Ջեյհուն Բայրամովը Բլինքենի հետ հանդիպմանը խոսել է «խաղաղության գործընթացին խոչընդոտելու՝ Հայաստանի փորձերի մասին» |tert.am|
22:06 - 27 հունիսի, 2023

Ջեյհուն Բայրամովը Բլինքենի հետ հանդիպմանը խոսել է «խաղաղության գործընթացին խոչընդոտելու՝ Հայաստանի փորձերի մասին» |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ հնչեցրել է Ադրբեջանի դիրքորոշումն ու մոտեցումները Հայաստանի հետ համաձայնագրի նախագծում բարձրացված հարցերի վերաբերյալ։ Այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳ նախարարության մամուլի ծառայությանը։

Նշվել է, որ Հայաստանի կողմից «եղել են խաղաղ գործընթացին խոչընդոտելու փորձեր, մի շարք սադրիչ քայլեր» (չակերտները Tert.am-ի)։

Բայրամովի խոսքերով՝ «խաղաղության գործընթացի հաջող ավարտի համար կարևոր է ձեռնպահ մնալ այդ քայլերից, Հայաստանի զինված ուժերը դուրս բերել մեր տարածքներից, որոնք դեռ ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքներից, պահպանել տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն ինչպես խոսքով, այնպես էլ գործով» (չակերտները Tert.am-ի):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել