ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության պայմանագիրը հասանելիության շրջանակում է․ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար

 |factor.am|
15:27 - 22 հունիսի, 2023

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության պայմանագիրը հասանելիության շրջանակում է․ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար |factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեյմս Քլևերլին կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է։

Քլևերլին թվիթերյան իր միկրոբլոգում արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի գրառմանը նախարարների հանդիպման վերաբերյալ։ Նա շնորհակալություն է հայտնել Բաքվին՝ Ուկրաինային ցուցաբերած հումանիտար աջակցության համար։

«Մեծ Բրիտանիան աջակցում է Հարավային Կովկասում բարգավաճմանը, խաղաղությանը և անվտանգությանը: Հայաստանի հետ պատմական խաղաղության պայմանագիրը հասանելիության սահմաններում է»,- գրել է նա։

Հավելենք, որ նախօրեին Քլևերլին և Բայրամովը հանդիպում են անցկացրել։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել