Ջեյհուն Բայրամով

2020 թվականի հուլիսից՝ Ադրբեջանի արտագին գործերի նախարար։

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2018-2020 թվականներին եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։

 

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների երեկվա հանդիպումները կառուցողական էին. ԱՄՆ պետքարտուղարություն |amerikayidzayn.com|

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների երեկվա հանդիպումները կառուցողական էին. ԱՄՆ պետքարտուղարություն |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold"> Պաշտոնական Վաշինգտոնը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տեղ գտած միջադեպի և զոհերի առնչությամբ՝ ցավակցություն հայտնելով բոլոր զոհվածների ընտանիքներին։ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ ճեպազրույցին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախմանը, որի հետևանքով զոհվել են չորս հայ զինծառայողներ: Ի պատասխան հարցին՝ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը ասել է. «Խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում [տեղ գտած միջադեպի հետևանքով] զոհվածների առնչությամբ և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին։ Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական ու արժանապատիվ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել կողմերին՝ հասնելու այս նպատակին, և պետքարտուղար Բլինքենն անմիջականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում: Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար»: Ըստ փոխխոսնակի, արտգործնախարարների երեկվա հանդիպումները կառուցողական էին․ «Շարունակում ենք հիմնվել այդ քննարկումների վրա՝ խաղաղ բանակցությունների շարունակականությունն ապահովելու համար: Այսպիսով, ժամանակացույցում որևէ փոփոխություն չկա... ։ Շարունակելու ենք աշխատանքներն այս ուղղությամբ»: Արձագանքելով լրագրողների հարցերին՝ բանակցային գործընթացի հնարավոր սառեցման կամ ակտիվության նվազեցման, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի ներգրավվածության վերաբերյալ՝ Փաթելն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարն ու Լուիս Բոնոն շարունակում են ակտիվորեն ներգրավված լինել գործընթացում: «Սա մի գործընթաց է, ուր կշարունակենք անմիջականորեն ներգրավված մնալ կողմերի արտգործնախարարների հետ: Ինչպես գիտեք, պետքարտուղարը երեկ հնարավորություն է ունեցել հանդիպել նրանց հետ՝ երկկողմ և եռակողմ [ձևաչափերով]։ Ակնկալում ենք, որ այս խաղաղ բանակցությունները կշարունակվեն»,- ասել է ամերիկացի դիվանագետը: Հրաժարվելով մանրամասներ հայտնել բանակցային գործընթացից՝ Վեդանթ Փաթելն կարևորել է Միացյալ Նահանգների դերը գործընթացում․ «... Շատ ուրախ ենք կողմերին հրավիրելու և հյուրընկալելու համար: Սա այն գործառույթն է, որ իրականացրել ենք նախորդ անգամ, երբ հյուրընկալեցինք նույն այս բանակցություններն այս տարվա սկզբին»: Նա նաև հայտնել է, որ բանակցություններն ընթանում են ըստ նախատեսվածի՝ ժամանակցույցում առանց որևէ փոփոխության: Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը թվիթերյան գրառմամբ ևս անդրադարձել է այսօրվա միջադեպին՝ շեշտելով. «Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստներով: Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տեւական ու արժանապատիվ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին այս նպատակին հասնելու հարցում»,- նշել է Միլլերը:
09:30 - 29 հունիսի, 2023
Վաշինգտոնում կայացել է Արարատ Միրզոյանի, Ջեյք Սալիվանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Վաշինգտոնում կայացել է Արարատ Միրզոյանի, Ջեյք Սալիվանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Հունիսի 28-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները: Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հասնելու համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի հիման վրա սահմանազատման հարցում առավելագույն որոշակիության ապահովման, ինչպես նաև զորքերի հետքաշման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերին՝ ընդգծելով ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների պահպանմանն այլընտրանքի բացակայությունը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների պատշաճ հասցեագրման կարևորությունը: Անդրադառնալով ԼՂ-ում Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությանը, որի արդյունքում այսօր ԼՂ ՊԲ-ն ունեցել է չորս զոհ՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ նման գործողությունները միտված են խաթարել բանակցային գործընթացին ուղղված ջանքերը և ընդգծել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման հրամայականը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ այդ գործողությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ԼՂ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման՝ Ադրբեջանի կողմից միտումնավոր խափանումներին զուգահեռ, ինչը միտված է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելուն:
20:53 - 28 հունիսի, 2023
Երկխոսությունը տեւական խաղաղության բանալին է. ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը` հայ-ադրբեջանական բանակցությունների մասին |amerikayidzayn.com|

Երկխոսությունը տեւական խաղաղության բանալին է. ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը` հայ-ադրբեջանական բանակցությունների մասին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Վաշինգտոնին մերձակա Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի անվան Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ մեկնարկել են հայ-ադրբեջանական բանակցությունները։ Երևանի ու Բաքվի միջև նախորդ բանակցությունները նույն վայրում էին։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախ առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո հանդիպել են եռակողմ ձևաչափով: Միլլերը հրաժարվել է մանրամասնել, թե Վաշինգտոնն ինչ ակնկալիքներ ունի այս բանակցություններից՝ նշելով, որ ընթանում է փակ բանակցային գործընթաց: «Շարունակում ենք հավատալ, որ հնարավոր է հասնել խաղաղության: Նախկինում ևս հյուրընկալել ենք երկու կողմերին, իսկ պետքարտուղարը մի շարք առիթներով զրուցել է [Հայաստանի ու Ադրբեջանի] արտգործնախարարների հետ: Կարծում ենք, որ այս շաբաթվա հանդիպումները կարևոր են, ու կարևոր է, որ առաջընթաց գրանցվի»,- նշել է Միլլերը: Ասուլիսի սկզբում Մեթյու Միլլերը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ խաղաղ գործընթացում արդյունավետորեն ներգրավվելու համար։ «Մենք կշարունակենք օգնել նրանց ամեն կերպ, ինչպես կարող ենք՝ այդ գործընթացը զարգացնելու համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այսօր հանդիպումների առաջին օրն է, ու դրանք կշարունակվեն մինչև հինգշաբթի: Նա կոչ է արել սպասել մինչև բանակցությունների ավարտը՝ գանահատականներ տալու համար, ինչպես նաև հույս է հայտնել, որ Բաքվին և Երևանին կհաջողվի մի կողմ դնել իրենց տարաձայնությունները: «Նա [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը] կարևորում է յուրաքանչյուր կողմի հետ իր ունեցած առանձին հանդիպումները: Նա հանդիպում է ունեցել նրանց հետ անհատապես և միասին [եռակողմ ձևաչափով], բայց առաջարկում եմ սպասենք մինչև շաբաթվա վերջ, որ խոսենք արդյունքների մասին»,- նշել է խոսնակը: Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ իր հանդիպման մասին՝ նշելով․ «Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում այս շաբաթ հյուրընկալում եմ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցությունների համար։ Մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին, որոնք համատեղ աշխատում են տևական և արժանապատիվ համաձայնության հասնելու ուղղությամբ։ Երկխոսությունը տևական խաղաղության բանալին է»: Հիշեցնենք, Վաշինգտոնում տեղի ունեցող հայ-ադրբեջանական բանակցությունները՝ երկկողմ հարաբերություների կարգավորման և խաղաղության համաձայնագրի շուրջ, կընթանան մինչև այս հինգշաբթի՝ հունիսի 29-ը:
09:06 - 28 հունիսի, 2023
Ջեյհուն Բայրամովը Բլինքենի հետ հանդիպմանը խոսել է «խաղաղության գործընթացին խոչընդոտելու՝ Հայաստանի փորձերի մասին» |tert.am|

Ջեյհուն Բայրամովը Բլինքենի հետ հանդիպմանը խոսել է «խաղաղության գործընթացին խոչընդոտելու՝ Հայաստանի փորձերի մասին» |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ հնչեցրել է Ադրբեջանի դիրքորոշումն ու մոտեցումները Հայաստանի հետ համաձայնագրի նախագծում բարձրացված հարցերի վերաբերյալ։ Այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳ նախարարության մամուլի ծառայությանը։ Նշվել է, որ Հայաստանի կողմից «եղել են խաղաղ գործընթացին խոչընդոտելու փորձեր, մի շարք սադրիչ քայլեր» (չակերտները Tert.am-ի)։ Բայրամովի խոսքերով՝ «խաղաղության գործընթացի հաջող ավարտի համար կարևոր է ձեռնպահ մնալ այդ քայլերից, Հայաստանի զինված ուժերը դուրս բերել մեր տարածքներից, որոնք դեռ ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքներից, պահպանել տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն ինչպես խոսքով, այնպես էլ գործով» (չակերտները Tert.am-ի):
22:06 - 27 հունիսի, 2023
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կբանակցեն մինչև հունիսի 29-ը |azatutyun.am|

ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կբանակցեն մինչև հունիսի 29-ը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ «Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կսկսվեն երեքշաբթի և կշարունակվեն մինչև հինգշաբթի։ Պետքարտուղար Բլինքենը կհանդիպի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի արտգործնախարարների հետ», - նշել է Միլլերը: «Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հասանելի է, և ուղիղ երկխոսությունը մնացած հարցերի լուծման բանալին է՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար», - ընդգծել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ հավելելով, որ շատ զգայուն դիվանագիտական քննարկումներ են տեղի ունենալու, և շաբաթվա ընթացքում ավելի շատ մանրամասներ կլինեն: Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ժամանակացույցի համաձայն՝ Վաշինգտոնին մերձակա Արլինգթոնի Ջորջ Շուլցի անվան կենտրոնում Էնթոնի Բլինքենը նախ կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ Երևանի ժամով ժամը 16:45, 40 րոպե անց նախատեսված է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը: Նույն կենտրոնում Երևանի ժամանակով ժամը 18-ին ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների լիագումար նիստը:
09:30 - 27 հունիսի, 2023
Բայրամովը և Աբդոլլահիանը քննարկել են Բաքու-Թեհրան հարաբերությունները
 |1lurer.am|

Բայրամովը և Աբդոլլահիանը քննարկել են Բաքու-Թեհրան հարաբերությունները |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Կողմերը քննարկել են Բաքու-Թեհրան հարաբերություններում ներկա իրավիճակը, հյուպատոսական շփումները, ընդգծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։ Դիվանագետները համաձայնել են, որ պետք է շարունակեն շփումները երկկողմ և տարածաշրջանային հարցերի, մասնավորապես՝ տնտեսական և տրանսպորտային նախագծերի շուրջ։ Տարածաշրջանային զարգացումները Բայրամովը Բաքվում քննարկել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի նախագահ Թամարա Ռաստովաչ Սիամաշվիլիի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գաբրիելա Ռամոսի հետ։ Բացի երկկողմ օրակարգի հարցերից՝ կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։
12:27 - 26 հունիսի, 2023
«Եթե հարցին լուծում չեղավ, նշանակում է՝ բանակցությունների մեծ մասն անիմաստ է»․ Սիմոնյանն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը |aysor.am|

«Եթե հարցին լուծում չեղավ, նշանակում է՝ բանակցությունների մեծ մասն անիմաստ է»․ Սիմոնյանն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը |aysor.am|

aysor.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե  Լեռնային Ղարաբաղի հայերին հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջն անընդունելի է, վնասում է ադրբեջանական կողմին։ «Նման իրողությունների դեպքում իրենք այն հարցը, որը տասնամյակների ընթացքում խնդրի պատճառ է դարձել, չեն լուծում, դա իրականությունից փախչել է, դա հարցի լուծում չի լինելու, իրենց ձեռք չի տալիս, որ այդ հարցերը չքննարկվեն։ Վստահ եմ՝ ինչ-որ փուլում իրենք դրան կգան»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Սիմոնյանը կարծում է, թե սա բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու համար է արվում։ Նա պնդեց՝ հայկական կողմի համար ԼՂ հայության իրավունքների հարցը կարևորագույն հարց է ու այն չի կարող մոռացության մատնվել։ «Դա ինքնախաբեություն է, եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ, մենք հետամուտ ենք լինելու մեր հայտարարություններին»,- նշեց նա։ Սիմոնյանն ընդգծեց՝ եթե այս հարցին լուծում չեղավ, նշանակում է՝ բանակցությունների մեծ մասն անիմաստ է։
12:25 - 26 հունիսի, 2023
Բայրամովը նշում է, որ մերժել են Արցախի հայերի համար երաշխիքներ տրամադրելու Փաշինյանի պահանջը

Բայրամովը նշում է, որ մերժել են Արցախի հայերի համար երաշխիքներ տրամադրելու Փաշինյանի պահանջը

Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջը։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ունեցած զրույցին։ Լրատվականը գրում է, որ բանակցությունների ընթացքում շրջադարձային կարող է համարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (86․6 հազար քառ․ կմ տարածքով, որի մեջ մտնում է նաև Արցախը), սակայն ցանկանում է, որ Բաքուն էթնիկ հայ բնակչության համար երաշխիքներ տրամադրի։  Reuters-ի հետ զրույցում, սակայն, Ջեյհուն Բայրամովը նշել է, որ այդ երաշխիքների անհրաժեշտությունը չկա, իսկ նման պահանջը հավասարազոր է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն։ «Մենք չենք ընդունում այդպիսի նախապայման ․․․ մի շարք պատճառներով։ Հիմնականը հետևյալն է, որ սա ներքին խնդիր է։ Ադրբեջանի սահմանադրությունը և մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնց միացել է Ադրբեջանը, ապահովում են անհրաժեշտ պայմանները, որ այդ ժողովրդի իրավունքները երաշխավորվեն»,- ասել է Բայրամովը։ Ադրբեջանի ԱԳ նախարարը ասել է, թե «էթնիկ հայերը կարող են գործածել ու կրթվել իրենց լեզվեվ, պահպանել իրենց մշակույթը, եթե ինտեգրվեն ադրբեջանական հանրության ու պետական կառույցների մեջ այնպես, ինչպես այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնություններ»։ Բայրամովը նաև խոսել է բանակցություններում «որոշակի առաջընթացի» մասին, ինչպես նաև բողոքել, թե Արցախում հայկական զորք կա։ Նա նաև նշել է, թե խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել նույնիսկ մինչև տարվա վերջ, եթե Հայաստանը «կամք ունենա ոչ միայն հայտարարություններ անել, այլև գործնական քայլերի գնալ»։
11:01 - 23 հունիսի, 2023
Բայրամով․ «Հայաստանի հետ կարգավորման հեռանկարներ են բացվել»
 |azatutyun.am|

Բայրամով․ «Հայաստանի հետ կարգավորման հեռանկարներ են բացվել» |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են ուրվագծվում՝ «միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա», Լոնդոնում ընթացող Caspian Connection համաժողովի ընթացքում այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով՝ լուրջ հեռանկարներ կան նաև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերագործարկման տեսանկյունից, սակայն Հայաստանը «դժվարությունն է հարուցում այդ հարցում»։ Փոխվարչապետերի եռակողմ վերջին հանդիումից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, թե ապաշրջափական դեպքում Հայաստանի տարածքում սահմանային ծառայությունը պետք է իրականացնի Հայաստանը: Մինչդեռ Բաքուն պնդում է, որ Հայաստանի տարածքում ռուս սահմանապահներն են հսկելու ճանապարհը: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ադրբեջանցի իր պաշտոնակից Շահին Մուստաֆաևին հանդիպման առաջարկ է ուղարկել։ Ըստ փոխվարչապետի գրասենյակի՝ առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն: Սակայն պարզ չէ, թե Գրիգորյանը որտեղ և ինչ ձևաչափով է առաջարկել հանդիպում անցկացնել։ Գրիգորյանն ու Մուստաֆաևը տարածաշրջանի հաղորդակցության ուղիները ապաշրջափակելու նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներն են, իսկ ռուսական կողմից համանախագահը Ալեքսեյ Օվերչուկն է։ 
16:41 - 20 հունիսի, 2023