Հունվարի 13-17-ը շրջակա միջավայրին հասցված վնասի չափերով նշանակվել է 850 հազար դրամի վարչական տուգանք

Հունվարի 13-17-ը շրջակա միջավայրին հասցված վնասի չափերով նշանակվել է 850 հազար դրամի վարչական տուգանք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 34 դեպք, որից 29 դեպքով հաշվարկվել է 19.294.827 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 8 դեպքով նշանակվել է 850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես՝ Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 23 դեպք, որից 20-ով հաշվարկվել է 2.895.212 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով՝ նշանակվել՝ 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Լոռի՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 բոխի, 1 հաճարենի) հաշվարկվել է 171.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (5,6 խմ թափուկ վառելափայտ)՝ 100.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (4 լորենի, 11 բոխի, 5 հաճարենի, 4 տանձենի, 2 սալորենի) հաշվարկվել է 884.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 9 դեպքով (6,6 խմ վառելափայտ, 17,33 թափուկ վառելափայտ, 80 պարկ փայտածուխ, 3,7 խմ կողահատ տախտակ)՝ 964.700 ՀՀ դրամի,  ի պահ տված փայտանյութի այրման 1 դեպքով  (1,344 խմ գերան)՝ 173.312 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (6 հացենի, 2 թխկի) հաշվարկվել է 390.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Գեղարքունիք՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (2,4 խմ վառելափայտ) հաշվարկվել է 86.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 125.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Սյունիք՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Կոտայք՝ նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 7 դեպք, որից 6-ով հաշվարկվել է 496.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել՝  50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 5 դեպքով (147 հատ՝ 48.3 կգ սիգ տեսակի ձուկ, 35 հատ պոլիէթիլենային ցանց)  հաշվարկվել է 241.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված ձկան ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կոտայք՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (120 հատ՝ 51 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 255.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:     Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Ամփոփվել է 1 ստուգում Արարատ՝ նախկինում «Ժորա Մկրտչյան» ԱՁ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 2.334.355 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել  150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտ Ամփոփվել է 2 ստուգում։ Կոտայք՝ «Արեգ Պլյյուս» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 1.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Արարատ՝ նախկինում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 13.567.560 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։  ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (400.160 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.538.212 ՀՀ դրամ:
12:36 - 17 փետրվարի, 2020