armtimes.com: Լոնդոնում Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլիվերլիին։
Այս մասին հաղորդվում է Ադրբեջանի ԱԳՆ «Թվիթեր»-ի էջում։
«Կողմերը ընդգծել են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև բարեկամական հարաբերությունները և քննարկել դրանք ընդլայնելու համատեղ քայլերը։ Ընդգծվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված համագործակցության հետագա ամրապնդումը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
comment.count (0)