Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է Վահագն Խաչատուրյանն է, տեղակալները՝ Դավիթ Սահակյանը և Ռոբերտ Խաչատրյանը։
 

ԲՏԱ նախարարությունում մարտի 11-ից նախարար չի նշանակվում․ կառավարությունը հստակ չի պատասխանում, թե ինչու

ԲՏԱ նախարարությունում մարտի 11-ից նախարար չի նշանակվում․ կառավարությունը հստակ չի պատասխանում, թե ինչու

Այս տարվա մարտի 11-ից ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարար չի նշանակվել։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Վահագն Խաչատուրյանը մարտի 3-ին խորհրդարանում 2-րդ փուլով ընտրվել էր ՀՀ նախագահ, իսկ մարտի 11-ին նախարարի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով ազատվել էր ԲՏԱ նախարարի պաշտոնից։ Infocom-ը հարցում է ուղարկել կառավարություն՝ հետաքրքվելով՝ ինչու 1 ամսից ավելի ԲՏԱ-ում նախարար չի նշանակվում և երբ տեղի կունենա նշանակումը։ Կառավարությունը մեր հարցմանը բովանդակային պատասխան չի տվել․ «Ինչպես և սահմանված կարգն է, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելուն պես զանգվածային լրատվամիջոցները պատշաճ կերպով կտեղեկացվեն այդ մասին»,-նշել են նախարարությունից։   Նանե Ավետիսյան
15:04 - 27 ապրիլի, 2022
ՊՎԾ-ն վերահսկողական գործառույթներ է իրականացնում ՊՆ-ում, ԱՆ-ում, Երևանի քաղաքապետարանում և այլ օբյեկտներում

ՊՎԾ-ն վերահսկողական գործառույթներ է իրականացնում ՊՆ-ում, ԱՆ-ում, Երևանի քաղաքապետարանում և այլ օբյեկտներում

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից այս պահի դրությամբ վերահսկողական գործողություններ են իրականացվում հինգ տասնյակից ավելի վերահսկվող օբյեկտներում՝ պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկներում, ինչպես նաև մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում։ Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից։ շտապ   Ընդ որում՝ վերահսկողական գործառույթների շուրջ մեկ երրորդն իրականացվում է Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ Օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ վարչապետի հանձնարարականների հիման վրա մեկնարկած ուսումնասիրությունների շրջանակներում, իսկ վերահսկվող օբյեկտների երկու երրորդում իրականացվում են նույն Օրենքով նախատեսված՝ Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ բացված մշտադիտարկումներ:   Մասնավորապես, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն այս պահին վերահսկողական գործառույթներ՝ ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ է իրականացնում. - Երևանի քաղաքապետարանում. - Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. - ՀՀ պաշտպանության նախարարությունում. - ՀՀ առողջապահության նախարարությունում. - ՀՀ առողջապահության նախարարության «Պետական առողջապահական գործակալությունում» և «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում. - ՀՀ ԲՏԱ նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ում. - Հայաստանի «ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպությունում և այլն։   Վերահսկողական գործառույթներ են մեկնարկել նաև. - ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված՝ «Արտադրական կանեփի արտադրության հիմնման նպատակով տրված լիցենզիաների» գործընթացի նկատմամբ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրակականացվող՝ «Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» միջոցառման արդյունավետության և օրինականության նկատմամբ. - ՀՀ արտաքին գործերի նախարարությունում՝ «Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում» ծրագրի իրականացման արդյունավետության և օրինականության նկատմամբ:   Բացի ընթացքում գտնվող՝ հինգ տասնյակից ավելի վերահսկողական գործընթացներից՝ Ծառայության կողմից ամենօրյա վերահսկողության ներքո են գտնվում նաև՝ ՀՀ վարչապետի և Կառավարության որոշումների կատարումը, վարչապետի հանձնարարականների կատարումը: Գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով ևս Ծառայությունն իրականացնում է ամենօրյա վերահսկողական կանխարգելիչ գործառույթներ։   Վերահսկվող օբյեկտներում մինչ այժմ արձանագրված խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվել լիազոր մարմինների ղեկավարներին, վերահսկվող օբյեկտների ղեկավար անձանց:   Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցադրումներին՝ Ծառայության կողմից վերջին շրջանում իրականացվող վերահսկողական գործունեությամբ վեր հանված խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ մի շարք ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ գտնվում են ավարտական՝ ամփոփման փուլում, և հայտնաբերված հնարավոր խախտումների ու անհամապատասխանությունների վերաբերյալ կտրվի լրացուցիչ ամփոփ տեղեկատվություն։
17:50 - 25 ապրիլի, 2022
Հայկական ընկերությունները մասնակցել են Մոսկվայում կայացած ExpoElectronica ամենամյա միջազգային ցուցահանդեսին

Հայկական ընկերությունները մասնակցել են Մոսկվայում կայացած ExpoElectronica ամենամյա միջազգային ցուցահանդեսին

Armenia միասնական տաղավարով հայկական ոլորտային ընկերություններն ապրիլի 12-14-ը մասնակցել են Մոսկվայում կայացած ExpoElectronica էլեկտրոնային բաղադրիչների, մոդուլների և բաղկացուցիչ մասերի ամենամյա միջազգային 24-րդ ցուցահանդեսին: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:  Ոլորտային ընկերությունները տաղավարի այցելուներին են ներկայացրել իրենց ընկերության արտադրանքը և մատուցվող ծառայությունները: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցած ամենօրյա հանդիպումների ընթացքում, ընկերությունները հաստատել են նոր գործընկերային հարաբերություններ և ձեռք բերել նախնական պայմանավորվածություններ՝ հետագա համագործակցության նպատակով: Այս տարի միջոցառմանը մասնակցել է ավելի քան 350 ընկերություն 9 երկրից։ ExpoElectronica ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում անցկացվել են ավելի քան 25 տարաբնույթ միջոցառումներ, որին մասնակցել են շուրջ 80 բանախոսներ:
12:34 - 15 ապրիլի, 2022
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում քննարկվել են պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում քննարկվել են պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

Մարտի 23-ին կայացավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ առցանց նիստը, որի ընթացքում քննարկվեցին պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Հայկական կողմից նիստին մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտակարգ իրավիճակների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ամերիկյան կողմից՝ Պետքարտուղարության, Պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ։ Նիստի ավարտին հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում, նախանշեցին ոլորտային առաջնահերթությունները և առաջիկա անելիքները:
21:04 - 23 մարտի, 2022
Քննարկվել են ԲՏԱ նախարարության, Ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիայի Թուլուզ III համալսարանի միջև համագործակցության հեռանկարները

Քննարկվել են ԲՏԱ նախարարության, Ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիայի Թուլուզ III համալսարանի միջև համագործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը փետրվարի 24-ին հանդիպում է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարի, Թուլուզ III համալսարանի նախագահ Ժան Մարկ Բրոտոյի, ինչպես նաև Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ադմինիստրատոր, նախարարին կից խորհրդակցական մարմնի անդամ Միշել Դավուդյանի հետ:      Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Ինժեներական քաղաք» նախագծին, ՀՀ ԲՏԱ նախարարության, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիայի Թուլուզ III համալսարանի միջև առկա և զարգացման հեռանկարներ ունեցող համագործակցության հնարավորություններին:     Նախարար Խաչատուրյանն ընդգծել է «Ինժեներական քաղաք» ծրագրի իրագործման կարևորությունը, որում շահագրգռված են և՛ պետական գերատեսչությունները, և՛ մասնավոր ոլորտի ներկայացուցիչները: Քննարկվել է նաև «Ինժեներական քաղաք»-ում ֆրանսիական ընկերությունների տեղակայման հնարավորությունը: Նախարարը ֆրանսիական կողմին շնորհակալություն է հայտնել գերհամակարգչի նվիրատվության նախաձեռնության համար և նշել վերջինիս կարևորությունը ինչպես տեխնիկական կրթություն ստացող ուսանողների, այնպես էլ գիտական գործունեություն ծավալող ոլորտի ներկայացուցիչների համար:    Նախարարը հավելել է, որ ներկայումս Հայաստանում տիեզերական բնագավառի ծրագրերը նոր թափ են ստանում, և այս գերհամակարգչի գործածության համատեքստում հնարավոր կլինեն նաև այլ համագործակցություններ:  Թուլուզ III համալսարանի նախագահը խոսել է նաև կրթական ոլորտում համագործակցության մասին՝ մատնանշելով Գիտությունների ակադեմիայի հետ ստորագրված համաձայնագիրը, որը հնարավոր կդարձնի Թուլուզ III համալսարանի նույնատիպ մագիստրոսական ծրագրերում նաև հայ ուսանողների ներգրավումը:  
12:37 - 26 փետրվարի, 2022
Քննարկվել են հեռահաղորդակցության և թվայնացման ոլորտներում Հայաստանի և Ավստրիայի կողմից իրականացվող աշխատանքները

Քննարկվել են հեռահաղորդակցության և թվայնացման ոլորտներում Հայաստանի և Ավստրիայի կողմից իրականացվող աշխատանքները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը փետրվարի 2-ին ընդունել է Ավստրիայի թվայնացման և տնտեսական հարցերի դաշնային նախարարության տնտեսական հարցերի, նորարարության և միջազգային քաղաքականության գլխավոր տնօրեն, տնտեսական համագործակցության հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ֆլորիան Ֆրաուշերի գլխավորած պատվիրակությանը։   Ավստրիական պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-ավստրիական համագործակցության միջկառավարական ութերորդ նիստին մասնակցելու նպատակով:   Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեությունը, առաջնահերթություններն ու նախանշված ծրագրերը և նշել, որ նախարարության համար թվայնացման ոլորտում ավստրիական փորձն առանձնակի կարևորություն ունի: Նա ընդգծել է, որ Հայաստանի համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն նաև որպես ԵՄ երկիր: Այս համատեքստում Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի նաև ԵՄ ծրագրերի շրջանակում:   Ֆլորիան Ֆրաուշերն ընդգծել է առկա  համագործակցության հնարավորությունները և պատրաստակամություն հայտնել լավագույն փորձի փոխանակմամբ նպաստել դրանց հետագա զարգացմանը, մասնավորապես՝ էլեկտրոնային կառավարման և հանրային ծառայությունների թվայնացման, բաց կառավարման տվյալների և թվային տնտեսության զարգացման ոլորտներում:    Հանդիպման ընթացքում քննարկվել են հեռահաղորդակցության, թվայնացման, նորարարության, ՏՀՏ ոլորտներում երկու պետությունների կողմից իրականացվող աշխատանքներն ու մշակվող ծրագրերը, երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Հաշվի առնելով Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի՝ խելացի քաղաքների վարկանիշային աղյուսակում աշխարհում առաջին տեղը գրավելու հանգամանքը՝ անդրադարձ է կատարվել նաև մեր մայրաքաղաքի հետ փորձի փոխանակման հնարավորությանը:   Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել վերհանված հարցերի շուրջ առավել հանգամանալից քննարկում ունենալ հաջորդիվ կայանալիք հայ-ավստրիական բիզնես ֆորումի շրջանակներում:  
21:19 - 03 փետրվարի, 2022
ԲՏԱ նախարարն անհնար է համարում տնտեսության զարգացումն առանց արհեստական բանակության կիրառման |armenpress.am|

ԲՏԱ նախարարն անհնար է համարում տնտեսության զարգացումն առանց արհեստական բանակության կիրառման |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն կարևորում է արհեստական բանականության դերը և առանց դրա կիրառման ուղղակի անհնար է տնտեսությունը զարգացնել: Երևանում տեղի ունեցած «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում» համաժողովի ժամանակ այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը: Խաչատուրյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ, որի ղեկավարն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Հայաստանի Հանրապետությունում կա կառույց, որը թվային բարեփոխման կամ փոփոխությունների այս գործընթացը պետք է կառավարի, և այս աշխատանքները հասկանալի է, որ առանց հանրային սեկտորի և մասնագիտական շրջանակների աջակցության չեն կարող իրականացվել: Այս միջոցառումը այդ ենթատեքստում մենք շատ կարևորում ենք»,- ասաց Խաչատուրյանը: Նախարարը նշեց, որ այն ծրագրերը, որոնք նախարարությունը իրականացնում է, առանց արհեստական բանականության ուղղակի լուծելի չեն: Համաժողովի նպատակն է կրթության ոլորտում արհեստական բանականության հեռանկարների վերաբերյալ նոր գաղափարների փոխանակման հարթակում հետաքրքիր և բազմաբովանդակ քննարկումների ծավալումն է, որի արդյունքում ակնկալվում է համատեղել պետական մարմիններին, դոնոր համայնքներին, տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին, ինչպես նաև ակադեմիական շրջանակի ներուժը, ձևավորել համատեղ օրակարգ և համագործակցային կայուն շրջանակ:
15:57 - 31 հունվարի, 2022
Գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք․ Խաչատուրյանը՝ նախագահի պաշտոնում իր հնարավոր առաջադրման մասին

Գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք․ Խաչատուրյանը՝ նախագահի պաշտոնում իր հնարավոր առաջադրման մասին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որի ինքն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահի թեկնածուն։ «Քանի որ այս պահին դեռևս չկա ՀՀ ազգային ժողովի նախագահի որոշում, որով դադարեցվում է գործող նախագահի լիազորությունները, այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա վաղը, և գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք։ Դեռևս մարդը հնարավորություն ունի, կարող է դիմումը հետ վերցնել»։ Խաչատուրյանն ասաց՝ իր անունը «տեսականորեն պետք է շրջանառվեր»․  «Հաշվի առնելով բոլոր այն չափանիշները, օրինակ՝ 40 տարեկանից բարձր, ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, այդ պայմաններում կարելի է ենթադրել, որ ես կարող եմ հայտնվել այդ ցուցակում՝ հաշվի առնելով, որ որպես այսօրվա կառավարության անդամ, նաև քաղաքական թիմի անդամ ես կարող եմ առաջադրվել»։ Հարցին՝ պաշտոնի առաջարկը անակնկալ չէր, Խաչատուրյանը պատասխանեց․ «Անակնկալ էր այնքանով, ինչ տեղի ունեցավ մի շաբաթ առաջ, բոլորիս համար էր անակնկալ, դրանից առաջ իմ մտքով էլ չէր կարող անցնել, որ կարելի է ընդհանրապես մտածել և դառնալ այդ պաշտոնի մասին մտածող մարդ»։
15:21 - 31 հունվարի, 2022
Տիեզերական գործունեության ոլորտի համապարփակ ռազմավարությունը ծրագրված է մշակել մինչև այս տարվա հուլիս. ԲՏԱ

Տիեզերական գործունեության ոլորտի համապարփակ ռազմավարությունը ծրագրված է մշակել մինչև այս տարվա հուլիս. ԲՏԱ

Անցած տարվա նոյեմբերին՝ ԱԺ-ում 2022 թ․-ի պետական բյուջեի քննարկման ընթացքում, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հայտնել էր, որ մինչև տարեվերջ մշակելու են տիեզերական գործունեության ռազմավարություն․ «Մենք այս տարի սկսում ենք զբաղվել տիեզերական գործունեությամբ,  և այն օրենքը («Տիեզերական գործունեության մասին» օրենքը, խմբ․), որ ընդունվել է անցյալ տարի Ազգային ժողովի կողմից, այդ օրենքի պահանջներից մեկը այն էր, որ մենք պետք է մինչև տարվա վերջ ունենանք տիեզերական գործունեության ռազմավարություն»։ Infocom-ը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հետաքրքրվել է՝ պատրա՞ստ է, արդյոք, նշյալ ռազմավարությունը։ Ըստ նախարարության՝ տիեզերական գործունեության ոլորտի համապարփակ ռազմավարությունը ծրագրված է մշակել մինչև 2022 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակը. «2021 թվականին ավարտվել է ռազմավարության մշակման առաջին փուլը և ներկայում նախարարությունը լրամշակում է ռազմավարության իրագործման միջոցառումների ծրագիրը։ Մինչև 2022 թ․-ի առաջին եռամսյակի ավարտը փաստաթուղթը կշրջանառվի ՀՀ շահագրգիռ գերատեսչություններում և, հնարավոր փոփոխություններից հետո, համաձայն համապատասխան կարգի՝ կներկայացվի հանրային քննարկման»։ Ըստ ԲՏԱ նախարարության՝ ռազմավարության նպատակն է, հաշվի առնելով առկա կարողությունները և ոլորտի ակտիվ զարգացման ու առևտրայնացման միջազգային միտումները, ՀՀ-ում զարգացնել տիեզերական գործունեության բնագավառը, նպաստել այդ ոլորտի կրթության, գիտության, բարձր ավելացված արժեքով ապրանքների և ծառայությունների ստեղծմանը, արտահանմանը և կիրառմանը ՀՀ-ում՝ երկարաժամկետ հատվածում բարձրացնելով հանրային ծառայությունների որակը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը։ Նանե Ավետիսյան
11:21 - 22 հունվարի, 2022
ԲՏԱ նախարարը Կատարինա Բյորլին Հանսենի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները

ԲՏԱ նախարարը Կատարինա Բյորլին Հանսենի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հունվարի 17-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին: Այս մասին ասված է նախարարության ֆեյսբուքյան էջում: Ողջունելով հյուրին՝ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ բարձր է գնահատում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործունեությունը և կարևորում է նախարարության հետ համագործակցության ընդլայնումը: Նախարարը մատնանշել է ՀՀ կառավարության և ԲՏԱ նախարարության ռազմավարական ծրագրերի այն ոլորտներն ու առաջնահերթությունները, որտեղ  փոխգործակցության հնարավորություններ են նախանշվում: Մասնավորապես՝ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է գերարագ ինտերնետ ունենալու և թվայնացման ստանդարտների մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Կատարինա Բյորլին Հանսեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու ներկայացված առաջնահերթությունների իրականացմանը, ինչպես նաև նպաստելու ոլորտի հետագա զարգացմանը՝ անհրաժեշտ խորհրդատվության և ներդրումների տրամադրման միջոցով: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև երկկողմ տնտեսական գործակցության, թվային կառավարման, բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ ֆինանասավորման  հարցերին, նախանշել հետագա անելիքներն ու համագործակցության հեռանկարները։
19:17 - 18 հունվարի, 2022
Հայ-Ռուսական համալսարանը ԲՏԱ նախարարությունից ստացել է դրամաշնորհ՝ ԱԹՍ-ների մշակման համար

Հայ-Ռուսական համալսարանը ԲՏԱ նախարարությունից ստացել է դրամաշնորհ՝ ԱԹՍ-ների մշակման համար

Հայ-Ռուսական համալսարանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պայմանագիր են ստորագրել պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին։ Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել փոքր և միջին չափերի անօդաչու թռչող սարքերի կառուցման, վերահսկման և կառավարման ունիվերսալ համակարգ, որը թույլ կտա ընտրել կոնկրետ խնդրի համար անհրաժեշտ սարքավորումը, իսկ ծրագրային ապահովումը կլինի ունիվերսալ բոլոր կոնֆիգուրացիաների դեպքում։ ԱԹՍ-ները բաղկացած կլինեն մոդուլներից. յուրաքանչյուր մուդուլի համար կլինեն մի քանի այլընտրանքային ֆիզիկական սարքեր՝ կախված լուծվող խնդրից։  Հայ-Ռուսական համալսարանի հայտարարած ծրագրի իրականացման համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՀՌՀ-ին կտրամադրի 20 միլիոն դրամ։ Այս ծրագրի իրականացման արդյունքում կհեշտացվի փոքր և միջին չափերի տարբեր ԱԹՍ-ներ կառուցումն իրենց հիմնական ծրագրային ապահովմամբ ու գործառույթներով։  Նախագիծն իրականացվում է Հայ-Ռուսական համալսարանի երկու նոր՝ «Ինտելեկտուալ համակարգեր և ռոբոտատեխնիկա», «Անլար հաղորդակցություն և սենսորներ», մագիստրոսական ծրագրերի ուսումնական գործընթացի շրջանակներում։   Ծրագրին մասնակցում են 14 ուսանող, որոնց համալսարանը տրամադրում է ամսական 200.000 դրամի չափով կրթաթոշակ։
20:44 - 28 դեկտեմբերի, 2021
ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է ռազմարդյունաբերության վերաբերյալ գիտաժողով

ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է ռազմարդյունաբերության վերաբերյալ գիտաժողով

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է «Հայկական ռազմարդյունաբերության զարգացման ժամանակակից մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով III հանրապետական գիտաժողովը: ՊԱՀՀ ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի կողմից կազմակերպված գիտաժողովի հիմնական նպատակն էր անկաշկանդ գիտական քննարկման հարթակ տրամադրել ոլորտի զարգացման հեռանկարով շահագրգիռ բոլոր կողմերին՝ պետական կառավարման մարմիններին, գիտնականներին և գործարար ոլորտի ներկայացուցիչներին՝ ժամանակակից պատերազմների բնույթի պահանջներին համապատասխանող ռազմարդյունաբերության հնարավորությունների քննարկման, առկա խնդիրների ու խոչընդոտների հաղթահարման ուղիների որոնման համար։ Գիտաժողովին մասնակցել են ՀՀ ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի ներկայացուցիչներ, ՊԱՀՀ ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի և «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնառողներ, հյուրեր: Գիտաժողովի ընթացքում համակողմանիորեն վերլուծվել և գնահատվել են ժամանակակից պատերազմների բնույթի փոփոխությամբ պայմանավորված նոր իրողությունները, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման միտումներն ու տնտեսական հնարավորությունները:  
22:18 - 21 դեկտեմբերի, 2021
ՀՀ ԲՏԱ նախարարը և ՀՀ-ում Բելառուսի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի հետ ՀՀ համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

ՀՀ ԲՏԱ նախարարը և ՀՀ-ում Բելառուսի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի հետ ՀՀ համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ներուժը, այն ծրագրերն ու աշխատանքները, որոնք իրականացվում են ԲՏԱ նախարարության կողմից՝ տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ։ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի ունեցած փորձն ու ձեռքբերումները և համոզմունք հայտնել, որ կան բոլոր նախապայմանները երկու երկրների միջև այս ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ ներդնելու և ամրապնդելու համար։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ անդրադարձել  Բելառուսի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում ձևավորված և հաջողություններ գրանցած գործակցային կապերին, ընդգծել, որ բելառուսական կողմը հետաքրքրված է՝ ամրապնդելու համագործակցությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Ալեքսանդր Կոնյուկն առաջարկել է ըստ ուղղությունների մշակել համագործակցության ալգորիթմ, և աշխատանքներ տանել դրանց իրականացման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների ինժեներական լուծումների փորձին և տեխնոլոգիական կենտրոնների գործունեությանը։
11:54 - 04 դեկտեմբերի, 2021
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:  Ողջունելով դեսպանին՝ նախարարն ընդգծել է հայ-եգիպտական հարաբերությունների բարձր մակարդակը, բարեկամական բնույթը և շեշտել, որ դրանք առավել ամրապնդվել են վերջին 30 տարիներին՝ Հայաստանի անկախությունից հետո: Հաշվի առնելով երկու պետություններում տեխնոլոգիական ոլորտի զարգացման բարձր մակարդակը, առկա հնարավորությունները՝ Վահագն Խաչատուրյանն առաջարկել է քննարկել ոլորտային համագործակցության ընդլայնման, թվային գործիքների կիրառման և այլ հարցերով փորձի փոխանակման հնարավորությունները:  Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և անդրադառնալով տեխնոլոգիական ոլորտում փոխգործակցության հնարավորություններին՝ նշել է, որ պատրաստակամ է ջանքեր ներդնելու արդյունավետ համագործակցության զարգացումն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին նշել է, որ եգիպտական կողմը մասնավորապես հետաքրքրված է «Խելացի քաղաքների» ստեղծման, կառավարման թվային փոխակերպման, բազմաթիվ ոլորտներում տեխնոլոգիաների կիրառման հայաստանյան փորձով:  Նախարարը և դեսպանը կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումն ու փոխգործակցության ընդլայնումը, ինչպես նաև դիտարկել են հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ոլորտային մի շարք հարցերի քննարկման հնարավորությունը:Հանդիպման ավարտին նախարարը հրավիրել է Եգիպտոսի դեսպանին մասնակցելու 2022 թվականի մարտի 3-ից ապրիլի 2-ը ՀՀ-ում կայանալիք պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2022»  միջազգային ցուցահանդեսին:
23:12 - 26 նոյեմբերի, 2021