Վազգեն Մանուկյան

Վազգեն Միքայելի Մանուկյան, Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ։

Ծնվել է 1946 թվականի փետրվարի 13-ին։

Քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից: Մինչեւ 1988 թ. եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ եւ կազմակերպիչ:

1988 թ. փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, 1988 թ. հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը: ԱԺՄ վարչության առաջին նախագահն էր:

1991 թ. սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից:

1991 թ. շարժման ակտիվ մասնակիցների եւ համախոհների հետ նախաձեռնել է ԱԺՄ կուսակցության հիմնադրումը:

1992 թ. սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետեւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը: 

1990-2007 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ, 2009-2019 թվականներին ՝ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ:

2020 թվականի նոյեմբերից 17 ընդդիմադիր կուսակցությունների հետ մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին, նշյալ կուսակցությունների վարչապետի թեկնածուն է։

Վազգեն Մանուկյանը լինելու է ապակուսակցական վարչապետ և արտահերթ ընտրություններին չի մասնակցելու․ Արթուր Վանեցյան |pastinfo.am|

Վազգեն Մանուկյանը լինելու է ապակուսակցական վարչապետ և արտահերթ ընտրություններին չի մասնակցելու․ Արթուր Վանեցյան |pastinfo.am|

pastinfo.am: Վազգեն Մանուկյանն ունի այն փորձառությունը, անցած ճանապարհը, որն այս դժվար պահին պետք է։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Վազգեն Մանուկյանը վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական պատկանելությունը, գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ և որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի։ Դա հիմնական այն պատճառներից էր, որ մեզ թույլ տվեց որոշում կայացնել և առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»,-ասաց Արթուր Վանեցյանը։ Վերջինս նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենք անպայման մասնակցելու են և ինչպես բոլոր քաղաքական ուժերը, ձգտելու են հավաքել մեծամասնության ձայները։ Հարցին՝ արդյոք Վազգեն Մանուկյանն այն թեկնածուն է, ում այս անցումային փուլում ժողովուրդը կարող է վստահել՝ հաշվի առնելով նրա հետ կապված հակասական կարծիքները, Արթուր Վանեցյանը նշեց, որ աշխարհում անթերի մարդ չկա. «Վազգեն Մանուկյանը ի՞նչ է, կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է։ Վազգեն Մանուկյանը մի մարդ է, որը եղել է Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին վարչապետը, եղել է «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարը, բանակաշինության մեջ ունեցել է ամենամեծ լուման։Վազգեն Մանուկյանի Պաշտպանության նախարար դառնալուց հետո մեր բանակը դարձել է կանոնավոր բանակ, ունեցել ենք զինված ուժեր։ Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով և ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ և լուծել Հայաստանի առջև ծառացած այն դժվարագույն խնդիրները, որոնց մեջ հայտնվել ենք»,-ասաց Արթուր Վանեցյանը։
16:49 - 03 դեկտեմբերի, 2020
Կոչ եմ անում մեր ժողովրդին նորից չխաբվել սիրտ շոյող «քաղցր» խոսքերով․ «Վերնատուն» հասարակական քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

Կոչ եմ անում մեր ժողովրդին նորից չխաբվել սիրտ շոյող «քաղցր» խոսքերով․ «Վերնատուն» հասարակական քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

«Վերնատուն» հասարակական քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել․ «Վերնատուն» հասարակական քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի հիմքերը դրվեցին դեռևս 2018 թվականին, երբ դրսի ուժերը օտար երկրների ծառայությունների ներկայացուցիչների միջոցով, օգտագործելով Նիկոլ Փաշինյանի որոշակի հատկություններ, գայթակղելով մեր ժողովրդին պարզունակ բանաձևով, թե «դուք վատ եք ապրում, քանի որ իշխանությունները ձեզ թալանում են, իսկ մենք կվերցնենք թալանածը և կբաժանենք ձեզ», զավթեցին Հայաստանը: Փաստորեն, արտաքին ուժերն առանց պատերազմ հայտարարելու Հայաստանի դեմ, առանց արյուն թափելու նվաճեցին մեր երկիրն ու տարան այն ուղղությամբ, որի հետևանքները մենք այսօր «ճաշակում ենք»: Այժմ արտաքին ուժերը մեր պետության կառավարումից հեշտությամբ չեն հրաժարվի, քանի որ իրենց ծրագրերը վերջնականապես չեն իրագործվել և հատկապես, որ Ռուսաստանի ներկայությունն ու ազդեցությունը տարածաշրջանում էապես մեծացել են: Այդ ուժերի կողմից կարող է որոշում ընդունվել զոհաբերելու Նիկոլի Փաշինյանին և մեկ ուրիշի միջոցով շարունակելու պահպանել իրենց վերահսկողությունը մեր երկրում: Հայաստանը դարձել է անպաշտպան երկիր: Ամեն պահի կարող է իրավիճակը փոխվել, և մենք ենթարկվենք ագրեսիայի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Բայց ըստ նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթի՝ տեսականորեն մենք ունենք 5 տարի ժամանակ ոտքի կանգնելու և հզորանալու համար (ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետը 5 տարի է): Իսկ այժմ շտապ պետք է կարողանանք մեր օգտին փոխել հայտարարության իրականացման գործընթացը: Այն, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից, երկու կարծիք լինել չի կարող: Սակայն կոչ եմ անում մեր ժողովրդին նորից չխաբվել սիրտ շոյող «քաղցր» խոսքերով: Դա կարևորագույն խնդիր է նաև բոլոր ազգային քաղաքական ուժերի համար՝ նորից չտրվելու ամբոխային կարծիքներին, որոնք վարպետորեն ձևավորում են մեր երկիրը զավթած դրսի թշնամական ուժերը: Մեզ այսօր պետք է կոշտ, ռազմական գործին տիրապետող, ազգային և ազատության գաղափարների վրա հիմնված քաղաքականություն իրականացնող իշխանություն, որը կհամախմբի ժողովրդին, կվերականգնի հարաբերությունները մեր բնական դաշնակիցների, հատկապես Ռուսաստանի հետ և ունակ կլինի լուծելու մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած խնդիրները»:
12:54 - 17 նոյեմբերի, 2020
Նախկին վարչապետների հետ Ռ. Քոչարյանի հարաբերությունները ձեւավորվել են միջանձնային շփումների հիման վրա. պաշտպան |armtimes.com|

Նախկին վարչապետների հետ Ռ. Քոչարյանի հարաբերությունները ձեւավորվել են միջանձնային շփումների հիման վրա. պաշտպան |armtimes.com|

armtimes.com: Վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ պաշտպաններից Արամ Վարդեւանյանը անդրադարձավ Քոչարյանի եւ նրա համար անձնական երաշխավորություն ներկայացրած ՀՀ եւ ԱՀ նախկին վարչապետների միջեւ եղած հարաբերություններին: Վարդեւանյանը շետեց, որ հրապարակելու է նախկին վարչապետների մասին սոցիալ-անձնական բնույթի տեղեկություններ, որոնց մի մասը անձնական տվյալներ են եւ նախկինում չեն բարձրաձայնվել: Ըստ պաշտպանի՝ թեեւ Քրեական դատավարության օրենսգիրքը սոցիալ-անձնային ուղղակի ձեւակերպում չի պարունակում, բայց քրեական դատավարության տեսության մեջ, մասնավորապես՝ իրավաբանության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի՝ «Քրեական դատավարություն. մաս 1» գրքում, որի հեղինակային խմբում նաեւ ինքն է եղել, հստակ նշված է, որ երաշխավորությունը այնպիսի խափանման միջոց է, որի կիրառման ժամանակ կարեւոր նշանակություն ունի սոցիալ-հոգեբանական գործոնը, քանի որ այս խափանման միջոցի խնդիրներին հասնելու համար երաշխավորը սոցիալ-անձնային եղանակով ներազդում է մեղադրյալի վրա: Այսպիսով՝ Արամ Վարդեւանյանը հերթով թվարկեց, թե Ռոբերտ Քոչարյանը սոցիալ-անձնային ինչ հարաբերություններ ունի նախկին վարչապետների հետ՝ շեշտելու համար, որ նրանք մեծ հեղինակություն են վայելում ոչ միայն պարոն Քոչարյանի կողմից, այլեւ առհասարակ: Վարդեւանյանը ընդգծեց նաեւ, որ նրանց հետ Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները ձեւավորվել են ոչ թե ի պաշտոնե, այլ միջանձնային շփումների, փոխադարձ հարգանքի հիման վրա. «Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի հարաբերությունները ձեւավորվել են 1988 թվականին, բայց չեն ձեւավորվել ի պաշտոնե, այլ գաղափարական հենքի վրա՝ Արցախյան շարժման եւ «Ղարաբաղ» կոմիտեի ձեւավորման ժամանակ: Այն ժամանահատվածում, երբ Ռոբերտ Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության պատասխանատվությունը, Կոմիտեի հիմնադիր առանցքային առաջնորդներից մեկը Վազգեն Մանուկյանն էր, եւ պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» գրքում նրա անունը հիշատակվում է 9 անգամ»,- ասաց Վարդեւանյանը՝ որոշակի մեջբերումներ անելով այդ գրքից եւ նշելով, որ իր պաշտպանյալը Մանուկյանին նկարագրում է որպես պետականամետ անձնավորություն: ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները, ըստ պաշտպանի, սկիզբ են առել 1990 թվականին, երբ նրանք եղել են ՀՀ գերագույն խորհրդի պատգամավորներ. «Հաշվի առնելով, որ 1992 թվականին Խոսրով Հարությունյանը եղել է ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ նիստի խմբում Հայաստանի պատվիրակության անդամ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ նրանց հարաբերությունները զարգացել են նաեւ այդ տիրույթում, այսինքն՝ չեն եղել ի պաշտոնե եւ պահպանվել են հետագայում էլ»: Արամ Վարդեւանյանը թվարկեց նրանց հետագա համագործակցության որոշ դրվագներ՝ շեշտելով, որ այդ կապը պահպանվել է նաեւ Քոչարյանի՝ որպես նախագահի պաշտոնավարման ավարտից հետո: Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Անուշավան Դանիելյանին, նրա եւ Քոչարյանի հարաբերությունները ձեւավորվել են 1994-95 թվականներին։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:37 - 17 հունիսի, 2020
Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը․պաշտպանները 3 միջնորդություն կներկայացնեն |armenpress.am|

Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը․պաշտպանները 3 միջնորդություն կներկայացնեն |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մայիսի 8-ին դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Քոչարյանի փաստաբանական թիմը կներկայացնի  Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբեյալ 3 միջնորդություն՝ կալանավորումն ընդհանրապես վերացնելու,գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու։ Նիստին ներկա է Ռոբերտ Քոչարյանը, ով մինչ այս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում էր: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկը Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի անունից է:
13:46 - 08 մայիսի, 2020
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները խնդրել են անձնական երաշխավության միջոցի քննությունը մակագրել այլ դատավորի |aysor.am|

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները խնդրել են անձնական երաշխավության միջոցի քննությունը մակագրել այլ դատավորի |aysor.am|

aysor.am: Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ խնդրելով Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի։ Պաշտպանի դիմումի պատասխանը հայտնի կլինի երկուշաբթի՝ մարտի 23-ին։ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը, որը նշանակված էր մարտի 17-ին, չի կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Դանիբեկյանը վիրահատություն է տարել։ Մարտի 17-ին Փաստաբանական թիմը պատրաստվում էր ներկայացնել Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
17:13 - 21 մարտի, 2020
Նախկին վարչապետերը անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար

Նախկին վարչապետերը անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։ Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը ներկայումս պատրաստում է անհրաժեշտ փաատաթղթերը, որպեսզի առաջիկա դատական նիստերից մեկի ընթացքում ներկայացնի համապատասխան միջնորդությունը։ 2018 թվականի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Սակայն հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը եւ կալանքի տակ վերադարձրել Ռ․ Քոչարյանին։      
17:18 - 24 փետրվարի, 2020
Հանրաքվեի անցկացման նախագծի ընդունումը տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով. ԱԺՄ

Հանրաքվեի անցկացման նախագծի ընդունումը տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով. ԱԺՄ

Ապրիլի 5-ին նախատեսվում է անցկացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որի նպատակն է Սահմանադրական դատարանի յոթ անդամների լիազորությունների դադարեցումը։ Իշխանությունները հանրաքվեի անցկացումը պատճառաբանում են այն հանգամանքով, թե իբր Սահմանադրական դատարանն այս կազմով խոչընդոտ է կոռուպցիայի դեմ պայքարի և համակարգային բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Այս փաստարկը հիմնազուրկ է, քանի որ մինչ օրս Սահմանադրական դատարանը որևէ խոչընդոտ չի առաջացրել այս իշխանությունների իրավական գործունեության համար։ Հետևաբար հանրաքվե անցկացնելու իշխանությունների մղումները բոլորովին այլ պատճառներ ու նպատակներ ունեն։ «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցությունը ԴԵՄ է հանրաքվեին հետևյալ պատճառներով. 1.      Այս գործընթացն անօրինական է։ Հանրաքվեի անցկացման նախագծի ընդունումը տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով, միջազգային իրավաստեղծ պրակտիկայի բացահայտ ոտնահարմամբ։ 2.      Աշխարհի բոլոր կայացած ժողովրդավարական և իրավական պետություններում բարձրագույն դատական մարմիններն իրենց անկախությամբ իշխանությունների բաժանման համակարգում կարևոր զսպող օղակ են՝ թույլ չտալու իշխանության եկած քաղաքական ուժերին երկրի օրենքները ծառայեցնել իրենց քաղաքական շահերին։ Այդ իսկ պատճառով միջազգային պրակտիկայում ձևավորվել են հստակ չափորոշիչներ և սկզբունքներ, որպեսզի օրվա քաղաքական իշխանությունը հնարավորություն չունենա ազդեցություն ունենալ դատական իշխանության վրա  և կամայական փոփոխություններ անել դրա կազմում։ 3.      Եթե, այնուամենայնիվ, հանրաքվեն կայանա և ստանա դրական արդյունք (ինչը, մեր համոզմամբ, հնարավոր չէ առանց կեղծիքների), ապա ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ մեր երկրի համար. ·         կստեղծվի նախադեպ ցանկացած հարց անօրինական ճանապարհով լուծելու համար, ·         կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքական նոր իրավիճակի անվան ներքո կընդունվեն օրենքներ, որոշումներ, որոնք էապես կսահմանափակեն մեր հասարակության իրավունքներն ու ազատությունները՝ ձևավորելով մեկ ուժի բացառիկ գերիշխանություն և խոչընդոտելով մեր երկրի ու հասարակության զարգացումը։ Հաշվի առնելով այս ամենը՝ ԱԺՄ-ն գտնում է, որ կուսակցության անդամները և քաղաքացիները ՉՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԵՆ հակաօրինական և վտանգավոր հետևանքներով լի այս հանրաքվեին։  Սիրելի՛ ժողովուրդ,  Այս հանրաքվեի նախաձեռնությունն ու անցկացումը ցույց են տալիս իշխանությունների պետական մտածողության մակարդակը, իսկ հանրաքվեի արդյունքը ցույց կտա մեր հասարակության, քաղաքական ուժերի հասունության աստիճանը և թե արդյո՞ք մենք պատրաստ ենք լուծել մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները և իրագործել մեր երազանքները։  ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյան
12:21 - 21 փետրվարի, 2020