Ստանիսլավ Զաս

Գեներալ-մայոր Ստանիսլավ Վասիլեւիչ Զասը Ուկրաինայում ծնված բելառուս քաղաքական գործիչ է, որը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներկայիս գլխավոր քարտուղարն է, իսկ նախկինում եղել է Բելառուսի Անվտանգության խորհրդի  քարտուղարը:

1981 թվականին ավարտել է Սուվորովի անվան Մինսկի ռազմական ուսումնարանը: 1985 թվականին գերազանցությամբ ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը: 1996 թվականին գերազանցությամբ եւ ոսկե մեդալով ավարտել է Բելառուսի Հանրապետության ռազմական ակադեմիան, իսկ 2005 թվականին կրկին գերազանցությամբ եւ ոսկե մեդալով ավարտել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

Ծառայության է անցել ԽՍՀՄ Զինված ուժերում մոտոհրաձգային դասակի հրամանատարի, այնուհետեւ առանձին հետախուզական դասակի հրամանատարի, մոտոհրաձգային վաշտի հրամանատարի, պարետային վաշտի հրամանատարի եւ գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոններում: Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի կազմում եղել է Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական շինարարության վարչության բաժնի պետ, նաեւ զբաղեցրել է Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի:

2008 թվականի օգոստոսի 29-ին Բելառուսի Հանրապետության նախագահի հրամանով նշանավել է Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ:

2015 թվականի հուլիսի 1-ից երկրի նախագահի հրամանով կատարել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները: 2015 թվականի նոյեմբերի 4-ին նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Այս պաշտոնից ազատվել է 2020 թվականի հունվարի 3-ին:

2016 թվականին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

2018 թվականի դեկտեմբերին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դրվեց Ստանիսլավ Զասի թեքնածությունը: 2020 թվականի հունվարի 1-ին Զասը 3 տարի ժամկետով նշանակվեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ու ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը: ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ ՀԱՊԿ-ը  մեր երկրի անվտանգության համակարգի կարեւորագույն տարրերից է, եւ Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում: Ըստ նրա` ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության եւ խաղաղության պահպանմանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է նախորդ տարի Երեւանում ՀԱՊԿ Խորհրդի եւ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստերի անցկացումը: Նա նշել է, որ Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն աշխատում  է ՀԱՊԿ ԽՎ-ում՝ իր ջանքերն ուղղելով փոխհարաբերությունների կատարելագործմանը: Ստանիսլավ Զասը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովում հյուրընկալվելու եւ շնորհավորանքների համար եւ փոխգործակցության պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի:
17:32 - 27 փետրվարի, 2020